Գրել է Լուսանցք | |
03-12-2010 | |
«WikiLeaks»-ի հիմնադիրը հետախուզվում, բողոքարկում եւ պաշտպանվում է Կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը բողոքարկել է սեռական հանցագործություններ՝ բռնաբարություն ու սեռական ոտնձգություններ կատա-րելու վերաբերյալ իրեն հասցեագրված մեղադրանքը: Ասանժը պահանջում է, որ Շվեդիայի գերագույն դատարանը փոփոխի այդ որոշումը եւ ան-հապաղ չեղյալ հայտարարի իր կալանքի մասին որոշումը: Ինտերպոլն Ասանժի նկատմամբ արդեն միջազգային հետախուզում է հայտարարել, ով չնայած հետախուզման մեջ է, բայց արդեն հասցրել է մեծաթիվ թշնամիներ ունենալ: Իսկ ԱՄՆ-ի իշխանությունները սկսել են Ասանժի գործողությունների հետաքննություն իրականացնել: Գլխավոր դատախազ Էրիկ Հոլ-դերն ասել է, որ հետաքննության գործում մասնակցում են նաեւ Պենտագոնն ու Արդարադատության նախարարությունը: Ենթադրվում է, որ նրանք ուսումնասիրելու են Ասանժին լրտեսության մեջ մեղադրելու հնարավորությունը: Առանձին հետաքննություն է սկսել Հետաքննութ-յունների Դաշնային բյուրոն, որն էլ բացահայտելու է բոլոր նրանց, ովքեր «WikiLeaks»-ի հիմնադրին տեղեկություն են տրամադրել: Փորձագետներն էլ մեկնաբանելով Պենտագոնի եւ այլոց հետաքննություն անցկացնելու մասին լուրը՝ կասկածանք են հայտնել, թե Ասանժին լրտեսության մեջ մեղադրանք կառաջադրվի: Դա հիմնավորել են՝ վկայակոչելով ԱՄՆ Սահմանադրությունը, որով երաշխավորվում է խոսքի ազա-տությունը: Անի Մարության «WikiLeaks»-ը գաղտազերծեց ԱՄՆ-ի դեմ՝ հանուն ԱՄՆ-ի ազդեցության ծավալման ԱՄՆ կառավարիչները հասկանալով, որ իրենց ծրագրած միաբեւեռ աշխարհը վաղուց կորցրել է հետաքրքրությունն ու արդիականությունը նույնիսկ Վաշինգտոնին միշտ համախոհ Եվրոպայում, պարբերաբար դիմում են տարաբնույթ քայլերի, որպեսզի այդ ծրագիրը նորովի կյան-քի կոչեն: Վերջին ժամանակներս, երբ բազմաբեւեռ աշխարհը փորձում էր համագործակցելու եզրեր գտնել, Սպիտակ տունը դիմում էր ռազմա-քաղաքական սադրանքների եւ կարողանում էր չեզոքացնել այդ եզրերը: Դրա հետեւանքով էին զինական ճնշումներն ու խստացումները Աֆղանստանում, պատերազմները Իրաքում եւ Հարավսլավիայում (նաեւ Սերբիայի դեմ), քաղաքացիական կռիվները Ղրղզստանում, քրդական աշխուժացումները Թուրքիայում եւ այլն, որոնց պատճառով ԱՄՆ-ն շարունակում է վերահսկել Մերձավորարեւելյան եւ Միջինասիական նավթա-գազային քաղաքա-կանությունը ու նաեւ կարողացավ առժամանակ առկախել Եվրոպա-Ռուսաստան մերձեցումը: Եվ հիմա էլ, թե քաղաքականապես, թե ֆինանսապես ի վիճակի չլինելով նոր պատերազմներ հրահրելու, Վաշինգտոնը տեղեկատվական լուրջ պատե-րազմ է սկսել՝ իբր գաղտնի փաստաթղթերի «արտահոսքով»... Բայց հասկանալի է, որ այդ «արտահոսքը» միանշանակ ամերիկանպաստ է: Դեռ շատ չմանրամասնելով հրապարակված փաստաթղթերը՝ նշենք, որ ԱՄՆ-ն համաշխարհային «վտանգների» խայծեր է «արտանետել», ինչով հույս ու-նի համաշխարհային բացասական կարծիք ձեւավորել ԱՄՆ-ի ոչ բարեկամ երկրների դեմ, հատկապես՝ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի եւ այլն: Միաժամանակ հույս ունի փչացնել Ադրբեջան-Ռուսաստան, Ադրբեջան-Թուրքիա, Եվրոպա-Իրան, Վրաստան-Ռուսաստան, Իրան-արաբական երկրներ, Թուրքիա-Իսրայել, Թուրքիա-Իրան եւ այլ միջպետական ու միջտարածաշրջանային մերձեցումներն ու հարաբերությունները: Մեզ առնչվող զարգացումներում առավելապես նկատելի են Հայաստան-Վրաստան, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-(Արցախ)-Ադրբեջան, Հայաստան-Իրան, Հայաստան-արաբական աշխարհ հարաբերություններում խնդիրների առաջացման լուրջ հեռանկարներ: Այսինքն՝ ամեն բան արվում է, որ գրեթե բոլոր երկրները միմյանցից խռոված, անվստահության առկայության պայմաններում դիմեն միայն մեկ երկրի, մեկ ռազմա-քաղաքական բեւեռի, եւ դա պետք է լինի ԱՄՆ-ն: Նույնիսկ Արեւմուտք լայն հասկացողությունը՝ Եվրոպա-ԱՄՆ, պետք է ղեկավարվի Վաշինգտոնից: Սա է Սպիտակ տան մտածողությունը: Եվրոպական փորձերը (հատկապես Ֆրանսիա-Գերմանիա-Իտալիա առանցքով) առանձին բեւեռ լինելուն ուղղված՝ նույնպես նյարդայնացնում է ԱՄՆ-ին, էլ ուր մնացին Ռուսաստանի կամ Չինաստանի «բեւեռային» ձգտումները: Սրանց գումարած՝ իսլամական եւ թյուրքական աշխարհներն են աշխուժանում, լատինաամերիկյան «անկախական» երկրներն են ընդվ-զում, Իրանն ու Հյուսիսային Կորեան չեն ուզում ենթարկվել, Աֆղանստանն ու Պակիստանն են փորձում դուրս գալ վերահսկողությու-նից եւ այլն եւ այլն...… Եվ ահա, «WikiLeaks» սոցիալական կայքը հրապարակեց ԱՄՆ պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերը: Այդ հրապարակումից հետո «WikiLeaks» կայքը հակերների հարձակման հետեւանքով արգելափակվեց, բայց հասցրել էր հրապարակել խոստացված գաղտնի փաստաթղթերը: Շուրջ 250.000 գաղտ-նի փաստաթղթերը պատկանում են ԱՄՆ պետքարտուղարությանը եւ ներկայացնում են 2004թ.-ից 2010թթ. մարտն ընկած ժամանակահատվածը: Մասնավո-րապես, բրիտանական «Guardian» պարբերականը գրել է, որ այդ փաստաթղթերից մեկը ներկայացնում է 2010թ. փետրվարի 25-ին կայացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱՄՆ փոխպետքարտուղար Բիլ Բըրնսի հանդիպման մանրամասն սղագրությունը: Նշվում է, որ Ալիեւը ՌԴ նախա-գահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի հասցեին, ինչպես նաեւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ մեկնարկած բանակցային գործընթացի եւ արցախյան հիմնախնդրի կարգավորման մասին փողոցային ժարգոնով է արտահայտվում, եւ ասում է, թե իրենք պատրաստ են ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի, փոխարենը Վաշինգտոնը պետք է մեծացնի ճնշումը Երեւանի հանդեպ: Իր հերթին Բըրնսն ԱՄՆ-ի անունից կարծիք է հայտնում, թե որպեսզի Երեւանն ավելի ճկուն գործի, անհրաժեշտ է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը քաղաքական հող նախապատրաստի ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման հար-ցում: Հայաստանին վերաբերող գաղտնի փաստաթուղթն էլ թվագրված է 2008թ. դեկտեմբերի 24-ին: Այնտեղ ԱՄՆ-ն համոզմունք է հայտնում, որ 2003թ. Երեւանը գնդացիրներ եւ հրթիռներ է տրամադրել Իրանին, ինչն էլ զայրացրել է Վաշինգտոնին: «Ոչ նախագահի վարչակազմը, ոչ էլ ԱՄՆ Կոնգրեսը չեն կարող այս միջադեպի կողքով հանգիստ անցնել: Ըստ մեր օրենքի՝ նմանատիպ մատակարարումների պարագայում ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել մատակարարող երկրի հանդեպ: Որպեսզի չլինի նման պատժամիջոցներ, ձեր կառավարությունը պետք է ներկայաց-նի այնպիսի անհերքելի փաստեր, որ նման մատակարարումներն առաջիկայում չեն կրկնվի»,- ասված է ԱՄՆ-ից ՀՀ կառավարությանն ուղարկված փաս-տաթղթում: Այս առումով ամերիկյան կողմից նամակ կա հղված նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որում բացի մտահոգությունից եւ մի շարք մեղմ զգուշացումներից, առաջարկ կա նաեւ հայ-իրանական սահմանահատվածում հսկողությունն առավել ուժեղացնելու մասին: Մասնավո-րապես 2008թ. մասին հրապարակված Հայաստանին վերաբերող գաղտնի փաստաթղթում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նեգրոպոնտեի նամակն է՝ ուղղ-ված ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզային եւ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդին՝ Հայաստանի Իրան տեղափոխված զենքերի մասին, իբր որոնցով էլ հետագայում Իրաքում սպանվել ու վիրավորվել են ամերիկյան բա-նակի զինծառայողներ... Նաեւ փաստաթղթեր են հրապարակվել իբր Իրանից դեպի Լիբանան (Հայաստանով եւ Սիրիայով)՝ «Հեզբալլահ» եւ «Հա-մաս» հակաիսրայելական զինված կազմակերպություններին զենք-զինամթերք մատակարարելու վերաբերյալ: Այդ փաստաթղթերում նշվում է նաեւ, որ Սպիտակ տունն Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին անվանում է Հիտլեր, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ մերկ արքա, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին՝ ալֆա որձ, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ տատանվող եւ զգուշավոր: Աս-վում է նաեւ, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրը տառապում է ընկնավորությամբ, Լիբիայի առաջնորդ Մուհամադ Քադարին օրը 24 ժամ սպասարկում է մի կրքոտ շիկահեր, իսկ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մարմնավաճառուհիների է սիրում: Այս կապակցությամբ Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ նման բացահայտումները վտանգում են դիվանագետների ու հետախու-զության մասնագետների աշխատանքը: Կոնգրեսի հանրապետական անդամ Փիթեր Քինգն էլ ԱՄՆ-ի գլխավոր դատախազին հորդորել է լրտեսության համար քրեական պատասխանատվության ենթարկել «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանջին: «WikiLeaks«-ը հրապարակել է նաեւ 2008թ. օգոստոսյան ճգնաժամին վերաբերող փաստաթղթեր: Հապարակվել է ԱՄՆ դիվանագետների ներքին գրագ-րության վերաբերյալ գաղտնի փաստաթղթերի հերթական խմբաքանակը եւ դրանք հիմնականում վերաբերում են 2008թ. ռուս-վրացական պատերազ-մի օրերին ամերիկյան տարբեր դիվանագիտական ներկայացուցիչների զեկուցագրերին: Հայության շրջանում էլ հետաքրքրություն կար եւ պարզվեց, որ շրջանառվում է նաեւ ՀՀ-ի անունը: Թեմայի վերաբերյալ տասնյակ զեկու-ցագրերում Հայաստանը հիմնականում հիշատակվում է օտարերկրյա քաղաքացիների տարհանման ու հումանիտար օգնություն տրամադրելու հաշ-վետվություններում: Մասնավորապես, ամերիկյան դիվանագետները թե Թբիլիսիից, թե այլ մայրաքաղաքներից, զեկուցել են Հայաստանի տա-րածքով Վրաստանից տարբեր երկրների քաղաքացիների ու դիվանագետների ընտանիքներին դուրս բերելու, ինչպես նաեւ «Զվարթնոց» օդակայա-նում Վրաստանի համար նախատեսված հումանիտար օգնություն ստանալու մասին: Բացի այս, ռուս-վրացական պատերազմի թեժ օրերի վերաբերող դիվանագիտական ամփոփագրերում ՀՀ-ն հիշատակվում է նաեւ մի քանի այլ դրվագնե-րում: Օգոստոսի 10-ին թվագրված հաշվետվությամբ ՀՀ-ում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը զեկուցում է ռուս-վրացական հակամարտության հետեւանքով Հայաստանում առաջացած վառելիքային ճգնաժամի մասին: Նա տեղեկացնում է, որ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանի հետ հանդիպման ընթացքում վերջինս խնդրել է, որպեսզի ԱՄՆ-ն ազդի վրացական իշխանությունների վրա՝ Սադախ-լո-Բագրատաշեն անցակետում ու Փոթիի նավահանգստում գտնվող հայկական բեռների առաքումը Հայաստան չխոչընդոտելու համար: «ՀՀ իշխանութ-յունները խիստ անհանգստացած են Վրաստանում ճգնաժամի շարունակման դեպքում իրենց մթերային ու վառելիքային պահանջների հարցում, քանի որ Հայաստանին անհրաժեշտ մթերքի ու վառելիքի մեծ մասը ներմուծվում է Վրաստանի տարածքով»,- նշել է դիվանագետը: Նրա խոսքով, փոխնախարար Գ. Ղարիբջանյանը հայտնել է, որ խնդիրը հրատապ է հատկապես դիզելային վառելիքի, ավիակերոսինի, բնական գազի, հացահատիկի ու շաքարի դեպքում: Նա, հղում անելով ՀՀ փոխարտգործնախարարին, տեղեկացրել է, որ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան գազամուղով մատակարարումները դադարեցվել են, իսկ Հայաստանի գազապահեստարաններում առկա պահուստների մասին տեղեկություններ չկան: Օգոստոսյան ճգնաժամի օրերին, այո, Վրաստանի պահվածքն անհանգստացրել է Հայաստանին: Երեւանում մտահոգ են եղել իրենց անկեղծ ջանքերը Վրաստանի կողմից մերժելու առումով: Դիվանագետը տեղեկացնում է նաեւ, որ վրացի պաշտոնյաները խուսափել են ՀՀ իշխանություններին արձագանքելուց: «Ժամանակավոր հավատարմատարի հետ փակ քննարկումներում հայ պաշտոնյաներն ավելի ու ավելի են անհանգստանում վրացի պաշտո-նակիցների կողմից իրենց զանգերին չպատասխանելու հարցով. ինչպես նախագահի, վարչապետի, այնպես էլ արտաքին գործերի նախարարի մակար-դակով: Նախագահի առանցքային օգնականը ժամականավոր հավատարմատարին խոստովանեց, որ նախագահ Սարգսյանը հենց նույն օրը ցանկացել է զանգահա-րել նախագահներ Սահակաշվիլիին ու Մեդվեդեւին, որպեսզի խուսափի կողմերից որեւէ մեկի հանդեպ հայերի կողմնորոշումից, սակայն այն բանից հետո, երբ Մեդվեդեւը պատասխանել է, իսկ Սահակաշվիլին՝ ոչ, պրոռուսական կողմնորոշման տպավորություն է ստեղծվել: Զանգահարելու բազմաթիվ փորձերից հետո Սարգսյանը, որպես համարժեք քայլ, ի վերջո նամակ է ուղղել Սահակշվիլիին՝ ցուցանելու հա-մար աջակցությունը վրացական կողմին: ՀՀ տեղական ընդդիմադիր թերթերն, այնուամենայնիվ, քննադատել են նախագահ Սարգսյանին՝ Մեդվեդե-ւին զանգահարելու, իսկ Սահակաշվիլիին չզանգահարելու համար, ու նրան մեղադրել են ՌԴ հարմարավետության համար ազգային շահերը զոհելու մեջ: Իր ցավակցություններն ու աջակցությունը Սահակաշվիլիին հեռախոսով հայտնելու ջանքերից հետո այս ամենը վրդովեցուցիչ է Սարգսյանի համար»,- իրավիճակը ներկայացրել է ամերիկացի դիվանագետը: Նրա ներկայացմամբ՝ վիճակը նույնն է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի դեպքում: Առեւտրի ու տրանսպորտի հարցերում առաջացած հրատապ խնդիրները քննարկելու նպատակով վրաց գործընկերոջն ուղղված հեռախոսազանգերը եւս անպատասխան են մնացել... Այդուհանդերձ, ՀՀ պաշտոն-յաները պահպանում են Վրաստանի մասին վճռական դրական հրապարակային հայտարարությունները,- ընդգծել է նա եւ հավելել, որ Երեւանում դժգոհությունների պիկը բաժին է հասել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Վերջինս, ըստ զեկուցագրի, հայտնել է, որ Հայաստանը Վրաստա-նի հետ հարաբերությունները կարեւորում է ոչ միայն տնտեսական գործոնի, այլեւ՝ տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից»: «Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը փորձում է օգնել Վրաստանին՝ ընդունելով մոտ 4.000 փախստականների եւ միջազգային օգնության տրա-մադրման համար առաջարկելով հումանիտար միջանցք,- հայտնել է Փենինգտոնն ու շարունակել,- Նալբանդյանը հավելեց, որ ՀՀ կառավարութ-յունը բծախնդրորեն խուսափում է որեւէ հայտարարությունից, որը կարող է մեկնաբանվել ի օգուտ Ռուսաստանի»: Եվ չնայած այս ամենին, Վրաստանի ԱԳ նախարարը եւս խուսափել է Է. Նալբանդյանի հետ շփումներից: Ըստ ամփոփագրի, վրաց նախարար Տկելաշվի-լին, ով 1 շաբաթ չի արձագանքել իր հայ պաշտոնակցի զանգերին, օգոստոսի լույս 15-ի գիշերը Երեւանով թռչելիս մերժել է գոնե օդանա-վակայանում հանդիպելու Նալբանդյանի առաջարկը: Այս ամենի մասին Ջ. Փենինգթոնը խոսել է Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ եւ այդ մասին նույնպես պատմել է իր զեկուցագրում: Ըստ այդմ՝ դեսպանը խոստացել է կապնվել Թբիլիսիի հետ ու փոխանցել եղած անհանգստութ-յունը: Նույն զեկուցագրում ամերիկացի դիվանագետը պատմում է գեներալ Հայկ Քոթանջյանի հետ ունեցած հանդիպման մասին, որտեղ ՊՆ նախարարի խորհրդականը խոսել է ռուս-վրացական հակամարտության հաղթահարման հարցում Հայաստանի միջնորդական ներուժի մասին. «Քոթանջյանն ա-սաց, որ զրուցել է նախագահ Սարգսյանի հետ, եւ նախագահը պատրաստ է այս ուղղությամբ աշխատել»: Ջ. Փենինգթոնը հայտնել է, որ այդ օրերին հանդիպումներ է ունեցել Միխաիլ Բաղդասարովի ու քաղաավիացիայի վարչության պետ Արմեն Մովսիսյանի հետ: Գործարար Մ. Բաղդասարովն, ըստ ամփոփագրի, ամերիկացի դիվանագետին հայտնել է, որ 5 օր առաջ Փոթիի ու Բաթումիի մատակա-րարները կտրուկ թանկացրել են ավիակերոսինի գինը, ինչի արդյունքում նոր խմբաքանակ ձեռք չի բերվել. «Բաղդասարովի գնահատմամբ՝ օգոս-տոսի 9-ի զրույցի դրությամբ, Հայաստանն ունի մոտավորապես ավիակերոսինի 6-օրյա պահուստ»: Ա. Մովսիսյանն իր հերթին դժվարացել է կանխատեսումներ անել երկրում առկա ավիավառելիքի ծավալների մասին, սակայն նշել է, որ Վրաստանից ուղեւորների հոսքի ակտիվացման արդ-յունքում ծախսվող վառելիքի ծավալները մեծացել են: Ինչ վերաբերում է բնական գազի մատակարարումներին, ապա Ջ. Փենինգթտոնը Վաշինգտոն զեկուցել է, որ Վրաստանի տարածքով անցնող գազատարով մատակարարումները ոչ թե դադարեցվել են, այլ՝ կիսով չափ կրճատվել, ինչի արդյունքում Հայաստանի ջերմաէլեկտրակայանները սկսել են աշխատել կես հզորությամբ՝ դադարեցնելով հոսանքի արտահանումն Իրան: Օգոստոսի 13-ին պատրաստած զեկույցում Ջ. Փենինգթոնը հաշվետվություն է տվել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ունեցած հանդիպման վերա-բերյալ: Վարչապետը եւս մտահոգություն է հայտնել Վրաստանի տարածքով տրանսպորտային խնդիրների հարուցած դժվարությունների ու օրհա-սական վիճակի առնչությամբ: «Վրացական տրանսպորտային ընկերությունները, որոնք վրացական նավահանգիստներից Հայաստան բեռներ են առա-քում, 2 շաբաթ առաջ հայտարարել են սակագների կտրուկ (ավելի քան 3 անգամ) բարձրացման մասին»,- տեղեկացնում է ամերիկացին ու նշում, որ ճգնաժամն էլ ավելի է խորացրել վիճակը եւ մատակարարումներն ընդհանրապես են դադարեցվել: Նա տեղեկացրել է նաեւ Հայաստանի վարչապետի այն վրդովմունքի մասին, որ Վրաստանը Ադրբեջանի դեպքում մատակարարումները չի դադարեցրել, վարչապետն ասել է, որ «հաշվի առնելով եվրոպական հումանիտար օգնության ծավալների մեծացման ու չարտերային չվերթների ավելացման հանգա-մանքը, իրավիճակը հատկապես վտանգավոր է ավիավառելիքի դեպքում: Չնայած դրան, նա վերստին հայտնեց Վրաստան մատակարարումների համար հումա-նիտար միջանցք դառնալու Հայաստանի պատրաստակամությունը»: Ներկայացնելով զրույցի մանրամասները՝ որպես մեկնաբանություն Ջեզեֆ Փենինգթոնը իր կողմից հավելել է, որ հայ պաշտոնյանե-րի հրապարակային հայտարարություններն ու անձնական շփումներում տրված գնահատականները տարբերվում են միմյանցից, քանի որ «նրանք ձգտում են խուսափել տնտեսական խուճապի հարուցումից ու Վրաստանի հանդեպ հասարակական ցասման հրահրումից»: Ինչեւէ, մի բան հստակ է: Վերլուծությունը հանգեցնում է հետեւյալին. միամտություն կլինի հավատալ, թե «WikiLeaks» սոցիալական կայքը գաղտնազերծել է փաս-տաթղթերի մի ամբողջ փաթեթ: «WikiLeaks»-ին թույլ է տրվել, որ «գաղնազերծի»: Այլ կերպ՝ իրականում ոչ մի արտահոսք էլ չի եղել: Իսկ ավելի պարզ՝ այդ «արտահոսքը», հենց մեր նյութի սկզբում մեջբերված պատճառներով, թույլատրվել է հենց ԱՄՆ պաշտոնական շրջանակնե-րի կողմից: Միով բանիվ՝ տեղեկատվության «արտահոսքը», որպես ապրանք, հենց ԱՄՆ-ական ծագման է, որ «գաղտնազերծվել» է՝ «գաղտնի՝ ի լուր աշխարհի» սկզ-բունքով: Ու «գաղտնազերծվել» է հենց ԱՄՆ-ի ուզած ձեւով, ուզած տեքստերով, ինչը, կարծում ենք, դեռ շարունակական բնույթ կկրի: Այս «գաղտնազերծումը» բնավ սենսացիա չէ, այլ՝ բավականին խելոք, լավ մտածված դիվանագիտություն՝ շոկային թերապիայով: Երկրները կխառնվեն, իսկ «գաղտնազերծումից» իբր ապշահար եղած ԱՄՆ-ն կվարի իրեն ձեռնտու աշխարհաքաղաքականությունը՝ «ապուշի» «միամտությամբ» ապշեց-նելով բոլորին: Արամ Ավետյան «Լուսանցք» թիվ 42 (173), 2010թ. Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում |
Friday, December 3, 2010
«WikiLeaks»-ի հիմնադիրը հետախուզվում, բողոքարկում եւ պաշտպանվում է
,,WikiLeaks,,-ը գաղտնազերծեց ԱՄՆ-ի դեմ՝ հանուն ԱՄՆ-ի ազդեցության ծավալման...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment