Wednesday, June 30, 2010

Պատերազմի արվեստը - Սուն Ցու (Հին Չինաստան)

Սուն Ցուի Ռազմարվեստի Ուսմունքը թարգմանված հայերեն


Գլուխ I


Սուն Ցուն ասում է


1. Պատերազմի արվեստը կենսական կարևորություն ունի պետության համար:

The art of war is of vital importance to the State.


2. Այն կենաց ու մահի խնդիր է, ճանապարհ որը տանում է կամ դեպի անվտանգություն կամ դեպի կործանում: Հետևաբար այն պետք է խորապես ուսումնասիրել և ոչ մի դեպքում չպետք է այն անտեսել:

It is a matter of life and death, a road either to safety or to ruin. Hence it is a subject of inquiry which can on no account be neglected.


3. Պատերազմի արվեստը պայմանավորված է հինգ հիմնավոր գործոններով որոնք պետք է հաշվի առնվեն որպիսզի հաղթանակ տարվի մարտի դաշտում:

The art of war, then, is governed by five constant factors, to be taken into account in one's deliberations, when seeking to determine the conditions obtaining in the field.


4. Այդ գործոններն են (1) մարտական ոգին, (2) եղանակը, (3) տեղանքը, (4) հրամանատարը, (5) մեթոդը և կարգապահությունը:

These are: (1) The Moral Law; (2) Heaven; (3) Earth; (4) The Commander; (5) Method and discipline.

Գեներալը իրավունք ունի և նույնիսկ պարտականություն ունի ծայրահեղ դեպքում ինքնուրույն գործել և չենթարկվել Թագավորին:

Ինչմես որ Արցախի ազատագրման տարիներին մեր Գեներալներն ու Հրամանատարները համառորեն չէին ենթարկվում ԼՏՊ-ին ու նրանից գաղտնի էին պահում հայկական ռազմական օպերացիաները, նույնպես էլ այսոր պիտի գործեն մեր բանակի հրամանատարները:

Monday, June 28, 2010

Ազատվել Ազատիչից

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունիս 28, 2010 14:00



Ազատվել Ազատիչից


ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի նախագահների ԼՂՀ խնդրին առնչվող համատեղ հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպիսի մթնոլորտ է տիրում բանակցային գործընթացում։

Փաստորեն՝ Սերժ Սարգսյանն այնքան է իջեցրել հայկական կողմի պահանջների նշաձողը, որ մենք ընդհուպ մոտեցել ենք 1998-ին Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած տխրահռչակ փուլային տարբերակին։ Փուլայինի և այժմ քննարկվող փաստաթղթերի տարբերությունն այն է, որ այժմ կա մշուշոտ, բայց, այնուամենայնիվ, ԼՂՀ-ի կարգավիճակի հստակեցման հնարավորություն։ Փուլայինի դեպքում ԼՂՀ վերջնական կարգավիճակի հարցն ընդհանրապես չկար։ Մնացած առումներով (ազատագրված տարածքների հանձնում և այլն) Սերժ Սարգսյանը բանակցում է տերպետրոսյանական փուլայինով առաջարկվածի շրջանակներում, որը չի բխում ՀՀ շահերից։

Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ բանակցային գործընթացը փակուղի է մտնում։ Եթե Ս. Սարգսյանը գնա այսօր քննարկվող տարբերակին կողմ արտահայտվելու ճանապարհով, ապա կհայտնվի Լ. Տեր-Պետրոսյանի ճանապարհին և կհեռացվի իշխանությունից։ Իսկ եթե չգնա, ապա դա կլինի չարյաց փոքրագույնը, սակայն Ադրբեջանը կստանա և արդեն իսկ ստացել է դիրքային առավելություն։ Այսինքն Տեր-Պետրոսյանի և Սարգսյանի մոտեցումները երկուսն էլ պարտվողական են՝ մեկը արագ պարտություն է առաջարկում, մյուսը՝ դանդաղ։

Ակնհայտ է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պարագայում Ալիևը երբեք չի իջեցնի իր պահանջների նշաձողը։ Հետևաբար, եթե ուզում ենք փոխել մեզ համար անբարենպաստ այս մթնոլորտը, ապա պետք է փոփոխությունների գնալ ՀՀ ներքին կյանքում։ Իսկ դա միանշանակ ենթադրում է գործող կառավարման համակարգի և ՀՀ նախագահի փոփոխություն։ Միայն նոր իշխանությունը կարող է փոխել բանակցային մթնոլորտը և զարգացումները տանել մեզ համար բարենպաստ ուղղությամբ։

Փոփոխության է անհրաժեշտ ենթարկել նաև մեզանում առկա քաղաքական դաշտի խաղացողներին։ Տեր-Պետրոսյանը անելիք չունի, քանի որ իր բոլոր գաղափարներն արժեզրկվել ու վարկաբեկվել են իր «հակառակորդ» Սարգսյանի ձեռամբ։

Ինչպես արդեն նշեցի, անելիք չունեն նաև իշխանության ներսում գտնվող «Ֆուտբոլասերները», որոնք արդեն լիովին ձախողվել են և պետք է հեռանան։

«Ազատվել Ազատիչից»՝ սա՛ պետք է լինի ընթացիկ քաղաքական զարգացումների գլխավոր կարգախոսը։ Այդ կարգախոսի իրականացումն, անշո՛ւշտ, պետք է ուղեկցվի նաև պետություն-հասարակություն հարաբերությունների արմատական վերանայմամբ։

Կարեն Հակոբջանյան

Ո՞վ է Լևոն Տեր-Պետրոսյանը (մաս 7)

Ո՞վ է Լևոն Տեր-Պետրոսյանը (մաս 6)

Ո՞վ է Լևոն Տեր-Պետրոսյանը (մաս 5)

Ո՞վ է Լևոն Տեր-Պետրոսյանը (մաս 4)

Ո՞վ է Լևոն Տեր-Պետրոսյանը (մաս 3)

Ո՞վ է Լևոն Տեր-Պետրոսյանը (մաս 2)

Ո՞վ է Լևոն Տեր-Պետրոսյանը (մաս 1)

Ցանկալին իրականի տեղ - Արա Պապյան

Ցանկալին իրականի տեղ
[ 2010/06/28 | 10:53 ] ՀԵՏՔ Online քաղաքականություն



Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, վկայակոչելով Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների Արցախի հակամարտության կարգավորման հայտարարությունը, ասել է հետևյալը. «Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտությամբ»: (www.lragir.am, 27.06.2010թ.)

Բուն հայտարարության մեջ նման բան չկա: Հայտարարությունը չի հստակեցնում կամարտահայտողների շրջանակը` դա նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչությո՞ւնն է, ներկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությա՞ն, թե՞ Ադրբեջանի Հանրապետության բնակչությունը: Ընդհանրապես հստակեցված չէ` ով է կամարտահայտողը, գուցե Բաքվի իշխանավորներն են, գուցե իրենց Լեռնային Ղարաբաղի օրինական ներկայացուցիչներ հայտարարած և Բաքվում ծվարած ինչ-որ մարդկանց գոյություն ունեցող կամ վաղը ստեղծվելիք խումբ:

Կարծում եմ, որ նախարարին շփոթության մեջ է գցել ռուսերեն (զուտ աշխատանքային) տարբերակը. «определение будущего, окончательного правового статуса Нагорного Карабаха путем имеющего обязательную юридическую силу волеизъявления его населения»: Այս պարբերության անգլերեն պաշտոնական տեքստը հետևյալն է «final status of Nagorno-Karabakh to be determined in the future by a legally-binding expression of will»: Անգլերեն պաշտոնական տարբերակում բացակայում է его населения (նրա բնակչության) բառը:

Այս պարբերության պաշտոնական և ռուսերեն տարբերակների միջև կա ևս մեկ կարևոր տարբերություն: Ռուսերենը խոսում է իրավական կարգավիճակի մասին (определение… правового статуса) պաշտոնական տեքստում չկա իրավական (legal) բառը:

Տրամաբանորեն և միջազգային իրավունքի տեսանկյունից, իհարկե, ցանկացած տարածքի ճակատագիրը պետք է որոշվի տվյալ տարածքի բնակչության կողմից: Դա է ինքնորոշման բուն էությունը: Եթե ուրիշը պիտի որոշի քո ճակատագիրը, էլ ի՞նչ ինքնորոշում: Սակայն արդյո՞ք շատ տրամաբանություն ենք տեսնում Ադրբեջանի ղեկավարության և, որ ավելի ցավալի է, եռանախագահների քայլերի մեջ:

Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
27.06.2010թ.

P.S. Մանրամասների այս վերլուծումը բնավ չի նշանակում, որ ես ընդունում եմ Արցախի հարցի լուծման ներկայացվող տրամաբանությանը, երբ a priori, առանց իրավական հիմքի, Լեռնային Ղարաբաղը դիտարկվում է Ադրբեջանի մաս և փորձ է արվում այդ շրջանակում ինչ-որ լուծումներ գտնել:

Երբ երեխա էի, որպեսզի մեր տարածաշրջանում, որն այն ժամանակ մեր բակն էր, խաղաղություն հաստատվի, մեծերն ասում էին. «Քարի մեջ արյուն կա»: Հիմա մենք մեր մեծերին (այսօր ստիպված ենք ընդունել, որ եռանախագահներն այդ կարգավիճակն ունեն) պիտի ասենք. «Ձեր առաջարկների մեջ արյուն կա»:

Sunday, June 27, 2010

Համահայկական բանակ ընդդեմ համաթուրքական և այլ ճակատների - Արմեն Ավետիսյան


Համահայկական բանակ ընդդեմ համաթուրքական և այլ ճակատների - Արմեն Ավետիսյան
Գրել է Լուսանցք
26-06-2010
Հայկական տեսանկյուն

Համահայկական բանակ՝ ընդդեմ համաթուրքական եւ այլ հակահայ ճակատների



Ամեն մի ազգ կամ պետություն հարատեւում ու զարգանում է, երբ անխոցելի եւ հակազդող է նրա ինքնապաշտպանական, անվտանգության համակարգը: Այս համակարգը ամենառազմավարականն է բոլոր ազգային ու պետական համակարգերի շարքում, ուստի մեր նախնիները մշտապես կատարելագործել ու հզորացրել են այն` հասնելով կատարելության, որն էլ հազարամյակներ շարունակ նպաստել է հզորագույն հայկական պետությունների գոյատեւմանը, քաղաքակրթությունների տարածմանը:
Այս համակարգում կիրառվել եւ հիմա էլ կիրառվում են հոգեւոր-գաղափարական, ռազմապաշտպանական, լեզվակրթական, բնապահպանական-առողջապահական, բարոյահոգեբանական, գիտական-մշակութային, տեղեկատվա-վերլուծական, արտաքին ու ներքին քաղաքական եւ այլ հայեցակարգեր, սակայն, ամենազորավորը Ոգեղեն-Տիեզերական Զորություններն են եղել, որոնք այսօր թաքնագիտական (գաղտնագիտական) շղարշով են պարուրված եւ կիրառվում են սովորական աչքի համար անտեսանելի ձեւերով: Դրանք ազդեցություն են ունենում ինչպես գիտակցական, այնպես էլ ենթագիտակցական առումներով...

Այս իմաստությամբ կարելի է տկարացնել (նաեւ՝ տխմարացնել) ազգերի ու քանդել պետություններ` շատ հարցեր լուծելով առանց զինված կամ այլ ձեւերի բացահայտ ու ճակատային ընդհարման: Ցավոք, այս զորությունից մենք դեռեւս նպատակային չենք օգտվում, որի հնարավորություններն ունենք գենետիկորեն, քանզի արարչական է մեր այդ զորությունը...
ՀՀ ներկայիս անվտանգության համակարգը շատ հեռու է կատարյալ լինելուց, գործունեությունն էլ՝ ազգային անվտանգություն համարելուց... Ուստի` մեր պետության եւ համայն հայության գերխնդիրն է կառուցել ու շարունակաբար արդիականացնել Հայոց Անվտանգության Համակարգը` ինքնատիպորեն զարգացնելով բոլոր անհրաժեշտ ոլորտները:
Իսկ մինչ անվտանգության ոլորտի կատարելացումը, անհրաժեշտ է ունենալ պաշտպանական զորավոր կառույցներ, ինչը թույլ կտա առավել հանդարտ պայմաններում հասնել Հայոց Անվտանգության Համակարգի ձեւավորմանը, ինչը կունենա համահայկական բնույթ... Հայը պետք է իրեն անվտանգ զգա ինչպես հայրենիքում, այնպես էլ աշխարհի բոլոր անկյուններում:
Հայ ազգը, լինելով Արարատյան աշխարհի բնիկն ու տերը, բացարձակ ու հզոր ԱրարչաԳենի ժառանգական կրողն է եւ օգտագործելով աստվածատուր հոգեւոր ու գիտական իմացությունն ու բազմափորձ իմաստությունը, հազարամյակներ շարունակ ստեղծել է ազդեցիկ պետություններ, ունեցել է զորեղ ռազմական օրենքներ եւ ուժ ու հիմնականում անխոցելի է եղել այլազգիների համար...
Հազարամյակներ շարունակ հզոր Հայաստանի օգնությանն ու ապավինությանն են դիմել բազմաթիվ երկրներ ու ազգեր, որոնք ցանկացել են թոթափել օտարների լուծը, ապրել պաշտպանված եւ անվտանգ: Հայ բարեպաշտ արքաները հզոր բանակներով հսկել են «անծայրածիր տարածքներ», հաստատել օրենքներ եւ կրել «Արքայից Արքա», «Աշխարհի չորս կողմերի Արքա» եւ այլ հնչեղ տիտղոսներ: Փառավոր է Հայոց Պատմությունը եւ հարատեւ՝ Հայոց անկոտրում Ոգին...
Բայց հետզհետե հեռանալով նախնիների արմատներից, հայարիական ներցեղային ներդաշնակ ապրելակերպից, ինչպես նաեւ, կորցնելով հայրենիք-բնօրրանի հիմնական մասը` հայ ազգը, պարբերաբար ենթարկվելով հալածանքի ու այլասերման, տկարացավ եւ կորցրեց նախկին զորությունը: Եվ վերջին դարերի փորձություններից եւ հալածանքներից հետո թվում էր, թե վիճակն անհույս է այլեւս, սակայն ինքնապաշտպանության աներեւույթ բնազդն արթնացրեց նիրհած հզոր ԱրարչաԳենը եւ խոսեց նախնի-նահատակների հանդեպ ոգեղեն պարտականությունը («Իր նահատակների դեմ մեղանչող ժողովուրդը՝ մեղանչում է իր ապագայի դեմ...» - Գ. Նժդեհ), եւ հայ ազգը գերագույն ճիգերի գնով վերականգնեց իր անկախ պետականությունը: Եվ արդ` դրա պաշտպանությունն ու անվտանգությունը հայության ապագայի ու զարգացման երաշխիքն է...
Ազգի եւ հայրենիքի հուսալի պաշտպանվածությունը, որպես հարատեւման ռազմավարական գործոն, մշտապես լինելու է համահայկական առաջնային եւ անբեկանելի գերխնդիր: Ամեն քայլ (ում կողմից էլ այն ձեռնարկվի), որը կբթացնի կամ կթուլացնի զգոնությունը նշյալ «աքսիոմայի» նկատմամբ, եւ ավելին՝ կենթադրի դավադիր (հակառակ) հիմնավորում, անխուսափելիորեն պետք է համարվի դավաճանություն՝ ՀԱՅՈւԹՅԱՆ եւ ՀԱՅԱՍՏԱՆԻ դեմ, եւ նախաձեռնողը պետք է հրապարակայնորեն անհապաղ մեկուսացվի՝ պատժվի, իսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ գնդակահարվի:
Մեծ Նժդեհն ասել է. «Անբարոյականանում են անմարտունակ ազգերը...», եւ հայարիական ազատատենչ ու ռազմաշունչ ոգին պետք է մշտապես խլրտա յուրաքանչյուր հայի հոգում: Հայրենապաշտության, հայրենատիրության (ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի վերակերտում) եւ հանուն ազգի զոհաբերության գաղափարներն են լինելու հայ ռազմիկի ձեւավորման նախահիմքը: «Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ, կործանվում՝ դրա պակասից...», «Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհաբերել: Անընդունակ է թույլը ինչպես սիրո, նույնպես եւ զոհաբերության: Արգասավոր չէ թույլի սերը: Մի ժողովուրդ, որն ընդունակ չէ այս երկու առաքինության (սեր եւ զոհաբերություն)՝ դիպվածների կպարտի իր գոյությունը: Մենք առնվազն կարող եւ հզոր պիտի լինենք, որպեսզի կարողանանք սիրել եւ զոհաբերել ...»,- շարունակում է Նժդեհը: Անհատապես զոհաբերման պատրաստ հերոսների համախմբումը միայն կարող է ստեղծել անպարտելի բանակ՝ ունակ աննախադեպ սխրագործությունների...
«Իր հողի վրա պարտվելը կրկնակի աններելի պարտություն է: Իր հողի վրա պարտվողը ազատ Հայրենիքի իրավունք չունի...»: Հայարիական ռազմի օրենքներն ու վեհանձնությունը, Նժդեհյան Ցեղակրոնությունը. ահա՛ անպարտելիության «հոգեւոր սնունդը»: Արիական-ցեղապաշտական (հայկական-ցեղապահպանական) կացութաձեւը, ներցեղային օրենքներն ու բարոյականությունը. ահա՛ միջավայրը՝ անպարտելիության «մարմնական ծնունդի»...
Ազգի եւ հայրենիքի ինքնապաշտպանությունն իրականացնում է հայոց ազգային բանակը: Ինչպես բանակի ստեղծումը, այնպես էլ ծառայության կազմակերպումը կարգավորվում է զինվորական հատուկ օրենսդրությամբ: Մինչեւ ազգային հիմնախնդիրների վերջնական լուծումը ծառայությունը բանակում պարտադիր է բոլոր հայորդիների համար: Հայ տիարք եւ տիկնայք պետք է տիրապետեն ամենատարբեր մարտարվեստների, ինչպես նաեւ ընդհանուր զինվորական գործին («Առյուծն առյուծ է՝ էգ լինի, թե որձ»): Տարիքային եւ այլ անհրաժեշտ ժամանակավոր կամ հիմնական սահմանափակումներն ընդհանուր օրենքի մեջ կարող են փոփոխման ենթարկվել՝ ըստ իրադրության (պատերազմական, արտակարգ եւ այլ իրավիճակներ) եւ ազգի ինքնապաշտպանության ապահովման առաջնահերթության տեսանկյունից...
Հայոց ազգային բանակը երբեք չի կարող գործածվել հայ ազգի դեմ, այդպիսի շահագործումն անհերքելի դավաճանություն է, եւ յուրաքանչյուր հայ զինվորականի սուրբ պարտականությունն է հստակորեն գիտակցել սա եւ լինել ազգի հետ, բայց ոչ երբեք՝ նրա դեմ:
Հայ ազգին բանակ ունենալու իրավունքից, իսկ բանակին՝ ազգի եւ հայրենիքի շահերը պաշտպանելու պարտականությունից զրկելը հանցագործություն է, ազգահալած քաղաքականության դրսեւորում, որը նույնպես դավաճանություն է:
...«Չի թույլատրվում սպանել` ընկածին, ներքինուն, խաչված ձեռքերով գթություն աղերսողին, հերարձակ փախչողին, նստածին, «ես քոնն եմ» հավաստողին, քնածին, զենք ու զրահ չկապածին, մերկին, անզենին, չկռվողին՝ սոսկ դիտողին, ուրիշի դեմ մարտնչողին, դժվարին կացության մեջ հայտնվածին, որն անզոր է կռվելու, վշտից խոցվածին, ծանր վիրավորին, ահաբեկվածին, նահանջողին՝ միշտ հիշելով ռազմիկի առաքինության մասին պատվիրանը...» - այս եւ նմանատիպ արիական ռազմական օրենքները պետք է ամրագրվեն հայ զինվորականի սրտում: Բայց հարկ է նաեւ սահմանել, որ հայ ռազմիկի ձեռքը երբեք չպիտի դողա մահ եւ ավեր սփռող թշնամուն ու նաեւ դավաճանին գլխատելուց...
Բացի հայոց ազգային կանոնավոր բանակից, անհրաժեշտ է նաեւ ստեղծել համահայկական միացյալ բանակ (ազգ-բանակ, համաժողովրդական բանակ), որի կազմում իր տեղն ու դերը կունենա յուրաքանչյուր հայ՝ անկախ բնակության վայրից: Այդ բանակը ներառելով ամբողջ հայությանը, կառաջնորդվի առանձնահատուկ օրենսդրությամբ եւ կունենա ճկուն կառուցվածք: Համահայկական միացյալ բանակում զորահավաք կկազմակերպվի հայ ազգի եւ Հայաստանի համար ամենավտանգավոր հանգամանքներում...
Զինվորականները մշտապես պետք է գտնվեն Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում, իսկ համապատասխան օրենքները պետք է անհրաժեշտ արտոնություններ ու առավելություններ շնորհեն ազգի պահապաններին, հատկապես՝ զոհված եւ վիրավոր ռազմիկների ընտանիքներին, որն անգնահատելի խթան կլինի նաեւ կամավորական ինքնապաշտպանական-ազատագրական շարժումների եւ հայրենիքի մշտարթուն նվիրյալների (աշխարհազորային, ազատամարտիկ, երկրապահ...) կազմակերպման համար: Ազգի եւ հայրենիքի պաշտպանվածության ու անվտանգության կազմակերպման աշխատանքներն ավելի ուժեղացնելու նպատակով բանակից բացի անհրաժեշտ է նաեւ հասարակական կարգ ու կանոնի պահպանության (ազգային ոստիկանություն) եւ ազգային-պետական անվտանգության ապահովության նոր եւ որակյալ ուժերի մշտական առկայությունը: Այդ ուժերը կունենան նաեւ համահայկական կառույցներ եւ ծառայություններ, կառաջնորդվեն համապատասխան օրենքներով, որոնք հստակորեն կտարաբաժանեն պաշտպանության ու անվտանգության ոլորտները եւ կիրականացնեն ազգապահպան գործունեություն: Հասարակական կարգ ու կանոնի պահպանության եւ ազգային-պետական անվտանգության ապահովության նոր ու ազգակենտրոն ուժերի գործածումը հայ ազգի եւ Հայաստանի դեմ` պետական հանցագործություն է՝ ենթակա ամենախիստ դատապարտման:
Ռազմապաշտպանական ուժերի եւ ազգային բոլոր կառույցների ներդաշնակ գործունեությունն է երաշխիքը այն ցանկալի կայունության, որը թույլ կտա հիմնավորապես ու հանգիստ կարգավորել ներազգային խնդիրները եւ բոլոր ուժերը օգտագործել միջազգային թատերաբեմում՝ ի պաշտպանություն ազգային նպատակների եւ խնդիրների...
Այսօր առավել եւս կարեւորվում է համահայկական ազգային բանակի ձեւավորման անհրաժեշտությունը, քանի որ համաթուրքական, համաիսլամական, համա...այլական ճակատներում աննկատ զորահավաք է, եւ մենք պետք է ապավինենք նախ եւ առաջ հայոց միասնական կամքին եւ ուժին...

Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 24 (155), 2010թ

Saturday, June 26, 2010

Արցախում պատերազմի հնարավորության մասին


Արցախում պատերազմի հնարավորության մասին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | Հունիսի 24, 2010 17:11



Ես համաձայն եմ բազմիցս արտահայտված այն տեսակետին, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Իլհամ Ալիևի քաղաքականությունն առավելապես պայմանավորված է ներքին գործոններով: Իլհամը, ինչպես նրա հայրը, պատկանում է քաղաքական այն գործիչների թվին, որոնց համար միակ սրբությունն իշխանությունն է՝ այդ կարգավիճակից ածանցվող հսկայական գումարներ գրպանելու հնարավորությամբ: Հետևաբար, այդ տեսանկյունից էլ պետք է քննենք Արցախի ճակատում Ալիևի կողմից պատերազմ սանձազերծելու հնարավորությունը:

Յուրաքանչյուր պատերազմ լուրջ և անկանխատեսելի հետևանքներ է պարունակում ցանկացած իշխանության համար: Իլհամ Ալիևը, կարծում եմ, չի մոռացել, որ Ադրբեջանում իշխանափոխությունները միշտ էլ տեղի են ունեցել Արցախում կրած ռազմական պարտությունների պատճառով: Արդյո՞ք ներկայումս Ալիևն ունի պատերազմում հայկական կողմին ջախջախիչ պարտության մատնելու երաշխիք: Համոզված եմ, որ ոչ: Ավելին, հավանականությունը, որ պատերազմի դեպքում Ադրբեջանը տարածքային նոր կորուստներ կունենա, շատ ավելի մեծ է:

Փորձենք նաև հասկանալ՝ ի՞նչ գին է վճարելու Ադրբեջանը Արցախի ճակատում ենթադրյալ հաղթանակի դեպքում: Եթե մինչևիսկ պատկերացնենք անհնարինը՝ ասենք ադրբեջանական զինուժին հաջողվի ոչնչացնել հայկական բանակը (անհնարին մի բան պաշտպանական դիրքերում գտնվող բանակի դեպքում) և տեղահանել արցախաբնակ ողջ հայությանը (իրողություն է, որ այս պատերազմը ոչ միայն բանակների միջև է, այլև ժողովուրդների), ի՞նչ վիճակում է հայտնվելու Ադրբեջանը: Ի լրումն տասնյակ հազարավոր նոր զոհերին, Ադրբեջանը հայտնվելու է տնտեսական բացարձակ կործանման եզրին: Ադրբեջանը որպես պետություն այսօր գոյատևում է զուտ նավթի և գազի արտահանման շնորհիվ: Դրանց գումարներով է, որ այսօր Ադրբեջանը զինվում է և պարբերաբար հոխորտում է Արցախի և Հայաստանի դեմ: Այսինքն, նավթահանքերը, նավթամուղերը, գազատարները և նման այլ ենթակառույցները, ռազմական նշանակության օբյեկտներ են, հետևաբար՝ միանգամայն օրինական թիրախներ: Միթե՞ պարզ չէ, որ պատերազմի առաջին իսկ ժամերի ընթացքում դրանցից միայն ծխացող մետաղակույտեր կմնան: Պետք է նաև ընդգծել, որ Ադրբեջանը չի կարող ձեռնարկել համարժեք քայլեր, քանի որ Հայաստանի տնտեսությունն իր բոլոր թերություններով հանդերձ, անհամեմատ պակաս խոցելի է, քանի որ մենք չունենք 2-3 օբյեկտ, որոնց ոչնչացումը կհանգեցնի արտահանության, հետևաբար բուն եկամուտի, 90%-ի ոչնչացմանը: Բացի այդ, Ալիևը ոչ միայն սեփական ժողովրդի, այլև արտասահմանյան այն բոլոր ընկերությունների առջև է պատասխանատվություն կրում, որոնք հսկայական ներդրումներ են կատարել վերոնշյալ ոլորտում և որոնցից շատերը դեռևս հետ չեն բերել իրենց ներդրած գումարները: Ալիևի ինչի՞ն է պետք պատերազմը: Բաքվի էմիրն իր համար նստած կթում է մի ողջ երկրի ընդերքը և նույն այդ երկրի ժողովրդի մեծ մասին, որն է այդ երկրի հսկայական հարստության իրավական սեփականատերը, պահում է հետին աղքատության մեջ: Մոլագար հայատյացությունը Ալիևին պետք է գողացած իշխանությունը պահելու և գողոնը պահպանելու համար:

Քանի որ Ալիևը գող է, որովհետև իշխանության գողն էլ գողն է, ապա նրա սիրտը միշտ էլ դող է: Հետևաբար, պատերազմը խիստ անհավանական համարելով հանդերձ, լիովին այն չեմ բացառում: Լարված իրավիճակում պատերազմները կարող են ծագել նաև ինքնաբերաբար: Սակայն որպես մտածված քաղաքականություն կարծում եմ, որ Ալիևը միայն մի դեպքում կգնա արկածախնդրության (ուրիշ բառով դա հնարավոր չէ կոչել), երբ Ալիևի դիրքերն Ադրբեջանում այնքան թուլացած լինեն, որ կասկածի տակ դրվի կեղծիքի և խաբեության ճանապարհով հերթական անգամ իշխանությունը զավթելու Ալիևի հնարավորությունը: Այսինքն, Բաքվի էմիրությունում բոլոր քաղաքական զարգացումները պետք է դիտարկել Ալիևների հարստությունը (այս բառի երկու իմաստով) պահպանելու տեսանկյունից:

Երբ պատերազմն Իլհամ Ալիևի համար դառնա իշխանությունը պահելու միակ ճանապարհը, նա կգնա դրան: Սակայն, քանի որ ներկայումս Ադրբեջանում գրեթե իսպառ բացակայում է որևէ ընդդիմություն, ապա չեմ կարծում, որ էմիրը որևէ մեկից դյուզն իսկ վտանգ է զգում: Այսօր Իլհամ Ալիևն ինքը շահագրգռված չէ ադրբեջանական բանակի ո՜չ հաղթանակով և ո՜չ էլ պարտությամբ: Արևելքում չեն ներում պարտված էմիրներին, միևնույն ժամանակ Արևելքում ոչինչ այնքան վտանգավոր չէ բռնակալի համար, որքան հաղթանակ տեսած բանակի զինվորն ու զորավարը:

Արա Պապյան

ՙՄոդուս Վիվենդի՚ կենտրոնի ղեկավար

Հայեր միացեք

Thursday, June 24, 2010

Հային կարող ես խփել ու պատասխան չստանալ, կարող ես նրա ունեցվացքը գողանաս ու անպատիժ մնալ, սակայն եթե մեկը համարձակվի հայհոյել նրա մորը (մայրենի լեզուն

Դավաճանների վերջը հայտնի է բոլորիս

71 դավաճան, 71 ստրուկ Հակահայ ժողովում

Ազգային ժողովն ընդունեց «Լեզվի մասին» օրենքի նախագիծը
[ 2010/06/24 | 12:22 ] հասարակություն, քաղաքականություն
Սոնա Ավագյան





Քիչ առաջ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լեզվի մասին» օրինագծում Կառավարության առաջարկած փոփոխությունները: Կառավարության նիստերի դահլիճի մոտ, որտեղ ԱԺ-ն ժամանակավորապես անցկացնում է իր նիստերը, մարդիկ շարունակում են իրենց բողոքի ակցիան` ընդդեմ վերոնշյալ օրենքում առաջարկվող փոփոխությունների, որոնք հնարավոր են դարձնում Հայաստանում օտարալեզու դպրոցների բացումը:

Ըստ ցուցարարների տվյալների` օրինագծին կողմ է քվեարկել 71, դեմ` 13, իսկ ձեռնպահ` 1 պատգամավոր: Հենց ցուցարարներն իմացան, որ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է, սկսեցին ԱԺ լուսամուտների տակ սուլել ու վանկարկել «71 դավաճան», «71 ստրուկ», «Ստրուկ ես, հեռացիր», «Թուրքեր», «Ապազգային ժողով», «Հակահայ ժողով», «Հեռացեք» և այլ արտահայտություններ:

Համաժողով «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» - Գևորգ Յազըչյանի ելույթը (2)

Համաժողով «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» - Գևորգ Յազըչյանի ելույթը (1)

Tuesday, June 22, 2010

Մեր պետական լեզուն անմրցակից է - Արմեն Ավետիսյան

http://www.hayary.org/index.php?option=com_content&task=view&id=1562&Itemid=56

Գրել է Լուսանցք
18-06-2010
Հայկական տեսանկյուն

Նույնիսկ աշխարհի հզոր պետությունները իրենց պետական լեզվի հետ բացառում են
որեւէ օտար լեզվի մրցակցություն

Հանրակրթության ոլորտի խնդիրները, շարունակական «բարեփոխումների»
քաղաքական, հոգեբանական, սոցիալ-տնտեսական հետեւանքները

20-րդ դարի ավարտն ու 21-րդ դարի սկիզբը մեզանում «նշանավորվեց» համապարփակեցման (գլոբալացման) գործընթացով՝ մասնավորապես՝ հոգեւոր-կրթամշակութային ոլորտում: Այս բնագավառում օտարամուտ, օտարածին արժեքների ներխուժման վտանգի մասին Հայաստանի ազգայնական կառույցներն ահազանգել են դեռեւս 90-ականների սկզբից, երբ երկրում ան-կախ-ության գործընթացին զուգահեռ տեղի էր ունենում կախ-ության (կախվածության գցելու) գործընթաց:
Սակայն, ցավոք, վտանգը ոչ միայն չգիտակցվեց, այլեւ ահազանգողներին պիտակավորեցին: Քանզի՝ «ով էշ՝ իրենք էլ փալան» կենսակերպը որդեգրեցին ան-կախ Հայաստանի կախված իշխանությունները:
Վաղուց ակնհայտ է, որ մեզ պարտադրվել է հայի նկարագրին անհարիր, մեր բարոյականությունն ու հոգեբանությունը խեղաթյուրող, էությունից շեղված, ազգայնականության տարր չպարունակող կրթահամակարգ: Այս պարագան, ուզենք թե ոչ, հանգեցնում է Հայոց Արժեքային Համակարգի այլասերմանը, քայքայմանը, որի հիմնական տարրերից են նաեւ գիտությունն ու մշակույթը՝ Հայ լեզուն ու Բառը, Միտքն ու Խոսքը, Երգն ու Պարը:
Ամոթալի է, բայց պարբերաբար ազգային հորջորջվող իշխանությունների օրոք իրականացվում է հայ էությունը ձեւավորող այս կարեւորագույն բաղադրիչների արժեզրկման հետեւողական գործընթաց:
Հայ լեզուն անպատիժ արհամարհվում ու աղավաղվում է, Հայոց տան մեջ վիճարկվում է Հայերենի՝ Հայոց տան տերը լինելու իրավունքը:
Մեր թողտվությամբ հայերենի կենսատարածք են ներխուժում օտար լեզուները, իսկ առանց միասնական լեզվահոգեբանության ու լեզվամտածողության, վտանգվում է պետության կայունությունը, ազգի գոյատեւումն ու հարատեւումը: Նույնիսկ աշխարհի հզոր պետությունները իրենց պետական լեզվի հետ բացառում են որեւէ օտար լեզվի մրցակցություն: Ազգային փոքրամասնություններին էլ թույլ են տալիս իրենց լեզուն ու մշակույթը զարգացնել այնքանով, որ նրանք չդառնան տվյալ միջավայրին խորթ տարր եւ չսպառնան երկրի անվտանգությանը:
ՀՀ-ում այսօր սնկի պես աճում են օտարալեզու, օտարամշակույթ, օտարաբարք հաստատությունները՝ եւþ պետական, եւþ մասնավոր: Հոգեւոր գաղութացումն իրականացվում է ամենակարեւոր ոլորտի՝ կրթահամակարգի միջոցով: Կրթական քաղաքականության նպատակը պետք է լինի ազգային-պետական շահին համապատասխան սերնդակրթություն ապահովելը, Հայրենիքին եւ նրա Ազգային համակարգին տեր կանգնելու հոգեբանություն ունեցող քաղաքացիներ ձեւավորելը:
ԿԳ նախարարության կոլեգիան դեռ 1990թ. ընդունեց Ազգային միասնական դպրոց ունենալու մասին որոշում, որը հաստատվեց ԳԽ-ում, իսկ հետագայում ամրագրվեց Սահմանադրությամբ, «Լեզվի մասին», «Կրթության մասին» օրենքներով: Սակայն, դեռ չի մշակվել ազգային դպրոցի հիրավի ազգային-պետական ծրագիր՝ բովանդակային ու կառուցվածքային լուծումներով: Եվ այս բաց անպաշտպան դաշտում գործում են զանազան օտարամուտ կազմակերպություններ. բովանդակային եւ կառուցվածքային աղավաղումները պատահական բնույթ չեն կրում. ծրագրավորված են, նպատակաուղղված, «դրամաշնորհված»: 2001թ. ԱԺ-ն հաստատեց «Կրթության զարգացման 2001-2005թթ.» ծրագիրը, որը կրթահամակարգ ներմուծված խեղաթյուրումների, աղավաղումների պետական վավերացումն էր: Օրինակ՝ այդ ծրագրի բաժիններից մեկում նպատակը ձեւակերպված է այսպես՝ «...հայ ժողովրդի հոգեւոր եւ մտավոր ներուժի ամրապնդում, ազգային եւ համամարդկային արժեքների պահպանում ու զարգացում»: Հաջորդ գլուխներում բացահայտված է ծրագրի իրական նպատակը՝ «համաշխարհային շուկայի պահանջներին համապատասխան քաղաքացիներ ձեւավորելը»: Սա իրականացնելու համար նախատեսված էր դրամավարկավորման ձեւի փոփոխություն՝ ըստ աշակերտների թվի. դասարանների խոշորացում, որի հետեւանքն էլ լինելու էր կրթության որակի իջեցումը, ուսուցիչների թվի կրճատումը, սոցիալական լարվածությունը: Այդպես էլ եղավ: Տեսանք «օպտիմալացման» ավերածություններն ու ազգային դպրոցի «միջազգայնացումը»... Սրան հետեւեց պետական ուսումնական հաստատությունների իրավունքների, պարտականությունների եւ գործունեության կարգի խառնաշփոթը, ինչը շարունակվում է ցայսօր: Ապակենտրոնացմամբ փոշիացավ հանրակրթության կառավարման կրթահամակարգը: Իրականացվեց կրթության հումանիտարացում, ուսուցման հումանացում: Հումանիտարացումը պարզաբանելիս նշվել էին ավելացող առարկաների անվանումները, իսկ պակասեցվող առարկաները գաղտնագրվել էին. եթե իմանայինք, որ հանրակրթական ծրագրերից հանվելու էին ճշգրիտ գիտությունները, գուցե առավել ուժգին ընդվզեինք այն պահին...
Ուսուցման հումանացումն էլ նախատեսում է ուսուցչի դերի նվազեցում, աշակերտի կամքի կատարում, ինչպես ժամանակին տեղեկացրել էր ՄԱԿ-ի ներկայացուցիչը՝ ծրագրի քննարկման ընթացքում: Ուսուցիչը իրավունք չունի գիտելիքը որպես անհրաժեշտություն ներկայացնել. աշակերտն ինքն է որոշում՝ ինչ սովորել: Սա արդեն որոշակիորեն կիրառվում է մեզանում: Հումանիտարացումն էլ, հումանացումն էլ «բարձր» մակարդակով կազմակերպեցին 50-ից ավելի տեղական եւ միջազգային կազմակերպություններ, որոնք համապարփակեցման ծրագրեր են անում:
Իսկ «Մանկակենտրոն դասարաններ» ծրագրով գործող խառնակչախմբերը (չշփոթել խառը խմբերի հետ), ըստ ծրագրի հեղինակների, ապահովելու էին սեռական դաստիարակություն, որում «պիտի» լինի հանդուրժողականություն, քանզի «9 տարեկանում երեխաները ձգտում են միասեռության»: Մերթընդմերթ էլ շրջանառվում են դասագրքեր, որոնցում, 4-րդ դասարանից սկսած, մեր երեխաները պիտի ստանան սեռական հարաբերությունների վերաբերյալ սեռական դաստիարակություն: Երբ թերթում ես նմանատիպ «դասագրքերը», ապա պարզ է դառնում, որ դա ոչ թե սեռական դաստիարակություն է տալիս, ինչը նույնպես անընդունելի է այդ տարիքում, եւ որի կարիքը 4-րդ դասարանցին դեռ չունի, ինչպես արեւմտյան «գերզարգացած» տարրական դասարանի այլանդակված դպրոցականը, այլ պատրաստում է ապագա պոռնիկների եւ համասեռականների: Ազգերը փչացնելու ամենադաժան ու հեշտ ուղին... Սրան գումարած, մեր պետությունն էլ՝ 4-րդ դասարանից սկսած, դպրոցում սկսեց թույլատրել հուդա-քրիստոնեության դասավանդումը (առավելապես սիոնիստա-հուդայական քարոզով պարուրված)՝ թաքնված Հայ եկեղեցու պատմության անվան տակ...…
Միջազգային կրթական չափորորոշիչները պարտադրում էին նաեւ գիտամանկավարժական կազմի երիտասարդացում. մեզանում հաստատված բնական, կանոնակարգված սերնդափոխության փոխարեն ուղղակի պետք էր ազատվել փորձառու գիտնականներից, մանկավարժներից, քանզի նրանք շատ վտանգավոր են միջազգայնացման տեսանկյունից, հեշտ հարմարվող չեն, «միջազգային կտեր» չէին ուտի: Կրթահամակարգի ապակենտրոն կառավարումը անցում է պետական միասնական կառավարումից համայնքային կառավարման: Հանրակրթության համար պետական վերահսկողության ու հովանավորության նվազեցումը դպրոցի գործունեությունը կախվածության մեջ է դնում դեռ չկայացած (կամ ֆեոդալական կարգերի անցած) տեղական ինքնակառավարման մարմինների դրամական հնարավորության վիճակից: Այսպիսի կառավարումը արդյունավետ չէր կարող լինել, եւ ի վերջո հանգեցնելու էր կրթահամակարգի փոշիացմանը: Ֆինանսավորման նոր եղանակն էլ նախատեսում է դպրոցի պետական ֆինանսավորումը՝ ըստ աշակերտների թվի: Կրթահամակարգի «բարեփոխումը» (մեր համոզմամբ՝ փոշիացումը) «ազգային» կառավարությունն «ապահովել» է համապատասխան որոշումներով:
Գործադրված «ռացիոնալացում», «օպտիմիզացիա» գործընթացը, որը կարող էր կոչվել արդյունավետացում, բարեփոխում, դրական երանգ կունենար, եթե հիմքից խեղաթյուրված չլիներ: Հիմա դա անցած փուլ է, միջազգային դրամաշնորհները «գնեցին» կրթության ոլորտը:
Իսկ հիմա 2010թ., այսքանով չբավարարվելով, հայոց կրթական համակարգին պարտադրում են օտարալեզու դպրոցների հիմնումը: Այսինքն՝ մեր կրթակարգը քանդելուց, փոշիացնելուց հետո մի վերջին ցանկություն կա` «բարեփոխումն» ավարտել «սեփականացումով»... Իմա՝ սեփական լեզուն (ռուսերենը, անգլերենը կամ այլ) դարձնել Հայաստանի կրթության, հետո էլ ինքնըստինքյան նաեւ՝ պետական լեզուն...
«Ով էշ՝ իրենք էլ փալան» կենսակերպը հետզհետե վերածվեց «էշի քուռակն ինչքան էլ մեծանա՝ էլի նույն էշն է» գոյատեւման...
Արդեն հին ծրագրի վրա կառուցված նոր ծրագրի մի իրական նպատակ է առաջ եկել՝ «համաշխարհային շուկայի պահանջներին համապատասխան քաղաքացիներ ձեւավորել»-ուն գումարվել է «մեր ապագա սերունդը մրցունակ ապրանքի վերածելը եւ օտարին որպես ծառա սպասարկել»-ը:
Հայտնի «օպտիմալացման» ժամանակներում «բարեփոխման» գործընթացը բացասական լուրջ հետեւանքներ ունեցավ.
1. Հոգեբանական
Հանրակրթության բովանդակությամբ է որոշվում սովորողների հնարավորությունների, կարողությունների բացահայտումը, կրթվող սերնդի նկարագիրը: Օտար ծրագրերի ներխուժմամբ աղավաղվել են աշխարհաճանաչողության ակադեմիական սկզբունքները, «ազատ, այլընտրանքային ուսուցում» անվամբ քայքայում են դարերով մշակված կրթական ավանդույթը, ազգային դաստիարակությունը, հայկական արժեքների փոխանցումը:
Ներդրվում են կրթության այնպիսի եղանակներ, որոնք հանրակրթությունը վերածել են աննպատակ, չվերահսկվող զբաղմունքի, երեխան աշխարհաճանաչողության գիտելիք է ձեռք բերում խարխափելով, անկազմակերպ, այսինքն՝ դեն է շպրտվում հայոց` կրթելու դարերի փորձը՝ հանուն օտարին շողոքորթելու (այդպիսով՝ պաշտոնին մնալու) եւ նրանից հերթական «թուլափայը» ստանալու անասնական բաղձանքի:
Այդ ծրագրերին հպանցիկ հայացք գցողն էլ կնկատի, որ այն միտված է կրթվող սերնդին օտար արժեքների կրող դարձնելուն, որի հետեւանքն անհատի, նաեւ՝ ազգի համար խառնափնթոր մտածելակերպի ձեւավորումն է, օտարասեր եւ օտարին ծառայելու պատրաստ սերնդակրթությունը: Պատահական չէ, որ այսօր հայոց արժեքային համակարգը կարեւորող երիտասարդները հազվագյուտ են, ովքեր ընտանիքի կամ գենետիկ հզորության դաստիարակության արդյունք են, բայց ոչ՝ հանրակրթության: Իսկ սա նշանակում է՝ հայրենիքին տեր կանգնող քաղաքացի չի ձեւավորվում:
2. Քաղաքական
«Բարեփոխման» ծրագրերի քաղաքական հենքը համապարփակեցում-գլոբալացումն է: Երկրներ գրավելու անվրեպ միջոց է մշակութային-հոգեւոր դաշտը քայքայելը, ազգային լեզվի դիրքերը սասանելը: Մշակութային ոլորտի համապարփակեցումը օտար մշակույթի ներխուժումն է, բնականաբար՝ մերի դուրս մղումով: Կրթակարգի համապարփակեցումը պետք է լիներ ընդամենը կրթական մակարդակի, չափի համապատասխանեցումը երկրների մասնագետների շփումը հեշտացնելու նպատակով, մինչդեռ վերածվել է գաղութացման գործոնի, եւ սրա քաղաքական հետեւանքն էլ ինքնիշխանության կորուստն է լինելու, նաեւ՝ ազգի ուծացումը:
3. Սոցիալական
Այսպիսի ծրագրերը չեն շրջանցում սոցիալական լարվածության խնդիրը, որն արվում է ազգային արժեհամակարգի ոտնահարումով` առաջացնելով նաեւ հիասթափություն: Ստեղծվել են մեխանիզմներ, որպեսզի այս անհեթեթ մրցապայքարում պարտվեն հմուտ, գիտակ, ազգային մտածելակերպով մանկավարժները:
Ներկայիս ԿԳ նախարարը, լինելով միայն անունով ազգային կուսակցության անդամ, մատը մատին չի խփում հայոց ազգային կրթակարգը վերականգնելու համար: Ավելին՝ փորձում է «օտարի ջրաղացին ջուր լցնել» ու վերջնականապես ոչնչացման դատապարտել հայոց կրթակարգը՝ օտարալեզու ապազգային ու դավաճանական քաղաքականությամբ... Մնում է այս անգամ արդեն մինչեւ վերջ պայքարել ու հավատալ, որ մեր ազգի գենետիկ զորությունն ու հիշողությունը կբավականացնի, մինչեւ մեր երկրում հայկական (հայաբնույթ, հայահոգի) իշխանության հաստատումը...

Հ.Գ. - Երբ հունիսի 9-10-ին Հայ Արիական միաբանության, Հայ ազգայնականների համախմբման անդամները շատերի պես ԱԺ նիստի ընթացքում բողոքում էին ընդդեմ հայոց լեզվի դեմ հերթական դավադրության, այդ օրերին ՀԱՄ գրասենյակի դուռը ծեծեցին 2 անձ` միջին տարիքի տղամարդ եւ պատանի: Նրանց հետաքրքրում էր` արդյո՞ք մեր տանը (չհասկացան նույնիսկ, որ գրասենյակ են եկել) կամ շենքում (Ագաթանգեղոսի 7) կան ռուսախոսներ: Այսպիսի հարցումներ են արվել այլ տեղերում էլ: Մեզ հոգեորսները քիչ էին, հիմա էլ լեզվաորսներ են հայտնվել: Հարցնողների ինչի՞ն էր պետք դա: Լռեցին: Իսկ արդյո՞ք ասորին կամ եզդին, ըստ նրանց, համարվում են ռուսախոս. հարցից հետո արագ հեռացան... Նորի՞ց են փորձում ռուսերենի միջազգային լեզու չդառնալը «դարձնել» ազգամիջյան հարաբերությունների լեզու: Այսինքն՝ օտարալեզու կրթությանը զուգահեռ ՀՀ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները միմյանց հետ հայերենի փոխարե՞ն էլ պիտի ռուսերեն խոսեն...

Արմեն Ավետիսյան
Հայ Արիական միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 23 (154), 2010թ.