Գրել է Լուսանցք | |
24-12-2010 | |
Մարդուկներին չթողնե՛նք սերունդներին 1. Ռաֆիկ Պետրոսյան, 2. Աշոտ Տոնոյան, 3. Կորյուն Նահապետյան, 4. Ռուբեն Սադոյան, 5. Արա Սիմոնյան, 6. Գրիգորի Մարգարյան, 7. Վերսանդ Հա-կոբյան, 8. Արմեն Պուրտոյան, 9. Հովիկ Աբրահամյան, 10. Հրանտ Գրիգորյան, 11. Հակոբ Հակոբյան, 12. Կարեն Սարիբեկյան, 13. Աշոտ Աղաբաբյան, 14. Սամվել Բալասանյան, 15. Վահե Հակոբյան, 16. Սամվել Սարգսյան, 17. Լեռնիկ Ալեքսանյան, 18. Ռազմիկ Զոհրաբյան, 19. Գալուստ Սահակյան, 20. Գագիկ Մելիքյան, 21. Գագիկ Մինասյան, 22. Արա Բաբլոյան, 23. Հերմինե Նաղդալյան, 24. Կարինե Աճեմյան, 25. Կարեն Ճշմարիտյան, 26. Դա-վիթ Հարությունյան, 27. Հովհաննես Սահակյան, 28. Սամվել Նիկոյան, 29. Վոլոդյա Բադալյան, 30. Համլետ Հարությունյան, 31. Գագիկ Աբրա-համյան, 32. Աշոտ Արսենյան, 33. Մանվել Բադեյան, 34. Նահապետ Գեւորգյան, 35. Ռաֆիկ Գրիգորյան, 36. Մկրտիչ Մինասյան, 37. Առաքել Մովսիս-յան, 38. Մարտին Սարգսյան, 39. Տաճատ Վարդապետյան, 40. Շիրակ Թորոսյան, 41. Արտակ Դավթյան, 42. Կարեն Ավագյան, 43. Միշա Ստեփանյան, 44. Վազգեն Կարա-խանյան, 45. Արտյոմ Ղուկասյան, 46. Արման Սահակյան, 47. Արայիկ Հովհաննիսյան, 48. Էդուարդ Շարմազանով, 49. Սուքիաս Ավետիսյան, 50. Ալեք-սան Պետրոսյան, 51. Արտակ Զաքարյան, 52. Գոհար Ենոքյան, 53. Արմեն Մելիքյան, 54. Արագած Ախոյան, 55. Էռնեստ Սողոմոնյան, 56. Վաչագան Խուր-շուդյան, 57. Վահագն Մախսուդյան, 58. Արշակ Մխիթարյան, 59. Արմեն Աբրահամյան, 60. Հարություն Ղարագյոզյան, 61. Նաիրա Զոհրաբյան, 62. Արսեն Ավագյան, 63. Իշխան Խաչատրյան, 64. Արծրունի Աղաջանյան, 65. Հեղինե Բիշարյան, 66. Գագիկ Բաղդասարյան, 67. Խաչիկ Պետրոսյան, 68. Հով-հաննես Մարգարյան, 69. Խաչիկ Հարությունյան: * * * Արանք մանր-մունր այն մարդուկներն են, որոնք (ոչ թե ովքեր) քվեարկեցին ընդդեմ հայերենի՝ ընդդեմ մայրենի ու պետական լեզվի: Ընդդեմ հայ ազգի ու հզոր պետականության կայացման: Ընդդեմ Հայաստան երկրի: Սրանց (ոչ թե նրանց) պետք է հիշել անուն առ անուն: Հիշենք, որ չթողնենք... Դատաստանը հո միայն պատմության ու ժամանակի «մենաշնորհը» չէ՜...… Թեւաթափ չլինե՛նք, այս 69 օտարահպատակների ուզածը խափանել կարո՛ղ ենք: Պարտավո՛ր ենք: Քանզի սրանք ծառայամիտներ են ու քվեարկել են ոչ թե խելքով, այլ՝ հրահանգով: Սրանք անգրագետներ են, սրանցից ոչ ոք հայերեն մի քանի բարդ նախադասություն առանց սխալի չի գրի: Սրանք ազգ չեն, ժողովրդի էլ չեն «ձգում»: Սրանք մնացուկն են ամբոխի: Բացառություն անեմ: Սրանցից Գալուստ Սահակյանը հայերեն կարող է անսխալ գրել: Դե՛ռ կարող է (թեեւ վաղուց սխալներով է խոսում): Բայց քանի որ նա հայերենը չի զգում, քվեարկեց հայերենի դեմ: Ի դեպ, օտար լեզվի գերազանց իմացությունն անգամ այդ լեզուն զգալ չի նշա-նակում: Սա բնական է: Զգում են մայրենին, որ ծագումով ու արյամբ է փոխանցվում: Հայերենը սրանց՝ այդ 69-ի համար օտար լեզու է, որ չեն զգում: Դրա համար էլ ինչպես կուզեն՝ կխուզեն: Մարդուկներ են՝ մանր-մունր: Իսկ մարդուկները մայրենի չե՛ն ունենում, հայրենիք չե՛ն ունենում, ազգային իղձեր ու նպատակներ չե՛ն ունենում: Ու քանի որ մայրենի չեն ունենում, չեն էլ հասկանա, որ մայրենին հանձնելը հող հանձնել է: Ուրեմն՝ մարդուկնե-րին ոչինչ բացատրել պետք չէ, ընդամենը նրանց…ձեռքից վերցնել է պետք այն կոճակը, որի միջոցով հրահանգներ են կատարում...… Մարդուկները չե՛ն կրթվում, չե՛ն զարգանում, նրանք բնածին քաղքենիներ են, որոնց թվում է՝ զարգանալ կարող են հայերենի հաշվին: Ու քա-նի որ այս մարդուկներն են որոշում բոլորիս փոխարեն, ուրեմն՝ հաստատ ճիշտ են այն ուժերը, ովքեր կոչ են անում փտած արմատը հանել ու շպրտել աղբանոցը: Միանգամի՛ց: Թեւաթափ չլինե՛նք: Հիշե՛նք այս 69-ին ու ամեն ինչ չթողնենք ժամանակի հույսին... Գործի՛ անցնենք: Սերունդներին չթողնե՛նք մնացուկներով զբաղվելու ավելորդ բեռը: Արմենուհի Մելքոնյան Օտարահպատակների ամանորի դավադրություն-նվերը՝ հայությանը Հայ ազգայնականները ազգադավ պատգամավորներին զգուշացնում են Դեկտեմբերի 22-ին ՀՀ խորհրդարանը 69 կողմ, 1 դեմ ձայներով ընդունեց «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որը ենթադրում է երկրում օտարալեզու դպրոցների բացում: Այս փաթեթի քվեարկության հարցը ամիսներ շարունակ ձգձգվում էր, անընդհատ բողոքի ցույցեր էին տեղի ունենում եւ ահա, ինչպես եւ սպասվում էր, այսպես կոչված տարեմուտի նախաշեմին, երբ մարդկանց հոգսերը քառապատկված են, իսկ ծախսերը ութապատկված, հիշյալ օրենսդրական փոփոխությունները բառացիո-րեն դավադրաբար դրվում են քվեարկման եւ հաստատվում... Այսպիսով, Հայաստանում կբացվեն օտարալեզու դպրոցներ: Օտար բարքերն ու կրքերը՝ սեռա-մոլագարական եւ հոգեղեղ, քիչ էին, հիմա էլ լեզվակրթական աղանդավորականների տարածմանն ենք օրենքով տուրք տալու: Օրինագծին դեմ է քվեարկել միայն անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, իսկ ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը: Այս առիթով հայտարարություն է տարածել «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը, որտեղ նշված է, որ օտարալեզու դպրոցների բացում ենթադրող օրինագիծը հակաօրինական է, առաջարկվել է պահպանել գրական հայերենը որպես հանրակրթության միակ լեզու եւ հրաժարվել օտարալեզու միջազգային դպրոցներից: Հայտարարությունը, հաշվի առնելով դրա կարւորությունը, մեջբերում ենք ամբողջությամբ: Օտարալեզու դպրոցների օրինագիծը. - Հակաօրինական է, քանի որ մասնավոր դպրոցների թվի սահմանափակումը ստեղծում է մենաշնորհ, ինչը հակասում է ՀՀ Սահմանդրության 33.1 հոդվածին: - Հակաօրինական է, քանի որ հակասում է ՄԱԿ-ի կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիային: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի բ. մասը նշում է, որ «էական նշանակություն ունի, առաջին հերթին, ծնողների՝ իրենց երեխաների համար հանրային իշխանությունների կող-մից պահվող ուuումնական հաuտատություններից բացի այլ ուuումնական հաuտատություններ ընտրելու ազատության հարգումը»: Ի տարբե-րության բուհական կրթության, երբ Կոնվենցիայի 4-րդ հոդվածը պահանջում է միայն «բարձրագույն կրթությունը դարձնել բոլորի համար հավասարապես մատչելի՝ ըստ յուրաքանչյուրի ընդունակությունների», այսինքն թույլ է տալիս ընտրություն ըստ ընդունակություննե-րի, ապա դպրոցների դեպքում իրավիճակը այլ է: Կոնվենցիան այս դեպքում պահանջում է «միջնակարգ կրթությունը՝ իր տարբեր ձեւերով, դարձնել բոլորի համար հնարավոր եւ մատչելի»: Քանի որ տվյալ դպրոցը կարող է ունենալ միայն սահմանափակ քանակությամբ աշակերտներ, ապա օ-տարալեզու դպրոցների քանակը որեւէ թվով սահմանափակելու դեպքում, խախտվում է օտարալեզու դպրոցների, որպես միջնակարգ կրթության ձե-ւերից մեկի՝ բոլորի համար հասանելի լինելու սկզբունքը: - Հիմնված է այն սխալ տեսակետի վրա, թե իբր միջազգային ծրագիրը կարող է իրականացվել միայն օտար լեզվով, այն դեպքում, երբ միջազգային կրթական ծրագրերի ամենից արդյունավետ ու անվտանգ ձեւը նրա թարգմանությունն է մայրենի լեզվով, ինչը թույլլ է տալիս այդ առաջատար փոր-ձի անկաշկանդ տարածումը ամբողջ կրթական համակարգով: - Հակասում է կրթական ոլորտի զարգացման ընդունված միջազգային մոտեցումներին, որոնց բնորոշ է որոկյալ կրթության ապահովումը բոլո-րի համար՝ մայրենի լեզվի հիման վրա: Օտարալեզու դպրոցների դեպքում որակյալ կրթությունը, ներառյալ օտար լեզուների լավ իմա-ցությունը, կդառնա նրանց բնորոշ հատկանիշ: - Վտանգավոր է հայերենի ապագայի համար, քանի որ ստեղծում է օտարալեզու վերնախավ, ու համընդհանուր «վազք» դեպի օտարալեզու դպրոցներ՝ դրանով խիստ նվազեցնելով հայերենի վարկանիշը ու դարձնելով այն ստորին խավի լեզու: Նման իրավիճակ արդեն իսկ ստեղծվել է արեւմտահայե-րենի դեպքում, որին ՅՈՒՆԵՍԿՕ-ն տվել է վտանգված լեզվի կարգավիճակ, հիմնականում այն պատճառով, որ ծնողները գերադասում են երեխաներին տալ օտարալեզու կրթություն՝ սփյուռքի երկրներում: - Չի լուծում սույն օրինագծի առջեւ՝ դրա հեղինակի՝ վարչապետի դրված հիմնական ռազմավարական խնդիրը, այն է՝ Հայաստանին բոլոր անհրաժեշտ լեզուներին (այդ թվում՝ թուրքերենին, պարսկերենին, վրացերենին, արաբերենին, չինարենին եւ այլն) տիրապետողներ ունենալու հար-ցը, որը կարող է լուծվել պարզապես տվյալ լեզվի առավել խորությամբ դասավանդման միջոցով: Ըստ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի, հենց այդ միջոցը օգտագործվելու է թուրքերենի դասավանդման դեպքում: Նույն եղանակը պետք է օգտագործվի նաեւ մնացած բոլոր լեզուների դասավանդումը բարելա-վելու համար: - Վտանգավոր է ազգային անվտանգության համար, քանի որ խաթարում է հայերենի դիրքերը որպես բանակի միասնական լեզվի: - Կնպաստի արտագաղթի աճին, քանի որ իր ապագայի մասին որոշումների կայացման տարիքում աշակերտը կհայտնվի օտարալեզու մշակույթի ուժ-գին ազդեցության տակ, ինչը մեծ հավանականությամբ նրան կմղի դեպի արտասահման: - Կթույլացնի երկիրը՝ բաժանելով հասարակությունը մի քանի լեզվական եւ մշակութային հատվածների: - Կքայքայի ընդհանուր ինքնությունը՝ դժվարացնելով քաղաքացիական արժեքների զարգացումը ու դիրքորոշման արտահայտումը: - Կխաթարի հասարակական շարժունությունը բոլոր խավերի համար, կհանգեցնի հնարավորությունների անհավասարությանը եւ կավելացնի մե-կուսացումը: - Կբարդացնի ժողովրդավարական կշռադատումը եւ կդժվարեցնի քաղացիական քննարկումները: - Կառաջացնի կրկնակի ծախսեր, այսպիսով կնվազեցնի արդյունավետությունը եւ չի տա հնարավորություն ժամանակն ու ռեսուրսները ուղղել դե-պի առաջնահերթ խնդիրների լուծումը: Առաջարկ ա. չկատարել որեւէ փոփոխություն «Լեզվի մասին» օրենքում, այսինքն հրաժարվել օրենքի 2-րդ հոդվածի լրացումից, բ. «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծնում հրաժարվել հոդված 2-ից եւ հոդված 3-ից, այսինքն պահպա-նել գրական հայերենը որպես հանրակրթության միակ լեզու եւ հրաժարվել օտարալեզու միջազգային դպրոցներից, գ. հանձնարարել կառավարությանը կատարել անհրաժեշտ աշխատանքներ Միջազգային Բակալավրիատի եւ այլ անհրաժեշտ որակյալ կրթական ծրագրերի լիակա-տար տեղայնացման համար: Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) խորհուրդի անդամները նույնպես տարակուսած են ՀՀ պատգամավորների այս ապազգային քայլից, եւ սա համարում են օտարահպատակների ամանորի դավադրություն-նվերը՝ հայությանը: Հայ ազգայնականները, հատկապես ՀԱՀ-ում ընդգրկված հայ ա-րիականները, ազգադավ պատգամավորներին զգուշացնում են, որ պայքարը այս հակահայ օրենքի դեմ չի դադարելու: Նրանք «Լուսանցք»-ին ուղղված նամակում նշում են, որ դեռ հանդես կգան հայոց լեզվի ու հայեցի կրթության պաշտպանության համար հա-մախմբման եւ պայքարի կոչով ու ամեն ինչ կանեն, որ լեզվակրթական աղանդավորներն արժանանան սեռական եւ կրոնական փոքրամասնություն կոչ-վածների արհամարհելի ճակատագրին...… Արման Դավթյան Հայաստանում միայն հայն ու հայերենն են օտար Մեր պետության եւ ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների միջեւ կապն ապահովված է արդեն շուրջ 10 տարի: Օրերս ազգային փոքրամասնությունները նշեցին ՀՀ նախագահի աշխատակազմին կից ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշա-կութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի 10-ամյակը: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացել է 10-ամյակին նվիրված հոբելյանական երեկո, որին մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Միջոցառման շրջանակներում բացված ցուցահանդեսում ներկայացվել են ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամաս-նությունների 11 համայնքների դեկորատիվ արվեստի ցուցանմուշներ, իսկ համերգի ընթացքում նրանք ներկայացրել են իրենց ազգային երգն ու պարը: Նշվել է, որ Երեւանը մեծ ուշադրություն է դարձնում ազգային փոքրամասնություններին, Հայաստանն այն եզակի երկրներից է, որ հնարա-վորություն է տալիս նրանց պահպանել իրենց ազգային արվեստը, զարգացնել այն: Կա մշտական կապ՝ պետական գերատեսչությունների ու ազգային փոքրամասնությունների միջեւ: Վերոնշյալ Խորհուրդը ստեղծվել է ազգային փոքրամասնությունների կրթական-մշակութային գործունեությանը նպաստելու նպատակով, տարեկան պետբյուջեից 10 մլն. դրամ է հատկացվում՝ 11 համայնքները ներկայացնող կազմակերպություններին: Անի Մարության «Լուսանցք» թիվ 45 (176), 2010թ. Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում |
Saturday, December 25, 2010
Օտարահպատակները Հայոց լեզվի դեմ... Հայ ազգայնականները զգուշացնում են...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment