![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEizt-80BPV09AC_qkOM-tys6JU8AiqX7tDTiEk4CHgNXh7KpCBX4P5CC0lAPDKqKqJKJdtsh094SBtR8Vj0FWxN2V_guSybksgcI3BvMDDqc5W2jWh9ihESEQveDhiW2I00K4cQRJdS-7I/s400/Stepanakert-airport.jpg)
Դեկտեմբեր 17, 2010թ. 11:00
Շարունակվում է Արցախի Հանրապետության օդանավակայանի երկհարկանի շենքի կառուցումը, որը կավարտվի դեկտեմբերի վերջերին, իսկ օդանավակայանից թռիչքներ կիրականացվեն արդեն գարնանը: Օդանավակայանը գտնվում է մայյրաքաղաք Ստեփանակերտից 8 կմ հեռավորության վրա:
Օդանավակայանի ընդհանուր տարածքը 1200 քմ է: Ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի փոխանցմամբ, օդանավակայանը չնայած փոքր է, սակայն այն կլինի հարմարավետ ուղևորների համար:
Տեղեկացնենք, որ օդանավակայանի վերակառուցման ընդհանուր արժեքը կազմում է 5 մլն դոլար. Իսկ մինչ այժմ ծախսվել է 2 մլն դոլար:
Նախատեսվում է օրական մեկ չվերթ իրականացնել, իսկ հետագայում չվերթերի թիվը կավելանա:
«Վերակառուցման աշխատանքներն ավարտելուց հետո օդանավակայանը կկարողանա ընդունել CRJ 200 մակնիշի կանադական օդանավերը: Նման երկու ինքնաթիռ է նախատեսվում ձեռք բերել: Օդանավակայանը կկարողանա ընդունել նաեւ AIRBUS 320 տիպի ինքնաթիռներ, սակայն դրանք մեր օդանավակայանի համար մեծ կլինեն»,-ասել է ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության (ՔԱՎ) աշխատակազմի ղեկավար Դմիտրի Ադբաշյանը:
Չվերթերը կիրականացնի «Արցախավիա» պետական ձեռնարկությունը: Երեւան-Ստեփանակերտ թռիչքը կտեւի 35 րոպե, տոմսի արժեքն էլ չի գերազանցի 15.000 դրամը:
No comments:
Post a Comment