Sunday, December 19, 2010

Վահագն Չախալյանի գործը ներկայացվել է Եվրադատարան

  • Dec. 18th, 2010 at 3:41 PM
Javakhk flag large
Վահագն Չախալյանն ընդդեմ Վրաստանի Հանրապետության
Քրիստինե Աղալարյան


«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի գործը դեռեւս օգոստոսին ներկայացվել էր Եվրադատարան: Փաստաբան Վահե Գրիգորյանը, ով ներկայացնում է նրա շահերը, տեղեկացրեց, որ հայցի հիմնական շեշտադրումը Վահագն Չախալյանի պաշտպանության իրավունքի խախտումներն են:

Մասնավորապես` անվճար թարգմանիչ ունենալու, փաստաթղթերը հայերենով տրամադրելու, գործի քննության ընթացքում պատշաճ թարգմանություն ապահովելու իրավունքի իրացմանը: Այս խախտումը դրսեւորվել է թե Վահագնի, թե նրա եղբոր եւ հոր` Արմեն եւ Ռուբեն Չախալյանների դեպքում:

«Վրացական կառավարությունը նրա դեմ քննված գործի 6 հատոր նյութերից նրան հայերեն թարգմանված տարբերակով տրամադրել է ընդամենը 20 էջ փաստաթուղթ»,- ասում է Վահե Գրիգորյանը:

Տրամադրած փաստաթղթերն անհասկանալի հայերենով են եղել: Չախալյանների պաշտպանության իրավունքի խախտում է եղել նաեւ ֆրանսահայ փաստաբան Պատրիկ Արապյանի` գործում մասնակցություն ունենալը չապահովելու մասով, ինչպես նաեւ Վահագնի` հավաքների մասնակցության ազատության, ազատ արտահայտվելու, արդար դատաքննության իրավունքները:

Հիշեցնենք, որ Վահագն Չախայանը ձերբակալվել է 2008 թ. հուլիսի 21-ին, դատարանը նրան ազատազրկել է 10 տարով` զենք-զինամթերքի ձեռք բերման ու պահպանման, հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումներին մասնակցության, իշխանության ներկայացուցչի դեմ խուլիգանություն կատարելու համար:

http://hetq.am/am/court/chakhalyan-40/

No comments:

Post a Comment