Thursday, September 30, 2010

«Հայաստանի տնտեսությունը ցուցաբերում է բացահայտ անկառավարելիություն»

[ 2010/09/30 | 12:41 ] տնտեսություն



Սեպտեմբերի 22-ին Գրողների միության տանը «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատումը և ելքերի առաջադրումը» թեմայով կազմակերպած հավաքի ժամանակ ելույթ ունեցավ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը։ Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.

ՀՀ պետական կառավարման սկզբունքային բացթողումները և դրանց շտկման ուղիները

Ներածական

Պետության կառավարումը գնահատվում է պետական մարմինների կողմից հայտարարված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ցուցանիշների և նպատակների իրագործման որակով:

Ցավոք, անգամ կարճաժամկետ պլանավորման ընթացքում մեր պետական մարմինների համար ՀՀ տնտեսությունը ցուցաբերում է բացահայտ անկառավարելիություն: Դիտարկենք մի քանի թարմ օրինակներ:

1) 2010թ.-ի ՀՀ-ի բյուջեում պլանավորված էր տարեկան սղաճի 2,5-5,5 % տիրույթ: Սակայն արդեն հունվար-օգոստոս ժամանակահատվածի համար սղաճը գտնվում էր 10% ցուցանիշի մոտակայքում: Այսպիսով, պետության կողմից սղաճի պլանավորման սխալն արդեն կազմում է մոտ 2-3 անգամ:

2) 2009թ.-ի ՀՆԱ-ի անկումը կազմեց երկնիշ թիվ (մոտ 15%) և դա այն դեպքում, երբ նախորդ տարիներին պարծենում էինք երկնիշ աճով: Նման արդյունքը գալիս է ապացուցելու այն փաստը, որ նախորդ տարիներում ՀՀ-ում չի ապահովվել տնտեսության որակական զարգացումը:

3) 2010թ.-ի առաջին կիսամյակի ներմուծման ծավալները կազմել են մոտ $1,7 մլրդ. ԱՄՆ դոլար, իսկ արտահանման`միայն 440 մլն.: Այսպիսով, ներմուծումը գերազանցում է արտահանումը շուրջ 4 անգամ: Նման պատկերը բացահայտում են ՀՀ տնտեսության բացարձակ անմրցունակությունը, ինչպես նաև տարիներ շարունակ պետության կողմից ներմուծման և արտահանման ծավալների հավասարակշռմանն ուղղված միջոցառումների տապալումը:

Հայաստանի ճգնաժամի առանձնահատկությունը

Մեր ճգնաժամի հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ 1991թ.-ից մեկնարկած պետական կառավարման ճգնաժամին 2008թ.-ին գումարվեց ներքին քաղաքական և արտաքին ֆինանսա-տնտեսական ճգնաժամը: Այսպիսով, ներկայումս Հայաստանը գտնվում է 3 ճգնաժամերի ճնշման ներքո, որից միայն մեկը (միջազգային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը) մեր «ստեղծագործությունը» չէ:

Այն անձիք, որոնք պնդում են, թե միջազգային ֆինանսա-տնտեսական ճգնաժամն ավարտվում է, սխալվում են, քանի որ ոսկու ռեկորդային բարձր գինը միջազգային շուկաներում (մոտ 1.300 ԱՄՆ դոլար) վկայում է ճիշտ հակառակը: Բանն այն է, որ ոսկու նման բարձր գինը ցույց է տալիս ներկայիս վիճակի նկատմամբ անվստահությունը և դեպի ապագան ուղղված բացասական սպասումները: Այդ իսկ պատճառով միջոցների զգալի մասը ոչ թե ուղղվում է տնտեսության տարբեր ճյուղեր, այլ` դեպի ոսկի: Այսպիսով, ոսկու պահանջարկն աճում է, ինչը նպաստում է այդ մետաղի գնի բարձրացմանը:

Պետական կառավարման 3 կարևոր բացթողումները

1) Բացասական ընտրասերում (սելեկցիա).

Արդեն 1991թ.-ից իշխանափոխության ընթացքում ՀՀ-ի պետական համակարգում սկսվեց «կադրերի թարմացման» գործընթացը կադրերի ջարդի տեսքով: Այդ գործընթացը բնորոշվում էր ոչ այնքան «հին մտածելակերպը» «նոր մտածելակերպով» փոխարինելու մտահոգությամբ, այլ` «մենք գիտենք ինչ անել», «շուկան ամեն ինչ իր տեղն է դնելու» և նման «ռոմանտիկ» կարգախոսներով:

«Մենք գիտենք, ինչ անել» կարգախոսի արդյունքում առ այսօր չգիտենք տարրական հարցի պատասխանը` «Ի՞նչ կառուցվածք պետք է ունենա մեր տնտեսությունը` մասնավորապես, ՀՆԱ-ն, ներմուծումը և արտահանումը»:

«Շուկան ամեն ինչ իր տեղն է դնելու» կարգախոսի արդյունքը դժվար չէ տեսնել սույն հոդվածի ներածական մասում: Իսկ եթե դրան գումարենք օլիգարխիայի ծնումը 90-ականներին և հզորացումը 3-րդ հազարամյակում, պատկերը դառնում է բավականին տխուր: Վայրենի շուկայացումը պետք է տար վայրենի արդյունքներ:

Փաստորեն, «հին մտածելակերպը» փոխարինվեց ոչ թե «նոր մտածելակերպով», այլ` պետական մտածելակերպի բացակայությամբ:

Այսպիսով, շուրջ 20 տարի մասնագետները դուրս են մղվում պետական կառավարման համակարգից, իսկ դեպի համակարգ նետվում են նրանք, ովքեր ուզում են «լավ ապրել»: Զուգահեռաբար, Պարկինսոնի օրենքի համաձայն, պետական համակարգը վերարտադրվում է` աճելով քանակապես և անկում ապրելով որակապես: Այս հիվանդությունը պետական համակարգից տարացվեծ դեպի օլիգարխիկ տնտեսական և կուսակցական համակարգերը:

Մասնագետները, բնականաբար, սկսեցին արտագաղթել` թուլացնելով մեր պետության մրցունակությունը և ուժեղացնելով այլ պետությունների մրցակցային դիրքերը: Իսկ երբ Հայաստանում հնչում են դժգոհություններ, թե «դժվար է գտնել մասնագետներին», ապա դա արդեն զավեշտ է, քանի որ խնդիրը ոչ թե մասնագետների բացակայությունն է, այլ «մասնագետներ որոնողների» մոտեցումերի որակն է:

2) Պետության կառուցման պարզունակ կրկնօրինակում.

Անկախության առաջին իսկ օրերից առ այսօր մեր պետությունը «կառուցվում» է «միջազգային փորձի» կիրառման սկզբունքով: Բազմաթիվ օրենքներ պարզապես թարգմանվում են ռուսերենից, անգլերենից, ֆրանսերենից: Նույն սկզբունքով կառուցվում են տարատեսակ կոմիտեներ, հանձնաժողովներ, տեսչություններ և այլն:

Օրինակ, արդեն ավելի քան 15 տարի ՀՀ-ում «ձևավորվում» է ֆոնդային շուկան: Թարգմանվել և «թեղայնացվել» են օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր, ստեղծվել կառույցներ, լիցենզավորվել բրոքերներ: Բացի արտարժույթի առք ու վաճառքից և պետական պարտատոմսերից, առ այսօր չի ձևավորվել արժեթղթերի շուկան:

Նման անհաջողություններն արդեն 20 տարի հաճախակի քողարկվում են «անցումային տնտեսություն» կախարդական բառակապակցությամբ: Բայց Սինգապուրը, Իսրայելը, Ճապոնիան, Գերմանիան, Հարավային Կորեան և մի շարք այլ պետություններ, ունենալով շատ ավելի վատ մեկնարկային պայմաններ, 20 տարվա ընթացքում կարողացան ստեղծել հզոր պետություն և արդյունավետ տնտեսություն:

3) Ազգային բարոյահոգեբանական արժեհամակարգի փլուզում.

Իրականում, այս գործոնը մեր անհաջողությունների մեխն է: Պետական բարեփոխումները լինում են հաջողակ, երբ իշխանությունները սեփական օրինակի, նիստուկացի և ազգային արժեհամակարգի դավանման միջոցով կրթում և դաստիարակում են սեփական ժողովրդին: Այս դեպքում ապահովվում է թե’ ժողովրդի և թե’ պետական բարեփոխումների բարձր կառավարելիությունը:

Օրինակ, երբ խոսվում է «միջին խավի ձևավորման» կարևորության մասին, մատնանշվում է, հիմնականում, նրանց տնտեսական բարեկեցության հատկանիշը: Սակայն, ամենուրեք քարոզելով սպառողական հասարակարգի «արժեքները», ձևավորվում է «էլիտար» կյանքին ձգտող և փող ունեցող լյումպենը: Իրականում, միջին խավն իրենից ներկայացնում է արժանապատվություն ունեցող, որպես մասնագետ գնահատվող և բարեկեցիկ ապրող սոցիալական շերտ: Սակայն, բարոյահոգեբանական արժեհամակարգի փլուզման հետևանքով վանվում է արժանապատվությունը և չի գնահատվում մասնագետը: Իսկ ի՞նչ է անում լյումպենը: Լյումպենը կրկնօրինակում է իր վերադասին, ինչպես Հայաստան-պետությունը կրկնօրինակում է այլ պետություններին (տես` սույն հոդվածի «Պետության կառուցման պարզունակ կրկնօրինակում» խորագիրը, – Հ.Մ.): Փաստորեն, մեր պետությունը` լյումպեն-պետություն է:

Այսպիսով, Հայաստանի մրցունակության մակարդակը բոլոր ասպարեզներում մոտենում է վտանգավոր սահմանագծին, որից այն կողմ` պետության փլուզումն է:

Ելքը

Ինչքան սաստիկ և համակարգային է ճգնաժամը, իսկ վիճակն անելանելի, այդքան մեծ է պետության թռիչքային զարգացման հավանականությունը:

Բերված սահմանումը` կառավարման հիմքային օրենքներից մեկն է: Ի տարբերություն սովորական մարդու պատկերացումների, կառավարման տեսությունը ճգնաժամը դիտարկում է դրական երանգներով: Ճգնաժամը հմուտ ձեռքերում խթանում է առողջացումը և բուռն զարգացումը: Դա տեսական օրենք չէ: Նշված պետությունների (Սինգապուր, Իսրայել, Ճապոնիա, Գերմանիա, Հարավային Կորեա) թռիչքներին նախորդել է սաստիկ ճգնաժամը: Ճգնաժամը բացահայտում է թուլություններն ու թերությունները և, անգամ, «հուշում» ելքի ճանապարհները:

1) Ազգի սերուցքի բյուրեղացում և ինքնակազմակերպում.

Հաշվի առնելով, որ պետության թռիչքի իրագործումը պահանջում է բարձր հոգևոր, մտավոր և կամային հատկանիշներ, պարզ է, որ նման գործընթացը կարող է ապահովել միայն ազգի սերուցքը: Ազգի սերուցքը պետք չէ խառնել ճգնաժամերի ընթացքում ի հայտ եկող «էլիտայի» կամ «ազգի փրկիչների» հետ: Թե ինչպե՞ս են նրանց տարբերակում` առանձին և ծավալուն թեմա է (ի դեպ` շատ «էլիտար մարդիկ» և «ազգի փրկիչներ» ՀՀ-ում արդեն բացահայտված են):

Մարդկության պատմությունը փաստում է, որ թռիչքն ապահովում են միայն այն պետությունները, որտեղ ազգի սերուցքին հաջողվում է համակարգային ճգնաժամի պայմաններում բյուրեղացվել և ինքնակազմակերպվել:

Պարզ է մի բան, որ այս գործընթացը ՀՀ-ում չի կարող սկսվել ոչ հին ու նոր իշխանական, ոչ կուսակցական, ոչ էլ օլիգարխիկ կառույցներում, քանի որ այնտեղ անհամեմատ մեծ է «լավ կյանքին» ձգտող մարդկանց տեսակարար կշիռը:

2) Ազգի «ոսկե հիմնադրամի» ստեղծում.

Պետության թռիչքային զարգացումը պահանջում է տարբեր ոլորտների բարձր որակի մասնագետների ներգրավումը: Հաշվի առնելով, որ հայերը դրսևորել և դրսևորում են իրենց մասնագիտական կարողություներն ամբողջ աշխարհում, հետևապես, Հայ ազգը չունի մասնագետների պակաս: Ուրիշ բան, որ մենք երբևէ լուրջ չենք զբաղվել նրանց բացահայտմամբ և հաշվառմամբ: Այսինքն, չենք կազմավորել ազգի «ոսկե հիմնադրամը»:

Առաջին փուլում անհրաժեշտ է որոնել և կապ հաստատել արդյունքի հասած հայ մասնագետների հետ` թե’ Հայաստանում և թե’ աշխարհում:

Երկրորդ փուլում անհրաժեշտ է իրենց հետ բանակցել` համագործակցության եղանակները համաձայնեցնելու նպատակով: Մի մասը, որոշակի պայմանների կատարման դեպքում, համաձայնվելու են աշխատել ՀՀ-ում: Մյուս մասը` այլ պայմանների դեպքում, պատրաստ են լինելու օժանդակել տեղում: Կլինեն մարդիկ, որոնք կտրականապես մերժելու են որևէ համագործակցություն:

Ազգի «ոսկե հիմնադրամի» ստեղծման լավ փորձ է կուտակել Իռլանդիան: Ի դեպ, իռլանդացիները, հայերի նման այն եզակի ազգերից են, որոնց մեծ մասն ապրում է սեփական պետությունից դուրս:

3) «Ստվերային» կառավարման կառույցների ձևավորում.

Մեզանում տարածված է այն կարծիքը, որ «ստվերային» կառավարման կառույցները հակապետական են: Այն ինչ` ճիշտ հակառակը: «Ստվերային» կառավարման կառույցներն ուժեղացնում են պետության պաշտպանվածությունն ընդհանրապես, իսկ ճգնաժամի ընթացքում` առավելապես: Երբ պետությունում առկա են այդ կառույցներն իրենց մասնագետներով, ճգնաժամի անբարենպաստ զարգացման պայմաններում նրանք ցանկացած պահին և շատ արագ կարող են հզորացնել տվյալ պետության կառավարման համակարգը:

Այս կառավարման եղանակը շատ է տարածված Մեծ Բրիտանիայում, որն այս հարցում ունի դարավոր ավանդույթներ: Այնտեղ բոլոր երեք խոշոր կուսակցություններն ունեն «ստվերային» կառավարություններ:

ՀՀ-ում «ստվերային» կառավարությունների բացակայությունը հաճախ ստիպում է մեր կուսակցություններին (անգամ մեկ պաշտոնատար անձի փոփոխության դեպքում) շտապ փնտրել և կուսակցության շարքեր ընդունել ապագա կամ արդեն նշանակված պաշտոնատար անձանց:

Վերջաբան

«Ազգը, որը չի ուզում պարտվել, չի պարտվում»: (Գարեգին Նժդեհ)

Հարություն Մեսրոբյան
տ.գ.թ., կառավարման փորձագետ

Tuesday, September 28, 2010

ՄԱԿ-ը կնշանակի Երկիր մոլորակի դեսպան այլմոլորակայինների համար

UN appoint space ambassador to greet alien visitors

A space ambassador could be appointed by the United Nations to act as the first point of contact for aliens trying to communicate with Earth.

Heidi Blake http://www.telegraph.co.uk/journalists/heidi-blake/">Heidi Blake
Published: 11:30AM BST 26 Sep 2010



Mazlan Othman, a Malaysian astrophysicist, is set to be tasked with co-ordinating humanity’s response if and when extraterrestrials make contact.

Aliens who landed on earth and asked: “Take me to your leader” would be directed to Mrs Othman.

She will set out the details of her proposed new role at a Royal Society conference in Buckinghamshire next week.

The 58-year-old is expected to tell delegates that the proposal has been prompted by the recent discovery of hundreds of planets orbiting other starts, which is thought to make the discovery of extraterrestrial life more probable than ever before.

Mrs Othman is currently head of the UN’s little known Office for Outer Space Affairs (Unoosa).

In a recent talk to fellow scientists, she said: “The continued search for extraterrestrial communication, by several entities, sustains the hope that some day human kind will received signals from extraterrestrials.

“When we do, we should have in place a coordinated response that takes into account all the sensitivities related to the subject. The UN is a ready-made mechanism for such coordination.”

Professor Richard Crowther, an expert in space law at the UK space agency who leads delegations to the UN, said: “Othman is absolutely the nearest thing we have to a ‘take me to your leader’ person”.

The plan to make Unoosa the co-ordinating body for dealing with alien encounters will be debated by UN scientific advisory committees and should eventually reach the body’s general assembly.

Opinion is divided about how future extraterrestrial visitors should be greeted. Under the Outer Space Treaty on 1967, which Unoosa oversees, UN members agreed to protect Earth against contamination by alien species by “sterilising” them.

Mrs Othman is understood to support a more tolerant approach.

But Professor Stephen Hawking has warned that alien interlopers should be treated with caution.

He said: “I imagine they might exist in massive ships, having used up all the resources from their home planet. The outcome for us would be much as when Christopher Columbus first landed in America, which didn’t turn out very well for the Native Americans.”

Friday, September 24, 2010

Էս դեբիլը չմեռավ դոկտոր էլ դառավ ...

Վարդանիկը այլևս դոկտոր է (իմացար)

Լոռու մարզում գործող «Սանանոր» գիտահետազոտական ինստիտուտը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին արժանացրել է տնտեսական և քաղաքական գիտությունների պատվավոր դոկտորի կոչման:

Հիշյալ կազմակերպությունը հարցումներ է անցկացրել աղետի գոտու տարածքում աղետից հետո սոցիալ-տնտեսական զարգացումների վերաբերյալ և շատ տարօրինակ կերպով պարզել է, որ բնակչությունը դրական է գնահատում այդ զարգացումները: Հարցումներից պարզվել է նաև, որ Վարդան Ղուկասյանը մեծ ավանդ է ունեցել հետաղետյան սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման գործում: Պարզվում է նաև, որ պատվավոր դոկտորի կոչումը Գյումրու քաղաքապետը ստացել է այն բանի համար ևս, որ հանրապետության երկրորդ քաղաքում ապահովում է դեմոկրատիայի բարձր մակարդակ:

Կոչումը ստանալու ժամանակ Վարդան Ղուկասյանը շատ ազնվորեն խոստովանել է, թե ինքը տեղյակ չի եղել, որ դոկտորի կոչում է ստանալու. «Սա շոու չէ: Ազնիվ խոսք, ես պատահական եմ իմացել: Սա Հայաստանում գործող երևի միակ կազմակերպությունն է, որ առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու՝ կոչումներ է տալիս»,-ասել է Գյումրու քաղաքապետը:

Քաղաքական և տնտեսական գիտությունների պատվավոր դոկտորը Գյումրու քաղաքապետի միակ գիտական կոչումը չէ, ավելի վաղ նա արժանացել էր նաև ակադեմիկոսի կոչման:

Հավելենք, որ Վարդան Ղուկասյանը նաև կազակական զորքերի ատաման է, իսկ այժմ աշխատում է «Եղծ աղանդոց» կրոնագիտական աշխատության վրա, որը գրքի տեսքով շատ շուտով լույս կտեսնի:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագիրը և Սահմանադրությունը (Սիմոն Կամսարական) (2)


ԼՈՒՅ� ԱՇԽԱ�Հ – ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳ�ԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԱԽՎԱԾՈՒԹՅԱՆ «Ա�ՊԵ�ՆԵ�Ը»… (TV)

Նախամաշտոցյան Հայաստանի գրավոր մշակույթը ...


Մի քանի տարի առաջ ողջ հայությունը նշեց մեր պատմության մեջ բացառիկ
դերակատարում ունեցած իրադարձությանª ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ հանճարեղ գյուտի
1600-ամյակը:
Դպրության Տիր աստծո պաշտամունքի հետ հայկական մեհենագրությունն էլ
արգելվեց 301 թվականին: 405 թվականինª հայոց դպրության վերածնունդովª
հայությանը վերադարձվեց սեփական գիր ու գրականություն ունեցող ժողովրդի
պատիվը:
Մեր պատմության այս անգերագնահատելի իրադարձության 1600-ամյակի
կապակցությամբ ներկայացնում ենք պատմական գիտությունների թեկնածու Արտակ
Մովսիսյանի ՙՆախամաշտոցյան Հայաստանի գրավոր մշակույթը՚ ակնարկաշարով,
որը հեղինակի վերջերս լույս տեսած ՙՀայկական մեհենագրություն՚ եւ
ՙՆախամաշտոցյան Հայաստանի գրային համակարգերը՚ ուսումնասիրությունների
հանրամատչելի վերաշարադրանքն է:
Ակնարկաշարը նվիրվում է ՀԱՅՈՑ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ 1600-ամյակին
ՆԱԽԱԲԱՆ
Հազիվ թե այսօր գտնվի որեւէ հայ, որին չհետաքրքրի Մեսրոպ Մաշտոցի
հանճարեղ գյուտից առաջ հայոց մեջ գրի ու գրականության առկայության
խնդիրը: Նախամաշտոցյան Հայաստանի գրի եւ դպրության հարցը հատուկ
ուշադրության առարկա է եղել դեռեւս Մեսրոպ Մաշտոցի որոնումների ժամանակ:
Հայտնի է, որ երբ Մեսրոպ Մաշտոցը եւ կաթողիկոս Սահակ Պարթեւը ներկայացան
ու իրենց մտադրությունը հայտնեցին Վռամշապուհ արքային, վերջինս նրանց
հաղորդեց, որ տեղյակ է հայոց հին գրերի մասին, որոնք պահպանվել էին
Դանիել անունով ասորի եպիսկոպոսի մոտ: Այդ գրանշանները, սակայն, ընդունակ
չէին հաղորդելու հայոց լեզվի հնչյունային ողջ հարստությունը, եւ Մաշտոցը
ձեռնամուխ եղավ նոր գրային համակարգի ստեղծմանը:
Հարցի նկատմամբ հետաքրքրությունը չմարեց ինչպես մաշտոցյան դպրության
սկզբնավորման տարիներին, այնպես էլ հետագա դարերում: Ասվածի
վկայություններն են Դանիել եպիսկոպոսի մոտ պահպանված գրերի վերաբերյալ
մեզ հասած բազմաթիվ մատենագրական տեղեկություններն ու քննարկումները,
որոնց կանդրադառնանք մեր ակնարկաշարում:
Հարցը շատ ավելի լայն քննարկումների ու բանավեճերի առարկա դարձավ նոր
ժամանակների գիտության մեջª հայագետներին բաժանելով երկու մասի, առանց
ընդհանուր ընդունելության արժանացած մի տեսակետի ձեւակերպման: Մեր
օրերում թեպետ բանավեճը չի շարունակվում (գոնե անցյալի կրքոտությամբ), չի
կարելի ասել, թե այն վերջնական լուծում է գտել: Վերջին տարիներին հարցի
քննարկումների ընթացքում, փոխարենը առկա ողջ նյութը հավաքելու եւ
ուսումնասիրելու, ավելի հաճախ բավարարվում են տեսական դիտարկումներով եւ
անցյալում արդեն բազմիցս չարչրկված մատենագրական տեղեկությունների
անպտուղ վերաքննարկումներով: Երբ կան բազմաթիվ, այն էլ հազարավոր փաստեր
(արձանագրություններ), տրամաբանական չէ դրանք մի կողմ թողնելը եւ,
փոխարենը, դրանց մասին պահպանված մատենագրական տեղեկությունները
քննարկման նյութ դարձնելը. մանավանդ որ վերջիններից շատերը գրի են առնվել
դարեր անց: Ուստի այս ակնարկաշարում, շեղվելով ավանդաբար ընդունված
կարգից, մատենագրական տեղեկությունները կներկայացնենք միայն վերջումª
ՙնախ փաստը, ապա միայն դրա մասին լրացուցիչ տեղեկությունը՚ սկզբունքով:
Ակնարկաշարով նախ համառոտակի կանդրադառնանք Հայկական լեռնաշխարհում գրի
ծագման եւ զարգացման վաղ փուլերին (նախագրային դրսեւորումներին), ապա
կներկայացնենք նախամաշտոցյան Հայաստանում կիրառված կայացած գրային
համակարգերնª իրենց առանձնահատկություններով ու հուշարձաններով: Առանձին
ակնարկներով կանդրադառնանք նաեւ Հայաստանից հայտնաբերված, սակայն
օտարների կողմից թողնված արձանագրություններին:
Նախամաշտոցյան Հայաստանից հայտնաբերված գրավոր մշակույթի հուշարձաններն
ըստ ծագման եւ պատկանելության կարելի է բաժանել երեք մեծ խմբի.
ա) արձանագրություններ, որոնք կանգնեցվել են Հայաստանում ստեղծված եւ մեր
նախնիների կողմից կիրառված պատկերագրային համակարգերով (դրանց մեջ կան
նաեւ անհայտ իմաստով եւ առեղծվածային ծագումով նշանագիր հուշարձաններ),
բ) օտար ծագում ունեցող, բայց Հայաստանի բնիկների կողմից կիրառված գրային
համակարգեր,
գ) Հայաստանի տարածքում հայտնաբերված, սակայն օտարների կողմից ստեղծված
գրակիր հուշարձաններ:
Հենց այսպիսի խմբավորմամբ էլ կմատուցվի առաջիկա շարադրանքը (հատկապես
ուշադրություն կդարձվի տեղական առանձնահատկություններին):
Նշենք, որ ՙնախամաշտոցյան Հայաստան՚ ընդհանրական անվան տակ ընդգրկված են
ինչպես Հայկական լեռնաշխարհը, այնպես էլ հարակից այն տարածքները, որոնք
մեզ հետաքրքրող ժամանակաշրջանում գտնվել են հայկական թագավորությունների
կազմում:
ԳՐԻ ԾԱՄԱՆ ԵՎ ԶԱՐԱՑՄԱՆ ՆԱԽԱՓՈՒԼԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ
Հայաստանի ժայռապատկերներըª վաղ պատկերագրության փուլի հուշարձաններ:
Մինչ օրս վերջնականորեն լուծված չէ ժայռապատկերների թվագրման հարցը:
Խորհրդային պատմագիտության մեջ առավել ընդունված էր ժայռապատկերների
թվագրումը նոր քարի դարից (Ք.ա. VIII/VII հզ. - V հզ. կեսեր) մինչեւ Ք.ա.
1-ին հազարամյակի սկիզբն ընկած ժամանակաշրջանով:
Հարկ է նշել սակայն, որ նշվածից տարբերվում էին Ս. Սարդարյանի եւ
Բ.Պիոտրովսկու կարծիքները: Ս. Սարդարյանը մի քանի առավել հին
ժայռապատկերներում նշմարում էր մամոնտի գծանկարներ, որոնք Հայաստանում
վերացել էին հին քարի դարում: Դրանից ելնելովª Ս. Սարդարյանը ամենավաղ
ժայռապատկերները թվագրում էր հին քարի դարի վերջին փուլով (վերին
պալեոլիթ, Ք. ա. 40-12-րդ հազարամյակներ): Դրանք առավել պարզ
գծապատկերներ ենª բավական խոշոր չափի (ի տարբերություն նոր քարեդարյան
փոքր գծանկարների), ներկայացնում են որսի տեսարաններ, որոնցում մարդը
շների օգնությամբ հետապնդում է վայրի ոչխարների, քարայծերի: Կենդանիների
ընտելացումը տեղի է ունեցել նոր քարի դարում, ուստի, ըստ Ս. Սարդարյանի,
այս տեսարանները կարող են վկայել ժայռապատկերների տվյալ խմբիª նոր քարի
դարից ավելի վաղ կերտված լինելը:
Բ.Պիոտրովսկին, ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ որոշ
ժայռապատկերանման նշաններ հանդիպում են միջնադարյան հուշարձանների
պատերին, ենթադրում էր ժայռապատկերների միջնադարյան ծագումը:
Եթե կարծիքներից առաջինն այսօր էլ կարելի է քննարկել, ապա վերջին կարծիքը
պարզապես ընդունելի չէ, քանի որ միջնադարյան հուշարձանների պատերին
հանդիպող նշանները չի կարելի համարել ժայռապատկերներ: Ինչպես իրավացիորեն
նկատում է Կ. Թոխաթյանը, դրանք հին, ՙդասական՚ ժայռապատկերներ չեն, այլ
վկայությունն են ՙմիջնադարում ժայռապատկերման ավանդույթների
հարատեւման՚:
Արեւմտյան (նաեւ թուրք) ուսումնասիրողներն Արեւմտյան Հայաստանի
ժայռապատկերները թվագրում են հիմնականում մեզոլիթյան եւ նեոլիթյան
դարաշրջաններովª նշելով, որ դրանցից հնագույնները կարող են թվագրվել Ք.ա.
XIII հազարամյակով, իսկ առավել նորերըª վաղ բրոնզի դարով (Ք.ա. IV-III
հազարամյակներ):
Ժայռապատկերների թեմատիկ ընդգրկումը: Հայաստանի ժայռապատկերների թեմատիկ
ընդգրկումը բավական մեծ է: Ժայռապատկերներում ներկայացված են տվյալ
դարաշրջանի կյանքի հիմնական բնորոշ գծերը, ուստի պատահական չէ, որ
մեզանում ժայռապատկերները հաճախ որակվում են իբրեւ ՙքարե
հանրագիտարաններ՚ կամ ՙքարեղեն մատենադարաններ՚:
Ժայռապատկերներում մեծ թիվ են կազմում վայրի եւ ընտանի կենդանիների
գծանկարները: Ընդ որում, հստակորեն զանազանվում են ինչպես այսօր
Հայաստանում գոյություն ունեցող, այնպես էլ դեռեւս նախնադարում ոչնչացած
կենդանատեսակներ: Շատ են հանդիպում թռչունների գծապատկերները, անհատական
եւ խմբակային որսի տեսարանները: Առկա են վարժեցման եւ բուծման, ինչպես
նաեւ մենամարտի տեսարաններª մարդ-գազան կամ երկու գազաններ:
Ժայռապատկերներում կան ծառերի պատկերներ, երկրագործական աշխատանքի
տեսարաններ, որոնք թույլ են տալիս ուսումնասիրելու տվյալ ժամանակաշրջանի
բուսականությունը եւ գյուղատնտեսությունը:
Ժայռապատկերներում նկատվում են կացարանաշինության ու ճարտարապետության
որոշ տարրեր, կան քարտեզ հիշեցնող պատկերներ, որոնցով երբեմն կարելի է
գտնել ջրերի ակունքները (ի դեպ, ժողովրդի մեջ մինչեւ վերջերս պահպանվել
էին հավատալիքներ, իբր քարտեզանման այդ քարերի վրա խազված են թաքնված
գանձերի ճանապարհները):
Ժայռապատկերների մի այլ խմբում առկա են կատարման բարձր մակարդակով,
ճշգրտությամբ, ոճավորմամբ ու շարժունությամբ զարմացնող նկարներ, որոնց
մեջ կարելի է տեսնել միջնադարի հայ մանրանկարչության եւ ժամանակակից
արվեստի որոշ ճյուղերի արմատները:
Մեկ այլ, շատ կարեւոր խումբ են կազմում աստղագիտական բնույթի
ժայռապատկերները, որոնց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի
բնակիչները դեռեւս նախնադարում ունեցել են բարձր մակարդակի աստղագիտական
գիտելիքներ, կիրառել են լուսնային, լուսնա-արեգակնային եւ արեգակնային
օրացույցներ:
իտական հաշվարկներից բացի (օրացույց եւ այլն), երկնային լուսատուների
պատկերները հանդիպում են դիցաբանական սյուժե ունեցող ժայռապատկերներում:
Ժայռապատկերներում շատ մեծ տարածում ունեն գաղափարագրերը, որոնց մեջ որոշ
ուսումնասիրողներ տեսնում են մաշտոցյան տառերի նախաձեւերը:
Ժայռապատկերներն իբրեւ գրի ուսումնասիրության առարկա:
րի ուսումնասիրութան պատմությունից հայտնի է, որ առարկաներից գրանյութի
անցնելուց հետո ստեղծված առաջին գրատեսակը պարզ նկարային գիրն էրª վաղ
պատկերագիրը:
Համաշխարհային գրականության մեջ պատկերագրերի համար գործածվում է երկու
տերմինª պետրոգլիֆ, եթե պատկերագիրը քանդակված է քարի վրա, եւ
պիկտոգրամա, եթե պատկերագիրը նկարված է ներկով: Հայկական լեռնաշխարհից
հայտնաբերված վաղ պատկերագրության հուշարձանների ճնշող մեծամասնությունը
պատկանում է առաջին խմբինª պետրոգլիֆներին: Երկրորդ խմբի հուշարձաններ են
հայտնաբերվել Վանի շրջանում, վերջերսª նաեւ Քասախի կիրճի ձախ ափին,
եղամավան նորաստեղծ ավանի տարածքում:
Վաղ շրջանի պատկերագրերում (նախագրային փուլում), երբ ամեն մի տեսարան
կամ պատկեր հաղորդում էր որոշակի գաղափարª առանց հնչյունային տարրերի
առանձնացման, կարելի է տարբերակել մտքի հաղորդման երկու հնարք, որոնցով
մասնագիտական գրականության մեջ առանձնացվում են պատկերագրի զարգացման
փուլերը:
Առաջինը նկարագրական-պատկերային հնարքի արտահայտություններն են, երբ առկա
են մարդու, կենդանու կամ առարկայի գծապատկերները, իսկ նրանց հետ կապված
ինֆորմացիան ներկայացվում էր լրացուցիչ գծերի պատկերների դիրքային
փոփոխության եւ այլ միջոցներով: Այս հնարքը կիրառված է Հայաստանի գրեթե
բոլոր ժամանակաշրջանների ժայռապատկերներում:
Երկրորդը նույնացնող-հիշողական հնարքով ստեղծված հուշարձաններն են,
որոնցում տվյալ օբյեկտը ներկայացվում էր ոչ թե պատկերով, այլ իր
ինքնությունը խորհրդանշող որեւէ պայմանական նշանի միջոցով: Այս հնարքի
միջոցով առաջացան արհեստագործ վարպետների նշանները (որոնք մեծ
քանակությամբ հանդիպում են Հայաստանում), զինանշանները եւ այլ
տարբերանշաններ: Այդ հնարքը թույլ է տալիս նշել պատկերվողի ինքնությունը
նրա տոտեմի կամ այլ խորհրդանիշի միջոցով կամ ցույց տալ տվյալ առարկայի
պատկանելությունը տվյալ անձին (սեփականության եւ այլ նշաններ): Պատկերի
փոխարեն խորհրդանշանի կիրառումը տարածում է ստանում զարգացած
պատկերագրության մեջ: Խորհրդանշանների կիրառումով դեռեւս չստեղծվեց
հնչյունային գիրը, սակայն այն կարեւոր նշանակություն ունեցավ գրի
զարգացման ճանապարհին:
Հայաստանի ժայռապատկերները գրի զարգացման տեսանկյունից կարելի է բաժանել
երկու հիմնական խմբի:
Առաջին խմբի ժայռապատկերներն ունեն զուտ նկարագրական-պատկերային բնույթ:
Դրանք պարզ նկարներ են, որոնցում ամեն բան պատկերվում է իր արտաքին
տեսքով (նկ. 1): Երկրորդ խմբում, որն ավելի զարգացած աստիճան է, ի հայտ
են գալիս խորհրդանշաններ (սիմվոլներ): Ընդ որում, երկրորդ խումբն իր
հերթին բաժանելի է երկու ենթախմբերի, որոնցից առաջինում գերակշռում են
պարզ նկարները (նկ. 2), իսկ երկրորդումª խորհրդանշանները (նկ. 3-4):
Խորհրդանշանները Հայաստանի ժայռապատկերներում հանդես են գալիս սկսած Ք.
ա. V հազարամյակից եւ բազմաթիվ զուգահեռներ ունեն համաժամանակյա
հնագիտական իրերի վրա (ժայռապատկերների, համաժամանակյա հնագիտական իրերի
նշանների համեմատությունը, նաեւ համադրումը Վանի թագավորության ու
միջնադարի հայկական մատյաններում վկայված նշանագրերի հետ ժամանակին
հանգամանորեն կատարել է Հարություն Մարտիրոսյանը):
Ժամանակագրական առումով այս երկու խմբերի միջեւ սահման դնելը ճիշտ չէ,
քանի որ սկսած Ք. ա. V հազարամյակիցª երկու խմբերը հանդես են գալիս
զուգահեռաբար:
Նշանագրեր մինչվաղբրոնզեդարյան պեղածո իրերի վրա: Այսօր արդեն ունենք
զգալի քանակությամբ նյութեր Ք.ա. V-IV հազարամյակների Հայկական
լեռնաշխարհի հնագիտական հուշարձաններից, որոնք թույլ են տալիս
եզրակացնելու վաղ պատկերագրության բարձր մակարդակի գոյությունը եւ
գաղափարագրության սկզբնավորումը նշված ժամանակաշրջանում:
Նշանագրեր մինչվաղբրոնզեդարյան պեղածո իրերի վրա: Առավել կարեւորում ենք
այն հանգամանքը, որ սկզբնական այս շրջանում ի հայտ եկող նշանագրության
բնորոշ գծերը շարունակվում են հետագա հազարամյակներում. այսինքնª մենք
գործ ունենք Հայկական լեռնաշխարհում գրային մտածողության ժառանգորդության
հետ: Դա երեւում է եւ° Թեղուտի գաղափարագիր-թվանշաններից (նկ. 1), քանի
որ թվերի կետային նշումը Հայկական լեռնաշխարհի առանձնահատկությունն է Հին
Առաջավոր Ասիայում (դրան անդրադառնալու ենք առաջիկա ակնարկներում), եւ°
այլ հնավայրերի խեցեղենի գաղափարանշաններից (նկ. 2), եւ° կնիքագործության
մեջ ավանդույթների (այդ թվումª գաղափարագրության)
շարունակականությունից:
Այսպիսով տեսնում ենք, որ Ք.ա. V հազարամյակից Հայաստանում վաղ
պատկերագրության ներսում ձեւավորվում է զարգացած պատկերագրությունըª
գաղափարագրությունը, որը լայն տարածում է ստանում Ք.ա. IV-III
հազարամյակներում:
ԳՐԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ ՎԱՂ ԲՐՈՆԶԻ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ
Ք.ա. V հազարամյակից, ինչպես նշվեց, Հայաստանում վաղ պատկերագրության
ներսում ձեւավորվում է զարգացած պատկերագրությունըª գաղափարագրությունը,
որը լայն տարածում է ստանում Ք.ա. IV-III հազարամյակներում: Այդ
դարաշրջանի պատկերագրության արտահայտությունները հատկապես շատ են
հանդիպում Հայկական լեռնաշխարհի վաղբրոնզեդարյան (շենգավիթյան, կուր-
արաքսյան) խեցեղենի վրա, իսկ Ք.ա. III հազարամյակի կեսերին Հայկական
լեռնաշխարհի սահմաններից դուրս այդ մշակույթի ներթափանցմանը զուգահեռ
(հարավում մինչեւ Կիլիկիա, Սիրիա եւ Պաղեստին (Քիրբեթ-Կերակյան
մշակույթ), հյուսիսումª Հյուսիսային Կովկաս) տարածում է գտնում նաեւ
նշանագրված խեցեղենը:
Թեպետ Հայկական լեռնաշխարհի վաղբրոնզեդարյան մշակույթի (այդ թվումª
նշանագրված խեցեղենի) վերաբերյալ հսկայական նյութ է հայտնաբերվել եւ
բազմաթիվ հրապարակումներ են եղել, այդուհանդերձ, այդ ժամանակաշրջանի
նշանագրերը դեռեւս չեն հավաքվել ու համակարգվել: Եղել են սոսկ նշանագրերի
եւ պատկերամոտիվների մասնակի ի մի բերման առանձին փորձեր: Օրինակª Տ.
Չուբինիշվիլին, հիմնականում օգտագործելով Ջավախքի տարածքից հայտնաբերված
նյութը, առանձնացնում է դրանցից 42-ը, Ա. . Սագոնան, առանց նշանների
առանձնացման, կազմել է 324 միավորներից բաղկացած ՙՄոտիվների կորպուս՚, Կ.
Մարրոն Եփրատի վերին ավազանի վաղբրոնզեդարյան 256 իրերի վրա առանձնացնում
է 108 նշաններ եւ նշանների տարբերակներ (տե°ս աղ. 1), Պ. դը Միրոշեդժին
առանձնացնում է վաղբրոնզեդարյան ժամանակաշրջանի Քիրբեթ-Կերակյան խմբի
խեցեղենի 21 մոտիվներ (նկ. 3) եւ այլն: Վաղբրոնզեդարյան խեցեղենի
նշանագրերի ամբողջական հավաքումն ու համակարգված ուսումնասիրությունը
մնում է Հայաստանի հնագիտության չլուծված խնդիրներից մեկը:
Նշենք, որ վաղբրոնզեդարյան խեցեղենի նշանագրերի կրկնակները մեծ
քանակությամբ հանդիպում են նույն ժամանակաշրջանով թվագրվող
ժայռապատկերներում եւ այլ հուշարձաններում: Դրանց ուսումնասիրության
ուղղությամբ զգալի աշխատանք է կատարել Հ.Ա.Մարտիրոսյանը: Նա համադրելով,
Հայաստանի ժայռապատկերներում եւ վաղբրոնզեդարյան խեցեղենի վրա հանդիպող
նմանատեսք պատկերագրերը բիայնա-ուրարտական հիերոգլիֆների ու հայկական
միջնադարյան մատյաններում վկայված նշանագրերի հետ, ցույց տվեց, որ դրանք
հայաստանյան պատկերագրության ժառանգական զարգացման տարբեր փուլերն են:
Նրանից հետո այդ ուղղությամբ աշխատանքները չեն շարունակվել:
Անբավարար ուսումնասիրվածության պատճառով այստեղ չենք ներկայացնում
վաղբրոնզեդարյան (հատկապեսª խեցեղենի) նշանագրության բնորոշ
առանձնահատկությունները (նշանների թիվը, գրության ուղղություն(ներ)ը,
արձանագրությունների քանակն ու տեսակները, ծավալը, կառուցվածքը եւ այլ
հատկանիշներ), որոնք եւս մնում են հետագա ուսումնասիրության նյութ:
Վաղբրոնզեդարյան նշանագրության հուշարձանների մեկնաբանությունների ու
վերծանության ասպարեզում կատարված մեզ հայտնի աշխատանքները կարելի է
բաժանել երկու հիմնական խմբի: Առաջին խմբի հեղինակները փորձել են
մեկնաբանել միայն առանձին նշաններ կամ ամբողջական համապատկերներ
(կոմպոզիցիաներ): Երկրորդ խումբը առայժմ ներկայացված է մեկ օրինակով.
կատարվել է Օզնիի արձանագրության (նկ. 4) վերծանության մի փորձ, որը,
սակայն, հեռու է համոզիչ լինելուց:
Ավելացնենք, որ գրի (զարգացած պատկերագրության) առկայությունը Հայկական
լեռնաշխարհում Ք.ա. III հազարամյակի սկզբին հավաստվում է ոչ միայն
հնագիտական գտածոներով, այլեւ օտար աղբյուրների վկայությամբ: Շումերական
բնագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ք.ա. III հազարամյակի
առաջին կեսին Հայկական լեռնաշխարհում այսօր հայտնի առաջինª Արատտա
պետությունն ունեցել է սեփական գիր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԾԱՅԻՆ ԻՐԸ
Հայաստանյան նշանագրերը Ք.ա. III հազարամյակի առաջին կեսին ձեռք են
բերում ավելի գծային, քան նկարային տեսք:
րերի զարգացման պատմությունից հայտնի օրինաչափությունները ցույց են
տալիս, որ պատկերագրերը նկարային բնույթը կորցնում եւ գծային նշանների են
վերածվում դարերի (երբեմնª հազարամյակների) ընթացքում: Եգիպտական
հիերոգլիֆները, օրինակ, պատկերային տեսքով կիրառվում էին Ք.ա. XXXII
դարից սկսած (արագագիր տարբերակըª Ք.ա. XXX դարից), իսկ դրանց պարզեցված
ձեւերըª ՙդեմոտական գիրը՚, գործածության մեջ մտան միայն VIII դարում: Սա
անուղղակիորեն վկայում է, որ իրավացի են այն հեղինակները, որոնք Հայկական
լեռնաշխարհում գրի (գաղափարագրության) ծնունդը թվագրում են Ք.ա. V
հազարամյակով:
Ք.ա. III հազարամյակի երկրորդ կեսին, II հազարամյակում եւ I-ի սկզբին
գծային գրերի այս համակարգն ավելի լայն կիրառություն է ստանում
Հայաստանում: րային համակարգի կիրառությունը դադարում է լեռնաշխարհում
Վանի թագավորության իշխանության տարածմամբ: Միայն Արեւելյան Հայաստանում
անցյալ դարավերջից մինչ օրս հայտնաբերվել են 300-ից ավելի ծավալուն
արձանագրություններ, որոնք դեռեւս համապարփակ ուսումնասիրության չեն
ենթարկվել:
ԳԾԱՅԻՆ ԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Ժամանակագրական հերթականությամբ ստորեւ ներկայացվող հնագիտական
հայտնագործությունների համառոտ թվարկման ընթացքում մենք չենք հիշատակի
այն առարկաները (զինատեսակներ, խեցեղեն զանազան ամանեղեն եւ այլն), որոնք
կրում են միայն առանձին նշաններ կամ մենանշաններ:
Հայտնաբերման սկզբնական շրջանում Հայաստանի գծային գրերը ստացան
ՙառեղծվածային՚ որակումը: ՙԱռեղծվածային՚ համարված հուշարձաններից առաջին
երկուսը (որքան մեզ հայտնի է) հրատարակվեցին 1910 թվինª Մեսրոպ
արքեպիսկոպոս Սմբատյանի կողմից: Դրանք հայտնաբերվել էին Արաքս գետի աջ
ափին գտնվող Ցոլակերտի բերդի մոտակայքում: Հաջորդն Արմավիրի
արձանագրությունն էր: Ի տարբերություն նախորդների, որոնց թվագրումն
անորոշ էր, վերջինս ուներ ժամանակագրման մի կարեւոր փաստարկ.
արձանագրություն կրող քարը շրջվել էր, որի վրա փորագրվել էին, ըստ
մասնագետների, Ք.ա. III-I դարերով թվագրվող հունարեն արձանագրություններ:
Հետեւաբար, նշանագրերի քանդակման ժամանակը պետք է նախորդեր նշված
դարերին. ավելին ճշգրտելու համար տվյալներ չկային:
Այս արձանագրությունների ուսումնասիրության գործում կարեւոր ներդրում
ունեցավ Ի.Մեշչանինովը, որի աշխատանքներում ի մի բերվեցին մինչ այդ
հայտնի հուշարձանները, առաջին անգամ հրատարակվեցին Ելենենդորֆի (անձակի
մոտ) պեղումներից Ե. Ռյոսլերի (1899-1901թթ.) ու Յ.ումմելի
(1930-1931թթ.) հայտնաբերած չորս առարկաների եւ Տանձատափի (Խոջալուի)
դամբարաններից մեկի երկու քարերի նշանները: Երկու հնավայրի նյութերն էլ,
ըստ Ի.Մեշչանինովի հնագիտական վերլուծության, թվագրվում են Ք.ա. I
հազարամյակի սկզբով:
1960-ական թթ. հրատարակվեցին Ք.ա. II հազ. սկզբով թվագրվող մի շարք
գրություններ Ջավախքից, որոնք վկայված էին ոչ թե առանձին իրերի վրա, այլ
դամբարանների պատերին:
Մեծամորի ժայռագիր արձանագրությունների 27 պահպանված բեկորները, որոնց
մասին մամուլում տեղեկություններ էին հայտնվել դեռեւս 1913թ.,
ամբողջությամբ հրատարակվեցին միայն 60 տարի անց: Ժայռագիր նշանների
վերաբերյալ Կ.Մկրտչյանը նշում է. ՙ…հատկանշական է նրանց զգալի մասի
նմանությունը եւ շուրջ 17 նշանի նույնությունը հայկական միջնադարյան
ձեռագրերում պահպանվող նշանագրերի եւ Վանի թագավորության շրջանում
սեպագրի հետ զուգահեռ օգտագործված նշանագրերի հետ: Այս առումով Մեծամորի
ժայռագրերը կարող են հատուկ ուսումնասիրության նյութ դառնալ՚: Ցավոք,
հիրավի մեծ կարեւորություն ունեցող այս հուշարձանները մինչ օրս չեն
դարձել հանգամանալի ուսումնասիրության առարկա:
Ժամանակին մեծամորյան նշանների վերծանության մասին մի շարք
հրապարակումներ կատարեց Ս.Այվազյանըª դրանք համարելով ՙհայասական
արձանագրություններ՚, ինչը սուր քննադատության ենթարկվեց Բ.Պիոտրովսկու
կողմից: Պիոտրովսկին մատնանշում էր, որ դրանցից շատերը արաբական քուֆի
գրեր են: Այս հարցում որոշ պարզություն մտցնելու նպատակով փորձեցինք
կազմել մեծամորյան ժայռագրերի նշանացանկըª ընդգրկելով միայն ամբողջական
պահպանված նշանները, եւ ստացանք ավելի քան 60 նշան (աղ. 1), մինչդեռ ո°չ
քուֆին, ո°չ էլ արաբական որեւէ այլ գրատեսակ այդ քանակի նշաններ երբեւէ
չի ունեցել:
Ժայռագիր արձանագրություններից բացի, Մեծամորի Ք.ա. II-I հազարամյակների
սահմանագծով թվագրվող մշակութային շերտից հայտնաբերվեց կավե նշանագրված
մի տախտակ (նկ. 1), որը, հավանաբար, ծառայել է իբրեւ հմայիլ:
Մեծամորի նյութերի հետ Կ.Մկրտչյանն առաջին անգամ գիտական շրջանառության
մեջ դրեց Թալինի ենթաշրջանի Կաքավաձոր գյուղի տարածքում գտնվող ջրի
պաշտամունքին նվիրված չափազանց ուշագրավ ժայռափոր մի հուշարձանª
համեմատելով այն մեծամորյան համանման փորագրությունների հետ: Դժբախտաբար
այս կարեւոր հուշարձանը եւս շարունակում է մնալ գրեթե անտեսված:
Խնդրո առարկա արձանագրությունների հավաքման վերջին փորձը (որքան մեզ
հայտնի է) կատարել է Հ.Մարտիրոսյանը ՙՀայաստանի նախնադարյան նշանագրերը
եւ նրանց ուրարտա-հայկական կրկնակները՚ (Ե., 1973) գրքում: Հեղինակն ի մի
է բերել Ջավախքի, Ուրմիո լճի ավազանի, Ցոլակերտի եւ Արմավիրի վերոհիշյալ
արձանագրությունները, որոնցից վերջին երկուսը թվագրել է Ք.ա. II հազ.
վերջով եւ I-ի սկզբով: Նշված բնագրերը, ժայռապատկերների հետ միասին,
Հ.Մարտիրոսյանը միավորում է որպես մեկ ընդհանուրª ՙնախնադարյան
նշանագրեր՚ անունը կրող խումբ, ինչը քննադատելի է, քանի որ
ժայռապատկերները նախագրային փուլի հուշարձաններ են, իսկ վերոհիշյալ
արձանագրությունները վերաբերում են զարգացած գրային ժամանակաշրջանի:
Չնայած այն բանին, որ վերջին տասնամյակներում հայտնաբերված նյութերը
կարող էին նոր լույս սփռել քննարկվող արձանագրությունների հետազոտման
հիմնախնդրի վրա, Հ.Մարտիրոսյանից հետո դրանց հավաքման ու համակարգված
ուսումնասիրության փորձ չի կատարվել: Խոսքը, մասնավորապես, Ապարանի
ջրամբարի ափինª Քուչակ գյուղի մոտ գտնվող Ք.ա. XVIII-XIV դդ. թվագրվող
հուշարձանների մասին է, որոնց 1986-87թթ. պեղումներից գտնվեցին շուրջ
հինգ տասնյակ արձանագրված քարեր. դրանցից մի մասի վրա նշաններ էին արված
երկու կամ երեք կողմից (ընդհանուր առմամբª շուրջ 80 երես գրություն, մի
քանիսը տե°ս նկ. 1)£ Առաջին իսկ հայացքից ակնառու է Քուչակի
արձանագրությունների կապը Տանձատափի (Խոջալուի) եւ Ջավախքի դամբանաքարերի
հետ, ընդ որում, վերջիններն ունեն ավելի արխայիկ բնույթ: Քուչակի
նշանները նկատելի ընդհանրություն ունեն նաեւ Ելենենդորֆի, Ցոլակերտի,
Արմավիրի, Ուրմիո լճի ավազանի եւ Մեծամորի վերոհիշյալ հուշարձանների
նշանների հետ (աղ. 1): Դրանցից մի քանիսի հետ տիպաբանորեն կապվում է նաեւ
Ք.ա. II-I հազարամյակների սահմանով թվագրվող Այգեշատի հնավայրից գտնված
կավամաններից մեկի հատակին արված արձանագրությունը:
Հետաքրքիր արձանագրություն կա Վերին Նավեր հնավայրի միջին բրոնզի դարով
թվագրվող դամբարաններից մեկի ծածկասալի վրա:
Ժամանակին Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղից Երեւան է տեղափոխվել գծային
գրանշաններով, կամարաձեւ վերնամասով մի կոթողի վերին բեկորը, որը
ներկայումս գտնվում է ՀՀ ԱԱ ՙիտություն՚ թերթի խմբագրությունում:
Նախատեսվում է առաջիկայում այն փոխադրել Հայաստանի պատմության պետական
թանգարան: Նման կոթողները շատ տարածված էին Հին Արեւելքում, նաեւ
Հնագույն Հայաստանում. գծային գրերով նույնատիպ մի կոթող էլ գտնվել է
Երնջատափից:
Թվարկվածներով չի սահմանափակվում Ք.ա. III եւ I հազարամյակներով թվագրվող
գծային գրանշաններ կրող հուշարձանների ցանկը: Զգալի թիվ են կազմում արդեն
հայտնաբերված, բայց առայժմ չհրատարակված հուշարձանները:
Դրանց թվում պետք է նշել Քուչակի դամբարանադաշտի բազմաթիվ չպեղված
դամբարանները, որոնց քարերին առկա են գծային գրանշաններ. դրանք մնացել են
Ապարանի ջրամբարի հատակին եւ բացվում են միայն ամռանըª ջրի մակարդակի
իջնելու ժամանակ: Դեռեւս չեն հրատարակվել Երնջատափ գյուղից հայտնաբերված
չափազանց ուշագրավ քարակոթողները: Մասնագիտական գրականությունից հայտնի
է, որ նշանագրված քարակոթողներ կան Սպիտակի ենթաշրջանի ոգարան գյուղի
նախաբիայնական հնավայրում, որոնք ուսումնասիրելու հնարավորություն առայժմ
չենք ունեցել: Մեծ անակնկալներ կարող է բերել Լոռու մարզի Կողես գյուղի
մոտակայքում գտնված հուշարձանը, որի պարսպաշարին առկա են ներկայացվող
գծային գրերը հիշեցնող նշաններ:
1996-1997թթ. հայ-իտալական համատեղ արշավախումբը հայտնաբերեց երկու
քարեր, որոնք ենթադրաբար համարվում են երկար ժամանակ կորած համարվող
մեհենագիր եւ հունարեն արձանագրություններով քարերի բեկորներ, որոնցից
մեկի քանդակների կողքին կան նաեւ նշանագրեր:
Ժայռապատկերաբան Կ. Թոխաթյանի ընկերակցությամբ եղանք Կաքավաձորում եւ,
վերոհիշյալ փորագրություններից բացի, ամրոցի արեւելյան կողմում, ուր առկա
էին պաշտամունքային կառույցների հետքեր, նկատեցինք համանման այլ
փորագրություններ եւս: Վերջիններս մի կողմից ակներեւաբար կապվում են
Մեծամորի, մյուս կողմիցª Կարմիր բերդի նախաբիայնական ժամանակաշրջանի
նմանատիպ փորագրությունների հետ:
Հազվագյուտ հուշարձան է Շամիրամիª իր տեսակի մեջ առայժմ եզակի նշանակիր
մենհիրը: Ընդ որում, մենհիրի նշաններն ակնառու նմանություն ունեն Վանից
գտնված մի կարասի չվերծանված գրության հետ, որը Կ. Ֆ. Լեհման-Հաուպտը
հրատարակել է 1931 թվին:
Մեր հնագետների հետ բանավոր զրույցների ընթացքում տեղեկացել ենք, որ
նշվածներից բացի կան համանման մի շարք հուշարձաններ, որոնց
ուսումնասիրությունը եւ լիակատար հրատարակությունը առաջիկա տարիների գործ
է:
Նշենք, որ համանման կոթողներ կան նաեւ Արեւմտյան Հայաստանում: Վերջերս
մեզ տրամադրվեցին Կարսի եւ Համշենի շրջաններում գտնվող մի քանի քարերի
լուսանկարներ, որոնց վրայի նշաններն ակնհայտորեն հիշեցնում էին քննարկվող
գծային գրերը: Դժբախտաբար, դրանց բոլորին սպառնում է ոչնչացման վտանգը:
Թուրքական կառավարության կողմից հայկական հուշարձանների ծրագրված
ոչնչացումից զատ, թուրքերի ու քրդերի շրջանում չափազանց տարածված է Մեծ
եղեռնի տարիներին հայերի թաքցրած գանձերի մասին առասպելը. ցանկացած
նշանագրված քար նրանք ընկալում են իբրեւ գանձացույց, որին հաջորդած
ՙգանձորոնումների՚ արդյունքում ոչնչանում են ինչպես այդ քարերը, այնպես
էլ դրանց տակ երբեմն հանդիպող հուշարձանները: Այս տխուր իրականությունը
Հայոց ցեղասպանության շարունակական դրսեւորումն է, նաեւª Մեծ եղեռնի
արձագանքը թուրքերի ու քրդերի ժողովրդական հիշողության մեջ, ինչն այնքան
փութաջանորեն շարունակում են ուրանալ պատմության թուրք կեղծարարները
Գրային համակարգի բնութագիրը: Որեւէ անհայտ լեզվի ու նրա գրային
համակարգի ուսումնասիրությունն սկսելու համար նախ անհրաժեշտ է պարզել այդ
համակարգը բնութագրող մի շարք առանձնահատկություններ, որոնք նպաստավոր
պայմաններ են ստեղծում տվյալ գրի ու լեզվի վերծանության համար: Դրանք
վերաբերում են խնդրո առարկա լեզվի ու գրի հայտնիությանը եւ այլ լեզուների
ու գրերի հետ ունեցած կապերին (եթե կան այդպիսիք), արձանագրությունների
ժամանակագրությանը, տարածմանն ու այլ բնութագրիչներին (ծավալ, տեսակներ,
կառուցվածք եւ այլն), գրային համակարգի տեսակին (ըստ նշանների թվի),
գրության ուղղությանը եւ ներքին առանձնահատկություններին (գրանշանների
ոճական բնույթին, օժանդակ նշանների, դետերմինատիվների, թվանշանների,
կցագրման եւ այլնի գործածմանը), բազմալեզու արձանագրություններում մեզ
հետաքրքրող լեզվի ու գրի առկայությանը, համաժամանակյա եւ այլ
սկզբնաղբյուրներում վերծանությանը նպաստող լրացուցիչ ուրիշ տվյալների
գոյությանը:
Հայաստանի գծային գրով արձանագրություններ աշխարհի որեւէ այլ վայրում չեն
հայտնաբերվել: Այս գրային համակարգով թողնված որեւէ արձանագրություն
դեռեւս չի ընթերցվել, իսկ առանձին նշանների վերաբերյալ
մեկնաբանությունները բավարար չեն այդ գրով արձանագրված լեզուն պարզելու
համար:
Նախորդ ակնարկում համառոտակի ներկայացվեցին այն հնավայրերը, որոնցից
գտնվել են գրակիր առարկաներ: Տեղադրելով դրանք քարտեզինª տեսնում ենք, որ
գրային համակարգի տարածման սահմանը հյուսիսում ընդգրկել է Ջավախքը,
հարավումª Ուրմիո լճի ավազանը, արեւելքումª Մեծ Հայքի Ուտիք եւ Արցախ
նահանգների տարածքը, իսկ արեւմուքում նյութի սակավության պատճառով առայժմ
հստակ սահմանագիծ չունենք:
Քննարկվող արձանագրություններից հնագույնները թվագրվում են Ք.ա. III
հազարամյակի երկրորդ կեսով: րային համակարգի կիրառությունը դադարեց
լեռնաշխարհում Վանի թագավորության իշխանության տարածմամբ, որն, ինչպես
հայտնի է, պաշտոնական դարձրեց երեք նոր գրային համակարգեր:
Նշանակիր իրերի եւ արձանագրությունների բնույթի, նշանակության, կիրառման,
ինչպես նաեւ նշանագրման տեխնիկայի վերաբերյալ տեղեկությունները, որպես
օրինաչափություն, օգտակար են լինում գրային համակարգի ուսումնասիրության,
երբեմն նաեւ վերծանության աշխատանքներում: Ներկայացնենք նշանագրված
առարկաների հիմնական խմբերըª իրենց առանձնահատկություններով:
ա) Արձանագրություններ մենհիրանման եւ այլ տեսակի քարակոթողների վրա: Այս
շարքի հուշարձաններից են Շամիրամի մենհիրը, Ծուղրութից եւ Երնջատափից
գտնված կոթողները:
բ) Արձանագրություններ դամբանաքարերի վրա: Այս խմբի մեջ են մտնում
Տանձատափի, Ջավախքի, Քուչակի, Վերին Նավերի դամբանաքարերը: Հատուկ
ուշադրություն է պետք դարձնել դամբարանների ծածկասալերին:
գ) Արձանագրություններ քարերի (ժայռերի) վրա: Այս շարքի մեջ են մտնում
Ցոլակերտի, Արմավիրի, Մեծամորի, Ագարակի, Կաքավաձորի (նաեւ չհրատարակված
մի քանի այլ) արձանագրությունները:
դ) Նշանագրեր խեցեղեն ամանների վրա: Այս խմբում կարելի է տարբերակել
երկու ենթախումբª ամբողջական արձանագրություններ եւ առանձին նշաններ
(երբեմնª մենանշաններ) կրող խեցամաններ: Առաջին ենթախմբի մեջ են մտնում
Ելենենդորֆից, Վանից եւ Այգեշատից գտնված գրակիր խեցանոթները: Երկրորդ
խումբը, որն ի մի բերելու փորձ դեռեւս չի արվել, անհամեմատ մեծ է (մի
քանիսը տե°ս նկ. 1, Քարաշամբից գտնված խեցեղենի պատկերներըª նկ. 2):
ե) Նշանակիր զինատեսակներ: Բացառիկ հետաքրքրություն ներկայացնող այս
խմբում առկա են առանձին նշաններ կրող թրեր, կապարճներ, գոտիներ, մարտական
կացիններ եւ այլն (մի քանիսըª նկ. 3):
զ) Կնիքներ: Ինչպես զինատեսակների, այնպես էլ միջին, ուշ բրոնզի եւ վաղ
երկաթի դարաշրջաններից մեզ հասած կնիքների վրա հանդիպում են միայն
առանձին նշաններ: ծային գրերով ամբողջական գրություններ կրող կնիքներ
դեռեւս չեն հայտնաբերվել:
է) Հմայիլներ: Առայժմ հայտնաբերվել է գրակիր մեկ հմայիլ Մեծամորից:
Սակայն մեծ հավանականությամբ պետք է ենթադրել, որ հմայական նշանակություն
ունեն նաեւ քննարկվող ժամանակաշրջանով թվագրվող բազմաթիվ կախիկներ, որոնց
վրա պատկերված են առանձին գաղափարագրեր:
Մեր ունեցած արձանագրությունները կարելի է դասակարգել ըստ ծավալի եւ
բովանդակային բնույթի: Տեսակավորման համար կարեւոր չափանիշ է նաեւ
արձանագրությունների կառուցվածքը: Քանի դեռ արձանագրությունները
վերծանված չեն, մենք այս չափանիշներից կարող ենք անդրադառնալ միայն
ծավալայինին: Ըստ այդմ, այսօրվա մեր ունեցած գրակիր հուշարձանները կարելի
է բաժանել երկու մեծ խմբիª ծավալուն արձանագրություններ եւ առանձին
նշաններ (երբեմնª մենանշաններ) կրող առարկաներ:
Առաջին խմբի արձանագրությունների թիվը, մեր ոչ վերջնական հաշվարկով,
անցնում է 300-ից: Երկրորդ խմբի գրակիր առարկաների հաշվարկ դեռեւս չի
կատարվել, քանի որ չի կազմվել այս գրահամակարգի արձանագրությունների եւ
մենանշանների լիակատար ժողովածու: Դեռեւս Ֆ. Շամպոլեոնի կողմից եգիպտական
հիերոգլիֆիկայի վերծանության աշխատանքները ցույց տվեցին նույն
բովանդակությամբ բազմալեզու արձանագրությունների անգերագնահատելի
նշանակությունը անհայտ գրերի եւ լեզուների վերծանության գործում:
Դժբախտաբար, Հայաստանի գծային գրերով ոչ մի հուշարձան զուգահեռ այլ
գրությամբ դեռեւս չի հայտնաբերվել, ինչն ավելացնում է այս գրահամակարգի
վերծանության բարդությունները:
րային համակարգերի պատմության մեջ կարելի է հանդիպել գրության
ամենատարբեր ուղղություններիª աջից ձախ, ձախից աջ, վերից վար,
բուստրոֆեդոն (տողերը հորիզոնականª ամեն հաջորդը նախորդին հակառակ
ուղղությամբ), շրջանաձեւ եւ այլն: Ի±նչ ուղղություն է կիրառվել քննարկվող
գրահամակարգում:
Այս հարցում մենք լիակատար անորոշության մեջ ենք. թեպետ խնդրո առարկա
գրային համակարգով մեզ են հասել հարյուրավոր արձանագրություններ,
այնուամենայնիվ, անհասկանալի են մնում դրանց գրության ուղղություն(ներ)ը:
Որոշ դեպքերում տպավորություն է ստացվում, որ գործ ունենք ոչ թե որոշակի
ուղղությամբ դասավորված նշանների, այլ ամբողջական տեսարանների հետ,
որոնցից պետք է ենթադրել ընդհանուր բովանդակությունը:
րային համակարգի կարեւորագույն բնութագրիչներից է նրանում գործածված
նշանների թիվը: Այն, որպես օրինաչափություն, ցույց է տալիս, թե գրային
ինչ տեսակի համակարգ է մեր առջեւ: Սովորաբար, եթե նշանների թիվը չի
անցնում 40-50-ից, ապա մենք գործ ունենք այբուբենի հետ: 50-ից ավելի, մի
քանի հարյուր նշաններ ունեցող համակարգերը լինում են վանկային կամ բառա-
վանկային: Իսկ հազարավոր նշաններ ունեցողները բառային (գաղափարագրային)
համակարգեր ենª առանց հնչյունային նշանների կամ դրանց հազվադեպ կիրառմամբ
(խեթա-լուվիական հիերոգլիֆիկան, օրինակ, որը Ք.ա. XV-VIII դարերում
կիրառվել է նաեւ Հայկական լեռնաշխարհի արեւմուտքում, բաղկացած է շուրջ
500 նշաններից, որոնցից հնչյունային կիրառություն ունեն մոտ 70-ը):
Հայաստանի գծային գրերի դեպքում առայժմ հայտնի են շուրջ 400-500 նշաններ,
սակայն դրանց վերծանված չլինելը դեռեւս հնարավորություն չի տալիս
որոշակիացնելու, թե դրանց մեջ կա±ն հնչյունային կիրառություն ունեցողներ,
եւ եթե այոª քանի±սն են:
Ինչ վերաբերում է գրահամակարգի բնութագրին, ապա առավել հավանական է, որ
այստեղ գործ ունենք բառա-վանկային գրային համակարգի հետ (չի բացառվում,
բայց քիչ հավանական է, որ այն լինի զուտ բառային):
Ինչպես ժամանակակից որոշ լեզուներում, մի շարք հին գրային համակարգերում
եւս որեւէ գոյական բնորոշելու համար դրանից առաջ դրվել է մեկ ուրիշը, որը
դարձել է իր հաջորդի որոշիչը (ինչպես, օրինակ, կոնվերսիայի կանոնը
անգլերենում): Սեպագրության մեջ նույն նպատակով լայնորեն կիրառվում են
որոշարկիչ-գաղափարագրերը (ցուցիչները, դետերմինատիվները): Որոշարկիչ-
գաղափարագրության դրսեւորում է կցագրումը. եթե առաջինում որոշարկիչ ու
որոշարկյալ նշանները գրվում են առանձին, երկրորդում կցագրվում եւ հանդես
են գալիս որպես մեկ բաղադրյալ գրանիշ:
Հայաստանի գծային գրով թողնված արձանագրություններում առաջին իսկ
հայացքից ակնհայտ են կցագրման բազմաթիվ դեպքեր (տե°ս նկ. 1): Դրանց
ուսումնասիրությունը, սակայն, պահանջում է ավելի զգուշություն. երբեմն
դժվար է որոշելըª մե±կ կատարմամբ արված բարդ նշան է դա, թե± երկու կամ
ավելի նշանների կցագիր:
Մեր հավաքած նշանները համեմատության մեջ դնելով Հին աշխարհի մի շարք
գրերի հետª տեսնում ենք զգալի ընդհանրություններ, երբեմնª զարմանք
հարուցող նմանություններ, որոնք կարող են համարվել նաեւ նույնություններ:
Առայժմ ձեռնպահ ենք մնում մեր կազմած համադրական ցանկերը հրատարակելուց,
քանի որ Հայաստանի գծային գրերը վերծանված չեն, իսկ առանց իմաստի
պարզաբանման, միայն արտաքին տեսքից ելնելով եզրահանգումներ անելը կարող է
տանել ոչ ճիշտ ուղղությամբ:
Նկատենք, որ ծագելով ժայռագրությունիցª այս գրանշանների մի մասը
միջանկյալ դիրք է գրավում եւ կապող օղակ հանդիսանում ժայռագրության եւ
բիայնա-ուրարտական մեհենագրության միջեւ (աղ. 1-ա եւ 1-բ), ինչը կարող է
թույլ տալ դիտարկելու նախաերվանդունյաց Հայաստանի գրավոր մշակույթի
զարգացումը ժամանակագրական անընդհատության մեջ:
Վերծանությանը խնդիրը: Անհայտ լեզուների ու գրերի վերծանությանը մեծապես
նպաստում են դրանք կիրառած երկրի եւ ժողովրդի հոգեւոր ու նյութական
արժեքների մասին տեղեկությունները: րերի ուսումնասիրության պատմությունը
հարուստ է բազմաթիվ դեպքերով, երբ առանց տվյալ երկրի ու նրա ժողովրդի
մասին ունեցած հանգամանալի տեղեկությունների, ելնելով միայն գրանշանների
արտաքին տեսքի վերլուծությունիցª կատարվել են միանգամայն սխալ
եզրահանգումներ, եւ, ընդհակառակն, երբ այդ տեղեկությունները մեծապես
նպաստել են վերծանության աշխատանքներին:
Թեպետ Հայկական լեռնաշխարհի ողջ տարածքը (հատկապես Թուրքիայի
տիրապետության տակ գտնվող Արեւմտյան Հայաստանը) համակարգված
հետազոտության դեռեւս չի ենթարկվել, բայց այսօր հայտնի հնագիտական նյութը
թույլ է տալիս որոշակի պատկերացում կազմել հնագույն այդ ժամանակաշրջանում
լեռնաշխարհի ու նրա ժողովրդի, իշխանությունների, հավատալիքների,
սովորույթների, տնտեսության, մշակույթի ու կենցաղի եւ այլ հարցերի
վերաբերյալ: Սրանց մասին կան մեծ թվով ուսումնասիրություններ, որոնք
անհրաժեշտաբար պետք է օգտագործվեն վերծանության աշխատանքներում:
Հայաստանի գծային գիրը նախկինում չի դիտարկվել որպես առանձին գրային
համակարգ, հետեւաբար, չեն էլ կատարվել այդ համակարգի վերծանությանն
ուղղված քայլեր:
ԳՐԻ ԾԱՄԱՆ ԵՎ ԶԱՐԱՑՄԱՆ ՆԱԽԱՓՈՒԼԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ
ՎԱՆԻ ԹԱԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՀԵՆԱՐՈՒԹՅՈԻՆԸ
Նախաքրիստոնեական Հայաստանի գրավոր մշակույթի պատմության մեջ առանձնանում
է Վանի թագավորության (Բիայնիլի, Ուրարտու, Արարատ) ժամանակաշրջանը, որի
ընթացքում կիրառվել են երեք գրային համակարգեր. միջագետքյան սեպագիրըª
ասուրերեն, տեղական ոճի սեպագիրըª բիայնական սեպագրության լեզվով եւ բնիկ
հայաստանյան ծագում ունեցող մեհենագրերը (հիերոգլիֆները), որոնց
վերծանությանն ու լեզվի խնդրին հանգամանորեն կանրադառնանք այս
հրապարակման մեջ£ Ի տարբերություն առաջին երկուսիª Վանի թագավորության
մեհենագրությունը քիչ է ուսումնասիրված:
Մեր ակնարկաշարում կփորձենք ի մի բերել խնդրո առարկա գրային համակարգին
վերաբերող ուսումնասիրությունների արդյունքները, հավաքված նյութի հիման
վրա, ըստ հնարավորին, տալ այդ համակարգի ամբողջական բնութագիրը,
ներկայացնել վերծանության ուղղությամբ նախկինում եւ մեր կողմից կատարված
աշխատանքը, ցույց տալ Վանի թագավորության մեհենագրության տեղը
հայաստանյան պատկերագրության ընդհանուր համակարգում:
Ուսումնասիրության պատմությունը: Վանի թագավորության առաջին
հիերոգլիֆակիր հուշարձանները հայտնի դարձան դեռեւս XIX դարի երկրորդ
կեսին, իսկ XX դարասկզբին գերմանական արշավախմբի (Կ. Ֆ. Լեհման-Հաուպտ եւ
Վ. Բելք) Թոփրաք կալեում 1898-99թթ. իրականացրած պեղումների արդյունքների
հրատարակումով հիմք դրվեց հայկական մեհենագրության բիայնա-ուրարտական
փուլի ուսումնասիրությանը: Այդ ժամանակվանից մինչեւ XXI դարասկիզբը նոր
նյութեր են հայտնաբերվել Հայկական լեռնաշխարհի ավելի քան 40 հնավայրերից
(տե°ս քարտեզում)£
րային համակարգի ծագումը: Վանի թագավորության մեհենագրության
ուսումնասիրությունը սկզբնավորվեց Կ. Ֆ. Լեհման-Հաուպտի
հրապարակումներով, որն այն կարծիքին էր, թե տերության բնիկները կիրառել
են սեպագրերը, իսկ հիերոգլիֆները գործածվել են բիայնական արքաների
արեւմտյան արշավանքների ժամանակ բերված ռազմագերիների կողմից: Հետեւելով
Կ. Ֆ. Լեհման-Հաուպտինª Լեոն, Ա. Քոուլին, Հ. Բոսերթը, Ա. Չիլինգիրօղլուն
բիայնական հիերոգլիֆներին վերագրել են խեթական ծագում, իսկ Թ. Բարթն-
Բրաունը դրանք համարում է Քնոսոսից (Կրետե կղզի) բերված եւ նմանեցնում է
կրետե-միկենյան գծային B գրին:
Դեռեւս 1930-40-ական թթ. արեւմտյան ծագման տեսակետին դեմ արտահայտվեցին
մի շարք գիտնականներ: Ի. Ի. Մեշչանինովը ենթադրում էր, որ սեպագիրը եղել
է միայն վերնախավի գիրը, իսկ հիերոգլիֆները գործածվել են ժողովրդի կողմից
եւ ունեն տեղական ծագում: Քննելով Կ. Ֆ. Լեհման-Հաուպտի, Ի. Ի.
Մեշչանինովի, Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանի հրատարակած եւ Հայաստանի
հնությունների պահպանության կոմիտեի հավաքած նյութերըª Խ. Սամվելյանը
եզրակացրեց, որ Հայկական լեռնաշխարհում գոյություն է ունեցել բնիկ եւ
ինքնուրույն հիերոգլիֆ գրություն: Բ.Պիոտրովսկին եւս այն համարում է
տեղական ծագում ունեցող եւ ՙնեղ տնտեսական ու պաշտամունքային կարիքների՚
համար գործածված: Բիայնական մեհենագրության հայաստանյան ծագման
կողմնակիցներ են նաեւ մեհենագրերի նշանացանկեր ստեղծելու առաջին փորձերի
հեղինակներ Լ.Բարսեղյանը եւ Ռ.Բարնեթը:
Հ.Մարտիրոսյանը, համադրելով բիայնա-ուրարտական հիերոգլիֆները Հայաստանի
ժայռապատկերներում եւ վաղբրոնզեդարյան խեցեղենի վրա հանդիպող նմանատեսք
պատկերագրերի ու հայկական միջնադարյան մատյաններում վկայված նշանագրերի
հետ, ցույց տվեց, որ Վանի թագավորության մեհենագրությունը կապող մի օղակ
է այդ երկուսի միջեւ եւ որ ժայռագրերը, ուրարտական հիերոգլիֆներն ու
միջնադարյան նշանագրերը հայաստանյան պատկերագրության ժառանգական
զարգացման տարբեր փուլերն են (տե°ս աղ. 1, որը կազմել ենք Հ. Ա.
Մարտիրոսյանի նյութերով):
XX դարի երկրորդ կեսում հայտնաբերված նյութերն ու կատարված
ուսումնասիրությունները վերջնականապես հաստատեցին մինչ այդ արդեն
հայտնված տեսակետը Վանի թագավորության մեհենագրության բնիկ հայաստանյան
ծագման վերաբերյալ, ինչը ներկայումս ստացել է համընդհանուր
ընդունելություն:
Արձանագրությունների ժամանակագրությունն ու տարածումը: Բիայնա-ուրարտական
մեհենագրության հուշարձանները հանդիպում են Վանի թագավորության
պատմության բոլոր դարերում: Ռ.Դ.Բարնեթն իր ուսումնասիրության մեջ,
վկայակոչելով Ռ. Մերհավի կողմից հիերոգլիֆակիր գահի թվագրումը Մենուա
արքայի ժամանակաշրջանով (Ք.ա. մոտ 810-786թթ.), նշում է, որ չկան ավելի
վաղ թվագրվող արձանագրություններ: Այնուհետեւ նա մեծ վերապահությամբ առաջ
է քաշում մի տեսակետ, համաձայն որի ուրարտական մեհենագրության ծագումը
կարելի է հետ տանել մինչեւ Ք.ա. XIV դար:
Վանի մերձակայքից գտնված երկու բրոնզե թիթեղների արձանագրությունների մեր
վերծանությամբ ընթերցվեցին երկու արքայանուններ, ինչից պարզ դարձավ, որ
այն վերաբերում է Իշպուինի արքայի գահակալության (Ք.ա. մոտ
830/825-810թթ.) սկզբնական շրջանին, երբ Մենուան դեռեւս մանկահասակ
արքայազն էր: Այսինքնª բիայնական մեհենագրությունը արդեն կայացած գրային
համակարգ էր առնվազն Իշպուինիի օրոք: Մեհենագրերը կիրառվել են մինչեւ
Վանի թագավորության անկումը, ինչը փաստվում է Ք.ա. VII դարավերջով եւ VI
դարասկզբով թվագրվող բիայնական հիերոգլիֆակիր հուշարձանների
առկայությամբ:
Վանի թագավորության մեհենագրակիր առարկաները, ինչպես նշվեց, գտնվել են
շուրջ չորս տասնյակ հնավայրերից (տե°ս քարտեզում):
Գրի եւ նրանով արձանագրված լեզվի ծանոթության աստիճանը: Բիայնական
մեհենագրության հուշարձանները Վանի թագավորության եւ նրա ազդեցության
սահմաններից դուրս որեւէ տեղ առայժմ վկայված չեն:
Նախքան 1995թ. բիայնական հիերոգլիֆներով գրված որեւէ բնագիր (եթե հաշվի
չառնենք տարողության պարզ նշումները եւ առանձին նշանների վերաբերյալ
արված դիտողությունները) չէր ընթերցվել: Մինչեւ այդ թվականը միանգամայն
անհայտ էր նաեւ մեհենագրության լեզուն: Այդ լեզվի համար առավել հավանական
են երկու թեկնածուներ. առաջինը բիայնական սեպագիր արձանագրությունների
լեզուն է, երկրորդըª Վանի թագավորությունում առավել տարածված լեզուներից
մեկը: Բիայնա-ուրարտական մեհենագրության լեզվի հարցը վերջնական եւ սպառիչ
լուծում կստանա մեծածավալ բնագրերի հայտնաբերումից ու վերծանությունից
հետո: Սակայն վերծանության ուղղությամբ ստացված առաջին արդյունքները
թույլ են տալիս մեծ հավանականությամբ խոսելու այդ լեզվիª հնագույն
հայերենը լինելու մասին: Հօգուտ խնդրի նման լուծման են վկայում նաեւ
երկրի տեղանունների մեծ մասի (հատկապես արքունի ոստանի տարածքի) ու
բազմաթիվ դիցանունների հայերենով ստուգաբանվելը, դիցարանի հնդեվրոպական
բնութագիրը եւ այլ փաստեր:
Բազմալեզու արձանագրություններում գրահամակարգի առկայության խնդիրը:
Անհայտ գրերի եւ լեզուների վերծանության համար բացառիկ նշանակություն
ունի նույնաբովանդակ բազմալեզու արձանագրությունների առկայությունը, երբ
վերծանման ենթակա բնագիրն ունի զուգահեռ թարգմանություն մեկ ուրիշª արդեն
հայտնի գրով ու լեզվով (հաճախ նորահայտ բազմալեզու արձանագրությունները
դառնում են արդեն վերծանված գրի ու լեզվի ընթերցման ճշգրտությունը
ստուգելու միջոց):
Առ այսօր հայտնի միակ գրային համակարգը, որով թողնված
արձանագրությունները հանդիպում են ուրարտական հիերոգլիֆների կողքին, Վանի
թագավորության սեպագրերն են: Թարգմանու±մ են դրանք մեկմեկու, թե ոչ:
Քննելով այս հարցըª ուսումնասիրողները հանգում էին բացասական պատասխանի,
քանի որ առյուծի գլուխ է պատկերված թե° Սարդուրիի եւ թե° Ռուսայի
անունները կրող թասերին, իսկ արծվի գլուխը հանդիպում է եւ° Արգիշտիի, եւ°
Սարդուրիի անունների կողքին: Միանգամայն տրամաբանական այս տեսակետը մենք
ընդունել եւ պաշտպանել ենք մինչեւ 1997 թվականը, երբ բիայնական մեհենագիր
արձանագրությունների ժողովածուն եւ նշանացանկը կազմելիս նկատեցինք, որ
բրոնզե թասերից երկուսի վրա առկա են երկլեզու արձանագրություններ (նկ.
1), որոնք վերծանվում ենª ՙՌուսայի փոքր քաղաք՚ եւ ՙՍարդուրիի
(նվիրաբերումը / ընծան) Խալդիին՚ կամ ՙՍարդուրիիցª Խալդիին՚:
րակիր հուշարձանների խմբային դասակարգումը: Նշանագրված առարկաներն ու
արձանագրությունները վերաբերվում են երկրի կյանքի, ըստ էության, բոլոր
հիմնական ոլորտներինª արքայական իշխանությանը, հոգեւոր աշխարհին,
ռազմական գործին, տնտեսությանը, մշակույթին ու կենցաղին: Ներկայացնենք
գրակիր հուշարձանների հիմնական խմբերը.
ա) կնիքներ եւ կնքադրոշմներ (տե°ս նկ. 2),
բ) մետաղյա թասեր եւ սափորներ,
գ) արձանիկներ,
դ) պաշտամունքային տեսարաններով թիթեղներ (նկ. 3-4),
ե) մեդալիոններ,
զ) ռազմական հանդերձանքի մասեր,
է) խեցեղեն ամաններ,
ը) արձանագրված քարեր եւ կավե սալիկներ,
թ) այլ իրեր:
Վանի թագավորության ժամանակաշրջանում հանդիպում ենք դպրության մեջ
մագաղաթի (կամ որեւէ այլ փափուկ գրանյութի) կիրառման փաստի: Կարմիր
բլուրի պեղումներից, ի թիվս այլոց, գտնվել է հանքաձյութից (բիտում)
պատրաստված մի կնքադրոշմ, որի ներքին մակերեսը եւ նրանում պահպանված թելի
հետքերը ցույց են տալիս, որ այն դրված է եղել փաթեթի ձեւ ստացած փափուկ
գրանյութի վրա: Բ. Բ. Պիոտրովսկին այն համարում է պապիրուսի փաթեթ եւ
գտնում, որ Թեյշեբաինիում գոյություն է ունեցել նաեւ պապիրուսների
փաթեթների արխիվ, իսկ դրանց վրա հնարավոր է, որ գրած լինեին արամեերեն:
Ընդունելով հեղինակի եզրահանգումը այլª սեպագրից տարբեր գրով արխիվի
գոյության մասինª մենք վերապահությամբ ենք մոտենում գրի եւ գրանյութի
հարցերին: Բանն այն է, որ Հայկական լեռնաշխարհում չկար պապիրուսի հումք
եւ իբրեւ փափուկ գրանյութ պետք է ծառայեր մեկ ուրիշը (օրինակª մագաղաթը
կամ այլ նյութ): Ինչ վերաբերում է արամեական գրին, ապա բիայնական
տերությունում այդ գրի գործածության որեւէ փաստ չունենք: Փոխարենը Վանի
թագավորությունում, սեպագրին զուգահեռ, կիրառվում են մեհենագրերը: Նման
իրավիճակ է Խեթական տերության մեջ, ուր մեհենագրերն օգտագործվում էին
հիմնականում կոթողային (մոնումենտալ), իսկ սեպագիրնª առօրյա
գրառումներում: Բիայնական պետության մեջ, ընդհակառակը, սեպագիրն է հանդես
գալիս կոթողային արձանագրություններում, եւ կարելի է ենթադրել, որ
մեհենագիրն առավելապես գործածվել է առօրյա գրագրության մեջ, որի համար
պահանջվել է փափուկ գրանյութ: Վերջինս կարող էր երկարադիմացկուն չլինել,
որով էլ պայմանավորված է մինչ օրս փաթեթային արխիվների պահպանված չլինելը
(ինչպես որ չի պահպանվել Կարմիր բլուրի կնքադրոշմը կրած փաթեթը):
Արձանագրությունների քանակն ու տեսակները: Այսօր մեր ունեցած բոլոր մեծ
ու փոքր արձանագրությունների (ավելի ճիշտª գրակիր առարկաների) թիվն
անցնում է 1500-ից: Այս թիվը մոտ ապագայում անընդհատ կարող է փոխվել,
քանի որ օրըստօրե ի հայտ են գալիս նոր հուշարձաններ, գանձագողության
հետեւանքով աշխարհով մեկ սփռվող եւ տարբեր թանգարաններում ու
հավաքածուներում հայտնվող ու հրապարակվող նորանոր նյութեր:
Մեր ունեցած արձանագրությունները կարելի է դասակարգել ըստ ծավալի եւ
բովանդակային բնույթի: Տեսակավորման համար կարեւոր չափանիշ է նաեւ
արձանագրությունների կառուցվածքը, բայց քանի որ մեր ունեցած բնագրերը
սակավանիշ են եւ հիմնականում չվերծանված, այդ հատկանիշով բիայնա-
ուրարտական մեհենագրության բնութագրումը մնում է ապագայի գործ:
Ըստ ծավալի, արձանագրությունները կարելի է բաժանել երկու հիմնական խմբիª
միանիշ (հիմնականում վարպետի նշաններ, մի քանիսը տե°ս նկ. 1) եւ
բազմանիշ: Բազմանիշ արձանագրությունները նույնպես բաժանելի են երկու
խմբիª միատող եւ բազմատող (տե°ս, օրինակ, նկ. 2): Մեծամասնություն են
կազմում միատող արձանագրությունները, որոնց շարքն ենք դասում նաեւ
խեցեղեն ամանների վարպետի նշանից կամ դաջից եւ տարողության նշումներից
բաղկացած նշանախմբերը:
Քանի որ բնագրերի մեծ մասը վերծանված չէ եւ հնարավոր չէ դրանք դասակարգել
ըստ բովանդակության, մենք այդ խնդրի ուղղությամբ անում ենք միայն
նախնական քայլերª ելնելով բնագրակիր առարկայի նպատակադրումից: Ըստ նշված
հատկանիշի, մեր ունեցած արձանագրությունները բաժանվում են հետեւյալ
խմբերի.
ա)արքայական իշխանության ոլորտին վերաբերող բնագրեր, որոնց մեջ են մտնում
մի խումբ կնիքների, ռազմական հանդերձանքի, արքաների անունով սեպագիր
աձանագրություններ կրող եւ այլ իրերի գրությունները,
բ)արձանագրություններ պաշտամունքային նշանակություն ունեցող առարկաների
(բրոնզե թիթեղներ, մեդալիոններ, կնիքների մի խումբ եւ այլն) վրա. ի դեպ,
միշտ չէ, որ կարելի է հստակ սահման դնել այս երկու խմբերի միջեւ, քանի որ
Վանի թագավորությունում հոգեւոր բարձրագույն իշխանությունը եւս պատկանում
էր արքային,
գ)տնտեսական եւ կենցաղային նշանակության առարկաների վրա հանդիպող
գրություններ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում խեցեղեն ամանները,
դ) արձանագրություններ, որոնց բովանդակային բնույթն առայժմ անհայտ է
մնումª լրացուցիչ տեղեկությունների բացակայության պատճառով:
րության ուղղությունները: Առկա նյութերի ուսումնասիրությունը ցույց է
տալիս, որ բիայնական մեհենագրության մեջ կիրառվել է գրության երկու
ուղղությունª աջից ձախ (հորիզոնական գրության դեպքում) եւ վերից վար
(ուղղահայաց դասավորության պարագայում), իսկ շրջանաձեւ կամ պարուրաձեւ
(բուստրոֆեդոն) ուղղություն ենթադրելու համար որեւէ հիմնավոր փաստարկ
չունենք:
Նշանների թիվն ու գրային համակարգի տեսակն ըստ այդմ: Բիայնական
մեհենագրերը, մեր կատարած նախնական հաշվումներով, 300-ից ավելի են: Այդ
թիվը հետագայում կարող է փոփոխություն կրելª կապված նոր բնագրերի
հայտնաբերման հետ: Նշանների նման քանակը ցույց է տալիս, որ մեզ
հետաքրքրող գրային համակարգը գաղափարագրերի կիրառմամբ վանկայինª բառա-
վանկային (գաղափարահնչյունագրային) է: րային համակարգի նույնպիսի
բնութագիր ունի նաեւ Վանի թագավորությունում կիրառված սեպագիրը:
Նշանների խմբային դասակարգումն ըստ արտաքին տեսքի: Ուրարտական
մեհենագրերիª ըստ արտաքին տեսքի խմբային դասակարգման առաջին փորձը
կատարել է Ռ. Դ. Բարնեթը: Նա իր հավաքած 102 նշանները բաժանում է 8 խմբիª
բուսական, երկնային, ճարտարապետական, մարդկային, կենդանական, առարկաների,
թվերի եւ անորոշ տեսքով հիերոգլիֆների: Մեր կարծիքով, այս խմբերին պետք է
ավելացնել եւս երկուսըª դիցաբանական էակների պատկերներ եւ օժանդակ
նշաններ:
Թվանշանները: Մեր ունեցած հիերոգլիֆակիր առարկաների մեջ մեծ թիվ են
կազմում տարողության նշումներով խեցեղեն ամանները, որոնց վրա բազմաթիվ
տարբերակներով հանդիպում են մեկից մինչեւ ինը թվերի նշումներըª կետերով:
Տարողության նշումներում կետերի կողքին հանդիպում են որոշ առարկաների
(տիկ, սափոր, գավաթ, թաս եւ այլն) գծապատկերներ, որոնք չափի միավորներ
ցույց տվող հիերոգլիֆներ են: Կարասների վրա, առարկաների պատկեր-նշաններից
բացի, հանդիպում են եւս չորս հիերոգլիֆներ, որոնցից երկուսը, մեր
կարծիքով, կարող էին նշանակել ՙակարկի (ահարկու)՚, մյուս երկուսըª
ՙտերուսի (տուրուզա)՚ չափման միավորները, նաեւ համապատասխանաբար ցույց
տալ 10 եւ 100 թվերը:
1-9 թվերի համար, կետային նշումներից բացի, ունենք նաեւ ուղղահայաց
գծիկներով նշաններ, որոնք հանդիպում են Թոփրաք կալեում, Արին-բերդում եւ
Այանիսում: Միայն երեք հուշարձաններում հանդիպելուց զատ, հատկանշական է
նաեւ, որ այդ նշաններն արված են շատ անարվեստ, այսինքնª դրանք պատկանել
են ստորին խավի: Մյուս կողմից, ակնհայտ է դրանց ընդհանրությունը խեթա-
լուվիական հիերոգլիֆ-թվանշանների հետ: Ուստի մեծ հավանականությամբ կարելի
է ենթադրել, որ այդ նշանները գործածել են բիայնական արքաներիª արեւմտյան
արշավանքներից բերված ռազմագերիները, որոնց մասին կա գրավոր
հիշատակություն:
Թվերի կետային նշումը հին առաջավորասիական տարածաշրջանում բնորոշ է միայն
Հայաստանին: Ի տարբերություն Եգիպտոսի, Փոքր Ասիայի, սեպագիրը գործածող
Միջագետքի եւ հարակից երկրների, Հայկական լեռնաշխարհում թվերի նշումները
կատարել են ոչ թե գծիկներով, սեպերով կամ այլ սիմվոլիկ նշաններով, այլ
կետ-շրջանակներով (տե°ս աղ. 1): Թվերի կետային նշումը, լինելով
հայաստանյան երեւույթ, գալիս է դեռեւս ժայռապատկերներից. բիայնական
մեհենագրության մեջ վերջինիս լայն կիրառումը այդ գրային համակարգի
տեղական ծագման ապացույցներից մեկն է:
Օժանդակ նշանների կիրառությունը: Այսօրվա մեր ունեցած գիտելիքները թույլ
են տալիս խոսելու բիայնական մեհենագրության մեջ երեք օժանդակ նշանների
կիրառության մասին: Դրանցից ամենատարածվածը դեպի վեր ուղղված անկյունաձեւ
նշանն է, որը դրվում է այլ մեհենագրերի վրա: Այս օժանդակ նշանի ստույգ
բովանդակությունն առայժմ հայտնի չէ. նշենք միայն, որ այսօր հայտնի է
տվյալ հիերոգլիֆի կիրառության մեկ տասնյակից ավելի դեպք:
Մյուս օժանդակ նշանը հանդիպում է Թոփրաք կալեի տողագծած սալիկի (նկ. 1)
առաջին եւ երրորդ տողերի վերջում: Նման դիրքում հանդես գալը ցույց է
տալիս, որ այն, հավանաբար, կիրառվել է իբրեւ ավարտանշան: Նման մի նշանով
է ավարտվում Երեւանի բիայնական դամբարանի տարածքից հայտնաբերված երկտող
արձանագրությունը (նկ. 2):
Երրորդ նշանը, որը մենք ենթադրաբար ենք համարում օժանդակ, քանի որ ունենք
դրա կիրառման մեկ դեպք (եթե դա կցագրում չէ), հանդիպում է Բուդինի թիթեղի
վրա (նկ. 3), երկրպագող չորրորդ անձի գլխավերեւում: Այս հիերոգլիֆի
նշանակությունը եւս մեզ անհայտ է:
Ծավալուն բնագրերի բացակայությունը ներկայումս թույլ չի տալիս պարզելուª
կիրառվե±լ են, արդյոք, բառանջատիչներ եւ կետադրական այլ նշաններ, թե±
ոչ:
Որոշիչներ (ցուցիչներ, դետերմինատիվներ): Հին գրային համակարգերում լայն
տարածում ուներ մեկ բառը, երեւույթը մեկ նշանով արտահայտելու,
գաղափարագրելու սկզբունքը: րային մտածողության զարգացմանըª զուգընթաց
նշանները, կապված իրենց իմաստային եւ գործառութային բազմանշանակության
հետ, ձեռք էին բերում բազմիմաստություն: Դա բավական լայնացրեց գրային
հաղորդակցության հնարավորությունները, եւ որպեսզի ստեղ- ծված
բազմիմաստությունը առաջ չբերեր խառնաշփոթ, հին դպիրները սկսեցին կիրառել
որոշիչներ (դետերմինատիվներ):
Կիրառության սկզբունքը հետեւյալն էր. բազմիմաստ նշանը գործածելիս,
ճշգրտության նպատակով, նրանից առաջ դրվում էր մեկ այլ որոշիչ-նշան, որը
որոշակիացնում էր այդ գրանշանի իմաստը: Նույն սկզբունքով հատուկ
անուններից առաջ դրվող որոշիչը ցույց էր տալիս անվան տիրոջ ով կամ ինչ
(աստված, տղամարդ, կին, թագավոր, երկիր, քաղաք եւ այլն) լինելը:
Վանի թագավորության մեհենագրության մեջ եւս լայն տարածում ունի
որոշիչների գործածությունը: Ամենաշատը կիրառվել են ՙարքա՚ եւ ՙաստված՚
որոշիչները: Վերծանության ուղղությամբ հետագայում տարվելիք աշխատանքները,
կարծում ենք, ի հայտ կբերեն նոր որոշիչներ:
Կցագրում: Որոշիչ-գաղափարագրության մի դրսեւորում է կցագրումը:
Տարբերությունն այն է, որ առաջին դեպքում որոշիչ եւ որոշյալ նշանները
գրվում են առանձին, իսկ երկրորդի դեպքում կցագրվում եւ հանդես են գալիս
որպես մեկ բաղադրյալ գրանիշ:
Ուրարտական մեհենագրության մեջ ամենից շատ կցագրեր են կազմվել
աշտարակատեսք հիերոգլիֆով: Վերջինս, թերեւս, նշանակել է ՙմեծ կառույց,
շինություն՚ եւ համապատասխանել սեպագրերի լ. GAL-ին (ՙմեծ տուն/
շինություն՚, նաեւª ՙամրոց, պալատ՚): Այսօր հայտնի են այդ նշանով կազմված
առնվազն հինգ կցագրեր (նկ. 4), որոնք ցույց են տվել կառույցների,
շինությունների զանազան տեսակներ:
Կան մի քանի մեհենագրեր, որոնց կցագրեր լինելու մասին կարելի է խոսել մեծ
հավանականությամբ:
Կցագրերի մի հետաքրքիր խումբ է հանդիպում խեցեղեն անոթների վրա: Այս
նշանների առանձնահատկությունն այն է, որ կցագրի բաղադրիչները ոչ թե
դասավորվում են մեկը մյուսի վրա, այլ ՙմտնում՚ են իրար մեջ (նկ. 5):
Համաժամանակյա գրավոր աղբյուրներից ստացվող տեղեկությունները:
Վերծանության խնդրի լուծման համար առանձնակի կարեւորություն ունեն Վանի
թագավորության ժամանակաշրջանից մեզ հասած զուգահեռ գրավոր հուշարձանները:
Այսօր ունենք այդպիսի գրավոր աղբյուրների չորս խումբ.
ա) Վանի թագավորության սեպագիր արձանագրությունները, որոնք կիրառվում են
Իշպուինիի ժամանակաշրջանից,
բ) ասուրա-բաբելական սեպագիր արձանագրությունները, որոնք բաժանվում են
երկու խմբիª Ասորեստանում եւ Բիայնիլիում կիրառված,
գ) խեթա-լուվիական հիերոգլիֆ արձանագրությունները, որոնք վերաբերվում են
մինչեւ Ք.ա. VIII դարն ընկած ժամանակահատվածին,
դ) Աստվածաշնչի Հին Կտակարանի գրքերը, որոնցում Արարատի թագավորությունը
հիշատակվում էª կապված Ք.ա. VII-VI դարերի իրադարձությունների հետ:
Այլ գրային համակարգերի հետ ունեցած առնչությունները: Հայտնաբերման եւ
հետազոտության սկզբից եւեթ բիայնական մեհենագրերը համաժամանակյա գրային
համակարգերի մեջ ամենից ավելի նմանեցվել են խեթա-լուվիականին:
Հետազոտությունները ճշգրտեցին, հստակեցրին արտահայտված կարծիքները,
սակայն երկու հարեւան երկրներում կիրառված հիերոգլիֆային նշանների
նմանությունը մնաց անհերքելի: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին,
որ այդ նմանությունը ոչ միայն պատահական չէ, այլեւ երկու գրային
համակարգերի միջեւ առկա են փոխառնչություններ, որոնք պայմանավորված են
նաեւ ժամանակաշրջանի պատմական անցուդարձով (նշանների համեմատությունը տե
°ս աղ. 1):
Վերծանության ներկա վիճակը: Վերծանության ասպարեզում կատարված
աշխատանքները կարելի է բաժանել երկու հիմնական խմբի: Առաջին խմբի
հեղինակները (Կ.Ֆ.Լեհման-Հաուպտ, Բ.Բ.Պիոտրովսկի, Զ.Մ.Ղասաբյան,
Չ.Բարնեյ, Ա.ֆոն Շուլեր, Ռ.Դ.Բարնեթ, Փ.Քալմայեր, Ա.Ա. Վայման,
Ի.Մ.Դյակոնով, Ս..Հմայակյան եւ ուրիշներ) փորձել են մեկնաբանել միայն
առանձին նշաններ, երկրորդինըª վերծանել ամբողջական բնագրեր: Նման փորձեր
են կատարել Լ.Ա.Բարսեղյանը, Ա.Ա.Վայմանը, Հ.Հ.Կարագյոզյանը, տողերիս
հեղինակը եւ Ս..Հմայակյանը:
Լ.Ա.Բարսեղյանի, Ա.Ա.Վայմանի, Հ.Հ.Կարագյոզյանի եւ Ս..Հմայակյանի
փորձերին անդրադարձել ենք 2003թ. լույս տեսած մեր երկու
մենագրություններում: Վերծանության ուղղությամբ 1995 եւ 1997թթ. մեր
կատարած աշխատանքների ընթացքում ընթերցվել եւ մեկնաբանվել են շուրջ հինգ
տասնյակ մեհենագրեր, այդ թվումª բառային եւ վանկային գործածություն
ունեցող հիերոգլիֆներ, թվանշաններ եւ մեկ օժանդակ նշան: Ընթերցվեցին
հնչյունային գրությամբ երեք հատուկ անուններ (Իշպուինի, Մենուա,
Ինուանի), որոնցում գործածված էին 11 վանկեր: Եվս վեց հատուկ անուններ
(Խալդի, Թեյշեբա, Շիվինի, Սարդի, Ռուսա, Սարդուրի) գրված են
գաղափարագրերով: աղափարագիր գրությամբ վերծանված է երկու քաղաքանունª
(մայրաքաղաք) ՙՌուսախինիլի՚ եւ ՙՌուսայի փոքր քաղաք՚: Հաջողվեց
բացահայտել առաջին երկլեզու արձանագրությունները£
Ընդհանուր առմամբ, այսօր վերծանված եւ մեկնաբանված են ընդամենը շուրջ վեց
տասնյակ մեհենագրեր, որը կազմում է գրանշանների ընդհանուր թվի մոտ 20 %-
ը: Կարելի է ասել, որ գրային համակարգի վերծանությունը ներկայումս
գտնվում է միայն սկզբնական փուլում:
Ընթերցված գրություններն ու նշանները իրենց բնույթով յոթ տեսակի են.
ա) ցույց են տալիս պատկանելությունն այն իրի, որի վրա նշված են,
բ) մատնանշում են պատկերվողի ինքնությունը,
գ) ունեն նվիրատվական բովանդակություն,
դ) իբրեւ վարպետի նշանª ցույց են տալիս տվյալ իրը պատրաստողին (վարպետի
նշանները կարելի է բաժանել երկու խմբիª պարզապես նշաններ եւ դաջվածքներ,
տե°ս նկ. 1 եւ 2),
ե) բնորոշում են նշանակիր առարկայի որակական տվյալները (տարողության
նշաններ եւ այլն),
զ) ...