Չինաստանն արգելել է թերթերին, հրատարակիչներին և ինտերնետային կայքերի տերերին գործածել օտար, հատկապես անգլերեն բառեր:
Չինաստանի լրատվական և հրատարակչական պետական մարմնի գնահատմամբ՝ այդպիսի բառերն արատավորում են չինարենի անաղարտությունը: Ավելին, չինարենը պետք է չափանիշ լինի. լրատվամիջոցները պետք է խուսափեն օտարալեզու հապավումներից և սեղմանուններից, ինչպես նաև չինինգլիշից, որն անգլերենի և չինարենի խառնուրդ է:
Հրամանը տարածվում է նաև հեռուստատեսային և ռադիո հեռարձակումների վրա, որոնք նախազգուշացում են ստացել:
Լրատվության և հրատարակչության հարցերով Չինաստանի գլխավոր գերատեսչությունը հաղորդել է, որ Չինաստանում տնտեսական և սոցիալական զարգացումների հետ օտար լեզուների կիրառությունն աճել է ամեն տեսակ հրատարակություններում:
Այսօրինակ կիրառությունը “լուրջ վնաս” է պատճառել չինարեն լեզվի մաքրությանը և “բացասական սոցիալական ազդեցություն” թողել մշակութային միջավայրի վրա, հաղորդել է “Ժողովրդական օրաթերթը” (People’s Daily):
Պետական մարմնի հաղորդագրության մեջ նշված է, որ բառերը որևէ օտար լեզվով գրելու դեպքում պահանջվում է պարտադիր չինարեն թարգմանության առկայությունը:
«Բի-Բի-Սի», 21 դեկտեմբեր 2010 թ.
No comments:
Post a Comment