Գրել է ՀԱՄ | |
15-12-2010 | |
Դեկտեմբերի 15-ին լրացավ Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) 17-ամյակը: ՀԱՄ կառույցը հիմնադրվել է 1993թ. դեկտեմբերի 15-ին Աբովյան քաղաքում: Կառույցում գործող «Հայ Արիական-Ցեղապաշտական դաշինք» հասարակական կազմակերպությունը պետական գրանցում է ստացել 8-րդ դիմումից հետո՝ 1996թ., երբ հաջորդական մերժումներից հետո պատրաստվում էր դիմել դատարան, իսկ «Հայաստանի Հայ-Արիական» կուսակցությունը՝ 2-րդ դիմումից հետո՝ 1998թ.: ՀԱՄ-ն ունի պաշտոնաթերթ «Հայ-Արիներ», տպագրվում է 2002թ.-ից, հրատարակվել է 100 թողարկում (8 թողարկում հրատարակվել է նաեւ «Հայեր» հավելվածը եւ 1 թողարկում՝ «Հայ-Արիա» ամսագիրը): ՀԱՄ-ն ունի պաշտոնական կայքէջ՝ www.hayary.org (որտեղ այցելելով՝ առավել մանրամասն կարելի է ծանոթանալ ՀԱՄ հետ): ՀԱՄ-ն ունի Հոգեւոր (Քրմական), Արցախյան ազատամարտի մասնակիցների, երիտասարտական եւ ուսանողական, մանկապատանեկան, գիտա-կրթական, մարտարվեստների եւ այլ միավորումներ ու խորհուրդներ: Դեկտեմբերի 15-ի առավոտյան ՀԱՄ կենտրոնական գրասենյակում կատարվեց հիմնադրման 17-ամյակի տոնական միջոցառում: Նման միջոցառումներ եղան նաեւ ՀՀ մարզերի, Արցախի, Ջավախքի եւ սփյուռքի ՀԱՄ կառույցներում: ՀԱՄ կենտրոնական գրասենյակում կատարվեց հոգեւոր հայ-արիական (հեթանոսական) ծիսակարգ եւ արարողություն եւ փառաբանվեցին Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները, Հայոց փառահեղ Նախնիք եւ Հայրենիքը, ՀԱՄ կառույցի անցած ճանապարհը: Տոնական խոսքով հանդես եկավ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, որից հետո եղան գինեձոներ եւ հայկական ուտեստների համտեսում: Վերջում կայացավ ՀԱՄ Գերագույն Խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվեցին կառույցի հետագա անելիքները, հատկապես՝ միասնական ազգայնական թիմով ՀՀ ԱԺ ընտրություններին հնարավոր մասնակցության հարցը, եւ հայ-ադրբեջանական (թուրքական) հակամարտության խորացման՝ ռազմական գործողությունների դեպքում ՀԱՄ անդամների մասնակցության ձեւն ու ընդհանուր գործունեությունը: Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն 15.12.2010թ. |
Wednesday, December 15, 2010
Հայ Արիները տոնում են եւ քայլում դեպի Արիական Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment