Friday, December 3, 2010

Աստանայում փայլեց ՀՀ նախագահը... նաեւ Արցախյան հարցեր

Գրել է Լուսանցք
03-12-2010
Ադրբեջանը չունի ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական եւ ո՛չ էլ բարոյական հիմք

Լիսաբոնյան գագաթնաժողովը բոյկոտած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց ԵԱՀԿ գագաթնաժողովին, որը կայացավ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: ՀՀ նախագահն առաջին օրը հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների եւ պատվիրակությունների ղեկավարների հետ, իսկ Եվրամիության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Հաջորդ օրը Ս. Սարգսյանը ելույթ է ունեցել գագաթնաժողովում եւ մասնավորապես նշել է, որ այս հանդիպումը կարելի է յուրահատուկ համարել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների ղեկավարների համար, քանի որ այն ԵԱՀԿ 1-ին գագաթնաժողովն է 21-րդ դարում եւ 1-ինն է հետխորհրդային տարածքում: ԵԱՀԿ տարածքում բնակվող ժողովուրդները հույսով ու սպասումով են հետեւում Հելսինկյան Եզրափակիչ ակտում ընդգրկված սկզբունքների ամբողջական կիրառմանը: «Նրանցից է Լեռնային Ղարա-բաղի ժողովուրդը, որը եւս կարող է ակնկալել այդ նույն սկզբունքների ու պարտավորությունների իրականացումը, որոնք համընդհա-նուր են՝ անկախ երկրի չափերից, բնակչության քանակից եւ բնական պաշարներից»,- ասել է ՀՀ նախագահը եւ ներկայացնելով ԼՂՀ ինքնահաստատ-ման ուղին, հավելել է, որ «ԽՍՀՄ փլուզման արդյունքում ձեւավորվեցին նաեւ 2 իրավահավասար պետական կազմավորումներ՝ Ադրբեջանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ադրբեջանի կողմից էթնիկական զտումների քաղաքականության եւ Ինք-նորոշված Ղարաբաղի դեմ 1992թ. սանձազերծված զինված ագրեսիային ի պատասխան, Լեռնային Ղարաբաղը՝ չճանաչված, բայց լեգիտիմ պետությու-նը, ոչնչացման վտանգի առջեւ կանգնած ժողովրդին փրկելու համար պարտադրված եղավ դիմել ինքնապաշտպանության, ինչը ամբողջությամբ համա-պատասխանում էր միջազգային իրավունքի նորմերին»:
Ս. Սարգսյանը ԵԱՀԿ գագաթնաժողովի մասնակիցներին հայտնել է, որ չհասնելով ռազմական ճանապարհով ԼՂ-ի հայաթափմանը՝ Ադրբեջանը ստիպված եղավ 1994թ. մայիսին ստորագրել կրակի դադարեցման եռակողմ համաձայնագիր՝ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հետ. «Զինադադարը կարող էր սկիզբ դառնալ տարածաշրջանում ժողովուրդների շահերից բխող երկարատեւ խաղաղության հաստատման համար: Բայց Ադրբեջանն անցած 16 տարի-ները, բանակցությունների քողի տակ, հակառակ Մինսկի խմբի ջանքերի, գործադրեց նոր ռազմական արկածախնդրություն նախապատրաստելու հա-մար: Բաքվում համարում են, որ մոռացվել է արցախյան հակամարտության պատճառահետեւանքային կապը: Երբ այսօր Ադրբեջանը խոսում է Լեռնա-յին Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակի հսկողության տակ գտնվող տարածքների վերադարձի անհրաժեշտության մասին, մոռանում է, որ հնարա-վոր չէ վերացնել իր իսկ ծավալած ագրեսիայի հետեւանքները՝ առանց վերացնելու հակամարտության պատճառը»:
ՀՀ նախագահը չի մոռացել արդարացիորեն քննադատել նաեւ ադրբեջանական ռազմատենչությունը. «Ադրբեջանը եվրոպական մայրցամաքում ինձ հայտնի միակ երկիրն է, որը հպարտությամբ է խոսում իր ռազմական բյուջեի բազմապատկման մասին: Եվրոպայում սովորական սպառազի-նությունների թույլատրելի սահմանների շեշտակի խախտման դեմ ոչ միայն չեն ձեռնարկվում անհրաժեշտ միջոցներ, այլեւ իրականաց-վում է այդ տեսակի սպառազինությունների վաճառք, այդ թվում եւ ԵԱՀԿ անդամ-պետությունների կողմից»: Ըստ մեր նախագահի, այս ամենը համեմվում է Ադրբեջանի ղեկավարության բացահայտ հայատյաց ելույթներով, «թշնամանք, ագրեսիա, բռնություն սերմանող կոչերով»: Բանը հասել է նրան, որ Ադրբեջանի պաշտոնյաները որեւէ առիթ բաց չեն թողնում ասելու, որ «Հայաստանի մայրաքաղաք Երեւանը գտնվում է, այս-պես կոչված, «պատմական ադրբեջանական հողերի» վրա: Իսկ վերջերս ՅՈւՆԵՍԿՕ-ում վիճարկում էին խաչքարի՝ հայկական քրիստոնեական արվեստի գլուխգործոցի, հեղինակային իրավունքները եւ պնդում, որ խաչքարը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական արվեստի նմուշ»: Ս. Սարգսյանը տարա-կուսանքն է հայտնել, թե ինչու այդ դեպքում, ընդամենը 5 տարի առաջ, այդքան վայրագաբար ոչնչացվեց այդ արվեստի խոշորագույն հուշարձան-ներից մեկը՝ Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատունը՝ հազարավոր խաչքարերով, որի տեղում կառուցվեց ռազմական հրաձգարան: Ի դեպ, դա, արդեն մեր օրերում, դարձավ Ադրբեջանի կազմում ամենաբարձր մակարդակի ինքնավարություն ունեցող Նախիջեւանում հայկական մշա-կութային ժառանգության ի սպառ ոչնչացման երկարատեւ ու հետեւողական քաղաքականության գագաթնակետը:
Երեւանի պաշտոնական դիրքորոշմամբ՝ Ադրբեջանի փորձերը ուժի սպառնալիքով կորզելու միակողմանի զիջումներ ոչ միայն ի սկզբա-նե դատապարտված են ձախողման, այլեւ շարունակում են մնալ փոխզիջումային տարբերակով խնդրի կարգավորման հիմնական խոչընդոտը: Հայաստա-նը կտրականապես չի ընդունում ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը: «Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե եւ իր բոլոր հնարավորությունները ներդնել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար,- հայտարարել է ՀՀ նախագահը եւ հավելել,- Լեռնային Ղարաբաղն ապագա չունի Ադրբեջանի կազմում, եւ, ինչպիսին էլ լինի լուծումը, այն պետք է բխի հենց Ղարաբաղի ժողովրդի կամքից: Դա է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առանցքը: Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական եւ ո՛չ էլ բարոյական հիմք»:
Վերջապես: Ասենք նաեւ մենք՝ այն սպասումով, որ Սերժ Սարգսյանն իսկապես այլեւս չի նահանջի ոչ իր ելույթներում, ոչ իր հետագա տե-սակետներում, ոչ էլ առավել եւս գործողություններում՝ ուղղված հայության համապարփակ շահերի պաշտպանությանը:

Հայկ Թորգոմյան

Հ.Գ. - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ակնհայտ խուսափել է ՀՀ եւ ՌԴ նախագահների հետ հանդիպումից: Մեր դիվանագիտական աղբյուրնե-րը հայտնում են, որ Ադրբեջանի նախագահը վերջին պահին հրաժարվել է Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումից, եւ հա-մանախագահները, ովքեր ցանկանում էին կազմակերպել հանդիպումը, տարակուսանքի մեջ են հայտնվել:
Ըստ ամենայնի, կրտսեր Ալիեւը չի կարողացել բացատրություն գտնել ոչ իր՝ մեկ ռազմատենչ կեցվածքի, մեկ էլ՝ խաղաղասիրական խաղերի, ու նաեւ՝ «WikiLeaks»-ում իր անունից հրապարակված հայտարարության բովանդակության ու իր ելույթում առկա տարբեր խայտառակ եւ անվայել տեսա-կետների համար:

Ճիշտը մեկն է՝ բա Արցա՞խը

Ըստ «RIAN» գործակալության, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Աստանայում ընթացող ԵԱՀԿ գագաթնաժողվի ժամանակ լրագրողներին հայտարա-րել է, որ Վրաստանը, Աբխազիան եւ Հարավային Օսիան իրավահավասար են մասնակցում ՌԴ, Եվրամիության, ԱՄՆ-ի, ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի միջնորդութ-յամբ ընթացող Ժնեւյան բանակցություններին, եւ որ նախկին սահմաներով Վրաստան այլեւս գոյություն չունի: Նախարարի խոսքերով՝ այն փաստը, որ Աբխազիան եւ Հարավային Օսիան բանակցային գործընթացում են, նշանակում է, որ նրանք անկախ պետություններ են: «Վրաստանի՝ նախկին սահմաներով տարածքային ամբողջականության մասին խոսք անգամ լինել չի կարող,- նշել է Ս. Լավրովը եւ հավելել,- թե Ռուսաստանը չի աջակցի ԵԱՀԿ-ում ընդունված այնպիսի փաստաթղթի, որտեղ կխոսվի Վրաստանում առկա հակամարտության մասին»:
Զարմանալի է, թե մինչ այսօր Երեւանի ռազմավարական գործընկեր Մոսկվան ինչու՞ նույն կեցվածքով հանդես չի գալիս նաեւ Արցախի հար-ցում: Գուցե Հայաստանի՞ն է սպասում...
Իսկ Ադրբեջանի նախագահին բոլոր կողմերից արդեն բացահայտ հասկացնում են, որ ցանկացած տիպի ռազմատենչ հայտարարությունները չեն ընդունվելու եւ Արցախի խնդիրը ոչ խաղաղ ճանապարհով լուծելու Բաքվի մտադրությունները հանդիպելու են միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիմադրությանը:
Ուստի, հետզհետե առավել նկատելի է դառնում Կովկասում առկա երեք հանրապետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի կողքին եւս ե-րեք հանրապետությունների՝ Արցախի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի առաջացումը:

Արման Դավթյան

Արցախը անցավ Լիսաբոնից եւ վերահաստատվեց Աստանայում

ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովին Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարները, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համատեղ հայտարարություն են արել: Մասնավորապես նշված է, որ եկել է ժամանակը առավել վճռական գործողություններ ձեռնարկելու՝ ուղղված ԼՂ-ի հակամարտության կարգավորմանը: Ս. Սարգսյանն ու Հ. Ալիեւը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ձգտելու «Լեռնային Ղարա-բաղի հիմնախնդրի վերջնական կարգավորմանը միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկիի Եզրափակիչ ակտի, ինչպես նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի 2009թ. հուլիսի 10-ի լ՛Աքվիլայի եւ 2010թ. հունիսի 26-ի Մուսկոկայի հայտարարությունների հիման վրա»:
Միջնորդ 3 երկրները վերստին իրենց աջակցությունը հայտնեցին 2 երկրների նախագահներին, ովքեր կանգնած են անհրաժեշտ որոշումների կայացման առջեւ: Համանախագահները կշարունակեն աշխատանքը հակամարտության կողմերի հետ՝ աջակցելով ձեռնարկվող ջանքերին: Նրանք նաեւ կոչ են հղել. «Նոր էներգիայով կենտրոնանալ Հիմնարար սկզբունքների դեռեւս չհամաձայնեցված հարցերի լուծման վրա, իսկ բանակցութ-յունների ընթացքի մթնոլորտի բարելավման համար հավելյալ քայլեր ձեռնարկել՝ ուղղված հրադադարի ամրապնդմանը եւ վստահության մի-ջոցների իրականացմանը բոլոր բնագավառներում»:
Մեզ համար սա կարծես հերթական եւ բազմիցս կրկնվող հայտարարություն էր, բայց գոնե կարեւոր է, որ փաստաթղթում այս անգամ էլ ոչ մի սկզբունքի նախապատվություն չտրվեց: Այս փաստաթղթում էլ ԼՂ-ի խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի եւ գուցե նպաստի, որ Ադրբեջանի կողմից թույլ տված սահմանային եւ այլ խախտումները համապատասխան գնահատականի արժանան այլեւս:

Արտակ Հայոցյան

Հայաստանն ու Արցախը կարող են որոշել, եթե միայն...

ԼՂ-ի հարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման զարգացումները մարդկանց մոտ հաճախ տագնապ են առաջացնում, որովհե-տեւ կարծիք է ձեւավորվել, թե Հայաստանից ոչինչ կախված չէ, եւ տարածաշրջանի բոլոր հարցերը լուծում են գերտերությունները:
Իհարկե նման իրավիճակ կա, բայց ասում ենք՝ նման, քանի որ Հայաստանն էլ, Արցախն էլ կարող են դառնալ այդ իրավիճակի թելադրող խաղացող-ներ, բայց միայն այն պարագայում դա կլինի, եթե հստակ ու ազգային քաղաքականություն կիրառվի:
Մարդիկ էլ այդ դեպքում կսկսեն հասկանալ ու հավատալ, որ Հայաստանի արտաքին քաղաքական քայլերի հետ չեն կարող հաշվի չնստել տարածաշրջա-նում շահեր ունեցող երկրներն ու գերտերությունները:
Երեւանը պետք է ցույց տա, թե համաձայն չէ, որ իր հետ խոսեն ընդհանուր ձեւակերպումներով, հատկապես Արցախի ինքնորոշման հարցում: Արցախը Ադրբեջանին միացնելու որոշումն ընդունել է ԽՍՀՄ-ի կոմունիստական կուսակցության քաղբյուրոն, իսկ որեւէ պետության ո-րեւէ կուսակցություն իրավասու չէ լուծելու միջպետական տարածքային խնդիրներ, ուրեմն՝ միջազգային իրավունքի համաձայն «Լեռնա-յին Ղարաբաղ» տարածքը երբեք էլ չի պատկանել Ադրբեջանին:
Հիշեցնենք, որ այսպիսի մի կոմունիստական որոշում էլ կա Նախիջեւանի հարցում: Եվ բազմիցս ասվել է, որ պետք է շաղկապել Արցախի ու Նախիջեւանի հարցերը:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 42 (173), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment