Գրել է ՀԱՄ | |
22-12-2010 | |
Ձմեռային արեւադարձի օրը հայ արիները նշում են Հայոց արդարադատության Աստված Միհրի ծնունդը: ՀԱՄ քրմի թեկնածուները անկացրեցին հայ-արիական (հեթանոսական) ծիսական արարողություն, փառաբանեցին Տիեզերքի Արարչին, հայ Աստվածներին, հատկապես՝ օրվա խորհուրդը կրող Միհր Աստծուն: ՀԱՄ Հոգեւոր Խորհուրդը օծեց նաեւ Կոտայքի մարզի մի շարք քրմի թեկնածուների: Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) ղեկավարները Էլար-Դարանիի արարողությունից հետո, ՀԱՄ «Հայ Արի Ասպետ»-ի կոչման արժանացած մի քանի արորդիների հետ այցելեցին Գառնի արիական-հեթանոսական տաճար եւ փառաբանեցին Արդարադատության Աստված Միհրին: Երեւան վերադառնալիս ՀԱՄ եւ ՀԱՀ անդամները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաեւ Հայկ Նահապետին՝ նրա արձանի մոտ ոգեկոչման եւ փառաբանման ձոներ ասելով: Վերջում ՀԱՄ գրասենյակում կատարվեց Միհր Աստծուն նվիրված տոնական արարողություն: Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն 22.12.2010թ. |
Wednesday, December 22, 2010
Դեկտեմբերի 22-ին Երկիր մոլորակում Միհր Աստծո վերածննդի օրն է
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment