Գրել է Լուսանցք | |
03-12-2010 | |
Թուրքիայի իրանական եւ հայկական խաղերը Իսկ ո՞րն է Երեւանի տարածաշրջանային պատկերացումը Դեռ 2008թ. օգոստոսին, ռուս-վրացական հակամարտության օրերին, Անկարան հանդես էր եկել Կովկասում համագործակցության ու կայունության պլատֆորմի առաջարկով: «WikiLeaks»-ի հրապարակած փաստաթղթերից մեկով քողազերծվել են նաեւ այս նախաձեռնության որոշ մանրամասներ: Փոխարտգործնախարար Չեւիկոզը Թուրքիայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դագ Սիլիմանին մանրամասներ է հայտնել այդ օրերին վարչապետ Էրդողանի‘Մոսկվա կատարած այցի արդյունքների մասին: ԱՄՆ դիվանագետի ներկայացրած զեկուցագրի համաձայն՝ Անկարայի առաջարկը «նախատեսված է 5 երկրներ ներառելու համար. Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան եւ Թուրքիա, իսկ այն հիմնվելու է ԵԱՀԿ սկզբունքների վրա»: Սիլիմանը զեկուցագրում նշում է, որ այստեղ թուրք փոխնախարարը կատակել է եւ ԵԱՀԿ սկզբունքների ընտրությունը հիմնավորելու համար նշել՝ «Իրանին բացառելու համար»...Սակայն, վստահա-բար դա կատակ չի եղել, քանզի Անկարան ոչ միայն Կովկասում, այլեւ Մերձավոր Արեւելքում (արաբական աշխարհում) եւ իսլամական երկրների համաժողովում փորձում է առավելություն ստանալ Իրանի նկատմամբ: Այս առումով նույնիսկ Իսրայելի հետ հակամարտեց Պաղեստինի հարցով: Իսկ Չեւիկոզը տեղեկացրել է, որ այդ պլատֆորմով Անկարան փորձում է հակամարտությունների ու ճգնաժամերի հաղթահարման մե-խանիզմներ ստեղծել, ինչպես նաեւ տարածաշրջանում տնտեսական համագործակցության, զբոսաշրջության ու էներգետիկ անվտանգության հարցե-րում քննարկման տարրեր ներդնել: Կովկասյան պլատֆորմը կյանքի կոչելու հարցում Թուրքիան «կարեւորել» է Հայաստանի դերակատարությունը, սակայն «վախեցել» է Ադրբեջանի բացասական արձագանքից: Այս մասին դարձյալ հայտնի է դարձել «WikiLeaks»-ի հրապարակած փաստաթղթերից: Փոխարտգործնախարար Չեւիկոզը Սի-լիմանի հետ զրույցում, որը կայացել է 2008թ. օգոստոսի կեսերին, նշել է, որ «Թուրքիան կարեւորում է տարածաշրջանային համագործակ-ցության ցանկացած մեխանիզմում Հայաստանի ակտիվ դերակատարությունը»: Նա նաեւ հայտնել էր, որ նախագահ Գյուլի Երեւան այցի հետ կապված վերջնական որոշում դեռ չի կայացվել: Սիլիմանի տեղեկացմամբ, իր եւ Չեւիկոզի հանդիպման մասնակից Էրչինը (Թուրքիայի ԱԳՆ Ամե-րիկայի վարչության պետ) հայտնել է, որ այդ պահին երկրի ԱԳՆ-ում քննարկում են նախագահի հնարավոր այցելության դրական ու բացասական հետեւանքները: «Գլխավոր բացասական հանգամանքը, հավանաբար, Ադրբեջանի չափազանց բացասական արձագանքն է: Ժամանակավոր հավատարմատարը խրախու-սեց Գյուլի մասնակցությունը՝ որպես հայ-թուրքական կարգավորման հզոր խորհրդանիշ»,- նշել է Դագ Սիլիմանը: Այսինքն՝ պարզ է դառնում, որ Կովկասում համագործակցության ու կայունության պլատֆորմի առաջարկով Անկարան ոչ թե Հայաստանի կամ Իրանի համար «հակամարտությունների ու ճգնաժամերի հաղթահարման մեխանիզմներ է ստեղծում», այլ Վաշինգտոնին սիրաշահելու համար եվ-րաարժեքների հիման վրա պլատֆորմ է առաջ քաշում՝ Իրանին դուրս մղելով տարածաշրջանից, իսկ Մոսկվային սիրաշահելու համար Ռուսաստա-նի եւ Թուրքիայի միջեւ տարածաշրջանի նոր բաժանման (գուցեեւ առանց հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի) հեռանկար է նորից առաջ քա-շում... Կրկին կարող ենք կանգնել մեծա(վելիկո)ռուսական եւ եւ համա(պան)թուրանական աքցանների միջեւ, որին սիոնա-մասոնական պատվերով նորից կա-րող է անտարբերությամբ հետեւել Արեւմուտքը (ինչպես ժամանակին՝ Անտանտի երկրները): Թուրքերն իրենց խաղը Վաշինգտոնի եւ Մոսկվա-յի հետ շարունակում են, իսկ Երեւա՞նը... Գուցե իրապես պե՞տք է արժեւորել Հայ Արիական Միաբանության՝ Հայաստանը տարածաշրջանային Համաարիական, Տարածաշրջանի բնիկ ազգերի կամ Հակաթուրանական կենտրոն դարձնելու առաջարկները: Իհարկե կան էլի առաջարկներ, բայց պաշտոնական Երեւանը դեռ որեւէ բան չի նախաձեռնում: Հայկ Թորգոմյան Հայ Արիական Միաբանությունը վերակազմավորվում է - Հայաստանը՝ տարածաշրջանային Համաարիական հոգեւոր, ռազմա-տնտեսական եւ մշակութա-քաղաքական կենտրոն ՀԱՄ Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր Հանձնախմբի նախաձեռնությամբ ս.թ. դեկտեմբերի 1-ին, ժամը 08:00-ին Գառնի պատմական տարածքում տեղի ունեցավ Հայ Արիական Միաբանության կառույցների արտահերթ հավաք: Մինչ հավաքը Հոգեւոր Հանձնախմբի կողմից ընտրված ՀԱՄ Քրմական դասի թեկնածուները Գառնո արիական-հեթանոսական տաճարում կատարեցին հայ-արիական հոգեւոր արարողություն եւ ծես, փառաբանեցին Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ Հայոց Նախնյաց: Քրմի թեկնածուները ծիսական արարողություն կատարեցին նաեւ արտահերթ հավաքի անցկացման վայրում... ՀԱՄ արտահերթ հավաքին, բացի Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր Հանձնախմբի կազմերից (նաեւ քրմի թեկնածուներից), մասնակցեցին ՀԱՄ կառույցի՝ քաղաքամայր Երեւանի, ՀՀ բոլոր մարզերի, Արցախի ու Ջավախքի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Հունաստանի, Հնդկաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Մերձավորարեւելյան խմբի (Լիբանան, Սիրիա, Իրաք) եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ 1. Հայաստանի Հայ-Արիական կուսակցության (ՀՀԱԿ), 2. Հայ-Արիական ցեղապաշտական դաշինք (ՀԱՑԴ) հասարակական կազմակերպության, 3. ՀԱՄ Արիական հետազոտությունների կենտրոնի, 4. ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցներ»-ի խորհրդի, 5. Հայ Արիական կենտրոնի (գիտա-մշակութային, ստեղծագործական եւ մարզական (նաեւ՝ մարտարվեստների) խմբեր), 6. ՀԱՄ Լրատվական կենտրոնի («Հայ-Արիներ» պաշտոնաթերթ եւ www.hayary.org կայքէջ), 7. ՀԱՄ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի, 8. ՀԱՄ «Ոգու Պահապաններ» ուսանողական ու երիտասարդական միության, 9. ՀԱՄ «Հայ-Արորդիներ» մանկապատանեկան ակումբի, 10.«Արիական Արահետ» տնտեսվարական միավորման լիազոր-ներկայացուցիչները, ինչպեսեւ՝ ՀԱՄ անհատ միաբան անդամներ, համակիր եւ օժանդակ շրջանակների լիազոր-ներկայացուցիչներ: Հրավիրյալներից ներկա էին՝ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ), Ազգային արժեքների պաշտպանության հանձնախմբի (ԱԱՊՀ) եւ «Լուսանցք» շաբաթաթերթի ներկայացուցիչներ, Նաեւ օտարերկրյա հյուրեր՝ «Սլավոնա-Արիական» (առավելապես՝ «Ռուս-Արիական») դաշինքի եւ ՀՀ եզդիների արեւապաշտական համայնքի ներկայա-ցուցիչներ: Քննարկվել են հետեւյալ թեմաները.‘ 1. Հայաստանում (հասկանալ նաեւ Արցախ ու Ջավախք) եւ Սփյուռքում հայության մեջ իրապես հայ ազգայնական, հայ-արիական գաղափարների քարոզչություն ու ամրագրում: 2. Հայաստանում (հասկանալ նաեւ Արցախ ու Ջավախք) եւ Սփյուռքում հայ արիադավան-հեթանոսական հավատի քարոզչություն եւ ամրագրում: Քրմական դասի եւ համայնքների ձեւավորում: 3. Հայարիադավան-հեթանոսական ծիսակարգի ու արարողակարգի պատմա-հոգեւոր վերականգնմանն ուղղված բարեփոխումներ: Հայոց հավատում Տիե-զերակարգի (Արարչակարգի) վերականգնման խնդիրներ: 4. Երեւանում Հայ-Արիական եւ Համաարիական համաժողովներ անցկացնելու եւ Հայ-Արիական գլխավոր տաճար կառուցելու հարցեր: 5. ՀՀ իշխանությունների եւ ընդդիմադիր ուժերի հետ նորովի եւ ազգակերտ հարաբերություններ: 6. Հայաստանը տարածաշրջանային Համաարիական հոգեւոր, ռազմա-տնտեսական եւ մշակութա-քաղաքական կենտրոն դարձնելու հարցեր: 7. Հայ Արիական Միաբանության 17-ամյակի (1993թ. դեկտեմբերի 15) միջոցառումներ Հայաստանում (հասկանալ նաեւ Արցախ ու Ջավախք) եւ Սփյուռքում: Լսվեց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի համապարփակ զեկույցը՝ ՀԱՄ կառույցների 17-ամյա գործունեության, ներկա վիճակի եւ հետագա անե-լիքների մասին: Ներկայացվեց նաեւ ՀԱՄ կառույցի մի շարք անդամների շուրջ 22-ամյա քաղաքական ու մարտական գործունեությունը եւ կարեւորվեց այդ փոր-ձի կիրառման անհրաժեշտութունը ՀԱՄ հետագա գործողություններում: Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն 01.12.2010թ. - Գառնի Բռնապետ Ալիեւը էլ եղբայր չէ՞ «WikiLeaks»-ի հրապարակած փաստաթղթերում հիասթափեցնող է ոչ թե Թուրիայի ԱԳ նախարարի, կամ վարչապետի խորհրդականների ասածները, այլ, հատկապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դիրքորոշումը: Այդ մասին գրում է «Today՛s Zaman»-ի վերլուծաբան Էրգյուն Բաբախանը: Ըստ նրա՝ «Թուրքիայի նկատմամբ Ալիեւի դիրքորոշումը հստակ է դառնում փաստացի քննարկումներից, որոնք անցկացվել են անձամբ նրա հետ: Ալիեւը նշում է, որ իրեն դուրեկան չեն Էրդողանն ու «Արդա-րություն եւ զարգացում» կուսակցությունը: Դա նրա իրավունքն է, սակայն հետո նա ընդգծում է, որ իրենք դեմ են էներգետիկ կենտրոն դառնա-լու Անկարայի ձգտումներին, այսինքն նրանք չեն ուզում, որ Թուրքիան իշխանություն ստանա: Եվ, դա ասվում է այն Թուրքիայի մասին, որն առանց որեւէ ակնկալիքի փակել է Հայաստանի հետ սահմանը, որը հանուն Ադրբեջանի դարձյալ հետքայլ կատարեց եւ չկատարեց Երեւանին տված խոստումը՝ հղում անելով մի շարք թույլ արդարացումների: Հենց Ալիեւի համար էր արձանագրությունը իսկական հիմնախնդիր: Դա այն-քան կարեւոր էր, որ նա հակակառավարական քարոզչության նպատակով Թուրքիա էր ուղարկել պատգամավորների խմբի»... Հեղինակը նաեւ հիշեցնում է, որ էներգետիկ հիմնախնդիրների լուծման նպատակով Բաքու կատարած այցի ժամանակ վարչապետ Էրդողանը խոստացավ, որ «քանի դեռ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված չէ, սահմանը չի բացվի»: «Այժմ ակնհայտ դարձավ, որ անկախ Թուրքիայի գործողություններից, Ադրբեջանը էներգետիկայի հարցերում համաձայն չի լինելու: Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու է Անկարան շարունակում այդպիսի վերաբերմունք ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ՝ ինքն իրեն անհար-մար դրության մեջ գցելով միջազգային ասպարեզում: Եվ դա արվում է մի բռնապետի համար, որը խաբել է մարդկանց՝ ստիպելով նրանց ապրել ծանր պայմաններում»: Նշվում է, որ Ալիեւն ամերիկյան վարչակազմին հստակ հայտարարել է, որ դեմ է տարածաշրջանում Թուրքիայի ստանձնած դերին: «Դա հարիր չէ եղբոր, կամ ընկերոջ հարաբերություններին: Դա առնվազն երեսպաշտություն է: Թուրքիան արժանի չէ այսպիսի ա-նօգնական վիճակում լինելուն»: Եվ կարծիք կա, թե «WikiLeaks»-ի հրապարակած փաստաթղթերը կմեղմացնեն Թուրքիայի դիրքորոշումը հայկական հարցով եւ Անկարան պետք է լավ օգ-տագործի այս խաղաքարտը ու ԼՂ-ի հարցը այլեւս նախապայման չդարձնի: Կարեն Բալյան «Լուսանցք» թիվ 42 (173), 2010թ. Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում |
Friday, December 3, 2010
Հայաստանը պետք է դառնա տառածաշրջանային կենտրոն... նաեւ ՀԱՄ առաջարկներն ու արտակարգ ժողովը
Subscribe to:
Post Comments (Atom)
Skype Call Recorder allows you to record Skype calls to MP3 files.
ReplyDelete