«Eurasia daily monitor» հրատարակությունը հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, թե Հայաստանը երեք հատ «С-300» հրթիռային համակարգ ունի։
Ինչպես հաղորդում է հրատարակությունը, երկար տարիների լռությունից հետո Հայաստանը պաշտոնապես հաստատել է իր զինանոցում դրանց առկայությունը և տեսաապացույց է տրամադրել։
Մոսկվան զգալիորեն ուժեղացրել է Գյումրու ռուսական բազայի ռազմական զորությունը՝ 90-ականների վերջին այնտեղ «С-300» համակարգ և երկու տասնյակ «MiG-29» տեղադրելով։ Երկու պետությունները համաձայնության են եկել Հայաստանի օդային տարածքի համատեղ պաշտպանության վերաբերյալ։
Ավելին՝ 2007թ. ռուս սպաները առաջին անգամ հայտնել են, որ Հայաստանը սեփական «С-300» համակարգ ունի։ Այդ ժամանակ Ռուսաստանի Օդային պաշտպանության զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Միխայլովը հայտարարել է, որ Մոսկվան արդիականացնում է Հայաստանի պաշտպանության համակարգը և հետագայում էլ շարունակելու է այդ գործընթացը։ Նրա տեղակալը՝ գեներալ-լետենանտ Այտեհ Բիժևն իր հերթին հայտնել է, թե հայ զինվորները «С-300»-ի օգտագործման դասընթացներ են անցնում։
No comments:
Post a Comment