Թուրքական Իմրալը կղզում ցմահ ազատազրկում կրող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանն իր փաստաբանների միջոցով հերթական հայտարարությունն է տարածել:
Քրդական Firat գործակալության փոխանցմամբ՝ Օջալանը նշել է, որ Թուրքիայի արևելքում մեծ է հրեաների ազդեցությունը, իսկ Թուրքիան ստեղծվել է որպես «պրոտո-իսրայելական պետություն»:
«Թուրքիայի Հանրապետության արևելքը հրեաները դիտարկում էին որպես իրենց բնակվելու վայր: Այդ պատճառով էլ Թուրքիայի Հանրապետության ստեղծման գործում մեծ է հրեաների ավանդը: Հրեաներին օգնում էին նաև անգլիացիները: Անգլիացիներն էլ դիտարկում էին Թուրքիան որպես պետություն հրեաների համար, և այն ստեղծվել է հետագայում Իսրայել դառնալու համար: Այդ պատճառով էլ առաջինը Փոքր Ասիայում են սկսել արմատախիլ անել տեղի քրիստոնյաներին՝ հայերի և ասորիների նկատմամբ կիրառելով ֆիզիկական բնաջնջումներ: Քրիստոնյաների և քրդերի ցեղասպանությունները տարբերվում են: Քրիստոնյաներին հաջողվեց ֆիզիկապես բնաջնջել, իսկ քրդերին՝ ոչ: Այդ պատճառով էլ քրդերի դեմ, բացի ֆիզիկական բնաջնջումից, կիրառվել և այժմ էլ կիրառվում են նաև սոցիալական, քաղաքական, մշակութային և տնտեսական ցեղասպանություններ»,-նշել է Օջալանը:
Աբդուլլահ Օջալանը (ծնվ.՝ 1949 թ.-ին, Շանլըուրֆայում), ով քրդերի շրջանում հայտնի է նաև Ափո անունով, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հիմնադիրն է և առաջնորդը: Մարքսիստական գաղափարների կողմնակից է: Քրդստանի անկախության, ավելի ուշ քուրդ ժողովրդի իրավունքների ընդլայնման համար Թուրքիայի դեմ 30-ամյա պայքար մղող Օջալանը 1999 թվականին ձերբակալվել է և թուրքական դատարանի կողմից դատապարտվել մահապատժի՝ «հայրենիքի դավաճանության» մեղադրանքով, որն ավելի ուշ փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Վերջինս իր պատիժը կրում է թուրքական Իմրալը կղզում գտնվող բանտում: Օջալանը, ում ազգանունը թարգմանաբար նշանակում է «վրիժառու», 40 անուն գրքերի հեղինակ է: Թուրքիայում 80-90-ական թթ.-ին տեկեղություններ էին շրջանառվում, որ Օջալանն ազգությամբ հայ է, սակայն այդ բամբասանքները որևէ հաստատում չգտան:
HayNews.am
Սոցիալական ցանցեր
http://haynews.am/2011/01/ocalan-2/
Saturday, January 22, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment