Գրել է Լուսանցք | |
21-01-2011 | |
Նախագա՛հ, Հայաստանը մի՛ դարձրու օտարի գործակալների երկիր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած մի շարք օրենքներ՝ ՀՀ գործող որոշ օրենքներում փոփոխութ-յուններ ու լրացումներ կատարելու մասին: Այդ թվում ստորագրվել են «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու ԱԺ պատգամավորների ամանօրյա դավադիր որոշումները, ինչին՝ նախորդ տարեվերջի թողարկման ժամանակ անդրադարձել է «Լուսանցք»-ը:Զարմանալի է, որ վերջին ժամանակներս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ այլոց (ինչպես օտարներին, այնպես էլ մերոնց) հայկա-կան պատմության, գիտական եւ ավանդական արժեքների մասին ճշմարիտ դասեր տվող ՀՀ նախագահն այս անգամ, չգիտես ում ցանկությամբ, ստորագրել է մի փաստաթուղթ, որով ոտնահարեց մեր ազգային ու պետական լեզվի, լեզվակրթության առանց այն էլ ոտնահարված իրավունքները... Ընդամենը ամիսներ առաջ Հայաստանի նախագահն Ադրբեջանի նախագային հայոց լեզվի՝ ամենաքիչը 8.000-ամյա գոյության եւ պատմության փաստերն էր ներկայացնում, ինչով էլ հիմնավորում է հարեւան երկրի կողմից բռնազավթված հայկական տարածքների պատմամշակութային ար-ժեքների բուն հայկական լինելը:Ինչպե՞ս կրելի է այդ նույն լեզվի նկատմամբ օտարի կողմից պարբերաբար հարվածների եւ անտեսման հնարավորություն տալ, այն էլ ՀՀ օ-րենսդրությամբ... այն էլ այս ճակատագրական պահերին, երբ լեզուն ոչ միայն պատմամշակութային արժեքների հիմքն է, այլեւ մեր հա-յոց գենի ինքնաարտահայտչամիջոցն է: Լեզվամտածողությունն է թելադրում մարդու հետագա ինքնությունն ու կենսակերպը: Մենք գոնե ոչ հեռավոր անցյալում, իհարկե նաեւ այժմ, տեսել ու տեսնում ենք թրքախոս, ռուսախոս, անգլիախոս կամ այլախոս հայերի ինքնության եւ էության թերարժեքության բար-դույթը, նրանց հոգեւոր ու կացութաձեւային պատկերացումները եւ դրանց ծանր (հաճախ անուղղելի) հետեւանքները սերնդակրթության մեջ:Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) կպայքարի հայոց լեզվի իրավունքները հենց մեր լեզվի բնօրրանում խախտող ու ոտնահա-րող բոլոր դավադիրների դեմ եւ կոչ է անում ՀՀ նախագահին՝ չխթանել օտարակրթության-օտարալեզվության մոլուցքը Հայաստանում:Մենք բազմիցս ասել ենք, որ հայը պետք է իմանա բազում լեզուներ, այսինքն՝ մենք դեմ չենք լեզվաիմացությանը, սակայն կրթական համակարգը չի կարող լինել բազմալեզու, քանզի այդպիսով հայն է դառնում բազմալեզու եւ բազմասեր՝ առավելապես օտարասեր: Կյանքի փորձն է ապացուցել, որ ինչ լեզվով մտածում են, մեծամասամբ այդ լեզվի երկրին էլ ծառայում են... Մեր հինավուրց եւ դեռ ազգա-յին ՀԱՅԱՍՏԱՆ երկիրը չդարձնենք օտարների գործակալների «միջազգային համալսարան»... Արման Դավթյան * * * Իրական հալածյալը ազգն է, որ անպաշտպան է ամենատարբեր ախտերից «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպությունը դատի է տվել Հանրային հեռուստատեսության «Տեսանկյուն» հեղինակային հաղորդման հեղինակ Գեւորգ Ալթունյանին, ով 2010թ. նոյեմբերի 11-ին՝ իր հաղորդման ժամանակ, մեղադրել է Սեւան քաղաքում, ոմն Եհովայի վկա-յի՝ իր ծնողներին, կրոնական դրդապատճառներից ելնելով, դաժանաբար սպանելու համար: Գ. Ալթունյանը, մասնավորաբար կարծիք է հայտնել, թե այդ աղանդավորների նպատակը ոչ միայն մարդուն կամ կառույցին դատի տալն է, այլ ամ-բողջ հանրապետությունով ու դրանից դուրս հալածվածի իմիջ ստեղծելը, եւ մյուս կողմից՝ լրագրողական հանրությանը ստիպել մտածե-լու՝ «Եհովայի վկաներ»-ի եւ դրանց նմանների թեմաներին անդրադառնալուց առաջ:Վերջերս էլ հայ ազգայնական -արիականները մի հայտարարությունում անդրադարձել էին տարբեր փոքրամասնություն կոչվածների խնդրին (աղանդավորական, սեռական եւ նմանատիպ) ու կոչ էին արել ՀՀ իշխանություններին՝ արգելելու այդ հակազգային ու հակամարդկային կա-ռույցների գործունեությունը: Կարծում ենք՝ սա այլեւս հրատապ հարց է:Իսկ կարճ ժամանակ առաջ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Վերին պալատում է քննվել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպութ-յան անդամ, ՀՀ քաղաքացի Վահան Բայադյանի գործը: Նա վիճարկում է այն վճիռը, ըստ որի դատապարտվել է ազատազրկման՝ իր կրոնական համոզ-մունքների պատճառով զենք կրելուց հրաժարվելու համար:Ըստ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության հանրային տեղեկատվության պատասխանատու Տիգրան Հարությունյանի՝ դատարանին ներկայացված հայցի նպատակն է հաստատել, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը, որը երաշխավորում է մտքի, խղճի եւ կրոնի ա-զատություն, պաշտպանում է նաեւ խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը:Տ. Հարությունյանը նշել է, որ գրեթե 18 հոգի նման պահանջով դիմել է Ստրասբուրգի դատարան, չնայած ՀՀ-ում 2004թ-ից գործում է «Այ-լընտրանքային զինծառայության մասին» օրենքը:«Նրանք չէին կարողանում մեր կազմակերպության հավաքույթներին մասնակցել, նույնիսկ նորմալ հանգստի ժամ չունեին: Ոչ թե տնօ-րենն էր որոշում իրենց աշխատանքից դուրս գալը թույլ տալ կամ ոչ, այլ զինկոմիսարիատը»,- բացատրել է Տ. Հարությունյանը: Իսկ այն դիտարկմանը, թե մտավախություն չունե՞ն, որ բանակում ծառայելուց խուսափելու համար շատերը կարող են սուտ «Եհովայի վկաներ» դառնալ, կազմակերպության ներկայացուցիչը ասաց, թե կարող են նաեւ այդպիսիք լինել, սակայն «նրանք նախ պետք է կարողանան իրենց կյանքը համա-պատասխանեցնել աստվածաշնչյան սկզբունքներին եւ ապրել դրանով»:Գործը լսվել է ՄԻԵԴ Ստորին պալատում: Եվրոպական դատարանը ճանաչել է, որ զինծառայությունից խուսափելու համար Վահան Բայադյանին դա-տապարտելը համապատասխանում է Մարդու իրավունքների եւ հիմնարար սկզբունքների պաշտպանության մասին կոնվենցիայի պահանջնե-րին: Սա եվրաարժեքների տարածքից եկած եզակի սփոփիչ լուրերից է...Հիշեցնենք, որ ժամանակ առաջ բանակից խուսափելու համար էին հանկարծ հայ տղաներից ոմանք, առանց ամաչելու, «դառնում» համասեռական-ներ, հիմա էլ շատերը փորձում են «դառնալ» աղանդավորականներ... Հիշեցնենք, որ նույնիսկ ամերիկյան բանակում վերականգնեցին համասե-ռականների բանակային ծառայության անցնելու հարցը: Մենք պատերազմի մեջ ենք եւ մեր իշխանություններն ու ժողովուրդը սա չպե՛տք է մոռանան ու թուլանան տարատեսակ օտարածին խաղիկներից... Արտակ Հայոցյան * * * Նախ մե՛նք պիտի դատապարտենք ոճիրը 21 տարի առաջ Բաքվում կազմակերպված ջարդերին մեկ շաբաթում զոհ է գնացել մի քանի հարյուր մարդ: Առայժմ ապացուցված է միայն 300 հայի սպանությունը, սակայն դրանք շատ են: Նման հայտարարություն է արել «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյա-նը: Հայկական կողմը ոչ միայն Բաքվի, այլեւ Սումգայիթի, Մարաղայի հայկական ջարդերի մասին վկայող հսկայական քանակությամբ փաստաթղ-թեր, վկայություններ, տեսանյութեր ունի, եւ «ինչքան ակտիվանում է հայկական կողմն իր քարոզչության մեջ, այնքան ադրբեջանական կող-մի հայտարարությունները ծիծաղելի են դառնում ու աբսուրդի հասնում»,- նշել է նախագծի ղեկավարը: Իսկ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն «աբսուրդներից մեկն է համարում այն, որ ադրբեջանցիները նույնիսկ հայտարարում են, թե հայկական Սփյուռքն է Միխայիլ Գորբոչովին բերել իշխանության, ադրբեջանցիների կողմից հայկական ջարդեր կազ-մակերպելու համար՝ այդպիսով ադրբեջանցիներին թուլացնելու ու նրանցից Ղարաբաղը խլելու նպատակով»: Ադրբեջանական կողմը պետական քա-րոզչության միջոցով հսկայական գումարներ ծախսելով՝ այսօր այն կարծիքն է ձեւավորում ու արմատավորում, թե հայերը դրդել են ադրբե-ջանցիներին իրենց կոտորել, սպանել ու ջարդել. «Այսինքն՝ ջարդարարները ծիծաղելիորեն սպիտակեցվում են: Երբեք դրական դիտվել չի կա-րող այն, երբ հարեւան երկրում դաստիարակվում է ջարդարարների ոգով հասարակություն»:Մենք պետք է պետական մակարդակով հզորացնենք քարոզչությունը, քանզի ճշմարտությունը մեր կողմում է, իսկ դրա համար առկա են բոլոր ապացույցները: Այս առումով պետք է օգտագործել նաեւ Սփյուռքի հնարավորությունները եւ միջազգային կառույցները: Եվ ամենակարեւորը, ՀՀ ԱԺ-ն պետք է ճանաչի ադրբեջանցիների կողմից կազմակերպված ջարդերը (Սումգայիթի, Բաքվի եւ այլ) որպես Ցեղասպա-նություն, որովհետեւ ջարդերում առկա են բոլոր այն հատկանիշները, որոնք սահմանված են ՄԱԿ-ի համապատասխան փաստաթղթերով:Մենք ենք մոտեցնելու հատուցման պահը, քանզի ամեն մի անարդարություն ենթակա է պատժի... Վահագն Նանյան * * *Ջավախքահայության իրավունքների պաշտպանության խորհուրդը Վրաստանի ու Հայաստանի նախագահների քննարկման համար հարցեր է ներկայացրել: Միխեիլ Սահակաշվիլիի` հունվարի 22-ին Հայաստան կատարելիք այցին ընդառաջ Ջավախքահայության իրավունքների պաշտպա-նության համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես, ասվում է. «Հայ-վրացական հարաբերությունների հիմնաքարերից մեկը վրացահայության եւ ջավախքահայության քաղաքացիական, կրոնական, լեզվական, կրթամշակութային իրավունքների պաշտպա-նությունն ու նրանց առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծումն է: Այդ հիմնախնդիրներից առավել կարեւոր են` Ջավախքում հայոց լեզվին կարգավիճակ տրամադրելու հարցը, Հայ առաքելական եկեղեցու վիրահա-յոց թեմին իրավական կարգավիճակ տրամադրելը եւ խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված եկեղեցիները վերադարձնելը, ջավախքահայ ազգա-յին-հասարակական գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցումը, ազգային-հասարակական գործիչ Վահագն Չախալյանի ազատ արձա-կումը, Հայաստան-Ջավախք սահմանակետում վրաց սահմանապահների կողմից կիրառվող` հայատառ գրքերի, թերթերի եւ ամսագրերի անցկացման ար-գելքի վերացումը, Ջավախքի հիմնախնդիրներով մտահոգ մի խումբ հայաստանյան գործիչների` Վրաստան մուտք գործելու արգելքի վերացու-մը: Ջավախքի հայկական դպրոցներում կրճատված հայերեն դասաժամերի վերականգնումը:Կոչ ենք անում 2 երկրների նախագահներին բանակցությունների ընթացքում քննարկել նաեւ վերոնշյալ խնդիրները, որոնց լուծմամբ միայն հնարավոր կլինի կայուն եւ երկարաժամկետ հիմք ստեղծել հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման համար»: Սեփ. լրատվություն «Լուսանցք» թիվ 2 (178), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնումՆախագա՛հ, Հայաստանը մի՛ դարձրու օտարի գործակալների երկիր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած մի շարք օրենքներ՝ ՀՀ գործող որոշ օրենքներում փոփոխութ-յուններ ու լրացումներ կատարելու մասին: Այդ թվում ստորագրվել են «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու ԱԺ պատգամավորների ամանօրյա դավադիր որոշումները, ինչին՝ նախորդ տարեվերջի թողարկման ժամանակ անդրադարձել է «Լուսանցք»-ը:Զարմանալի է, որ վերջին ժամանակներս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ այլոց (ինչպես օտարներին, այնպես էլ մերոնց) հայկա-կան պատմության, գիտական եւ ավանդական արժեքների մասին ճշմարիտ դասեր տվող ՀՀ նախագահն այս անգամ, չգիտես ում ցանկությամբ, ստորագրել է մի փաստաթուղթ, որով ոտնահարեց մեր ազգային ու պետական լեզվի, լեզվակրթության առանց այն էլ ոտնահարված իրավունքները...Ընդամենը ամիսներ առաջ Հայաստանի նախագահն Ադրբեջանի նախագային հայոց լեզվի՝ ամենաքիչը 8.000-ամյա գոյության եւ պատմության փաստերն էր ներկայացնում, ինչով էլ հիմնավորում է հարեւան երկրի կողմից բռնազավթված հայկական տարածքների պատմամշակութային ար-ժեքների բուն հայկական լինելը:Ինչպե՞ս կրելի է այդ նույն լեզվի նկատմամբ օտարի կողմից պարբերաբար հարվածների եւ անտեսման հնարավորություն տալ, այն էլ ՀՀ օ-րենսդրությամբ... այն էլ այս ճակատագրական պահերին, երբ լեզուն ոչ միայն պատմամշակութային արժեքների հիմքն է, այլեւ մեր հա-յոց գենի ինքնաարտահայտչամիջոցն է: Լեզվամտածողությունն է թելադրում մարդու հետագա ինքնությունն ու կենսակերպը: Մենք գոնե ոչ հեռավոր անցյալում, իհարկե նաեւ այժմ, տեսել ու տեսնում ենք թրքախոս, ռուսախոս, անգլիախոս կամ այլախոս հայերի ինքնության եւ էության թերարժեքության բար-դույթը, նրանց հոգեւոր ու կացութաձեւային պատկերացումները եւ դրանց ծանր (հաճախ անուղղելի) հետեւանքները սերնդակրթության մեջ:Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) կպայքարի հայոց լեզվի իրավունքները հենց մեր լեզվի բնօրրանում խախտող ու ոտնահա-րող բոլոր դավադիրների դեմ եւ կոչ է անում ՀՀ նախագահին՝ չխթանել օտարակրթության-օտարալեզվության մոլուցքը Հայաստանում:Մենք բազմիցս ասել ենք, որ հայը պետք է իմանա բազում լեզուներ, այսինքն՝ մենք դեմ չենք լեզվաիմացությանը, սակայն կրթական համակարգը չի կարող լինել բազմալեզու, քանզի այդպիսով հայն է դառնում բազմալեզու եւ բազմասեր՝ առավելապես օտարասեր: Կյանքի փորձն է ապացուցել, որ ինչ լեզվով մտածում են, մեծամասամբ այդ լեզվի երկրին էլ ծառայում են... Մեր հինավուրց եւ դեռ ազգա-յին ՀԱՅԱՍՏԱՆ երկիրը չդարձնենք օտարների գործակալների «միջազգային համալսարան»... Արման Դավթյան * * * Իրական հալածյալը ազգն է, որ անպաշտպան է ամենատարբեր ախտերից «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպությունը դատի է տվել Հանրային հեռուստատեսության «Տեսանկյուն» հեղինակային հաղորդման հեղինակ Գեւորգ Ալթունյանին, ով 2010թ. նոյեմբերի 11-ին՝ իր հաղորդման ժամանակ, մեղադրել է Սեւան քաղաքում, ոմն Եհովայի վկա-յի՝ իր ծնողներին, կրոնական դրդապատճառներից ելնելով, դաժանաբար սպանելու համար: Գ. Ալթունյանը, մասնավորաբար կարծիք է հայտնել, թե այդ աղանդավորների նպատակը ոչ միայն մարդուն կամ կառույցին դատի տալն է, այլ ամ-բողջ հանրապետությունով ու դրանից դուրս հալածվածի իմիջ ստեղծելը, եւ մյուս կողմից՝ լրագրողական հանրությանը ստիպել մտածե-լու՝ «Եհովայի վկաներ»-ի եւ դրանց նմանների թեմաներին անդրադառնալուց առաջ:Վերջերս էլ հայ ազգայնական -արիականները մի հայտարարությունում անդրադարձել էին տարբեր փոքրամասնություն կոչվածների խնդրին (աղանդավորական, սեռական եւ նմանատիպ) ու կոչ էին արել ՀՀ իշխանություններին՝ արգելելու այդ հակազգային ու հակամարդկային կա-ռույցների գործունեությունը: Կարծում ենք՝ սա այլեւս հրատապ հարց է:Իսկ կարճ ժամանակ առաջ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Վերին պալատում է քննվել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպութ-յան անդամ, ՀՀ քաղաքացի Վահան Բայադյանի գործը: Նա վիճարկում է այն վճիռը, ըստ որի դատապարտվել է ազատազրկման՝ իր կրոնական համոզ-մունքների պատճառով զենք կրելուց հրաժարվելու համար:Ըստ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության հանրային տեղեկատվության պատասխանատու Տիգրան Հարությունյանի՝ դատարանին ներկայացված հայցի նպատակն է հաստատել, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը, որը երաշխավորում է մտքի, խղճի եւ կրոնի ա-զատություն, պաշտպանում է նաեւ խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը:Տ. Հարությունյանը նշել է, որ գրեթե 18 հոգի նման պահանջով դիմել է Ստրասբուրգի դատարան, չնայած ՀՀ-ում 2004թ-ից գործում է «Այ-լընտրանքային զինծառայության մասին» օրենքը:«Նրանք չէին կարողանում մեր կազմակերպության հավաքույթներին մասնակցել, նույնիսկ նորմալ հանգստի ժամ չունեին: Ոչ թե տնօ-րենն էր որոշում իրենց աշխատանքից դուրս գալը թույլ տալ կամ ոչ, այլ զինկոմիսարիատը»,- բացատրել է Տ. Հարությունյանը: Իսկ այն դիտարկմանը, թե մտավախություն չունե՞ն, որ բանակում ծառայելուց խուսափելու համար շատերը կարող են սուտ «Եհովայի վկաներ» դառնալ, կազմակերպության ներկայացուցիչը ասաց, թե կարող են նաեւ այդպիսիք լինել, սակայն «նրանք նախ պետք է կարողանան իրենց կյանքը համա-պատասխանեցնել աստվածաշնչյան սկզբունքներին եւ ապրել դրանով»:Գործը լսվել է ՄԻԵԴ Ստորին պալատում: Եվրոպական դատարանը ճանաչել է, որ զինծառայությունից խուսափելու համար Վահան Բայադյանին դա-տապարտելը համապատասխանում է Մարդու իրավունքների եւ հիմնարար սկզբունքների պաշտպանության մասին կոնվենցիայի պահանջնե-րին: Սա եվրաարժեքների տարածքից եկած եզակի սփոփիչ լուրերից է...Հիշեցնենք, որ ժամանակ առաջ բանակից խուսափելու համար էին հանկարծ հայ տղաներից ոմանք, առանց ամաչելու, «դառնում» համասեռական-ներ, հիմա էլ շատերը փորձում են «դառնալ» աղանդավորականներ... Հիշեցնենք, որ նույնիսկ ամերիկյան բանակում վերականգնեցին համասե-ռականների բանակային ծառայության անցնելու հարցը: Մենք պատերազմի մեջ ենք եւ մեր իշխանություններն ու ժողովուրդը սա չպե՛տք է մոռանան ու թուլանան տարատեսակ օտարածին խաղիկներից... Արտակ Հայոցյան * * * Նախ մե՛նք պիտի դատապարտենք ոճիրը 21 տարի առաջ Բաքվում կազմակերպված ջարդերին մեկ շաբաթում զոհ է գնացել մի քանի հարյուր մարդ: Առայժմ ապացուցված է միայն 300 հայի սպանությունը, սակայն դրանք շատ են: Նման հայտարարություն է արել «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյա-նը: Հայկական կողմը ոչ միայն Բաքվի, այլեւ Սումգայիթի, Մարաղայի հայկական ջարդերի մասին վկայող հսկայական քանակությամբ փաստաթղ-թեր, վկայություններ, տեսանյութեր ունի, եւ «ինչքան ակտիվանում է հայկական կողմն իր քարոզչության մեջ, այնքան ադրբեջանական կող-մի հայտարարությունները ծիծաղելի են դառնում ու աբսուրդի հասնում»,- նշել է նախագծի ղեկավարը: Իսկ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն «աբսուրդներից մեկն է համարում այն, որ ադրբեջանցիները նույնիսկ հայտարարում են, թե հայկական Սփյուռքն է Միխայիլ Գորբոչովին բերել իշխանության, ադրբեջանցիների կողմից հայկական ջարդեր կազ-մակերպելու համար՝ այդպիսով ադրբեջանցիներին թուլացնելու ու նրանցից Ղարաբաղը խլելու նպատակով»: Ադրբեջանական կողմը պետական քա-րոզչության միջոցով հսկայական գումարներ ծախսելով՝ այսօր այն կարծիքն է ձեւավորում ու արմատավորում, թե հայերը դրդել են ադրբե-ջանցիներին իրենց կոտորել, սպանել ու ջարդել. «Այսինքն՝ ջարդարարները ծիծաղելիորեն սպիտակեցվում են: Երբեք դրական դիտվել չի կա-րող այն, երբ հարեւան երկրում դաստիարակվում է ջարդարարների ոգով հասարակություն»:Մենք պետք է պետական մակարդակով հզորացնենք քարոզչությունը, քանզի ճշմարտությունը մեր կողմում է, իսկ դրա համար առկա են բոլոր ապացույցները: Այս առումով պետք է օգտագործել նաեւ Սփյուռքի հնարավորությունները եւ միջազգային կառույցները: Եվ ամենակարեւորը, ՀՀ ԱԺ-ն պետք է ճանաչի ադրբեջանցիների կողմից կազմակերպված ջարդերը (Սումգայիթի, Բաքվի եւ այլ) որպես Ցեղասպա-նություն, որովհետեւ ջարդերում առկա են բոլոր այն հատկանիշները, որոնք սահմանված են ՄԱԿ-ի համապատասխան փաստաթղթերով:Մենք ենք մոտեցնելու հատուցման պահը, քանզի ամեն մի անարդարություն ենթակա է պատժի... Վահագն Նանյան * * *Ջավախքահայության իրավունքների պաշտպանության խորհուրդը Վրաստանի ու Հայաստանի նախագահների քննարկման համար հարցեր է ներկայացրել: Միխեիլ Սահակաշվիլիի` հունվարի 22-ին Հայաստան կատարելիք այցին ընդառաջ Ջավախքահայության իրավունքների պաշտպա-նության համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես, ասվում է. «Հայ-վրացական հարաբերությունների հիմնաքարերից մեկը վրացահայության եւ ջավախքահայության քաղաքացիական, կրոնական, լեզվական, կրթամշակութային իրավունքների պաշտպա-նությունն ու նրանց առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծումն է: Այդ հիմնախնդիրներից առավել կարեւոր են` Ջավախքում հայոց լեզվին կարգավիճակ տրամադրելու հարցը, Հայ առաքելական եկեղեցու վիրահա-յոց թեմին իրավական կարգավիճակ տրամադրելը եւ խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված եկեղեցիները վերադարձնելը, ջավախքահայ ազգա-յին-հասարակական գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցումը, ազգային-հասարակական գործիչ Վահագն Չախալյանի ազատ արձա-կումը, Հայաստան-Ջավախք սահմանակետում վրաց սահմանապահների կողմից կիրառվող` հայատառ գրքերի, թերթերի եւ ամսագրերի անցկացման ար-գելքի վերացումը, Ջավախքի հիմնախնդիրներով մտահոգ մի խումբ հայաստանյան գործիչների` Վրաստան մուտք գործելու արգելքի վերացու-մը: Ջավախքի հայկական դպրոցներում կրճատված հայերեն դասաժամերի վերականգնումը:Կոչ ենք անում 2 երկրների նախագահներին բանակցությունների ընթացքում քննարկել նաեւ վերոնշյալ խնդիրները, որոնց լուծմամբ միայն հնարավոր կլինի կայուն եւ երկարաժամկետ հիմք ստեղծել հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման համար»: Սեփ. լրատվություն «Լուսանցք» թիվ 2 (178), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում |
Friday, January 21, 2011
Նախագա՛հ, Հայաստանը մի՛ դարձրու օտարի գործակալների երկիր... Նաեւ ջավախքահայերի խնդիրների մասին
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment