Sunday, January 16, 2011

Հայերի նոր տարին մարտի 21-ին - Մտայցելում մեր ժամանակի հերոսներին

Գրել է Լուսանցք   
14-01-2011
Փաստ եւ մեկնաբանություն –
Հայերի նոր տարին՝ մարտի 21-ին. սա է հուշում սրբազան հին տոմարը
Նոր տարին հայերի համար կմեկնարկի մարտի 21-ին: Այս մասին հայտնել է աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով հին ու նոր տոմարների տարբերությունը, ըստ որի Նոր տա-րին նշվում է հունվարի 1-ին նոր տոմարով, իսկ հին տոմարով՝ հունվարի 13-ին:
Ըստ աստղաբանի, 301թ. քրիստոնեության ընդունման ժամանակ ընդունվել է նաեւ Հուլյան տոմարը, որն այժմ անվանում ենք հին տոմար: Քա-նի որ Հուլյան տոմարը մի փոքր բացեր ուներ, դրա համար 1582թ. հոկտեմբերի 15-ին ընդունվել է նոր տոմարը՝ Գրիգորյանը, որով մինչ օրս շարժվում ենք. «Մենք ունեցել ենք սրբազան հին տոմար, որը հիմնված էր արեգակնային օրացույցի վրա: Նոր տարի հին հայե-րը տոնել են արեգ ամսվա արեգ օրը, որը Գրիգորյան տոմարով մարտի 21-ն է»:Ըստ սրբազան հին տոմարի, Նոր տարին հայերի համար կմեկնարկի մարտի 21-ին եւ տարին կլինի երկվորյակի տարի, այլ ոչ թե ճագարի կամ կատ-վի, ինչպես ընդունված է արեւելյան տոմարներով: «Մենք ունենք մեր հին ավանդույթները, որոնք պետք է պահպանենք ու հիշենք, քանի որ հնագույն ազգերից մեկն ենք»: Այս տարի, ըստ բանախոսի, կլինի բարդ եւ կտրուկ փոփոխությունների տարի, քանի որ Սատուրն մոլորակը Կշեռքի համաստեղծության մեջ է: Սպասվում են փոփոխություններ հատկապես ֆինանսական եւ բանկային համակարգերում: Փոփոխվում է ամբողջ երկրագունդը, մտածողությու-նը: Հունվարի 20-ից փետրվարի 19-ը շատ անկանխատեսելի ժամանակահատված է քաղաքական գործիչների, ֆինանսական գործունեությամբ զբաղվողնե-րի համար: Փետրվարի 15-28-ը պետք է ուշադիր լինեն նաեւ իրավաբանական եւ հասարակական կազմակերպությունների, արտադրական ֆիրմաների ու կապի մասնագետները: Իսկ մարտին հնարավոր են տեխնոլոգիական վթարներ, կուժեղանան բնական կատակլիզմները: Բանկերն ու երկաթգծերը նույն-պես կլինեն հարվածի տակ...
Կարեն Բալյան
*  *  *Մտայցելում մեր ժամանակի հերոսներին(Նվիրում եմ մորեղբորս՝ Յուրիկ Կիրակոսյանի հիշատակին)
Մեր կյանքի ապրելիք օրերում Բացարձակի որոնման եւ Էութենականի հետ հաղորդակցվելու համար անհրաժեշտ սեփական ուղին բացելու սլացքը, ի հակակշիռ զուտ մտածականի եւ անհունն ընթացող կասկածի, ենթադրում է նաեւ որոշակի չափանիշների եւ, ինչու չէ, կուռքերի որ-դեգրում: Այդօրինակ հոգեընթացքը, նախեւառաջ, սլաքվում է դեպ մեր նախնյաց հոգիները՝ որպես մեզ ամենահարազատ եւ ցեղակից էութ-յուններ: Նման անդրանկարված կուռքերի հետ հոգեկան նույնացումը, ցավոք սրտի, երբեմն մնում է անհատական սուբյեկտիվ տրամադրություն-ների մակարդակում եւ համընդհանուր բանականի դիտանկյունից փոշիանում՝ հնարավորություն չստեղծվելով սերնդեսերունդ ոգու կատարելա-գործման նպատակով այդ կուռքերի ավանդման համար: Մերօրյա կյանքի նյութականացած պայմաններում եւ ոգեմտային վերջալույսի միջավայ-րում չի կարող վերապրվել եւ ապրեցնել ամեն մի կուռք: «Պատերազմում հերոս դառնալը հեշտ է, դժվարը կյանքում հերոս լինելն է»,- ա-սում է Հայ Հերոսը՝ Գարեգին Նժդեհը: «Դժվա՞ր», - հարցնում ենք մենք: Մակերեսային մտածումների, ամլացած հոգիների, կամազրկութ-յան եւ վերջապես ստամոքսային միջավայրում՝ դժվա՞ր: Հույս ու հոգի է տվել մեզ Հերոսը՝ գրեթե անհնարինը ներկայացնելով որպես «դժվար»:Հերոսականին բնորոշ է ապրելիք օրերը հմայակենսությամբ պսակելու կամքը, մինչդեռ այսօր կուշտ են միայն մեր աչքերը: Շրջապատող զարդանմուշային քաղաքակրթությունը Ապրելու տեղ չի թողնում. գույնզգույն, չափազանց գույնզգույն երեւութականը «հյուրըն-կալում է» մարդկային կենսահյութը՝ երկաթե միջնորմ դառնալով Էության եւ մարդու Ներաշխարհի միջեւ: Մակերեսային շքեղությու-նից տառապող անդրատենչությունը, որպես ինքնուրույն սուբստանց անդենականից սնունդ չստանալով, տեղի է տալիս այսրատյացությանը: Նուրբ հոգիներում գոյավորված այս հոգեվիճակը ծնունդ է տալիս մի հղացքի, ըստ որի Մահը միայն հնարավորություն կտա Անհունի հետ ներէական հաղորդակցության մեջ մտնելու ուղի բացել: Զոհրայրքով (զոհվելու, նվիրվելու մեծ ցանկությամբ) տոգորված՝ մեր օրվա Հե-րոսները իրենց չապրած տարիները կտակում են մեզ՝ որպես ուժ ու կամք՝ վերակենդանացնելու Հերոսականի գաղափարը: Չապրած տարիներ, որոնք պետք է ապրվեն գոյերանությամբ...……Կանգնում ես գերեզմանոցում եւ վկան լինում չապրած տարիների: Ակամայից անդրաձայնում է Բեթհովենի «Հերոսական սիմֆոնիայի» մահվան քայլերգը, որի հնչյունները ստիպում են մեղավոր զգալ Հերոսականի եղերերգության համար: Նրանք ներանձնեցին, մեզ հա-մար է, որ չապրեցին՝ հավիտենականի դիտանկյունից միջավայր ստեղծանելու միտումով. այդօրինակ ողբերգականի գիտակցմամբ՝ մենք գոնե ապ-րենք Նրանց համար, ասել է թե՝ ապրենք ներսից դեպի դուրս, ապրենք Անհունից դեպ Էություն ընթացող հոլովույթում...
Դավիթ Մոսինյան
 «Լուսանցք» թիվ 1 (177), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment