Գրել է Լուսանցք | |
28-01-2011 | |
Երբ եկեղեցին «լծված է սերնդի ապուշացման գործին»Ազգային տոնե՛րը միայն կբացեն նույն սերնդի աչքերը http://www.louysworld.com/ կայքէջը հայտնում է, որ ««Էջմիածինը հունվարի 14-ը հայտարարել է «Հիսուսի թլփատման տոնակատարության օր (հունվարի 6-ից 8 օր անց)»: Շնորհավորում ենք համայն հայությանը նման պատվի արժանանալու համար: Կեցցե՛ Առաքելական եկեղեցու հով-վապետը, որ կարողացավ ամենակարճ ժամկետում հաստատել Հիսուսի մարդայնացումը՝ պուպուլի կտրվածքով: Եվ նաեւ...»»... Ինչեւէ: Մեր կարծիքով, սա եւս մեկ ազգային տոն խառնելու հեռահար միտում ունի: Նախ հիշեցնենք, որ բոլոր հայարիական-հեթանոսական տոներն ու ծեսերը քրիստոնեաբար «կերպարանափոխվեցին» եւ դարձան հուդա-քրիստոնեա-կան, բայց առ այսօր հայերը հունվարի 1-ին անգամ տոնում են տարեփոխություն ու ամանոր, այլ ոչ թե արեւմուտքցիների նման՝ սուրբ ծննդյան տոներ: Փետրվարի 13-14-ին տոնում են հայոց կրակապաշտական-արեւապաշտական Տրնդեզը եւ ոչ թե՝ Տիառնընդառաջը (իրենց տիրոջը՝ Հիսու-սին նկատի ունեն)... Հետո Վարդավառը տոնում են որպես ջրի, մաքրության՝ Աստղիկ Աստվածուհու վարդաջրով ցողվելու, մաքրվելու-գեղեցկանալու տոն եւ ոչ թե՝ քրիստոնեական հերթական մի սեւազգեստ ծիսական արարողություն... Իսկ շատ հայեր արդեն նոր տարին՝ գարնանամուտը տոնում են մարտի 21-ին, Վահագն Աստծո վերածննդի օրը... Հիշեցնենք, որ այսպես կոչված քրիստոնեական սուրբ ծննդյան օրերին հայերն արդեն Միհր Աստծո տոնն են նշում՝ ձմեռային արեւադարձի օրը... Կա նաեւ Տիրատոն, Զատիկ՝ Մայր Անահիտի տոն, դեռ պետք է վերականգնվեն Հայ Աստվածներ Հայր Արայի, Վանատուրի եւ Նանեի տոները եւ այլք, որոնք եկեղեցին այդպես էլ չքրիստոնեացրեց: Չկարողացավ: Դրա համար էլ կորցրեց... Քրիստոնեացված տո-ները հուդա քրիստոնեաբար տոնվում են միայն եկեղեցու ներսում, իսկ ժողովրդի մեջ կենացները, ջրոցին, կրակ վառելն ու նախնյաց փառաբա-նելը մնացին որպես հայկական (հեթանոսական) ավանդույթ, ոչ թե՝ ողբալ-աղերսելն ու Հիսուսի հարություն առնելն ու այսպես կոչված պայծառակերպվելը, հրաշափառվելը... Սա այնքան ակնհայտ է, որ Հայ առաքելական եկեղեցին նույնիսկ բացահայտ աղմկում է, թե հայեր, մի՛ հեթանոսացեք՝ Զատիկի գունավոր՝ բնական գույներն արտահայտող ձվերը միայն կարմիր ներկեք (իբր Քրիստոսի արյունն է), կրակի վրայով մի՛ թռեք Տրնդեզին, ջրախաղով մի՛ տարվեք Վարդավառին եւ այլն: Բայց հայերը հեթանոս (էթնոս-ազգային) են ի բնե եւ տոներն աղիողորմ աղերսներով չեն անցկացնում, այլ՝ գինեձոներով, փառաբանում-ներով ու բնությանը համահունչ՝ բնության չորս տարերքներին (հող, ջուր, կրակ, օդ) պատվելով: Եվ ահա, http:/ www.louysworld. com/ կայքէջի նոր լուրը եկավ հավաստելու, որ Հայ առաքելական եկեղեցին հիմա էլ մի նոր հայկական տոնի դեմն առնելու խնդիր է լուծում: Որովհետեւ հունվարի 14-ին ազգայնական, ցեղակրոն հայերը նշում են Ցեղակրոնի (Ցեղակրոնության) օրը, որը հունվարի 1-ին՝ Գարեգին Նժդեհի ծննդյան տոնի հետ միասին ամանորի եւ սուրբ ծննդյան կոչված տոներն իրապես ստվերելու հե-ռահար վտանգի մեջ են գցել...… Լա՜վ, եթե նույնիսկ ընդունենք, որ Ցեղակրոնի օրվա դեմ չէ այս քայլը, ապա մի հարց մնում է այնուամենայնիվ՝ հայերը հիմա էլ թլպատման տոնակատարությու՞ն են նշելու... Հերիք չէ հայ քրիստոնյաները Սիոնը եւ Իսրայելը որպես սուրբ լեռ ու տարածք են նախընտրում, քան՝ Մասիսներն ու Արարատը, «Սիո-նի մանուկներին» են փառք տալիս, որպես «Արեւի որդիների», ոչ թե արեւապաշտ հայերին ու արիներին, մահացած հայի հոգին «ի վերին Ե-րուսաղեմ» են ուղարկում, ոչ թե Հայկական լեռնաշխարհ... հիմա էլ թլպատվելն են տոն համարում... Միեւնույնն է՝ հունվարի 14-ը Հայոց մեջ մնալու է որպես Ցեղակրոն հայի օր եւ ոչ թե հրեա Հիսուսի թլպատման տոն:Նույն՝ http://www.louysworld. com/ կայքէջը գրում է, որ վերջերս հարց է քննարկվել կայքում, թե՝ «Ի՞նչ եք կարծում, ինչու է այսօր ե-կեղեցին լծված նոր սերնդի զանգվածային ապուշացման գործին...»: Այցելուներից մեկը պատասխանել է. «Առհասարակ Քո էությունից պիտի բխի Աստվածապաշտությունը... ոչ թե եկեղեցու կամքից»: Նաեւ հայտնի ազգային մտավորական Հայկ Ասատրյանի՝ «եթե քեզնից դուրս կա Աստված, ապա դա զինակիցն է ուրիշների, եւ նրանք քեզ հետ կվարվեն որպես անոգի ա-ռարկայի» մեջբերումն է նշված ու էլի այսպիսի մտքեր: Կայքի այցելուները կարծում են, որ «Ցանկացած գաղափարախոսություն՝ ինչպիսին էլ այն լինի, եթե չի օգնել ու չի օգնում Ազգի ու Պե-տականության զորացմանը, ուրեմն ոչ միայն անպիտան է, այլեւ՝ խիստ վտանգավոր»: Մասնավորապես մեկն արձագանքել է. «Ինձ, տվյալ պահին անի-մաստ է թվում թեոլոգիական դետալներ ճշտելն ու գաղափարներին զուտ գիտական մոտեցում ցուցաբերելը: Որեւէ կոնկրետ վարդապետություն պետք է դիտվի իր ամբողջության մեջ. - Հայանպա՞ստ է արդյոք այն, զորացնու՞մ է Ազգի միտքն ու հոգին, սնվում է Նրա՞ արմատներից, հավատից, թե՞ թուլաց-նելով Ազգի հիշողությունը՝ տանում է նրան դեպի ինքնակործանում: Եթե բոլոր ժամանակներում քրիստոնեությունը հանդիսացել է բացա-ռապես քաղաքական գործոն, եթե Հայ եկեղեցին 1700 տարի եղել է քաղաքական հետաքրքրություններ ունեցող ամենահավակնոտ կառույցը, ո-րը հանդգնել է Ազգի գոյությունը պայմանավորել միայն ու միայն իր վարդապետության առկայությամբ, ապա՝ սրանց հանդեպ զուտ թեոլո-գիական հետաքրքրությունը ժամանակի զուր վատնում է»... ...Ի՞նչ եք կարծում, եթե այսօր եկեղեցին լծված է նոր սերնդի զանգվածային ապուշացման գործին, ապա միամտություն չէ՞ արդյոք՝ հատկապես «Լույս աշխարհ»-ում խնդիրը քննարկել միայն պատմափիլիսոփայական տեսանկյունից. ամփոփում են բանավեճի մասնակիցները: Դառնալով ազգային ու եկեղեցական տոներին՝ նշենք մի զարմանալի բան էլ. դեկտեմբերի 4-ին «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է հայոց առաջին լուսավորիչներ սուրբ Թադեոս եւ սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը»: Հընթացս երեկոյան ժամերգութ-յան, Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ հանդիսավորապես Էջմիածնի Մայր Տաճար են բերվում «Մայր Աթոռի Գանձատանը պահվող սբ. Թադեոս եւ սբ. Բարդուղիմեոս առաքյալների մասունքները»: Այլեւս զարմանալի չէ, որ այս հրեա առաքյալների մասունքները սուրբ են որոշ հայերի համար: Եթե որոշ հայերի համար աստվածը (նկատի ունեն Տիեզերքի Արարիչը, ինչը պարզապես խեղկատակություն է եւ հանդգնություն Տիեզերքի իրական Տիրոջ նկատմամբ) հրեական Եհովան է, ա-պա պարզ է, որ նրա որդին էլ կլինի նրանց փրկիչը, իսկ նրա հետեւորդ հրեաներն էլ՝ առաքյալները... Իսկ վերջերս էլ արծարծվում է պարթեւ Գրիգոր լուսավորիչ կոչեցյալի մասունքները Հայաստան բերելու հարցը...Ուստի՝ սույն հոդվածն ավարտում ենք վերոնշյալ կայքին հղում անելով՝ «Ի՞նչ եք կարծում, եթե այսօր եկեղեցին լծված է նոր սերնդի զանգ-վածային ապուշացման գործին, ապա միամտություն չէ՞ արդյոք խնդիրը քննարկել միայն պատմափիլիսոփայական տեսանկյունից»... Վահագն Նանյան «Լուսանցք» թիվ 3 (179), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում |
Sunday, January 30, 2011
Երբ եկեղեցին «լծված է սերնդի ապուշացման գործին»...
Subscribe to:
Post Comments (Atom)
This comment has been removed by a blog administrator.
ReplyDeleteThis comment has been removed by a blog administrator.
ReplyDeleteԱնգրագետները, կիսագրագետները, լատինատառ հայերեն գրողները, դասագրքից ու վեպից բացի ուրիշ գրքեր չկարդացածները, անուղեղները, ապուշացածները, մտավոր հետամնացները, ... թուղ իրենց էլ մեջ չգցեն:
ReplyDeleteУ Господа Бога религии нет (Махатма Ганди)
ReplyDeleteНЕ В ВЕРЕ БОГ, А В ИСТИНЕ
Вопрос существования Бога - вопрос Знания, а не Веры. Ибо Вера - это всего лишь подсознательное Знание. А Религии - форма и способ охвата Веры прислужниками неких властных сил с целью контроля, эксплуатации и направления восприятия и действий верующих в нужном им русле. И, в конечном итоге, все вопросы жизни, бытия вообще и веры, сводятся только к недостаточности правдивой информации, потому и тщательно скрываемой от человечества. Ибо ответы кроются в смысле самих слов, а понимание значения определений и обнажает сущность Истины...
"Не важно, каким Богам молится человек, важно, что он делает до и после молитвы".
Опасность религии в том, что она построена на вере, а не на знаниях. А того, кто не Знает, но Верующего, можно зомбировать и на снос небоскрёбов, и на ядерную войну с целью достижения мира, чтобы в борьбе за него не оставить от мира камня на камне... Если только не сумеет осознать, что не в вере Бог, а в правде...
"Hе доверяйте тому, что вы слышали; Не доверяйте традициям, так как их передавали из поколения в поколение; Не доверяйте ничему, если это является слухом или мнением большинства; Не доверяйте, если это является всего лишь записью высказывания какого-то старого мудреца; Не доверяйте догадкам; не доверяйте тому, что вы считаете правдой, к чему вы привыкли; Не доверяйте одному голому авторитету ваших учителей и старейшин. После наблюдения и анализа, когда он согласуется с рассудком и способствует благу и пользе одного и каждого, тогда принимайте это и живите согласно ему." (Гаутама Будда, 400 г. до нашей эpы).
Вдумайтесь, о чем говорил Будда? На чем основаны все религии? На одной слепой вере, совершенно бездоказательной и вполне со временем поправляемой в интересах хранителей. Как, врочем, и то, о чем вещают современные всякого рода гуру, контактеры или же экстрасенсы: даже если они имеют паранормальные способности, это еще не повод верить им на слово относительно их понимания мироустройства и всего потустроннего - наоборот, должно вызывать куда более глубокое недоверие. Вот почему и я никакому из них, включая и религии, не доверяю. Потому что не вижу в этом смысла: мне нет надобности верить в Бога, ибо и так знаю, что Он есть. Как и в чем заключалась цель создания человека и смысла его жизни - ответы мне известны, но, в отличие от всех наживающихся на легковерии людей обманщиках, располагаю аргументированными доказательствами, ибо они заключаются в смысле самих слов, употребляемых людьми во всех языках, но не декодируемых с их позций, а лишь с помощью данного Свыше праязыка - языка разума Вселенной, диалект которого и поныне жив, хотя это и всячески скрывается от человечества.
http://diwtsar.ucoz.ru/news/nastojashhee_proshloe_i_budushhee_tajna_sokrytoj_istiny/2010-10-25-1?lgFE
Խորապես ցնցված եմ, իմչպես կաչելի է Հայոց Հոր մասին այդպիսի բաներ գրել.....
ReplyDeleteԴուք ախր ոչինչ չեք հասկանում: Մենք այսօր եթե հասել ենք նրան, որ ունենք անկախ պետականություն, դա մեծամասամբ նաև Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շնորհքն է
էս միաբջիջին եթե դու համարում ես քո հայրը, հազար ամոթ քեզ
ReplyDeletevaxenalu baner ek asum
ReplyDeletechek mtacum vor henc ayd drank kantrol en anum dzer amen kayln u xoskn
vtangavor a
Ariner mikich zgush exek