«ՉԻ» – Կարեն Կարապետյանը երևի դեռ տեղյակ չէ, որ Երևանը ոչ թե հայ-ռուսական համատեղ քաղաք է, որի բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է ռուսական կողմին, այլ անկախ Հայաստանի մայրաքաղաքը (որի միակ պետական լեզուն, ի դեպ, հայերենն է):
Չէ, մենք հասկանում ենք, որ ռուսախոս լինելով և ռուսաստանցիների հետ երկար ժամանակ աշխատելով` պրն Կարապետյանն այսօր հայերենի հետ պրոբլեմներ ունի, բայց ամեն դեպքում` զուտ ֆինանսական տեսանկյունից, ավելի նպատակահարմար կլիներ, եթե մի քանի տասնյակ աշխատակիցների ռուսերեն սովորեցնելու փոխարեն քաղաքապետն ինքը հայերեն սովորեր:
Եվ, ի դեպ, արժեր պարզել, թե ինչպե՞ս են քաղաքապետարանի վարչությունների պետերն ու առաջատար մասնագետները հաջողացրել զբաղեցնել այդ պաշտոնները` առանց ռուսերենի իմացության (այն դեպքում, երբ Հայաստանի բոլոր դպրոցներում ռուսերենի ուսուցումը պարտադիր է): Ինտելեկտի այդ մակարդակո՞վ պիտի ղեկավարեն մայրաքաղաքը:
www.hetq.am
No comments:
Post a Comment