Wednesday, January 26, 2011

Հայ ազգայնականները հայտարարում են



Գրել է ՀԱՄ   
25-01-2011
Երեւանը ՀՀ մայրաքաղաքն է, ոչ թե Մոսկվայի մասնաճյուղը
Օրերս զլմ-ները տեղեկատվություն տարածեցին, որ Երեւանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրահանգել է ռուսերենի դասըն-թացներ կազմակերպել քաղաքապետարանի աշխատակիցների համար: Նշվում է, որ հունվարի 19-ին կայացել է դասընթացների բացումը, որին մասնակցել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուս-կովը:
Ըստ այդ հրահանգի, քաղաքապետարանի 26 աշխատակիցների, ներառյալ՝ վարչության պետերի, վարչությունների եւ քաղաքային տնտե-սությունների գլխավոր ու առաջատար մասնագետների համար պարապմունքներն անցկացնելու են փորձառու մանկավարժներ, եւ դա-սընթացների տեւողությունը 3 ամիս է լինելու:Ամեն բան այսպես հստակ էլ կավարտվեր, եթե մեզ չահազանգեին, որ նորանշանակ քաղաքապետը ներքին կարգով հայտնել է, թե ովքեր դասընթացներից հետո լավ չհանձնեցին քննությունները՝ կզրկվեն աշխատանքից:Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) նախապես հայտարարում է, որ նման վարվելակերպի դեպքում անվարան կպահանջի քաղաքապետի հրաժարականը՝ որպես հայկական պետության թշնամու: եթե Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը կարծում է, թե ինքն առաջվա պես «Հայռուսգազարդ»-ի ղեկավարն է, իսկ Երեւանն էլ այդպիսով վերածվել է Մոսկվայի մասնաճյուղի, ապա չարաչար սխալվում է: ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է (իսկ հայության մեջ՝ ազգային լեզուն) եւ որեւէ հայ պաշտոնյա պարտավոր չէ օտար լեզուների իմացությամբ «տեղավորվել» աշխատանքի:Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ողջունում ենք լեզուների իմացությունը եւ կողջունենք քաղաքապետի այս դիրքորոշումը, եթե քաղաքապետարանի աշխատակիցները նաեւ սովորեն ու տիրապետեն ռուսերեն, անգլերեն եւ այլ լեզուների: Բայց դա չի կարող պարտադիր պայման համարվել ՀՀ-ում աշխատանք ունենալու համար:Եթե նման քաղաքականություն կիրառվի քաղաքապետարանում, ապա սա նախ ահազանգ է, որ «քաղաքական պոռնկությունը» նոր փուլ է մտնում մեզանում եւ ռուսամանյակները (ռուսամետը մեղմ է ասված այս դեպքում) փորձում են նորովի սիրաշահել իրենց պապա-տերերին: Եվ երկրորդը՝ «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում տարեվերջյան դավադիր փոփոխություններն արդեն իսկ այլալեզվության (այլալեզու կրթության իրավունքն արդեն սկսեց բացասականորեն ազդել) մոլուցք հաղորդեցին ոմանց…Եթե քաղաքապետը փորձում է պարզապես լեզվաիմացության խնդիրը կարգավորել, ապա խորհուրդ կտանք իր ենթակայության տակ աշխատողներին, հատկապես՝ ղեկավար (առաջին հերթին՝ հենց ինքը), քննություն հանձնեն հայոց լեզվի իմացությունից եւ սեփական այլասիրությունը չդարձնեն պետական քաղաքականություն:Հայ ազգայնականների համախմբումը ՀՀ իշխանություններին կոչ է անում զգոն լինել եւ թույլ չտալ, որ այս կամ այն պետական պաշտոնյան այս կամ այն օտար լեզվին պետական լեզվի կարգավիճակ շնորհի իր քիմքին հարիր…Կոչ ենք անում նաեւ վերանայել «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում կատարված նոր փոփոխությունները՝ վերջ տալով այլալեզու կրթության եւ բազմալեզվության պառակտիչ ու ազգաքանդիչ քաղաքականությանը:
Հայ Արիական միաբանությունՀայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) Խորհուրդ25.01.2011թ.

No comments:

Post a Comment