Tuesday, January 25, 2011

Պանթուրքիզմի ձևավորումը

Հունվար 25, 2011թ. 09:42
panturkizm«Սիոնիզմի և պանթուրքիզմի առնչությունները և անոնց սպառնալիքը Հայաստանի լինելիութեան»
(Հատված)

Ստորև բերվող նյութը առաջին երկու բաժիններն են «Սիոնիզմի Եւ Փանթուրքիզմի Առնչութիւնները Եւ Անոնց Սպառնալիքը Հայաստանի Լինելիութեան” գրքույկի, որը լույս է տեսել Բեյրութում. 1990թ.: Հեղինակն աշխատասիրությունը հանրությանը
ներկայացրել է 1990թ. նոյեմբերի 18-ին, «Լիբանանահայ գրական շրջանակում» կայացած դասախոսության ժամանակ:

Աշխատասիրության արաբերեն տարբերակը լույս է տեսել «Սիոնիզմը, պանթուրքիզմը և Ղարաբաղի հարցը» նյութերի ժողովածուում` «Սիոնիզմի և պանթուրքիզմի առնչություները» վերնագրով («Բիսան» հրատարակչություն, Բեյրութ, 2002):

Նյութը ՀՀ ընթերցողին առավել մատչելի դարձնելու համար, ուսումնասիրության առաջին երկու գլուխները վերահրատարակվում են լեզվական փոփոխություններովª արևմտահայերենից ու դասական ուղղագրությունից վերափոխելով արևելահայերենի ու աբեղյանական ուղղագրության: Կատարվել են նաև խմբագրական բնույթի չնչին փոփոխություններ և սրբագրումներ:

Հեղինակը Գասպար Տերտերյանն է` սփյուռքում, մասնավորաբար, Լիբանանում և Սիրիայում հանրաճանաչ փաստաբան, հրապարակախոս ու հասարակական գործիչ: Նա հայ իրականության մեջ սիոնիզմի և պանթուրքիզմի գաղափարախոսությունների ու նրանց սերտ կապերի լավագույն գիտակներից է: Գ. Տերտերյանը վերջին տարիներին ղեկավարում է «Լիբանանահայ գրական շրջանակ» կազմակերպությունը, շարունակելով հանդես գալ բազմաթիվ հրապարակումներով ու դասախոսություններովª նվիրված հայությանն սպառնացող մահացու վտանգներին, որոնց մեծագույն մասը պայմանավորված է սիոնիզմի և պանթուրքիզմի ակտիվությամբ:

Մեր դիմումին ի պատասխան, հարգարժան և խիզախ մտավորականը ո°չ միայն իր ամբողջական համաձայությունը հայտնեց իր ուսումնասիրության վերահրատարակմանը, այլև ջերմորեն ողջունեց նման նախաձեռնությունը, հույս ունենալով, որ սույն ժողովածուն կնպաստի հայրենահայության մտքի հորիզոնի ընդլայնմանն ու իրեն սպառնացող վտանգների գիտակցության մակարդակի բարձրացմանը:


Ա. ՈՎՔԵ՞Ր ԷԻՆ ՊԱՆԹՈՒՐՔԻԶՄԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ

Պատմագիտական բազում հետազոտություններ գալիս են անհերքելի կերպով փաստելու, որ Պանթուրանիզմի և Պանթուրքիզմի քարոզչությունը առաջին անգամ հղացողները եղել են հունգարացի, լեհ, ֆրանսիացի և գերմանացի հրեա-սիոնիստներ, որոնք այս վարդապետությունը հիմնադրող իրենց գործերը գրել են 19-րդ դարու վերջին քառորդի ընթացքում: Իսկ այս վարդապետության մասին
գրած շատ փոքրաթիվ, թուրքացեղ, հեղինակները գրել են հետևողաբար իրենց հրեա-սիոնիստ առաջնորդների, սկսած 20-րդ դարու առաջին քառորդի վերջերից: Այսինքնª թուրքացեղ փոքրաթիվ քարոզիչները կես դարով ետ են մնացել հրեա-սիոնիստ հիմնադիրներից:
Այս մասին վավերական աղբյուրներ են Մեծ Բրիտանիայի հետախուզական սպասարկությունների գաղտնի տեղեկագրքերը, որոնք աներկբայորեն հաստատում են, թե Պանթուրանիզմը և Պանթուրքիզմը օտար, ոչ-թուրքական հղացում է և հետապնդում է օտար, ոչ-թուրքական նպատակներª ռազմավարական ու ծավալողական նպատակներ: Ճանաչված պատմաբան Իլիոթ Գրինել Միիրս արդի
Թուրքիային նվիրված իր երկասիրության մեջ մեջբերում է Մեծ Բրիտանիայի Հետախուզական գրասենյակիª Պանթուրանիզմի մասին
գաղտնի տեղեկագրի հետևյալ հատվածը. «Իր ծագումով` Պանթուրանիզմը
ա) արհեստական է, և բ) եվրոպական օսմանցիներն այն չարտաբերեցին պարսկական գրականությունից` իրենք իրենց համար… Այն իրենց ՏՐՎԱԾ է Եվրոպայի կողմից. Նրանք դարպասողները չէին, այլ` ԴԱՐՊԱՍՎՈՂՆԵՐԸ…» (1): Այսինքն` Օսմանցի թուրքերը ո՞չ հեղինակներն էին և ո՞չ իսկ հարցը հետապնդողները, այլ` իբրև գործիք և միջոց օգտագործվողներ պարզապես:

Պանթուրանիզմի հետապնդած ոչ-թուրքական նպատակների բացատրությունը տվել են անգլիացի ականավոր պատմաբաններ Կիրկվուտը և Թոյնբին իրենց «Թուրքիա» խորագրված ծավալուն երկասիրության մեջ, ուր շեշտվում է թուրանական քարոզչության հետապնդած հակառուսական և հակախորհրդային ծավալողական նպատակը Արևմուտքի կողմից, քանի որ Թուրքիա առանձինն անզոր է նման
ռազմավարություն կիրառելու: Նրանք գրում են. «Թուրանական քարոզչության նշանակությունը մենք կարող ենք հասկանալ, եթե հիշելու լինենք, որ թուրքերեն խոսող մարդկանց ընդհանուր քանակի երկու երրորդը բնակվում է Ռուսաստանի սահմաններից ներս և կարծեք Թուրանական շարժման հետապնդած բուն նպատակը Ռուսաստանի տկարացումն է» (2):

Հետևաբար, եզրակացնում ենք, որ Թուրանականությունը «թուրք» ազգայնական մի շարժում չէր երբեք, այլ` հակառուսական մի ծրագրի քաղաքական հիմնավորումը, որին կարող է օգտագործել նման միտումներ որոճացող և շահագրգռված որևե մեծ ուժ կամ տերություն…:
Պատմական փաստերը ցույց են տալիս, որ այդպիսի միտումներով առաջինը շահագրգռված են եղել համաշխարհային Սիոնիզմի ֆինանսիստները, որոնք հովանավորել են այս քարոզչությունը:

1873-1874 թվականներին Լոնդոնում լույս են տեսել հրեա-սիոնիստ Արմինիուս Վամպերի գրքերը` «Բուխարա» և «Կենտրոնական Ասիա», որոնցում գովերգվում են թուրք ցեղի գերակայությունն ու…. հին փառքը:

1877թ. Լայպցիկում լույս է տեսել ավստրիացի հրեա-սիոնիստ Ֆրանց Ֆոն Վերների գիրքըª (3) Մուրադ Էֆենդի կեղծանունով, ուր քարոզվում էր թուրք ցեղի վերածննդի անխուսափելիությունը և ուրվագծվումª Պանթուրանիզմի քաղաքական մեծ ծրագիրը…
1889թ. Փարիզում լույս է տեսել լեհ հրեա-սիոնիստ Կոնստանտին Բոռժեցկու գիրքըª “Հին և արդի թուրքերը” խորագրով (4), Մուստաֆա Ջելալեդդին փաշա կեղծանունով, որտեղ թրքության համազգեստ հագած այս հրեա-սիոնիստը «հին» թուրքերու առնականությունն ու ցեղային գերակայությունը իդեականացնելով, ողբում է «արդի» թուրքերի քայքայումը` գրգռելով նրանց ցեղային փառասիրությունը և նրանց ցույց տալով առասպելական Թուրքիայի անծայրածիր կայսրությունը վերականգնելու ճամփան:

1896թ. դարձյալ Փարիզում լույս տեսավ ֆրանսիացի հրեա-սիոնիստ Լեոն Կահունի գիրքը` «Ասիայի պատմության ներածություն. Թուրքերն ու մոնղոլները իրենց ծագումից մինչև 1405» (5) թվականը, որտեղ այս հրեա-սիոնիստը լորձնաշուրթ փառքն է հյուսում Չենգիզ խանի և Լենկթիմուրի, որոնք իբր կերտել են «թուրանական» հի¯ն կայսրության փառքը, սակայն, իսլամն ընդունելուց հետո, նրանք քայքայվել են ու հետադիմել… Հստակ է, թե Լեոն Կահունի այս գործը բացարձակ աղերս չունի պատմագիտության հետ. դա շահագրգիռ մի պատմաշինարարություն է կամ մի առասպելապատում, որը բացառապես հետապնդում է Օսմանյան թուրքերի մոտ ռասայական զգացումներ արթնացնելու և դեպի Կենտրոնական Ասիա, ընդհուպ մինչև Չինաստան ծավալողապաշտական ախորժակներ գրգռելու նպատակը… Հրեա-սիոնիստ այս ամբոխավարը նկատի չի առել նույնիսկ 17-18-րդ դարերի Օսմանյան թուրք ճանապարհորդների կարծիքը Լենկթիմուրի մասին: Օրինակª 17-րդ դարի Օսմանյան թուրք ճանապարհորդ Էվլիա Չելեբին իր ծանոթ «Ուղեգրության» մեջ Լենկթիմուրին ներկայացնում է որպես ՕՏԱՐ ԲՌՆԱԿԱԼ և դահիճ, որպես զզվելի խավարամիտ տիրակալ…(6)

Գերմանահպատակ հրեա-սիոնիստ Ալբերտ Կոհենն է սակայն ամենից վավերական և արտադրողական տեսաբան-քարոզիչը Պանթուրքիզմի և Պանթուրանիզմի քաղաքական-ծավալողական ծրագրի: Ալբերտ Կոհենը, Թեքին Ալփ կեղծանունով գրել է բազմաթիվ գրքեր գերմաներեն լեզվով, որոնք կարծեք հասցեագրվել էին ոչ միայն Օսմանյան թուրք գործիչներին ու մտավորականներին, այլև` գերմանական պետական մարդկանց, զինվորականների և գործարարների, որոնց ցույց էր տալիս իմպերիալիստական հանգրվանին հասած Գերմանիայի դեպի Արևելք տարածվելու քաղաքական ծրագրի գաղափարախոսական հիմքը: Այսպես, թուրքական Թեքին Ալփ կեղծանունով ծպտված հրեա-սիոնիստ Ալբերտ Կոհենը գերմաներեն և թուրքերեն լեզուներով հրապարակեց ծրագրային գրքերի ամբողջ մի շարք, որոնցից այստեղ հիշատակում ենք երեքին.

1. «Թուրքականություն և համաթուրքականություն», (7) ուր տեսական հիմնավորումն է տալիս Պանթուրքիզմի վարդապետության:

2. «Մտորումներ Մեծ Թուրքիայի բնույթի և ծրագրի շուրջ», (8) ուր աշխարհակալական այս ծրագիրը բնութագրում է և սահմանում, զատորոշելով Պանթուրանիզմը Պանթուրքիզմից, և`

3. «Պատերազմից դեպի խաղաղություն անցման տնտեսության մասին» (9) թուրքերեն ուսումնասիրությունը, որի հեռակա նպատակն է Առաջին աշխարհամարտից հետո Օսմանյան Թուրքիայի տնտեսությունը ենթարկել սիոնական կապիտալին, քանի որ նրանից արմատախիլ էին լինելու նախապատերազմյան հունական, հայկական և արաբական կապիտալները…

Այստեղ հարկ է նշել, որ սիոնիստ Ջավիդին էր վստահված Թուրքիան սիոնական կապիտալի տիրապետության (իմա` ֆինանսական կապիտալիզմի համաշխարհային օլիգարխիային, որ հիմնովին հրեա ֆինանսիստների ձեռքում է գտնվում) ենթարկելու առաքելությունը, նախ որպես «Իթթիհադ վե Թերաքքի»-ի (“Միություն և առաջադիմություն”) ֆինանսական պատասխանատու, և ապա որպես քեմալական Թուրքիայի ֆինանսների նախարար… (10)

Պանթուրքիզմի վարդապետության հիմնադիր-քարոզիչ հրեա-սիոնիստների շարքում չպետք է մոռանալ նաև Խալիդե Էդիբ անունով  ծպտված հրեա գրագիտուհին, որ 1916թ. Վայմար քաղաքում հրատարակել է գերմաներեն լեզվով իրª մեծ աղմուկ հանած գիրքըª “Նոր Թուրան”, և պատրաստվում էր մեծ դերակատարություն ունենալ հետպատերազմյան Թուրքիայումª քեմելական իշխանության օրոք:

Նա դեռևս երիտթուրքերի իշխանության օրով Դամասկոսի աղջկանց դպրոցների քննիչի պաշտոնն էր վարում և պանթուրքիստական լայն քարոզչությամբ փորձում թուրքացնել արաբ նորահաս սերունդը, խափանելու համար արաբական անկախության քարոզչությունը:
Նա հաջողացրել էր իր համար կորզել “Միլլեթ անասը” (“Ազգի մայրը”) տիտղոսը, կարծեք զուգակշռելու համար Մուստաֆա Քեմալին հետագայում տրվելիք “Աթաթուրք” (“Թուրքերի հայր”) տիտղոսը: Խալիդե Էդիբ և Ջավիդ, յուրաքանչյուրն իր ճամբով, տենդագին աշխատեցին համոզել Մուստաֆա Քեմալին, որպեսզի վերջինս հուշեր ամերիկյան զինվորական (Հարբորդի) պատվիրակության` իր պատրաստակամությունը ընդունելու ամերիկյան մանդատը Օսմանյան կայսրության ամբողջ մնացորդի վրա… խանգարելու համար ամերիկյան մանդատը Հայաստանի համար… Նույն սիոնական կազմակերպությունն էր, որ ԱՄՆ Սենատում 1920թ. հունիսի 1-ի քվեարկության ընթացքում վիժեցրեց ամերիկյան հոգատարության ծրագիրը Հայաստանի վրա: ԱՄՆ-ում իրենց առավել հզոր զգացող սիոնիստները ցանկանում էին ամերիկյան հովանավորության տակ առնել ամբողջ տարածաշրջանը, ուր պիտի կարողանային ազատ համարձակ խաղալ…

Պանթուրքիզմի քարոզչության մեջ այս հրեա-սիոնիստ հսկաների կողքին գաճաճներ են միայն սիոնիստների թուրքացեղ սանիկները: Այս գաճաճների շարքից ամենից հեղինակավոր դեմքը հանդիսացավ Զիա Գյոքալփ անունով գրողը Դիարբեքիրիցª իր Թուրքչյուլյուգույն Էսասլարը” (“Թուրքականության հիմունքները”) գրքով, հրատարակված 1923թ., էնգյուրիում (Անկարա) (11):

Հստակ է ուրեմն, որ Պանթուրքիզմի և Պանթուրանիզմի հիմնադիրները բացառապես սիոնիստներ էին, որոնք այն հեղինակեցին և քարոզեցին ամբողջ կես դար (1873-1923), մինչև սկսեց կերպարանք ստանալ արդի կամ քեմելական Թուրքիան, և ապա միայն հրապարակ ելավ առաջին թուրք պանթուրքիստ տեսաբանը Զիա Գյոքալփ անունով, որ, իրականության մեջ, աշակերտն էր հրեա-սիոնիստ հիմնադիր-քարոզիչներիª Վամպերիի, Ֆրանց ֆոն Վերների, Բոռժեցկու, Կահունի, Կոհենի և Խալիդե Էդիբի…

Հետևաբար, Սիոնիզմի և Պանթուրքիզմի միջև կապը սոսկական առնչակցություն չէ, այլ հոգեզավակի և ծնողի միջև էական հարաբերակցություն:


Բ. ՈՎՔԵ՞Ր ԷԻՆ ԵՐԻՏԹՈՒՐՔ ՇԱՐԺՄԱՆ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԸ

Մի պահ կարող է ենթադրվել, որ երիտթուրքական շարժումը ինքնուրույն թուրքական մի շարժում էր, որ յուրացրել էր Պանթուրքիզմի վարդապետությունը միայն և թուրքացրել այն…
Պատմական տվյալները ցույց են տալիս, որ երիտթուրքերի “Միություն և առաջադիմություն” (“Իթթիհադ վե Թերաքի”) կոչվող կուսակցությունը ևս սիոնական շարժումի ձեռնասունն էրª հիմնված, կազմակերպված, ֆինանսավորված և կողմնորոշված Մակեդոնիայի սիոնական-մասոնական օթյակների կողմից: Այստեղ ևս նրանց առնչակցությունը օրգանական է, պորտալարային, ծննդական…

Այսպես. 1492 թվականից Մակեդոնիայի Սելանիկ քաղաքում հաստատվել էր հրեական մի մեծաթիվ գաղթօջախ, կազմված Իսպանիայից արտաքսված հրեաներից: Ժամանակի ընթացքում նրանք առերես ընդունել էին իսլամը, և չշփոթվելու համար թուրքերի հետ` կոչվում էին «դեոնմե»-ներ (“դեոնմե“ թուրքերենում նշանակում է “շուռ տված” – վերահրատարակման խմբ.): Սելանիկում դեոնմեները
կազմակերպվել էին մասոնական օթյակներում, և վերջիններիս միջոցով կապված էին սիոնական համաշխարհային շարժումի կենտրոնի հետ: Սելանիկի այս օթյակներե էին, որ հիմնադրեցին “Իթթիհադ վե Թերաքի” կուսակցությունը պայքարելու համար սուլթան Աբդուլ Համիդ Բ-ի դեմ, քանի որ նա շարունակաբար մերժում էր գործարք կնքել սիոնական համաշխարհային շարժման հետ, ձեռնունայն վերադարձնելով Սիոնական շարժման հիմնադիր Թեոդոր Հերցելի առաքած բոլոր բանագնացներն ու միջոցները, որոնք փորձում էին կաշառել սուլթանինª նրանից կորզելու համար Պաղեստինը կամ այն հրեաներով վերաբնակեցնելու թույլտվություն ձեռք բերել:

«Իթթիհատ վե Թերաքի» կուսակցության հիմնադիր պարագլուխներն էին Էնվեր, Թալաաթ, Ջավիդ և Ջեմալ, որոնցից առաջին երեքը հրեա-սիոնիստներ էին և ղեկավարները Սելանիկի մասոնական կենտրոնական օթյակների:

Անգլիացի ճանաչված պատմաբան Սիթոն-Վաթսոն 1917թ. հրատարակված իր «Ազգայնակության զարթոնքը Բալկաններում» գրքում գրում է, թե. «Իթթիհադ վե Թերաքքին ո՜չ թուրքական է, ո ‘չ էլ իսլամական» ու ավելացնում որ այդ կազմակերպության բոլոր հիմնադիր ղեկավարները, առանց բացառության, հրեաներ են, և թե իթթիհադականները «ֆինանսավորվում են Սելանիկի հարուստ հրեաների, ինչպես նաև համաշխարհային հրեական կապիտալիզմի կողմից»: (12)

Անգլիացի աշխարհահռչակ պատմաբան Առնոլդ Թոյնբի, իր հերթին, հաստատում է. “Մակեդոնիայի Սելանիկ քաղաքի հրեությունը անբաժան մասն էր կազմում «Իթթիհադ վե Թերաքքի» կազմակերպության… (13)»:

Կոստանդնուպոլսում Մեծ Բրիտանիայի դեսպան Լոութրը իր երկրի արտաքին գործերի նախարարությանն առաքած բոլոր տեղեկագրերում «Իթթիհադի» մասին խոսում է որպես «հրեական կազմակերպության», իսկ երիտթուրքերի կառավարության մասին էլ որպես «հրեական կառավարության»… (14)

Հայտնի պատճառներով և հասկանալի գաղտնապահությամբ, թուրք պատմաբանները զգուշանում են  «Իթթիհադի» հրեական պատկանելության անդրադառնալուց, սակայն չեն կարող ուրանալ “Իթթիհադի” մասոնական պատկանելությունը: Թուրք ծանոթ ուսումնասիրող Շյուքրյու Հանիօղլու հաստատում է, թե, Իթթիհադի գերագույն ղեկավարությունըª Ներքին ընդհանուր կենտրոնը  (Dahili Markezi Umumi) կազմված էր գերագույն մասոնական երկու օթյակներից: (15) Իսկ 1965թ. Ստամբուլում հրատարակված ու “Մասոնականությունը Թուրքիայում և աշխարհում” խորագիրը կրող գրքի 60-րդ էջում կարդում ենք. “Իրականում, Իթթիհադ վե Թերաքքի կուսակցությունը մասոնական օթյակների մի նմանակն էր: Եթե հարցերին այս անկյունից նայենք, կգտնենք, որ մասոնները շատ մեծ դեր են ունեցել սուլթան Աբդուլ Համիդ Բ-ի գահընկեցության մեջ”: (16)

Նույնիսկ Քյազիմ Կարաբեքիր փաշա, որ մի մեծ աղվես էր “Իթթիհադի” իր հեղինակած գրքում ակամա խոստովանություններ ունի “Իթթիհադից” ներս հրեական և մասոնական ներկայության շուրջ… (17) Իսկ Էլի Կեդուրիե “Միդըլ իսթրն սթադիզ” (Middle Eastern Studies- Միջինարևելյան ուսումնասիրություններ) հանդեսի 1971թ. առաջին համարում ունի մի երկար ուսումնասիրությունª “Երիտթուրքերը, մասոնները և հրեաները” խորագրով, որն ինքնին պերճախոս մի վկայությունն է ցարդ մեր կատարած հաստատումներին ի նպաստ: (18)

Դժբախտաբար, հայ պատմագրությունը “Իթթիհադ վե Թերաքքի” իսկության մասին շատ ժլատ կամ հետամնաց վերաբերմունք ունեցած է մինչև օրս: Միակ աշխատասիրությունը, որ մասնակիորեն անդրադարձած է Պանթուրքիզմի և մասնավորաբար երիտթուրքական կազմակերպության մեջ սիոնականության դերին, վաղամեռիկ խիզախ պատմաբան Ջոն Կիրակոսյանի «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» երկհատոր աշխատասիրությունն է: Այստեղ նպատակ չունենք ծանրանալու այս հետամնացության և խորհրդապահության եպերելի պատճառների վրա. սակայն հարկ է մատնանշել այն իրականությունը, որ հայ մամուլի և հրատարակությունների դատապարտելի լռությունն է սիոնական հակահայ դերակատարության մասին, որ քնացրել է մեր ժողովրդին սիոնական վտանգի հանդեպ: Եվ մենք այսօր, այս բախտորոշ օրերում իսկ, ափսոսանքով ենք լսում անպատասխանատու ժխտում -սեր Սիոնիզմի և Պանթուրքիզմի ներկայացրած սպառնալիքների մասինª նույնիսկ պատասխանատու անձերի բերանից… Մինչդեռ համաշխարհային պատմագրության մեջ հանդիպում ենք բազմատասնյակ հատորների և բազմահարյուր ուսումնասիրությունների Սիոնիզմի խլրդային դերակատարության մասին ոչ միայն Պանթուրանականության վարդապետության, այլև երիտթուրքական կազմակերպության հիմնադրության փաստերում… Արաբ պատմագրությունը հարաբերաբար նվազ ժլատ է եղել այս ուղղությամբ: (19)

Նույնիսկ թուրք պատմաբաններ և քաղաքական հրապարակագիրներ շեշտել են երիտթուրքերի օտարամուտ լինելու փաստը, սիոնական պատկանելությունը: Նրանցից է Ջեվադ Ռիֆաթ Աթիլհանը, որ հեղինակն է մի շարք հատորների, որոնցից ուշագրավ է “Թյուրք օղլու, դյուշմանընը թանը” (“Թուրքի որդի, ճանաչիր թշնամուդ”) հատորը: (20)

Այսպիսով հստականում է, որ Պանթուրքիզմը որպես տեսություն և որպես կազմակերպություն, հղացում է և ձեռակերտը Սիոնիզմի…


Ծանոթագրություն

1. Eliot Grinnel Mears, “Modern Turkey”, New York, 1924, p.511.
2. Kirkwood and Toynbee, “Turkey”, New York, 1927, p.57.
3. Franz von Werner, “Turkische. Skizzen”, Leipzig, 1877.
4. Constanty Borzecky, “Les Turcs Anciens et Modernes”, Paris, 1889.
5. Leon Cahun, “Introduction a` I Histoire de I Asie: Turcs et Mongols des Origines a` 1405”, Paris, 1896.
6. Էվլիա Չելեբի, “Թուրքական աղբյուրները Հայաստանի և հայերի մասին”, Երևան, 1967, էջ 150:
7. Albert Kohen, “Turkismus und Panturkismus”, Weimar, 1915.
8. Albert Cohen (alias Takin Alp), “Thoughts on the Nature and Plan of a Greater Turkey”, մէջբերված
Ա.Թոյնբիի “Past and Future” հատորից:
9. Tekin Alp ( alias Albert Cohen), “Harb’den Sulha Intikal Ikdisadiyati-Devlet Ikdisadiyati’’ ուսումնասիրությունը
լույս է տեսել թուրքերեն լեզվով հրապարակվող “Իքտիսադիյաթ մեջմուասի” հանդեսի Բ տարի, թիվ 62 և թիվ 64 համարներում (16 օգոստոս և 14 սեպտեմբեր 1917 թվականի): Ուշագրավ է այն, որ Սիոնիզմը պաշտոն է տվել այլ գրողներիª շեշտելու Ալբերտ Կոհենի թրքությունը, որպեսզի մոռացության տրվի նրա հրեա-սիոնիստ գործակալ լինելը… Այսպեսª մեկ այլ սիոնիստª Ջեյկըբ Մ. Լանադու (Jacob M.Landau) անգլերեն և թուրքերեն լեզուներով գրքեր է հրատարակել “Թուրք հայրենասեր Թեքին Ալփի” մասին (“Tekin Alp: A Turkish Patriot”): Սակայն, սիոնիստներն ուզում են թուրքերին էլ մոռացնել տալ Թեքին Ալփիª Ալբերտ Կոհեն անուն հրեա-սիոնիստ լինելը: Ջեյկբ Մ. Լանադու հրատարակել է նաև թուրքերենով “Tekin Alp (alias Albert Cohen): Osmanli Imperatorlugu’nun Son Devrinde Bir Aydin” “Թեքին Ալփª Օսմանյան կայսրության վերջին ժամանակաշրջանում մի պայծառ անուն” – վերահրատարակման խմբ. գիրքը… Որքան առաջ ենք տանում մեր հետազոտությունն այս ուղղությամբ, այնքան նոր հրեա- սիոնիստներիենք հանդիպում, որոնք գործել ու գրելեն թուրքական կեղծանունով: Հազար մղոնանոց հետազոտության այս ճանապարհի առաջին մղոնը դեռ չենք հատել… Օրինակª 1990թ. նոյեմբերի 18-ի դասախոսությունից հետո երևան եկավ, որ էսադ բեյ (Essad Bey) անունով թաքնված է ոմն Լեո Նիյսսումբաումը (Leo Niyssumbum)…
10. Այս տնտեսական նպատակին շուրջ փաստագրական տվյալներով հարուստ մի հատոր է Ֆերոզ Ահմադի “Երիտթուրքերը. Միություն և առաջադիմություն կոմիտեն թուրքական քաղաքականության մեջ 1908-1914թթ.” (“The Young Turks: The Committee of Union and Progress in Turkish Politics, 1908-1914”) գիրքը, որը լույս է տեսել Օքսֆորդում, 1969 թվականին:
11. Zia Geokalp, “Turkculugun Esaslari”, Enguru, 1923. վերահրատարակվել է 1976թ., Ստամբուլում, “Կադրո” հրատարակչությունում:
12. Seton-Watson, “The Rise of Nationalism in the Balkans”, London, 1917, pp. 135-136.  13. Arnold Toynbee, “History of the Muslims”, in Handbooks prepared under the direction of the Foreign Office
of Great Britain, No. 96, a and b, p. 67; c and d, p. 18.
14. Այս մասին ավելի մանրամասն տեսª “Middle Eastern Studies”, Vol. VII, No 1 (1971); նաևª Gooch and Temperly,Vol. IX, part I (No.38), Confidential, enclosure in Foreign Office 371-1014, pp. 208-209.
15. “Middle Estern Studies”, Vol.VII, No. 8 (1985), M. Sukru Hanioglu, Notes on the Young Turks and the Freemasons, p. 193.
16. “Dunya’da ve ve Turkiye’de Masonlok”, Istambul, 1965, Basak Yayinevi.
17. Kasim Karabekir, “ Ittihat ve Terakki Cemiyeti”, Istanbul, 1945.
18. “Middle Eastern Studies”, Vol. VII, No. 1, 1971, Elie Kedourie, < Young Turks, Fremasons and Jevs>.
19. Այդ հրատարակություններից հիշարժան են հետևյալները.
-Ջիհադ Սալեհ, “Թուրքական Թուրանականությունը ծայրահեղականության և Ֆաշիզմի միջև”, Բեյրութ, 1987:
-Զեյն Ն. Զեյն, “Արաբական ազգայնականության առաջացումը”, Դար ալ – Նահար հրատարակչություն, 4-րդ հրատարակություն, Բեյրութ, 1986:
-Սուլեյման Նաջի, “Մշտական համաճարակի արշավը”, Դամասկոս, 1980:
-Դոկտ. Հասան Ալի Հալլաք, “Օսմանյան պետության դիրքորոշումը Սիոնական շարժման նկատմամբ”:
-Նուպար Հովսեփյան, “Թուրքիա բյուրոկրատական և զինվորական իշխանության միջև”, “ալ-Աբհաս ալ-արաբիյյա” հիմնարկ, Բեյրութ, 1985:
-Դոկտ. Խալեհ Զահրեդդին, “Հայերը – ժողովուրդ և դատ”, Դար ալ-Թաքադդումիյյա, Բաաքլին (Լիբանան), 1989:
20. Cevat Rifat Atihan, , Istanbul, 1966, Aykurt Nesriyati.


Գասպար  ՏԵՐՏԵՐՅԱՆ

ArmAr.am

No comments:

Post a Comment