Wednesday, January 12, 2011

Իրանը զգուշացնում է` Իսրայելի հետ լինել զգուշավոր



Հունվար 11, 2011թ. 18:01

Իրանի Իսլամական Հանրապետության տեղեկատվության նախարար Ալի Մոսլեհին հայտարարություն է տարածել ուղված տարածաշրջանային պետություններին: Նախարարը հայտարարության մեջ տարածաշրջանային պետություններին զգուշացնում է` Իսրայելի հետ իրենց կապերում լինել զգուշավոր։ Բայց նախազգուշացումից զատ նախարարը նաև ընդգծում է, որ Իսրայելի հետ համագործակցող տարածաշրջանային երկրներին Իրանը կդիտի որպես իրեն ներկայացող վտանգ։

«Տարածաշրջանի այն երկրները, որոնք ինչ-որ փոխհարաբերություններ կունենան Իսրայելի հետ, կվերածվեն Իսրայելի ահաբեկչական գործողությունների բազաների»,- ասել է նա: Այս մասին տեղեկացնում է իրանական Irna գործակալությունը։

Հետաքրքիր է, թե ինչ նոր զարգացումներ կարող են տեղի ունենալ Իրան-Ադրբեջան հարաբերություններում, քանզի հայտնի է Ադրբեջանի ընդգծված լավ հարաբերությունները Իսրայելի հետ։

Ի դեպ, չմոռանանք, որ Իսրայելը Ադրբեջանին սպառազինող երկրներից մեկն է:

ArmAr.am

No comments:

Post a Comment