Գրել է Լուսանցք | |
14-01-2011 | |
2010-ի թյուրքական մառազմները – Արցախը 3-րդ համաշխարհայինի պատճա՞ռ կդառնաՈչ մի ծրագրված սարսափ մեզ Ադրբեջանի կազմ չի մտցնի Վրաստանի տխրահռչակ նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին ԼՂՀ հակամարտության հանգուցալուծումը տեսնում է միացյալ Կովկասի ստեղծման մեջ: Այս մասին նա ասել է ադրբեջանական մի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով ԼՂ-ի հակամարտության հետ կապված հարցին: Ահա՜ թե ինչ «լայնածավալ» դիտարկումներ է կատարել հարեւան երկրի նախագահը արցախյան խնդրի առնչությամբ, ինչի մասին նա խո-սել է նաեւ վերջերս՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ: Սա դեռ լավ է: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԼՂՀ հարցի եւ Կովկասի անվտանգության հանգուցալուծումը տեսնում է «Կովկասը միասնական Ադրբեջանի մեջ» երազանքում...Միասնական Վրաստան-Ադրբեջան (երեւի՝ ՎրԱդ) պետության ստեղծման ջատագով Սահակաշվիլին հիմա էլ միասնական Կովկասի ստեղծումն է երազում... Երեւի չեչեն վահաբականների միացյալ մահմեդական Կովկասի (ծովից ծով (Սեւ-Կասպից) Կովկասի) գաղափարը շա՜տ է ոգեւորել նրան...Իսկ գուցե այժմ էլ նախկին, բայց մեզ հայտնի ուժերը փորձում են ծովից ծով Կովկասի գաղափարաը (Աբխազիա, Ադըղեա, Կարաչաեւո-Չերքեզիա, Կաբարդինո-Բալկարիա, Օսիա (Հյուսիսային եւ հարավային), Ինգուշիա, Չեչնիա եւ Դաղստան) նորովի՞ արծարծել՝ Հարավային Կովկաս կոչվածի տես-քով (Վրաստան-Հայաստան-Ադրբեջան, նաեւ՝ Արցախ, Աբխազիա ու Հարավային Օսիա)... հետո Հարավային եւ Հյուսիսային հատվածները միացնելու հեռանկարով: Կովկասը, վստահաբար չի կարող զատված մնալ «Նոր (կամ Մեծ) Մերձավոր Արեւելք» ծրագրից, եւ Հայաստանն էլ պետք է իր հեռանկարները բարձրաձայնի եւ կյանքի կոչի:Իսկ մինչ այդ, Սահակաշվիլին ասում է. «Միացյալ Կովկասի գաղափարը հիմնված է ժողովուրդների փոխադարձ վստահության վրա եւ կարծում եմ, որ մեր երկրներից ոչ մեկը չունի առանձին ուղի: Կամ պետք է առաջացած հարցերը լուծենք միասնաբար, կամ առանձին-առանձին կունենանք խնդիրներ: Այդ մասին մենք համոզվել ենք մեր երկկողմ հարաբերությունների օրինակով, երբ օգնում ենք մեկմեկու: Երբ միասին ենք լինում, դժվար է մեզ բաժանել, ոչնչացնել առանձին-առանձին: Մյուս կողմից երբ սկսում ենք իրար դեմ դուրս գալ, այլ խաղացող-ների համար հեշտությամբ վերածվում ենք զոհի: Աստված չանի, որպեսզի մենք մեր հակասություններով կայսրական ուժերին հնարավո-րություն ընձեռենք մանիպուլյացիայի ենթարկել մեզ: Դա ոչ մեկի շահերից չի բխում: Պետք է նստենք ու քաջություն ունենք ո-րոշելու բոլոր խնդիրները մեզանով, ոչ թե նայենք այլոց»:Մենք բազմիցս անդրադարձել ենք Ջավախքի, Նախիջեւանի, Արցախի եւ բռնազավթված այլ հայկական տարածքների խնդրին եւ այն փաստին, որ Վրաս-տանն ու Ադրբեջանը հայկական եւ այլոց հողերի վրա են գոյատեւում, ուստի հարց է ծագում վերստին. այդ ու՞մ հաշվին են հիմա էլ միաս-նական Կովկաս «կերտում»... առ այսօր վրացի եւ ադրբեջանցի «ավանդական» ազգեր չդարձած (անբնական ամեն բան անապագա է) մեր հարեւանները: Մեգրել, սվան կամ աջար «վրացին» եւ կովկասյան թաթար, թյուրք կամ լեռնային հրեա «ադրբեջանցին» ի՞նչ միասնականության մասին են խոսում, ո՞վ են իրենք առհասարակ, վաղուց ներխուժել են Հայկական լեռնաշխարհ, կրկնենք՝ Հա՛յ-կա՛-կա՛ն, ու այն ինքնակամ լքելու հեռահար նպատակ անգամ չունեն... ու դեռ ինչ-որ միասնական բաներից են բարբաջում:Բայց բնական գործընթացները, տիեզերական «ի շրջանս յուր» ազդեցությունները շուտով կպարտադրեն հայությանը (Հայ Գենը պարտավորված կզգա) տեր կանգնելու Արարչատուր Հայկական լեռնաշխարհին (Աստվածների բնակատեղի)...Իսկ մինչ այդ, հայկական հարցը արցախյան «փաթեթում» իր հեռանկարն է կերտում: 2010թ. Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարա-րությունները չդադարեցին եւ շարունակվում են ցայսօր: Այս հարցի շուրջ, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանն անցյալ տարեվեր-ջին ասել է, որ Իլհամ Ալիեւին եւս մեկ անգամ հիշեցվում է Աբուլֆազ Էլչիբեյի ճակատագիրը... «Ամբողջ տարվա ընթացքում, ելույթ-ներ ունենալով տարբեր ամբիոններից, Ադրբեջանի նախագահն անընդհատ անհեթեթ հայտարարություններ էր հնչեցնում: Մեկ նշում էր, թե Արցախն Ադրբեջանի պատմական տարածքն է, մեկ էլ ասում՝ Սյունիքն է ադրբեջանական, բանը հասավ նրան, որ արդեն Երեւանն են իրենցը համարում: Այդպիսի հայտարարություններն ուղղակի անթույլատրելի են եւ դատապարտելի: Այնպես չէ, որ նման հայտարարությունների պատասխան պետք է տրվի միայն ՀՀ նախագահի ելույթներում: Բոլոր քաղաքական, հասարական գործիչներն ու ուժերը՝ Արցախում, Հայաստանում, չպետք է անպատասխան թողեն նման հայտարարությունները,- ասել է ԼՂՀ ԱԺ փոխնախագահը եւ հավելել,- Ադրբեջանի նախագահը չպետք է մոռանա իրենց նախկին նախագահ Էլչիբեյին, ով ասում էր, թե պետք է Սեւանում լողանա՝ «Ադրբեջանի պատմական շրջանում»: Ալիեւը կարծես նույն ոճով է ա-ռաջնորդվում: Միաժամանակ նա պետք է հիշի, թե ինչ եղավ Էլչիբեյի հետ, ինչ եղավ այն մարդկանց հետ, ովքեր նման բան էին երազում: Էլ չեմ ուզում եզրակացություն անել, թե ինչ ճակատագիր է սպասվում Իլհամ Ալիեւին»: Սա ասել է ԼՂՀ օրենսդիր մարմնի անդամը, ու սա նաեւ ամբողջ արցախահայության տեսակետն է:Իսկ Ալիեւի ելույթները վաղուց զարմանալի ու ծիծաղելի են դարձել հենց ադրբեջանական հասարակության համար: Ամոթ է, որ այդ երկրի նախագահն իջնում է այդ մակարդակի եւ համաշխարհային պատմության անձնական տեսակետն է որպես իրողություն բարձրաձայնում՝ չտիրապա-տելով նույնիսկ տարրական պատմական գիտելիքների: Նա այնքան անիմաստ «պատմական ակնարկներ» է անում, որ արդեն «համբերատար միջազգային հանրությունն» է զարմանում ու զայրանում: 2010թ. ԼՂՀ-ում արձանագրված կարեւորագույն իրադարձություններից է ԼՂՀ ԱԺ 5-րդ գումարման ընտրությունների անցկացումը: Ընտ-րությունների ժամանակ դիտորդական առաքելություն են իրականացնել 100-ից ավելի միջազգային դիտորդներ, որոնք ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո արձանագրել էին, որ ընտրություններն անցել են միջազգային բոլոր չափանիշներին եւ ԼՂՀ ընտ-րական օրենսգրքին համապատասխան: Իսկ ահա ադրբեջանական ընտրությունները ոչ ժողովրդավարական եւ անազատ համարվեցին միջազգային դիտորդ-ների կողմից (բացառությամբ՝ թյուրքական երկրների): Եվ եթե միջազգային հանրություն կոչվածը Արցախը դեմոկրատական երկիր է համարում, իսկ Ադրբեջանը՝ ոչ դեմոկրատական, ապա պարզ չէ՞, որ ԼՂՀ-ն չի կարող նորից եւ ոչ կամովին հայտնվել բռնապետական Ադրբեջանի կազմում... Արցախցի պատգամավորները հենց այդ առումով էլ պար-բերաբար հանդիպումներ են ունենում բազմաթիվ արտասահմանցի պատգամավորների հետ, որի ժամանակ հստակորեն ներկայացվում են արցախյան կողմի մոտեցումները:Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան եւ անմիջական բանակցությունների կողմ դառնա.- ասում են ԼՂՀ պատգամավորները: ԼՂ-ի հիմնախնդիրը հնարավոր կլինի լուծել միայն այս դեպքում, պետք է բանակցեն Արցախն ու Ադրբեջանը: Այլապես ցանկացած հիմնարար փաս-տաթղթի ստորագրումն առանց արցախյան իշխանությունների՝ անիրագործելի է: Բայց խաղաղության պահպանումը եւ բանակցությունների ընթացքը արդեն իսկ հարցականի տակ են, քանի որ Բաքուն չի դադարեցնում ռազմա-տենչ հոխորտանքները: Իսկ Հայաստան-Ադրբեջան սպառազինությունների մրցավազքն ընթանում է ամբողջ թափով: Օրինակ՝ հայ-ռուսական ռազմական պայմանագրի երկարաձգումից հետո Գյումրիում բացվեց 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում հակաօդային պաշտպանության հայ-ռուսական համատեղ հրամանատարական կետ: Նոր կետը հնարավորություն է տալիս մի քանի վայրկյանում տեղորոշել օդային սպառնալիքը: Իսկ Ադրբեջանի խորհրդարանում գրեթե միաձայն վավերացվեց Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական օգնության եւ համագործակցութ-յան համաձայնագիրը, որը 2 երկրների նախագահները ստորագրել էին օգոստոսի 16-ին Բաքվում: Այո, գրեթե միաժամանակ ՀՀ-ն ու ՌԴ-ն երկա-րաձգում են ռազմակայանի տեղակայման ժամկետը եւ ընթանում է սպառազինությունների լուրջ մրցավազք, որտեղ հակամարտող կողմերի դաշնակից են դարձել տարածաշրջանային տերությունները: Իրավիճակը կարծես համեմատելի է սառը պատերազմի հետ, երբ միջուկային մրցա-վազքը հասել էր մի կետի, որ միջուկային զենքի կիրառումն ինքնին անիմաստ էր եւ սպառնալիք էր բոլորի համար:Հանգուցալուծումը կանխատեսել դժվար է, քանի որ Թուրքիան ու Ռուսաստանը բավական լուրջ մասնակցություն ու մտադրություն ունեն տարա-ծաշրջանում, չհաշված Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությունը: Չնայած հենց սա էլ կարող է զսպող գործոն լինել նոր պատերազմ սկսելու հարցում: Բայց հեռանկարում հնարավոր է խաղաղություն պահպանել, եթե Ադրբեջանը դրվի որոշակի շրջանակի մեջ եւ Բաքվին ցույց տրվի այն պատասխանատվությունը, որը կկրի չմտածված գործողությունների համար... Եվ ոչ միայն Ադրբեջանը, այլեւ՝ Թուրքիան:Թուրքական զլմ-ներն անդրադարձել են մասնավոր անվտանգության սեկտորի վերջին շրջանի զարգացմանը երկրում: Անհրաժեշտ կադրերի պատրաստ-ման համար գործում է 712 ուսումնական կենտրոն: Պաշտոնական տվյալներով՝ ներկայումս Թուրքիայում ոստիկանական ուժերին օժանդակության կարգով տարբեր հիմնարկ-հաստատությունների անվտանգության պահպանությամբ զբաղվում է 168.975 մասնագետ: Ընդգծվում է, որ այդ ցուցանի-շով Թուրքիան գերազանցում է 134 երկրների զինված ուժերի թվին: Ներկայացնելով մի շարք երկրների զինված ուժերի թիվը, նշել է նաեւ հայկական բանակը (60.000): Թուրքիայում ներկայումս ծառայության մեջ է 232.000 ոստիկան: Հատկանշական է, որ թուրքական պարբերականը չի հիշատակել ադրբեջանական բանակի մասին, որը փաստորեն նույնպես իր թվակազմով զիջում է Թուրքիայի մասնավոր անվտագության ուժերի թվին:Հիշեցնենք, որ մեր բանակը փորձագիտական հետազոտությունների արդյունքում համարվում է տարածաշրջանի ամենամարտունակ բանակը եւ ոչ վաղ անցյալում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայոց բանակի մա-սին կարծիք է հայտնել, որ այն ամենամարտունակն է հետխորհրդային տարածքի պետությունների բանակների շարքում: Այս մասին վկայել են նաեւ թուրքական զլմ-ները՝ հայկական զինուժը համարելով տարածաշրջանի ամենապատրաստված, արագ ու նպատակային գործող բանակը:Թուրքական զլմ-ները վերջերս հարապարկումներ են արել, թե չնայած Հայաստանը Կովկասի ամենամարտունակ բանակն ունի, սակայն դրանով չի բավա-րարվում եւ ավելի շատ հզորանալու քայլեր է ձեռնարկում: «Չնայած Հայաստանը քիչ բնակչություն ունի, բայց այն համարվում է Կովկասի ամենապրոֆեսիոնալ, ամենագրագետ եւ ամենաճկուն զինված ուժերն ունեցող երկիրը»,- գրել է «Զաման»-ը:Անկարան փորձում էր հայ-թուրքական կոչված արձանագրությունների միջոցով ապահովեր իր ներգրավվածությունը կովկասյան հակամարտութ-յուններում, սակայն Հայաստանում գրեթե բոլորն են համոզված, որ հայ-թուրքական գործընթացն ավարտված է:Արձանագրությունները, որոնք Թուրքիայի պահվածքի պատճառով արդեն արժեզրկվել են, չեն կարող հիմք լինել հետագա որեւէ գործընթացի: Եթե մոտ ապագայում որեւէ նոր գործընթաց սկսվի, ապա նոր փաստաթուղթ պետք է դրվի սեղանին.- այսպես կարծում են նույնիսկ հայ-թուրքական արձանագրությունների ջատագով իշխանամետ շատ հայ գործիչներ: Եթե գործընթացում կողմերից մեկը, տվյալ դեպքում Թուրքիան, շարունա-կում է նախապայմաններ առաջադրել, ուրեմն ի սկզբանե համաձայն չէր այդ արձանագրություններում արձանագրված դրույթների հետ եւ ճիշտ էր, որ հայկական կողմը գոնե գրագետ գործեց առկախելով արձանագրությունները: Այդ քայլով ի ցույց դրվեց, թե ով է մեղավոր գործընթա-ցի առժամանակ տապալման համար: Իսկ հիմա ժամանակն է նաեւ հետ կանչել այդ արձանագրությունները...Հաճախ հնչող հայ-թուրքական հարաբերություններում ընթացող լուռ դիվանագիտության գործընթացը շարունակելու նախադրյալներ նույնպես չկան, հատկապես որ Թուրքիայում լինելու են խորհրդարանական ընտրություններ: Գուցե միայն այդ ընտրություններից հետո ինչ-որ շարժ լինի, բայց դա էլ խաղի մակարդակից չի անցնի:Անկարան նաեւ չի քաջալերում Բաքվի ռազմատենչ հայտարարությունները, քանզի նոր պատերազմը Թուրքիային կկանգնեցնի իր ներկայիս տա-րածքները կորցնելու խնդրականի առջեւ... Պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը Հայաստանին երբեք միայնակ չի թողնի. այսպես են արտահայտվում ռուսաստանյան որոշ վերլուծաբաններ: Անգամ ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին ասել է, որ «Չնայած Ադրբեջանի պատրաստվածության մակարդակը ի տարբերություն նախկին տարիների ավելացել է, սակայն դա ամենեւին էլ չի նշանակում, որ ՀՀ -զինված ուժերի կարողությունը թուլացել է, եւ պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը Հայաստանին երբեք միայնակ չի թողնի»:Երեւանում եւ Ստեփանակերտում վստահ են, որ «Ալիեւն ավելի շուտ իր ծոծորակը կտեսնի, քան Արցախն Ադրբեջանի կազմում»: Արցախում անցկացված վերջին զորավարժությունները ցույց տվեցին, առաջին հերթին հենց Ադրբեջանին, իսկ հետո նաեւ ամբողջ աշխարհին, որ հայկական բանակը ուժեղ է, հզոր է ու զինված է ժամանակակից կերպով, ինչը նշանակում է, որ պատրաստ է պաշտպանելու հայրենիքը ցանկացած ոտնձգությունից ու զավթողական պատերազմից: Ի դեպ, խոսելով պատերազմի հավանականությունից, հայկական կողմը արդեն հրապարակավ շեշտում է նավթի ու խո-ղովակաշարերի մասին, հասկացնելով, որ Աղդամից չնչին հեռավորության վրա գտնվող խողովակաշարերի տեղը հայ զինվորը շատ լավ գիտի... Իսկ Մինգեչաուրի ջրամբարի պայթեցման հեռանկարը նույնպես սարսափազդու է Բաքվի համար:Նկատի ունենանք՝ թուրք-ադրբեջանական հարաբերություններում պարբերաբար «ժայթքումներ» են լինում, ինչը չի կարող չանդրադառնալ երկկողմ հարաբերությունների վրա: Թուրքիայի խորհրդարանի հերթական լիագումար նիստում «Խաղաղություն եւ ժողովրդավարութ-յուն» կուսակցության Ստամբուլի պատգամավոր Ուֆուք Ուրասն անդրադարձել է թուրքական կառավարության ուղենշած արտաքին քաղաքական կուր-սին եւ իշխանությունների խոսքի ու գործի տարբերությունն է մատնանշել: Օրինակ՝ նա ասել է, որ կառավարությունը դավանում է «Հարե-ւանների հետ զրո խնդիր» փիլիսոփայությունը, բայց գործնականում հետամուտ չի լինում դրան: Ընդգծել է հայ-թուրքական կարգավորման գործընթացն ու ադրբեջանական ապակառուցողական ներգործությունը: «Մարզադաշտերում կատարվեցին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբե-րությունների կարգավորման սկզբնական քայլերը, սակայն դրանք մեկ այլ երկրի աքցանների մեջ ընկան»:Իր հերթին Ադրբեջանի իշխող կուսակցությունը Թուրքիային վարկաբեկող սկանդալային հրապարակումներ է պատրաստում: 1994-2000թթ. Բաքվում Թուրքիայի դեսպանատան մամուլի քարտուղար Թուրգութ Էրի՝ «Ազատությունից բռնակալություն. կարծես Ստալինն ու Բերիան հա-րություն էին առել» գիրքը, որտեղ մանրամասնորեն բացահայտվում է Հեյդար Ալիեւի իշխանության գալու մութ անցքերը եւ նրա ղեկա-վարման տարիներին Ադրբեջանում տեղի ունեցած հակաժողովրդավարական գործընթացները, Ադրբեջանի կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցության կողմից պատասխանի կարժանանա: Կխոսվի Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի եւ Լենինի միջեւ գրագրությունների, Աթա-թուրքի կյանքի ընկերուհու՝ Լաթիֆեի արած ցնցող հայտարարությունների եւ Նաջիբ Ֆազիլ Քըսաքյուրեի հեղինակած «Ազատագրական պա-տերազմը ոչ թե Աթաթուրքը, այլ Վաիդուդդինն է սկսել» պնդումների մասին: Սա ադրբեջանական իշխանության կարծիքով, կդառնա Թուրքիային վարկաբեկող սկանդալային հրապարակումների շարք: Բաքուն գիրք է հրատարակելու Աթաթուրքի դեմ: Այդտեղ Աթաթուրքի եւ Լենինի միջեւ լուրջ գրագրությունների մասին տեղեկությունների կողքին տեղ են գտել հատվածներ Լաթիֆեի՝ 1970-ականներին Թուրքիայում հրապա-րակված Աթաթուրքին վարկաբեկող փաստերից եւ տեղեկություններից, որոնք հետագայում արգելվել են, ինչպես նաեւ Նաջիբ Ֆազիլ Քըսաք-յուրենի՝ 80-ականներին հեղինակած եւ հետագայում արգելված՝ «Վահիդուդդինը հայրենիքի դավաճան չէ, հայրենիքի բարեկամն է» գրքից, որ-տեղ ասվում է, որ ազատագրական պատերազմը Թուրքիայում սկսել է ոչ թե Աթաթուրքը, այլ Օսմանյան կայսրության վերջին սուլթան Վահի-դուդդինը:Հայտնվում է, որ Լենինի հետ գրագրություններում Աթաթուրքը 5 մլն. ոսկու դիմաց համաձայնվել է Ադրբեջանի բոլշեւիկացմանը: (Այստեղ է, որ թերեւս բացահայտվելու են սիոնա-մասոնական տարածաշրջանային ծրագրերը, «Հայաստանն առանց հայերի» եւ Հայոց ցեղասպա-նության հարցերը, իսկ որ Լենինն ու Աթաթուրքը մասոններ են եղել, վաղուց հայտնի է - Ա.Ա.): Լաթիֆեի հրապարակումները վերաբերել են Աթաթուրքի անձնական կյանքի որոշ դրվագներին, որը թուրքական կողմը էթիկայի նորմերից դուրս է համարել: Ենթադրվում է, որ գիրքը կհրապարակի հունվարի 29-ին՝ Աթաթուրքի եւ Լաթիֆեի ամուսնության օրը: Հանուն ավագ եղ-բայր թուրքերի դեռ ընդվզողներ չկան, քանի որ Ադրբեջանում Ալիեւին քննադատելը հավասարազոր է ահաբեկչական գործողություն կազմակեր-պելուն:Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն, երեւի փորձելով հարթել ներքին հակամարտությունը, հայ-թուրքական կարգավորումը դարձյալ կապել է արցախյան հիմնախնդրի հետ. «Մենք խաղաղության կողմնակից ենք: Կամենում ենք հարաբերությունների կարգավորում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ: Սակայն դա միակողմանի ցանկությամբ չի լինում: Հարկ է, որ Հայաստանն էլ այդ հարցում քայլեր կատա-րի: Անհրաժեշտ է Կովկասում խաղաղություն հաստատել, իսկ դրա համար հարկավոր է նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալա-ցում»: Անկարան դրսեւորել եւ դրսեւորում է ապակառուցողական վարքագիծ եւ արձանագրությունների ստորագրումից եւ ապա առկախումից հետո շարունակում էր այդ հարցը նախապայմանի տեսքով շաղկապել ԼՂ-ի հիմնախնդրի հետ: Տարածաշրջանի 6 երկրների (Ռուսաստան, Հայաստան, Իրան, Ադրբեջան, Վրաստան եւ Թուրքիա) ռազմական դոկտրինները կթարգմանվեն ռուսերեն, ադր-բեջաներեն, հնարավոր է նաեւ անգլերեն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի «Պաշտոնաթող սպաների հասարակական միավորման» ղեկավար Յաշար Ջաֆարլին, այդ նախագծի նպատակն է տեղեկացնել ադրբեջանական հասարակությանն ու փորձագետներին, որպեսզի նրանք հստակ պատկերացնեն «հարե-ւան երկրներից եկող պոտենցիալ վտանգներն ու ռազմական սպառնալիքները»:«Անհրաժեշտ է բանակցությունները շարունակել, այսօր դեռեւս հնարավորություն կա հաջողություն գրանցել այդ հարցում»,- «Դեյ.ազ»-ի հետ զրույցում այնուամենայնիվ նշել է քաղաքական աշխարհագրության մասնագետ Ալեքսանդր Լուկյանովը՝ հավելելով, որ համաձայն չէ այ տեսակետին, թե խնդիրը փակուղային վիճակում է: Նրա կարծիքով՝ ԼՂ հարցում որեւէ կտրուկ փոփոխություն չի իրագործվի, ու որեւէ իրական քայլ չի կատարվի: Փորձագետն անընդունելի է համարել խնդրի ռազմական ճանապարհով լուծումը, միաժամանակ նշելով, որ հակամարտության գո-տում լայնամասշտաբ գործողություններն անիրական են: Նա ընդգծել է, որ տարածաշրջանում շահեր ունեցող գերտերությունները ցանկանում են Կովկասը տեսնել կայուն: Ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Ցիգանյոկը նույն զլմ-ին տված հարցազրույցում նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է շարունակեն բանակցություններ վարել ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ, քանի որ «Ղարաբաղը հնարավոր է պատճառ դառնա երրորդ համաշխարհային պատերազմի»...Կարծիք կա, որ բանակցային գործընթացը շարունակում է մնալ փակուղում, սակայն հետագայում էլ ԵԱՀԿ ՄԽ մասնակցությամբ բանակցություն-ները կշարունակվեն եւ կկատարվեն արձանագրային եզրակացություններ: Պատճառն այն է, որ գլխավոր արտաքին խաղացողների՝ Մոսկվայի, Վաշինգ-տոնի եւ Բրյուսելի շահերը որոշ դեպքերում համընկնում են, իսկ կոնկրետ դեպքերում՝ ոչ: Սա է պատճառը, որ առաջին հայացքից տեղա-յին այս փոքր հակամարտությունը հնարավոր է պատճառ դառնա երրորդ համաշխարհային պատերազմի: Բավական է միայն Ադրբեջանին օգնի ՆԱՏՕ-ն, իսկ Հայաստանին՝ Ռուսաստանը, եւ 3-րդ համաշխարհայինը պատրաստ է...Իսկ Բաքուն ակնհայտորեն քաղաքական իմպոտենտություն է դրսեւորում՝ հանրագումարի բերելով «Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացն ու Աստանայի գագաթաժողովի արդյունքները»: Տեղեկացնելով, որ ՀՀ նախագահը խոստացել է ագրեսիայի դեպքում դե-յուրե ճանա-չել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ ռուսական զլմ-ները գրում են. «Ղարաբաղի հարցով բանակցությունների ակտիվացումը վկա-յում է՝ տարածաշրջանում իրավիճակը գնում է դիմակայության երկրորդ շրջան: Մի քանի ամիս առաջ նաեւ զինված բախումներ են տեղի ունե-ցել: Ադրբեջանը, որ նվաստացուցիչ պարտություն է կրել ԼՂ-ի համար պատերազմում, հավանաբար, ուզում է փոխհատուցել իր տարածքային ու հոգեբանական կորուստները»: Հայաստանի դիրքորոշումը պարզ է լրատվամիջոցներին, «հայկական անկլավը» Ադրբեջանի կազմում հայտնվել է բոլշեւիկների քաղաքականության հետեւանքով, ովքեր համասեռ հանրապետությունների տարածքում գիտակցաբար փոքրիկ էթնիկական անկլավներ էին թողնում: Նրանց թվում էր, որ տարբեր էթնոսների միջեւ մանեւրելով՝ կպահեն իշխանությունը: Իրականությունն այն է, որ ԼՂՀ հայերը երբեք չեն ապրելու Ադրբեջանում, որքան էլ Բաքուն դա ուզենա: «Սակայն, փոխզիջումներ գտնելու ու իրավիճակից դուրս գա-լու փոխարեն, Ադրբեջանը ձգտում է պնդել տարածքային ամբողջականության իր իրավունքը: Մոռանալով, որ միջազգային իրավունքում առկա է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Արցախի ժողովուրդը, ինչպես իրենց պետական կազմավորումն անվանում են ԼՂՀ հայերը, ար-դեն պնդել է իր վճռականությունը՝ գոյություն ունենալ կամ որպես անկախ պետություն, կամ, առնվազն՝ Հայաստանի կազմում»: Կասկած չկա, որ կրկնակի հանրաքվեում եւս արցախցիները նույն ընտրությունը կանեն: Մինչդեռ Բաքուն փոխզիջումների փոխարեն զբաղված է ռազմա-տենչ հայտարարություններով: «Իլհամ Ալիեւը վերջին շրջանում ոչ մեկ, ոչ էլ երկու անգամ է պնդել, թե Ադրբեջանը պատրաստ է նոր պատե-րազմում հաղթանակի: Ակնհայտ է՝ նման թեզիսները ամենեւին էլ չեն նպաստում վստահությանն ու փոխզիջումների որոնմանը,-վեր-լուծաբանների խոսքն է,- դրանից բացի, Վրաստանի փորձը ապացուցում է. ոչ ազդեցիկ արեւմտյան հովանավորների աջակցությունը, ոչ քաղա-քական գործիչների ու լրագրողների ջանքերը, ոչ անվերջ կեղծիքն ու լոբբինգի վրա կատարված ծախսերը հաջողություն չեն բերում, եթե ագ-րեսորը ռազմական ներխուժում է անում»: Մասնագետները վստահեցնում են, որ ագրեսիային հետեւելու է նաեւ Ռուսաստանի արձագանքը: Թեեւ Մոսկվան ու Բաքուն բազմաթիվ ընդհա-նուր շահեր ու պայմանավորվածություններ ունեն, մասնավորապես նավթի ու գազի արդյունահանման եւ արտահանման բնագավառում, բայց Մոսկ-վայի ու Երեւանի միջեւ պայմանավորվածությունները վերաբերում են հենց ռազմական ոլորտին: Իսկ Ադրբեջանը ահաբեկչական վտանգ է ներկա-յացնում Ռուսաստանի համար, այդ երկիրը հայտնվել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ահաբեկչական վտանգ պարունակող երկրների ցան-կում: Նախատեսվում է նաեւ ապահովագրել առանձին դեսպանատներ առավել վտանգավոր գոտիներում, ինչպիսիք են Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջա-նը, Չերնոգորիան, Իսպանիան, Թուրքիան եւ Եգիպտոսը:Հասկանալի է՝ Ադրբեջանի ռազմատենչության հետեւում արտաքին ուժեր են, որոնք լարվածությունը սրում են: Ադրբեջանի կրթության նա-խարար Միսիր Մարդանովը մեղադրել էր ներքին եւ արտաքին ուժերին՝ ադրբեջանում գլխաշորով կրթական հաստատություններ մուտք գործե-լու արգելքից հետո ստեղծված իրավիճակն առավել սրելու կապակցությամբ: Նա նշել էր, որ երկրում անցկացված բողոքի ակցիաները, բարձրացված բողոքի ալիքը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերի կողմից են հրահրվել: ԿԳ նախարարը որոշում էր կայացրել, որի համա-ձայն՝ արգելվում էր գլխաշորերով մուտք գործել կրթական հաստատություններ: Այդ որոշումը երկրում մեծ հակազդեցություն էր առաջաց-րել, ինչի հետեւանքով էլ այդ որոշումը չեղյալ համարվեց: Եվ իսլամիստների այս ակտիվությունը մտահոգում է նաեւ Մոսկվային, քան-զի Հյուսիսային կովկասում դեռ խնդիրներ կան չլուծված:Փոխարենը «Wikileaks»-յան բացահայտումները ամրապնդել են ՀՀ դիրքերը, տխուր իրավիճակ է առաջացել Թուրքիայի եւ Ադրբեջանի համար: Ըստ քաղաքագետների, Երեւանը վատ վիճակում չի հայտնվել, քանզի հրապարակված փաստաթղթերից երեւում է, որ հայ-թուրքական հարաբերութ-յուններում ձախողումը Թուրքիայի պատճառով է: Իսկ ինչ վերաբերում է Իրանին զենք վաճառելուն, որը ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ի նկատ-մամբ պատժամիջոց կիրառելու հնարավորություն էր, ապա ՀՀ-ի համար դա յուրօրինակ քննություն էր, որը Երեւանը լավ հանձնեց... ՀՀ-ն կարողացավ գրագետ պատասխան տալ ԱՄՆ-ին կատարվածի վերաբերյալ:Այդ փաստաթղթերից նաեւ ակնհայտ է դառնում, որ ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում վաճառել ԼՂ-ն: Իհարկե, շատերն էլ խորհուրդ են տալիս ԼՂ հարցում չշտապել, քանի որ «Wikileaks»-ի Հայաստանի վերաբերյալ 17 հազարից ավելի փաստաթղթերից ընդամենը մի քանիսն է հրապարակել:Այնուամենայնիվ, Արցախի խնդիրը խաղաղ կարգավորելու տարաբնույթ փորձերը շարունակվում են: Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմող առաջին ֆիլմը՝ «Ընդհատված երգը», նույնիսկ մեծ հետաքրքություն էր առաջացրել: Կինոնկարը հիմնված է միեւնույն հո-րում հայտնված հայի ու ադրբեջանցու հոգեբանական դրամայի վրա: Մոսկվայում արդեն կայացել է «Ընդհատված երգը» ֆիլմի նկարահանող խմբի ղեկավարների մամուլի ասուլիս, որտեղ նշվել է, որ ադրբեջանական որոշ զլմ-ներ գտնվում են «իրական հիստերիայի վիճակում»: Հաշվի առ-նելով հայ-ադրբեջանական հարաբերությունների հանդեպ միջազգային հանրության հետաքրքրությունը, ծրագրվում է Ռուսաստանից, Հա-յաստանից եւ Ադրբեջանից բացի, ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Մերձավոր Արեւելքի ու Բալ-կանյան թերակղզու մի շարք երկրների մեծ էկրաններին: Սակայն, ոչ ռազմական, ոչ քաղաքական, ոչ էլ տնտեսական կամ մշակութային ոլորտներում արվող տարաբնույթ քայլերը չեն կարող «համոզել» արցախահայերին՝ «մտնել» Ադրբեջանի կազմ, եւ հետո «միջազգային հանրությունից» թախանձագին խնդրել, որ փրկվեն հերթական ցեղաս-պանությունից ու անարգումներից: Նրանք, ովքեր այսպես չեն կարծում, ապա մազոխիստներ են, ինչը հայից հեռու հիվանդություն է ու հային այդպիսին չեն դարձնելու... եւ հայը դա ապացուցել է հազարամյակներ շարունակ: Արամ Ավետյան * * *Համարբերգը պատասխան կուզիԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգը հունվարի 18-ին Երեւան այցի ժամանակ հանդիպելու է կոալիցիոն քա-ղաքական ուժերի, արտախորհրդարանական խմբակցությունների հետ: Օրակարգում դրված են լինելու այն խնդիրները, որոնք առնչվում են ԵԽ ընդունած վերջին մի քանի բանաձեւերին, որոնցում ՀՀ-ի վերաբերյալ որոշ մտահոգություններ էին արտահայտվում: ՀՀ-ում Համարբերգին կներկայացնեն հատկապես կատարված օրենսդրական բազմաթիվ փոփոխությունները, դատաիրավական բարեփոխումների փաթե-թը: Կպարզաբանվեն նաեւ, թե օրակարգում առկա խնդիրներն ինչու լուծումներ չեն ունեցել դեռեւս: Գոհար Վանեսյան Արցախի համբերության հերթական փորձարկումըՀարավային Սուդանում կայացավ ինքնորոշման հանրաքվե, որի արդյունքում հայտարարվեց եւս մեկ պետության անկախության մասին: Հարավա-յին Սուդանի անկախացումն առաջին հերթին հետաքրքիր զարգացումների կարող է բերել Աֆրիկայում, որտեղ կա չճանաչված Սոմալիլենդը:Անդրադառնալով Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեի ազդեցությանը ԼՂ հարցին՝ քաղաքագետները նշում են, որ այդ ինքնորոշման հանրաքվեն մեզ համար մի կողմից այդքան էլ կարեւոր չէ, որովհետեւ Լեռնային Ղարաբաղն իր ինքնորոշման իրավունքն իրացրել է դե-ռեւս 19 տարի առաջ, բայց մյուս կողմից էլ ասում են, թե Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեի անցկացումը հետաքրքիր է մի-ջազգային քաղաքականության մեջ նոր տարրերի ի հայտ գալու առումով: Մասնավորապես, ինքնորոշման իրավունքը միջազգային քաղաքակա-նության մեջ՝ որպես անկախանալու մեխանիզմ, սկսում է նոր ակտիվությամբ հանդես գալ: Հանրաքվեները ներմուծվում են միջազգային քաղաքականություն, դառնում ինքնորոշման իրավունքի իրացման միջոց: Անդրադառնալով ինքնորոշման իրավունքի մյուս դեպքերին (Կոսովո, Հարավային Օսիա եւ Աբխազիա, Թիմոր եւ Արցախ), քաղաքագետները շեշտում են, որ այդ երկրներում ինքնորոշման իրավունքի իրացման դեպքերն ունեն նմանություններ եւ տարբերություններ: Օրինակ Կոսովոյի, Հարավա-յին Օսիայի եւ Աբխազիայի պարագաներում ինքնորոշման իրավունքն իրացվել է առանց դրանց նախկին քաղաքական կենտրոնների հետ համա-ձայնություն ձեռք բերելու: Մինչդեռ Հարավային Սուդանի, Թիմորի եւ Էրիթրեայի պարագայում անկախության հանրաքվեներն անցկաց-վել են դրանց նախկին քաղաքական կենտրոնների հետ ձեռքբերված համաձայնությամբ: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա այս հայկական տարածքն իր ինքնորոշման հանրաքվեն անցկացրել է 1990-1991թթ. առկա իրավական նորմատիվների բազայի հիման վրա: Իսկ Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեով մենք ձեռք ենք բերում մի նոր հզոր հաղթա-թուղթ: Այսպիսի զարգացումնմեր կարող են լինել նաեւ ԼՂ-ի բանակցային գործընթացում: Ադրբեջանը կրկին մտահոգված է, հասկանալով, որ Հարավային Սուդանի հանրաքվեն ոչ այլ ինչ է, քան ինքնորոշման իրավունքի պարզ իրացում: ԼՂՀ դեպքում նաեւ Հայաստանն է ԼՂ-ի ինք-նորոշման իրավունքի երաշխավորը:Ըստ վերլուծաբանների, Հյուսիսային Սուդանն այս հանրաքվեով շահեց միայն կայունություն: Նման քայլի համար հարկավոր է քաղաքական կամք, որ ցուցաբերեց Հյուսիսային Սուդանի ղեկավարությունը եւ որով էլ վերջինս տարբերվում է Ադրբեջանի իշխանություններից: Վահագն Նանյան Խորհրդակցություն` Բակո Սահակյանի մոտԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված սոցիալ-տնտեսական մի շարք հիմնախնդիրների: Տեղեկատվության համաձայն, զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հար-ցի շուրջ զեկույցով հանդես է եկել սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հնարավորինս կարճ ժամկետներում պետք է ավարտին հասցնել զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարան-ներով ապահովելու գործընթացը: Մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավման մասին զեկույցով հանդես է եկել Ստեփանակերտի քաղաքապետ Վազ-գեն Միքայելյանը: Այդ աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու համար Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին:Նշենք, որ քննարկվել են նաեւ Ստեփանակերտում գործող մշակութային օջախների շենքային պայմանների բարելավման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են նաեւ վարչապետ Արա Հարությունյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք: Սեփ. լրատվություն «Լուսանցք» թիվ 1 (177), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում |
Sunday, January 16, 2011
Արցախը 3-րդ համաշխարհային պատերազմի պատճառ կդառնա՞ - Արցախյան թեմաներ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment