Friday, January 21, 2011

Հայն է պահել հենց Հայոց տոնը՝ պաշտպանելով եկեղեցուց





Գրել է Լուսանցք   
21-01-2011
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության –
Հա՛յն է պահել հայոց տոնը՝ պաշտպանելով հենց եկեղեցուցԱսա՝ ինչ տոներ ես նշում, ասեմ՝ ով ես
Եկեղեցու եւ երկիրը կրոնապետության վերածող մերօրյա իշխանությունների թելադրմամբ հայ մեծամասնականության մեջ կա կարծիք առ այն, որ Հայաստանյայց, որպես թե ավանդապահ, եկեղեցին է պահպանել, անգամ կատարելագործել ազգային տոները: Եվ հետեւաբար, որպես թե, եթե հայը ցանկանում է իր բուն՝ նախնիներից եկող տոների հետ հաղորդակցվել, պետք է մոռանա իր՝ վատ սովորության թելադրանքով տոնվող տոնե-րը եւ գնա եկեղեցի ու տեսնի, թե այդտեղ ինչ են ասում ու անում իր տոների հետ կապված: Բացարձակապես սխալ ու մոլորուն կարծիք է:
Իսկ ե-կեղեցու ու իշխանությունների պարագայում՝ սուտ ու կեղծիք (եկեղեցին ու, ցավոք, նաեւ իշխանություններն իրենց առջեւ ցանկա-նում են տեսնել ոչ թե ինքնագիտակցություն ու ինքնահարգանք ունեցող հային, այլ՝ հոտին՝ իրենց թելադրմամբ ընթացողին):Հայ ազգային տոները պահպանել է հայը (հատկապես՝ գյուղական շրջաններինը), այդ թվում՝ հայ իշխանավորը, բայց սա իր տանը միայն՝ եկե-ղեցուց ծպտված: Հայը՝ եկեղեցու ու սրա կամակատար իշխանությունների ակ ու կրակի արանքում: Այն հայը, ում օտարածինը շուրջ 2 հազարամ-յակ, ի հեճուկս եկեղեցու, այդպես էլ չի հարազատանում ու երբեք էլ չի հարազատանա: Հարցնենք եկեղեցական տոներին (գուցեեւ՝ ինչ-որ խանդաղատանքով) ներկա գտնվող հային. նա իրեն դրանցում բացակա չի՞ զգում: Իսկ բացակա է զգում, որովհետեւ դրանք իր հոգու հետ չեն խո-սում, իր հետ ոչ մի կապ չունեն:Այս եւ նմանատիպ հարցերը իմաստաբանորեն պարզաբանման կարիք ունեն (հայ ազգագրությունն ու հայ իմաստասիրությունը, ավաղ, այդ հարցերին շատ թռուցիկորեն են անդրադարձել): Փորձենք հնարավորինս մեր պարզաբանումը տալ:Նախ՝ այն մասին, թե ինչ է տոնը ընդհանրապես: Լեզվաբանորեն տոն բառ-խորհուրդը նշանակում է նորոգում. բառը կազմված է տ հաստատական հունչարմատով եւ ան (ծնունդ, նորոգում) արմատով՝ տ-ոն (ան) (տես Ուխտագիրք): Տոնը մարդկային այս կամ այն ամբողջականության (ցեղի, ազգի, ընտանիքի...) ու հավաքականության (ժողովրդի, պետության, կրոնական համայնքի...) կյանքի՝ խինդով, բերկրանքով ու զվարթորեն ընթացող, հա-մապատասխան ծիսակարգ ու արարողակարգ ենթադրող այն իրադարձությունն է, որում մարդիկ իմաստավորելով իրենց ով լինելը, ինչ արած-չարած-ները՝ ինքնալիցքավորում են ապրում, նորոգում իրենց հոգեգծերը, եւ այդ ամենը՝ հանուն իրենց կյանքի հետագա իմաստալից աշխատանքի ու ոգորանքի: Տոնի հակառակը մահվան արարողությունը (ծեսը), ողբերգական խորհուրդ պարունակող իրադարձության նշումն է: Տոներն ի-մաստային տարբերությամբ հանդերձ ծագում են մարդկանց ներաշխարհից եւ ունեն նույն գլխավոր խորհուրդը՝ մարդկանց մեջ նորոգել-թար-մացնել նրանց որակներն ու հոգեգծերը: Եթե հանդիսությունը մարդկանց հետ օրգանապես կապված չէ, այն տոն չէ, թեեւ կարող է այդպիսին հա-մարվել: Օրինակ՝ հայի համար բուն իմաստով տոն չէին խորհրդային շրջանի շատ տոները, մեր օրերում՝ կրոնա-եկեղեցական տոները, քանի որ դրանք նրա հետ կապ չունեն ու չեն նորոգում նրա հոգեգծերն ու որակները: Համապատասխան տոների ծագումի ու, ըստ այդմ, բնույթի՝ կան ցեղա-յին, համազգային ավանդական տոներ, մասնավոր՝ տոհմային, ընտանեկան, ընկերային, կրոնա-եկեղեցական տոներ... Այդ բոլոր դեպքերում տոները ծագում են դրանք կրողներից եւ նպատակամղված են նրանց համապատասխան հոգեգծերի ու որակների բարելավմանը: Ցեղային տոները ամենաբացարձակ՝ ամենահաստատուն, ամենակայուն, ժամանակատարածային ամենամեծ ընդգրկումն ունեցող տոներն են, քանի որ դրանք ցեղի արարչական (կամ աստվածային) ծագումից են գալիս եւ, հետեւաբար, իրենցում արարչականության (կամ աստվածայնության) դրոշմն ու-նեն: Ազգային տոներն ընդհանուր ցեղային տոների մասնավոր արտահայտություններն են: Դրանք ազգային կյանքի կարեւորագույն բաղադ-րիչներից են: Դրանցում արտահայտվում է ազգի ծագումը, հոգետիպը, հավատքը, պատմությունը, մշակույթը... Ազգային տոնը ազգի բոլոր սե-րունդների համար է, այն ազգի ներքին որակական հատկությունների դրսեւորումն է: Ազգի կյանքի հաստատուն ընթացքը, նրա հոգեւոր հարստությունը մեծապես կախված է նրա տոների հարստությունից ու բազմազանությունից: Ազգը մոռացա՞վ իր տոները, մեծապես կնպաստի իր չքացումին: Ազգը եթե ազգ է, տոնը ոչ փոխառնում է եւ ոչ էլ արտահանում, այլ սրբորեն պահում է իրենը՝ ազգայինը: Ժողովուրդն է ուրիշից տոն փոխառնում, կամ էլ ուրիշին իրենը պարտադրում: Հայ ազգային տոները արիական ցեղային տոների մասնավոր արտահայտություններից են: Բայց այնպիսի արտահայտություններից, որոն-ցում առավել ամբողջականորեն են պահպանվել արիական ընդհանուր ցեղային տոների բովանդակությունն ու իմաստը (չէ՞ որ հայ ազգային տոների կրողը շարունակում է ապրել ցեղի բնօրրանում ու ապրելով շարունակում է պահպանել նրա ավանդույթները): Ինչպիսին ազգն է, ինչ ծագումնաբանական որակ որ ունի նա, այնպիսին էլ նրա տոներն են: Ո՞վ է հայը: Խոսքը տալով հայ խորհրդի մեզ հայտնի ամենամեծ գիտա-կին՝ Նարեկացուն, ասենք՝ Արարչի «որդի» (արարչածին, Արմեն, աստվածամարդ), «աստվածներին կցորդված», այլոց կողմից «աստված» կոչված, Արարչի «հայ-րենական ժառանգության մեջ» դասված, «խոսելու շնորհով» զարդարված եւ «ներշնչումով փայլեցված», «մտքով ճոխացված եւ իմաստությամբ աճեց-ված», Արարչի եւ նրա զորությունների կողմից «անհպելի եւ անհաս բաների» ընտանեացված, երկրային աչքին Արարչի կողմից «համարձա-կություն» տրված «նայելու» իրեն՝ Արարչին, աստծուն «տեսնող» եւ «անանցանելիքն իմաստասիրող»... Պարզ է, որ հայն իր տոներում ի վե-րուստ իրեն տրված արարչական ու աստվածային այդ բոլոր որակներն արտահայտում է ու ամեն անգամ այդ տոները տոնելիս՝ դրանք իրենում նորո-գում-թարմացնում (հիմնովին ու լրիվորեն ազգային կյանքով ապրելու ժամանակներում՝ ըստ ամենայնի, իսկ հետագայում ու մեր ժամա-նակներում, պարզ է, մասնակիորեն): Մի քանի օրինակներով որոշակիանանք: Վահագնի ծնունդը (Նոր տարին) եւ Տրնդեզը տոնելով՝ հայը իր Հրե Զորություն Աստծուն է զգում ու նրա որակներն իրենում նորոգում: Վարդավառ տոնելով՝ մենք Սիրո ու Գեղեցկության Դիցուհուն ենք մեզանում զգում ու նրա՝ մեզա-նում հարուցած Աստվածային Սիրո ու Գեղեցկության զգացողությունն ենք նորոգում: Զատիկ տոնելով՝ Աստվածամայր Անահիտի ու նրա խոր-հուրդների (բեղմնավորումի, պտղաբերումի, ծնումի...) հետ մեր հարազատությունն ենք վերհաստատում: Միհրի ծնունդը տոնելով՝ մենք մեզանում աստվածային Արտի օրենքը (տիեզերական օրենք-օրինաչափությունը), Արդարությունն ենք զգում ու մեր համապատասխան զգացողությունները նորոգում: Հարսանիք տոնելով՝ մեզանում նորոգում ենք մեր շարունակելիության ու լինելիության խոր-հուրդը եւ այլն:Այն հայերին, ովքեր կարծում են, թե Հայաստանյայց եկեղեցին հայ ազգային տոները պահել է՝ հարցնենք. այդ ինչպե՞ս, իր՝ «հաց տուր մեզ հանապազօր»-ո՞վ, «փրկեա զմեզ»-ո՞վ, միայն քրիստոնյաներին ուղղված «սիրեցեք զմիմեանս»-ո՞վ, «սիրիր թշնամուդ»-ո՞վ, «երա-նի հոգով աղքատներին»-ո՞վ... Ավելի ստույգ՝ եկեղեցական տոներից մեռելահոտ է գալիս (մեր զվարթուն տոներն ու՜ր, դրանք ու՜ր): Չեմ չա-փազանցնում: Հայաստան քրիստոնեություն մտցնողը՝ Գրիգորիսը, ում մոլորյալ հայը Լուսավորիչ է հորջորջում, դեռեւս հեթանոս Տրդատից՝ իր տիրոջից չէր թաքցնում, որ ինքը «գերեզմանների վերակացու ու պահապան», «բոլոր մարդկանց ոսկորները» պահող Հիսուսի կրոնի հետեւորդ է (տես Ագաթանգեղոս). պետք է չէ՞ նա իր՝ Հայաստանում հիմնած եկեղեցիներում ու դրանցում ստեղծված տոներում իր այդ «աստծո» գործը շարունակեր, պետք է չէ՞ նա աշխատեր զվարթուն տոներ անող հային ստիպել մեռելահարցուկով զբաղվել, իրենով՝ «մեռածին կենդանացնել» (արտահայտությունը «Նարեկ»-ից է), իսկ եկեղեցու սպասավոր դարձածին էլ սգո զգեստ՝ սեւ վեղար հագցնել: Ի դեպ, օրեր առաջ հեռուստացույցից իմացա, որ Երեւանի եկեղեցիներից մեկում (Նորագյուղի) եկեղեցու սպասավորները վերսկսել են իրենց հին սովո-րույթը՝ մահացածի դիակը մինչեւ հուղարկավորությունը եկեղեցում պահելը եւ դա՝ այցելուների աչքի առաջ: Այնպես որ, այսուհետ ե-կեղեցական «տոները» ուղղակի իմաստով էլ են արդեն գերեզմանայնությամբ «բուրելու»: Այնպես որ, հայոց տոնը պահել է հա՛յը, պահել է հենց եկեղեցուց ու նրա «տոներից»...
Քուրմ Մանուկ
«Լուսանցք» թիվ 2 (178), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment