Tuesday, January 11, 2011

«Վրացաբնակ հայ չինովնիկնե’ր, հե’տ կանգնեք ձեր դավաճանական ընթացքից»


Հունվար 10, 2011թ. 12:45
Jirair_Sefilian_2009Ջավախքում տիրող իրավիճակի առնչությամբ իր մտահոգությունն  է հայտնում Արցախյան ազատամարտի մասնակից  Ժիրայր Սեֆիլյանը.
«Հնչում է այն միտքը, թե Հայոց Ջավախքը դատապարտված է ունենալ` կամ Նախիջևանի, կամ Արցախի ճակատագիրը:
Մենք համոզված ենք, որ եթե վրացական  իշխանությունները շարունակեն Ջավախքը հայաթափելու իրենց ծրագիրը, ապա հանձին Ջավախքի կունենան ազատագրված Արցախի տարբերակը: Ես դրանում չեմ կասկածում, և պետք է բոլորս այդ ուղղությամբ աշխատենք:
Թե ինչ իրավիճակ է այսօր Ջավախքում, կարծում եմ, որ բոլորին է հայտնի: Տարեցտարի իրավիճակը վատթարանում է:
Ուզում եմ անդրադառնալ հետևյալ փաստին.  Ջավախքի հայաթափման քաղաքականությունը, որն այսօր իրականացվում է վրաց իշխանությունների կողմից, դժբախտաբար,  կատարվում է Վրաստանում բնակավող հայերի ձեռքով:
Ես իմ խոսքն եմ ուղղում այն հայերին, որոնք այսօր գործակցում են Վրաստանի իշխանությունների հետ ու ենթարկվում նրանց հակահայկական հրահանգներին, ուզում եմ հիշեցնել, որ եթե կարծում են, թե կարող են անպատիժ մնալ, ապա չարաչար սխալվում են: Հորդորում եմ` հե’տ կանգնեք ձեր դավաճանական ընթացքից:
Ես նմաններին ուզում եմ հիշեցնել 88-ի ազգային զարթոնքի ժամանակները, երբ նման մթնոլորտ էր տիրում նաև Արցախում: Այստեղի չինովնիկները ևս կարծում էին, թե շարունակելով կատարել Բաքվի հրահանգները` չեն պատժվելու:
Բայց եկավ պահը ու նրանց մի մասը ստիպված եղավ փախչել Արցախից, ցավոք, մի մասը տակավին դեռ իր արժանի պատիժը չի ստացել…
Մեր սերունդը մի ամբողջ շարժման փորձ ունի, ու եթե Արցախի չինովնիկներից ոմանց հաջողվեց  խուսափել հայկական արդար դատից, դատաստանից, ապա ես ձեզ վստահեցնում եմ` դուք չեք հաջողելու»:
ArmAr.am 

No comments:

Post a Comment