 
                              «Eurasia daily monitor»  հրատարակությունը հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, թե Հայաստանը երեք  հատ «С-300» հրթիռային համակարգ ունի։
Ինչպես հաղորդում է հրատարակությունը,  երկար տարիների լռությունից հետո Հայաստանը պաշտոնապես հաստատել է իր  զինանոցում դրանց առկայությունը և տեսաապացույց է տրամադրել։
Մոսկվան զգալիորեն ուժեղացրել է Գյումրու  ռուսական բազայի ռազմական զորությունը՝ 90-ականների վերջին այնտեղ «С-300»  համակարգ և երկու տասնյակ «MiG-29» տեղադրելով։ Երկու պետությունները  համաձայնության են եկել Հայաստանի օդային տարածքի համատեղ պաշտպանության  վերաբերյալ։
Ավելին՝ 2007թ. ռուս սպաները առաջին անգամ  հայտնել են, որ Հայաստանը սեփական «С-300» համակարգ ունի։  Այդ ժամանակ  Ռուսաստանի Օդային պաշտպանության զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ  Վլադիմիր Միխայլովը հայտարարել է, որ Մոսկվան արդիականացնում է Հայաստանի  պաշտպանության համակարգը և հետագայում էլ շարունակելու է այդ գործընթացը։  Նրա տեղակալը՝ գեներալ-լետենանտ Այտեհ Բիժևն իր հերթին հայտնել է, թե հայ  զինվորները «С-300»-ի օգտագործման դասընթացներ են անցնում։
 
 
 
 
 
No comments:
Post a Comment