| Գրել է Լուսանցք | |
| 14-01-2011 | |
| 2010-ի թյուրքական մառազմները – Արցախը 3-րդ համաշխարհայինի պատճա՞ռ կդառնաՈչ մի ծրագրված սարսափ մեզ Ադրբեջանի կազմ չի մտցնի Վրաստանի տխրահռչակ նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին ԼՂՀ հակամարտության հանգուցալուծումը տեսնում է միացյալ Կովկասի ստեղծման մեջ: Այս մասին նա ասել է ադրբեջանական մի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով ԼՂ-ի հակամարտության հետ կապված հարցին: Ահա՜ թե ինչ «լայնածավալ» դիտարկումներ է կատարել հարեւան երկրի նախագահը արցախյան խնդրի առնչությամբ, ինչի մասին նա խո-սել է նաեւ վերջերս՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ: Սա դեռ լավ է: Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիեւը ԼՂՀ հարցի եւ Կովկասի անվտանգության հանգուցալուծումը տեսնում  է «Կովկասը միասնական Ադրբեջանի մեջ» երազանքում...Միասնական  Վրաստան-Ադրբեջան (երեւի՝ ՎրԱդ) պետության ստեղծման ջատագով Սահակաշվիլին  հիմա էլ միասնական Կովկասի ստեղծումն է երազում... Երեւի չեչեն  վահաբականների միացյալ մահմեդական Կովկասի (ծովից ծով (Սեւ-Կասպից)  Կովկասի) գաղափարը շա՜տ է ոգեւորել նրան...Իսկ  գուցե այժմ էլ նախկին, բայց մեզ հայտնի ուժերը փորձում են ծովից ծով  Կովկասի գաղափարաը (Աբխազիա, Ադըղեա, Կարաչաեւո-Չերքեզիա,  Կաբարդինո-Բալկարիա, Օսիա (Հյուսիսային եւ հարավային), Ինգուշիա, Չեչնիա եւ  Դաղստան) նորովի՞ արծարծել՝ Հարավային Կովկաս կոչվածի տես-քով  (Վրաստան-Հայաստան-Ադրբեջան, նաեւ՝ Արցախ, Աբխազիա ու Հարավային Օսիա)...  հետո Հարավային եւ Հյուսիսային հատվածները միացնելու հեռանկարով: Կովկասը,  վստահաբար չի կարող զատված մնալ «Նոր (կամ Մեծ) Մերձավոր Արեւելք» ծրագրից,  եւ Հայաստանն էլ պետք է իր հեռանկարները բարձրաձայնի եւ կյանքի կոչի:Իսկ  մինչ այդ, Սահակաշվիլին ասում է. «Միացյալ Կովկասի գաղափարը հիմնված է  ժողովուրդների փոխադարձ վստահության վրա եւ կարծում եմ, որ մեր երկրներից  ոչ մեկը չունի առանձին ուղի: Կամ պետք է առաջացած հարցերը լուծենք  միասնաբար, կամ առանձին-առանձին կունենանք խնդիրներ: Այդ մասին մենք  համոզվել ենք մեր երկկողմ հարաբերությունների օրինակով, երբ օգնում ենք  մեկմեկու: Երբ միասին ենք լինում, դժվար է մեզ բաժանել, ոչնչացնել  առանձին-առանձին: Մյուս կողմից երբ սկսում ենք իրար դեմ դուրս գալ, այլ  խաղացող-ների համար հեշտությամբ վերածվում ենք զոհի: Աստված չանի, որպեսզի  մենք մեր հակասություններով կայսրական ուժերին հնարավո-րություն ընձեռենք  մանիպուլյացիայի ենթարկել մեզ: Դա ոչ մեկի շահերից չի բխում: Պետք է նստենք  ու քաջություն ունենք ո-րոշելու բոլոր խնդիրները մեզանով, ոչ թե նայենք  այլոց»:Մենք բազմիցս անդրադարձել ենք Ջավախքի,  Նախիջեւանի, Արցախի եւ բռնազավթված այլ հայկական տարածքների խնդրին եւ այն  փաստին, որ Վրաս-տանն ու Ադրբեջանը հայկական եւ այլոց հողերի վրա են  գոյատեւում, ուստի հարց է ծագում վերստին. այդ ու՞մ հաշվին են հիմա էլ  միաս-նական Կովկաս «կերտում»... առ այսօր վրացի եւ ադրբեջանցի «ավանդական»  ազգեր չդարձած (անբնական ամեն բան անապագա է) մեր հարեւանները: Մեգրել,  սվան կամ աջար «վրացին» եւ կովկասյան թաթար, թյուրք կամ լեռնային հրեա  «ադրբեջանցին» ի՞նչ միասնականության մասին են խոսում, ո՞վ են իրենք  առհասարակ, վաղուց ներխուժել են Հայկական լեռնաշխարհ, կրկնենք՝  Հա՛յ-կա՛-կա՛ն, ու այն ինքնակամ լքելու հեռահար նպատակ անգամ չունեն... ու  դեռ ինչ-որ միասնական բաներից են բարբաջում:Բայց  բնական գործընթացները, տիեզերական «ի շրջանս յուր» ազդեցությունները  շուտով կպարտադրեն հայությանը (Հայ Գենը պարտավորված կզգա) տեր կանգնելու  Արարչատուր Հայկական լեռնաշխարհին (Աստվածների բնակատեղի)...Իսկ  մինչ այդ, հայկական հարցը արցախյան «փաթեթում» իր հեռանկարն է կերտում:  2010թ. Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարա-րությունները չդադարեցին  եւ շարունակվում են ցայսօր: Այս հարցի շուրջ, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր  Թովմասյանն անցյալ տարեվեր-ջին ասել է, որ Իլհամ Ալիեւին եւս մեկ անգամ  հիշեցվում է Աբուլֆազ Էլչիբեյի ճակատագիրը... «Ամբողջ տարվա ընթացքում,  ելույթ-ներ ունենալով տարբեր ամբիոններից, Ադրբեջանի նախագահն անընդհատ  անհեթեթ հայտարարություններ էր հնչեցնում: Մեկ նշում էր, թե Արցախն  Ադրբեջանի պատմական տարածքն է, մեկ էլ ասում՝ Սյունիքն է ադրբեջանական,  բանը հասավ նրան, որ արդեն Երեւանն են իրենցը համարում: Այդպիսի  հայտարարություններն ուղղակի անթույլատրելի են եւ դատապարտելի: Այնպես չէ,  որ նման հայտարարությունների պատասխան պետք է տրվի միայն ՀՀ նախագահի  ելույթներում: Բոլոր քաղաքական, հասարական գործիչներն ու ուժերը՝ Արցախում,  Հայաստանում, չպետք է անպատասխան թողեն նման հայտարարությունները,- ասել է  ԼՂՀ ԱԺ փոխնախագահը եւ հավելել,- Ադրբեջանի նախագահը չպետք է մոռանա իրենց  նախկին նախագահ Էլչիբեյին, ով ասում էր, թե պետք է Սեւանում լողանա՝  «Ադրբեջանի պատմական շրջանում»: Ալիեւը կարծես նույն ոճով է ա-ռաջնորդվում:  Միաժամանակ նա պետք է հիշի, թե ինչ եղավ Էլչիբեյի հետ, ինչ եղավ այն  մարդկանց հետ, ովքեր նման բան էին երազում: Էլ չեմ ուզում եզրակացություն  անել, թե ինչ ճակատագիր է սպասվում Իլհամ Ալիեւին»: Սա ասել է ԼՂՀ օրենսդիր  մարմնի անդամը, ու սա նաեւ ամբողջ արցախահայության տեսակետն է:Իսկ  Ալիեւի ելույթները վաղուց զարմանալի ու ծիծաղելի են դարձել հենց  ադրբեջանական հասարակության համար: Ամոթ է, որ այդ երկրի նախագահն իջնում է  այդ մակարդակի եւ համաշխարհային պատմության անձնական տեսակետն է որպես  իրողություն բարձրաձայնում՝ չտիրապա-տելով նույնիսկ տարրական պատմական  գիտելիքների: Նա այնքան անիմաստ «պատմական ակնարկներ» է անում, որ արդեն  «համբերատար միջազգային հանրությունն» է  զարմանում ու զայրանում: 2010թ.  ԼՂՀ-ում արձանագրված կարեւորագույն իրադարձություններից է ԼՂՀ ԱԺ 5-րդ  գումարման ընտրությունների անցկացումը: Ընտ-րությունների ժամանակ  դիտորդական առաքելություն են իրականացնել 100-ից ավելի միջազգային  դիտորդներ, որոնք ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո արձանագրել  էին, որ ընտրություններն անցել են միջազգային բոլոր չափանիշներին եւ ԼՂՀ  ընտ-րական օրենսգրքին համապատասխան: Իսկ ահա ադրբեջանական ընտրությունները  ոչ ժողովրդավարական եւ անազատ համարվեցին միջազգային դիտորդ-ների կողմից  (բացառությամբ՝ թյուրքական երկրների): Եվ եթե  միջազգային հանրություն կոչվածը Արցախը դեմոկրատական երկիր է համարում, իսկ  Ադրբեջանը՝ ոչ դեմոկրատական, ապա պարզ չէ՞, որ ԼՂՀ-ն չի կարող նորից եւ ոչ  կամովին հայտնվել բռնապետական Ադրբեջանի կազմում... Արցախցի  պատգամավորները հենց այդ առումով էլ պար-բերաբար հանդիպումներ են ունենում  բազմաթիվ արտասահմանցի պատգամավորների հետ, որի ժամանակ հստակորեն  ներկայացվում են արցախյան կողմի մոտեցումները:Արցախը  պետք է վերադառնա բանակցությունների սեղան եւ անմիջական բանակցությունների  կողմ դառնա.- ասում են ԼՂՀ պատգամավորները: ԼՂ-ի հիմնախնդիրը հնարավոր  կլինի լուծել միայն այս դեպքում, պետք է բանակցեն Արցախն ու Ադրբեջանը:  Այլապես ցանկացած հիմնարար փաս-տաթղթի ստորագրումն առանց արցախյան  իշխանությունների՝ անիրագործելի է: Բայց  խաղաղության պահպանումը եւ բանակցությունների ընթացքը արդեն իսկ հարցականի  տակ են, քանի որ Բաքուն չի դադարեցնում ռազմա-տենչ հոխորտանքները: Իսկ  Հայաստան-Ադրբեջան սպառազինությունների մրցավազքն ընթանում է ամբողջ թափով:  Օրինակ՝ հայ-ռուսական ռազմական պայմանագրի երկարաձգումից հետո Գյումրիում  բացվեց 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում հակաօդային պաշտպանության  հայ-ռուսական համատեղ հրամանատարական կետ: Նոր կետը հնարավորություն է  տալիս մի քանի վայրկյանում տեղորոշել օդային սպառնալիքը: Իսկ Ադրբեջանի  խորհրդարանում գրեթե միաձայն վավերացվեց Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ  ռազմական օգնության եւ համագործակցութ-յան համաձայնագիրը, որը 2 երկրների  նախագահները ստորագրել էին օգոստոսի 16-ին Բաքվում: Այո, գրեթե միաժամանակ  ՀՀ-ն ու ՌԴ-ն երկա-րաձգում են ռազմակայանի տեղակայման ժամկետը եւ ընթանում է  սպառազինությունների լուրջ մրցավազք, որտեղ հակամարտող կողմերի դաշնակից  են դարձել տարածաշրջանային տերությունները: Իրավիճակը կարծես համեմատելի է  սառը պատերազմի հետ, երբ միջուկային մրցա-վազքը հասել էր մի կետի, որ  միջուկային զենքի կիրառումն ինքնին անիմաստ էր եւ սպառնալիք էր բոլորի  համար:Հանգուցալուծումը կանխատեսել դժվար է,  քանի որ Թուրքիան ու Ռուսաստանը բավական լուրջ մասնակցություն ու  մտադրություն ունեն տարա-ծաշրջանում, չհաշված Ռուսաստան-Արեւմուտք  հակամարտությունը: Չնայած հենց սա էլ կարող է զսպող գործոն լինել նոր  պատերազմ սկսելու հարցում: Բայց հեռանկարում հնարավոր է խաղաղություն  պահպանել, եթե Ադրբեջանը դրվի որոշակի շրջանակի մեջ եւ Բաքվին ցույց տրվի  այն պատասխանատվությունը, որը կկրի չմտածված գործողությունների համար... Եվ  ոչ միայն Ադրբեջանը, այլեւ՝ Թուրքիան:Թուրքական  զլմ-ներն անդրադարձել են մասնավոր անվտանգության սեկտորի վերջին շրջանի  զարգացմանը երկրում: Անհրաժեշտ կադրերի պատրաստ-ման համար գործում է 712  ուսումնական կենտրոն: Պաշտոնական տվյալներով՝ ներկայումս Թուրքիայում  ոստիկանական ուժերին օժանդակության կարգով տարբեր  հիմնարկ-հաստատությունների անվտանգության պահպանությամբ զբաղվում է 168.975  մասնագետ: Ընդգծվում է, որ այդ ցուցանի-շով Թուրքիան գերազանցում է 134  երկրների զինված ուժերի թվին: Ներկայացնելով մի շարք երկրների զինված  ուժերի թիվը, նշել է նաեւ հայկական բանակը (60.000): Թուրքիայում  ներկայումս ծառայության մեջ է 232.000 ոստիկան: Հատկանշական է, որ  թուրքական պարբերականը չի հիշատակել ադրբեջանական բանակի մասին, որը  փաստորեն նույնպես իր թվակազմով զիջում է Թուրքիայի մասնավոր անվտագության  ուժերի թվին:Հիշեցնենք, որ մեր բանակը  փորձագիտական հետազոտությունների արդյունքում համարվում է տարածաշրջանի  ամենամարտունակ բանակը եւ ոչ վաղ անցյալում Հավաքական անվտանգության  պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան  հայոց բանակի մա-սին կարծիք է հայտնել, որ այն ամենամարտունակն է  հետխորհրդային տարածքի պետությունների բանակների շարքում: Այս մասին վկայել  են նաեւ թուրքական զլմ-ները՝ հայկական զինուժը համարելով տարածաշրջանի  ամենապատրաստված, արագ ու նպատակային գործող բանակը:Թուրքական  զլմ-ները վերջերս հարապարկումներ են արել, թե չնայած Հայաստանը Կովկասի  ամենամարտունակ բանակն ունի, սակայն դրանով չի բավա-րարվում եւ ավելի շատ  հզորանալու քայլեր է ձեռնարկում: «Չնայած Հայաստանը քիչ բնակչություն ունի,  բայց այն համարվում է Կովկասի ամենապրոֆեսիոնալ, ամենագրագետ եւ  ամենաճկուն զինված ուժերն ունեցող երկիրը»,- գրել է «Զաման»-ը:Անկարան  փորձում էր հայ-թուրքական կոչված արձանագրությունների միջոցով ապահովեր իր  ներգրավվածությունը կովկասյան հակամարտութ-յուններում, սակայն Հայաստանում  գրեթե բոլորն են համոզված, որ հայ-թուրքական գործընթացն ավարտված է:Արձանագրությունները,  որոնք Թուրքիայի պահվածքի պատճառով արդեն արժեզրկվել են, չեն կարող հիմք  լինել հետագա որեւէ գործընթացի: Եթե մոտ ապագայում որեւէ նոր գործընթաց  սկսվի, ապա նոր փաստաթուղթ պետք է դրվի սեղանին.- այսպես կարծում են  նույնիսկ հայ-թուրքական արձանագրությունների ջատագով իշխանամետ շատ հայ  գործիչներ: Եթե գործընթացում կողմերից մեկը, տվյալ դեպքում Թուրքիան,  շարունա-կում է նախապայմաններ առաջադրել, ուրեմն ի սկզբանե համաձայն չէր  այդ արձանագրություններում արձանագրված դրույթների հետ եւ ճիշտ էր, որ  հայկական կողմը գոնե գրագետ գործեց առկախելով արձանագրությունները: Այդ  քայլով ի ցույց դրվեց, թե ով է մեղավոր գործընթա-ցի առժամանակ տապալման  համար: Իսկ հիմա ժամանակն է նաեւ հետ կանչել այդ արձանագրությունները...Հաճախ  հնչող հայ-թուրքական հարաբերություններում ընթացող լուռ դիվանագիտության  գործընթացը շարունակելու նախադրյալներ նույնպես չկան, հատկապես որ  Թուրքիայում լինելու են խորհրդարանական ընտրություններ: Գուցե միայն այդ  ընտրություններից հետո ինչ-որ շարժ լինի, բայց դա էլ խաղի մակարդակից չի  անցնի:Անկարան նաեւ չի քաջալերում Բաքվի  ռազմատենչ հայտարարությունները, քանզի նոր պատերազմը Թուրքիային կկանգնեցնի  իր ներկայիս տա-րածքները կորցնելու խնդրականի առջեւ... Պատերազմի  վերսկսման դեպքում Ռուսաստանը Հայաստանին երբեք միայնակ չի թողնի. այսպես  են արտահայտվում ռուսաստանյան որոշ վերլուծաբաններ: Անգամ ՀՀ-ում Իրանի  նախկին դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին ասել է, որ «Չնայած Ադրբեջանի  պատրաստվածության մակարդակը ի տարբերություն նախկին տարիների ավելացել է,  սակայն դա ամենեւին էլ չի նշանակում, որ ՀՀ -զինված ուժերի կարողությունը  թուլացել է, եւ պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը Հայաստանին երբեք  միայնակ չի թողնի»:Երեւանում եւ Ստեփանակերտում  վստահ են, որ «Ալիեւն ավելի շուտ իր ծոծորակը կտեսնի, քան Արցախն Ադրբեջանի  կազմում»: Արցախում անցկացված վերջին զորավարժությունները ցույց տվեցին,  առաջին հերթին հենց Ադրբեջանին, իսկ հետո նաեւ ամբողջ աշխարհին, որ  հայկական բանակը ուժեղ է, հզոր է ու զինված է ժամանակակից կերպով, ինչը  նշանակում է, որ պատրաստ է պաշտպանելու հայրենիքը ցանկացած ոտնձգությունից  ու զավթողական պատերազմից: Ի դեպ, խոսելով պատերազմի հավանականությունից,  հայկական կողմը արդեն հրապարակավ շեշտում է նավթի ու խո-ղովակաշարերի  մասին, հասկացնելով, որ Աղդամից չնչին հեռավորության վրա գտնվող  խողովակաշարերի տեղը հայ զինվորը շատ լավ գիտի... Իսկ Մինգեչաուրի ջրամբարի  պայթեցման հեռանկարը նույնպես սարսափազդու է Բաքվի համար:Նկատի  ունենանք՝ թուրք-ադրբեջանական հարաբերություններում պարբերաբար  «ժայթքումներ» են լինում, ինչը չի կարող չանդրադառնալ երկկողմ  հարաբերությունների վրա: Թուրքիայի խորհրդարանի հերթական լիագումար նիստում  «Խաղաղություն եւ ժողովրդավարութ-յուն» կուսակցության Ստամբուլի  պատգամավոր Ուֆուք Ուրասն անդրադարձել է թուրքական կառավարության ուղենշած  արտաքին քաղաքական կուր-սին եւ իշխանությունների խոսքի ու գործի  տարբերությունն է մատնանշել: Օրինակ՝ նա ասել է, որ կառավարությունը  դավանում է «Հարե-ւանների հետ զրո խնդիր» փիլիսոփայությունը, բայց  գործնականում հետամուտ չի լինում դրան: Ընդգծել է հայ-թուրքական  կարգավորման գործընթացն ու ադրբեջանական ապակառուցողական ներգործությունը:  «Մարզադաշտերում կատարվեցին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ  հարաբե-րությունների կարգավորման սկզբնական քայլերը, սակայն դրանք մեկ այլ  երկրի աքցանների մեջ ընկան»:Իր հերթին Ադրբեջանի  իշխող կուսակցությունը Թուրքիային վարկաբեկող սկանդալային հրապարակումներ է  պատրաստում: 1994-2000թթ. Բաքվում Թուրքիայի դեսպանատան մամուլի քարտուղար  Թուրգութ Էրի՝ «Ազատությունից բռնակալություն. կարծես Ստալինն ու Բերիան  հա-րություն էին առել» գիրքը, որտեղ մանրամասնորեն բացահայտվում է Հեյդար  Ալիեւի իշխանության գալու մութ անցքերը եւ նրա ղեկա-վարման տարիներին  Ադրբեջանում տեղի ունեցած հակաժողովրդավարական գործընթացները, Ադրբեջանի  կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցության կողմից պատասխանի կարժանանա:  Կխոսվի Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի եւ Լենինի միջեւ  գրագրությունների, Աթա-թուրքի կյանքի ընկերուհու՝ Լաթիֆեի արած ցնցող  հայտարարությունների եւ Նաջիբ Ֆազիլ Քըսաքյուրեի հեղինակած «Ազատագրական  պա-տերազմը ոչ թե Աթաթուրքը, այլ Վաիդուդդինն է սկսել» պնդումների մասին:  Սա ադրբեջանական իշխանության կարծիքով, կդառնա Թուրքիային վարկաբեկող  սկանդալային հրապարակումների շարք: Բաքուն գիրք է հրատարակելու Աթաթուրքի  դեմ: Այդտեղ Աթաթուրքի եւ Լենինի միջեւ լուրջ գրագրությունների մասին  տեղեկությունների կողքին տեղ են գտել հատվածներ Լաթիֆեի՝ 1970-ականներին  Թուրքիայում հրապա-րակված Աթաթուրքին վարկաբեկող փաստերից եւ  տեղեկություններից, որոնք հետագայում արգելվել են, ինչպես նաեւ Նաջիբ Ֆազիլ  Քըսաք-յուրենի՝ 80-ականներին հեղինակած եւ հետագայում արգելված՝  «Վահիդուդդինը հայրենիքի դավաճան չէ, հայրենիքի բարեկամն է» գրքից, որ-տեղ  ասվում է, որ ազատագրական պատերազմը Թուրքիայում սկսել է ոչ թե Աթաթուրքը,  այլ Օսմանյան կայսրության վերջին սուլթան Վահի-դուդդինը:Հայտնվում է, որ Լենինի հետ գրագրություններում Աթաթուրքը 5 մլն. ոսկու դիմաց համաձայնվել է Ադրբեջանի բոլշեւիկացմանը: (Այստեղ  է, որ թերեւս բացահայտվելու են սիոնա-մասոնական տարածաշրջանային ծրագրերը,  «Հայաստանն առանց հայերի» եւ Հայոց ցեղասպա-նության հարցերը, իսկ որ  Լենինն ու Աթաթուրքը մասոններ են եղել, վաղուց հայտնի է - Ա.Ա.): Լաթիֆեի  հրապարակումները վերաբերել են Աթաթուրքի անձնական կյանքի որոշ դրվագներին,  որը թուրքական կողմը էթիկայի նորմերից դուրս է համարել: Ենթադրվում է, որ  գիրքը կհրապարակի հունվարի 29-ին՝ Աթաթուրքի եւ Լաթիֆեի ամուսնության օրը:  Հանուն ավագ եղ-բայր թուրքերի դեռ ընդվզողներ չկան, քանի որ Ադրբեջանում  Ալիեւին քննադատելը հավասարազոր է ահաբեկչական գործողություն  կազմակեր-պելուն:Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ  Դավութօղլուն, երեւի փորձելով հարթել ներքին հակամարտությունը,  հայ-թուրքական կարգավորումը դարձյալ կապել է արցախյան հիմնախնդրի հետ.  «Մենք խաղաղության կողմնակից ենք: Կամենում ենք հարաբերությունների  կարգավորում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ: Սակայն դա միակողմանի  ցանկությամբ չի լինում: Հարկ է, որ Հայաստանն էլ այդ հարցում քայլեր  կատա-րի: Անհրաժեշտ է Կովկասում խաղաղություն հաստատել, իսկ դրա համար  հարկավոր է նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալա-ցում»:  Անկարան դրսեւորել եւ դրսեւորում է ապակառուցողական վարքագիծ եւ  արձանագրությունների ստորագրումից եւ ապա առկախումից հետո շարունակում էր  այդ հարցը նախապայմանի տեսքով շաղկապել ԼՂ-ի հիմնախնդրի հետ: Տարածաշրջանի  6 երկրների (Ռուսաստան, Հայաստան, Իրան, Ադրբեջան, Վրաստան եւ Թուրքիա)  ռազմական դոկտրինները կթարգմանվեն ռուսերեն, ադր-բեջաներեն, հնարավոր է  նաեւ անգլերեն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի «Պաշտոնաթող սպաների  հասարակական միավորման» ղեկավար Յաշար Ջաֆարլին, այդ նախագծի նպատակն է  տեղեկացնել ադրբեջանական հասարակությանն ու փորձագետներին, որպեսզի նրանք  հստակ պատկերացնեն «հարե-ւան երկրներից եկող պոտենցիալ վտանգներն ու  ռազմական սպառնալիքները»:«Անհրաժեշտ է  բանակցությունները շարունակել, այսօր դեռեւս հնարավորություն կա  հաջողություն գրանցել այդ հարցում»,- «Դեյ.ազ»-ի հետ զրույցում  այնուամենայնիվ նշել է քաղաքական աշխարհագրության մասնագետ Ալեքսանդր  Լուկյանովը՝ հավելելով, որ համաձայն չէ այ տեսակետին, թե խնդիրը փակուղային  վիճակում է: Նրա կարծիքով՝ ԼՂ հարցում որեւէ կտրուկ փոփոխություն չի  իրագործվի, ու որեւէ իրական քայլ չի կատարվի: Փորձագետն անընդունելի է  համարել խնդրի ռազմական ճանապարհով լուծումը, միաժամանակ նշելով, որ  հակամարտության գո-տում լայնամասշտաբ գործողություններն անիրական են: Նա  ընդգծել է, որ տարածաշրջանում շահեր ունեցող գերտերությունները ցանկանում  են Կովկասը տեսնել կայուն: Ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Ցիգանյոկը  նույն զլմ-ին տված հարցազրույցում նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է  շարունակեն բանակցություններ վարել ԼՂ հակամարտությունը կարգավորելու  ուղղությամբ, քանի որ «Ղարաբաղը հնարավոր է պատճառ դառնա երրորդ  համաշխարհային պատերազմի»...Կարծիք կա, որ  բանակցային գործընթացը շարունակում է մնալ փակուղում, սակայն հետագայում էլ  ԵԱՀԿ ՄԽ մասնակցությամբ բանակցություն-ները կշարունակվեն եւ կկատարվեն  արձանագրային եզրակացություններ: Պատճառն այն է, որ  գլխավոր արտաքին  խաղացողների՝ Մոսկվայի, Վաշինգ-տոնի եւ Բրյուսելի շահերը որոշ դեպքերում  համընկնում են, իսկ կոնկրետ դեպքերում՝ ոչ: Սա է պատճառը, որ առաջին  հայացքից տեղա-յին այս փոքր հակամարտությունը հնարավոր է պատճառ դառնա  երրորդ համաշխարհային պատերազմի: Բավական է միայն Ադրբեջանին օգնի ՆԱՏՕ-ն,  իսկ Հայաստանին՝ Ռուսաստանը, եւ 3-րդ համաշխարհայինը պատրաստ է...Իսկ  Բաքուն ակնհայտորեն քաղաքական իմպոտենտություն է դրսեւորում՝ հանրագումարի  բերելով «Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացն ու Աստանայի  գագաթաժողովի արդյունքները»: Տեղեկացնելով, որ ՀՀ նախագահը խոստացել է  ագրեսիայի դեպքում դե-յուրե ճանա-չել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝  ռուսական զլմ-ները գրում են. «Ղարաբաղի հարցով բանակցությունների  ակտիվացումը վկա-յում է՝ տարածաշրջանում իրավիճակը գնում է դիմակայության  երկրորդ շրջան: Մի քանի ամիս առաջ նաեւ զինված բախումներ են տեղի ունե-ցել:  Ադրբեջանը, որ նվաստացուցիչ պարտություն է կրել ԼՂ-ի համար պատերազմում,  հավանաբար, ուզում է փոխհատուցել իր տարածքային ու հոգեբանական  կորուստները»: Հայաստանի դիրքորոշումը պարզ է լրատվամիջոցներին, «հայկական  անկլավը» Ադրբեջանի կազմում հայտնվել է բոլշեւիկների քաղաքականության  հետեւանքով, ովքեր համասեռ հանրապետությունների տարածքում գիտակցաբար  փոքրիկ էթնիկական անկլավներ էին թողնում: Նրանց թվում էր, որ տարբեր  էթնոսների միջեւ մանեւրելով՝ կպահեն իշխանությունը: Իրականությունն այն է,  որ ԼՂՀ հայերը երբեք չեն ապրելու Ադրբեջանում, որքան էլ Բաքուն դա ուզենա:  «Սակայն, փոխզիջումներ գտնելու ու իրավիճակից դուրս գա-լու փոխարեն,  Ադրբեջանը ձգտում է պնդել տարածքային ամբողջականության իր իրավունքը:  Մոռանալով, որ միջազգային իրավունքում առկա է ժողովուրդների ինքնորոշման  իրավունքը: Արցախի ժողովուրդը, ինչպես իրենց պետական կազմավորումն անվանում  են ԼՂՀ հայերը, ար-դեն պնդել է իր վճռականությունը՝ գոյություն ունենալ  կամ որպես անկախ պետություն, կամ, առնվազն՝ Հայաստանի կազմում»: Կասկած  չկա, որ կրկնակի հանրաքվեում եւս արցախցիները նույն ընտրությունը կանեն:  Մինչդեռ Բաքուն փոխզիջումների փոխարեն զբաղված է ռազմա-տենչ  հայտարարություններով: «Իլհամ Ալիեւը վերջին շրջանում ոչ մեկ, ոչ էլ երկու  անգամ է պնդել, թե Ադրբեջանը պատրաստ է նոր պատե-րազմում հաղթանակի:  Ակնհայտ է՝ նման թեզիսները ամենեւին էլ չեն նպաստում վստահությանն ու  փոխզիջումների որոնմանը,-վեր-լուծաբանների խոսքն է,- դրանից բացի, Վրաստանի  փորձը ապացուցում է. ոչ ազդեցիկ արեւմտյան հովանավորների աջակցությունը,  ոչ քաղա-քական գործիչների ու լրագրողների ջանքերը, ոչ անվերջ կեղծիքն ու  լոբբինգի վրա կատարված ծախսերը հաջողություն չեն բերում, եթե ագ-րեսորը  ռազմական ներխուժում է անում»: Մասնագետները  վստահեցնում են, որ ագրեսիային հետեւելու է նաեւ Ռուսաստանի արձագանքը:  Թեեւ Մոսկվան ու Բաքուն բազմաթիվ ընդհա-նուր շահեր ու  պայմանավորվածություններ ունեն, մասնավորապես նավթի ու գազի արդյունահանման  եւ արտահանման բնագավառում, բայց Մոսկ-վայի ու Երեւանի միջեւ  պայմանավորվածությունները վերաբերում են հենց ռազմական ոլորտին: Իսկ  Ադրբեջանը ահաբեկչական վտանգ է ներկա-յացնում Ռուսաստանի համար, այդ երկիրը  հայտնվել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ահաբեկչական վտանգ  պարունակող երկրների ցան-կում: Նախատեսվում է նաեւ ապահովագրել առանձին  դեսպանատներ առավել վտանգավոր գոտիներում, ինչպիսիք են Վրաստանը, Մոլդովան,  Ադրբեջա-նը, Չերնոգորիան, Իսպանիան, Թուրքիան եւ Եգիպտոսը:Հասկանալի  է՝ Ադրբեջանի ռազմատենչության հետեւում արտաքին ուժեր են, որոնք  լարվածությունը սրում են: Ադրբեջանի կրթության նա-խարար Միսիր Մարդանովը  մեղադրել էր ներքին եւ արտաքին ուժերին՝ ադրբեջանում գլխաշորով կրթական  հաստատություններ մուտք գործե-լու արգելքից հետո ստեղծված իրավիճակն առավել  սրելու կապակցությամբ: Նա նշել էր, որ երկրում անցկացված բողոքի  ակցիաները, բարձրացված բողոքի ալիքը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին  ուժերի կողմից են հրահրվել: ԿԳ նախարարը որոշում էր կայացրել, որի  համա-ձայն՝ արգելվում էր գլխաշորերով մուտք գործել կրթական  հաստատություններ: Այդ որոշումը երկրում մեծ հակազդեցություն էր  առաջաց-րել, ինչի հետեւանքով էլ այդ որոշումը չեղյալ համարվեց: Եվ  իսլամիստների այս ակտիվությունը մտահոգում է նաեւ Մոսկվային, քան-զի  Հյուսիսային կովկասում դեռ խնդիրներ կան չլուծված:Փոխարենը  «Wikileaks»-յան բացահայտումները ամրապնդել են ՀՀ դիրքերը, տխուր իրավիճակ  է առաջացել Թուրքիայի եւ Ադրբեջանի համար: Ըստ քաղաքագետների, Երեւանը վատ  վիճակում չի հայտնվել, քանզի հրապարակված փաստաթղթերից երեւում է, որ  հայ-թուրքական հարաբերութ-յուններում ձախողումը Թուրքիայի պատճառով է: Իսկ  ինչ վերաբերում է Իրանին զենք վաճառելուն, որը ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ի նկատ-մամբ  պատժամիջոց կիրառելու հնարավորություն էր, ապա ՀՀ-ի համար դա յուրօրինակ  քննություն էր, որը Երեւանը լավ հանձնեց... ՀՀ-ն կարողացավ գրագետ պատասխան  տալ ԱՄՆ-ին կատարվածի վերաբերյալ:Այդ  փաստաթղթերից նաեւ ակնհայտ է դառնում, որ ՀՀ իշխանությունները չեն  պատրաստվում վաճառել ԼՂ-ն: Իհարկե, շատերն էլ խորհուրդ են տալիս ԼՂ հարցում  չշտապել, քանի որ «Wikileaks»-ի Հայաստանի վերաբերյալ 17 հազարից ավելի  փաստաթղթերից ընդամենը մի քանիսն է հրապարակել:Այնուամենայնիվ,  Արցախի խնդիրը խաղաղ կարգավորելու տարաբնույթ փորձերը շարունակվում են:  Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմող առաջին ֆիլմը՝  «Ընդհատված երգը», նույնիսկ մեծ հետաքրքություն էր առաջացրել: Կինոնկարը  հիմնված է միեւնույն հո-րում հայտնված հայի ու ադրբեջանցու հոգեբանական  դրամայի վրա: Մոսկվայում արդեն կայացել է «Ընդհատված երգը» ֆիլմի  նկարահանող խմբի ղեկավարների մամուլի ասուլիս, որտեղ նշվել է, որ  ադրբեջանական որոշ զլմ-ներ գտնվում են «իրական հիստերիայի վիճակում»: Հաշվի  առ-նելով հայ-ադրբեջանական հարաբերությունների հանդեպ միջազգային  հանրության հետաքրքրությունը, ծրագրվում է Ռուսաստանից, Հա-յաստանից եւ  Ադրբեջանից բացի, ֆիլմը կցուցադրվի  ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի,  Թուրքիայի, Հնդկաստանի, Մերձավոր Արեւելքի ու Բալ-կանյան թերակղզու մի շարք  երկրների մեծ էկրաններին: Սակայն, ոչ ռազմական,  ոչ քաղաքական, ոչ էլ տնտեսական կամ մշակութային ոլորտներում արվող  տարաբնույթ քայլերը չեն կարող «համոզել» արցախահայերին՝ «մտնել» Ադրբեջանի  կազմ, եւ հետո «միջազգային հանրությունից» թախանձագին խնդրել, որ փրկվեն  հերթական ցեղաս-պանությունից ու անարգումներից: Նրանք, ովքեր այսպես չեն  կարծում, ապա մազոխիստներ են, ինչը հայից հեռու հիվանդություն է ու հային  այդպիսին չեն դարձնելու... եւ հայը դա ապացուցել է հազարամյակներ շարունակ: Արամ Ավետյան * * *Համարբերգը պատասխան կուզիԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգը հունվարի 18-ին Երեւան այցի ժամանակ հանդիպելու է կոալիցիոն քա-ղաքական ուժերի, արտախորհրդարանական խմբակցությունների հետ: Օրակարգում դրված են լինելու այն խնդիրները, որոնք առնչվում են ԵԽ ընդունած վերջին մի քանի բանաձեւերին, որոնցում ՀՀ-ի վերաբերյալ որոշ մտահոգություններ էին արտահայտվում: ՀՀ-ում Համարբերգին կներկայացնեն հատկապես կատարված օրենսդրական բազմաթիվ փոփոխությունները, դատաիրավական բարեփոխումների փաթե-թը: Կպարզաբանվեն նաեւ, թե օրակարգում առկա խնդիրներն ինչու լուծումներ չեն ունեցել դեռեւս: Գոհար Վանեսյան Արցախի համբերության հերթական փորձարկումըՀարավային Սուդանում կայացավ ինքնորոշման հանրաքվե, որի արդյունքում հայտարարվեց եւս մեկ պետության անկախության մասին: Հարավա-յին Սուդանի անկախացումն առաջին հերթին հետաքրքիր զարգացումների կարող է բերել Աֆրիկայում, որտեղ կա չճանաչված Սոմալիլենդը:Անդրադառնալով Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեի ազդեցությանը ԼՂ հարցին՝ քաղաքագետները նշում են, որ այդ ինքնորոշման հանրաքվեն մեզ համար մի կողմից այդքան էլ կարեւոր չէ, որովհետեւ Լեռնային Ղարաբաղն իր ինքնորոշման իրավունքն իրացրել է դե-ռեւս 19 տարի առաջ, բայց մյուս կողմից էլ ասում են, թե Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեի անցկացումը հետաքրքիր է մի-ջազգային քաղաքականության մեջ նոր տարրերի ի հայտ գալու առումով: Մասնավորապես, ինքնորոշման իրավունքը միջազգային քաղաքակա-նության մեջ՝ որպես անկախանալու մեխանիզմ, սկսում է նոր ակտիվությամբ հանդես գալ: Հանրաքվեները ներմուծվում են միջազգային քաղաքականություն, դառնում ինքնորոշման իրավունքի իրացման միջոց: Անդրադառնալով ինքնորոշման իրավունքի մյուս դեպքերին (Կոսովո, Հարավային Օսիա եւ Աբխազիա, Թիմոր եւ Արցախ), քաղաքագետները շեշտում են, որ այդ երկրներում ինքնորոշման իրավունքի իրացման դեպքերն ունեն նմանություններ եւ տարբերություններ: Օրինակ Կոսովոյի, Հարավա-յին Օսիայի եւ Աբխազիայի պարագաներում ինքնորոշման իրավունքն իրացվել է առանց դրանց նախկին քաղաքական կենտրոնների հետ համա-ձայնություն ձեռք բերելու: Մինչդեռ Հարավային Սուդանի, Թիմորի եւ Էրիթրեայի պարագայում անկախության հանրաքվեներն անցկաց-վել են դրանց նախկին քաղաքական կենտրոնների հետ ձեռքբերված համաձայնությամբ: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա այս հայկական տարածքն իր ինքնորոշման հանրաքվեն անցկացրել է 1990-1991թթ. առկա իրավական նորմատիվների բազայի հիման վրա: Իսկ Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեով մենք ձեռք ենք բերում մի նոր հզոր հաղթա-թուղթ: Այսպիսի զարգացումնմեր կարող են լինել նաեւ ԼՂ-ի բանակցային գործընթացում: Ադրբեջանը կրկին մտահոգված է, հասկանալով, որ Հարավային Սուդանի հանրաքվեն ոչ այլ ինչ է, քան ինքնորոշման իրավունքի պարզ իրացում: ԼՂՀ դեպքում նաեւ Հայաստանն է ԼՂ-ի ինք-նորոշման իրավունքի երաշխավորը:Ըստ վերլուծաբանների, Հյուսիսային Սուդանն այս հանրաքվեով շահեց միայն կայունություն: Նման քայլի համար հարկավոր է քաղաքական կամք, որ ցուցաբերեց Հյուսիսային Սուդանի ղեկավարությունը եւ որով էլ վերջինս տարբերվում է Ադրբեջանի իշխանություններից: Վահագն Նանյան Խորհրդակցություն` Բակո Սահակյանի մոտԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված սոցիալ-տնտեսական մի շարք հիմնախնդիրների: Տեղեկատվության համաձայն, զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հար-ցի շուրջ զեկույցով հանդես է եկել սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հնարավորինս կարճ ժամկետներում պետք է ավարտին հասցնել զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարան-ներով ապահովելու գործընթացը: Մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավման մասին զեկույցով հանդես է եկել Ստեփանակերտի քաղաքապետ Վազ-գեն Միքայելյանը: Այդ աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու համար Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին:Նշենք, որ քննարկվել են նաեւ Ստեփանակերտում գործող մշակութային օջախների շենքային պայմանների բարելավման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են նաեւ վարչապետ Արա Հարությունյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք: Սեփ. լրատվություն «Լուսանցք» թիվ 1 (177), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում | 
Sunday, January 16, 2011
Արցախը 3-րդ համաշխարհային պատերազմի պատճառ կդառնա՞ - Արցախյան թեմաներ
Subscribe to:
Post Comments (Atom)
 
 
 
 
 
No comments:
Post a Comment