 
                              Վերջերս Գյումրու քաղաքապետ  Վարդան Ղուկասյանը Մոսկվայում հանդիպելով Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի  հետ՝ ասել էր, թե իրեն շատերն առաջարկում են Գյումրուն «վերադարձնել»  նախկին պատմական անունը՝ Ալեքսանդրապոլ: Սույն հարցի շուրջ «7օր»-ին  մեկնաբանություններ է տվել քաղաքապետարանի լրատվության հետ կապերի  վարչության պետ Լիլիթ Աղեկյանը: Հարցին, թե ի՞նչ սոցհարցումների տվյալների  վրա հիմնվելով է Վարդան Ղուկասյանը նշել, թե շատերն առաջարկում են Գյումրին  Ալեքսանդրապոլ անվանակոչել, Լիլիթ Աղեկյանը պատասխանել է.
-Քաղաքապետը պարզապես փոխանցել է  գյումրեցիներից շատերի կարծիքը, որը ձևավորվել է իրեն արված  առաջարկություններից: Կոնկրետ քաղաքապետը նման առաջարկությամբ հանդես չի  եկել: Բոլորս էլ գիտենք, որ քաղաքն անվանափոխելն այդքան էլ հեշտ չէ, և դրա  համար հանրաքվե են անցկացնում:
Նշենք, որ Գյումրիում շատերի կարծիքով՝ եթե Գյումրին անվանակոչվի Ալեքսանդրապոլ, ապա վերջնականապես կվերածվի ռուսական ծայրամասի:
Դերենիկ Մալխասյան
 Գյումրի
 
 
 
 
 
No comments:
Post a Comment