Sunday, January 30, 2011

Վիշապաքաղ Վահագն Աստված--- Տիգրան եւ Աժդահակ




Գրել է Լուսանցք   
28-01-2011
Վիշապաքաղություն. Տիգրան եւ Աժդահակ
Վահագնի վիշապասանձությունը լուծում է Անեզրական հավասարակշռության խնդիրը
Որպես նախաբան օգտագործում եմ հատված Գր. Գրիգորյանի «Սովետահայ պատմական վիպական երգերի ժանրային հատկանիշները» գրքից:Սովետահայ պատմական վիպական երգերի ժանրային տարբերիչ գծերից մեկն Էլ կենցաղային մոտիվների գրեթե բացակայությունն է, մոտիվներ, որոնք նախասովետական (մ.թ.ա. 500-ը կարծես թե նախասովետական շրջան չէ,- Ա.Մ.) վիպերգերի մեծագույն մասում վերաճել են սյուժեի եւ իբրեւ այդպիսին երկրորդ տեղը գրավել պատմական սյուժեների կողքին՝ Աժդահակի ու Տիգրանուհի («Տիգրան եւ Աժդահակ» վիպերգում), Արտաշեսի ու Սաթենիկի («Արտաշես եւ Սաթենիկ» վիպերգում), (էջ 32):
Ըստ ավանդական պատմագրության, Նինվեի գրավման ժամանակ (Ք.ա. 612թ.) հայոց արքա Պարույր Սկայորդին, փաստացի Հայկազունիների ժառանգորդը, օգնել է Մարաստանի Կիաքսար թագավորին: (Հայկազունիների դիցական գահակալությունը Հայոց Աշխարհում չի ընդհատվում (Հ)սկայ Զարմայ-րի մահով, այլ այն շարունակվում է, եւ նրանց գահակալական իրավունքը հաջորդաբար ճանաչվում է Տրոյական պատերազմում եւ նրանից հետո, ինչպես նաեւ մ.թ.ա. 612թ. Նինվեի պատերազմում (Նինվեի գրավումը շարքային երեւույթ չէր) ճանաչվեց Հայկազունիների դիցական գա-հակալական իրավունքները: Նինվեի պատերազմը վերականգնեց Հայկազունիների ժառանգական իրավունքը Արեւապաշտական հավատամքը ներկայացնե-լու համար (հատված «Իլիական»-ը եւ հայկական մշակույթը): Պարույրի ազգակից Երվանդ Սակավակյացը հիմք դրեց հայկական նոր արքայատոհմի: Թա-գավորության մայրաքաղաքը շարունակում էր մնալ Վանը, իսկ IV դարից դարձավ Արմավիրը: Երվանդ Սակավակյացը, ելնելով դավանաբանական խնդիրնե-րից, ընդունեց Մարաստանի գերիշխանությունը:Սակայն նաեւ հայտնի է, որ Հայաստանը լիովին պահպանում է պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգեւոր մշակու-թային ինքնուրույնությունը: Այստեղ մեզ համար դառնում է մի փոքր անհասկանալի, այդ դեպքում ի՞նչ գերակայության մասին է խոսքը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գերիշխանությունը դրսեւորվում է կրոնական (արեւապաշտական) գաղափարախո-սության շրջանակներում: Այդ ժամանակահատվածում մարերը հանդես էին գալիս որպես գլխավոր գաղափարակիրներ (Հայկական էթնոսի համար ծանր էր միանձնյա պայքարը, այս պահից սկսված Արեւապաշտական գաղափարախոսության արիների ճյուղը ներկայացնող մարերը եւ պարթեւները՝ Ա-րիք, վերադասավորելով իրենց ուժերը, հավասար իրավունքներով սկսեցին կրել արեւապաշտական խորհրդանիշները: Մ.թ.ա. 569թ. Հայկազունի-ների ժառանգական իրավունքը նորից վերականգնվում է, գահ է բարձրանում Երվանդ I Սակավակյացը (hատված «Իլիական»-ը եւ հայկական մշակույթը): Երվանդ Սակավակյացը փորձեց Մարաստանի Աստիագես-Աժդահակ (Ք.ա. 585-550թթ.) թագավորից հետ վերցնել գլխավոր արեւապաշտի տիտղոսը: Սակայն Աստիա-գես-Աժդահակը զորավար Կյուրոսի (Աքեմենյան տոհմից) խաբեբաությամբ կարողացավ գերավարել Հայոց արքային եւ նրա ընտանիքի անդամնե-րին: Թագաժառանգ Տիգրանի միջնորդությամբ կնքվեց հաշտություն: Հետագայում (Ք.ա. 560-530թթ.) Աստիագես-Աժդահակի դեմ ապստամբեցին Կյուրոսը եւ Հայոց արքա Տիգրանը, Հայ-Արիքի զորքերը գրավեցին Մարաստանի մայրաքաղաք Էկբատանը, իսկ Աստիագես-Աժդահակը սպանվեց: Այս-պիսով Ք.ա. 550թ. Կյուրոս Մեծը ստեղծեց հին աշխարհի ամենահզոր տերություններից մեկը՝ Աքեմենյան կայսրությունը, որ ստեղծվեց Կյուրոսին դաշնակից Հայոց արքա Տիգրանի անմիջական մասնակցությամբ: Սա մեր դասական պատմագրության միջուկն է, որտեղ հիմնովին անտես-վում է մեր պատմահոր առանցքային մոտեցումը՝ կառուցված հայոց դիցահավատամքային համակարգի շրջանակում:Մեր պատմագետները անտեսելով Մ. Խորենացու պատմագրության դիցահավատամքային հենքը՝ որոշակի պարզությամբ մարական, հայկական, պարսկական հարաբերությունները ներկայացնում են այսպես. «Մարաստանի թագավոր Աստիագես-Աժդահակի դաշնակիցը Տիգրանն էր, միեւնույն ժամանակ Տիգ-րանը դաշնակիցն էր Մարաստանին թշնամի, պարսից Կյուրոս թագավորի», եւ հետո օգտվելով Մ. Խորենացու շարադրանքից տալիս են այսպիսի շա-րունակություն:Տիգրանը քրոջ միջոցով տեղեկանում է Աժդահակի դավադրության մասին: Երբ ամեն ինչ բացահայտվում է, մարական եւ հայկական արքաների միջեւ առաջանում է թշնամություն: Կռվից առաջ Տիգրանին հաջողվում է քրոջը՝ Տիգրանուհուն, հնարամտությամբ փրկել եւ ազատել Աժդահակից: Տիգրանը Կապադովկիայից, Վրաց եւ Աղվանից աշխարհներից, Մեծ ու Փոքր Հայքից հավաքում է իրեն ենթակա զորագընդերը եւ ամբողջ հզո-րությամբ, «սքանչելի զինավառված» գնում է արշավի: Տիգրանը սկսում է պատերազմը, եւ կռիվը ավարտվում է միայն այն ժամանակ, երբ Տիգրանը դեմ առ դեմ հանդիպում է Աժդահակին: Տիգրանն իր երկար նիզակով հարվածում է Աժդահակի կրծքին, Աժդահակի երկաթե ամուր զրահը ճեղքվում է, եւ երբ Տիգրանը նիզակը դուրս է քաշում՝ նիզակի հետ դուրս է բերում Աժդահակի թոքի կեսը: Նման շարադրմամբ մեր պատմագետները հեռացնում են Մ. Խորենացու պատմագրությունից արեւապաշտական դիցահավատամքային հենքը եւ մեզ են ներկայացնում մեկ այլ չոր պատմություն, լեցուն դեպքերով եւ անուններով: Մ. Խորենացու ներկայացրած հանգույցի հետեւում ինչ-որ անհասկանալի խնդիր կա մեզ համար, եւ հասկանալի է, որ այս դաշնակցային փոխհարաբերության մեջ, մեր ուշադրության կենտրոնից ինչ-որ բան դուրս է մնացել, որի բացատրությունը մենք կարող ենք գտնել միայն «Տիգրան եւ Աժդահակ» ավանդապատման նորովի լուսաբանման մի-ջոցով, կամ հասկանալ ավանդապատումը այնպես, ինչպես մատուցում է Մ. Խորենացին: Հիմա փորձենք հասկանալ, թե իրականում ինչի՞ մասին է պատմում Մ. Խորենացին «Տիգրան եւ Աժդահակ» դիցամարտում: Աժդահակ-Աժի Դահակը մեր դիցաբանական մշակույթում Մարաստանի Աստիագես թագավորն է եւ վիշապազնուների հայրը: Պատմահայրը ներկայաց-նում է մեր տարածաշրջանի հնագույն ավանդապատումների «Հերոս եւ Վիշապ» հակամարտությունը դասական երեւույթը: Այս առումով շատ հե-տաքրքրական է «Տիգրան եւ Աժդահակ» ավանդապատման եւ Աժդահակի տեսած երազի շարադրանքը Մ. Խորենացու կողմից: Ավանդապատման ուշադիր քննախու-զությունը Մ. Խորենացու դիտակետից մեզ հանգեցնում է այս ձեւակերպմանը, «Հայոց ավանդապատումը ասում է, որ Պարսից եւ Հայոց դաշ-նակցությունը շատ էր մտահոգում Վիշապին, նրանց դաշնակցությունը հիշելով, Վիշապը մնում էր անքուն եւ հաճախ իր խորհրդականներին հարց էր տալիս, թե ի՞նչ հնարներ ու միջոցներ կարելի է գտնել՝ քանդել բյուր զորք ունեցող Հայոց արքայի եւ Պարսից արքայի բա-րեկամությունը»: Սա է ավանդապատման բուն էությունը: Մինչեւ ավանդապատման դրույթներին անցնելը, տեսնենք, թե ինչ դիցաբանական տեղե-կություններից է օգտվում Մ. Խորենացին, որոնք պահպանված էին մեր մշակույթում եւ կապվում են Աժդահակի կամ առհասարակ դիցական Վիշապ երեւույթի հետ: Առաջինը, որ մեզ Մ. Խորենացին ներկայացնում է հայոց դիցահավատամքային համակարգից, Վահագն Աստվածն է եւ նրա Վիշապա-քաղությունը: Մեր մշակութաբանության կողմից չկա հարցադրում, թե ի՞նչու է Մ. Խորենացին առաջինը ներկայացնում ոչ թե հայոց դիցահորը, այլ Վահագնին: Սա առանձին խնդիր է, մենք ներկայացնենք ժամանակակից հայ մշակույթում ձեւավորված տեսակետը, Վահագնը Վիշապա-քաղ է եւ ժամանակակից մեր ընկալումներում վիշապաքաղությունը նույնացվում է Վիշապ սպանելու կամ ոչնչացնելու երեւույթի հետ: Այս մոտեցումը հիմնովին սխալ է: Հայկական վիշապամարտության դիցական ընթացքը ուսումնասիրողներին պատմահայրը անմիջապես հու-շում է, որ «Հերոս եւ Վիշապ» հակամարտության հիմքը առաջին հերթին Վիշապի սանձահարումն է եւ ենթարկեցնելը: Հենց այս մոտե-ցումն է ընկած «վիշապաքաղ» մտքի հիմքում: «Քաղել» բառը հիմնականում նշանակում է «հավաքել», դրա մեջ ուղիղ իմաստով բացակայում է «սպանելու կամ վերացնելու» տարրը, հետեւաբար կարող ենք ասել, որ Վահագնի վիշապաքաղությունը լուծում է Անեզրական հավասարակշռության խնդիրը եւ այն, որպես հավերժական փաստ, ամրագրված է հայոց դիցահավատամքային համակարգում՝ որպես գերակա եւ անխախտ դոգմատ. «Արարչությու-նը Չարին չի ոչնչացնում, այլ հնազանդեցնում է եւ դարձնում է օգնական բարեբերության համար»: Վիշապը հայոց դիցահավատամքային հա-մակարգում մշտապես գտնվում է Վահագնի հսկողության տակ եւ ունի կոնկրետ պարտականություններ: Օձ վիշապը հսկում է Ջրի ակունքը, որին իր հերթին վերահսկում է Վահագնը: Մ. Խորենացին հուշում է, որ Արեւապաշտական գաղափարախոսության համակարգը այնպես է կառուցված, որ Վի-շապը ի սկզբանե ենթակա է միայն Վահագն Աստծուն եւ հայոց թագավորներին:
Մեր տեսակի հաղթանակը պայմանավորված է Հայոց արքաների վիշապասանձությամբ
Անկառավարելի դիցական Վիշապը կառավարվում է միայն Հայոց Վահագն Աստծո եւ հետո նոր հայոց թագավորների կողմից, եւ միայն այդ ժամանակ է Վիշապը ենթարկվում եւ կատարում իր դիցական պարտականությունները:Մ. Խորենացին հայոց դիցահավատամքային համակարգի դիցական Վիշապին երկրորդ անգամ ներկայացնում է «Տիգրան եւ Աժդահակ» ավանդապատման մեջ եւ հիմնավորում է վիշապասանձության անքակտելությունը հայոց հավատամքի մեջ: Այս անգամ նույնպես Վիշապը ենթակա է եւ կատարում է իր դիցական բարի ծառայությունը Հայոց արքային: Համաձայն Աժդահակի երազի, Տիգրանը Վիշապի վրա նստած հարձակվեց Աժդահակի վրա եւ սպանեց նրան: Այստեղ մի տրամաբանական հարց է ծագում, ինչու՞ է արքա Տիգրանը Վիշապի վրա նստած մարտնչում Աժդահակի հետ, ո՞րն է այս երեւույթի խորհուրդը: Փորձենք գտնել հարցի պատասխանը հայոց դիցահավատամքային համակարգի ու նաեւ համակարգի կիրառական երեւույթը հանդիսացող գորգագոր-ծության մեջ:Նախ անդրադառնանք գորգագործությանը: Մենք գիտենք, որ Վիշապը հստակ ներկայացված է հայոց գորգագործության մեջ, բայց չգիտնեք, թե ինչու: Պատասխանը մեկն է, գորգը պատրաստվում էր ամենաբարձր դասի համար, այսինքն՝ թագավորի, հետեւաբար թագավորի համար պատրաստված գորգը պետք է բոլորին մատնանշեր տվյալ թագավորի հիմնական արժանիքը, որն էր վիշապասանձությունը: Թագավորը նստում էր կամ կանգնում էր վիշապագորգի վրա, որը խորհրդանշում էր վիշա-պի դիցական ենթակայությունը եւ հայոց թագավորի դիցական գերակայությունը:Հայկական գորգերի ուսումնասիրությանը 40 տարի նվիրած Վ. Թաթիկյան ասում է. «Գորգը, առավել, քան մյուս արվեստները, հրաշալի կարողա-ցել է պահպանել մեր կրոնական հավատալիքների բազմաշերտությունը: Գորգագործն այնպես հնարամտորեն է խաչաձեւում քրիստոնեական եւ հեթանոսական հասկացությունները, որ կարելի է այն յուրացնել որպես մտածողության դասական օրինակ: Դրանով նա ակամայից կատարում է գիտա-կան աշխատանք: (Ըստ Վ. Թաթիկյանի) Աշխարհում գորգի հայտնի մասնագետները հստակորեն ասել են, որ դասական վիշապագորգը հայկական է: Աշխար-հում այսօր 200-ին մոտ դասական վիշապագորգ է մնացել, որից միայն մեկն է Հայաստանում՝ Սարդարապատի թանգարանում»:Իսկ պատմահայրը հայոց դիցահավատամքային համակարգի միջոցով հուշում է, որ Վիշապը հայոց հավատամքի մեջ շատ կարեւոր ու որոշակի կերտվածք ունի, նա ոչ բարի է, ոչ չար, նա դառնում է չար կամ բարի՝ ըստ նրա տիրոջ կամքի: Քանի դեռ Վիշապը ծառայում է հայոց արեւապաշտական դիցահավատամքային համակարգի շրջանակներում, նա ստիպված պետք է ծառայի հայոց արեւապաշտական 4 հիմնադրույթային գաղափարներին եւ նրանց ներկայացնող 4 աստվածներին:Առաքելականություն-ԱՐԱՄԱԶԴ,Լուսավորչականություն-ՏԻՐ,Արիականություն-ՎԱՀԱԳՆ,Բանախոսություն-ՄԻՀՐ:Յուրաքանչյուր կետ ունի բացատրություն, որ մենք կտանք մեկ այլ աշխատանքում: Գիտե՞ր այս համակարգի եւ վիշապասանձման դիցական երե-ւույթների մասին Մ. Խորենացին: Անշու՛շտ գիտեր, եւ մեզ համար շատ կարեւոր է տեսնել, թե ինչպես է մեր պատմահայրը կարողացել դասա-կան նյութը թաքնագրված ու գեղեցիկ փոխանցել մեզ:1) Խորենացին երազի միջոցով ներկայացրել է արեւապաշտական հավատամքի կրողին եւ ընդդիմախոսին:2) Արեւապաշտության կրողը Վահագն-Տիգրանն է, ընդդիմախոսը՝ Վիշապ-Աժդահակը:Մ. Խորենացին տեղյակ էր դիցահավատամքային խնդիրներին, վստահաբար գիտեր, որ հայոց հավատամքում Վիշապին սանձահարողը Վահագն Աստվածն է, որը հանդես է գալիս պատմահոր մոտ Տիգրան անունով, իսկ Տիգրանի ժառանգը՝ Վահագն անունով, այլ դիցական անհատականություններ արեւապաշտական գաղափարախոսության մեջ զրկված են վիշապասանձության դիցական ուժից: Մ. Խորենացին այս մոտեցմամբ ապագա սերունդներին հստակ բացատ-րում է, որ մեր տեսակի հաղթանակը պայմանավորված է Հայոց արքաների վիշապասանձությամբ, ինչպիսին է Տիգրանը: Հաջորդ կարեւոր տեղե-կությունը, որը թողել է պատմահայրը, հետեւյալն է.1) Տիգրան եւ Աժդահակ մենամարտով վիշապը բացահայտում է իր երկրորդ դեմքը:2) Վիշապը տիտան է եւ ունի իրական ծնողներ, հայրը Վիշապ Աժդահակն է, մայրը՝ Վիշապ Անույշը:3) Վիշապա-հայր Աժդահակը սպանվում է:4) Տիգրանը Վիշապաքաղություն է անում, գերեվարում է Վիշապամայր Անույշին եւ վիշապազուններին եւ տեղափոխում է Հայաստան:5) Հայկական էթնո մտածողության մեջ Վիշապը մարդայնացվեց եւ, որպես վիշապ մարդ, իր իգական սկզբով տեղադրվեց Հայկական Աշխարհում:6) Աժդահակի Վիշապ կնոջը՝ Անույշին, եւ նրանց սերունդի աղջիկներին եւ պատանիներին գերիների բազմությամբ հանդերձ, Տիգրանը բնա-կեցրեց մեծ լեռան կամ Մասիս Լեռան փլվածքի վերջում կամ մեզ հայտնի Ակոռիս հատվածում:Մ. Խորենացին գրում է, որ տարածքները, որոնք տրվեցին վիշապազուններին, հասնում էին մինչեւ Գողթանի սահմանները: Ըստ որոշ տե-ղեկությունների, վիշապազնուների դաստակերտներն էին Տամբատ, Ոսկիողա, Դաժգույնք, Վրանջունիք եւ այլն: Նրանց է տրվում նաեւ 3 ավան՝ Խրամ, Ջուղա եւ Խոշակունիք՝ գետի մյուս կողմում, ամբողջ դաշտը, որի գլուխն է Աժդանականը: Մ. Խորենացին հիշեցնում է, որ «Հե-րոս-Վիշապ» կապը հայոց դիցհավատամքային ընկալումներում պետք է լինի անխախտ:Պատմահայրը ներկայացնում է մեզ «Հերոս եւ Վիշապ» անխախտ դոգմատից հայոց դիցահավատամքային ընկալումների աստիճանական հետընթացը: Պատմահայրը տեղեկացնում է, որ Աժդահակի սերունդը անմահ է եւ ներկայացնում է մեզ նրա սերունդին, վիշապազուն Արգավանին եւ զավակնե-րին: Վիշապազնուները ներկա են Արտաշեսյան պատումներում, նախ՝ իբրեւ բարեկամ, ապա՝ թշնամի: Թշնամության բացահայտման առիթը դարձավ Արտաշեսի կին Սաթենիկի սիրային կապը վիշապազարմ Արգավանի հետ: Վիշապազնուների դավադրությունը բացահայտում է Արտաշեսի որդի Արտա-վազդը եւ ոչնչացնում է Արգավանին ու բոլոր վիշապազուններին: Ըստ մեր դիցահավատամքային համակարգի գլխավոր դրույթի, Արտավազդը ոչն-չացնելուց զատ, պետք է հնազանդեցներ վիշապազուններին: Եվ այդ դրույթից ելնելով՝ պատմահայրը ներկայացնում է Արտաշեսի որդի Արտա-վազդին որպես վիշապամարտիկ, այլ ոչ թե վիշապասանձ: Այստեղ է, որ հստակ տեսանելի են դառնում Մ. Խորենացու խորը գիտելիքները, նա մատ-նանշում է մեզ հայոց հավատամքի մեջ առաջացած դիցահավատամքային խզումը: Ահա այս դրույթով է պայմանավորված նաեւ, որ Արտավազդը օժտված էր բնավորության այնպիսի գծերով, որոնք հակասում էին արեւապաշտական 4 գլխավոր դրույթներին: Նա չարացած է եւ շեղվել է բուն դիցական կանո-նից, այսինքն՝ Վիշապասանձից դարձել է Վիշապամարտիկ: Մեր կարծիքով՝ սա է այն հիմնական պատճառը, որից դրդված Հայրը անիծեց նրան, եւ Արտա-վազդին, որպես Վիշապամարտիկի, ստիպված փակեցին Մասիսի վիհերից մեկում: Իսկ Արտավազդի ազատման կամ չազատման խնդիրը արդեն բխում է վերոշարադրված դիցական անխախտ դրույթից:Փորձենք հասկանալ նաեւ, թե Տիգրանի կինը ինչ ազգից է: Աժդահակի եւ Տիգրանուհու երկխոսությունից կռահում ենք, որ Հայոց թագու-հի Զարուհին Արյաց տնից է, եւ Զարուհին, ըստ Աժդահակի, նախանձում է Տիգրանուհուն՝ «Արյաց տիկին դառնալուդ համար»: Ավանդապատման մեջ շատ կարեւոր է Տիգրանի քույրը, Մ. Խորենացին արքայի քրոջը շատ հետաքրքիր է ներկայացնում՝ կենտրոնացնելով ընթերցողի միտքը կար-ծես թե միայն Տիգրանուհու եղբայրասիրության վրա, որը միայն թվացյալ է:1) Մ. Խորենացին, շատ նրբանկատորեն նշում է, որ Աժդահակին, այլ ոչ թե Վիշապին ոչնչացելուց հետո Հայոց արքա Տիգրանը «Տիգրանուհուն մեծ բազմությամբ ուղարկում է Տիգրանակերտ քաղաքը»: Մ. Խորենացու շարադրածից հասկանում ենք, որ Տիգրանուհին Աժդահակին սերունդ չի պարգեւել, եւ Մ. Խորենացին մեզ շատ գեղեցիկ հուշում է, որ Տիգրանուհին է պահպանել հայոց դիցական թագավորական սերունդը: Ըստ պատմա-հոր՝ Տիգրանուհուց է սկիզբ առնում Հայոց Աշխարհում կամ, ինչպես նշում է պատմահայրը, այս կողմերում հայտնի «Ոստան ազատությա-ն» կոչված արքայազարմ ազնվական դասակարգը, ըստ պատմահոր՝ Տիգրանուհին է ապահովել Հայոց վիշապասանձ սերունդ: Ահա Տիգրանուհու կամ ըստ Մ. Խորենացու Ծիրանազգեստ հայ կնոջ, արեւապաշտական բուն Առաքելությունը: Այսպիսով, Մ. Խորենացին մեզ հուշում է, որ Հայոց աշխար-հում կա 4 տեսակ.1. ժառանգական-Վիշապասանձ, «Ոստան ազատության» արքայազարմ ազնվական դասակարգ:2. Ժառանգական-Վիշապազնուններ:3. Ժառանգական-Խառնածիններ:4. Ժառանգական-Հայկազանց երկրացիներ:Շատ կարեւոր է հասկանալ «Հայկազանց երկիր» տերմինը: Այս տերմինը հնչեցվում է Աժդահակի երազում. «Երազում նա մի անծանոթ երկրում էր, մի բարձրաբերձ լեռան մոտ, որի գագաթը թվում էր պատած սարսափելի սառնամանիքով: Կարծես մեկը ասում էր, թե դա Հայկազանց երկիրն է»: Կանգ առնենք այստեղ «Հայկազանց երկիր» բառակապակցության վրա, Աժդահակը օգտագործում է մի բառակապակցություն, որ իր արմատներով կապված է Հայկ Նահապետի ժամանակաշրջանի հետ, այսինքն «Հերոս եւ Վիշապ» անտոգոնիզմը Աժդահակի դիցաբանական հիշողության մեջ ամրացված է եւ, ըստ Աստվածաշնչի, ունի մեկ մեկնություն. «Եւ էղիցի Բաբելոն ի բլուրս բնակության վիշապաց, յապականութիւն եւ ի շնչիւն, եւ մի՛ բ-նակեսցի»: (Գրք. Jer, Գլ. 51 51:37) Երազի հաջորդ հատվածում ասվում է. «Երբ նա երկար նայում էր այդ լեռանը, հանկարծ մի ծիրանազգեստ կին ե-րեւաց՝ ծածկված երկնագույն քողով, բարձր լեռան գագաթին նստած: Կինը բարձրահասակ էր, խոշոր աչքերով, կարմիր այտերով եւ ծննդաբերության ցա-վերով էր բռնված»:Աժդահակը հիացմունքով ու ակնապիշ երկար ժամանակ նայել է այդ կնոջը: Հանկարծ կինը ազատվում է եւ բերում է 3 զավակ, 3-ն էլ հասակով ու տես-քով՝ կատարյալ դյուցազուններ: 1-ինը առյուծի վրա նստած սլացավ դեպի արեւմուտք, 2-րդը՝ ընձի (հովազ) վրա հեծած, դիմեց հյուսիս, 3-րդը վիթխարի վիշապ սանձած՝ բուռն թափով հարձակվեց մեր տերության վրա: Պարզաբանենք այս հատվածի գործողություն կատարող մասնակիցների էությունը.1) Բարձր Լեռ (Արարչագործությունը տեսած Արարատ սար),2) Ծիրանազգեստ կին (Դիցամայր),3) Դիցեր,4) Դիցական կենդանիներ:Աժդահակը կանգնած է իր ապարանքի տանիքին, իմաստունների հետ միասին, պատվում էր աստվածներին զոհերով եւ խնկով: Այդ պահին հանկարծ Աժդա-հակը վեր նայեց եւ տեսավ Վիշապ հեծած Մարդուն, որ Արծվի նման վայր սլանալով հարձակվում է Աժդահակի եւ մյուսների վրա, ցանկանում էր նաեւ կործանել Աժդահակի աստվածներին: Աժդահակը կռվի մեջ է մտնում սքանչելի դյուցազնի հետ, վերցնելով իր վրա դյուցազնի հարվածները, կռիվը վերջանում է Աժդահակի կործանումով:
Խորենացու պատմության շարադրանքի հիմքը Հայոց Հավատամքի բուն էությունն է
Նոր Կտակարանը նույնպես անմասն չի մնացել հայոց հավատամքի «Հերոս եւ Վիշապ», ինչպես նաեւ Ծիրանազգեստ Կնոջ ավանդապատումից: Այսպես է հայոց արեւապաշտական էությունը ներկայացվում Հովհաննեսի Հայտնությունում.1. Մեծ նշան մը երեւցաւ երկինքի մէջ.- կին մը՝ արեւը հագած, լուսինը՝ իր ոտքերուն ներքեւ, եւ տասներկու աստղէ պսակ մը՝ իր գլուխին վրայ,2. յղի ըլլալով կ՛աղաղակէր. երկունքի ցաւ կը քաշէր ու կը տանջուէր ծնանելու համար:3. Ուրիշ նշան մըն ալ երեւցաւ երկինքի մէջ. ահա՛ մեծ շառագոյն վիշապ մը կար, որ ունէր եօթը գլուխ ու տասը եղջիւր, եւ իր գլուխնե-րուն վրայ՝ եօթը թագ:4. Անոր պոչը կը քաշէր երկինքի աստղերուն մէկ երրորդը, ու նետեց զանոնք երկրի վրայ: Վիշապը կայնեցաւ այն կնոջ առջեւ՝ որ ծնանելու մօտ էր, որպէսզի լափէ անոր զաւակը՝ երբ ծնի:5. Կինը ծնաւ արու զաւակ մը, որ երկաթէ գաւազանով պիտի հովուէր բոլոր ազգերը: Անոր զաւակը յափշտակուեցաւ Աստուծոյ եւ անոր գահին քով:6. Կինն ալ փախաւ անապատը, ուր Աստուծմէ տեղ պատրաստուած էր անոր, որպէսզի հոն կերակրուի հազար երկու հարիւր վաթսուն օր:7. Ապա պատերազմ եղաւ երկինքի մէջ. Միքայէլ եւ իր հրեշտակները պատերազմեցան վիշապին հետ: Վիշապն ալ պատերազմեցաւ իր հրեշտակնե-րով,8. Բայց չկրցաւ յաղթել, ու երկինքի մէջ ա՛լ տեղ չգտնուեցաւ անոնց:9. Ուստի վտարուեցաւ մեծ վիշապը, այն նախկին օձը՝ Չարախօս ու Սատանայ կոչուած, որ մոլորեցուց ամբողջ երկրագունդը. Վտարուեցաւ դէպի երկիր, եւ իր հրեշտակները վտարուեցան իրեն հետ:10. Ու լսեցի երկինքի մէջ հզօր ձայն մը՝ որ կ՛ըսէր. «Հի՛մա եղաւ մեր Աստուծոյն փրկութիւնը, զօրութիւնն ու թագաւորութիւ-նը, եւ անոր Օծեալին իշխանութիւնը. որովհետեւ խորտակուեցաւ մեր եղբայրներուն Ամբաստանողը, որ ցերեկ ու գիշեր կ՛ամբաստանէր զա-նոնք մեր Աստուծոյն առջեւ:11. Անոնք յաղթեցին անոր՝ Գառնուկին արիւնով եւ իրենց վկայութեան խօսքով, ու չսիրեցին իրենց անձը՝ մինչեւ մահ:12. Ուստի ուրախացէ՛ք, երկի՛նք, եւ դո՛ւք՝ որ կը բնակիք անոր մէջ. վա՜յ երկրին ու ծովուն, որովհետեւ Չարախօսը իջաւ ձեզի՝ սաստիկ զայ-րոյթով, քանի որ գիտէ թէ ունի կարճ ժամանակ»:13. Երբ վիշապը տեսաւ թէ ինք նետուեցաւ երկրի վրայ, հալածեց արու զաւակ ծնանող կինը,14. Մեծ արծիւի երկու թեւեր տրուեցան այդ կնոջ, որպէսզի թռչի դէպի անապատ, իր տեղը՝ ուր պիտի կերակրուէր ժամանակ մը, ժամանակներ ու կէս ժամանակ՝ հեռու օձին երեսէն:15. Իսկ օձը իր բերանէն հեղեղի պէս ջուր թափեց կնոջ ետեւէն, որպէսզի հեղեղով ընկղմէ զայն:16. Բայց երկիրը օգնեց կնոջ. երկիրը բացաւ իր բերանը եւ կլլեց այն հեղեղը՝ որ վիշապը թափեց իր բերանէն:17. Վիշապն ալ բարկացաւ կնոջ դէմ, ու գնաց պատերազմելու անոր զարմէն մնացողներուն հետ, որոնք կը պահէին Աստուծոյ պատուիրանները եւ ունէին Յիսուսի վկայութիւնը:Թողնում եմ այս հատվածի զուգահեռ մեկնությունը եւ բավարարվում եմ միայն ներկայացնելով ՄԻՔԱՅԵԼ (մեկ հայ աստված) տերմինը: Տեր-մինի հիմքը ՔԱՅ-ՀԱՅ բառն է, համոզված եմ, որ Նոր Կտակարանի պարբերությունը օգտվում է Հայոց Արեւապաշտական Հավատամքի գլխավոր դր-ույթից, որը նույնությամբ ամփոփված է «Տիգրան եւ Աժդահակ» ավանդապատումում: Տեղին է այս հոդվածի շրջանակներում նաեւ հիշել Գրիգոր Նարեկացու «Տաղ Յարության»-ը եւ մեջբերումներ անել:
Տաղ ՅարութեանՓա՜ռըք Քրիստոսի ամենազօր յարութեան:Սայլն այն իջանէր ի լեռնէն ի Մասեաց.Եւ ի վերայ նորա աթոռք են կարգեալ,Եւ ի վերայ նորա՝ գահոյք ոսկեղէնք,Եւ ի վերայ նորա՝ բեհեզք ծիրանիք,Եւ ի վերայ նորա՝ Որդի արքայի,Եւ յաջմէ նորա վեցթեւեան սերովբէքն,Յահեկէ նորա՝ բազմաչեայ քերովբէքն,(հատված)
ԲԵւ մազն ամէն՝ հոյլ մարգարիտ.Եւ ահա չշարժէր սայլիկն այն,Եւ ահա չխաղայր անիւն այն:Այն ճորտն ճոճ էր եւ ճապուկ,Ուռամիջակ, հաստաբազուկ,Լայնաթիկունք, խարտիշագեղ, ահեղագոչ.Նա ձայն ածէր եզնամոլին,Կանչիւն առնէր աթոռակին.Դարձեալ խաղայր եզնամոլը՛ն,Խաղայր, ցնծայ աթոռակըն.(հատված)
ԳԵւ այն մանուկ խարտիշագեղն՝Այն Յովհաննէսն էր Մկրտիչն.Եւ այն չորս կուրծն սայլին՝Աւետարանն էր Քրիստոսի:(հատված)
ԴԻ գիլ գայր, ի գիլ, սայլիկն ի գիլ,Ի Մասեաց յաջ կողմանէնՍայլիկն ի գիլ գայր, ի գիլ.Եւ ճռընչալով գայր, մտանէր յԵրուսաղէմ.Եւ որդիք նոր Սիովնի ելին ընդառաջ,Որք երգէին զերգս ասելով.-Փա՜ռըք Քրիստոսի ամենազօր յարութեան,Այսօր արձակեցաք ի կապանաց նախնոյԵւ վերստին նորոգմամբ:(հատված)
Տաղի մեջ նույնպես կրկնվում է վիշապասանձության դիցաբանական ողջ երեւույթը, որը կատարվում է Մեծ Լեռան վրա: Անդրադառնալով Գ. Նարեկա-ցու այս Տաղին՝ ընթերցողի ուշադրությունը հրավիրում եմ երեւույթի կրկնության վրա: Ներկայացված նյութերը հայ պատմագրության մեջ ուշադրության գրեթե չեն արժանացել: Կցանկանայի շեշտել, որ Մ. Խորենացու «Պատմությունը» շատ լուրջ մեկնության կարիք ունի դիցահավատամքային տեսանկյունից: Ես չեմ թերագնահատում եղած ուսումնասիրությունները, բայց ինձ հայտնի որեւէ հեղինակ չի կարո-ղացել բացահայտել Մ. Խորենացու պատմագրության իրական հոգեկերտվածքը:Վերջին շրջանի Վիշապաքաղության դասական մեկնությունը կատարել է Ալ. Վարպետյանը. «... Վիշապները եւս չեզոքացվում են կամ սանձահար-վում, որի այլաբանական փորձն ունեին մեր թե այլոց նախնիք: Հիշենք Վահագն վիշապաքաղին եւ ռուսական Կաշչեյ Անմահի ասքը (բառացի՝ «Անմահ գերի»), որի վախճանը գտնվում էր Տիեզերածովի մեջ գտնվող կղզու, նրա կաղնու տակ գզրոցի, գզրոցի մեջ՝ նապաստակի, նրա մեջ՝ սագի, սագի մեջ՝ ձվի, ձվի մեջ՝ նետասեղի ծայրին...»:Ցանկանում եմ նաեւ անդրադառնալ «Լուսանցք» թերթում տպագրված Քուրմ Մանուկի որոշ մտքերին, որոնք նա արծածել է իր հոդվածում: Ճիշտ է Քուրմ Մանուկի մոտեցումը: Նա կարծում է. «Աժդահակապատումը հիմք է տալիս ենթադրելու, որ մի քանի Աժդահակներ են եղել: Երազ տեսնո-ղը վերջին Աժդահակը՝ հայոց Տիգրան Երվանդունի թագավորի ժամանակվա Մարաց թագավորն է եղել»: Տեղին է նկատել Քուրմ Մանուկը, որ «Խորենա-ցին իր ընթերցողին ծանոթացնում է նաեւ նրա նախնու՝ Բյուրասպի Աժդահակի հետ: Բյուրասպի Աժդահակ ասածը,- գրում է պատմիչը,- նրանց (պարսիկների) նախնին է՝ Նեբրովթին ժամանակակից: Որովհետեւ երբ լեզուները ամբողջ աշխարհի վրա ցրվեցին, այս բանը չկատարվեց խառնի-խուռն եւ առանց առաջնորդների, այլ կարծես մի աստվածային ակնարկությամբ որոշվեցին գլխավորներ եւ ցեղապետներ, որոնցից յուրաքանչ-յուրն իր սահմանը ժառանգեց կարգով եւ զորությամբ: Սա (Աժդահակը,- Ք.Մ.) ոչ այնքան քաջությամբ (ինչպես Նեբրովթը,- Ք.Մ.), որքան ճո-խությամբ եւ ճարտարությամբ իր ազգի ցեղապետությունը վարում էր Նեբրովթին հնազանդվելով...»: Համամիտ եմ Քուրմ Մանուկի այն տե-սակետին, որ Մ. Խորենացին թաքնագրում է իր պատմությունը: «Գալով մեզ հետաքրքրող Բյուրասպն Աժդահակին՝ նկատենք, որ նրա ծագումը բնութագրելով՝ Խորենացին ասում է՝ «վիշապազուն» (վիշապներից սերված, վիշապների կողմից ստեղծված) եւ «վրիպածին» (սեռական անբնական կա-պից ծնված մեկը...):Չպետք է համաձայնեմ Քուրմ Մանուկի այս թեզին՝ «Թե ինչու էր քրիստոնյա պատմիչն այդքան սիրում իր հեթանոս (հեթանոս տերմի-նը շատ վիճարկելի է նույնիսկ Մ. Խորենացու մոտ,-Ա.Մ.), արքային»: Ուշադիր կարդալով Մ. Խորենացուն՝ շատ դժվար է նրան համարել քրիստոնէա պատմիչ («է» տառը բառի մեջ արտահայտում է Հայոց Էության բուն գաղափարը): (Որպեսզի թյուրըմբռնում չլինի, հարկ ենք համարում «Լուսանցք»-ի կողմից մի պարզաբանում անել: «Թե ինչու էր քրիստոնյա պատմիչը այդքան սիրում...»-ը քուրմ Մանուկի թեզը չէ: Դա քուրմ Մանուկի «Աժդահակի երազը» նյութի ենթավերնագիրն է, որ դրել է խմբագիրը: Պարզապես այդ «Թե ինչու էր...»-ը պետք է կարդալ ոչ թե հարցականով, այլ՝ հաստատական (ինչպես եւ կա): Այն է՝ դրանով պատասխան է տրվում բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե Խորենացին քրիստոն-յան պատմիչ է: Այլ կերպ՝ ընթերցողին ասել ենք,- ահա՛ թե ինչու է «ձեր» (գերակշռող մասի համոզմամբ) քրիստոնյա պատմիչը այդքան սիրում մեր՝ հեթանոս արքային-խմբ.):Ամփոփելով այս քննախուզությունը՝ ասենք, Մ. Խորենացին իր պատմության շարադրանքի հիմքը դարձրել է Արեւապաշտական Հավատամքի ձո-ների ոչ թե պատառիկները, այլ Հայոց Հավատամքի բուն էությունը: Պատմահոր միջոցով մեզ է հասել աշխարհաստեղծ Հայոց Հավատամքի բուն էությունը, որը ճշմարտապես պահպանվել է նաեւ Նոր Կտակարանում, եւ հայտնի է Հովհաննեսի Հայտնություն պատմությամբ: Այս Հայտնությունը կառուցված է հայոց վիշապասանձությանը համարժեք, իսկ Հայտնության հեղինակը չէր կարող ունենալ այլ անուն, քանի որ Միջագետքի դիցահավատամքային համակարգում ընդամենը կա մեկ Հերոս, որի անունն է Ձենով Հովան (Հովանես): Նրան է տրված հնչեցնելու Ա-նեզրական Դիցական Ճշմարտության Ձայնը հազարամյակներ ի վեր եւ ինքը, նույն Ձենով Հովանը, ազդարարում է իր տեսակի հավերժականութ-յունը՝ այս անգամ Նոր Կտակարանից:
Արամ ՄկրտչյանԳերմանիա
«Լուսանցք» թիվ 1-3 (177-179), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Երբ եկեղեցին «լծված է սերնդի ապուշացման գործին»...




Գրել է Լուսանցք   
28-01-2011
Երբ եկեղեցին «լծված է սերնդի ապուշացման գործին»Ազգային տոնե՛րը միայն կբացեն նույն սերնդի աչքերը
http://www.louysworld.com/ կայքէջը հայտնում է, որ ««Էջմիածինը հունվարի 14-ը հայտարարել է «Հիսուսի թլփատման տոնակատարության օր (հունվարի 6-ից 8 օր անց)»: Շնորհավորում ենք համայն հայությանը նման պատվի արժանանալու համար: Կեցցե՛ Առաքելական եկեղեցու հով-վապետը, որ կարողացավ ամենակարճ ժամկետում հաստատել Հիսուսի մարդայնացումը՝ պուպուլի կտրվածքով: Եվ նաեւ...»»... 

Ինչեւէ: Մեր կարծիքով, սա եւս մեկ ազգային տոն խառնելու հեռահար միտում ունի:

Նախ հիշեցնենք, որ բոլոր հայարիական-հեթանոսական տոներն ու ծեսերը քրիստոնեաբար «կերպարանափոխվեցին» եւ դարձան հուդա-քրիստոնեա-կան, բայց առ այսօր հայերը հունվարի 1-ին անգամ տոնում են տարեփոխություն ու ամանոր, այլ ոչ թե արեւմուտքցիների նման՝ սուրբ ծննդյան տոներ: Փետրվարի 13-14-ին տոնում են հայոց կրակապաշտական-արեւապաշտական Տրնդեզը եւ ոչ թե՝ Տիառնընդառաջը (իրենց տիրոջը՝ Հիսու-սին նկատի ունեն)... Հետո Վարդավառը տոնում են որպես ջրի, մաքրության՝ Աստղիկ Աստվածուհու վարդաջրով ցողվելու, մաքրվելու-գեղեցկանալու տոն եւ ոչ թե՝ քրիստոնեական հերթական մի սեւազգեստ ծիսական արարողություն... Իսկ շատ հայեր արդեն նոր տարին՝ գարնանամուտը տոնում են մարտի 21-ին, Վահագն Աստծո վերածննդի օրը... Հիշեցնենք, որ այսպես կոչված քրիստոնեական սուրբ ծննդյան օրերին հայերն արդեն Միհր Աստծո տոնն են նշում՝ ձմեռային արեւադարձի օրը... Կա նաեւ Տիրատոն, Զատիկ՝ Մայր Անահիտի տոն, դեռ պետք է վերականգնվեն Հայ Աստվածներ Հայր Արայի, Վանատուրի եւ Նանեի տոները եւ այլք, որոնք եկեղեցին այդպես էլ չքրիստոնեացրեց: Չկարողացավ: Դրա համար էլ կորցրեց... Քրիստոնեացված տո-ները հուդա քրիստոնեաբար տոնվում են միայն եկեղեցու ներսում, իսկ ժողովրդի մեջ կենացները, ջրոցին, կրակ վառելն ու նախնյաց փառաբա-նելը մնացին որպես հայկական (հեթանոսական) ավանդույթ, ոչ թե՝ ողբալ-աղերսելն ու Հիսուսի հարություն առնելն ու այսպես կոչված պայծառակերպվելը, հրաշափառվելը...  

Սա այնքան ակնհայտ է, որ Հայ առաքելական եկեղեցին նույնիսկ բացահայտ աղմկում է, թե հայեր, մի՛ հեթանոսացեք՝ Զատիկի գունավոր՝ բնական գույներն արտահայտող ձվերը միայն կարմիր ներկեք (իբր Քրիստոսի արյունն է), կրակի վրայով մի՛ թռեք Տրնդեզին, ջրախաղով մի՛ տարվեք Վարդավառին եւ այլն:  

Բայց հայերը հեթանոս (էթնոս-ազգային) են ի բնե եւ տոներն աղիողորմ աղերսներով չեն անցկացնում, այլ՝ գինեձոներով, փառաբանում-ներով ու բնությանը համահունչ՝ բնության չորս տարերքներին (հող, ջուր, կրակ, օդ) պատվելով: 

Եվ ահա, http:/ www.louysworld. com/ կայքէջի նոր լուրը եկավ հավաստելու, որ Հայ առաքելական եկեղեցին հիմա էլ մի նոր հայկական տոնի դեմն առնելու խնդիր է լուծում: Որովհետեւ հունվարի 14-ին ազգայնական, ցեղակրոն հայերը նշում են Ցեղակրոնի (Ցեղակրոնության) օրը, որը հունվարի 1-ին՝ Գարեգին Նժդեհի ծննդյան տոնի հետ միասին ամանորի եւ սուրբ ծննդյան կոչված տոներն իրապես ստվերելու հե-ռահար վտանգի մեջ են գցել...… 

Լա՜վ, եթե նույնիսկ ընդունենք, որ Ցեղակրոնի օրվա դեմ չէ այս քայլը, ապա մի հարց մնում է այնուամենայնիվ՝ հայերը հիմա էլ թլպատման տոնակատարությու՞ն են նշելու...  
Հերիք չէ հայ քրիստոնյաները Սիոնը եւ Իսրայելը որպես սուրբ լեռ ու տարածք են նախընտրում, քան՝ Մասիսներն ու Արարատը, «Սիո-նի մանուկներին» են փառք տալիս, որպես «Արեւի որդիների», ոչ թե արեւապաշտ հայերին ու արիներին, մահացած հայի հոգին «ի վերին Ե-րուսաղեմ» են ուղարկում, ոչ թե Հայկական լեռնաշխարհ... հիմա էլ թլպատվելն են տոն համարում...  

Միեւնույնն է՝ հունվարի 14-ը Հայոց մեջ մնալու է որպես Ցեղակրոն հայի օր եւ ոչ թե հրեա Հիսուսի թլպատման տոն:Նույն՝ http://www.louysworld. com/ կայքէջը գրում է, որ վերջերս հարց է քննարկվել կայքում, թե՝ «Ի՞նչ եք կարծում, ինչու է այսօր ե-կեղեցին լծված նոր սերնդի զանգվածային ապուշացման գործին...»:  

Այցելուներից մեկը պատասխանել է. «Առհասարակ Քո էությունից պիտի բխի Աստվածապաշտությունը... ոչ թե եկեղեցու կամքից»: Նաեւ հայտնի ազգային մտավորական Հայկ Ասատրյանի՝ «եթե քեզնից դուրս կա Աստված, ապա դա զինակիցն է ուրիշների, եւ նրանք քեզ հետ կվարվեն որպես անոգի ա-ռարկայի» մեջբերումն է նշված ու էլի այսպիսի մտքեր: 

Կայքի այցելուները կարծում են, որ «Ցանկացած գաղափարախոսություն՝ ինչպիսին էլ այն լինի, եթե չի օգնել ու չի օգնում Ազգի ու Պե-տականության զորացմանը, ուրեմն ոչ միայն անպիտան է, այլեւ՝ խիստ վտանգավոր»: Մասնավորապես մեկն արձագանքել է. «Ինձ, տվյալ պահին անի-մաստ է թվում թեոլոգիական դետալներ ճշտելն ու գաղափարներին զուտ գիտական մոտեցում ցուցաբերելը: Որեւէ կոնկրետ վարդապետություն պետք է դիտվի իր ամբողջության մեջ. - Հայանպա՞ստ է արդյոք այն, զորացնու՞մ է Ազգի միտքն ու հոգին, սնվում է Նրա՞ արմատներից, հավատից, թե՞ թուլաց-նելով Ազգի հիշողությունը՝ տանում է նրան դեպի ինքնակործանում: Եթե բոլոր ժամանակներում քրիստոնեությունը հանդիսացել է բացա-ռապես քաղաքական գործոն, եթե Հայ եկեղեցին 1700 տարի եղել է քաղաքական հետաքրքրություններ ունեցող ամենահավակնոտ կառույցը, ո-րը հանդգնել է Ազգի գոյությունը պայմանավորել միայն ու միայն իր վարդապետության առկայությամբ, ապա՝ սրանց հանդեպ զուտ թեոլո-գիական հետաքրքրությունը ժամանակի զուր վատնում է»...  

...Ի՞նչ եք կարծում, եթե այսօր եկեղեցին լծված է նոր սերնդի զանգվածային ապուշացման գործին, ապա միամտություն չէ՞ արդյոք՝ հատկապես «Լույս աշխարհ»-ում խնդիրը քննարկել միայն պատմափիլիսոփայական տեսանկյունից. ամփոփում են բանավեճի մասնակիցները: 

Դառնալով ազգային ու եկեղեցական տոներին՝ նշենք մի զարմանալի բան էլ. դեկտեմբերի 4-ին «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է հայոց առաջին լուսավորիչներ սուրբ Թադեոս եւ սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը»: Հընթացս երեկոյան ժամերգութ-յան, Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ հանդիսավորապես Էջմիածնի Մայր Տաճար են բերվում «Մայր Աթոռի Գանձատանը պահվող սբ. Թադեոս եւ սբ. Բարդուղիմեոս առաքյալների մասունքները»:  

Այլեւս զարմանալի չէ, որ այս հրեա առաքյալների մասունքները սուրբ են որոշ հայերի համար: Եթե որոշ հայերի համար աստվածը (նկատի ունեն Տիեզերքի Արարիչը, ինչը պարզապես խեղկատակություն է եւ հանդգնություն Տիեզերքի իրական Տիրոջ նկատմամբ) հրեական Եհովան է, ա-պա պարզ է, որ նրա որդին էլ կլինի նրանց փրկիչը, իսկ նրա հետեւորդ հրեաներն էլ՝ առաքյալները...  

Իսկ վերջերս էլ արծարծվում է պարթեւ Գրիգոր լուսավորիչ կոչեցյալի մասունքները Հայաստան բերելու հարցը...Ուստի՝ սույն հոդվածն ավարտում ենք վերոնշյալ կայքին հղում անելով՝ «Ի՞նչ եք կարծում, եթե այսօր եկեղեցին լծված է նոր սերնդի զանգ-վածային ապուշացման գործին, ապա միամտություն չէ՞ արդյոք խնդիրը քննարկել միայն պատմափիլիսոփայական տեսանկյունից»...
 
Վահագն Նանյան
 
«Լուսանցք» թիվ 3 (179), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Կոմանդոս. Եթե պատերազմ սկսվի, հայկական բանակը ավելի շատ տարածք կնվաճի

Կոմանդոս. Եթե պատերազմ սկսվի, հայկական բանակը ավելի շատ տարածք կնվաճի



PanARMENIAN.Net - Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում, Հայաստանը կարող է կորուստներ կրել սկզբնական փուլում, սակայն հետո հավասարակշռություն կհաստատվի և հայկական կողմին կհաջողվի ոչ միայն ետ բերել կորցրածը, այլ ավելի մեծ տարածք գրավել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ղարաբաղյան պատերազմի հերոս, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Ըստ նրա, այսօրվա դրությամբ Ադրբեջանը բավականին ուժեղ է, սակայն հայոց բանակը լավատեղյակ է ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների ռազմավարությանը:

Արկադի Տեր-Թադևոսյանը խոսել է նաև հայկական բանակի խնդիրների մասին: Ըստ նրա, հասարակության խնդիրները բնականաբար արտացոլում են գտնում նաև բանակում: Կոմանդոսը վստահ է, որ անհրաժեշտ է խոսել ԶՈւ շարքերում առկա խնդիրների մասին և աշխատել դրանք վերացնելու ուղղությամբ:

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճեց Հայաստանի 2011 թվականի չեմպիոնի տիտղոսը

29.1.2011 Հայաստանի 71-րդ առաջնություն. 11-րդ տուր
 
Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որն այս տարվա մարտին կդառնա 20 տարեկան, նվաճեց Հայաստանի 2011 թվականի չեմպիոնի տիտղոսը:

Արդյունքներ
Ս. Տեր-Սահակյան - Տ. Լ.Պետրոսյան 1 - 0
Ա. Անաստասյան - Հ. Մելքումյան 1 - 0
Դ. Գ.Պետրոսյան - Զ. Անդրիասյան ½ - ½
Արա Մինասյան - Ա. Փաշիկյան 0 - 1
Արտ. Մինասյան - Ռ. Հովհաննիսյան ½ - ½
Տ. Քոթանջյան - Ա. Գրիգորյան ½ - ½

Ամփոփիչ աղյուսակ
Տ. Անուն 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Մ.  TB1 TB2
1. Ռ. Հովհաննիսյան  * ½ ½ 1 0 ½ ½ 1 1 1 1 1 8 39 5
2. Ս. Տեր-Սահակյան ½ * ½ ½ ½ 1 1 ½ ½ ½ ½ 1 7 36.75 5
3. Զ. Անդրիասյան  ½ ½ * ½ ½ 1 ½ ½ ½ 1 ½ 1 7 36 5
4. Ա. Փաշիկյան  0 ½ ½ * ½ ½ 1 1 1 ½ ½ 1 7 34.25 5
5. Ա. Գրիգորյան  1 ½ ½ ½ * ½ ½ ½ ½ ½ 1 ½ 6.5 35.5 5
6. Տ. Լ.Պետրոսյան ½ 0 0 ½ ½ * 1 1 ½ 1 ½ ½ 6 29.75 6
7. Արտ. Մինասյան ½ 0 ½ 0 ½ 0 * ½ 1 ½ 1 ½ 5 24.25 6
8. Հ. Մելքումյան  0 ½ ½ 0 ½ 0 ½ * 1 0 1 1 5 23.75 5
9. Արա Մինասյան 0 ½ ½ 0 ½ ½ 0 0 * 1 1 0 4 20.25 6
10. Ա. Անաստասյան 0 ½ 0 ½ ½ 0 ½ 1 0 * ½ 0 3.5 19.5 6
11. Դ. Գ.Պետրոսյան 0 ½ ½ ½ 0 ½ 0 0 0 ½ * 1 3.5 18.75 6
12. Տ. Քոթանջյան 0 0 0 0 ½ ½ ½ 0 1 1 0 * 3.5 16.25 6

Դուք կարող եք Հայաստանի 71-րդ առաջնության պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել մեր կայքում 2011 թ. հունվարի 18-23-ը, 25-29-ը: Սկիզբը` ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով): Ուղիղ հեռարձակում

Friday, January 28, 2011

Ռուբեն Զարգարյան.«Ադրբեջանում հարևան պետություններին ինքնավարության կարգավիճակ են առաջարկում»


Հունվար 28, 2011թ. 13:57
LXH-qaxtez11Պատմական գիտությունների թեկնածու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանը Analitika.at.ua –ին մեկնաբանել է Էլհան Շահինօղլիի <<Լեռնային Ղարաբաղ. կարգավիճակ առանց կարգավիճակի>> գիրքը:

Ադրբեջանցի քաղաքագետ Էլհան Շահինօղլին Բաքվում ներկայացրել է <<Լեռնային Ղարաբաղ. կարգավիճակ առանց կարգավիճակի>> գիրքը, որտեղ հեղինակը քննարկում է հակամարտությունների կարգավորման և ինքնավարության տրամադրման տասը մոդել: Նա գրում է. <<Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի հնարավոր կարգավիճակին` դրանք միջազգային նախադեպեր են. Ալանդյան կղզիներ, Թաթարստան /ՌԴ/, Ղրիմի, Հյուսիսային Իռլանդիայի, Հարավային Տիրոլի, Տրիեստի, Կատալոնիայի կարգավիճակը>>: Է. Շահինօղլին ձևացնում է, թե չի հասկանում ԼՂՀ և այդ նախադեպերի միջև սկզբունքային տարբերության մասին: Իսկ այն կայանում է նրանում, որ այդ ինքնավարությունների դեմ ոչ ոք ցեղասպանություն չի իրականացրել` նման ԼՂՀ ժողովրդի հանդեպ Ադրբեջանի ղեկավարության  սիստեմատիկ ցեղասպանությունների քաղաքականությանը: Ադրբեջանը Եվրոպա չէ: Ի տարբերություն Բաքվի ղեկավարության, եվրոպական երկրների կառավարությունների մտքով անգամ չէր կարող անցնել լայնամասշտաբ ագրեսիա, ցեղասպանություն և էթնիկ զտումներ իրականացնել իրենց ինքնավարությունների դեմ, ռմբակոծությունների և հրթիռակոծությունների ենթարկել խաղաղ քաղաքները: Սկզբունքային տարբերություն գոյություն ունի եվրոպական երկրների և Ադրբեջանի քաղաքական մշակույթի մակարդակների միջև:

Վաղուց կայացած, անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը <<ինքնավարության կարգավիճակ>> առաջարկելով` ադրբեջանցի քաղաքական գործիչները ոչնչով չհիմնավորված տարածքային հավակնություններ են ներկայացնում Լեռնային Ղարաբաղին: Իմանալով Բաքվի ռևանշիստների տարածքային ախորժակների մասին` հեռու չէ Ադրբեջանի հարևան այլ պետություններին իր կազմում ինքնավարություններ դառնալու նմանատիպ առաջարկություններով դիմելը:

Ի դեպ, Ալանդների մասին: Ալանդյան կղզիներում կրկին Ֆինլանդիայից անկախություն ստանալու պահանջներ են հնչում: Այդ մասին  հայտարարել է Ալանդների վարչապետ Ռոգեր Նորլունդը և ԵՄ-ում ալանդյան կառավարության ներկայացուցիչ Բրիտտ Լունդբերգը: Ակտիվորեն տարածվում է պրոֆեսորներ Դագ Անկարի և Բարրի Բատմանի <<Ալանդների անկախության հիմնական սկզբունքները>> գիրքը: Այդպիսով, ԼՂՀ համար կարգավորման ալանդյան մոդելի մասին  եվրոպական որոշ դիվանագետների և ադրբեջանական քաղաքագետների սիրելի փաստարկը չի դիմանում ժամանակի փորձությանը նույնիսկ Ֆինլանդիայում, որը, ընդգծեմ, սկզբունքորեն տարբերվում է Ադրբեջանից քաղաքական մշակույթի իր բարձր մակարդակով: 2008թ. Ալանդների խորհրդարանի անդամ Ռոջեր Ջանսոնը ընդգծել է, որ եթե Ալանդներում մարդկանց մեծամասնությունը գտնի, որ Ֆինլանդիան իրենց չի բավարարում, նրանք հանրաքվե կանցկացնեն. <<Եվ մենք միանշանակ համոզված ենք, որ այն բանից հետո, երբ մեր մարդիկ անկախության մասին որոշում կայացնեն, մեզ մոտ կղզիում չեն հայտնվի ֆիննական զորքերը>>:

Ի տարբերություն հանրաքվեների նկատմամբ եվրոպական քաղաքակիրթ ռեակցիայի, ԼՂՀ-ում նմանատիպ հանրաքվեի անցկացումից հետո  Լեռնային Ղարաբաղի դեմ 1991-1994թթ. վերջին պատերազմի ժամանակ ադրբեջանական ղեկավարության գործողությունները պետք է որակել որպես միջազգային պետական ահաբեկչության և ցեղասպանության քաղաքականություն, որն արտահայտվեց ԼՂՀ քաղաքացիների բնաջնջման, էթնիկական զտումների, խաղաղ բնակչության ռմբակոծությունների և հրթիռակոծությունների, գերեվարումների, մշակութային հուշարձանների ոչնչացման, ԶԼՄ-ներում և կրթական համակարգում ռասայական ատելության քարոզչության տեսքով :

Հոծախումբ օդային ռմբակոծությունների ժամանակ օգտագործվել են գնդիկային և ասեղային ռումբեր, որոնք պատկանում են զանգվածային բնաջնջման զենքերի շարքին: 1991թ. նոյեմբերից 1994թ մայիսը Ղարաբաղի միայն մեկ քաղաքի` Ստեփանակերտի վրա նետվեց <<Գրադ>>-ի ավելի քան 21000 ռեակտիվ արկ, <<Ալազան>> տիպի 2700 հրթիռ, ավելի քան երկու հազար հրետանային արկ, հարյուր ութսուն գնդիկային ռումբ, մոտ հարյուր հատ հինգ հարյուր կիլոգրամանոց ավիառումբ, այդ թվում ութը՝ վակուումային: Որպես օրինակ կարելի է բերել միայն երեք օրվա` 1992թ. փետրվարի 19-ից 22-ի տվյալները, երբ Ստեփանակերտում սպանվել և վիրավորվել է  150 մարդ, որոնց կեսը կանայք և երեխաներ էին: Մոսկվացի գրող Ինեսսա Բուրկովան, որ ԼՂՀ էր ժամանել Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար օգնությամբ, 1992թ. փետրվարի 23-ին Ստեփանակերտից Ռուսաստանի նախագահին դիմում էր ուղարկել, որտեղ ասվում էր. <<Տասնյակ օրերի ընթացքում` գիշեր ու զօր ադրբեջանական բանակը հրթիռակոծում է քաղաքը <<Գրադ>> հրթիռային կայաններից: Դրանց կրակից ամբողջովին հողին են հավասարվել բնակելի թաղամասեր, ոչնչացվել են ծննդատունը, հիվանդանոցը, հեռուստակենտրոնը:  Ամենուրեք հրդեհներ են բռնկված, սակայն դրանք հնարավոր չէ մարել>>: Դիմումը վերջանում էր կոչով` <<Անհապաղ դադարեցնե’լ Լեռնային Ղարաբաղում հայերի բնաջնջումը>>: Ադրբեջանական բանակը նմանատիպ հրթիռակոծություններ և օդային ռմբակոծությունների է ենթարկել նաև ԼՂՀ այլ քաղաքներ և գյուղեր:

1992թ. ապրիլի 10—ին ադրբեջանական զորքերի կողմից մի քանի ժամով զավթված ղարաբաղյան  Մարաղա գյուղում գազանաբար սպանվել է 81 մարդ, 67 գերեվարվել է. նրանցից շատերի ճակատագիրը առայսօր հայտնի չէ: Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը, որ գյուղ էր այցելել ադրբեջանցիների զորքերից ազատագրելուց անմիջապես հետո, վկայում է. <<Այդ օրերին Մարաղայում նկարահանված կադրերում դրոշմված են այստեղ տեղի ունեցած սարսափելի կոտորածի վկայությունները. գլխատված և անդամահատված մարմիններ, երեխաների դիակներ, արյունոտ հող և մարմնի մասեր այն տեղերում, որտեղ ադրբեջանցիները սղոցել էին կենդանի մարդկանց>>: 1992թ.  ամռանը ԼՂՀ տարածքի  45%-ը օկուպացված էր ադրբեջանական բանակի կողմից, և այն բնակիչները, որոնք չէին հասցրել թողնել իրենց օջախները, սպանվել էին ադրբեջանական զորքերի կողմից: Մարդկության դեմ ադրբեջանական հանցագործությունները ակնառու կերպով ցույց տվեցին միջազգային հանրությանը, որ ԼՂՀ պետական  անկախությունը այլընտրանք չուներ:

Է. Շահինօղլուն, այնպես ինչպես Բաքվի ադմինիստրացիան, անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի մեխանիզմը: Ադրբեջանական քաղաքագետներին անհրաժեշտ է իմանալ, որ վերջին ժամանակների միջազգային փորձը վկայում է այն մասին, որ արդեն ձևավորվել են էթնոքաղաքական հակամարտությունների կարգավորման որոշակի սկզբունքներ: Դա, առաջին հերթին, անկախության մասին հանրաքվեի անցկացումն է: Հանրաքվեներ արդեն անց են կացվել, կամ պլանավորվում են Արևելյան Թիմորում, Էրիտրեայում, Քվեբեկում, Ֆարերյան կղզիներում, Ջիբրալթարում, Արևմտյան Սահարայում, Նոր Կալեդոնիայում, Հարավային Սուդանում, Գրենլանդիայում,  Չերնոգորիայում:

Միջազգային հանրության կողմից երկրորդ կարևոր սկզբունքը ձևակերպված է հետևյալ կերպ` երկիրը կկորցնի միջազգայնորեն ճանաչված իր իրավունքները որևէ տարածքի նկատմամբ (երբեմն առանց սեփական համաձայնության) այն դեպքում, երբ ղեկավարությունը ընդունակ չի լինի արդյունավետ կառավարում իրականացնել ժողովրդավարության, մարդու իրավունքների հարգման, էթնիկ խաղաղության և տարածաշրջանում կայունության սկզբունքների հիման վրա: Բազմաթիվ մասնագետների կարծիքով այդ սկզբունքները փաստորեն դարձել են միջազգային իրավունքի նոր սկզբունքներ:

Այդ երկու սկզբունքները ամենաանմիջական առնչությունն ունեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: 1918թ-ից ի վեր Ադրբեջանի յուրաքանչյուր ղեկավարության օրոք հայերի դեմ ցեղասպանության նպատակաուղղված քաղաքականությունը  ակնառու և համոզիչ կերպով ցուցադրել է Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի կազմում մնալու անհնարինությունը: Ադրբեջանում հայերի նկատմամբ սիստեմատիկ և նպատակաուղղված ցեղասպանության փաստերը այնքան ակնհայտ և աղաղակող են, որ դա արդեն բավարար կլիներ, եթե ԼՂՀ պետական անկախության հռչակման համար նույնիսկ այլ իրավական հիմքեր չլինեին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձևավորվել է  պետական անկախության մասին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում, որը Լեռնային Ղարաբաղում  անց է կացվել 1991թ. դեկտեմբերի 10-ին` թե միջազգային իրավունքին և թե այդ ժամանակ դեռևս գոյություն ունեցող ԽՍՀՄ օրենսդրությանը լրիվ համապատասխան: Հանրաքվեի` որպես ուղղակի համաժողովրդական կամարտահայտության արդյունքի որոշումն օժտված է բարձրագույն իրավական հեղինակությամբ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ է դարձել որպես անկախ պետություն ի հայտ գալու փաստի շնորհիվ: 1905թ. Նորվեգիայում, 1944թ. Իսլանդիայում, 1962թ. Արևմտյան Սամոայում, 1974թ. Կոմորյան կղզիներրում, 1977թ. Ջիբութիում, 1993թ. Էրիտրեայում, 1999թ. Արևելյան Թիմորում, 2006թ. Չերնոգորիայում անց են կացվել անկախության մասին նմանատիպ հանրաքվեներ, որոնց արդյունքները միջազգային հանրության կողմից վերջիններիս որպես ինքնիշխան պետություններ ճանաչման հիմնական գործոն են ծառայել: ԼՂՀ անկախության մասին հանրաքվեի անցկացումը նույնպես ունի անշրջելի իրավական հետևանքներ:

Շատ հատկանշական է 1998թ. Կանադայի Գերագույն դատարանի որոշումը Կանադայի կազմից Քվեբեկի դուրս գալու հարցի վերաբերյալ, որի մեջ ասված է, որ չնայած երկրի սահմանադրությունը Քվեբեկին միակողմանի կարգով անկախություն հռչակելու իրավունք չի տալիս, սակայն այն դեպքում, եթե Քվեբեկի բնակչության ճնշող մեծամասնությունը արտահայտվի ի օգուտ անկախության, Կանադայի դաշնային ղեկավարությունը և մնացած նահանգները պարտավոր են սկսել Քվեբեկի  անջատման վերաբերյալ բանակցությունները: Գերագույն դատարանի եզրակացության մեջ հստակ ասված է հերթական հանրաքվեի դրական արդյունքի դեպքում անկախության հռչակման լեգիտիմության մասին: Կանադայի Գերագույն դատարանը ճանաչել է երկրի սահմանադրության մեջ Քվեբեկի անջատման քաղաքակիրթ մեթոդները սահմանող ուղղումներ մտցնելու հնարավորությունը:

2002թ. նոյեմբերի 8-ին Ջիբրալթարում անց է կացվել հանրաքվե, որին մասնակցած բնակչության 98,97%-ը այդ ինքնավար բրիտանական գաղութում Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի <<համատեղ ինքնիշխանություն>> մոդելի ստեղծման նախագծին դեմ է քվեարկել: Մեծ Բրիտանիան հանրաքվեի արդյունքները վկայակոչել է որպես հիմք բանակցային գործընթացում Ջիբրալթարի հարցի վերջնական լուծման համար: Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Դենիս Մաքշեյնը ընդգծել է, որ Ջիբրալթարի ժողովուրդը միաձայն արտահայտվել է այդ երկրի կարգավիճակի հարցում ցանկացած փոփոխության դեմ: Դ. Մաքշեյնը հայտարարել է, որ մենք հիմա ապրում ենք ոչ թե տասնյոթերորդ կամ տասնիններորդ դարում, երբ դիվանագետները կարող էին պայմանագրեր ստորագրել, իսկ մարդիկ պետք է նրանց ենթարկվեին: 2004թ. դեկտեմբերի 16-ին Իսպանիան Ջիբրալթարի վերաբերյալ բանակցությունների ձևաչափի փոփոխման  համաձայնություն է տվել: Իսպանիան առաջին անգամ ճանաչեց Ջիբրալթարը որպես միջազգային իրավունքի ինքնուրույն սուբյեկտ և համաձայնվել է նրա հետ բանակցություններ վարել եռակողմ ձևաչափով` Իսպանիա, Ջիբրալթար, Մեծ Բրիտանիա:

Արշիպելագի 44 հազարանոց բնակչության շրջանում հանրաքվեի ճանապարհով պատրաստվում են լուծել Դանիայից  Ֆարերյան կղզիների անկախացման հարցը: Ֆարերյան կղզիները  գրավոր ձևով դիմել են ՄԱԿ իրենց ինքնորոշման հարցի կապակցությամբ անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելու խնդրանքով: Սոցիոլոգիական հարցումների տվյալներով, մասնավորապես, Դանիայի բնակչության 68 տոկոսը համաձայն է Ֆարերներին ինքնավարություն տալ: Բոլոր դանիական կուսակցությունները ըմբռնում են ցուցաբերել ֆարերների դիրքորոշման նկատմամբ: Դանիական կառավարությունը հայտարարել է, որ չի խոչընդոտելու Ֆարերյան կղզիների անջատմանը, եթե նրանք այդպիսի ցանկություն հայտնեն:
2008թ. նոյեմբերի 26-ին Գրենլանդիայում անց է կացվել հանրաքվե, որի ժամանակ մոլորակի ամենամեծ կղզու բնակչության 80%-ը արտահայտվել է հօգուտ ինքնավարության ընդլայնման: Հանրաքվեն փաստորեն վերջին քայլը եղավ Դանիայից վերջնական անկախացման ճանապարհին:

Դանիայում հանրաքվեն դրականորեն է ընդունվել  ինչպես բնակչության ճնշող մեծամասնության, այնպես էլ քաղաքական էլիտայի մեծամասնության կողմից` ինչպես իշխող այնպես էլ ընդդիմադիր: Դանիայի նախարարների կաբինետի ղեկավար (այժմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար) Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հայտարարել է. << Ինձ ուրախացնում է այն, որ Գրենլադիայի բնակիչները այդքան համերաշխորեն սատարել են ինքնուրույնության ընդլայնման գաղափարին>>: Ընդդիմությունը գլխավորող սոցիալ-դեմոկրատների ղեկավար Հելլե Տորնինգ-Շմիդտը ընդգծել է. <<Շատ կարևոր է, որ այսուհետ գրենլանդիացիները իրավաբանական իմաստով ինքնուրույն ազգ կճանաչվեն և ավելի կկարողանան մեծ չափով տիրություն անել սեփական տանը>>:


Ժամանակակից դարաշրջանը բնութագրվում է երկու փոխլրացնող գործընթացներով` ժողովուրդների ինքնորոշում և նրանց անկախության ինչպես նաև միջազգային ինտեգրման ճանաչում: Վերջին 20 տարում երեք տասնյակ պետություն ՄԱԿ-ի անդամ է դարձել: Մի շարք պետություններ աշխարհի պետություններից միայն մի մասի կողմից են ճանաչված: Կոսովոն, Թայվանը, Արևմտյան Սահարան և Պաղեստինը ճանաչվել են տասնյակ երկրների կողմից: Լատինական Ամերիկայում վերջերս Պաղեստինի ճանաչման ալիք բարձրացավ: Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչվել են 4 պետության կողմից, Հյուսիսային Կիպրոսը` Թուրքիայի կողմից: Սակայն որոշիչն այստեղ ոչ թե քանակական, այլ որակական տեսանկյունն է, այսինքն, հենց անկախության ճանաչման փաստը: Այս տրանսֆորմացման հետևանքն այն է, որ նմանատիպ այլ էթնոքաղաքական հակամարտությունների կարգավորման գործընթացում արդեն ոչ պրոֆեսիոնալ և անհամոզիչ է խոսել նախադեպերի բացակայության կամ էլ այս կամ այն կոնկրետ դեպքի բացառիկության և անկրկնելիության մասին: Այս ամենը միջազգային իրավունքին դինամիկություն է հաղորդում, որն իմպերատիվ կերպով թելադրում է վաղուց ի վեր կայացած և հաջողությամբ զարգացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության վերջնական ճանաչման անհրաժեշտությունը:

ArmAr.am

Ի՞նչ է իրենից ներկայացնում Եվրոմիությունը



ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ – ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՀԱՆՑԱԳՈՐԾԱԲԱՐ ԴԱՆԴԱՂՈՒՄ ԵՆ…

Thursday, January 27, 2011

Մինչև այսօր բանակին վերաբերող գրականություն չունենք. Կոմանդոս

Քաղաքականություն || 15:12 / 27.01.2011
Արցախյան պատերազմի հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ազգային բանակի 19-րդ տարեդարձի մասին, նկատեց, որ այս տարիների ընթացքում պետությունն այդպես էլ չստեղծեց գրականություն, որպեսզի սերունդները հետագայում իմանան, թե ո՞րն է եղել ճշմարտությունը:
«Ես չեմ խոսում անհատական նախաձեռնությունների մասին, որտեղ դեպքերը նաև ոչ այնքան ճիշտ են նկարագրված: Պետությունը պետք է գրականություն ստեղծեր, ինչը չի արվել: Հիմա դիմացներս Շուշիի ազատագրման տարեդարձն է, բայց ո՞վ գիտի, թե ինչպես է եղել»,-նկատել է Տեր-Թադևոսյանը:
Խոսելով Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական գործողությունների մասին, Կոմանդոսն ասել է, որ առաջին օրերին հնարավոր է, որ հակառակորդը որոշակի հաջողության հասնի, սակայն հետագայում հայկական ուժերը կկենտրոնացվեն, գետ կմղեն թշնամուն, հնարավոր է նաև նոր հողեր ազատագրեն:
HayNews.am

Սերժ Սարգսյան. Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչությունը չի ցանկանում Ադրբեջանին թեկուզ մեկ սանտիմետր հող վերադարձնել

 Հարավային Կովկասում ամենախոշոր եւ ամենահեղինակավոր խաղացողը Ռուսաստանն է: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, Ռուսաստանը կարող է այնպես անել, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն եւ բարեկեցություն լինի:
«Ես պետք է իմ շնորհակալությունը հայտնեմ Ռուսաստանի նախագահին, որ նա զբաղված է խաղաղ կարգավորման ակտիվ որոնումներով: Ռուսաստանը լիովին ունակ է զսպել ե՜ւ սպառազինությունների մրցավազքը մեր տարածաշրջանում, ե՜ւ ռազմական գործողությունների վերսկսումը: Պատահական չէ, որ հենց սկզբից Ռուսաստանը ներգրավվեց բանակցային գործընթացում: Երբ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ առաջին համաձայնագիրը ստորագրվել է հենց Ռուսաստանի միջնորդությամբ: Իսկ դրանից եւս երկու տարի անց, նույնպես Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ ստորագրվեց համաձայնագիր վստահության միջոցների ամրապնդման մասին: Հաշվի առնելով, որ Ռուսաստանը նման կշիռ ու նման հնարավորություններ ունի մեր տարածաշրջանում, մենք շատ բան ենք սպասում նրանից»,- ասել է Սերժ Սարգսյանը:
ԼՂ խնդրի կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշման մասին հարցին ի պատասխան, ՀՀ նախագահը նշել է, որ այդ առումով շատ կարեւոր է կողմերի պարտավորությունը ռազմական գործողությունները չվերսկսելու մասին: «Վերջին 1,5-2 տարում պատերազմի եւ ռազմական գործողությունները վերսկսելու մասին խոսակցությունները սովորական են դարձել: Դա շատ վատ է, որովհետեւ երբ  ղեկավարը, կամ սովորական մարդը խոսում է ինչ-որ խնդրից շատ երկան եւ վստահ, ինչ-որ պահի նա սկսում է հավատալ իր խոսքերի ճշմարտացիությանը: Եվ եթե կա հնարավորություն, մեծ գայթակղություն է առաջանում: Բայց ես վստահ եմ, որ հնարավոր է խուսափել պատերազմից:
Հակամարտության կարգավորման միակ տարբերակը, դա խաղաղ կարգավորումն է , եւ միակ ուղին՝ Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացումը, կամ 1991 թվականի հանրաքվեի արդյունքների ճանաչումը, որն անցկացվել է ԽՍՀՄ օրենքների եւ միջազգային իրավունքի համապատասխան։ Հարցը կարող է լուծվել միայն փոխզիջումային տարբերակով։ Ես ոչ մի նոր բան չեմ ասում»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ 2007 թ.-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մի փաստաթուղթ են առաջարկել, որը հետագայում ստացել է Մադրիդյան սկզբունքներ անունը, որոնք հակամարտության լուծումը ենթադրում են հենց փոխզիջումային տարբերակով։
«Այնտեղ երեք սկզբունք կա։ Առաջինը, դա տարածքային ամբողջականության սկզբունքն է, երկրորդը՝ ազգերի ինքնորոշման, երրորդը՝ ուժի կամ սպառնալիքների չկիրառման։ Հասկանալի է, թե ինչ է նշանակում տարածքային ամբողջականությունը, ինչ է նշանակում ինքնորոշումը. երրորդ սկզբունքն էլ լավ հասկանալի է։ 2007թ.-ին ե՜ւ մենք ե՜ւ Ադրբեջանը, երկար մտորումներից հետո համաձայնեցինք լուծել հակամարտությունը հենց այս սկզբունքների հիման վրա։ Բայց ինչքան ժամանակ անցավ, այնքան Ադրբեջանն ավելի շատ սկսեց +սեփական մեկնաբանությունները տալ այդ սկզբունքների վերաբերյալ։ Եւ երբ խոսքը գնում է ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի մասին, նրանք ասում են՝ այո, բայց Ադրբեջանի կազմում։ Հասկանալի է, որ նման ինքնորոշումը կարելի է անվանել միայն «ոչ լիարժեք ինքնորոշում», եթե ընդհանրապես այն կարելի է այդպես անվանել։ Եվ երկրորդ, իբր, ուժի չկիրառման սկզբունքը այն դեպքին է վերաբերում, եթե պետությունը չունի օկուպացված տարածքներ։
Ամեն անգամ ցանկություն է առաջանում հիշեցնելու, որ, նախեւառաջ. 1994 թ.-ին մենք հրադադարի պայմանագիր ենք ստորագրել, որի նպատակն էր հարցի կարգավորումն ու խաղաղության հաստատումը։ Դեռ ոչ-ոք այդ պայմանագիրը չեղյալ չի համարել, եւ ոչ ոք չեղյալ չի համարել երկրորդ պայմանագիրը։ Ցանկանում եմ հավելել, որ այն տարածքները, որոնք այժմ գտնվում են Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ, դրանք պարզապես ռազմական գործողությունների արդյունք են, եւ այդ գործողությունները ղարաբաղցիները չեն սկսել»,- նշել է Հայաստանի նախագահը։
Խոսելով հայկական կողմի հնարավոր փոխզիջումների մասին Սերժ Սարգսյանը նշել է, որ եթե Հայաստանի ժողովրդի եւ ղարաբաղցիների կարծիքը հարցնեն, ապա, բնականաբար ոչ-ոք նույնիսկ մեկ սանտիմետր չի ցանկանա վերադարձնել։ «Բայց, մյուս կողմից, մենք իսկապես պետք է հասկանանք, որ ցանկացած որոշում պետք է երկարատեւ խաղաղություն բերի։ Եվ այդ պատճառով փոխզիջումներն անհրաժեշտ են, բայց, իհարկե, երաշխիքներ են անհրաժեշտ, որ իրականում նման երկարատեւ խաղաղություն իսկապես կհաստատվի, այլ ոչ թե ադրբեջանցիների պատկերացրածի պես, որ ասում են՝ թող Ղարաբաղը վերադարձնի ամենն ինչպես կար, եւ դրանից հետո կխոսենք Ղարաբաղի ճակատագրի մասին։ Այդպես չի լինում»,- ընդգծել է Հայաստանի նախագահը։

Սերժ Սարգսյան. «Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին հիմնախնդիրը լուծել Մադրիդյան սկզբունքների հիման վրա»


"Эхо Москвы" ռադիոկայանին տված հարցազրույցում, խոսելով արցախյան հիմնախնդրի կարգավորման մասին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել է. «2007թ.-ին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին հիմնախնդիրը լուծել Մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Սակայն գնալով Ադրբեջանն իր սեփական մեկնաբանություններն է տալիս այդ սկզբունքներին։ Երբ խոսվում է ինքնորոշման իրավունքի մասին՝ նրանք ասում են՝ այո՛, բայց միայն Ադրբեջանի կազմում։ Եվ երկրոդը՝ իբր ուժի չկիրառումը միայն այն դեպքում է, երբ պետությունը չունի գրավվյալ տարածքներ։ Ամեն անգամ ուզում ես հիշեցնել, որ առաջին՝  1994թ.-ին  մենք ստորագրել ենք հրադադարի մասին պայմանագիր։ Առայժմ ոչ ոք չի փոխել դրանում ամրագրված դրույթները։ Նաև ուզում եմ ավելացնել, որ այն տարածքները որոնք վերահսկվում են ղարաբաղյան բանակի կողմից, պարզապես հանդիսանում են ռազմական գործողությունների արդյունք, որոնք ղարաբաղցիները չեն սկսել։ Ոչ ոք չի հերքում, որ այո՛, կան տարածքներ, որոնք նախկինում Ադրբեջանի կազմում էին, տվյալ պահին գտնվում են ղարաբաղյան բանակի վերահսկողության տակ։ Դրանք Ադրբեջանի մի քանի շրջաններն էին, որոնց վրա  վերահսկողությունն իրականցվել է անվտանգության գոտի ստեղծելու նպատակով, որպեսզի ադրբեջանական բանակի այն ժամանակվա սպառազինությամբ հնարավոր չլիներ գնդակոծել բնակելի շրջանները»։

Wednesday, January 26, 2011

Vingertik voor agenten met te weinig boetes



metro

NSVP-voorzitter Philip Van Hamme zei gisteren dat er in Vlaanderen in de politiezones Lier, Rupel en Antwerpen minimumnormen zijn die de agenten moeten halen. Dat zou ook in een aantal andere zones het geval zijn. «Wij hebben bewijzen op papier, uittreksels uit verslagen van vergaderingen. De agenten moeten een ‘streefcijfer’ behalen. In Lier gaat het bijvoorbeeld om 20 processen-verbaal per jaar per persoon», klinkt het in het Radio 1-programma Peeters & Pichal. «Dat zijn dan nog alleen de administratieve boetes, de parkeerovertredingen zitten daar niet eens bij, die worden nog apart geëvalueerd. In Antwerpen geldt dan weer dat iedereen aan het gemiddelde van de collega’s moet voldoen. Het perverse daaraan is natuurlijk dat dat gemiddelde systematisch wordt opgedreven.»
Een ander nevenverschijnsel is dat de agenten die niet genoeg boetes uitschrijven, dat mogen uitleggen bij hun oversten. «Zij krijgen een functioneringsnota. Ze worden bij de overste geroepen en krijgen een document ter ondertekening dat ze moeten voldoen aan het gemiddelde. Met andere woorden: ze moeten meer beginnen te schrijven. Bijgevolg: de jacht is open op iedere overtreder, om zo te kunnen voldoen aan het gemiddelde», stelt Van Hamme.
Volgens Van Hamme is het resultaat dat er boetes worden uitgeschreven worden waar een waarschuwing had volstaan. «Dan krijgen mensen die hun vuilnis te vroeg hebben buitengezet, meteen een boete in de bus.»
Eerder vorig jaar doken al berichten op dat sommige in sommige zones quota opgelegd worden. «Klopt niet», klinkt het bij de politie. Dirk Van Nuffel, de voorzitter van de Vaste Commissie voor de Lokale Politie, ontkent het bestaan van streefcijfers. «Er staan in het verkeersbeleid enkele aanbevelingen over het aantal controles dat uitgevoerd wordt, niet over het aantal bonnen dat uitgeschreven wordt.», klinkt het.
In Nederland wordt het systeem van quota wel toegepast, maar de huidige minister van Verkeer Ivo Opstelten is nu van plan om die zogenoemde ‘bonnenquota’ af te schaffen. n

http://www.metrotime.be/Vingertik_voor_agenten_br_met_te_weinig_boetes.html

Marc Faber's Most Provocative Interview Ever: Compares Obama To A Prostitute, Goes Long Treasurys


Tyler Durden's picture




Earlier, Marc Faber appeared on Bloomberg TV, in what may go down in history as his most scandalous interview ever. When asked, in advance of the SOTU address, what he thinks of the president, Faber, who appears to have had enough with all the bullshit, propaganda, and lies, replies: "I think he's done a horrible job and I think that will continue, I think he is a dishonest person, and nothing has changed... Some politicians are more honest than others. I don't think that I have a very high regard for politicians, I have a high regard for businessmen and for people who work, and not for people who abuse the system continuously. And in comparison to other politicians, I think he came in on a platform as a president that would want to change the government in Washington, and actually he's made it worse... We foreigners, we just laugh at someone like Mr. Obama. I was very critical of Mr. Bush, but at least he had one line and he stuck to that line, and at least he set out to do a thing and he was relatively straight on the thing that he did. He may have been wrong, but at least he didn't change his mind continuously, and didn't prostitute himself." If nothing else, how many other people do you know who will compare, in front of a live Bloomberg audience, the president of the formerly greatest country in the world to a whore?
As for what Faber thinks the real state of the union address should be, he says:
"I think what should happen in the US is for the president to tell the US, you have to tighten your belts. 'We have to go through hard times for 5 years to repair the damage that was committed over 20-25 years by the Federal Reserve, by the Treasury, by the politicians, and somebody has to tell the truth. But the politicians keep on fueling the illusion that you can spend yourself out of the misery, and that by printing money you will improve the economy, which is not the case."
On the topic of the Fed and relative performance:
You don't know. Maybe [Bernanke] will resign. After he sees the disaster he has created he may resign. Or he may be disposed, who knows. But all i want to say is in terms of investments we have a very interesting situation, because from the March lows, the EM universe has performed fantastically well, and industrial commodities have done fantastically well, and the US has underperformed everything. And now we have a change: the US may outperform, it may not go up, but may go down less than emerging markets.
On his latest opinion on Treasurys
In the long-run, for sure US Treasurys and most government bonds are a suicidal investment. But as a shorter-term timeframe, and I think for the next three months or so, I think we have a situation where stock markets have become very overbought, and emerging markets in January, most of them failed to make new highs above the November, December highs, and recently some of them have sold off very considerably, plus the Chinese market is giving you a signal that something is not right in the Chinese economy, because it is going down. For the next three months you have to shift out of the Emerging Markets, they may correct 20-30%, out of industrial commodities, on a relative basis. And I think the sentiment, just recently, was overly optimistic on the reflation trade, and overly negative about treasury bonds, so treasury bonds right now are oversold, and as of tonight I got the buy signal on US Treasurys. I think Treasury are the best place for the next 3 months, as is the US dollar. I think a correction is coming in the range of 10% in the S&P and 20-30% in the emerging markets.
On all the current batch of Davos participants:
I dont think the 'thinkers' are in Davos. I think it's a group of liars, and people that go along with the system, and perpetuate fraud and abuse, and dubious practices in the financial system.
As for what he thinks of Keynesianism, and gold, well, we'll just let you hear that for yourselves.



WASHINGTON STATE JOINS MOVEMENT FOR PUBLIC BANKING


Bills were introduced on January 18 in both the House and Senate of the Washington State Legislature that add Washington to the growing number of states now actively moving to create public banking facilities.
The bills, House Bill 1320 and Senate Bill 5238, propose creation of a Washington Investment Trust (WIT) to “promote agriculture, education, community development, economic development, housing, and industry” by using “the resources of the people of Washington State within the state.”
Currently, all the state’s funds are deposited with Bank of America. HB 1320 proposes that in the future, “all state funds be deposited in the Washington Investment Trust and be guaranteed by the state and used to promote the common good and public benefit of all the people and their businesses within [the] state.”
The legislation is similar to that now being studied or proposed in states including Illinois, Virginia, Hawaii, Massachusetts, Maryland, Florida, Michigan, Oregon, California and others.
The effort in Washington State draws heavily on the success of the 92-year-old Bank of North Dakota (BND), currently the only state-wide publicly-owned U.S. bank. The BND has helped North Dakota escape the looming budgetary disaster facing other states. In 2009, North Dakota sported the largest budget surplus it had ever had.

The Wall Street Credit Crisis Is Crippling State and Municipal Governments

That state budget deficits are reaching crisis proportions was underscored in the January 19 New York Times:
[A]lmost everywhere the fiscal crisis of states has grown more acute. Rainy day funds are drained, cities and towns have laid off more than 200,000 people, and Arizona even has leased out its state office building. . . .
“It’s the time of the once unthinkable . . . ,” noted Lori Grange, deputy director of the Pew Center on the States. “Whether there are tax increases or dramatic cuts to education and vital services, the crisis is bad . . . .”
The “once unthinkable” includes not only draconian cuts in services, increases in taxes, and sale of public assets, but now filing for bankruptcy. States are not currently allowed to go bankrupt, but a move is afoot in Congress to change all that. Bankruptcy proceedings would allow states to escape pension and other contractual obligations, following the dubious lead of such megacorporations as General Motors and Continental Airlines.
Meanwhile, fears of state bankruptcy have caused state and municipal bond values to plummet and borrowing costs to soar. As with Greece and Ireland, rumors of bankruptcy become a self-fulfilling prophecy, bringing out the hedge funds and short sellers that turn prophecy into reality.

Addressing the Problem at Its Source: The North Dakota Model

While drastic spending cuts are being proposed and implemented, the states’ woes are not the result of over-spending. Rather, they were caused by loss of revenues and increased borrowing costs resulting from the Wall Street banking crisis. Jammed with toxic assets, derivatives, and the subprime mortgage debacle, the Wall Street credit machine ground to a halt in the fall of 2008 and has still not recovered.
And it is here, in generating credit for the state, that the Bank of North Dakota has been spectacularly successful. By providing affordable, low interest credit for business expansion, new businesses and students, the BND has helped North Dakota sidestep the credit crisis altogether.
The BND partners with private banks, providing a secondary market for mortgages; offers “wholesale” banking services such as check clearing and liquidity support to private banks; and invests in North Dakota municipal bonds to support economic development. In the last ten years, the BND has returned more than a third of a billion dollars to the state’s general fund. North Dakota is one of the few states to consistently post a budget surplus.
Unlike private banks, public banks don’t speculate or gamble on high risk “financial products.” They don’t pay outrageous salaries and bonuses to their management, who are salaried civil servants. The profits of the bank are all returned to the only shareholder - the people.
Washington State Representative Bob Hasegawa, a prime sponsor of the Washington legislation, called the proposal for a publicly-owned bank “a simple concept that will reap huge benefits for Washington.” In a letter to constituents, he explained, “The concept (is) to keep taxpayers’ money working here in Washington to build our economy. Currently, all tax revenues go into a ‘Concentration Account’ held by the Bank of America. BoA makes money off our money and we never see those profits again. Instead, we can create our own institution and keep taxpayers’ dollars here in Washington, working for Washington.”
Hasegawa said a key feature of the Washington banking institution is that it will work in partnership with financial institutions, community-based organizations, economic development groups, guaranty agencies, and others. He said the Washington Investment Trust will offer “transparency, accountability, and accuracy of financial reporting,” a welcome change from the accounting tricks common among the large Wall Street money center banks today. 
A public hearing on HB 1320 is scheduled for Tuesday, January 25th, at 1:30pm. The bill is assigned to the Business and Financial Services Committee in the House and the Financial Institutions, Housing & Insurance Committee in the Senate.
For more information on the movement for publicly-owned banks, see http://PublicBankingInstitute.org.

«Ազգի գոյության համար ամենակարևոր հատկանիշը լեզուն է` հայերենը»,- Ջեք Գևորգյան



«Պետք չէ շահարկել որևէ թեմա, հատկապես ցեղասպանության գաղափարը: Հակառակը, այն պետք է համարել ազգը միավորող գաղափար, կոչ»,- համոզված է Ջեք Գևորգյանը: Աշխարհում որպես մարդու մեռնելու իրավունքի պաշտպան հայտնի 83-ամյա բժիշկ Ջեք Գևորգյանը Կալիֆոռնիայում հունվարի 15-ին հայ համայնքի հետ ունեցած հանդիպման ժամանակ խոսել է ոչ միայն էֆթանազիայի մասին իր գաղափարախոսությունից, այլև իր կարծիքն է հայտնել հայկական սփյուռքի մասին կարևոր հարցերի շուրջ: Հայ ազգի` հայաստանյան և սփյուռքի միասնության համար բժիշկ Գևորգյանը կարևորում է առաջին հերթին հայոց լեզվի հիանալի իմացությունը: «Ազգի գոյության համար ամենակարևոր հատկանիշը լեզուն է` հայերենը: Պետք է լավ սովորել լեզուն և ամեն հայի տանը ամեն օր պետք է հայկական թերթ գնեն: Կարևորագույնը հայրենիքը, սփյուռը և լեզուն են, մնացյալը միայն պաշտոնական, ձևական են: Սեփական գործը, շահը, քաղաքականությունը անկարևոր են: Ազգին միավորող ու պահող միակ բանը լեզուն է և ավանդույթները, որոնք կարող ես վայելել միայն քո լեզվով: Բայց լեզվի կարևորությունը չեն հասկանում երիտասարդները: Նրանց հեշտությամբ խաբում են պրոպագանդայով»,-ասում է բժիշկ Գևրոգյանը: Ըստ նրա` ազգի համար գոյատևելու միակ ձևը անկրկնելի ու տարբեր լինելն է, հատկպես հայերի համար: «Հայերը պիտի հասկանան, որ իրենք մենակ են և միայն իրենք իրենց վրա կարող են հույս դնել: Դա հեշտ չէ: Բայց դա է միակ ելքը»: