Wednesday, January 26, 2011

«Ազգի գոյության համար ամենակարևոր հատկանիշը լեզուն է` հայերենը»,- Ջեք Գևորգյան



«Պետք չէ շահարկել որևէ թեմա, հատկապես ցեղասպանության գաղափարը: Հակառակը, այն պետք է համարել ազգը միավորող գաղափար, կոչ»,- համոզված է Ջեք Գևորգյանը: Աշխարհում որպես մարդու մեռնելու իրավունքի պաշտպան հայտնի 83-ամյա բժիշկ Ջեք Գևորգյանը Կալիֆոռնիայում հունվարի 15-ին հայ համայնքի հետ ունեցած հանդիպման ժամանակ խոսել է ոչ միայն էֆթանազիայի մասին իր գաղափարախոսությունից, այլև իր կարծիքն է հայտնել հայկական սփյուռքի մասին կարևոր հարցերի շուրջ: Հայ ազգի` հայաստանյան և սփյուռքի միասնության համար բժիշկ Գևորգյանը կարևորում է առաջին հերթին հայոց լեզվի հիանալի իմացությունը: «Ազգի գոյության համար ամենակարևոր հատկանիշը լեզուն է` հայերենը: Պետք է լավ սովորել լեզուն և ամեն հայի տանը ամեն օր պետք է հայկական թերթ գնեն: Կարևորագույնը հայրենիքը, սփյուռը և լեզուն են, մնացյալը միայն պաշտոնական, ձևական են: Սեփական գործը, շահը, քաղաքականությունը անկարևոր են: Ազգին միավորող ու պահող միակ բանը լեզուն է և ավանդույթները, որոնք կարող ես վայելել միայն քո լեզվով: Բայց լեզվի կարևորությունը չեն հասկանում երիտասարդները: Նրանց հեշտությամբ խաբում են պրոպագանդայով»,-ասում է բժիշկ Գևրոգյանը: Ըստ նրա` ազգի համար գոյատևելու միակ ձևը անկրկնելի ու տարբեր լինելն է, հատկպես հայերի համար: «Հայերը պիտի հասկանան, որ իրենք մենակ են և միայն իրենք իրենց վրա կարող են հույս դնել: Դա հեշտ չէ: Բայց դա է միակ ելքը»:

No comments:

Post a Comment