| Գրել է Լուսանցք | |
| 14-01-2011 | |
| Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – Մոլորված հայի այդ «սուրբ ծնունդ» կոչվածը Մարդ  անհատի ծնունդի խորհուրդը ազգի հոգեւոր խորհուրդների համակարգությունում  առանցքային տեղ է գրավում: Չէ՞ որ այն անմի-ջականորեն ազգի մարմնի, դրա  առանձին մասերի՝ անհատների կյանքի նորոգումին ու լինելությանն է  վերաբերում: Այդ խորհրդի՝ ազ-գի մեջ բնական ու առողջ ընկալումից,  գիտակցումից ու կենսագործումից է կախված ազգի մարմնի առողջությունն ու  կենսունակությու-նը (հակառակն էլ պայմանավորում է ազգի մարմնի այլասերումն  ու նրանում տեսակ-տեսակ հիվանդությունների երեւան գալը): Հայն այն ազգերից է, ում համար  հատկապես է կարեւորելի ծնունդի խորհուրդը: Երեխայի ծնունդը հայի համար  ցնծություն, տոն է, ո-րը երեխայի ընտանիքի ու տոհմի կողմից, հատուկ  ծիսակարգով, անկախ  կենցաղային պայմաններից, պարտադիր նշվում է: Դեռեւս  Հերոդոտն է զարմացել մեր տարածաշրջանի արիական ազգերի, այդ թվում՝ հայերի,  խնդությամբ «հաճախակի ծնունդ նշելու» սովորությունից: Լիովին ազգային  (հեթանոս) կյանքով ապրելու ժամանակներում հայը սրբազնացրել է իր ամեն մի  երեխայի ծնունդը: Եվ սրբազնացրել է, որով-հետեւ Արա Արարչի ու Անահիտ  Աստվածամոր հերթական երկրային զավակը՝ Աստվածամարդն է (Արորդին) լույս  աշխարհ եկել: Եվ այդպիսի ամեն մի ծնունդի ժամանակ հայը հային ասել է.  «Շնորհավոր երեխայի սուրբ ծնունդը...»: (Հայը, պարզ է, սրբազնացրել է նաեւ  մեկ այլ՝ տիեզե-րական ընդգրկումով ծնունդները՝ տիեզերական զորություն  աստվածների (Վահագնի, Միհրի...) ծնունդները, որոնք են հովանավորում  երկրա-յին ամեն մի ծնունդ: Այս դեպքում, սակայն, ծննդյան տոնը համազգային  ընդգրկում է ունեցել, եւ որի ժամանակ հայը հային ասել է՝ «Շնորհավո՜ր  Վահագնի Սուրբ Ծնունդը», «Շնորհավո՜ր Միհրի Սուրբ Ծնունդը»...):Բայց  բանն այդպես է իսկատիպ հայի պարագայում միայն: Այն հայի, ում համար իր  նորոգում երեխան ծնվում է աստվածադիր օրենքով, այդ օ-րենքի հիմնադիր,  պահպանիչ ու հովանավոր տիեզերական բնական զորությունների կամքով (օրենք ու  կամք, որն ասում է. «Երեխան պետք է ծնվի ընտանիքում, ընտանիքի անմիջական  հորից ու մորից»): Հակառակ դեպք-«ծնունդ»-ների համար այդպիսի հայը կարճ ու  դիպուկ բնու-թագրումներ է տվել՝ «ապօրինածին» (աստվածադիր օրենքից դուրս  ծնված, շեղված), «բիճ» (ազգային մարմնի կենաց ծառից դուրս ծնված): Գանք  մեր օրերի՝ իր բուն ծննդյան խորհրդից շեղված «հային», որը մեզանում այսօր  շատ-շատ է: Որքա՜ն նա վերջին ամիսներին հային զզվեցրեց իր «շնորհավոր սուրբ  ծնունդ»-ով, որը հայի բուն «սուրբ ծնունդի» հետ ոչ մի կապ չունի, ավելի  ստույգ՝ դրա ճիշտ հակառակն է: Մեծախորհուրդ ու հարուստ հայոց լեզուն կարծես  պզտկցել-այդ երեք բառերին էր հանգել. «շնորհավոր...»,  «շնորհավոր...»,-  լսում է-ինք ու տակավին լսում ենք ամեն տեղից ու ամեն «բերանից»: Ուստի,  որքան էլ տհաճ ու անիմաստ լինի (երկու հազար տարի առաջ մեռած-գնացած  կայսրության մի ծայրագավառում տեղի ունեցած մի ծնուն-դով բա կարելի՞ է հա  ապրել),-ստիպված ենք անդրադառնալ այդ «հայի» «սուրբ ծնունդ»-ին՝ այդ  ծնունդին հարազատ ժողովրդի հարազատ սուրբ գրքերից վերցված փաստերի հիման  վրա միայն: Մոլորյալ հայի «սուրբ ծնունդ»-ը  կապվում է սեմական ցեղի խառնածին ճյուղերից մեկում՝ Աբրահամի ճյուղում տեղի  ունեցած ծննդի՝ Հիսուսի հետ: Հինավուրց իմաստությունն ասում է՝ «պտուղը  ծառից հեռու չի ընկնում»: Հրեական ավանդույթները «ծառը» կա-պում են մոր՝  այդ ժողովրդի հոգե-մարմնավոր գծերի կերտիչի հետ (հայկականում հոր հետ է  կապվում): Այդ առումով տեսնենք, թե ով է ե-ղել Հիսուսի մայրը՝ Մարիամը ու  ինչպես է նա հղիացել ու ինչպես է իր Հիսուս որդուն ունեցել: Մինչ  այդ՝ Մարիամին հարազատ Եղիսաբեթի՝ Հիսուսին մկրտող Հովհաննես Մկրտչի մոր  ու նրա ունեցած ծննդի մասին, որը լույս է սփռում մեզ հետաքրքրածի վրա:Ղուկասի  ավետարանում պատմվում է, որ Իսրայելում Զաքարիա անունով մի քահանա ու նրա  կինը՝ Եղիսաբեթը զավակ չեն ունենում: Եվ ահա օրերից մի օր (այդ ժամանակ  Զաքարիան արդեն «շատ ծեր» ու զավակ ունենալու անընդունակ է լինում) «Տիրոջ  հրեշտակը» այցելում է նրան եւ ասում, որ իր կինը «սուրբ հոգով1 լցուելու» է  եւ զավակ է ունենալու: Այնուհետ պատմվում է, որ կինը իրոք հղիանում է,  որից նա զարմանք կտրած ասում է. «Այս ի՛նչ բան արեց ՏԷրը ինձ այս օրերին»:  Եղիսաբեթը «հինգ ամիս թաքցնում» է շրջապատից իր հղիությունը եւ, վերջի  վերջո, ունենում է որդի, ով լինում է Հիսուսին հետո մկրտող Հովհ. Մկրտիչը:  Նույն տեղում պատմվում է, որ նույն «հրեշտակը» մի օր այցելում է նաեւ  Հովսեփի կին տակավին կույս Մարիամին (ըստ հրեական ավանդույթների,  կնոջը  արգել-վում էր, մինչեւ չափահաս դառնալը, ամուսնու հետ մերձենալը), եւ նրան  ավետիս է տալիս, որ «Սուրբ Հոգին կգայ քո վրայ», «կհղիանաս», «աստուծոյ  որդի» կոչվող զավակ կունենաս: «Հրեշտակի» այցելությունից Մարիամը  «խռովվում», «վախենում» է եւ հարցնում. «Ինչպե՞ս այդ կպատահի ինձ, քանի որ  ես տղամարդ չգիտեմ»: «Հրեշտակը» Մարիամի անհանգստությունը ի չիք անելու  համար մատնացույց է անում նրա հարազատին՝ Եղիսաբեթին, ում հետ պատահել էր  այն, ինչ պատահելու էր իր՝ Մարիամի հետ: Մարիամը «շտապով գնում» է  Եղիսաբեթի մոտ իր հետաքրքրասիրությունը բավարարելու համար... Ի վերջո,  իմանում ենք հետո, Մարիամն էլ է «սուրբ հոգուց» հղիանում. այս ան-գամ  ծննդականի անունը դնում են Եշուա2՝‘Հիսուս: Փաստորեն, Մարմիամի հետ  կրկնվում է նույնը, ինչ Եղիսաբեթի: Ըստ այդմ՝ Նոր կտակա-րանում (հենց  այդտեղ եւ ոչ թե մեկ այլում) «սուրբ հոգուց» ծնված երկու «աստուծո որդի»  կա՝ Հովհաննես Մկրտիչը եւ Հիսուսը: Քրիս-տոնյաներն այդ մասին մի՞թե չգիտեն:Ավելացնենք,  որ «սուրբ հոգուց» ծնվածների կյանքն արդեն իսկ ծնված օրվանից շատ  ողբերգական ընթացք է ունենում. նրանց չեն ընդունում թե հռոմեական  իշխանությունները եւ թե հրեական համայնքը: Ավելին՝ հռոմեական  իշխանությունները պատմական փորձից իմանալով, թե «սուրբ հոգուց» ծնվածները  ի՜նչ անհանգստություններ են պատճառել երկրին (հասարակական բոլոր ցնցումները  նրանցից են ծնունդ ա-ռել), - նրանց ծնված օրվանից հալածում են՝ հանգիստ  չտալով թե նրանց եւ թե նրանց ընտանիքներին: Իսկ թե ինչ սահմռկեցուցիչ բաներ  է անում առաջին դարի Հրեաստանի թագավոր Հերոդվեսը Հիսուսի ծնունդի մասին  իմանալով (սպանել է տալիս Բեթղեհեմում ծնված մինչեւ երկու տարեկան բոլոր  հրեա երեխաներին, որ միգուցե նրանց մեջ լինի նաեւ Հիսուսը),- սարսափից  փշաքաղվում ես: Հիսուսի ծնունդից հետագա  ժամանակներ գալով՝ ասենք. նրա ծնունդը թեեւ իր ընտանիքին (դժբախտ Հովսեփին՝  «հորը» հատկապես) մեծ ան-հանգստություներ պատճառեց՝ ստիպելով նրան  աստանդական կյանքով ապրել,-այնուամենայնիվ, այդ ծնունդը հրեա ժողովրդին  հետագայում մեծ բարիքներ բերեց՝ ի հաշիվ իհարկե շատ ու շատ հեթանոս ազգերի  ու երկրների... Հրեաների համար Հիսուսի ծնունդը հիրավի եղավ սուրբ ծնունդ: … Քուրմ Մանուկ 1 Նոր կտակարանում հաճախ հանդիպող այդ արտահայտությունն ունի հոգե-մարմնավոր ընտիր անձ-անհատի իմաստ: Մտավոր կուրություն պետք է ունենալ այլ իմաստ տեսնելու համար: 2 Այդ մասին վկայում են հրեական պահպանված ծխամատյանները: «Լուսանցք» թիվ 1 (177), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում | 
Sunday, January 16, 2011
Մոլորված հայի այդ «սուրբ ծնունդ» կոչվածը - քուրմ Մանուկ
Subscribe to:
Post Comments (Atom)

 
 
 
 
 
No comments:
Post a Comment