| Գրել է ՀԱՄ | |
| 13-01-2011 | |
| Հայ Արիական Միաբանությունն իր  շնորհավորանքներն է հղում համայն հայությանը՝ հունվարի 14-ի Ցեղակրոնի  (Ցեղակրոնության) օրվա կապակցությամբ:Ցեղակրոն  հայակուռ ուսմունքը ստեղծել է ազգային գաղափարախոս, իմաստասեր եւ ռազմական  զորավար Գարեգին Նժդեհը, եւ այդ հզոր ուսմունքն առայսօր համակարգված ու  արդեն իսկ գործուն ազգային գաղափարախոսություն է, ինչը նաեւ բնույթով  վերկուսակցական ու վերկրոնական է: Ցեղակրոն հայորդի - նշանակում է ցեղը կրող՝ հայի գենը կրող, հայկական արժեքային համակարգը կյանքի ուղենիշ դարձրած հայ: Եվ հայի գենը կրող աշխարհասփյուռ մոտ 15 մլն. (եւ շուրջ այդքան էլ ծպտյալ) հայերին է ուղղված մեր համազգային շնորհավորանքը: Արիադավան (հեթանոս), քրիստոնյա,  մահմեդական (ծպտյալ) եւ այլադավան ու այլուրեք ապրող հայերը կարո՛ղ են եւ  պե՛տք է համախմբվեն Ցեղակրոն գաղափարների շուրջ, ինչը թույլ կտա աշխարհի  մոտ 250 երկրներում ազգայնորեն աշխուժացնել հայկական տարրն ու հայանպաստ  գործունեությունը:Հայ Արիական Միաբանությունը  հունվարի 1-ին նշել է նաեւ Գարեգին Նժդեհի ծննդյան օրը՝ 124-ամյակը (ահա սա  է սուրբ ծննդյան տոնը), ինչի առիթով նույնպես շնորհավորում ենք  հայությանը:Ցեղակրոն հայը ապագա եւ միացյալ  Հայաստանի կերտողն ու տերն է լինելու, հայության համախմբողը, ուստի՝  հունվարի 14-ը պետք է դառնա աշխարհասփյուռ հայության ազգային տոներից մեկը,  ինչը պարբերաբար վեր կհառնի նաեւ հայի գենետիկ ու աստվածատուր  զորություններն ամբողջ աշխարհում:Փա՜ռք Ցեղակրոն հային, փա՜ռք Գարեգին Նժդեհին: Հայ Արիական Միաբանություն13.01.2011թ. - Երեւան | 
Thursday, January 13, 2011
Ամեն հայ ցեղակրոն է. դա պարզապես գիտակցել է պետք
Subscribe to:
Post Comments (Atom)
 
 
 
 
 
No comments:
Post a Comment