Friday, January 21, 2011

Դեպի ՀԱՀԳԲ (ԱՍԱԼԱ)-ի 40-ամյակը... Նաեւ «Ուխտ Արարատի»-ի հայտարարությունները Գրել է Լուսանցք


   
21-01-2011
Մեր փոստից – Դէպի Հ.Ա.Հ.Գ.Բանակի Քառասունամեակ

Մեր Հոգեւոր Հայրն ու Խորհրդաւոր Մամիկը...
20.01.1975 - 20.01.2011

27 Յունուար 1973-ին, Էրզրումցի Գուրգէն Եանիկեանը, 78 տարեկան հասակին, Լոս Անճելըսի մէջ կը զգետնէ Թուրքիոյ հիւպատոսն ու փոխ-հիւպատոսը եւ կը յայտարարէ."Կասկած չունեմ, որ ես մենակ լինելու չեմ...:"20 Յունուար 1975-ին, Էրզրումցի հօր ու Վանեցի մօր զաւակ՝ Յարութիւն Թագուշեանը, 22 տարեկան հասակին, "Գուրգէն Եանիկեան" խմբակի անուան տակ՝ Պէյրութի մէջ կը ռմբահարէ ազատ-որմնադիրներու կեդրոնատեղի՝ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի կեդրոնատեղին, որու հովանաւորութեամբ ԱՆՉԱ կազմակերպութիւնը կը գործադրէր հայ ազգը Հայաստանէն ու Հայաստանա¬մերձ շրջաններէն պարպելու միջազգային մեծ դաւադրութիւնը:
 
Գուրգէն Եանիկեան
 
Ծերունի Գուրգէն Եանիկեանի անունն ու կտակը նուիրագործող երիտասարդ Յարութիւն Թագուշեանի կամ աշխարհածանօթ Յակոբ Յակոբեանի Խմբակը, յետագային կը դառնայ "Հայ Գաղտնի Բանակ" եւ շատ շուտով աշխարհատարած "Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակ":Էրզրումցի Եանիկեանը (կննքանունով՝ Յակոբեան) ի տես Էրզրումցի Թագուշեանի (մարտանունով՝ Յակոբ Յակոբեան) հիմնած ու ղեկավարած Հ.Ա.Հ.Գ.Բանակի ծննդոցին՝ կը յայտարարէ."Ես գիտէի, որ անհատս մենակ մնալու չէի...:"Գուրգէն Եանիկեանը կը դառնայ Հ.Ա.Հ.Գ.Բանակի Հոգեւոր Հայրը:Հոգեկան անքակտելի կապ մը կը ստեղծուի Գուրգէն Եանիկեանի եւ Յակոբ Յակոբեանի միջեւ, տոհմիկ անքակտելի կապ մը կը ստեղծուի հայ տարեցներու եւ Յակոբ Յակոբեանի միջեւ:Յակոբ Յակոբեանը իր յուշերուն մէջ կը պատմէ."Երբէք դադար չունեցան իմ հանդիպումները հայ տարեցներուն հետ… հայ ծերերու ըրած պատմութիւնները կրկին ու կրկին կ՛օգնէին ինձ յստակ պատկեր մը ունենալու հայկական մեծագոյն ողբերգութեան օրերու եւ իրադարձութիւններու առընչութեամբ: Անոնց հետ եղած զրոյցները կ՛օգնէին առարկայական գաղափար մը կազմել թուրք ազգայնամոլ ջարդարարներու կազմակերպած ահաւոր սպանդին եւ անոնց հետապնդած նպատակներուն շուրջ: Անոնց եւ հօրս ըրած պատմութիւնները կը նոյնանային, եւ անոնք բոլորն ալ հարազատօրէն ու տարօրինակ շեշտով մը կը կրկնէին նոյն բանը. ջարդ, ջարդ, ջարդ..."Հ.Ա.Հ.Գ.Բանակի 36-ամեակին, առաջին անգամ ըլլալով կը յայտարարենք անունը մեծարման արժանի հայ մամիկի մը ՝ Քաթրին Ա-բարտեանին,, որ հոգեպէս ու բարոյապէս աջակցած է Յակոբ Յակոբեանին եւ մասնակից դարձած Հ.Ա.Հ.Գ.Բանակի առաջնեկ "Անդրանիկ Փաշա" քոմանտոյին, այն միեւնոյն Քոմանտոյին, որ Յակոբ Յակոբեանի նահատակութենէն մէկ ամիս ետք ծաղկեփունջ մը զետեղեց Աթէնքի մէջ, իր հիմնադիր-ղեկավարին ինկած վայրը, որուն մասին օրին անդրադարձաւ յունական մամուլը:Այժմ, արդէն վաղուց կեանքի թելը կտրած է Ցեղասպանութենէն ճողոպրած այս խորհրդաւոր մամիկին, որուն թոռնիկին թոռնիկը այսօր պատիւը պիտի ունենայ ստանալու Հ.Ա.Հ.Գ.Բանակի ոսկեզօծ զինանշանը առ ի երախտագիտութիւն ...:  Այժմ, արդէն վաղուց կեանքի թելը կտրած է հայ նորագոյն զինեալ ազատագրական պայքարին նուիրուած շատ Բանակայիններու (Ս.Զ., Կ.Տ., Ա.Գ. Հ.Ս. եւ այլոց), որոնց մասին յետագային պիտի տրուի յաւելեալ տեղեկութիւն:Մինչ իսկական շատ Բանակայիններ կը շարունակեն մնալ շուքի մէջ, նա՛մանաւանդ Հայաստանի մէջ ամէն օր սունկի նման կը բուսնին Բանակին հետ կապ չունեցող բայց Բանակին անունը չարաշահող տզրուկներ, որոնց նկատմամբ խիստ պիտի ըլլայ Հ.Ա.Հ.Գ. Բանակի պատժամիջոցը...:Խորհրդանշական էր Հ.Ա.Հ.Գ.Բանակի անդրանիկ հարուածը: 36 տարիներ ետք, ԱՐՏԱԳԱՂԹը կը մնայ հայ ազգի արմատները կացինահարող ամենամեծ դաւադրութիւնը, որուն մասին Յակոբ Յակոբեանը, իր յուշերուն մէջ, անդրադառնալով ԱՐՏԱԳԱՂԹի  յենակ ԱՆՉԱ-ի դէմ կատարած Հ.Ա.Հ.Գ.Բանակի անդրանիկ գործո-ղութեան՝ կը գրէ." Այս ընտրութիւնը կատարեցի, որովհետեւ յիշեալ Խորհուրդը ամերիկեան դաւադրութեան մը միջոցաւ եւ Դաշնակ կուսակցութեան համագործակցութեամբ հայ երիտասարդութիւնը կը հեռացնէր Միջին Արեւելքէն..."Յակոբ Յակոբեանը շատ խիստ էր ԱՐՏԱԳԱՂԹի նկատմամբ:23 Դեկտեմբեր 1979-ին, այս անգամ Հռոմի մէջ, Հ.Ա.Հ.Գ.Բանակը դարձեալ կը ռմբահարէ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի կեդրոնատեղին:Ֆրանսացի պատմաբան Իվ Թերնոնը կը գրէ, որ ԱՆՉԱ-ն ունէր 16 գրասենեակ միա՛յն Իտալիոյ մէջ, որ հիմնուած էր Դաշնակցա-կաններ Ճորճ Մարտիկեանի եւ Սուրէն Սարոյեանի կողմէ, որ "ամերիկեան գաղտնի սպասարկութիւնները իրենց հակակշռին տակ առած են ԱՆՉԱ-ն"՝ անոր միջոցով հայ ազգը իր պատմական հողամասէն հեռացնելու եւ Թուրքիոյ վրայ բանեցուած ճնշումը վերացնելու մտադրութեամբ, որ ԱՍԱԼԱ-ն վճռած էր "հարուածել ԱՆՉԱ-ին ապաստան տրամադրող որեւէ երկիր, ի մէջ այլոց Վատիկանն ու Պապը:"1980 թուականին, իտալական թերթի մը տուած իր մէկ հարցազրոյցին մէջ, Յակոբ Յակոբեանը, նկատի ունենալով հայկական արտագաղթի տարանցիկ կեդրոն ծառայող Վատիկանի դերը՝ կը յայտնէ."Մենք պիտի հարուածենք հայկական արտագաղթը կազմակերպողները, Վատիկանն ու Պապը:"  1982 թուականին, իտալական այլ թերթի մը տուած իր մէկ հարցազրոյցին մէջ, Յակոբ Յակոբեանը կ՛անդրադառնայ 1981 թուականին Իտալիոյ իշխանութեանց հետ Հ.Ա.Հ.Գ.Բանակի վարած բանակցութեանց, որոնց հիմնական կէտերէն մէկն էր իտալական հողի վրայ ԱՆՉԱ-ի գրասենեակներու փակման պահանջքը:Չարաշահելով ԱՍԱԼԱ-ական նշեալ սպառնալիքները, այժմ թրքական ու արեւմտեան գաղտնի սպասարկութիւնները Հռոմի նախորդ Պապի մահափորձի հեղինակը կը նկատեն Հ.Ա.Հ.Գ.Բանակի հիմնադիր-ղեկավար Յակոբ Յակոբեանը:Ֆրանսացիներ Առնօ Համելէնն ու Ժան-Միշէլ Պրէօնը, իրենց "Վերագտնուած Յիշողութիւն" ("La Mռmoire Retrouvռe") գիրքին մէջ, կը գրեն.«1983 թուականի Օգոստոսի 15-ին Յովհաննէս-Պօղոս Երկրորդ Պապն այցելում է Լուրտ: Հասարակական անվտանգութեան պետական քարտուղար Պարոն Ժոզէֆ Ֆրանչեսքին անձամբ է ղեկավարում ուժեղացուած պահակախումբը, որի մէջ ներառնում է եւս 3000 զինուոր-ոստիկան եւ անվտանգութեան ջոկատի անդամ: Մի շաբաթ առաջ ԱՍԱԼԱ-ի անունից ինչ որ թղթակից զանգահարել էր Թարպի ոստիկանութիւն, Լուրտի քաղաքապետարան եւ յայտնել, որ Պապի դէմ մահափորձ է նախապատրաստւում: Այդ սպառնալիքը լուրջ ընդունուեց, մանաւանդ որ Յովհաննէս-Պօղոս Երկրորդի այցելութիւնից երկու օր առաջ ականի պայթիւնն աւերեց Լուրտի ճիշտ կենտրոնում գտնուող մի արձան: Պատահականութի՞ւն էր: Չար կատա՞կ: Բայց չէ՞ որ Հռոմում Յովհաննէս-Պօղոս Երկրորդի վրայ կրակած Ալի Աքճա թուրք ազգայնականը մարզուել էր նոյն ռազմական ճամբարներում, որտեղ որ ԱՍԱԼԱ-ի "Փիւնիկ"ը՝ Յակոբ Յակոբեանը: Նա 1980 թուականին շուէյցարական "Իլ Քորրիէրէ Տէ Թոչինօ" լրագրին տուած հարցազրոյցում չյայտարարե՞ց. "Մենք հարուածելու ենք հայկական արտագաղթը կազմակերպողներին, այդ թւում Վատիկանին, այդ թւում Պապին:"ե    Ռուսական "Մեր Վարկածը" ("НАША ВЕРСИЯ") պարբերականը 19 Մայիս 2010-ին, վկայակոչելով ամերիկեան C.I.A. գաղտնի սպասարկութեան տնօրէն Ուիլեըմ Քէյսիի եւ անոր վերլուծաբաններու մէկ փաստաթուղթը՝ կը գրէ."Այսօր արդէն գաղտնիք չէ, որ Հռոմի Պապի մահափորձի ետին կանգնած է ԱՍԱԼԱ-ի հիմնադիրներէն մէկը` Յակոբ Յակոբեանը եւ ոչ թե Պուլկարիոյ քաղաքացի Տիմիթրովը:"Խորհրդային Հայաստանի գիտնականներէն Վերմիշեւի գնահատանքով՝ 21-րդ դարու սկզբնաւորութեան Խորհրդային Հայաստանը պիտի ունենար մօտ 12 միլիոն հայութիւն, որմէ այսօր կը բացակայի մօտ 10 միլիոնը, որ կը փախչի ազատ ու անկախ իր Հայրենիքէն, ազատագրուած Արցախէն:Այսօր այս ԱՐՏԱԳԱՂԹին նկատմամբ մեր ազգային անտարբերութիւնը աւելի մահացու է քան թուրքեւազերիական ցեղասպանական մշտառկայ քաղաքականութիւնը:Հայաստանի ազատագրութեան ի խնդիր զինեալ պայքարի ձեռնարկած Յակոբ Յակոբեանը, 22 տարեկան իր երիտասարդ հասակին, ունեցաւ հեռուն տեսնելու քաղաքական հոտառութիւնը՝ թուրքէն առաջ հարուածելով ԱՐՏԱԳԱՂԹի հայասպան որջը:"Մինչ կը մօտենայ 2015 թուականը՝ Հայ Դատը ցոյց կու տայ նշաններ հայկական քաղաքական բրտութեան չորրորդ ալիքի մը ծննդոցին...",- կը գուշակէ "Թուրք-Ամերիկեան Ընկերակցութեանց  Համախմբում"ը  (Assembly of Turkish American Associations) իր "Հայկական Ահաբեկչութեան Ժամանակագրութիւն՝ Հիւսիսային Ամերիկայի մէջ եւ Այլուր" (A Chronicle of Armenian Terrorism in North America and Elsewhere) տեղեկագրով:2015-ը հարիւրամեակն է Հայոց Ցեղասպանութեան եւ քառասունամեակը՝ Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակին:Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի 36-ամեակին՝ կը խոնարհինք անմար յիշատակին առջեւ մեր "Մու՛ալլէմ"ին (معلم Վարպետին)՝ Յակոբ Յակոբեանին, որ 22 տարեկան իր հասակին նոր էջ մը բացաւ Հայոց Պատմութեան մէջ, որ 22 տարեկան իր հասակին իմացաւ մատը դնել հայու կոտտացող վէրքին վրայ, որ 22 տարի ետք իր նահատակութենէն կը շարունակէ ԱՍԱԼԱ-ն դարձնել հիմնական օրակարգը Անգարայի մէջ գումարուած Թուրքիոյ արտաքին նախարարութեան ու դիւանագիտական անձնակազմի խորհրդաժողովին:   Յակոբեանը ողջ է, բոլորս Յակոբեան ենք:
Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակ
20.01.2011

* * *


Կրկին հիշել են ԱՍԱԼԱ-ն… թեև ԱՍԱԼԱ-ն միշտ են հիշելու
--------------------Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ թուրքերը կրկին հիշել են ԱՍԱԼԱ-ին (1): Նրանք ԱՍԱԼԱ-ին հիշելու մի քանի պատճառներ ունեն: Թվարկենք դրանք. 1. 21-րդ դարի սկզբին արևմուտքի կողմից Թուրքիայի վրա դրված պատերազմական նոր հանցագործությունները Բալկաններ - Միջին Արևելք - Կովկաս - Աֆղանստան գծով իրականացնելու հանձնառությունը ինչ-որ կերպ արդարացնելու ցանկությունը: 2. 1975-1985 թթ. Սփյուռքում ԱՍԱԼԱ-ի կողմից կազմակերպված հայ ազգային ազատագրական պայքարի կրկնությունը թույլ չտալու պատրանքը: 3. 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին մարդկության և հայության դեմ իրականացված սեփական հանցագործությունները կոծկելու և անկասելի պատասխանատվությունից ու անխուսափելի հատուցումից խուսափելու անիրատեսական ձգտումները: ---------------------
1. 21-րդ դարի սկզբին նոր պատերազմական հանցագործություններն արդարացնելու ցանկության մասին
Հունվարի սկզբներին Անկարայում և Կարինում Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ կայացած Թուրքիայի դեսպանների 3-րդ համաժողովին առանձին տեղ է հատկացվել ԱՍԱԼԱ-ին: Ուշադրության կենտրոնում է եղել դեռ անցյալ տարի աշխարհի տարբեր երկրներում գործող թուրքական դիվանագիտական ներկայացուցիչներին ուղարկված նամակները, որոնցում ԱՍԱԼԱ-ի անդամները զգուշացնում էին, որ իրենք դեռ գործում են: Մենք չգիտենք, թե տարբեր երկրներում գործող թուրքական դեսպանատներն իրոք ԱՍԱԼԱ-ից նամակներ ստացել են, թե ոչ: Նկատենք միայն, որ ներկայացված փաստը ԱՍԱԼԱ-ի ձեռագրին չի համապատասխանում: ԱՍԱԼԱ-ն թուրքական դեսպանատներին երբևէ նամակներ չի ուղարկել և գործել է լրատվամիջոցներին հատուկ հայտարարություններ ուղարկելու եղանակով: Իրականում, ինչ նոր տարածաշրջանային գլոբալ ծրագրերի մասին է խոսքը, որի պատճառով թուրքերը ստիպված եղան կրկին հիշել ԱՍԱԼԱ-ին: Քանի որ հիշել են ԱՍԱԼԱ-ին, մենք էլ հիշենք թուրքերի ու նրանց դաշնակիցների ապագային միտված ծրագրերը:
Ընդամենը երկու տարի առաջ` 2009-ի Ապրիլին, ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման պաշտոնական այցով եղավ Թուրքիայում, որը թուրքերն անվանեցին «պատմականե (2): Այցի շրջանակներում ԱՄՆ նախագահն արծարծեց երեք հիմնական խնդիր` Թուրքիայում քրդերի հարցը, հայ-թուրքական հարաբերությունների հարցը և տարածաշրջանային գլոբալ ծրագրերում Թուրքիայի մասնակցության հարցը: ԱՄՆ նախագահը հանդիպումներ ունեցավ քրդերի առաջնորդների հետ և հավաստիացրեց, թե քաջատեղյակ է ու աջակցում է քր-դերի պայքարին, միայն թե դա պետք է իրականացվի խաղաղ միջոցներով (3): Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված ԱՄՆ նախագահը հանդիպեց Էդվարդ Նալբանդյանի, Ալի Բաբաջանի և Միշել-Քալմի Ռեյի հետ: Հանդիպմանը քննարկվեց հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցը և ԱՄՆ նախագահը կոչ արեց կողմերին համաձայնության գալ (4):ԱՄՆ նախագահը Թուրքիային հրավիրեց ավելի հանձնառու և պատասխանատու դեր ստանձնել Բալկաններից Միջին Արևելք, Կովկասից` Աֆղանստան ընկած տարածքներում: Ասպիսին է տարածաշրջանային գլոբալ ծրագրի այն ամբողջական պատկերը, որն արևմուտքը, ավելի ճշգրիտ` ԱՄՆ - Իսրայել - ԵՄ ալյանսը, ձգտում է գործողության մեջ դնել Թուրքիայի միջոցով: Այդ մեծ ծրագրի մաս են կազմում նաև Իսրայել - Թուրքիա թատերականացված հակասությունները, որոնք օգնելու են թուրքական քաղաքական վերնախավին ավելի անկաշկանդ իրականացնելու իրենց վրա դրված հանցագործ ծրագրերը: Որովհետև բացարձակ միամտություն է կարծել, թե անցյալի հանցագործությունների ու մեղքերի բեռից չազատագրված, ավելին` այդ մեղքերը ընդունելուց հրաժարվող ժամանակակից Թուրքիան կարող է որևէ դրական կամ զրո դերակատարություն ունենալ ՄԱԿ-ում, միջազգային դիվանագիտական հարաբերություններում, տարածաշրջանային ռազմա-քաղաքական ծրագրերում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կազմում և դրանից դուրս:
Այնուհանդերձ նշենք, որ առաջին խնդիրը, այսինքն` Թուրքիայում ապրող քրդերի խնդիրը ներկայի Թուրքիայի սահմաններում լուրջ զարգացում չի կարող ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ չեն կնքվել Հայաստան-Թուրքիա Արձանագրությունները և քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել բռնազավթված տարածքների նկատմամբ ունեցած իր միանգամայն օրինական իրավունքներից: Բանն այն է, որ ենթադրվում է, թե Արձանագրությունների վավերացումից հետո է միայն, որ հնարավոր է սկսել Թուրքիայի մասնատման գործընթացը և դրանից հետո է միայն, որ նախատեսվում է ստեղծել պայմաններ այդ տարածքները «նվիրաբերելուե Թուրքիայի քրդերին (5):
Երկրորդ խնդիրը, ինչով կարևորվում էր ԱՄՆ նախագահի այցը Թուրքիա դա Հայաստան-Թուրքիա Արձանագրություններն ու այսպես կոչված «հայ-թուրքական երկխոսությունըե կյանքի կոչելու հարցը: 2008-ի Հունիսին ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի օգնական Դենիել Ֆրիդը այդ խնդիրը ձևակերպել էր այնպես. «Հայաստանը պետք է պատրաստ լինի ճանաչել առկա սահմանը և կառուցողական արձագանք տալ Թուրքիայի հնարավոր ջանքերինե (6): Ասվածը նշանակում է, որ Թուրքիան ճիշտ է մասնատվելու է և այնտեղից մասնահանումներ են լինելու… այլոց համար, բայց Հայաստանը այդ մասնատումից հայրենի տարածքների ազատագրման հույս պետք չէ ունենա, ավելին` ԱՄՆ պետքարտուղարության համար ցանկալի է, որ Հայաստանը դրանից կամավոր հրաժարվի:
Եվ կար, վերջապես, երրորդ, հնարավոր է ամենակարևոր խնդիրը, դա Թուրքիայի վրա դրված նոր պարտավորությունների հարցն էր, ավելի պարզ` երրորդ կողմի համար «կրակից շագանակ հանելուե և երրորդ կողմի փոխարեն «սև գործնե անելու տարածաշրջանային նոր ծրագիրը: Այդ մասին ԱՄՆ նախագահի պաշտոնական այցից մեկ ամիս անց արդեն բարձրաձայնում էր Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն (7): Նշանակում էր դա արդյոք, որ թուրքական քաղաքական վերնախավը ստանձնել է արևմուտքի կողմից Թուրքիայի վրա դրված ռազմա-քաղաքական նոր գործողություններն իրականացնելու հանձնառությունը, ցույց կտա ժամանակը:
Բոլոր դեպքերում բնական հարց է ծագում, այդ ի՞նչ էր անելու և, տակավին, ի՞նչ է անելու ժամանակակից Թուրքիան Բալկաններում, Մերձավոր Արևելքում, Կովկասում, Աֆղանստանում ու Պակիստանում (հնարավոր է նաև Հնդկաստանում ու Չինաստանում): Քանի որ իրենց համար միշտ դժվարություն է ներկայացնել անկեղծ խոստովանանքը` մենք ասենք. իրականացնելու է նոր ագրեսիաներ, պատերազմ, բռնություն, ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված այլ և այլ հանցագործություններ, որոնցում ամենևին էլ ակնառու չի լինելու արևմուտքի հետքը, արևմուտքի ծրագրային հորդորն ու խորհրդատվական հենքը, կազմակերպչական դերն ու նշանակությունը: Այս իմաստով վերջին ուղղորդումը եկել է Եվրոմիությունից, ավելի ճշգրիտ` ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդից, որը ղեկավարում է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Քեթրին Էշտոնը: «Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 13-ին որոշում են ընդունել խորացնել հարաբերությունները Թուրքիայի հետ Աֆղանստանում, Մերձավոր Արևելքում, Բալկաններում և Հարավային Կովկասում առկա խնդիրների վերաբերյալ: ԱԳՆ ղեկավարների հայտարարության մեջ նաև նշվում է, որ Թուրքիան դարձել է տարածաշրջանի առաջատար երկրներից մեկը, և ԵՄ-ը պետք է ամրապնդի Թուրքիայի հետ համագործակցությունը Աֆղանստանում, Մերձավոր Արևելքում, Բալկաններում և Հարավային Կովկասում իրականացվող միասնական քաղաքականության շրջանակներումե (8):
Եզրակացություն: Երրորդ համաշխարհային պատերազմն ու զուգահեռ հրահրվող քաոսը նախատեսվում է իրականացնել Բալկաններ, Միջին Արևելք, Կովկաս, Աֆղանստան-Պակիստան գծով: Դրա համար արևմուտքին անհրաժեշտ է համալրել ՆԱՏՕ-ի շարքային զորակազմը քրդերով, թուրքերով, Կոսովոյի ալբանացիներով… ինչպես նաև ամեն կերպ իր ծրագրերի մեջ ներքաշել թուրքական զինված ուժերը` ի հարկին մնալով աննկատ, մնալով ստվերում: Ծրագիրն անվրեպ և ճշգրիտ իրականացնելու համար անհրաժեշտ է ինչ որ բան խոստանալ քրդերին, օրինակ` Արևմտյան Հայաստանը, ինչ որ բան թուրքերին, օրինակ` գերակա դիրք իսլամական աշխարհում, ինչ որ բան հայերին, օրինակ` Հայոց ցեղասպանության ճանաչում և, միգուցե, դրամական ինչ-ինչ փոխհատուցում: Հասկանալի է բարդ խնդիր է, նույնիսկ անիրագործելի: Այդ իմաստով շատ հետաքրքիր կլիներ իմանալ այդ գաղափարների ու ծրագրերի հեղինակի անունը: Սակայն, այդ երբ է եղել, որ արևմտյան քաղաքական շրջանակները հետաքրքրվել են իրենց առաջադրված ռազմա-քաղաքական ծրագրերի հեղինակների հոգեկան առողջության հարցերով և կամ հրաժարվել դրանք իրականացնելուց: Լավագույն դեպքում հետաձգել են դրանք, ինչպես Հայերի ցեղասպանությունը ավարտին հասցնելու ծրագրերը 1920-ականներից հետաձգեցին մինչև 1980-90-ական թթ. և մինչև մեր օրերը:
Որոնք են այս ծրագրերի իրականացման արգելքները: Որքան էլ տարօրինակ հնչի` դրանցից են պատմական հիշողությունն ու պատասխանատվությունը, որոնք հետապնդում են ոչ միայն հայերին, այլև թուրքերին… և մնացյալին, քանի որ այնտեղ հստակված են պատմական դերակատարության և պատմական պատասխանատվության հարցերը: Առաջին համաշխարհային պատերազմից առաջ քրդերին խոստացել էին Քրդական օջախ, հայերին` բարենորոգումներ Հայկական վիլայեթներում, թուրքերին` Օսմանյան կայսրության ընդարձակում դեպի Միջին Ասիա… Թե նրանցից ամեն մեկն ինչ ստացավ, այդ թվում և անհակատական մակարդակներում, բոլորին է հայտնի… Պատմությունը կարող է կրկնվել միայն նրանց համար, ովքեր կամ անհուսալիորեն հիմար են, կամ հատուկ ցանկություն ունեն կրկնելու պատմական դերակատարության և պատմական պատասխանատվության արդեն փորձված իրողությունները: Սակայն, իսկապե՛ս, նոր ճանապարհ պետք է ընտրել նաև այս հարցում և պատմական դաժան փորձառությունից ելնելով, ինչպես նաև մեկնելով այն փաստից, որ հայկական խնդիրները միջազգային քաղաքական հարաբերություններում մշտապես «տարբերվելու ենե Կոսովոյի, Սուդանի, Աբխազիայի, Օսիայի… խնդիրներից, հայությունն ու Հայաստանը ամբողջական ու լիակարժեք իրավունքներ ունեն հասարակական ու իրավական, ռազմական ու քաղաքական բոլորովին նոր նախաձեռնություններով հանդես գալու և դրանցով առաջնորդվելու:
Այսքանը այն հիմնական պատճառներից մեկի մասին, որի համար հանկարծ հիշեցին ԱՍԱԼԱ-ին, այս դեպքում` թուրքերը: ԱՍԱԼԱ-ին հիշելու այլ պատճառների, ինչպես նաև թուրքերի և նրանց դաշնակիցների առնվազն վերջին 100 տարիներին մարդկության դեմ ուղղված հանցագործ ծրագրերի և գործողությունների մասին կխոսենք հաջորդ հոդվածներում:

«Ուխտ Արարատիե, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն
18.01.2011

Հ.Գ.- Հոդվածում օգտագործված հղումներին ու նյութերին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հոդվածին կից հավելվածում:

Կրկին հիշել են ԱՍԱԼԱ-ին… թեև ԱՍԱԼԱ-ին միշտ են հիշելու հոդվածի հավելվածը` մեջբերումները
---------------------------------------1. Թուրքերը մշակում են “հայկական պնդումներին հակադարձելու” քայլեր: Թուրք սյունակագիր Ութքու Չաքըրօզերն անդրադարձել է անցյալ շաբաթ Անկարայում և Կարինում (ներկայիս՝ Էրզրում) կայացած Թուրքիայի դեսպանների 3-րդ համաժողովին՝ նշելով, որ դրա հիմնական թեման եղել է Հայկական հարցը, փոխանցում է HyeTert-ը: “Համաժողովի ընթացքում հիմնականում քննարկվել են Հայոց ցեղասպանությանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև ԱՍԱԼԱ–ի առնչվող թեմաները”,-նշում է Չաքըրօզերը և հավելում, որ “150 դեսպանների և դեսպանատների ներկայացուցիչների հետ համաժողովին մասնակցել է նաև Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը”: “Արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի գլխավորությամբ կայացած համաժողովի օրակարգում առանձին տեղ էր հատկացված նաև ԱՍԱԼԱ-ին: Ուշադրության կենտրոնում էր դեռ անցյալ տարի աշխարհի տարբեր երկրներում գործող թուրքական դիվանագիտական ներկայացուցիչներին ուղարկված նամակները, որոնցում ԱՍԱԼԱ-ի անդամները զգուշացնում էին, որ իրենք դեռ գործում են”: Հոդվածագիրը նաև հավելում է, որ ԱՍԱԼԱ-ի հետ կապված քննարկումներին մասնակցել է MIT-ի ղեկավարը: (HayNews.am, 12.01.2011) 2. Նախագահ Բարաք Օբամայի այցելությունը Թուրքիա պատմական է պաշտոնական Անկարայի համար այն առումով, որ մինչ այդ ԱՄՆ նորընտիր նախագահը ոչ թե առաջինն էր այցելում, այլ պաշտոնավարման առաջին կամ երկրորդ տարում Սպիտակ տանը ինքն էր ընդունում Թուրքիայի նախագահին և որպես կանոն ունենում 10-12 րոպե տևողությամբ առանձնազրույց: Պատասխան այցը Թուրքիա կատարվում էր ոչ միշտ, անհրաժեշտության դեպքում միայն: Այսինքն՝ Օբաման մեկնելով Անկարա, խախտել է ԱՄՆ նախագահների Թուրքիա այցելության կարգը: Կարևոր է նաև այն, որ Թուրքիան դարձել է ԱՄՆ նախագահի Եվրոպա կատարած շրջագայության վերջին կանգառը: Դրանով էլ թերևս ընդգծվել է, որ Եվրոմիության հետ անդամակցության բանակցություններով վարող Թուրքիան եվրոպական ընտանիքի մաս է կազմում: (Հակոբ Չաքրյան, “Ազգ”, 06.04.2009) 3. DTP կուսակցության առաջնորդ Ահմեդ Թյուրքը PKK-RԳJ TV հեռուստաալիքին մեկնաբանություններ է արել Թուրքիայի Միլլի մեջլիսում ԱՄՆ նախագահի հետ իր հանդիպման մասին: Ինչպես գրում է “Զաման” թերթը, ըստ Թյուրքի, Օբաման ասել է, որ ինքը քրդերի բարեկամ է և կողմնակից դեմոկրատական քաղաքական հենքով քրդերի պայքարին: Թյուրքն ասել է, որ Միլլի մեջլիսի խոսնակի առանձնասենյակում իր հետ ծանոթանալիս Օբաման ուրախություն է արտահայտել ծանոթանալու ընդդիմության մեջ գտնվող և քաղաքական դաշտում գործող քրդական առաջնորդի հետ: “Ես տեսա, որ Օբաման տիրապետում է քրդական հարցին վերաբերող տեղեկատվությանը”,- ասաց Թյուրքը: (“Գոլոս Արմենիի”, 09.04.2009, էջ 4)  4. Ստամբուլում կայացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Հայաստանի, Թուրքիայի ու Շվեյցարիայի արտգործնա-խարարների հետ: Օբամայի հանդիպումը Էդվարդ Նալբանդյանի, Ալի Բաբաջանի և Միշել-Քալմի Ռեյի հետ տեղի է ունեցել Ստամբուլի Դոլմաբախչե պալատում: Ինչպես հաղորդում է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը, հանդիպմանը քննարկվել է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցը: ԱՄՆ նախագահը կոչ է արել կողմերին համաձայնության գալ: Հանդիպումն անցել է “Քաղաքակրթությունների երկխոսություն” գագաթնաժողովի շրջանակներում, որն ընթանում է Ստամբուլում Թուրքիայի և Իսպանիայի վարչապետների հովանավորությամբ: (PanARMENIAN.Net, 07.04.2009 11:33 GMT+04:00) 5. “Նվիրաբերել” եզրը Ռալֆ Պիտերսի նախասիրած ձևն է, երբ նա խոսում է Հայկական հարցի մասին: Մասնավորապես, այդ հար-ցում նա գրել է. “Իսկ մի սարսափելի չարագործություն, ինչպիսին է հայերի հանդեպ հոգեվարքի մեջ գտնվող Օսմանյան կայսրութ-յան ցեղասպանությունը, երբեք չի կարող փոխհատուցվել տարածքային նվիրատվությամբ”: (Ռալֆ Պիտերս, “Միջին Արևելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի և հավատի նմանությունների”, “Ազգ”, 25.08.2006)  6. ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդ. “Հայաստանը պետք է պատրաստ լինի ճանաչել առկա սահմանը և կառուցողա-կան արձագանք տալ Թուրքիայի հնարավոր ջանքերին: Հայաստանը պետք է հայտարարի, որ ժամանակակից Թուրքիայի նկատ-մամբ հողային որևէ պահանջ չունի: Միաժամանակ անհրաժեշտ է Թուրքիայի առերեսումը սեփական պատմության մութ էջերի հետ, որքան էլ դա դժվար լինի”: (“Ազգ”, 20.06.2008)7. Թուրքիան պետք է առավել ակտիվ դեր կատարի Մերձավոր Արևելքում ու Բալկաններում, սակայն նրա հարաբերություններն Արևմուտքի հետ նախկինի պես առաջնային են լինելու: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նոր արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն: Նրա խոսքերով, Թուրքիան պետք է ստանձնի այնպիսի երկրի դեր, որն ազդում է Մերձավոր Արևելքի, Բալկանների և Կովկասի քաղաքականության վրա: Թուրքիան այն երկիրը չէ, որը լոկ արձագանքում է ճգնաժամերին, այն պետք է արդյունավետ կերպով կանխի դրանք: Դա վերաբերում է նաև Թուրքիային դերին ՆԱՏՕ-ում, միջնորդական ջանքերին Իսրայելի ու արաբական երկրների միջև, Կովկասի հակամարտությունների հանգուցալուծմանը”,-ասել է Դավուդօղլուն` հավելելով, որ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն անվտանգության և կայունության միջև հավասարակշռության հաստատման քաղաքականության առավել կարևոր օղակներն են, գրում է “Հյուրիեթ դեյլի նյուսը: (PanARMENIAN.Net, 02.05.2009 20:43 GMT+04:00) 8. ԵՄ-ը ակտիվացնում է Թուրքիայի հետ հարաբերությունները Հարավային Կովկասում իրականացվող քաղաքականության իրա-կանացման հարցում: Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 13-ին որոշում են ընդունել խորացնել հարաբերությունները Թուրքիայի հետ Աֆղանստանում, Մերձավոր Արևելքում, Բալկաններում և Հարավային Կովկասում առկա խնդիրների վերաբերյալ: ԱԳՆ ղեկավարների հայտարարության մեջ նաև նշվում է, որ Թուրքիան դարձել է տարածաշրջանի առաջատար երկրներից մեկը, և ԵՄ-ը պետք է ամրապնդի Թուրքիայի հետ համագործակցությունը Աֆղանստանում, Մերձավոր Արևելքում, Բալկաններում և Հարավային Կովկասում իրականացվող միասնական քաղաքականության շրջանակներում: (7օr.am, 13.12.2010)
Հ.Գ. - «Լուսանցքե-ի էլ.փոստին ուղարկած այս նյութերը տպագրում ենք առանց կրճատումների:

«Լուսանցքե թիվ 2, (178), 2011թ.
Կարդացեք «Լուսանցքե-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլե եւ www.pressinfo.am -ի «Բեռնումե բաժիններում
 

No comments:

Post a Comment