Friday, January 21, 2011

Ադրբեջանի, նաեւ թուրք-ադրբեջանական հարաբերությունների անկումն անխուսափելի է



Գրել է Լուսանցք   
21-01-2011
Թշնամուն չթերագնահատել, բայց եւ՝ չգերագնահատել –
Ադրբեջանի, նաեւ թուրք-ադրբեջանական հարաբերությունների անկումն անխուսափելի էՀայկական դիրքերն ամրապնդելու ճի՛շտ ժամանակն է
Թուրքական Տրապիզոն ժամանած արաբական 7 երկրների դեսպաններ հետազոտություններ էին արել նավահանգստում: Դեսպաններին հանգամանա-լից տեղեկություններ էր հաղորդել նավահանգստի գործարկման տնօրեն Մուզաֆեր Էրմիշը, ըստ որի նավահանգիստը ծովային առեւտրի տեսանկ-յունից ռազմավարական կարեւորություն է ձեռք բերել: Թուրք պաշտոնյան օտարերկրացի դեսպաններին հայտնել էր սպասելիքների մա-սին առ այն, որ երբ լուծվի հայ-ադրբեջանական հակամարտությունը, այնժամ հնարավոր կլինի Եվրոպան Ասիայի հետ կապող Տրապիզոնի նավա-հանգստով անցկացնել նաեւ Միջին Ասիա ուղարկվող բեռների ամբողջ խմբաքանակը:
Ստացվում է՝ հայ-ադրբեջանական հակամարտության լուծման համար (իհարկե, հօգուտ Ադրբեջանի) պետք է պայքարեն նաեւ արաբական երկրները: Սա էլ յուրօրինակ գործելաձեւ է՝ երրորդ երկրներին «գործի մեջ» ներքաշելու առումով: Ահա եւս մեկ ապացույց՝ հայ-թուրքական սին ու ձեւա-կան հարաբերությունների: Կարսում «մարդասիրության եւ խաղասիրության» (իրականում՝ ի նկատի են ունեցել հայ-թուրքական մերձեց-ման) հուշարձանին բացահայտ ընդդիմացան Թուրքիայի վարչապետն ու ԱԳ նախարարը: Վերջինս էլ արագ հայտարարեց, թե հայ-թուրքական արձանագ-րությունները կվերանայվեն, եթե արցախյան խնդիրը նոր փուլ մտնի, իհարկե, այս դեպքում էլ ադրբեջանական ծրագրով... Ա. Դավութօղլուն ար-ձագանքել է Կարսի հուշարձանի վերաբերյալ նաեւ ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությանը. «Դա Թուրքիայի համար ներքին քննարկ-ման խնդիր է: Հնչած գնահատականները հայ-թուրքական հարաբերությունների հետ բացարձակապես կապ չունեն: Վարչապետ Էրդողանի արած հայտարա-րությունն ամբողջությամբ գեղագիտական տեսանկյունից է, ոչ մի քաղաքական տարր չի պարունակում»: Հիշեցնենք, որ Է. Նալբանդյանը ափ-սոսանք էր հայտնել Էրդողանի այն հայտարարության մասով, ըստ որի պետք է ապամոնտաժել հայ-թուրքական բարեկամությունը խորհրդան-շող հուշարձանը: Ըստ Նալբանդյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օտարման ամեն նոր քայլ կարող է միայն վնաս հասցնել գործընթացին:Միով բանիվ կարճենք՝ նրանք, ովքեր նաեւ Հայաստանում են հույս տածում, թե հայ-թուրքական հարաբերությունները կզարգանան առանց Ադրբե-ջանի միջամտության, սխալվում են: Չարաչար: Պարզապես պետք է հզորացնել պայքարը Հայ դատի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատա-պարտման եւ հայկական պահանջատիրության ուղղությամբ, եւ թուրքերը գուցե այդժամ՝ սեփական կաշին փրկելու նպատակով, գնան որոշակի «ադր-բեջանական զոհողությունների»...ՀՀ ԱԺ-ում նույնպես քննարկվում է, որ Թուրքիայի համար կարեւորը ոչ թե հաշտեցումն էր, այլ՝ հայ-թուրքական գործընթացը, ինչը պետք է դառնար քաղաքական խաղերի հիմք: Իսկ քանի որ այս ամենը վաղուց բացահայտված է, որոշ պատգամավորներ առաջարկել են, որ հայ-թուրքա-կան արձանագրությունները հայկական կողմը չեղյալ հայտարարի ու հետ վերցնի իր ստորագրությունը:Նկատի առնենք՝ Թուրքիան փորձում է հարվածել ոչ միայն հայկական տարածաշրջանային շահերին, այլեւ՝ Հայաստան-Սփյուռք միասնությա-նը: Անկարայի արտաքին քաղաքականությունում հրամայական է ամեն կերպ տարանջատել Հայաստանն ու Սփյուռքը: Նպատակին հասնելու համար Թուրքիան Ազգային անվտանգության նոր փաստաթղթում Հայաստանին, որպես իրենց սպառնալիք պետության, չընդգրկեց՝ փորձելով «չեզո-քացնել» սփյուռքյան՝ վտանգների մասին արծարծումները՝ այսպիսով իբր հարվածելով Հայաստան-Սփյուռք միասնությանը: Այս խաղը այն-քան լուրջ բնույթ է ստացել Թուրքիայում, որ չի բացառվում, թե որոշ ժամանակ անց թուրքական կողմից կարող են հնչել հայտարարութ-յուններ, թե Թուրքիայի համար վտանգավոր է ոչ թե Հայաստանը, այլ՝ Սփյուռքը... Էրդողանն ասել է, թե «Թուրքիան ցանկանում է կարգավո-րել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, սակայն Սփյուռքի մտածելակերպը խոչընդոտում է դրան»: Հայաստանին դուրս բերելով Թուրքիային սպառնացող երկրների ցանկից՝ Անկարան նպատակ ուներ աշխարհին ցույց տալ, որ հավատարիմ է իր արտաքին քաղաքականության հռչակած տեսլականին՝ զրո խնդիր հարեւանների հետ: Սակայն նույնիսկ Արեւմուտքը չհավատաց Անկարային, ուր մնաց՝ Հայաստանն ու Սփյուռ-քը:Հայաստանը եւ Սփյուռքը  հզոր են մեկը մյուսով: Հայկական պետականության եւ աշխարհասփյուռ հայության առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները պահանջում են նոր որակ, ձեւ ու բովանդակություն հաղորդել հայոց պետականության ամրապնդման եւ Հայաս-տան-Սփյուռք գործակցությանը, հստակ է, որ Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերները Սփյուռքինն են, իսկ Սփյուռքի հիմնախնդիրնե-րը՝ Հայաստանինը: Հայության հզորությունը աշխարհի բոլոր հայերի հավաքական, միասնական կամքի ու հզորության մեջ է: Մեր Սփյուռքն այսօր համարվում է նաեւ աշխարհում  կազմակերպված սփյուռքերից մեկը, որ հզոր ներուժ ունի: Հայկական սփյուռքը նաեւ խոշոր հենարան է հայկական քաղաքականության հիմնական առաջնահերթությունների՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հա-մար պայքարի, ԼՂՀ հակամարտության, հայկական մշակույթի ներկայացման համար:Դառնանք թուրք-ադրբեջանական խաղերին: Արեւմուտքը Անկարային եւ Բաքվին հասկացնում է, որ դժգոհ է: Իսկ «Wikileaks»-ը բացահայտում-ների փաթեթով պարզապես վերջ դրեց թուրք-ադրբեջանական խաղերին... Մինչ այդ էլ զլմ-ները հայտնում էին, թե ԱՄՆ-ն սառեցնում է Ադրբեջանի հետ տնտեսական գործակցությունը: Այժմ ամերիկա-ադրբեջանական տնտեսական հանձնաժողովն անգործ է: Հանձնաժողովի համատեղ նիստ անցկացնելու հարցն անորոշ է: Հանձնաժողովի ադրբեջանական կողմի ղեկավար, ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը նշել է, որ ամերիկյան կողմից հանձնաժողովի համանախագահն է եղել ԱՄՆ պետքարտուղարի օգնականը, սակայն Վաշինգտոնում նոր աշխատակազմի ձեւավորումից հետո այդ պաշտոնում ամերիկյան կողմն այդպես էլ նշանակում չի կատարել (2 տարուց ավելի նիստ չի գումարվել): Պարբերաբար է դարձել նաեւ Ադրբեջանին՝ տարածաշրջանային վտանգ ներկայացնող երկիր համարելը: Ըստ որոշ ռուսաստանյան աղբյուրների, Ադր-բեջանը Վրաստանի հետ միասին վտանգավոր է ՌԴ անվտանգության համար: Նորից միջազգայնորեն արծարծվում է «Ադրբեջանն է սպառնում տարածաշրջա-նի կայունությանն ու անվտանգությանը» տեսակետը: 2008թ. ի վեր, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների սահմաններում խաղաղություն պահպանելու առաջարկները հենց Բաքուն է հետեւողականորեն մերժել, այդ թվում՝ նաեւ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի առաջարկը: Վերլուծաբանների կարծիքով, նման ապակառուցողականությունը հավաստում է այն պնդումները, որ հենց Ադրբեջանն է սպառնում տարածաշրջանի կայունությանն ու անվտան-գությանը: Ադրբեջանում սկսվում է նաեւ մեկ այլ անկման շրջան. նավթի դարաշրջանը մոտենում է ավարտին: Եվ սա ասում են ադրբեջանական վերլուծաբանները: Նավթի վրա հիմնված Ադրբեջանի 2011թ. բյուջեում նավթի գինը հաշվարկվել է 60 դոլար՝ 1 բարելի դիմաց: Կառավարությունը կանխատեսում է, որ նավթի այդ գնով 2011թ. համար հնարավոր կլինի ապահովել 15,557 մլրդ. մանաթ բյուջեի եկամուտ եւ 15,129 մլրդ. ծախս: 2011թ. համար ՀՆԱ-ի իրական աճի տեմպը կանխատեսվում է 3,8%, որի ոչ նավթային հատվածին պատկանող մասը 7,2% է: Ադրբեջանում սղաճը 2011թ. համար կան-խատեսվում է մոտ 5%: Բյուջեի եկամուտներում աճը նախատեսվում է 555 մլն. մանաթ, ծախսերում աճը՝ 473 մլն. մանաթ, ինչն անցյալ տարվա համեմատ 50% նվազել է: Ասենք, որ սրանց պետբյուջեում այլեւս լուրջ աճ սպասելն անտեղի է, քանի որ ոչ նավթային հատվածում եկամուտ-ները խիստ ցածր են, իսկ բյուջեն հիմնականում ֆինանսավորվում է Նավթի հիմնադրամից: Բյուջեում նավթի գնի կանխատեսված մակարդակը կարե-ւոր չէ, քանի որ Պետական նավթային ընկերության եւ այլ կառույցների միջոցով եկող հարկերի ծավալում նվազում է նկատվելու: Սրան հավելած, «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Ստամբուլի պատգամավոր Ուֆուք Ուրասն ասել է, թե Ադրբեջանի ղե-կավարությունը ռազմատենչ կեցվածքով ու շփման գծում անընդհատ լարվածություն առաջացնելով փորձում է մարտական ոգի հաղորդել պարտութ-յան բարդույթ կրող զինվորին՝ մղելով հերոսության, սակայն այդ փորձերը ժամանակավրեպ են, ադրբեջանցի զինվորը հերոսանալու առի-թը վաղուց բաց է թողել...Հեյդար Ալիեւի հայտարարությունները լուրջ մարտահրավեր են ուղղված միջազգային հանրությանը: Չնայած այն հանգամանքին, որ միջ-նորդ երկրները անընդհատ խոսում են ուժի սպառնալիքի անթույլատրելիության մասին, Ալիեւի չհիմնավորված հայտարարությունները շարունակվում են: Արդեն բոլորին է պարզ, որ Հայաստանը, Արցախը, Սփյուռքը միավորված են եւ անհրաժեշտության դեպքում հզոր հարված կհասցնեն Ադրբեջանին: Հայկական բանակն էլ ավանդապես մարտունակ է, եւ այդ մասին գիտեն հենց իրենք՝ ադրբեջանցիները: Ուստի, Ադրբեջա-նը նմանատիպ հայտարարություններով ցանկանում է պարզապես խափանել խաղաղ բանակցային գարծընթացը: Եվ սա նաեւ մարտահրավեր է միջազ-գային հանրությանը, այն երկրների ղեկավարներին, մասնավորապես, ՌԴ-ին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, ովքեր բազմիցս հանդես են եկել խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին: Սա գիտակցում են Անկարայում, ու շատերն են մտահոգ Ադրբեջանի նախագահի անպատասխանատու պահված-քից: Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջեւ Ադրբեջանում հեջաբի արգելման եւ մի շարք կուսակցական գործիչների ձերբակա-լության առնչությամբ բողոքի ցույց էր կազմակերպվել: Ցուցարարները հանդես են եկել «Ամոթ Իլհամ Ալիեւին», «Իսրայելի բարե-կամ, իսլամի թշնամի մի՛ եղիր» կարգախոսներով: Դատապարտելով Ադրբեջանի կառավարությանը՝ պահանջել են ազատել կալանավորվածներին եւ հա-նել հեջաբի արգելման արգելքը:Ակնհայտ է, որ նավթադոլարներ վաստակել չի նշանակում հզոր տնտեսություն ու բանակ ունենալ: Եվ միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանը բա-նակցային գործընթացին զուգահեռ խոսում է ռազմատենչ հայտարարություններով, ցույց է տալիս, որ Բաքվի ապակառուցողական քայլերի պա-տճառով է, որ գործընթացը իրական արդյունքներ չի արձանագրում: Ադրբեջանը խուսափելով Արցախի հետ անմիջական բանակցություններից՝ գոր-ծընթացը փակուղի է տանում: Երեւի այդ պատճառով էր նաեւ, որ Աստանայի գագաթաժողովի ժամանակ Հ. Ալիեւը Ս. Սարգսյանի հետ հանդիպումից խուսափեց:Իսկ ահա Հունաստան ժամանած նոբելյան մրցանակակիր, աշխարհահռչակ թուրք վիպասան Օրհան Փամուքը հունական «Քաթիմերինի» թերթին տված հարցազրույցում նշել է, որ պատիվն ու ճշմարտախոսությունն իր համար առաջնահերթ են ու շատ կարեւոր. «Հայերի ու քրդերի վերաբեր-յալ իմ արած հայտարարություններից ես հետ չեմ կանգնում: Ես քաղաքական գործիչ չեմ, գրականագետ եմ: Երկու տարբեր աշխարհամասերի՝ Արեւ-մուտքի եւ Արեւելքի ամենակրիտիկական կետում գտնվող Թուքիայում կա 2 տարբեր ուղղություն: Եվ դա բնական է: Այդ հանգամանքն էլ «շիզոֆ-րենիայի» խորը հետք է թողել Թուրքիայի վրա... Այդ վիճակը ազդել է նաեւ մեր մշակույթի վրա: Մշակութային մեր դեմքը հաճախ քաղաքա-կան որոշումների մեջ է արտացոլվում»: Հիշեցնենք, որ այժմ Եվրոպայում բնակվող Փամուքը Հրանտ Դինքի մտերիմներից էր:Կիպրոսի նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանի եւ Դեմետրիս Խրիստոֆիասի համատեղ մամլո ասուլիսում ՀՀ նախագահն անդրադարձավ հայ-թուրքական եւ կիպրա-թրքական հարաբե-րություններին. «Ինչպես եւ մեր բարեկամ Կիպրոսը՝ մենք սովորություն չունենք մեր խնդիրները լուծել սպառնալիքների ու քաղաքական շահարկումների լեզվով: Կարծում եմ, քաջատեղյակ եք, որ չնայած հարաբերությունները կարգավորելու ՀՀ պատրաստակամությանը, հայ-թուրքական սահմանն առաջվա պես փակ է, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել: Երեւանը դեմ չէ հարեւան Թուրքիայի ԵՄ անդամակցությանը: Միեւնույն ժամանակ համոզված ենք, որ Թուրքիային չի հաջողվի ճանապարհ հարթել դեպի ԵՄ՝ առանց իր անցյալի հետ հաշտվելու եւ անմիջական հարեւանների հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու»: Նախագահ Սարգսյանը խոսել է նաեւ Արցախի ու Կիպրոսի հիմնախնդիրների կարգավորման հեռանկարների մասին. «Մենք համամիտ ենք, որ յուրա-քանչյուր հակամարտություն պետք է լուծվի՝ հաշվի առնելով պատմական անցյալն ու յուրահատկությունները: Հենց դա է պատճառը, որ մենք սատարում ենք միմյանց դիրքորոշումները՝ այդ հակամարտությունների կարգավորման առումով եւ չենք համարում, որ ազգերի ինքնո-րոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները իրարամերժ են»:Վերլուծաբանների կարծիքով՝ ՀՀ նախագահը Կիպրոսում հստակ հայտարարեց, որ Թուրքիայի նոր օսմանականության գաղափարախոսությունը սին է ու անհեռանկար, եւ Հայաստանը չի պատրաստվում հայտնվել այդ գաղափարախոսության ուղեծրում: «Իսկ զրո խնդիր հարեւանների հետ» Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը իրականում նշանակում է գերիշխել հարեւաններին: Նոր օսմանականությունը, փաստորեն, նշա-նակում է տարածաշրջանում Թուրքիայի գերիշխանություն, որը չի կարող հեռանկար ունենալ: Անկարան իր կամքը թելադրելիս շատ դժվարութ-յունների է հանդիպելու, չունի մեծ տնտեսական կարողություններ ու քաղաքական հեղինակություն:Իսկ Աթենքում ՀՀ նախագահը  նշել է, որ Հունաստանը Հայաստանի ավանդական բարեկամներից է. «Տեւական եւ ամուր հարաբերությունները չեն կարող կառուցվել այսպահային շահերի վրա: Առանց արժեքների ընդհանրության, միեւնույն գաղափարներին հավատարմության՝ դժվար է պատկե-րացնել վստահելի համագործակցություն»,- 2 երկրների միջեւ հարաբերությունների մասին արտահայտվել է մեր երկրի ղեկավարը նախագահ Կարոլոս Պապուլիասի ներկայությամբ, հասկացնելով, որ այդ «արժեքների ընդհանրության, միեւնույն գաղափարներին հավատարմության» հարցը նաեւ վտանգավոր համաթրքական ճակատին է վերաբերում...Իզուր չէ, որ ՀՀ նախագահի հանդիպումը կիպրա-հունական  առաջնորդների հետ ու նաեւ մի շարք պայմանագրերի ստորագրումը, թուրքական զլմ-ներն իրենց հանրությանը ներկայացրեցին որպես ահազանգ պարունակող «մեսիջ», ըստ որի, հայերն ու հույները, այդ թվում եւ կիպրացի հույները, ամրապնդում են իրենց քաղաքական դաշինքն Անկարայի դեմ ու ավելի մեծ հնչեղություն հաղորդում եվրաինտեգրման չափանիշներին Թուրքիայի անհամապատասխանությանը:Հայ-թուրքական գործընթացը վաղուց է մտել փակուղի, այլեւս գոյություն չունի, իսկ թուրք-ադրբեջանական անկում ապրող հարաբերութ-յունները լուրջ խթան են հայկական արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում ծավալելու, հայկական դիրքերը ամրապնդելու համար:
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 2 (178), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում
 

No comments:

Post a Comment