Friday, December 31, 2010

Ամանորի ծեսը Հայաստանում

Դեկտեմբեր 30, 2010թ. 09:46



Ամանորը  հեթանոսական տոն է:
Այս տոնը մեր ազգի գլխավոր տոներից է, որն ունի մեռնող-հառնող բնության խորհուրդ: Այն հաղորդակցությունն էր կրակի և արևի, ջրի և ուտելիքի հետ:
Վաղնջական ժամանակներում հայերը Նոր տարին դիմավորել են մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը. փառաբանել են բնության զարթոնքը, աղերսել աստվածներին, որպեսզի տարին բերքառատ դարձնեն:
Հայկական երկրորդ տարեգլուխը եղել է Նավասարդի 1-ը /օգոստոսի 11-ը/ և տևել է մինչև սեպտեմբերի 9-ը: Օգոստոսյան տոնը հայերը կոչել են Նավասարդ: Նավասարդ բառը կազմված է նավա/նոր/ և սարդ/տարի/ բառերից: Այս անվան մասին Անանիա Շիրակացին /7-րդ դար/, Հովհաննես Իմաստասերը/1045-1129/ և այլ նշանավոր գիտնականներ ավանդում են, թե Նավասարդը Հայկ Նահապետի դուստրերից մեկի անունն էր, որով մեր նախահայրը անվանել էր տարվա առաջին ամիսը:
Ամանորի հաջորդ օրը հայերը տոնում էին իրենց ամենաշքեղ ու ամենակարևոր տոնը: Այն նվիրված էր հայոց աստվածների հայր Արամազդին և կոչվում էր Նավասարդյան տոներ։ Նավասարդյան տոները ուղեկցվել են երգ-երաժշտությամբ, պարերով, թատերական, կրկեսային ներկայացումներով, զինախաղերով ու մարզական մրցումներով, այլ կերպ ասած`Նավասարդյան խաղերով։
Մեկ այլ ավանդության համաձայն, Հայկ նահապետը Հայոց ձորում սպանել է Բելին: Այդ հաղթությունը ենթադրաբար տեղի է ունեցել մ.թ.ա.2492թ. օգոստոսի 11-ին:
18-րդ դարում, Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք, որպես Նոր տարվա սկիզբ ընդունվեց հունվարի 1-ը, սակայն որպես տարվա սկիզբ տոնելը համընդհանուր դարձավ 20-րդ դարի սկզբներից:
Նոր տարին սկսվում էր դեկտեմբերի 30-31-ին` Տարի հաց պատրաստելով: Տարի հացը տափակ հաց էր`երեսը զարդարված ընկույզով, չամիչով, այլազան պտուղներով: Հացի մեջ դնում էին դրամ կամ ուլունք և այն բաժանում ընտանիքի անդամների թվով: Ում բաժնի մեջ ընկներ ուլունքը, ենթադրում էին, որ տան հաջողությունն ու բախտավորությունը նրա հետ է կապված: Մատենագիտական նյութերը վկայում են, որ հնում Տարի հացը 12 մասի է բաժանված եղել, իբրև 12 ամիսների խորհրդանշան: Տարեհացը մեծ հանդիսավորությամբ կտրում էին Տարեմուտի գիշերը:
Թխում էին նաև զանազան ձևավոր հացեր`Ասիլ- Բասիլներ, որոնք մարդակերպ էին և խորհրդանշում էին բնության մեռնող ու հարություն առնող աստվածներին` Նարին, Արա Գեղեցիկին:
Հաջորդ օրը, հունվարի մեկին, մեծերն այցելում էին միմյանց և շնորհավորում խնձորով, ընկույզով, ըմպելիքով: Շնորհավորում էին բոլորը բոլորին, միայն մի բացառությամբ` ամուսինը կնոջը չէր շնորհավորում և նվեր չէր տալիս` ամոթ համարելով:
Ամանորի արարողություններն սկսվում էին տարեմուտի գիշերը և շարունակվում 12 օր: Այդ 12 օրերն էլ բաժանվում էին 3 փուլի` տոնակատարությունների: Առաջինը Ամանորն է, որը նվիրվում էր բնության ու տիեզերական ուժերի փառաբանմանը: Երկրորդը փուլը Սուրբ Զատիկն է` Քրիստոսի ծնունդը, որն իր մեջ կրում էր մոմի, կրակի, լույսի խորհուրդը: Իսկ երրորդը Քրիստոսի Մկրտությունն էր կամ, այլ կերպ ասած, խաչը ջրի մեջ իջեցնելու տոնակատարությունը: Այսինքն` հունվարի 4-ին սկսվում էր նավակատիքը: Մարդիկ սկսում էին պատրաստվել Սուրբ ծննդյան արարողություններին, հացեղեն ուտեստներ էին պատրաստում, հացահատիկ եփում: Հունվարի 5-ը Ճրագալույցն էր, իսկ հունվարի 6-ին արդեն սկսվում էր բուն Սուրբ ծնունդը: Հունվարի 7-ին նշվում էր Մկրտությունը:

Հայկական բուն տոմարի սկիզբը ոչ ուշ, քան Ք.ա. 3500թվականն է

 

Դեկտեմբեր 30, 2010թ. 10:51



Արարված աշխարհի կառավարումն ու զարգացումն ուղեկցվում էր նոր աշխարհի (մեր լեզվամտածողության մեջ, աշխարհը նույնացվում է երկրի հետ) և աշխարհակարգի հիմնադրումով: Ըստ ավանդապատումների , աշխարհի կառավարումը բաժանվում է երկու մասի . մինչև ջրհեղեղ և ջրհեղեղից հետո: Սա այն հիմնական սռնին է, որը հիմք հանդիսացավ տոմարը ստեղծելու համար:
Հետագայում յուրաքանչյուր էթնոս ստեղծեց իր տոմարը, որով հայտարարում էր նոր աշխարհի ստեղծման գաղափարը՝ կենտրոնում նկատի ունենալով իրեն:
Հնդեվրոպական աշխարհաշինական առաջին տոմարի մասին խոսում են Շումերները, որոնք համաշխարհային ժամանակագրության սկիզբը կապում էին ջրհեղեղի հետ :
Ըստ շումերների , ջրհեղեղը տեղի է ունեցել 19000 տարի առաջ: Հաջորդ ժամանակագրությունն առաջարկել են Ալեքսանդրիայի ժամանակագիրները : Նրանք գտնում էին, որ աշխարհը ստեղծվել է մ.թ.ա 5493 թվականի մայիսի 25 – ին:
Հրեաները կարծում էին, որ արարումը տեղի է ունեցել մ.թ.ա 3761 թվականին:
Հռոմեացիք իրենց տոմարը սկսում էին Հռոմի հիմնադրման տարվանից՝ մ.թ.ա 753 թվականից: Ելնելով կոնկրետ գաղափարական և տերունական խնդիրներից, մ.թ.ա 45 թ . Հռոմի կայսր Հուլիոս Կեսարը, որն արդեն հանդես էր գալիս , որպես «Պանտիֆիկ Մաքսիմուս» , շրջանառության մեջ դրեց տոմարի նոր հաշվարկի եղանակը . տարին սկսվում է Հունվարի 1 – ին : Այս տոմարը 325 թ . ճանաչվեց Բյուզանդիայում և տարածվեց ողջ քրիստոնեական աշխարհով մեկ: Հաջորդ տոմարական բարեփոխումները տեղի ունեցան Գրիգոր XIII – րդ պապի ժամանակ:
1582 թ . հոկտեմբերի 4 – ին Գրիգոր XIII – րդ պապի տոմարը դրվեց գործառության մեջ : Այն լրացրեց մ.թ.ա 45 թ . – ից մինչև XVI – րդ դարի վերջն ընկած ժամանակաշրջանում առաջացած 10 օրվա պակասը (տարբերությունը):
Դավանաբանական և ավանդաբանական դաշտի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նախաջրհեղեղյան և հետջրհեղեղյան տոմարային դաշտերը, ինչպես նաև մեզ հայտնի բոլոր հզոր և առաջին աստվածները ծագումնաբանորեն կապված են մեկ գաղափարախոսական և Արարչական երևույթի հետ, որի ակունքներն՝ ըստ Աստվածաշնչի , գտնվում են հայկական տարածաշրջանում: Հայկական տարածաշրջանի նկատմամբ նման ընդգծված մոտեցումը պատահական երևույթ չէ : Սա խոսում է այն մասին, որ հստակ կապ կա նախաջրհեղեղյան և հետջրհեղեղյան հավատամքի դաշտերի միջև : Այս հավատամքի կապն է, որ վավերացված է Աստվածաշնչում, երբ ջրհեղեղից փրկվածները ապաստան են գտնում Արարատյան աշխարհում:
Համաձայն ավանդապատումների , ջրհեղեղից հետո նոր երկիրը (աշխարհը) հիմնավորվում է Նոյի կողմից Արարատյան Աշխարհում՝ այսինքն, հետջրհեղեղյան ավանդապատման համաձայն, տոմարական հաշվարկի առաջին հիմնադրման վայրը կարող էր հանդիսանալ Արարատյան Աշխարհը, իսկ առաջին հիմնադիրը՝ Զիհուսուդրա-Նոյը:
Կատարենք կարևոր շեշտադրում. Հին Կտակարանի մեջ զետեղված են մի քանի հնագույն ավանդապատումներ, որոնցից մեկը խորհրդանշական Բաբելոնյան աշտարակաշինության պատմությունն է: Ըստ Հին Կտակարանի , Նոյից հետո աշխարհակարգի ձևափոխման հաջորդ փորձերը տեղի են ունենում Բաբելոնյան աշտարակաշինության ժամանակ: «Հայկ և Բել» դյուցազներգությունը, որպես հայկական էթնոսի առաջին ավանդապատում, մեկ հատուկ առանձնահատկություն ունի.  հայկական առասպելի դեպքերի զարգացումները կոնկրետ կապված և համահունչ են Հին կտակարանի «Բաբելոնյան աշտարակաշինության» ավանդապատման հետ: Հայկական «Հայկ և Բել» ավանդապատման մեջ հակամարտող կողմը աստվածաշնչյան, եգիպտական, հնդկական ավանդապատումների հերոս Բել աստվածն էր, որը տարածաշրջանում ավելի հայտնի էր Նիմրոդ անունով:
Ղ. Ալիշանը նշում է, որ մեր Վանական վարդապետը Հայոց Աղվանքի Վահրամ իշխանի բերանով հարցնում է , թե «կռապաշտության ծագումից հետո քանի՞ տարով յետեւ Հայք ի կռապաշտութիւն մտին», և պատասխանում է. «Հարյուր»: Իսկ կռապաշտությունը ե՞րբ մտավ աշխարհ: Վահրամը նախորդում իմացրեց, թե նախ Բելը մտցրեց կռապաշտությունը` իր պատկերը պաշտել տալ ուզելով: Ոմանք էլ Սեմի ցեղից Աբրահամի հորը կամ պապին են համարում դրա պատճառը»: Այս հետաքրքիր մեկնաբանությունը մեզ հնարավորություն է տալիս առաջի՛նը հասկանալու, թե ինչ էր տեղի ունենում հավատամքի դաշտում՝ համապատասխանաբար «Հայկ և Բել» հակամարտությունից առաջ ( որն, ըստ մեր կարծիքի , տեղի է ունեցել մ.թ.ա 3700 – 3500 թթ. ընկած ժամանակաշրջանում) և այդ դեպքերից 1500 տարի հետո՝ երբ 79 – ամյա Աբրահամը ծավալեց իր գործունեությունը: Բերված նյութերը հաստատում են վարկածն այն մասին, որ աստվածային ճշմարիտ հավատքն ու տոմարը ավելի վաղ ժամանակներից էին հայտնի մարդկությանը, իսկ դրանք կրելու և ներկայացնելու իրավունքը տրված էր Հաբեթականներին, որի ներկայացուցիչը Հայկ նահապետն էր: Այսինքն , «Հայկ և Բել» հակամարտության բուն խնդիրներից մեկը կարող էր հանդիսանալ նաև Սրբազան Անշարժ Տոմարը ներկայացնելու իրավունքը: Ըստ «Հայկ և Բել» ավանդապատման , բաբելոնյան աշտարակաշինության ժամանակ առաջացած հակամարտության ավարտը կարելի է համարել բաբելոնյան դեպքերի հրահրող Բելի անփառունակ վախճանը: Հայկական առասպելն ասում է, որ Հայկի և Բելի հակամարտության ավարտը մեծ իրադարձություն էր հայկական էթնոսի, ինչպես նաև՝ ողջ աշխարհի համար:
«Բաբելոնյան աշտարակաշինության», «Հայկ և Բել» դյուցազնամարտի, «Նոր աշխարհի հիմնադրման», «աշխարհի կառավարման» ավանդաբանական փաստերն արձանագրվել են տարածաշրջանի հնագույն էթնոսների ավանդապատումների մեջ : Տարածաշրջանի հնագույն՝ եգիպտական, շումերական, աքքադական, հուրրիական, հեթիթական, էլամական և ասորա-բաբելոնական գրավոր աղբյուրները պահպանել են աշխարհաստեղծմանը վերաբերվող տարբեր պատմություններ, որոնց մեջ ավանդաբար, աշխարհն արարվում է և հետո հանձնվում կառավարման:
«Աշխարհաստեղծ» գաղափարական հակամարտության մասին պատմում են.
ա. եգիպտացիների «Սեթ և Խոր» ավանդապատումը:
բ. Աքքադի «Գիլգամաշ» ավանդապատումը:
գ. շումերի «Նիբուրու և Տիամատ», «Էնլիլ և Էնկի» ավանդապատումները:
դ. հնդկակական ավանդապատումներում Կրիշնայի և
Բրահմայի «Աշխարհաստեղծ» ավանդապատումները:
Ե.ասորական «Ահուր» ավանդապատումը:
Զ. եվրոպական «Ասերի և Վաների» ավանդապատումը:
է. Հուրրի հեթական «Աշխարհաստեղծ» աստվածների չորս սերունդների ավանդապատումները:
Նշած ավանդապատումներում «Աշխարհի արարում» բառակապակցությունն ունի երկու մեկնաբանություն՝ «Արարչական-Աստվածային » և «մարդկային»: Այն, ինչ կատարվել էր Հայկի և Բելի կամ բաբելոնյան հակամարտության ժամանակ, իր ձևակերպմամբ համապատասխանում էր «Արևապաշտական Աշխարհի մարդկային արարմանը»: Հայկական առաջին ավանդապատման հիմքերից մեկը հանդիսանում է մարդու կողմից «Աշխարհի արարման» խնդիրը, որտեղ «Աշխարհի արարում» բառակապակցությունը շատ պայմանական է , և Բելի դեմ տարած հաղթանակը կարող ենք համարել «Արևապաշտական Աշխարհի մարդկային արարման» սկիզբ, իսկ մեզ համար՝ նաև հայկազյան թվականության սկիզբ ՝ «աշխարհի սկիզբը»:
Հայ իրականության մեջ առաջին անգամ Ղ. Ալիշանն օգտագործելով իր ձեռքի տակ եղած հնարավոր տեղեկությունները, կարողացել է սեփական հաշվարկի միջոցով դուրս բերել «Հայկի և Բելի» ճակատամարտի՝ «Աշխարհի արարման» պայմանական տարեթիվը: Հարկավոր է շեշտել, որ Ղ. Ալիշանի հաշվարկն ամբողջական չէ, ոչ թե այն պատճառով, որ նա սխալ է կատարել, այլ այն պատճառով, որ այն ժամանակ դեռ հին աշխարհի տոմարները բացահայտված չէին: Ելնելով հին տոմարներին վերաբերվող վերջին 100 տարվա ընթացքում կատարված բացահայտումներից և այդ տեղեկությունների հիման վրա կատարած մեր համեմատություններից, կարելի է ասել, որ Ղ. Ալիշանի կազմած հայկական տոմարն ամբողջական չէ: 150 տարի առաջ Ղ. Ալիշանի ուսումնասիրությունները կատարված էին հետևյալ տրամաբանությամբ. ըստ ավանդապատումների, «Հայկյան առաջին շրջանն» ավարտվում է մ.թ.ա 428 թվականին, «Հայկյան շրջանը» հավասար է 1460 տարվա, որը համարժեք է արեգակի մեկ ամբողջ շրջանին: Հաշվարկների նախնական արդյունքում Ղ. Ալիշանը ստացավ 1888 տարեթիվը: Ինչպես նկատել էր Ղ.Ալիշանը , 1888 թվականին տեղի չէր ունեցել այնպիսի իրադարձություն , որը հիշվում էր տարածաշրջանի ավանդապատումների մեջ: Լրացուցիչ վերահաշվարկ անելուց հետո, Ղ. Ալիշանը ստանում է 2492 թվականը և ենթադրում, որ այս թվականը կարող է լինել «Հայկի և Բելի» դյուցազնամարտի տարեթիվը:
Չունենալով որևէ լրացուցիչ աղբյուր (մենք իրավունք չունենք հաշվի չառնել այս հանգամանքը), իր հետազոտությունների արդյունքները ստուգելու համար Ղ. Ալիշանը տրամաբանորեն կանգ է առնում 2492 թվականի վրա և ընդունում է այն, որպես ճակատամարտի տարեթիվ: Որպես ուսումնասիրող, Ղ. Ալիշանն իր կողմից դուրս բերված թվականը չէր կարող համարել ավարտուն և վերջնական ՝ լրացուցիչ ստուգման աղբյուրի բացակայության պատճառով: Հայկական տոմարը, որն օգտվում էր արևային տարեցույցից, ըստ Ղ. Ալիշանի, սկսվում է մ.թ.ա 2492 թվականին կամ կլորացված՝ 2500 թվականին: Առաջ անցնելով ասենք, որ ընդունելով Ղ.Ալիշանի տոմարը որպես հիմք՝ տեսնում ենք, որ մեր և մյուս տոմարների միջև տարբերությունը միջին հաշվով կազմում է 1000 տարի, որը շատ մեծ է և այս տարբերությունը պետք է ունենա իր բացատրությունը: Մեր բարձրացրած հարցի պատասխանը վաղուց հայտնի է`  այն գտնվում է վերջին 100 տարվա ընթացքում կատարված բացահայտումներում, իսկ վերջին 100 տարվա ընթացքում ավանդաբանական  ժամանակագրության մեջ կատարված բացահայտումները մեր ժամանակակից հայ պատմագիրների կողմից անտեսված են: Բերենք այն տեղեկությունները, որոնք հայտնաբերվել են վերջին 100 տարվա ընթացքում տոմարագիտության մեջ և կապված են եվրասիական տոմարների, ինչպես նաև՝ առնչվում են քննարկվող նյութի հետ ( նկատի ունենանք, որ հնդեվրոպական բոլոր տոմարների սկիզբը համարվում է հակամարտող երկու կողմերի դավանաբանական և գաղափարական պայքարի ավարտը ).
Ա. Ըստ Ալեքսանդրիայի տոմարի աշխարհի արարման սկիզբը 5493 թվականի մայիսի 25 – ն է:
Բ. Ըստ եգիպտական ավանդապատումների՝ մ.թ.ա 2782 թ ., աշխարհի արարման պահից անցել էր 482 տարի, այսինքն՝ ըստ եգիպտական արեգակնային տարեցույցի , «Աշխարհի արարման» սկիզբը համապատասխանում է մ.թ.ա 3264 թվականին:
Գ. Ըստ աքքադական լուսնային տարեցույցի, «Աշխարհի արարման» սկիզբը համապատասխանում է մ.թ.ա 4322 թվականին:
Դ . Ըստ հրեաների լուսնային տարեցույցի , «Աշխարհի արարման» սկիզբը համապատասխանում է մ.թ.ա 3761թվականին:
Ե. Ըստ ասորական ավանդապատումների , «Աշխարհի արարման» սկիզբը համապատասխանում է մ.թ.ա 3500 թվականին:
Խուսափելու համար ավելորդ հարցադրումներից, այստեղ տանք որոշակի պարզաբանում. ասորական տոմարն ունի երկու մոտեցում՝ պատմական և մերօրյա: Պատմական ասելով , հասկանում ենք դիցաբանական արարման սկիզբը, որը համապատասխանում է մ.թ.ա 3500 թվականին:
Երկրորդ՝ մերօրյա տոմարի հիմքը հանդիսացել է 1947 թվականին ամերկյան հնեաբան Ռ. Բրեյդվուդի կողմից Իրաքի տարածքում ուսումնասիրություններ կատարելու ժամանակ հայտնաբերված առարկաների տարիքը . դրանք պատկանում էին մ.թ.ա 4750 թվականին: Այս թվականը ասորիների կողմից ընդունվեց որպես այսօրյա իրենց տոմարի հիմք, որի արդյունքում նրանց տոմարը հավասար է 6758 տարվա:
Զ. Ըստ հնդկական ավանդապատումների , «Աշխարհի արարման» սկիզբը համապատասխանում է մ.թ.ա 3768 թվականին:
Ամփոփելով դիցաբանական, ինչպես նաև արևային և լուսնային տարեցույցների՝ աշխարհի արարման հետ կապված համեմատությունները, կարող ենք ասել հետևյալը .
1. Ըստ հնդկական ավանդապատումների, « Աշխարհն արարվել է » մ.թ.ա 3768 թվականին կամ 2,58 արևային ցիկլ:
2 . Ըստ ասորական տարեցույցի , «Աշխարհն արարվել է » մ.թ.ա 3500 թվականին կամ 2,40 արևային ցիկլ:
3 . Ըստ եգիպտական արևային տարեցույցի , «Աշխարհն արարվել է» մ.թ.ա 3264 թվականին կամ 2,24 արեգակնային ցիկլ:
4 . Ըստ աքքադական տարեցույցի , «Աշխարհն արարվել է» մ.թ.ա 4322 թվականին կամ 2,24 լուսնային ցիկլ:
5. Ըստ հրեական լուսնային տարեցույցի, «Աշխարհն արարվել է » մ.թ.ա 3761 թվականին կամ 2,43 լուսնային ցիկլ:
Բերված տոմարական հինգ օրինակներում աշխարհի արարման սկզբին վերաբերվող հաշվարկը կատարվել է արևային և լուսնային տարեցույցների օգնությամբ: Նկատի ունենանք մի կարևոր իրողություն. արեգակնային տարեցույցի մեկ լրիվ պտույտը հավասար է 1460 տարվա: Լուսնային տարեցույցի մեկ լրիվ պտույտը հավասար է 1930 տարվա, որը արևային ցիկլից ավել է 470 տարով, կամ համապատասխանաբար՝ 24% – ով, լուսնային օրացույցը հավասար է 13 ամսվա , արեգակնային օրացույցը՝ 12 : Համեմատենք երկու տարեցույցների արդյունքներն առանձին և իրար հետ:
I. Եգիպտական, ասորական և հնդկական հաշվարկի համար ելակետ է համարվել արևային տարեցույցը: Ըստ արևային տարեցույցի , «Աշխարհն արարվել է » մ.թ.ա 3768 – 3264 թվականն ընկած ժամանակաշրջանում:
II. Աքքադական և Հրեական հաշվարկի համար ելակետ է համարվել լուսնային տարեցույցը: Ըստ լուսնային տարեցույցի , «Աշխարհն արարվել է» համապատասխանաբար մ.թ.ա 4322–ին և 3761 թվականին: Արևային տոմարների ներքին նվազագույն շեղվածությունն իրար նկատմամբ կազմում է 268 արևային տարի: Լուսնային տոմարների ներքին առավելագույն շեղվածությունն իրար նկատմամբ կազմում է 561 լուսնային կամ 426 արևային տարի: Ինչպես տեսնում ենք, տոմարների հաշվարկը երկու համակարգերի միջոցով (ներառյալ արևային և լուսնային տարեցույցի տարբերությունը , ինչպես նաև՝ արեւային և լուսնային տարեցույցների իրար նկատմամաբ ունեցած շեղումները) մատնանշում են «աշխարհի արարման» տվյալները որոշակի շեղումներով, որոնք պայմանականորեն կարելի է համարել ընդունելի:
Հայկական տոմարի հետ կապված հաշվարկի մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելուց առաջ մենք ունենք հետևյալ պատկերը.
Ա. Տարածաշրջանի «աշխարհաշինական» ավանդապատումներից «Հայկի և Բելի» առասպելը շարունակում է Աստվածաշնչյան ավանդույթները , և առասպելի եզրափակող դեպքերը տեղի են ունեում հայոց աշխարհում, որը և կոչվել է «աշխարհի արարում»:
Բ. Հին աշխարհի հնագույն էթնոսներից հինգը, իրենց ավանդապատումների մեջ արձանագրել են մի իրադարձություն, որն իր նշանակությամբ հավասար էր «աշխարհաշինությանը», որը տեղի է ունեցել մ.թ.ա 3768–3264թթ. ընկած ժամանակաշրջանում: Ըստ արևային տարեցույցի, «Աշխարհի բաժանումը» տեղի է ունեցել մ.թ.ա 3768 –ին : «Աշխարհի բաժանման» փաստն արձանագրվել է մ.թ.ա 3500 թվականին ասորական տոմարի միջոցով: Արևային տոմարը, որպես հաշվարկային միավոր , եգիպտոսում սկսել է օգտագործվել 3264 թվականից:
Գ . Հայկական տոմարի հիմքում նույնպես ընկած է «աշխարհաշինական» գաղափարախոսությունը: Հինգ էթնոսների «աշխարհաշինական» ավանդական տոմարների ցիկլների համեմատությամբ Ղ. Ալիշանի հայկական տոմարը հավասար է 1,70 ցիկլի կամ 2492 տարվա: Հնդկական արևային տոմարների նկատմամբ ընդհանուր շեղումը կազմում է0,88 ցիկլ կամ 1276 տարի: Ասորական արևային տոմարների նկատմամբ ընդհանուր շեղումը կազմում է 0,69 ցիկլ կամ 1008 տարի: Եգիպտական արևային տոմարների նկատմամբ ընդհանուր շեղումը կազմում է 0,53 ցիկլ կամ 772 տարի:
Դ . Զուգահեռ համեմատությունները թույլ են տալիս կատարել հետևյալ եզրակացությունը . վերը նշված տոմարները և նրանց ցիկլները որոշակի շեղումներ ունեն և պայմանականորեն կարելի է համարել, որ նրանք համահունչ են իրար հետ:
Ե . Շնորհիվ Աստվածաշնչի՝ Նոյի հինգերորդսերունդ Հայկի տարած հաղթանակը ( մ.թ.ա 3768 – 3500 թթ . ընկած ժամանակաշրջանը ) համայն հին աշխարհը ճանաչեց նոր սկիզբ, այն հաստատվեց բոլոր հնագույն էթնոսների կողմից և դարձավ այդ էթնոսների տոմարների հիմքը:
Զ . Հայ ժողովրդի պատմական հիշողությունը կարողացել է պահպանել նաև «աշխարհի արարման» օրը: Հայկի տարած հաղթանակից հետո, նոր տարվա՝ «նավասարդի» հետ կապված ծիսական տոնակատարությունները և արարողությունները տեղափոխվեցին և սկսվեցին նշվել պետականորեն՝ օգոստոսի 11- ին: Նավասարդի 11-ը պաշտոնապես ճանաչվեց որպես «նոր աշխարհի» հիմնադրման օր:
Նախահայրերի ստեղծած ավանդույթների պաշտպանությունը Հայկի կողմից և նրա տարած հաղթանակի հաստատումը մ.թ.ա 3500 տարի առաջ, մեծ իրադարձություն էր ամբողջ աշխարհի համար: Համաձայն արևային տարեցույցի, համապատասխանաբար մեջբերված էթնիկական տոմարները մատնանշում են աշխարհի արարման սկիզբը, որը տեղի է ունեցել մ.թ.ա 3768-ից մինչև 3264 թվականն ընկած ժամանակաշրջանում:
Ղ.Ալիշանի կազմած Հայկական տոմարի վերահաշվարկը և համապատասխան տոմարային շեղումները գրանցելուց հետո ստանում ենք հետևյալ պատկերը . Եգիպտական, աքքադական, հրեական, ասորական, հնդկական և հայկական տոմարների տարեթվերն, ըստ էության, մատնանշում են նույն հզոր պատմական երեւույթը՝ փոխաբերական աշխարհի արարումը:
Ամփոփում .
Ասպիսով. մեզ հայտնի հնագույն յոթ տոմարներն ունեն այսպիսի տարիք.
Ա. Ըստ Ալեքսանդրիայի ժամանակագիրների, աշխարհը ստեղծվել է մ.թ.ա 5493 թվականի մայիսի 25 – ին : Ըստ այս տոմարի , աշխարհը ստեղծվել է 7501 տարի առաջ:
Բ . Ըստ աքքադական տարեցույցի , «Աշխարհն արարվել» է մ.թ.ա 4322
թվականին: Ըստ այս տոմարի, աշխարհը ստեղծվել է 6332 տարի առաջ:
Գ . Ըստ հրեական լուսնային տարեցույցի , «Աշխարհն արարվել» է մ.թ.ա 3761
թվականին : Ըստ այս տոմարի , աշխարհը ստեղծվել է 5769 տարի առաջ:
Դ . Ըստ հնդկական ավանդապատումների , «Աշխարհն արարվել» է մ.թ.ա 3768 թվականին: Ըստ այս տոմարի , աշխարհը ստեղծվել է 5776 տարի առաջ:
Ե . Ըստ մեր վերահաշվարկի , «Աշխարհն արարվել» է մ.թ.ա 3500 թվականի օգոստոսի 11-ին: Ըստ այս վերահաշվարկի , աշխարհը ստեղծվել է 5508 տարի առաջ: Զ .Ըստ ասորական դիցաբանական տոմարի՝ հիմնված մ.թ.ա 3500թ., աշխարհը ստեղծվել է
5508 տարի առաջ: Ասորական տոմարը հիմնված է 1947 թվականին հայտնաբերված առարկաների տարիքի հիման վրա: Հայտնաբերված առարկաները պատկանում էին մ.թ.ա 4750 թվականին: Այս թվականը ասորիների կողմից ընդունվեց , որպես այսօրյա իրենց տոմարի հիմք, որի արդյունքում ասորիների տոմարը հավասար է 6758 տարվա:
Է . Ըստ եգիպտական արևային տարեցույցի , «Աշխարհն արարվել» է մ.թ.ա 3264 թվականին : Ըստ այս տոմարի, աշխարհը ստեղծվել է 5272 տարի առաջ:
Ամբողջացնելով եղած ժամանակագրական տեղեկությունները հիմնական տոմարների հետ կապված, համադրելով իրար հետ Եվրասիական տարածաշրջանի աշխարհաշինական ավանդազրույցները և հիմնվելով մեր կատարած եզրակացությունների վրա՝ կարող ենք նշել հետևյալը .
1. Հայկի և Բելի Դյուցազնամարտի պաշտոնական ավարտը հաստատվեց մ.թ.ա 3500 թվականին:
2. Այս հաղթանակը դարձավ աշխարհաստեղծ նոր հարաբերությունների սկիզբ:
3. Հաղթանակած Հայկին իրավունք տրվեց գլխավորելու արևապաշտ Արմենական էթնոսին: Հայկը հավաքեց իր համախոհներին՝ նրանց, ովքեր հավատարիմ էին մնացել ԱՐԱՐԻՉ և ՆՈՅ պայմանագրին և նախնյաց երկրում մ.թ.ա 3500 թվականին վերահաստատեց «Արևի» գաղափարախոսության գերակայության թագավորությունը:
Համաձայն այս լրացումների և վերահաշվարկի , մեր կարծիքով , հայկական բուն տոմարը կարող էր սկսվել ոչ ուշ, քան մ.թ.ա 3500 թ .- ին:
4. Հայկազունների տոմարը 5508 տարեկան է:
Արամ ՄԿՐՏՉՅԱՆ, Գերմանիա
ArmAr.am

Thursday, December 30, 2010

Շնորհավորանքներ

Գրել է ՀԱՄ   
30-12-2010

Շնորհավորում ենք`
- Մեր ազգի հայ-արիադավան (հեթանոս) - ցեղակրոն հատվածին` հունվարի 1-ի` Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա եւ հունվարի 14-ի` Ցեղակրոնի (ազգային գաղափարախոսություն - Ցեղակրոնության) օրվա կապակցությամբ` մաղթելով երջանկություն, համբերություն եւ քաջություն, ազգային  ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:

- Լրացավ նաեւ.
Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) ստեղծման 17-ամյակը՝ դեկտեմբերի 15-ին,Եվ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) ստեղծման 2-ամյակը, Հայոց Արդարադատության Աստված Միհրի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 22-ին:
Տոները նշվեցին` Գառնո արիական-հեթանոսական տաճարում եվ ՀԱՄ կենտրոնական գրասնյակում: Ինչի առիթով եւս մեկ անգամ շնորհավորում ենք:
Մաղթում ենք հայ-արիական ու հաստատուն ճանապարհ` հայահավաքի եւ հողահավաքի սրբազան գործում:
*  *  *Նաեւ շնորհավորում ենք հայ քրիստոնյաների նոր տարին-2011 թվականը` ամանորը` մաղթելով երջանկություն եւ հաջողություններ` անձնական կյանքում եւ ի նպաստ ազգի զորացման:
Շնորհավորանքներին միանում է նաեւ Հայ Ազգայնականների Համախմբման Խորհուրդը` իր բոլոր կառույցներով:
Փա՜ռք Հայ Աստվածներին եւ Տիեզերքի Արարչին:

Հայ Առաքելական Եկեղեցի կոչվածը պետք է հարկ վճարի Հայաստանի Պետությանը




ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ – ՔՐԻՍՏՈՍԸ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՈՒՍՄՈՒՆՔ ԹՈՂԵՑ, ԻՍԿ ՍԱՏԱՆԱՆ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՄԲ ՕԾԵՑ ԱՅՆ…

Արցախի Պաշտպանության բանակը ստեղծված է պատերազմի համար. Մովսես Հակոբյան

10:45 / 29.12.2010

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը պատերազմի է սպասում եւ անցնող 2010 թվականն էլ Պաշտպանության բանակի համար եղել է պատերազմի նախապատրաստման տարի:

«Սադրանքի ես չեմ սպասում, ես սպասում եմ պատերազմի», – երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԼՂ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը` հավելելով. – «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը ստեղծված է պատերազմելու, եւ ամեն օր, ամեն ժամ սպասում է դրան: Պատերազմ կլինի` կպատերազմի, պատերազմ չի լինի` ուրեմն խաղաղությունը ապահովված կլինի»:

Նախարարի խոսքով, ընթացիկ տարում Պաշտպանության բանակը կարողացել է կատարել իր առջեւ դրված խնդիրը. ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը: Նա նշեց, որ բարելավվել է մեկ դիրք` Պաշտպանության բանակը զբաղեցրել է ավելի նպաստավոր դիրք, առաջին գծում բարելավվել են զինվորների պայմանները` կառուցվել են 102 ճաշարաններ, նոր խրամատներ:

Մովսես Հակոբյանը շեշտում է` հայկական կողմը «առաջնագծում միշտ կարողացել է լինել պարտադրողի դերում»:

Սակայն նախարարը նաեւ չի թաքցնում` ընդհանուր առմամբ Պաշտպանության բանակի համար տարին ծանր էր. նախորդ տարիների համեմատ հակառակորդի կրակոցները աճել են 53 տոկոսով, Պաշտպանության բանակին հատկապես մտահոգել են ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունները:

«Հակառակորդի ակտիվ գործողությունը առաջնագծում, երկրորդը` բանակի առջեւ դրված մեծածավալ խնդիրները, երրորդը` ինժեներական մեծածավալ աշխատանքների եւ նաեւ տնտեսական ճգնաժամի հետ կապված որոշակի ֆինանսական եւ նյութական միջոցների սղության պատճառով [տարին ծանր էր]», – նշեց Մովսես Հակոբյանը:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, նախարարն անդրադարձավ նաեւ բանակում տեղի ունեցած հանցագործություններին, որոնց թիվը, նրա խոսքով, նվազել է 14 տոկոսով: Այդուհանդերձ, անդրադառնալով վերջին շրջանում հասարակության շրջանում լայն արձագանք ստացած սպանության դեպքերին, Մովսես Հակոբյանը նշեց. – «Այս արտառոց դեպքերը պաշտպանության բանակի իմիջի վրա բավականին լուրջ բացասական ազդեցություն են թողել, եւ բանակի ղեկավար կազմը գիտակցում է իր առջեւ դրված խնդիրը. մենք պիտի զբաղվենք հասարակության եւ բանակում զինծառայողների դաստիարակությամբ, որովհետեւ արտակարգ պատահարներ տեղի են ունենում այնտեղ, որտեղ դրա համար ստեղծված են նպաստավոր պայմաններ: Պիտի իրավիճակը շտկենք` հասկանալով, որ յուրաքանչյուր զինվորի մահ մեր երկրի համար ազգային տրագեդիա է»:
HayNews.am

Wednesday, December 29, 2010

Բաց նամակ Ռուբեն Վարդանյանին




[ 2010/12/28 | 14:26 ]

Բաց նամակ «Դիլիջանի միջազգային դպրոց» նախագծի նախաձռնող խմբի անդամ պրն Ռուբեն Վարդանյանին

Մանե Հակոբյան
, ֆիզ.մաթ.գիտ.թեկն., դոցենտ

Մեծարգո պրն. Վարդանյան 15.07.2010թ., երբ ՀՀ մամուլում տպվեց Ձեր բաց նամակն ուղղված ՀՀ Հանրային խորհրդին, որոշեցի հանդես գալ պատասխան բաց նամակով եւ սթափության կոչ անել Ձեզ: Գործերի բերումով, իմ բաց նամակն այդ օրերին չներկայացրի տպագրության:

Համոզված էի, որ այդ օրինագծի դեմ մեր երկրում լուրջ թափ առած հասարակական շարժումը, որի անդամ եմ ես, կսթափեցնի մեր իշխանություններին ու Ձեզ նույնպես: Այսօր արդեն, 2010թ. տարեմուտին, երբ հայոց խորհրդարանը, հլու-հնազանդ, իր «այո»-ն ասաց օտարալեզու միջազգային դպրոցներին ՀՀ տարածքում, չեմ կարող լռել:

Սկսենք Ձեր բաց նամակում արված կարեւոր հարցապնդումներից, ըստ որոնց,- «Հայաստանը եւ հայ ազգը իրենց հետագա զարգացման տեսլականը որոշելու համար պետք է մի քանի հարցերի պատասխանեն: Արդյո՞ք հայ ժողովուրդը ցանկանում է բարգավաճել եւ զարգանալ, թե՞ ցանկանում է գոյատեւել:

Արդյո՞ք Հայաստանը կամենում է ներգրավվել համաշխարհային գործընթացներում, թե՞ գերադասում է մնալ որպես մեկուսացված պետություն` իր օրենքներով եւ կանոններով` ուշադրություն չդարձնելով իր սահմաններից անդին ընթացող համաշխարհային գործընթացների վրա:

Այս երկու մոդելները գոյության իրավունք ունեն, սակայն նրանց միջեւ ընտրությունը պետք է կատարվի գիտակցված կերպով:

Անհրաժեշտ է նաեւ հասկանալ, որ ազգի կատարած ընտրությունը հանգեցնում է որոշակի հետեւանքների` ինչպես դրական, այնպես էլ բացասական: Այս մոդելների վերլուծությունն առանձին եւ լուրջ խոսակցության առարկա է»:

Երիցս ճշմարիտ հարցադրումներ են, սակայն ինքներդ, այդպես էլ, չեք պատասխանում այդ պարզ հարցին, թե, ի վերջո, Դու՞ք ինչպիսի Հայաստան, ինչպիսի՞ հայրենիք եք ուզում կերտել, մեծարգո պրն. Վարդանյան:

Բաց նամակի հաջորդ տողերից պարզում ենք, որ «գիտակցելով խնդրի կարեւորությունը` դեռեւս 2000թ. հայաստանցի եւ այլ երկրներում բնակվող ազգությամբ հայ մի խումբ գործարարներ նախաձեռնեցիք «Հայաստան-2020» նախագիծը, որի իրագործմանը մասնակցելու նպատակով աշխարհի տարբեր երկրներից հրավիրվեցին միջազգային մակարդակի խորհրդատուներ, ինչպես նաեւ անկախ խոշոր բազմաթիվ փորձագետներ:

Կատարված աշխատանքի արդյունքում 2005թ. մշակվեցին մոտակա 20 տարիների համար Հայաստանի զարգացման սցենարներ, նախապատրաստվեց երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծությունը, ինչպես նաեւ մատնանշվեցին տնտեսության առավել հեռանկարային ճյուղերը, որոնք անհրաժեշտ է զարգացնել, արդիականացնել կամ ստեղծել»:

Այնուհետեւ թվարկվում են այս տարիների ընթացքում «Հայաստան-2020» նախագծի սահմաններում իրականացված տարբեր ծրագրերից մի քանիսը, այդ թվում նաեւ Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադրման նախաձեռնությունը:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադրումով «Հայաստան-2020» նախաձեռնող խումբը, այդ թվում նաեւ Դուք, մեծարգո պրն. Վարդանյան, ողջունելի քայլ եք ձեռնարկել, որով, թեկուզ յուրովի, փորձ է արվում ՀՀ կրթության ոլորտը բարեփոխել:

Այլ հարց է, թե ի՞նչ եք Դուք բարեփոխում անվանում եւ ի՞նչ նպատակներ է հետապնդում այդ նախաձեռնությունը, փորձենք պարզել:

Մի կողմ թողնենք այն փաստը, որ Դիլիջանի միջազգային դպրոցում դասավանդման լեզուն, ըստ նախաձեռնող խմբի մտահղացման, հայերենը չի լինելու, ինչն, իհարկե, հակասում է ՀՀ Անկախության Հռչակագրին, ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ մի շարք օրենքներին, դրանով հիմնովին խարխլելով մեր նորանկախ պետականության հիմնասյուները, միեւնույնն է` սա հարցի մի կողմն է միայն, թեկուզ շատ կարեւոր կողմը:

Դիլիջանի միջազգային դպրոցի հնարավոր ստեղծման նախագիծն իր մեջ շատ ավելի խորը վտանգներ է պարունակում եւ այդ դպրոցի օտարալեզու լինելու փաստը հայոց նորանկախ պետականությանն ու հայկական ինքնությանը վտանգող ահռելի այսբերգի երեւացող մասն է միայն:

Եթե այդ դպրոցը, Աստված մի արասցե, շուտափույթ բացվի եւ նրանում ուսուցման լեզուն, անգամ, հայերենը լինի, վտանգը որեւէ չափով չի նվազելու: Մեծարգո պրն. Վարդանյան, մի պահ ենթադրենք, թե Դիլիջանի միջազգային դպրոցն, ի վերջո, ստեղծվել է եւ այն հայալեզու է:

Ենթադրենք նաեւ, որ տաղանդավոր, անգամ անապահով ընտանիքներից, հայ երիտասարդներն, իրոք, անվճար կրթություն են ստանում այդ դպրոցի սահմաններում:

Երազելը մեղք չէ, ենթադրենք նաեւ, որ այդ տաղանդավոր երիտասարդների մեծ մասը, անգամ Ձեր նշած անապահով ընտանիքներից հայ երիտասարդները, ինչ-ինչ ուղիներով, հնարավոր է Ձեր հովանավորությամբ, իրենց կրթությունը կշարունակեն նաեւ միջազգային բարձր վարկանիշ ունեցող հետազոտական կամ այլ համալսարաններում, ձեռք կբերեն լուրջ գիտելիքներ, գիտական կոչումներ կստանան, կտիրապետեն լեզուների, հետո՞:

Շարունակենք երազել, ենթադրենք, թե բարձր գիտելիքներ ստացած այդ տաղանդավոր հայ երիտասարդները, բոլորը կամ նրանց մի մասը, միջազգային առաջատար համալսարաններում կրթություն ու կոչումներ ստանալուց հետո, ցանկություն կհայտնեն վերադառնալ հայրենիք եւ օգտակար լինել ՀՀ առաջընթացին:

Իսկ հայրենիքում այդ տաղանդավոր երիտասարդներից մեծ մասի, ճնշող մեծամասնության համար, աշխատանք չի լինի, քանի որ, եթե այսպես շարունակվի, ՀՀ-ում դեռ շատ երկար, հնարավոր է երբեք, չեն լինի ո՛չ միջազգային չափանիշներին բավարարող գիտական ու կրթական ոլորտներ, ո՛չ բարձր տեխնոլոգիական արտադրություններ:

Կլինեն միայն Դիլիջանի միջազգային դպրոցն ու նմանատիպ հանրակրթական ու բարձրագույն կրթական եւ այլ կառույցներ իրենց սահմանափակ կադրային-կրթական ծրագրերով ու հնարավորություններով, իրենց, զուտ բիզնես նպատակներով, կլինեն խաղատներ, գիշերային ակումբներ, ռեստորաններ, որսատեղեր, ուրիշ ոչինչ, որ մասնագիտական առումով կհետաքրքրեին այդ տաղանդավոր երիտասարդներին եւ, նաեւ, կհամապատասխանեին նրանց ձեռք բերած գիտակրթական մակարդակին:

Ինչպե՞ս կվարվեն այդ տաղանդավոր, միջազգային առաջատար կենտրոններում լուրջ կրթություն ստացած մեր զավակները:

Ասեմ Ձեր ու իմ փոխարեն, նրանք չեն վերադառնա հայրենիք ու կմնան օտար ափերում, օտար պետություններ բարգավաճ դարձնելու ու ձուլվելու հեռանկարով, ինչքան էլ դա ծանր լինի նրանց համար:

Այլ ճանապարհ նրանք չեն ունենա, ու Դուք դա գիտեք: Այսինքն, ներկա պայմաններում, շեշտում եմ` ներկա պայմաններում, Դիլիջանի միջազգային դպրոցի եւ նմանատիպ այլ դպրոցների հիմնումը մեր երկրում ոչ միայն որեւէ դրական դեր չի կարող խաղալ ՀՀ տնտեսության, կրթության ու գիտության ոլորտների զարգացման հարցում, այլ նաեւ կարեւորագույն դեր է ունենալու հայ երիտասարդության, հատկապես տաղանդավոր հայ երիտասարդության շուտափույթ արտահոսքի հարցում մեր երկրից, հիմնականում, դեպի այն երկրները որտեղ նրանք միջազգային առաջատար համալսարաններում կրթություն կստանան եւ այդ երկրները գրկաբաց կընդունեն մեր տաղանդավոր զավակներին:

Սրա արդյունքում Հայաստանն անվերադարձ ու շատ արագ կհայաթափվի, ու Դուք դա լավ գիտեք, մեծարգո պրն. Վարդանյան:

Քսանմեկերրորդ դարը գիտելիքի դար է լինելու և պետությունների կշիռն ու հզորությունն աշխարհում, առավելապես պայմանավորված են լինելու ոչ թե նրանց տարածքներով, բնական ռեսուրսներով, ազգաբնակչության թվով և այլն, ինչպես նախորդ դարերում է եղել, այլ, նախ և առաջ, նրանց գիտակրթական պոտենցիալի, գիտատար արտադրությունների մակարդակով ու ծավալներով, ինչն էլ ապահովելու է այդ պետությունների ռազմական, տնտեսական, կենսաբանական և այլն պոտենցիալն ու անվտանգությունը:

Գիտակրթական լուրջ պոտենցիալ չունեցող պետություններն, անկախ իրենց չափերից ու բնակչության թվից դատապարտված են լինելու կորցնել իրենց պետականությունները և վերածվել զուտ տարածքների, իսկ այդ երկրների ժողովուրդները ենթարկվելու են արագ ձուլման:

Միջազգային փորձաքննությունը ցույց է տալիս, որ բոլոր փորձերը զարգացնելու համար որեւէ երկրի գիտության, բարձրագույն կրթության կամ հանրակրթության ոլորտներն առանձին-առանձին ի սկզբանե դատապարտված են անհաջողության:

Այդ ոլորտները հնարավոր է զարգացնել միաժամանակ, համապարփակ, ընդհանուր ծրագրով, երկրի տնտեսության կայուն զարգացման համատեքստում`առաջանցիկ, բարձր տեխնոլոգիական արտադրությունների, ինովացիոն տեխնոլոգիաների հիման վրա զարգացող տնտեսության պայմաններում:

Ուստի, մեծարգո պրն. Վարդանյան, քսանմեկերրորդ դարում հզոր ու բարգավաճ ՀՀ կերտելու միակ, ճշմարիտ եւ, բոլոր առումներով, ամենահեշտ ուղին, մեր երկրի գիտության ու կրթության ոլորտների համակարգային վերափոխման եւ կայուն ու միաժամանակյա, համահունչ ծրագրերով զարգացման, բարձր տեխնոլոգիական արտադրությունների ստեղծման ուղին է, ինչի արդյունքում ՀՀ-ը, շատ արագ, կվերածվի բարձր տեխնոլոգիաների ու գիտատար արտադրությունների, գիտություն ու կրթություն արտահանող երկրի:

Այսինքն, ՀՀ զարգացման այս միակ, ճշմարիտ, իրատեսական ուղին ընտրելու պարագայում, ՀՀ գիտության ու կրթության ոլորտների համակարգային վերափոխման հենց սկզբում անհրաժեշտ է լինելու, շատ արագ, ՀՀ տարածքում հիմնել բարձր տեխնոլոգիական եւ ինովացիոն տեխնոլոգիաների հիման վրա աշխատող ժամանակակից արտադրություններ:

Բացի այդ, փորձը ցույց է տալիս, որ գիտակրթական ոլորտներում ֆինանսական լուրջ ներդրումների եւ ճիշտ քաղաքականության իրականացման պարագայում արձանագրվում է երկրի ՀՆԱ-ի կայուն աճ:

Փորձագետների գնահատմամբ, սկսած ՀՆԱ-ի գիտատարության գործակցի կրիտիկական մեծությունից (1,5%-3%), գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումները ՀՆԱ-ում ապահովում են ներդրման նկատմամբ միջինը 10-ապատիկ աճ եւ ավելի:

Ժամանակակից աշխարհում գիտությունը (հատկապես գիտության կիրառական մասը) դիտարկվում է որպես առավել շահութաբեր, առավել խոշոր բիզնես-ոլորտ: Լուրջ բիզնես-ոլորտ է նաեւ կրթության ոլորտը:

Ավելին, ժամանակակից աշխարհի առավել զարգացած, առաջատար երկրներում գիտության եւ կրթության ոլորտները դիտարկվում են որպես տվյալ երկրի ռազմավարական առաջնահերթ նշանակության ոլորտներ, որոնք հիմք են հանդիսանում այդ երկրի տնտեսական, պետական, ռազմական, կենսաբանական, բնապահպանական անվտանգության համար:

Մյուս կողմից, ներկայումս, արտաքին տարբեր ուժերի համար որեւէ երկրի կրթության ոլորտները լավագույն հնարավորություն են ազդեցության տակ առնելու համար այդ երկրի պետական, տնտեսական, մշակութային, հոգեւոր եւ այլ ոլորտները:

Մեր երկրում արդեն իսկ առկա են օտարալեզու բարձրագույն կրթական միջազգային ձեւաչափի կառույցներ`համալսարաններ, ակադեմիաներ, որոնք գործում են երկկողմ համաձայնագրերով եւ որոնք արդեն իսկ լուրջ վտանգ են ներկայացնում մեր նորանկախ երկրի ազգային անվտանգությանը ու սա աչքաթող է արվում:

Այժմ արդեն խոսքը ՀՀ տարածքում միջազգային օրարալեզու հանրակրթական դպրոցների բացման մասին է, ինչն առավել քան վտանգավոր է:

Մեծարգո պրն. Վարդանյան, մենք ազգովի նախ պետք է որոշում կայացնենք, որ այլևս չենք ուզում գոյատեւել, մեզ հարատեւել է պետք, ինչի համար ամուր, հզոր, ժողովրդավարական պետություն է պետք կերտել, հզոր գիտակրթական ոլորտներով, գիտատար արտադրություններով, որը ոչ թե հանքաքար կարտահանի, այլ գիտություն, գիտատար վերջնական արտադրանք, նոր տեխնոլոգիաներ ու կրթություն:

Սա քսանմեկերրորդ դարի հրամայականն է:

Այսպիսի Հայաստանի Հանրապետություն կերտելու համար խիստ վտանգավոր է ներկա փուլում, շեշտում եմ` ներկա փուլում, Դիլիջանի միջազգային դպրոցի տիպի դպրոցների հիմնումը մեր երկրում, անկախ դրանցում դասավանդման լեզվից եւ նրանից, թե լինելու՞ է այդ դպրոցներում բարերարության տարր, թե՞ ոչ եւ ի՞նչն է այս դեպքում բարերարություն կոչվելու: Ավելին, ինչքան շատ թվով այդօրինակ դպրոցներ հիմնվեն մեր երկրում, այնքան վտանգն առավել մեծ է լինելու:

Ուրեմն բոլորս, այդ թվում նաեւ Դուք, մեծարգո պր. Վարդանյան, եթե, իհարկե, Ձեր նպատակներն անբիծ են հայրենիքի հանդեպ, նախ ո՛չ պիտի ասենք այդօրինակ նախագծերին եւ, ապա, մշակենք ու կյանքի կոչենք մեր երկրի կայուն զարգացման այն միակ սցենարը` կայուն զարգացման հայկական մոդելը, որը հիմք կհանդիսանա մեր երկրի թռիչքային անցմանը զարգացման որակապես նոր, առավել զարգացած փուլ, ամրապնդելով իր կարեւորագույն տեղն ու դերը ժամանակակից աշխարհում:

Իսկ ՀՀ տնտեսության կայուն զարգացումն առավելագույնս ապահովող սցենարը միակն է, որի հիմնասյուներից ամենակարևորը, նրա հիմքերի հիմքը ՀՀ գիտության ու կրթության ոլորտների կայուն զարգացումն է, միաժամանակ մեր երկրում բարձր-տեխնոլոգիական արտադրությունների, ինովացիոն տեխնոլոգիաների հիման վրա զարգացող տնտեսության պայմաններում:

Այս ճանապարհն են անցել ժամանակակից աշխարհի առավել զարգացած, առաջատար բոլոր երկրները:

Մեծարգո պր. Վարդանյան, ես հակված չեմ կասկածի տակ առնել Ձեր միջազգային փորձագետ-խորհրդականների մասնագիտական կարողություններն առանց լուրջ հիմքերի ու առանց պարզելու, թե որպես նախապայման, ՀՀ ապագայի ինչպիսի տեսլական է առաջադրվել նրանց նախաձեռնող խմբի կողմից, ինչը խիստ կաեւոր է եզրահանգումների համար:

Իրոք, ենթադրենք, նախաձեռնող խմբի կողմից այդ միջազգային փորձագետ-խորհրդականներին, որպես նախապայման, առաջադրվել է բարձր-տեխնոլոգիական արտադրություններ, միջազգային առաջատար գիտակրթական համակարգերին լավագույնս ինտեգրված գիտակրթական համակարգեր ունեցող, գիտություն ու կրթություն արտահանող եւ կայուն զարգացող ՀՀ կերտման տեսլականը:

Ենթադրենք նաեւ, որ այս պարագայում, փորձագետ-խորհրդականները տարբեր մոդելների քննարկման արդյունքում եզրահանգել են, որ այդպիսի Հայաստանի Հանրապետության կերտումն անհրաժեշտ է սկսել ՀՀ տարածքում Դիլիջանի միջազգային դպրոցի եւ նմանատիպ այլ դպրոցների հիմնումից:

Եթե ամեն ինչ այսպես է եղել, ուրեմն Ձեր միջազգային փորձագետ-խորհրդականները Ձեզ, մեղմ ասած, խաբել են, Մեծարգո պր. Վարդանյան, այն էլ լուրջ, շատ լուրջ հոնորարներ ստանալով դրա համար:

Անկեղծ ասած, այս տարբերակին ես չեմ հավատում, քանի որ գիտեմ ինչ ասել է որակյալ միջազգային փորձագետ: Չեմ հավատում նաեւ, որ Դուք, մեծարգո պրն. Վարդանյան, կարող էիք թույլ տալ, որ Ձեզ խաբեն, ես դա էլ եմ բացառում:

Այդ դեպքում պարզենք, թե Ձեր միջազգային փորձագետ-խորհրդականները նախաձեռնող խմբի կողմից ինչպիսի՞ նախապայմանների առաջադրման պարագայում կգային նման եզրահանգման:

Միջազգային բարձր որակավորման խորհրդականները այդ եզրահանգմանը կգային միայն ու միայն, եթե Ձեր կողմից նրանց առաջադրված նախապայմանը լիներ` հնարավորինս արագ Հայաստանի Հանրապետության հայաթափելն ու այն ապազգային տարածքի վերածելը: Սրան ես որեւէ կերպ չեմ էլ ուզում հավատալ, մեծարգո պրն. Վարդանյան, սակայն փաստերն այդ են վկայում:

Կա նաեւ երրորդ, առավել հնարավոր տարբերակը, ըստ որի, Դիլիջանի միջազգային դպրոցի Ձեր նախաձեռնությունն, ընդամենը բիզնես-նախագիծ է, ուրիշ ոչինչ:

Ինչպես վերը նշեցինք, ժամանակակից աշխարհում գիտության եւ կրթության ոլորտները դիտարկվում են որպես մեծ շահույթներ ապահովող բիզնես-ոլորտներ: Իհարկե, գիտության ոլորտում շահութաբերությունը բազմապատիկ անգամներ ավելին է, քան կրթության ոլորտներում:

Սակայն, գիտության ոլորտում մեծ շահույթներ ակնկալելու համար բազմապատիկ անգամ մեծ ֆինանսական երկարաժամկետ ներդրումներ է պետք իրականացնել կրթության ոլորտների հետ համեմատած եւ, բացի այդ, գիտության ոլորտում մեծ է ներդրումների ռիսկայնությունը:

Այլ է կրթության, հատկապես հանրակրթության ոլորտը, որտեղ ներդրումները շատ արագ եւ մեծ շահույթներով վերադառնում են ներդրողների գրպանները, այնպես, ինչպես առեւտրի ոլորտում: Հենց այս պատճառով էլ, վերջին տասնամյակների ընթացքում կրթության ոլորտը հայտնվել է միջազգային խոշոր բիզնեսի ուշադրության կենտրոնում:

Ավելին, մշակվել են որոշակի, այդ թվում նաեւ գլոբալիզացիոն ինչ-ինչ նպատակներին բավարարող, այսպես կոչված, միջազգային դպրոցների ստանդարտ, ապազգային ծրագրային ամբողջական փաթեթներ, որոնց հիման վրա էլ ստեղծվում են Դիլիջանի միջազգային դպրոցի տիպի հանրակրթական կառույցներ:

Իհարկե, Դիլիջանի միջազգային դպրոցի տիպի դպրոցները լուրջ շահույթներ կապահովեն դրանց տերերին` դրանցում լուրջ ներդրումներ իրականացնողներին, այսինքն Ձեզ, մեծարգո պրն. Վարդանյան, ինչպես նաեւ, օգտակար կլինեն գլոբալիզացիոն գործընթացներով շահագրգիռ միջազգային տարբեր կենտրոններին:

Իսկ մեր երկրի առաջընթացի հարցում դրանք միմիայն բացասական դերակատարում են ունենալու եւ վտանգելու են մեր երկրի անկախությունը:

Մեծարգո պրն. Ռ. Վարդանյան, քամահրանքի արժանի որեւէ բան չկա նրանում, որ Դուք եւ «Հայաստան-2020» նախաձեռնող խումբը լուրջ շահույթներ ստանալու նպատակով եք նախաձեռնում Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնումը, ժամանակակից աշխարհում դա նորմալ է:

Պետք չէ, սակայն, այդ զուտ բիզնես-նախաձեռնությունը համեմել հայրենասիրական մտքերով, «մտահոգությամբ» հայրենիքի ու ազգի ապագայի հանդեպ ու այն ներկայացնել որպես բարեգործություն:

Այն, ինչը Դուք բարեգործություն եք անվանում անապահով հայ երիտասարդների հարցում, կիրառվելու է անապահով այլազգի երիտասարդների նկատմամբ նույնպես, ինչն այդօրինակ միջազգային դպրոցների ստանդարտ ծրագրային փաթեթի սահմաններում է նախատեսված, ոչ ավելին:

Ձեր բաց նամակի վերջում կարդում ենք,-«Ստեղծված իրավիճակում մենք նախագիծը զարգացնելու հնարավորություն չենք տեսնում, քանի որ սկզբունքորեն սխալ է դպրոց ստեղծել մերժող միջավայրում»:

Արդարացի որոշում է, մեծարգո պրն. Վարդանյան: Իրոք, ճիշտ կլիներ, եթե ի վերջո, Դուք տեր կանգնեիք գոնե Ձեր այս վճռին ու հրաժարվեիք ՀՀ տարածքում այդօրինակ միջազգային դպրոցների հիմնման որոշումից, քանի որ մենք, ազգովի, այն մերժելու ենք միշտ եւ մեր մերժումը լուրջ հիմքեր ունի:

Սակայն, Ձեր այս հայտարարությունից հետո, անցած հինգ եւ կես ամիսները ցույց տվեցին, որ Դուք այս հարցում նույնպես հետեւողական չեք Ձեր գործողություններում, մեծարգո պրն. Վարդանյան` ասում եք մի բան, այլ բան անում:

Վերջին տաս-տասերկու տարիների ընթացքում մեր երկիրը քայլ առ քայլ կորցնում է իր պետականության կարեւոր շատ ատրիբուտներ, վերածվելով տարածքի, ուր ամեն ինչ, այդ թվում նաեւ երկրի Մայր օրենքը, ենթակա են ցանկացած փոփոխության, վերաձեւման, եթե կա դրանց բիզնես-պահանջը:

Դրա վերջին, վառ ապացույցը, մասնավորապես, ՀՀ խորհրդարանի կողմից ՀՀ լեզվի ու հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունների ու լրացումների հարցի քննարկումներն էին 2010թ. տարեմուտին:

Ավելին, 24.12.2010թ. ՀՀ ԿԳՆ պրն. Ա. Աշոտյանն էլ, իր հերթին հանդես եկավ «սենսացիոն» հայտարարությամբ, թե ինքը որոշել է, ոչ ավել, ոչ պակաս, ՀՀ բարձրագույն կրթության ոլորտը զարգացնել` դիտարկելով այն որպես ՀՀ տնտեսության զարգացման հիմք: Սպասենք, ժամանակը ցույց կտա, թե այս հերթական աբսուրդ-նախագիծն ու՞մ բիզնես-ծրագիրն է:

Մեծարգո պրն. Վարդանյան, սթափության կոչ եմ անում Ձեզ, կանգ առեք: Եթե Ձեր հոգում կա մաքուր անկյուն, որտեղ կա սեր հայրենիքի հանդեպ, եթե Դուք, իրոք, դյուզն անգամ, մտահոգ եք մեր երկրի ապագայի համար, հրաժարվեք այս բիզնես-ծրագրից, քանի դեռ ուշ չէ:

Ես ֆիզիկոս եմ, բարձր տեխնոլոգիաների ոլորտի տեսաբան-ֆիզիկոս: Զբաղվում եմ պինդ մարմինների էնենգետիկ զոնային կառուցվածքում նոր` կումուլյատիվ վարիզոնության, ներդրմամբ ցանկացած էլեկտրոֆիզիկական եւ այլն հատկություններ ունեցող կիսահաղորդչային նոր նյութերի ու կիսահաղորդչային տարաբնույթ նոր, գերզգայուն միկրոսարքերի ստեղծման հարցերով:

Զբաղվում եմ նաեւ տեխնածին երկրաշարժերի գեներացման ֆիզիկական մեխանիզմների բացահայտման հարցերով (թափանցող ռումբերով ռմբահարման, արհեստական մեծածավալ ջրամբարների առկայության եւ այլն դեպքերում):

Հեղինակ եմ «ՀՀ գիտության ու կրթության ոլորտների համակարգային վերափոխման եւ կայուն զարգացման» համապարփակ ծրագրի (այսուհետ «Ծրագրի»), որը լուրջ ու աշխատող ծրագիր է եւ, իրավամբ, կարող է դառնալ ՀՀ տնտեսության կայուն զարգացման հիմնաքար:

Այդ ծրագրի համաձայն, մեր երկրում, իհարկե ի՛ր ժամանակին, անպայման անհրաժեշտ կլինի ստեղծել միջազգային դպրոցներ, սակայն բոլորովին այլ, մեր ազգի ու մեր պետության շահերին ծառայող միջազգային դպրոցներ, ո՛չ հիմա, այլ իր ժամանակին եւ, նաեւ, հօգուտ այլ ո՛չ ի վնաս մեր երկրի գործող դպրոցներ:

Այդ «Ծրագրի» կյանքի կոչման պարագայում ՀՀ-ում, շատ արագ, կստեղծվեն միջազգային բոլոր չափանիշներին բավարարող հայալեզու հանրակրթական համալիր-կենտրոններ եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ, որտեղ ուսուցումը կիրականացվի միջազգային լավագույն կրթական ծրագրերով, որոնք, իհարկե, կտեղայնացվեն:

ՀՀ հանրակրթական դպրոցն ավարտած յուրաքանչյուր երիտասարդ ազատ կտիրապետի, առնվազն, երկու օտար լեզվի: Այս կրթական կենտրոնները, շատ արագ, ձեռք կբերեն բարձր ռեյտինգ մեր տարածաշրջանում եւ աշխարհում:

Սփյուռքի մեր հայրենակիցները, այդ թվում նաեւ Դուք, մեծարգո պրն. Վարդանյան, Ձեր զավակներին, հետագայում թոռներին, ուրախությամբ կուղարկեք սովորելու մեր կրթահամակարգում` նրանց կրթելու ու հայ մնալու վստահությամբ:

Ավելին, այդ «Ծրագրի» կյանքի կոչման որոշակի փուլում մենք, իքներս, կստեղծենք խիստ բարձր կրթական ցենզ ապահովող մեր սեփական տարբեր կրթական ծրագրերը, որոնց հիման վրա էլ միջազգային կրթական` հանրակրթական ու բարձրագույն կրթական, կենտրոններ կստեղծենք ոչ միայն ՀՀ տարածքում, այլ նաեւ մեր տարածաշրջանի երկրներում` հայկական միջազգային դպրոցներ ու հայկական միջազգային համալսարաններ եւ այլն եւ այլն:

Այդ «Ծրագրի» իրականացման հենց սկզբից, մեծ է լինելու մասնավոր ներդրումների, հետեւաբար եւ` բիզնես-ոլորտի դերը թե՛ ՀՀ գիտության ու կրթության ոլորտների եւ թե՛ ՀՀ տարածքում բարձր տեխնոլոգիական արտադրությունների հիմնման հարցերում:

Ահա այստեղ է անհրաժեշտ լինելու հայկական ֆինանսական աշխարհի լուրջ, փոխշահավետ միջամտությունն այդ «Ծրագրի» հաջող կյանքի կոչման հարցում, մեծարգո պրն. Վարդանյան:

Մեծարգո պրն. Վարդանյան, պատրաստ եմ իմ «Ծրագիրը» քննարկել բոլոր նրանց, այդ թվում նաեւ «Հայաստան-2020» նախաձեռնության անդամների հետ, ովքեր կարեւորում են ՀՀ տնտեսության կայուն զարգացումն ու նրա անցումը զարգացման նոր, առավել բարձր փուլ, ՀՀ գիտության ու կրթության ոլորտների զարգացման եւ մեր երկրում, միաժամանակ, բարձր տեխնոլոգիական, ժամանակակից գիտատար արտադրությունների կազմակերպման հիմքի վրա եւ ովքեր, իրապես, պատրաստ են օժանդակել այդ խիստ հավակնոտ «Ծրագրի» հաջող իրականացմանը:

Յուրաքանչյուր ազգ հարատեւման իր միակ ու ճշմարիտ ուղին ունի, մնում այն գտնել:

Խոսքից անցնենք գործի, մեծարգո պրն. Վարդանյան:

28.12.2010թ.

Երեկոյան ցույց` ընդդեմ օտարալեզու դպրոցների հնարավոր բացման

meeting_28.12.10

Երեկ` երեկոյան, նախագահի նստավայրի առջև տեղի ունեցավ ցույց, որը տևեց մեկ ժամ: Ցույցին մասնակցում էին «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը», «Սարդարապատ» շարժումների անդամները, Ազգային ժողովի «Ժառանգության» խմբակցության պատգամավորները, ինչպես նաև Հայաստանում օտարալեզու դպրոցների հնարավոր բացմանը դեմ այլ անձինք: Ցույցը հսկում էր 12 ոստիկան:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին ԱԺ-ն 69 կողմ, 1 դեմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում Կառավարության առաջարկած փոփոխությունների օրինագիծը, որը հնարավոր է դարձնում Հայաստանում օտարալեզու դպրոցների գործունեությունը: Որպեսզի օրինագիծն օրենքի ուժ ստանա, նահագահը պետք է վավերացնի այն:

Ցուցարարները նախագահից պահանջում էին չվավերացնել օրինագիծը: Նրանք վանկարկում էին «Գաղութացմանը` ոչ», «Անկախություն», «Հայաստանի պետական լեզուն հայերենն է, տեղյակ չես` հեռացիր», «Հայաստանի պետական լեզուն հայերենն է, տեղյակ չե՞ս` 69» «30 արծաթ, 69 դավաճան» և այլն:

Ցույցի ժամանակ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման անդամ Արամ Ապատյանը փորձեց նամակ հանձնել նախագահական նստավայր, սակայն նամակագրության բաժինը երեկոյան այդ ժամին արդեն փակ էր: Արամ Ապատյանն ասաց, որ նամակը կհանձնեն այսօր` առավոտյան: Նախագահին ուղղված նամակում ամփոփված է օրինագծին դեմ անձանց 350 ստորագրություն, որը հավաքվել է 2 օրվա ընթացքում:

«Բայց, ինչպես տեսնում եք, շատ ավելի շատ են այն մարդիկ, ովքեր դեմ են այս օրինագծին: Մենք հույսեր ունենք, որ նախագահը կհասկանա` որքան մեծ են այն վտանգները, որոնք բերում է իր հետ այս օրինագիծը, նաև այն փաստը, որ այս օրինագիծը չի լուծում և որևէ մի խնդիր, որը իբր պատրվակ բերվում էր օրինագիծը Ազգային ժողով ներմուծելու համար»,- ասաց Արամ Ապատյանը:

Մինչդեռ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժման մեկ այլ անդամ` Արմեն Հովհաննիսյանն, ասաց, որ ինքը մեծ հույսեր չի կապում նախագահի հետ, պարզապես եկել են իրենց պարտքը կատարելու և իրենց կամքը ցույց տալու:

«Երբ կամային, գիտակից և արդար նպատակներով ոգևորված մարդիկ մի բանի համար պայքարում են, անպայման կհաղթեն: Մենք հաղթելու ենք: Մենք ապրելու ենք մեր ցանկացած ազատ Հայատանում, քաղաքացիական արժեքներով, ազգային ու մարդկային արժեքներով»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը:

Նա օտարալեզու դպրոցների հնարավոր բացումը կանխելու երկու ճանապարհ է տեսնում` օրինագծերի սահմանադրականությունը վիճարկել իրավական ճանապարհով, և քաղաքացիական պայքար` անհնազանդության բոլոր հնարավոր ձևերով: Իսկ թե այս երկուսից որը կընտրի քաղաքացիական շարժումը, կերևա 2011 թ.:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ևս չբացառեց Սահմանադրական դատարան դիմելը, քանի որ կուսակցությունը համոզված է, որ Կառավարության առաջարկած օրինագիծը հակասում է Սահմանադրությանը: Կուսակցությունը ՍԴ կդիմի «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության հետ մասին:

«Դպրոցները չեն բացվելու: Դա մենք պնդում ենք, և երբեք այդ պնդումից հետ չենք կանգնել և հետ չենք կանգնի»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը:

«Հետքը» հարց ուղղեց նրան, թե արդյոք շարժումը փոփոխություններ մտցնելո՞ւ է իր մարտավարության մեջ` հաշվի առնելով այն, որ չնայած իրենց պայքարին` ԱԺ-ն, միևնույն է, երկու ընթերցմամբ ընդունեց օրինագիծը:

«Ոչ, մեկ անգամ ասվել է, որ չպիտի անցնի, անցնելու դեպքում` դպրոցները չպետք է բացվեն, բացվելու դեպքում` չպետք է գործեն: Սա մեր ստրատեգիան է: Ազգային ժողովն այս պայքարից առաջ էլ նույն կազմը ուներ, հիմա էլ, և դեռ որոշ ժամանակ նույն կազմը կունենա: Մեր աշխատանքը իրենց հետ ցույց տվեց, որ մենք բանական ուժի հետ գործ չունենք, որոնք լսում են քո փաստարկները, դրանք ընդունում են, ազդվում են դրանցից, հակափաստարկ են ներկայացնում: Գործ ունենք վատ իմաստով կազմակերպված բութ ուժի հետ»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը:

Նա չի համարում, որ քաղաքացիական նախաձեռնությունը ձախողվել է, քանի որ հանրային միտքն արթնացավ:

Բացի դրանից` «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը օրինագծերի` ի հայտ գալուց հետո պարզել է հանրակրթության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ և արդեն պատկերացնում է, թե ինչ պետք է անել դրանք լուծելու համար:

Սոնա Ավագյան

Hetq.am

Victor Hampartsoumian avait révélé l’âge de l’univers dans les années 1930


l’astrophysicien arménien avait démontré que l’univers avait 13 milliards d’années

mercredi29 décembre 2010, par Krikor Amirzayan/armenews


L’univers est né il y a 13,7 milliards d’années. Cette affirmation était connue et généralement retenue par le monde scientifique. Arek Mikaelian, l’un des astrophysiciens de l’observatoire de Byurakan (Arménie) et vice-président de la société arménienne d’astronomie vient de le confirmer. En appui les études menées par le centre arménien d’astrophysique de Byurakan. « Jusqu’à ces dernières années les scientifiques donnaient des âges très différends de l’univers. Mais récemment grâce à des analyses chimiques il s’est avéré que l’univers avait 13,7 milliards d’années » dit A. Mikaelian. Mais il fit surtout une révélation en affirmant que dans les années 1930 l’astrophysicien arménien Victor Hampartsoumian avait démontré que l’univers avait 13 milliards d’années, un chiffre qui au XXe siècle se rapprochait le mieux de la réalité observée des décennies plus tard. « On peut considérer aujourd’hui que c’est Victor Hampartsoumian qui a révélé le premier l’âge exact de l’univers » conclut A. Mikaelian.

Krikor Amirzayan

Անդրանիկ Թևանյան. «Այս կառավարությունը հաստատում է Լենին պապիկի թեզերը»


Անդրանիկ Թևանյան. «Այս կառավարությունը հաստատում է Լենին պապիկի թեզերը»

Դեկտեմբերի 28-ին «Golden Tulip Yerevan» հյուրանոցում տեղի է ունեցել արդեն ավանդական դարձած տարեվերջին «Սիվիլիթաս» հիմնադրամի տարեկան զեկույցի հրապարակումը՝ «Հայաստան 2010. Անորոշության տարի» խորագրով։

Քննարկման բանախոսներն էին ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը և ՀՀԿ–ական պատգամավոր Արտակ Դավթյանը։ Քննարկմանը մասնակցում էին փորձագետներ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և այլք։

Ելույթ ունենալով քննարկման ժամանակ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանն ասել է, որ լսելով բանախոսներին իր մոտ տպավորություն է ստեղծվում, թե այստեղ բոլորն ընդդիմադիր են, բոլորն ուզում են հասկանալ ինչ անել, որովհետև բոլորն էլ դժգոհ են ստեղծված իրավիճակից։

Գնահատելով անցնող տարին երեք՝ արտաքին քաղաքական, ներքաղաքական և սոցիալ–տնտեսական հարթություններով, Թևանյանը նշեց հետևյալը.

-1. Արտաքին քաղաքականություն։ Աստանայում վերջնականապես տապալվեց «ֆուտբոլային» դիվանագիտությունը և ես օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել Իլհամ Ալիևին, ով իր ագահության և նաև հիմարության արդյունքում հնարավորություն տվեց մեզ խուսափել անխուսափելիից, որովհետև բոլորս էլ հիշում ենք, թե Սերժ Սարգսյանն ինչպիսի համառությամբ էր հարցազրույցներ տալիս և պատրաստակամություն հայտնում շատ արագ լուծել Ղարաբաղի հարցը՝ հանձնելով, իսկ դրա դիմաց Ադրբեջանից պահանջելով ինչ-որ անորոշ ձևակերպումներով ինքնորոշման իրավունք Ղարաբաղի համար։ Սարգսյանը պատրաստ էր տալ, բայց Ալիևը անխոհեմաբար չվերցրեց, ինչի համար շնորհակալ պետք է լինենք Ալիևից, ով, փաստորեն, ակամայից դարձավ ՀՀ անվտանգության երաշխավորը։ Սերժ Սարգսյանին դրանից հետո այլ բան չէր մնում, քան հայրենասիրություն խաղալը։

2. Շնորհակալ պետք է լինենք նաև Սերժ Սարգսյանից, ով, անկախ իր կամքից, ոչնչացրեց տիտղոսային ընդդիմության տարիներ շարունակ քարոզած «Մինչև Ղարաբաղի հարցը չլուծենք (ըստ էության՝ միակողմանի զիջումների գնանք), Սերգո ջանը լավ չի ապրի» գաղափարը։ Բոլորը գործնականում տեսան, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում տերպետրոսյանական գաղափարախոսությունը։ Հիմա ներքաղաքական դաշտում վակուում է, որը պետք է լցվի։

3. Սոցիալ–տնտեսական վիճակ։ Կառավարության տնտեսական քաղաքականությունը շատ խորհրդանշական ձևով ամփոփվեց այս օրերին ձվի շուկայում տիրող իրավիճակով։ Սա՛ է Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականության իրական գնահատականը։ Իսկ ընդհանրապես, այս իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության փլիսոփայությունն այն է, որ իրենք հույսը դրել են իրենցից չկախված գործոնների վրա։ Դրանք են՝ 1. Հայ ժողովուրդը գնա դուրս փող աշխատի, ուղարկի Հայաստան, իրենք այստեղ ծախսեն, 2. պղնձի և մոլիբդենի միջազգային գների բարձրացմամբ դոլարներ հոսեն Հայաստան, իրենք այստեղ ծախսեն այդ գումարները, 3. Դրսից վարկ բերեն, անհասկանալի ձևով օգտագործեն դրանք։ Այսինքն՝ այս կառավարությունից բան կախված չէ և տնտեսական վիճակի բարելավումն իրենք այլ գործոններով են պայմանավորում ու հույսը դրսի կոնյունկտուրայի վրա է դրված։ Էդ դեպքում, այս իշխանությունների քաղաքականությունը բերում է այն մտքին, որ Լենին պապին ճիշտ էր, երբ ասում էր, թե ցանկացած խոհարարուհի կարող է երկիր ղեկավարել։

7or.am

Monday, December 27, 2010

Արդեն վաղուց ժամանակը եկել է որ մենք այպիսի զինատեսակներ արտադրենք

Մենք էլ անօդաչու ինքնաթիռներ ունենք

Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ մեր զինված ուժերը հետզհետե համալրվում են գերժամանակակից ռազմական տեխնիկայով:

Բոլորովին վերջերս լուրեր տարածվեցին, որ ամենայն հավանականությամբ Ռուսաստանը դրական որոշում կկայացնի Հայաստանի տարածքում վերջին սերնդի «Ս-400- Տրիումֆ» տիպի հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու մասին:

Այս փաստն արդեն իսկ անհանգստություն է պատճառել մեր հարևաններին:

Իսկ ահա օրերս հայտնի դարձավ, որ բանակին տրամադրվել են նաև 15 անօդաչու թռչող սարքեր` իրեն 5 շարժական կայանքներով:

Այդ համակարգերը ներառում են ավտոմատ կառավարման կրակային հնարավորություններ, ինչպես նաև կարող են օգտագործվել հետախուզական թռիչքների համար:

Մասնագետներն առայժմ հակված չեն լիովին բացահայտելու այդ «երկաթե թռչունների» բոլոր առավելությունները, սակայն փաստն ինքնին ոգևորիչ է:

ՀՕՊ (Հակաօդային Պաշտպանություն)

Հայոց պահանջատիրության պայքարի շեշտադրումները պետք է փոխվեն



Դեկտեմբեր 27, 2010թ. 10:00

Ara PapyanՏեղի ունեցավ այն, ինչ պիտի տեղի ունենար: Չնայած ամերիկահայ լոբբիստական կազմակերպու­թյունների և ընդհանրապես ամերիկահայերի բացառիկ լավ աշխատանքին, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը չանդրադարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին: Իհարկե չմերժեց, բայց նաև չընդունեց: Կարծում եմ սխալ է ամերիկահայ համայնքից ակնկալել գրեթե անհնարինը: Ներկա քաղա­քական իրավիճակում ամերիկահայերի ջանքերը և ձայները չեն կարող ավելի ծանր կշռել, քան ամերիկ­յան միջինարևելյան շահերը: Միացյալ Նահանգներն այսօր այն երկիրը չէ, որ հանուն վսեմ գաղափարնե­րի զոհաբերի իր շոշափելի շահը: Ամերիկահայերը նեղվելու իրավունքն ունեն, քանի որ խորհրդարանա­կանները չկատարեցին իրենց տված խոստումները: Իսկ Հայաստանի իշխանությունները, կարծում եմ, խոսելու տեղ չունեն, քանի որ մի տարի առաջ հենց այդ նույն շահի համար ուրացան սեփական երկրի ոտնահարված իրավունքները, պատրաստ էին և այսօր էլ պատրաստ են, քանի որ արձանագրություն­ները դեռ առկախ են` թուրքերին տալու Հայաստանի Հանրապետությանը իրավականորեն ամրագրված տարածքի զգալի մասը: Կարծում եմ, որ նաև այդ պատճառով էր, որ երես չունեցան, իրենց թուրք գործընկերների օրինակով, որևէ գրավոր կամ բանավոր խոսքով դիմելու Միացյալ Նահանգների իշխա­նություններին: Ցավոք նույնը վերաբերում է, այսպես կոչված, Ազգային ժողովին, որը հենց այդ օրերին զբաղված էր մայրերնի լեզուն աճուրդի հանելով: Լռությունն ընդհանրապես քաղաքականություն չէ: Յուրաքանչյուր համապատասխան պաշտոնյա պարտավոր է կարևորագույն հարցերում պարզաբանել իր մոտեցումները: Մենք` այս երկրի հարկատուներս և քվեարկողներս, կարևորագույն հարցերում կարիք ունենք իմանալու բոլոր պատկան կառույցների և կուսակցությունների դիրքորոշումները, որպեսզի մեր եզրակացություններն անենք: Չէ որ կա «ժամանակ ձգելոյ քարինս, և ժամանակ ժողովելոյ քարինս» (Ժողովօղ 3:5), և մի օր հաստատ քարերը նետելու ժամանակը գալու է:

Ինչևիցե: Այս հոդվածիս բուն նպատակը օրերս [22.XII.2010թ.] տեղի ունեցածի քննարկումը չէ: Խորքի մեջ, ինչ տեղի ունեցավ` ընդամենը քաղաքական միջադեպ էր, ոչ ավելին: Ավելի կարևոր է քննարկել որոշ հիմնա­րար հարցեր. իսկ մեր ինչի՞ն է պետք ԱՄՆ-ի գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Եթե դա ինքնանպատակ է, ապա իմաստ չունի: Եթե դա արվում է հատուցումներ ստանալու նպատակով, ապա պիտի տրվի մեկ այլ, ոչ պակաս կարևոր հարցի պատաս­խանը. ինչպե՞ս խորհրդարանական բանաձևը, որ իր բնույթով կատարման համար ոչ պարտա­դիր է և ընդամենը մեկ ազգային օրենսդիր մարմնի կողմից դիրքորոշման արտահայտում է, պիտի փոխա­կերպ­վի հատուցման: Արդյո՞ք, երբ Կանադայի և՜ օրենսդիր, և՜ գործադիր իշխանություններն ընդունեցին Հայոց ցեղասպանության փաստը, դրանից փոխվեց Կանադայի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ: Բնականաբար` ոչ: Ուրեմն, եթե մենք ուզում ենք արդար հատուցումների հասնել, իսկ դա ես համարում եմ միանգամայն օրինական ձգտում և իրականանալի նպատակ, ապա դա պիտի արվի մի մարմնի միջոցով, որի որոշումները. ա) բնույթով միջազգային են, այսինքն` գերակա են ճանաչվել նաև Թուրքիայի Հանրապետության կողմից; բ) կատարման համար պարտադիր են, այսինքն` ենթակա չեն Թուրքիայի ներպետական քննարկումների: Այսինքն, նման որոշումը ոչ միայն պարտադիր պիտի լինի, այլև իր մեջ պիտի նախանշի, թեկուզև զուտ տեսական առումով, լուծման հստակ ճանապարհը:

Արդի միջազգային հարաբերություններում այդպիսի կարգավիճակ և լիազորություններ ունեցող երկու մարմին կա, դա միևնույն մեկ կառույցի` ՄԱԿ-ի երկու բարձրագույն քաղաքական և իրավական մարմիններն են. Անվտանգության խորհուրդը (Security Council) և Արդարության միջազգային դատա­րանը (International Court of Justice): Առաջին մարմնի բուն պատասխանատվությունը (ՄԱԿ – կանոնա­դրություն, հոդված 24; UN Charter, article 24) «միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումն է» (maintenance of international peace and security): Չեմ կարծում, որ որևէ մեկը կարծում է, որ Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության իրավունքների և տարածքային ամբողջականության 90-ամյա ոտնահարումը այսօր Անվտանգության խորհրդի որևէ անդամ կգնահատի որպես լուրջ վտանգ «միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»: Մեզ հուզող հարցերը հստակորեն տեղավորվում են նշածս երկրորդ մարմնի` Արդարության միջազգային դատարանի լիազորությունների շրջանակի մեջ: Նշյալ դատարանն իրավասու է քննարկելու Հայոց ցեղասպանության հարցը, քանի որ ցեղասպանու­թյունը զուտ պատմական իրադարձություն չէ, ինչպես փորձում են ներկայացնել մեր թուրք բարեկամ­ները: Ցեղասպանությունը միջազգային հանցագործություն է, և որպես միջազգային իրավունքի և միջազ­գային իրավունքի ոտնահարման հարց, ենթակա է Արդարության միջազգային դատարանի իրավասու­թյանը (Արդարության միջազգային դատարանի կանոնադրություն, հոդված 36.2 (բ, գ, դ,); Statute of the International Court of Justice, article 36.2(b, c, d)):

Ընդհանրապես մեր հարցերի փախանցումը քաղաքական դաշտից իրավական դաշտ մեզ համար ավելի շահեկան է: Թեկուզ այն պատճառով, որ մենք ստիպված չենք լինելու դիմակայել մեզանից քաղա­քականապես անհամեմատ ուժեղ թուրքական պետությանը, այլ գործելու ենք իրավահավասարության դաշտում: Հարկ եմ համարում ընդգծել` այս անցումը պիտի լինի անշտապ, աստիճանական, բայց հետևողական: Մենք պիտի պատրաստ լինենք դրա համար: Ցավոք չենք: Չինացուն հարցնում են` ե՞րբ է ծառ տնկելու հարմար ժամանակը: Չինացին պատասխանում է` դա 20 տարի առաջ էր: Մենք անկախա­ցել ենք գրեթե 20 տարի առաջ: Եթե այն ժամանակներից սկսեինք մասնագետներ պատրաստել, հիմա մի ողջ սերունդ կունենայինք:

Պատմությունը վկայում է, որ իրավական դաշտում հաջողության հասնելու հավանականությունն ավելի մեծ է: Երբ ուսումնասիրում ենք իրավական դաշտում Հայկական հարցի մի բաղադրիչը հանդի­սացող Հայոց ցեղասպանության քննարկումների ընթացքը, ապա միանգամայն ակնհայտ է դառնում իրավական դաշտում պայքարի շահեկանությունը: Չի եղել մի որևէ իրավական ատյան կամ Հայոց ցեղասպանությանը վերաբերող որևէ իրավական գնահատական, որտեղ կասկածի տակ դրվի Հայոց ցեղասպանության համապատասխանությունը ցեղասպանության որակմանը: Այդպես է եղել սկսած թուրքական ռազմական դատարանի դատավարություններից Ինչքան հասկանում եմ` մենք ուզում ենք, որ ԱՄՆ Կոնգրեսը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունի, որպեսզի Թուրքիան ևս հետևի նրա օրինակին: Համոզված չեմ այդ փոխկապվածու­թյան մեջ: ԱՄՆ-ում վաղուց արդեն չկա ռասայական խտրականություն, սակայն առ այսօր Թուրքիայում ազգային և կրոնական փոքրամասնությունները դիտարկվում են որպես ստորադաս արարածներ: Չեք հավատում` քրդերից և զազաներից հարցրեք: Անձամբ ինձ բնավ պետք չէ, որ Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանությունը. ինձ պետք է, որ նա հատուցի: Դրանք երկու տարբեր բաներ են: Թուրքիան կարող է ճանաչել, բայց չհատուցել: Կարող է չճանաչել, բայց հատուցել: Ի վերջո մենք բարոյական, նյութական, հողային իրավունքներ ունենք ոչ թե այն պատճառով, որ ցեղասպանություն է եղել, այլ որովհետև մեր իրավունքներն ամրագրող համապատասխան միջազգային փաստաթղթեր կան: Փաստաթղթերը, այսինքն` գործիքներն առկա են: Թե ինչքան արդյունավետ կօգտագործենք դրանք, արդեն մեզանից է կախված: Շախմատային նույն իրավիճակում մեկը կարող է հաղթել, իսկ մյուսը պարտվել, թեև երկուսի համար էլ խաղի կանոնները նույն են: Հիմա նորից գանք Հայոց ցեղասպանության բանաձևի վերջին քննարկմանը: Մեկ անգամ էլ եմ ուզում հստակեցնել իմ դիրքորոշումը: Ես բնավ դեմ չեմ, որ ԱՄՆ-ի Կոնգրեսն իր երկու պալատներով, ինչպես նաև նախագահը, ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Սակայն ամեն ինչ աշխարհում իր գինն ունի: Եթե այս գործընթացը, լինելով ավելի հուզական և երևացող, կլանում է մեր պայքարի ողջ ներուժը, հետևաբար անհնարին է դարձնում պայքարի այլ ուղիները, ես սկսում եմ կասկածել այդ ուղու արդյունա­վետության վրա: Երբեմն ինձ թվում է, որ թուրքերն ընդդիմանում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, ոչ թե այն պատճառով, որ իսկապես լուրջ վտանգ են տեսնում դրանում, այլ ուզում են մեզ զբաղված պահել, որ իրենց համար ավելի վտանգավոր ուղիներով չգնանք: Հիշենք նաև, որ Միացյալ Նահանգներն արդեն ճանաչել են հայերի ցեղասպանությունը: Ըստ էության, Միացյալ Նահանգներն առաջին պետությունն է, որ ճանաչել է հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ դա արել է Ուրուգվայից և Արգենտինայից դեռևս 14 տարի առաջ` 1951թ.-ին և Ցեղասպանության կոնվեն­ցիայի ստորագրումից ընդամենը 3 տարի հետո: ԱՄՆ-ի կառավարությունը ՄԱԿ-ի Արդարության միջազ­գային դատարանին 1951թ. հունվարին հղած իր գրավոր հայտարարության մեջ բառացիորեն հավաս­տել է հետևյալը. «Քրիստոնյաների հալածանքները հռոմեացիների կողմից, հայերի ջարդերը թուրքերի կողմից, միլիոնավոր հրեաների և լեհերի ոչնչացումը նացիստների կողմից, ցեղասպանություն հանցա­գործության ակնհայտ օրինակներ են: Այս հենքի վրա է Միավորված ազգերի Վեհաժողովը քննության առել ցեղասպանության հարցը:» (The Roman persecutions of the Christians, the Turkish massacres of Armenians, the extermination of millions of Jews and Poles by the Nazis are outstanding examples of the crime of Genocide. This was the background when the General Assembly of the United Nations considered the problem of genocide.) Վերոշարադրյալից հստակ է, որ հայերի ջարդերը թուրքերի կողմից Միացյալ Նահանգների կառավա­րությունը միանշանակորեն դիտարկել է որպես ցեղասպանություն հանցագործության ակնհայտ օրինակ: Ավելին, սույն հայտարարությունն անառարկելիորեն փաստում է, որ ՄԱԿ-ի Վեհաժողովը Ցեղասպա­նության կոնվենցիան ընդունելիս (9 դեկտեմբերի, 1948թ.) ի մտի է ունեցել նաև հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության կոնվենցիան ԱՄՆ-ի կողմից վավերացվել է 1988թ. նոյեմբերի 25-ին: Ըստ այդմ, նշյալ փաստաթուղթը, համաձայն Միացյալ Նահանգների սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ կետի, դարձել է երկրի օրենսդրության բաղկացուցիչ մասը (supreme Law of the Land): Միացյալ Նահանգների կառավարության վերոհիշյալ գրավոր հայտարարությունից ուղիղ 30 տարի հետո` 1981թ.-ին, ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը մեկ անգամ ևս վերհաստատել է իր երկրի դիրքորո­շումը հայոց ցեղասպանության նկատմամբ. «Ինչպես հայերի ցեղասպանությունը դրանից առաջ և կամբոջիացիների ցեղասպանությունը, որը հաջորդեց դրան, ինչպես նաև բազմաթիվ այլ ժողովուրդների նկատմամբ այդպիսի բազում հալածանքները, Հոլոքոստի դասերը երբեք չպետք է մոռացվեն» (Like the genocide of the Armenians before it, and the genocide of the Cambodians which followed it – and like too many other such persecutions of too many other peoples – the lessons of the Holocaust must never be forgotten): Ակնհայտ է, որ ներկայումս Միացյալ Նահանգների օրենսդիր և գործադիր իշխանությունները պատ­րաստ չեն մեկ անգամ ևս «թուրքերի կողմից հայերի ջարդերը» որակել որպես ցեղասպանություն: Անձամբ ես դրա կարիքը չեմ տեսնում: Ինձ համար նպատակը ոչ թե Հայոց ցեղասպանության ճանա­չումն է, այլ այդ ցեղասպանության հետևանքների վերացումը: Այն է` հայոց բարոյական, նյութական և հողային իրավունքների վերականգնումը: Այստեղ տեղին է հիշել հայոց բանստեղծ Պարույր Սևակի խոսքը. Խոստանում եմ բաց ճակատով զուր չխփվել հաստ պատերին:

Ինչի՞ համար. Էլի պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ:

Եթե պատը փակել է մեր ճանապարհը, ուրեմն այն շրջանցելու ուղիներ պետք է որոնել: Չի կարելի ողջ մարդկային և նյութական ներուժը ծախսել անհեռանկար պայքարի մեջ: Կարևորը նպատակին հասնելն է, իսկ ինչ ճանապարհով կգանք դրան` արդեն էական չէ:

Արա ՊԱՊՅԱՆ ArmAr.am

Որքանո՞վ է այսօր պահպանվում Ջավախքի հայկականությունը



Դեկտեմբեր 27, 2010թ. 11:04

JavaxqՈ՞րն է Ջավախքի նշանակությունը հայ ժողովրդի ու Հայաստանի համար: Ինչքան էլ որ պատասխանը ակնհայտ լինի, անհրաժեշտ է դա ամրագրել:

Այս նպատակների և առաջադրանքների իրականացման համար մղվող պայքարի առաջամարտիկները, 2000-ական թվականներին, եղել էին մի խումբ երիտասարդներ, Վահագն Չախալյանի ղեկավարությամբ:

Որքանո՞վ է այսօր պահպանվում Ջավախքի հայկականությունը և ի՞նչ միտումներ են առկա:

Վրացական իշխանությունների կողմից Վահագն Չախալյանին հակաօրինականորեն 10 տարվա ազատազրկման ենթարկումը և մյուս երիտասարդների դեմ հալածանքները այդ հարցի լավագույն պատասխանն են:

Տարիներ ի վեր Ջավախքի իրավիճակը բնութագրվում է երեք գործոններով. վրացական համակողմանի գրոհ և հայկական գործոնի ու ընդհանրապես հայության արտամղման փորձ, արտագաղթ, և այս երկուսին զուգահեռ` ՀՀ իշխանությունների հանցագործ անտարբերություն, երբեմն ուղղակի մեղսակցություն վրացական իշխանությունների քայլերին, ինչպես Վահագն Չախալյանի և ընկերների դեմ հալածանքների պարագայում:

Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական համաղետն ու արտագաղթը երկրում տիրող համակարգի ուղղակի հետևանքն են: Իսկ Ջավախքից արտագաղթը արդյունքն է վրացական ագրեսիվ քաղաքականության ստեղծած անապահովության մթնոլորտի, սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակի, ու այս իրականությունների դիմաց ՀՀ-ից`ակնկալվող օժանդակությունների բացակայության ստեղծած հոգեբանական մթնոլորտի: Սոցիալ-տնտեսական անմխիթար իրավիճակը իր հերթին գլխավորաբար հետևանքն է և’ վրաց իշխանությունների և’ ՀՀ իշխանությունների ուշադրության բացակայությանն ու անտարբերությանը: Վերջին հաշվով, հետևաբար, Ջավախքի հայկականությունը հարվածներ է ստանում և հետընթաց է ապրում վրացական ուղղակի քաղաքականության և ՀՀ անտարբեր և հաճախ մեղսակից քաղաքականության արդյունքում:

Ջավախքում վրացական ագրեսիայի ու հայկական գործոնի դուրս մղման փորձերի օրինակներն անհամար են: Երկու երևույթների մատնանշումը բավարար է իրականության պատկերն ունենալու համար:

Ջավախք այցելող ցանկացած մարդ անմիջապես կզգա ահաբեկման և վախի այն մթնոլորտը, որ տիրում է շրջանում: Այս մթնոլորտը հաստատվել է նաև տեղի հայ գործակալների ակտիվ մասնակցությամբ: Մշակութային սահմանափակ և ամենաանմեղ միջոցառումներն անգամ տեղի են ունենում ուժային կառույցների խիստ վերահսկողության ներքո:

Տարածաշրջանում «ժողովրդավարության ու ազատությունների դրոշակիր» Վրաստանը խստիվ արգելում է հայալեզու գրականության մուտքը Ջավախք և ընդհանրապես իր վերահսկողության տարածք:

Վրաստանի իշխանությունների մողմից Ջավախի նկատմամբ իրականացվող քաղաքականությունը արդյունք է մի կողմից նրա փոքր-կայսերական նկրտումներին և մյուս կողմից նրա հակահայկական բարդույթներին: Իր այդ կարճատես քաղաքականությամբ Վրաստանն իրականում իր իսկ գերեզմանն է փորում, որովհետև հաջողության պարագայում այդ քաղաքականությունը հանգեցնելու է ոչ թե վրացական, այլ թուրքական Ջավախքի գոյացմանը:

Պատմության ընթացքում Վրաստանի ժողովուրդները երբեք կայուն և երկարատև բնակություն չեն հաստատել խստաշունչ կլիմայով հատկանշվող Ջավախքում և երբեք մեծամասնություն չեն կազմել այնտեղ: Իրենց ազգայնամոլական հակահայկական քաղաքականության հաջողության պարագայում ևս Ջավախքը վրացիներով չի բնակեցվելու, այլ թուրքերով, լինեն նրանք այսպես կոչված մեսխեթցի կամ.այլ թուրքեր: Չենք խոսում անգամ այն մասին, որ իրենց ներկա ժողովրդագրական աղետալի վիճակի պատճառով, վրացիները, ցանկության պարագայում անգամ, չեն կարողանա բնակեցնել Ջավախքը: Իրենց հակահայկական քաղաքականության հաջողության պարագայում ո’չ միայն Հայաստանն է ամբողջությամբ շրջապատվելու թուրքերով, այլ Վրաստանն ինքը կորցնելու է արևելյան և արևմտյան թուրքերի միջև աշխարհագրական կամուրջ լինելու իր ներկա կարգավիճակի ներկայացրած նշանակությունը և դրանից բխող առավելությունները: Այդ պարագայում թուրքերը կարիք չեն ունենալու Վրաստանի «ծառայություններին»: Եթե Վրաստանին չի հուզում իր իսկ քաղաքականության արդյունքում սպասվելիք այս հեռանկարը, ապա Հայաստանին ու հայերիս շատ է հուզում և մենք թույլ չեն տա դրա իրականացումը:

Հայերը իհարկե թույլ չեն տա: Բայց ի՞նչ են անում Հայաստանի այսօրվա իշխանությունները:

ՀՀ ներկա իշխանությունները ո’չ միայն համապատասխան քայլերի չեն դիմել պաշտպանելու համար ջավախահայության թեկուզ և փոքրամասնական համարվող իրավունքները, այլ ընդհակառակը` գործնական հանցավոր մասնակցություն են բերել ջավախահայության դիմադրության ոչնչացմանը` Վահագն Չախալյանի կալանավորում ու վրաց իշխանություններին հանձնում: Նրանք ո’չ մի աշխատանք չեն կատարել ՀՀ հետ Ջավախքի տնտեսական համալրման ուղղությամբ: Ընդհակառակը, Բավրայի սահմանակետը և մաքսային ծառայությունը մշտապես խոչընդոտել և արհեստական դժվարություններ են ստեղծել ապրանքափոխանակման համար: Այս իշխանությունները լուռ են մնացել Ջավախքում վրացական բոլոր ոտնձգությունների դիմաց:

ՀՀ իշխանությունները իրենց դավաճանական քաղաքականությունն արդարացնում են երկրի աշխարհագրական դիրքով և հետևաբար Վրաստանից կախված լինելու պատճառաբանությամբ: Մինչ կախվածության իրողությունը ամբողջապես զուրկ չէ ճշմարտություն լինելուց, այն երբեք չի կարող արդարացնել իշխանությունների անտարբերությունն ու հատկապես վրաց իշխանություններին մեղսակցությունը: Իրականում կախվածությունը երկկողմանի է: Մինչդեռ, իր այս քաղաքականությամբ ՀՀ իշխանավորները վրացական կողմին քաջալերում են անխափան շարունակել իրենց գրոհը:

Արդարև, խնդրի դրվածքն այնպիսին չէ, որ աշխարհագրականորեն Վրաստանից իր կախվածության հետևանքով Հայաստանն անկարող լինի Ջավախքի հարցում ավելի վճռական լինելուց: Վրաստանի հետ իր հարաբերություններում, Ջավախքը Հայաստանի համար թույլ կետ չի հանդիսանում: Ընդհակառակը: Հայաստանը Վրաստանի նկատմամբ ունի լծակներ ու Ջավախքն այդ լծակներից ամենակարևորն է: Հայաստանը ամբողջությամբ մեկուսացած և ամբողջությամբ Վրաստանի ողորմածությանը ենթակա կլինի միայն այն օրը, երբ այլևս հայկական Ջավախք գոյություն չի ունենա:

Իրականում հայկական իշխանավորների այդ կեցվածքը պայմանավորված է ոչ միայն պետականության ու ազգի նկատմամբ նրանց ունեցած հանցավոր անտարբերությամբ, այլև Վրաստանի ու Վրաստանով անցնող ճանապարհների հետ կապված տնտեսական սեփական շահերով:

Իշխանությունների այս քաղաքականությունը երբեք զարմանալի չէ: Իրենց գերիշխանության տարածքում ոչ միայն հակաժողովրդական, այլև ազգն ու պետականությունը դեպի վերացում առաջնորդող քաղաքականություն վարող իշխանություններից չի կարելի ջավախահայության իրավունքների պաշտպանություն ակնկալել: Նրանց ջավախքյան և ընդհանրապես վրացական քաղաքականությունը պարզապես ընդհանուր ազգադավ քաղաքականության շղթայի մի օղակն է:

Ջավախքի խնդիրը չի կարող լուծվել ՀՀ ներկա իշխանությունների օրոք: Ինչպես բոլոր մյուս հարցերի, նույնպես և այս հարցի լուծումը պահանջում է համակարգափոխություն:

Դա չի նշանակում, որ մինչև ՀՀ-ում համակարգափոխության իրականացումը Ջավախքում ոչինչ չի կարելի անել: Իհարկե, ոչինչ չի կարող փոխարինել այն ամենին, ինչ կարող է իրականացնել պետությունը: Բայց երբ օրվա իշխանությունները ոչ միայն թերանում են իրենց անելիքներում, այլև հակառակ քայլերի են դիմում, մեզ մնում է, որ այդ աշխատանքները իրականացնեն ոչ պետական կառույցները և հասարակական նախաձեռնությունները: Խոսքը վերաբերվում է Ջավախքի հայկականության պահպանմանը, ջավախաբնակ հային` հողին կառչած մնալը ամրապնդելու միտող քայլերին` տնտեսական, մշակութային, հոգեբանական և այլն բնագավառներում:




Բոլոր դեպքերում, և հակառակ ամեն ինչի, Ջավախքի համար գոյություն ունի երկու տարբերակ:

  1. Վրաստանի կազմում` շրջանի կարգավիճակ, որտեղ երաշխավորված կլինեն հայ բնակչության ազատ ինքնադրսևորման բոլոր պայմանները:
  2. Արցախի ճակատագիր. այսինքն միացում փաստացի Հայաստանի Հանրապետությանը:

Երրորդ տարբերակը, այսինքն Ջավախքի նախիջևանացումը, այլ խոսքով նրա հայաթափումը և հայերի համար այդ տարածքի կորուստը, բացառվում է: Վրացական ազգայնամոլությունը ձգտում է դրան, վայելելով իր արևմտյան ու արևելյան հարևանների խրախուսանքն ու օժանդակությունը: Բայց հայերը դա թույլ չեն տա: Ջավախքի նախիջևանացման ցանկացած փորձի պատասխանը լինելու է Ջավախքի Արցախացումը:

Վրաստանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ իրենց համար լավագույն տարբերակը մնում է ջավախահայության իրավունքների ամբողջական հարգումը: Իսկ դա ապացուցող առաջին քայլերից մեկը, այլ միջոցառումների կողքին, պետք է լինի Վահագն Չախալյանի ազատ արձակումը:

Ալեք Յենիգոմշյան, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ

http://www.armar.am/?p=58395

Պահանջագիրը կներկայացվի ՀՀ նախագահին


Դեկտեմբեր 27, 2010թ. 09:33

1«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել կոչ-հայտարարությամբ, որտեղ ասվում է` երեքշաբթի` դեկտեմբերի 28-ին, ժամը 18.00 նախագահական նստավայրի առջև տեղի կունենա բողոքի ցույց` օտարալեզու դպրոցների դեմ շարժմանը միացած մտավորականների, հասարակական կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ:

Ցույցի մասնակիցները նախագահի աշխատակազմի միջոցով Սերժ Սարգսյանին կփոխանցեն նախօրոք հարյուրավոր մարդկանց կողմից ստորագրված պահանջագիրը` չստորագրել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որն Ազգային ժողովն ընդունել է դեկտեմբերի 22-ին:

«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում խնդրով մտահոգ մեր բոլոր հայրենակիցներին մասնակցել բողոքի այս կարևորագույն միջոցառմանը: Անցած 8 երկարուձիգ ամիսների ընթացքում օտարալեզու դպրոցներ բացելու` իշխանությունների ծրագրի կապակցությամբ իրենց անհամաձայնությունն այս կամ այն կերպ արտահայտել են հազարավոր մարդիկ, նրանցից մի քանի հարյուրը գոնե մեկ անգամ մասնակցել են բողոքի ակցիաներին:

Հասել է մեկտեղվելու և մեր իրական ուժն ու վրդովմունքը արտահայտելու ժամանակը: Սերժ Սարգսյանին պետք է ի վերջո ցույց տալ, թե ինչ ուժի դեմ են այս ընթացքում գործել իր նշանակած վարչապետն ու ԿԳ նախարարը, ում բողոքն է պատրաստվում արհամարհել նա` ստորագրելով այդ դավաճանական փաստաթուղթը: Լինի դա ուսանող, թե ակադեմիկոս, երաժիշտ, թե հրապարակախոս, գրող, ռեժիսոր, լրագրող, նկարիչ, դասախոս. բոլորս պարտավոր ենք այդ օրը, այդ ժամին լինել Բաղրամյան 26-ում` անգամ հաշվի չառնելով` մեր գործողություններն արդյունքի բերլու են, թե ոչ: Սա տեսակի առանձնացման խնդիր է:

http://www.armar.am/?p=58388

Երաժշտական գործիքներն ու տարազները ևս թույլ չեն տվել հասցնել Ախալցխա


[ 2010/12/27 | 14:01 ]

Դեկտեմբերի 24-ին Սփյուռքի նախարարության կողմից Ախալցխայի հայկական երիտասարդական կենտրոնին հատկացված երաժշտական գործիքներն ու տարազները հայ-վրացական սահմանի վրացական անցակետում թույլ չեն տվել անցկացնել:

Երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչները եկել են Երևան, Սփյուռքի նախարարությունից ստացել մոտ 30 երաժշտական գործիք և երգի-պարի համույթի 20 տարազ:

Երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչները փորձել են տարբեր բանակցությունների միջոցով հարցը կարգավորել, սակայն ապարդյուն: Վերջապես սահմանի ծառայողներն ասել են, որ պետք է մաքզսազերծել ապրանքը, կամ ՀՀ սփյուռքի նախարարությունը պետք է դիմի Վրաստանի մշակույթի նախարարությանը և այնուհետև համապատասխան ձևակերպումնով դիմեն Վրաստանի մաքսային ծառայությանը:

ՀՀ սփյուռքի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչության պետ Անդրանիկ Արշակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ընդամենը ձևակերպման խնդիր է եղել. «Մաքսային որոշակի պահանջներ ու ընթացակարգ կա, որ պետք է պահպանել ընդամենը, ուրիշ բան չկա»,- ասաց Ա.Արշակյանը:

Հարցին, թե ինչու չեն պահպանվել այդ կանոնները կամ չեն ձևակերպվել ուղարկվելիք գործիքներն ու տարազները նախքան ուղարկելը, պատասխանեց, որ նախկինում նման առիթ կամ նախադեպ չի եղել, և այդ ընթացակարգին ծանոթ չեն եղել, հիմա արդեն իմացել են և ֆորմալ ձևակերպումներն արդեն ընթացքի մեջ են. «Դա ուրիշ հարց է` ձևակերպվել է կամ թե ինչու չի ձևակերպվել, կամ ուշացել է, բայց իրենց մոտեցումը շատ ֆորմալ էր»:

Թե երբ կարվեն այդ ձևակերպումները և տարազները երբ կհասնեն Ախալցխայի երիտասարդական կենտրոն, Ա. Արշակյանը դժվարացավ հստակ ասել` «գուցե տոներից հետո, գուցե և առաջ»:

Այժմ երաժշտական գործիքներն ու տարազները գտնվում են հայկական մաքսակետում:

Նշենք, որ դեկտեմբերի 26-ին նախատեսված էր և տեղի է ունեցել ամանորյա համերգ` նվիրված Ախալցխայի Հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնի 4-ամյակին: Եվ կենտրոնի սաները սպասում էին ուղարկված տարազներին` իրենց պարերի բեմադրության համար:

Լուսանկարում` երիտասարդական կենտրոնն ու սաները: Լուսանկարը` www.akhaltskha.net-ի

ՀՌԱԿ ատենապետի պաշտոնից հրաժարական է ներկայացրել Հարություն Առաքելյանը


ՀՌԱԿ ատենապետի պաշտոնից հրաժարական է ներկայացրել Հարություն Առաքելյանը

Ս/թ դեկտեմբերի 27-ին ՀՌԱԿ ատենապետի պաշտոնից հրաժարական է ներկայացրել Հարություն Առաքելյանը (տեքստը կցված է): ՀՌԱԿ ատենապետի պարտականությունները դրվել են փոխատենապետ Էդվարդ Անտինյանի վրա, իսկ արտահերթ Համագումարի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման պարտականությունը' ատենադպիր Կարեն Կակոյանի: ՀՌԱԿ 19-րդ արտահերթ Համագումարը տեղի կունենա 2011թ. հունվարի 20-ին, ժամը 13-ին, «Անի պլազա» հյուրանոցի Անի սրահում:

ՀՌԱԿ լրատվական ծառայություն

ՀՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ

ՀՌԱԿ ԱՏԵՆԱՊԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՑ

Դ Ի Մ ՈՒ Մ

Հարգելի գաղափարակից գործընկերներ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ քաղաքական գործունեությունը' սկսած 2003 թվականից, ՀՌԱԿ Համագումարների կողմից վերընտրվելով որպես ՀՌԱԿ ատենապետ, պաշտոնի բերումով զուգահեռաբար զբաղվել եմ նաեւ կուսակցության աշխարհասփյուռ կառույցին առնչվող հարցերով եւ որի արդյունքում էլ

-2006 թվականին ՀՌԱԿ-ը միավորվեց Մայր կուսակցությանը,

-2009 թվականին Հորդանանի մայրաքաղաք Ամմանում աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցության Համագումարում ընտրվեցի գործադիր-փոխատենապետ,

-կուսակցության Հայ Դատ Իրավաց Խորհրդի պատասխանատու,

-ինչպես նաեւ 2008 թվականին ՀՌԱԿ-ի դրոշի ներքո համախմբված չորս կուսակցությունների համախմբում հանդիսացող ՀՌԱԿ-ի ներսում հաստատված ընկերական-աշխատանքային մտնոլորտը,

որոշեցի ներկայացնել հրաժարականս ՀՌԱԿ ատենապետի պաշտոնից' իմ գործունեությունը առավելաբար կենտրոնացնելով կուսակցության աշխարհասփյուռ կառույցին ծառայելու գործին:

Հարություն Առաքելյան

«Հետգրություն» հաղորդաշարի հյուրն է Գարեգին Չուքասզյանը

Բողոքի ցույց` օտարալեզու դպրոցների դեմ


Letter A.php

Երեքշաբթի` դեկտեմբերի 28-ին, ժամը 18.00 նախագահական նստավայրի առջև (դիմացի մայթին) տեղի կունենա բողոքի ցույց` օտարալեզու դպրոցների դեմ շարժմանը միացած մտավորականների, հասարակական կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ: Ցույցի մասնակիցները աշխատակազմի միջոցով Սերժ Սարգսյանին կփոխանցեն նախօրոք հարյուրավոր մարդկանց կողմից ստորագրված պահանջագիրը` չստորագրել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որն Ազգային ժողովն ընդունել է դեկտեմբերի 22-ին:
«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում խնդրով մտահոգ մեր բոլոր հայրենակիցներին մասնակցել բողոքի այս կարևորագույն միջոցառմանը: Անցած 8 երկարուձիգ ամիսների ընթացքում օտարալեզու դպրոցներ բացելու` իշխանությունների ծրագրի կապակցությամբ իրենց անհամաձայնությունն այս կամ այն կերպ արտահայտել են հազարավոր մարդիկ, նրանցից մի քանի հարյուրը գոնե մեկ անգամ մասնակցել են բողոքի ակցիաներին: Հասել է մեկտեղվելու և մեր իրական ուժն ու վրդովմունքը արտահայտելու ժամանակը: Սերժ Սարգսյանին պետք է ի վերջո ցույց տալ, թե ինչ ուժի դեմ են այս ընթացքում գործել իր նշանակած վարչապետն ու ԿԳ նախարարը, ում բողոքն է պատրաստվում արհամարհել նա` ստորագրելով այդ դավաճանական փաստաթուղթը: Լինի դա ուսանող, թե ակադեմիկոս, երաժիշտ, թե հրապարակախոս, գրող, ռեժիսոր, լրագրող, նկարիչ, դասախոս. բոլորս պարտավոր ենք այդ օրը, այդ ժամին լինել Բաղրամյան 26-ում` անգամ հաշվի չառնելով` մեր գործողություններն արդյունքի բերլու են, թե ոչ: Սա տեսակի առանձնացման խնդիր է:

Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը

Sunday, December 26, 2010

Արիա-քրիստոնեությունը` որպես հավատադարձի հիմք



Սիրելի Հայ Քրիստոնյա.




Սիրելի Հայ Քրիստոնյա.
Գրել է ՀԱՄ
07-06-2010
Կցվածը Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջարկն է ապահովելու Հայ ազգի առաքելությունը, հավերժությունը:

Հայ ազգի գոյությունը վտանգի տակ է, մեծավ մասամբ նաեւ առաքելական եկեղեցու էքումենիկ շարժման անդամակցության պատճառով, որը միայն գլոբալիզացյայի քող է, առաջ քաշելու մեկ աշխարհային կրոն մեկ աշխարհի գաղտնի կառավարության համար:

Հայաստանն այսօր կործանվում է, մեր երկիրը ոտնատակ են անում տարբեր աղանդավորական, սեռամոլագարական եւ օտարաստեղծ նմանատիպ այլ ուղղությունները, իսկ քրիստոնեական հայ եկեղեցու պատասխանատուները ոչ մի լուրջ քայլ չեն ձեռնարկում այս ամենից Հայրենիքն ու Ազգին ազատելու համար:

Այս է այն ազգային եկեղեցին, որին դու միշտ հավատացել ես, որ փրկել է ազգին` երբ մենք պետականազուրկ էինք: Դու տեղյա±կ էիր իրենց այդ շարժման միանալու մտադրությունից և ցանկությունից:

Շատ հավանաբար ո’չ, եկեղեցին երբեք չի հարցրել քո կարծիքը: Կներես, բայց դու երբեվիցէ հանդիպե±լ ես մի գայլի, որին մտահոգեր ոչխարի կարծիքը:



Բայց դու ոչխար չե’ս: Դու ՀԱ’Յ ես: Ոտքի կանգնի’ր և նրանց հաշվետվության ենթարկիր: Ստիպի’ր որ հրաժարվեն այդ շարժումից: Օգտագործի’ր իրաւունքդ:

Իրականում եկեղեցին երբեք չի փրկել ազգին, ազգն է փրկել եկեղեցուն: Միշտ: Ամենուրեք:
Ի±նչ ես անելու: Սպասելու± ես որ մի անգամ էլ Հայաստանը քանդեն` մի վերջին անգամ դա անելով: Կամ դեռ մտահոգված ուզում ես իմանա±ս թե Օբաման երբ է հնչեցնելու “ցեղասպանություն” բառը…

Ի±նչ ես շահելու, եթե համայն աշխարհը ճանաչի ցեղասպանությունը… բայց Հայաստանը կորչի:

Որոշումը քոնն է: Մի’ թող որ փախչեն այս ոճիրով: Գործի անցի’ր: Հիմա’:

Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) Խորհուրդ
Երեւան , Հայաստան


* * *
Հայկական տեսանկյուն

Արիա-քրիստոնեությունը` որպես հավատադարձի հիմք

Մեկ անգամ չէ, որ հարցրել են, թե ինչու՞ է ՀԱՄ-ը առաջադրել արիա-քրիստոնեության տարբերակը: Հարցնողները եւ՛ քրիստոնյաներ են եւ՛ հեթանոսներ: Հասկանալի է, որ յուրաքանչյուրն իր մտահոգության տեսանկյունից է հարցը տալիս, ի՞նչ է դա՝ արիա-քրիստոնեությունը:

Պատասխանը միշտ եւ ուղղակի մեկն է: ՀԱՄ-ը առաջարկում է հայությանը կանոնակարգված հոգեւոր վերադարձ դեպի իր արմատները, ծագումը, որն ակնկալում է նախ եւ առաջ ազատագրվել հուդա-քրիստոնեությունից: Իսկ դրա ներկայիս լավագույն տարբերակն էլ հենց արիա-քրիստոնեության ձեւավորումն է:

Այսինքն՝ եթե Հայ առաքելական եկեղեցին իր կառույցը համարում է հայկական, իսկ հայ քրիստոնյայի հավատը հայակենտրոն, ապա առնվազն պետք է հրաժարվի "Հին կտակարան"-ից եւ հրեաընտրյալության ու հրեապաշտության բոլոր դրսեւորումներից: Այլապես Հայ առաքելական եկեղեցու "հայ" կոչվելը սին է եւ վտանգավոր...

Իսկ Հայ եկեղեցին ոչ միայն չի ազատվում "Հին կտակարան"-ից, Եհովա աստծու պաշտամունքից, այլեւ լսել անգամ չի ուզում այդ մասին: Ավելին՝ անդամագրվելով էկումենիստական շարժմանը, վերստին հավաստել է իր հետեւորդների (հայ քրիստոնյաների) ցածրակարգությունը Եհովայի ընտրյալ հրեաների նկատմամբ:



"Էկումենիկ Ուղեգիծ" միջեկեղեցական փաստաթղթում հստակորեն ասվում է. "...Հանձնարարում ենք եվրոպական եկեղեցիներում կյանքի կոչել էկումենիկ աղոթքի մի օր՝ արարչագործության պահպանման համար" եւ այդ նպատակով փաստաթղթում ամրագրված է, որ "Հրեականության հետ միասնությունը պետք է խորացնել": Իսկ այդ միասնությունը սա է. "Յուրահատուկ մի միասնություն կապում է մեզ հրեա ազգին, որի հետ Աստված հավիտենական մի ուխտ է կնքել: Հավատքով գիտենք, որ մեր հրեա քույրերն ու եղբայրներն "Աստուծո սիրելի են իրենց հայրերի սիրույն համար: Որովհետեւ Աստուծո պարգեւներն ու կոչումը անդառնալի են" (Հռովմ.ԺԱ-28-29): Նրանք ունեն "որդեգրությունը, փառքը, ուխտերը, օրենսդրությունը, պաշտամունքը եւ խոստումը: Նրանցն են հայրերը, նրանցից եւ՝ ըստ մարմնի Քրիստոս" (Հռովմ.Թ-4-5): Մենք պախարակում ենք եւ դատապարտում հակասեմականության բոլոր արտահայտությունները, ինչպես ատելության պոռթկումներն ու հալածանքները: Քրիստոնեական հակահրեականության համար հայցում ենք Աստծուց ներողամտություն, իսկ մեր հրեա քույր-եղբայրներից՝ հաշտություն":

Սա է այն մեխը, ինչը կարեւորվել է "Էկումենիկ Ուղեգիծ"-ում, այսպես վերահաստատվել է "Հին կտակարան"-ի հրեապաշտական քաղաքականությունը, ինչը, չգիտես ինչու, քրիստոնեության մեջ կրոնական բացարձակ ճշմարտություն է համարվում: Տարբեր ազգեր, որ որեւէ պատճառով ընդունել են քրիստոնեությունը, որպես "սեփական" կրոն, դարերի ընթացքում կամաց-կամաց հեռու էին մնում հրեաընտրյալության դոգմաներից եւ հնարավորինս քիչ էին արծարծում Եհովա անունը (առավելապես Քրիստոսի անունն են արծարծում): Սիոնա-մասոնական հուդայական "աշխարհի տերերը" չէին կարող այս փաստը չնկատել եւ "Հին կտակարան"-ի իրենց "աստվածային" առավելությունը վերականգնելու համար էլ տասնյակ տարիներ առաջ բստրեցին այս էկումենիկ շարժումը...

Եվ այդ փաստաթղթում ակնհայտորեն կարեւորված է. "Խիստ անհրաժեշտ է մեր եկեղեցիների թե՛ քարոզչության, թե՛ դասավանդության, թե՛ վարդապետության եւ թե՛ կյանքում գիտակից դարձնել քրիստոնեական հավատքի՝ հրեականության հետ ունեցած կապը եւ քրիստոնեա-հրեական համագործակցությունը քաջալերել: Պարտավորվում ենք՝ - Մերժել եկեղեցու եւ հասարակության մեջ հակասեմական ու հակահրեական բոլոր ձեւերը: - Փնտրել մեր հրեա քույր-եղբայրների հետ բոլոր մակարդակների վրա երկխոսության առիթներ եւ աշխուժացնել դրանք: Պարտավորվում ենք՝ - Մեր ընկերային պատասխանատվության բովանդակությունն ու նպատակները միասնաբար պարզաբանել, այլեւ եկեղեցիների պահանջներն ու երազները՝ աշխարհականացող եվրոպական կազմակերպությունների դիմաց ըստ կարելվույն միասնաբար ներկայացնել: - Հիմնարար արժեքներն ամեն տեսակի միջամտության դիմաց պաշտպանել, - Կրոնն ու Եկեղեցին ցեղամոլ եւ ազգայնամոլ նպատակների համար շահագործելու ամեն տեսակի փորձ մերժել: Պարտավորվում ենք՝- Պայքարել ամեն տեսակի ազգայնամոլության դեմ, որ ընկճում է ուրիշ ազգեր եւ ազգային փոքրամասնություններ, ինչպես նաեւ հարցերի խաղաղ լուծման ձեւը պաշտպանել, Կյանքի բոլոր ոլորտներում զորացնել կնոջ դիրքն ու իրավահավասարությունն ու թե՛ եկեղեցու եւ թե՛ հասարակության մեջ քաջալերել կանանց ու տղամարդկանց արդար հավասարությունը":

Այսպիսով, "հայ" եկեղեցին հրեական սին ընտրյալության (սիոնիզմի հիմք հանդիսացող) գաղափարը ոչ միայն ցեղամոլական կամ ազգայնամոլական չի դիտում, այլեւ՝ ընդունում է նրանց կեղծ բացառիկությունը: Ինչ է դուրս գալիս. այն, որ "էկումենիզմ"-ով ու "եհովական"-ությամբ տառապող Հայ առաքելական եկեղեցին մյուս քրիստոնեական եկեղեցիների հետ ուս-ուսի տված պայքարելու է Արարչական Ծագմամբ Հայ Ազգի եւ Արարչածնության Օրրան Հայկական Լեռնաշխարհի պաշտպանների դեմ` նրանց համարելով ազգայնամոլներ ու հակահրեաներ կամ հակասեմիտներ...

Ի սկզբանե քրիստոնեությունը մահ ու ավեր է սփռել Հայքում եւ Հայոց հոգիներում, իսկ այժմ իր դիրքորոշմամբ վերջնական կործանման է տանում հայությանն ու մարդկությանը: Հայ եկեղեցի կոչվածն այլեւս խաբկանք է, օտարադավան աղանդավորական հիմնարկ (ի՞նչ տարբերություն այս դեպքում "Եհովայի վկաներ"-ից), եւ դարձը՝ դեպի արիականություն-հայկականություն, հոգեւոր ու մարմնական փրկության միակ ելքն է...

Այստեղ է, որ օգնության կարող է գալ արիա-քրիստոնեությունը, ինչը հնարավորություն է տալիս քրիստոնեադավան հայերին մնալ Քրիստոսի հետեւորդները, բայց հավատի մեջ` հենվել Հայոց արմատներին, ծագմանը, առաքելությանը եւ հայրենիքի գաղափարին: Սակայն սա ՀԱՄ առաջարկած փրկության տարբերակը չէ, իրական փրկությունը Հայոց հավատի, Հայ Աստվածների պաշտամունքի վերականգնումն է՝ Արարչակարգին վերադառնալը...

Քրիստոնեությունը միայն բռնությամբ մտնելով չբավարարվեց, հիմնահատակ ավերվեցին Հայոց արիական տաճարները, հինավուրց մշակույթն ու բազմահազարամյա արձանագրված պատմությունը: Այս ամենն արվեց, որպեսզի հայության էության ու գիտակցության խորքերից հիմնահատակ դուրս հանվի նրա պատմական հիշողությունը: Բայց ջարդարարները չէին էլ գիտակցում, որ ամեն բան կարելի է ջարդել-ջնջել, սակայն անջնջելի է Գենետիկ (ՏիեզերաԳեն) Հիշողությունը:

Ոչ մի երկրում քրիստոնեությունը այսպես բարբարոսաբար ու դաժանորեն չի գործել, եւ սա էլ նպատակային է արվել...

Հոգեւոր-պատմա-մշակութային այս ցեղասպանությունը դեռ քիչ համարելով` մի շարք "պատմաբաններ" էլ փորձեցին ամրագրել, թե մենք որպես ազգ ձեւավորվել ենք քրիստոնեությունն ընդունելուց հետո... կարծելով, թե այլեւս անհնար է վերականգնել Հայոց տասնյակ հազարամյակների պատմությունը, իրականությունը:

Հային իր ծագումնաբանական եւ հոգեւոր արմատներից կտրելու համար պետական, քաղաքական ու կրոնական դասակարգային մամլիչները դարեր շարունակ փորձում են մեռցնել մեր ուղեղներում հայոց իրական հավատքը: Այս ամենն այժմ առավելապես արտահայտում է տարբեր կրոնական գաղափարախոսությունների եւ հավատամքների հետ Հայ-արիականության հակադրումը:

Հեթանոսությունը փորձում են համարել հետամնացություն, արիականությունը՝ ծայրահեղականություն:
Մնում է հայտարարեն (թե չվախենային ունեցածը կորցնելուց՝ կասեին), թե հայ լինելն էլ ամոթ է... Արիականությունը (համաարիական հավատը) "թյուրիմացաբար" նույնացնում են հեթանոսության անցանկալի անկման՝ կռապաշտական ժամանակաշրջանի հետ:

Նախ՝ հեթանոս արտահայտությունը քրիստոնյաների ներմուծած օտարահունչ որակումն է ոչ քրիստոնյաներին (ինչպես ջհուդա-թալմուդականությունն է ոչ հրեաներին որակում գոյեր, ակումներ): Հեթանոսությունը (արիադավանությունը) միտումնավոր (նաեւ տհասության պատճառով) նույնացվում է կռապաշտության հետ:

...Այսօր քրիստոնեական (եւ այլ "գեր"կրոնների) արժեքային համակարգը նույնպես հասել (իջեցվել) է կռապաշտության մակարդակի, ուստի ազգերը մոտ ապագայում փնտրելու են նոր կրոններ-հավատներ: Այս դեպքում մենք՝ հայերս, գոնե պետք է պատրաստ լինենք կրոնական բնականոն կամ դավադիր անկումներին դիմակայելու, որն էլ կարող է կասեցվել հենց արիա-քրիստոնեության հաստատմամբ:

Կրոնների սին տեսությունների կործանումը իսկապես ժամանակի հարց է եւ հանպատրաստից լինելու դեպքում կարող է հոգեւոր ավերներ սփռել: Ինչպես ազգային պետության կործանումն է հանգեցնում մարդկային ու նյութական անձնական ու ազգային աղետների, այնպես էլ կրոնակործանումները վտանգավոր են հոգեւոր աղետի առումով...

...Արիական հզոր ցեղի մասնատումը տարբեր ազգերի, ժամանակի ընթացքում, ամենազանազան պատճառներով մոռացության մատնեց նրանց՝ մի ակունք-արմատից սերված լինելու հանգամանքը, եւ նորաստեղծ ազգերը (նաեւ՝ արհեստական, որոնք բնական ծագում չունեն եւ ընդամենը որեւէ տարածքի անվանումը կրելով "դարձան" ազգ-ժողովուրդներ), հետզհետե հեռանալով Արիական Սրբազան ու Ոգեղեն Պաշտամունքներից, "խորացան" երկրային կռապաշտության մեջ: Արիական հզոր ցեղի մասնատման այդ ամբողջ ժամանակաշրջանը (մի քանի հազարամյակ) պատմությունն արձանագրեց որպես հեթանոսական, իհարկե, իրեն բնորոշ պաշտամունքային ու հավատամքային վարդապետությամբ:

Եվ ուրեմն, արիականությունը (հայ-արիականությունը) նախահեթանոսական է (ինչպես կա նախաքրիստոնեական, այնպես էլ կա նախահեթանոսական ժամանակաշրջան): Ինչն էլ պետք է հայ քրիստոնյաներին ահազանգի, որ նրանք ոչ թե քրիստոնեությունից պարզապես վերադառնում են հեթանոսություն, այլ ԱՐԱՐՉԱԴԱՐՁ են կատարում դեպի իրենց նախա-նախա... Նախա-Հիմքը:
Ինչպես ծննդի եւ մահվան միջեւ է գոյատեւում կյանքը, այնպես էլ՝ Արիական ցեղի մասնատման եւ Արիական ազգ-ժողովուրդների առաջացման ընթացքում եղել-գոյատեւել է հեթանոսությունը:

...Հայ եկեղեցին ավեր-ջարդարարություններից հետո հիմնականում կառուցվեց հին ավանդույթների, տոների ու ծեսերի վրա՝ պահպանելով ազգային որոշակի արժեքներ (չկարողացան ԱԶԳԱՐՄԱՏԻՑ հանել դրանք), միայն օտար մարգարեներն ու մեռելները (սին ու "սուրբ" պատմությունները) սկսեցին մեզ համար հանկարծ ու սրբանալ, դոգմաներ դառնալ...

Ուստի, մաքրագործվելու համար գոնե այժմ շատ բան պետք չէ, անհրաժեշտ է հրաժարվել էկումենիստական կոչված սիոնիստական կրոնախեղ ուղուց, այնտեղ առկա որոշ նպատակային ու նվաստացուցիչ դրույթներից: Պետք է դեն շպրտել ջհուդա(մասոնա)-թալմուդական "Հին կտակարան"-ը՝ տեղը դնելով Հայոց Ծագման ու Առաքելության պատմությունը, Արարչական տեսությունը` Արարչակարգ-Տիեզերակարգը...

Եվ հայ քրիստոնյան գոնե կխոնարհվի ի՛ր պատմության ու առաքելության, ի՛ր ազգի ու հայրենիքի, ի՛ր նախնիների առջեւ: Հային ի վերուստ ծանոթ է Փրկչության (Հիսուս) ու Օծյալության (Քրիստոս) խորիմաստ խորհուրդը եւ, դրանք խարսխելով մեր պատմությանը, առաքելությանը (ոչ թե՝ հրեաների), հայության մի զգալի հատվածը իսկապես հայկականորեն կբռնի Արարչի հետ մերձեցման ուղին՝ մեզ համար միա՛կ ճշմարիտ ուղին...
ՀԱՄ-ը չի առաջարկում քրիստոնյաների պես ջարդուփշուր անելով հաստատել հոգեւոր "կարգեր", արյունարբու կերպով վերջ տալ քրիստոնեությանը, ինչպես իրենք դա արեցին հեթանոսների նկատմամբ...
Քրիստոնեությունը, համենայնդեպս, ավելի քան 1700-ամյա մշակութային արժեք է ստեղծել նաեւ, որոշակիորեն խարսխված հայկական մշակույթին, ուստի՝ առաջարկում ենք վերանայել այդ կրոնում արծարծվող սին եւ օտար արժեքները (նաեւ՝ հոգեւոր), հայության հետ բացարձակապես կապ չունեցող ստահոդ պատմությունները... ինչը նաեւ թույլ կտա միավորել հայկական տարբեր եկեղեցիները, դիմագրավել համաշխարհային տարաբնույթ կրոններին ու աղանդներին: Այլ կերպ՝ հայերը պիտի ծնկի գան զուտ Հայկական Օծյալության հավատի, գաղափարախոսության, ճշմարիտ Փրկչության երեւույթի առջեւ:

Եվ ահա, մինչեւ Հայոց հավատին վերադառնալ-անցնելը, եւս մեկ անգամ առաջարկում ենք ստեղծել այսպես կոչված անցումային ԱՐԻԱ-ՔՐԻՍՏՈՆԵՈւԹՅՈւՆ՝ առանց "Հին կտակարան"-ի, որի փոխարեն "Բիբլիա"-"Աստվածաշունչ"-ում Հայոց ամբողջական (նաեւ նախնական) պատմությունը կամրագրվի եւ Արարչագործության հիմք կնդունվի:

Իսկ երբ ազգովի ամբողջապես կթոթափենք այլապաշտության լուծը եւ առաջնորդվելով ՀԱՅԿԱԿԱՆՈւԹՅԱՄԲ կընթանանք մեր ԱՌԱՔԵԼՈւԹՅԱՆ ԱՐԱՀԵՏՈՎ՝ ՀԱՎԵՐԺՈւԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ... այնժամ վերստին կդառնանք անպարտելի, կունենանք հզոր Հայկական Պետություն եւ զորավոր, հավատավոր ու միասնական Ազգ:

...Պետք է վերջապես ու այլեւս բացահայտ խոսել, որ Նոյը (պետք է հասկանալ, որ ներկայացվում է որպես մարդկության հավաքական կերպար) ոչ թե հանդիսացել է մարդկության նոր սկիզբը... այլ՝ իր Տապանով Համաշխարհային Ջրհեղեղից փրկվել է Հայկական-Արարատյան Լեռնաշխարհում, նրա հսկա բնիկների՝ Հայերի՝ Աստծո Որդիների՝ Մարդ-Աստվածների կողմից:

Իսկ եթե ավելի շատ խորանանք պատմության հորձանուտներում, կտեսնենք, որ Նոյի Տապանը միակը չի եղել... եւ Արարատյան հողում փրկվողներ էլի են եղել...

...Դառնալով ավետարանական ճշմարտությանը, մեջբերենք.
- Ավետարան ըստ Յովհաննէսի
Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստծու մօտ էր, եւ Բանը Աստուած էր: Նա սկզբից Աստծու մօտ էր: Ամէն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրան չեղաւ ոչինչ, որ եղել է: Կեանքը նրանով էր: Եւ այդ կեանքը մարդկանց համար լոյս էր: Եւ լոյսը խաւարի մէջ լուսաւորում է, եւ խաւարը նրան չնուաճեց: Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկուած. նրա անունը՝ Յովհաննէս: Սա եկաւ որպէս վկայ, որպէսզի վկայի լոյսի մասին, որ բոլորը նրա միջոցով հաւատան: Ինքը լոյսը չէր, այլ եկել էր, որ վկայի լոյսի մասին: Այդ լոյսն էր ճշմարիտ լոյսը, որ լուսաւորում է ամէն մարդու, որ գալու է աշխարհ: Նա աշխարհի մէջ էր, եւ աշխարհը նրանով եղաւ, սակայն աշխարհը նրան չճանաչեց: Իւրայինների մօտ եկաւ, բայց իւրայինները նրան չընդունեցին: Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք իր անուանը կը հաւատան... " (Յովհաննէսի Ա: 1-12):

Ուրեմն ըստ Հովհաննէսի, ոչ ոք ինքնաբերաբար չի փրկվում: Թող որոշեն "որոնք իր անուանը կը հաւատան"՝ կամ այս, կամ այն...Հիմա Ավետարանին հավատա՞նք, թե՞ Պողոսին որ իր Հռովմայեցիների ուղղված նամակում ասում է.
- Հռովմայեցիս
Հավատքով գիտենք, որ մեր հրեա քույրերն ու եղբայրներն "Աստուծո սիրելի են իրենց հայրերի սիրույն համար: Որովհետեւ Աստուծո պարգեւներն ու կոչումը անդառնալի են" (Հռովմ. ԺԱ 28-29): Նրանք ունեն "որդեգրությունը, փառքը, ուխտերը, օրենսդրությունը, պաշտամունքը եւ խոստումը: Նրանցն են հայրերը, նրանցից եւ՝ ըստ մարմնի Քրիստոս" (Հռովմ. Թ 4-5):

...Կարծում ենք՝ քրիստոնյան, մասնավորապես հայ քրիստոնյան պետք է հակված լինի հավատալու Ավետարանին, այլ ոչ թե Պողոսի մեկնաբանություններին: Հետեւաբար, Հիսուսի գալուստով հրեաների ընտրյալ աստծո ժողովուրդ լինելն ավարտվում է եւ ավարտվում է նաեւ "Հին կտակարան"-ի հեղինակությունը...

Այստեղ է, որ էկումենիստական հրեաընտրյալության նոր՝ մերօրյա փաստաթղթի դերը կարեւորվում է հուդա-քրիստոնյաների համար, իսկ հայ քրիստոնյաները հետեւելով Ավետարանին. "...ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծու որդիներ" տեսակետին, պիտի հասկանան, որ Քրիստոսի "գալուստը" երբեք կապված չէ հրեական ընտրյալության սին տեսակետի հետ:

Ավելին, եթե Քրիստոսը “Իւրայինների մօտ եկաւ, բայց իւրայինները նրան չընդունեցին: 12Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծու որդիներ...", (Յովհաննէսի Ա: 11-12): ապա "ստացվում" է, որ "ընտրյալ" հրեաները ոչ միայն չընդունեցին, այլեւ խաչեցին Քրիստոսին, իսկ հայ քրիստոնյաները Քրիստոս-քրիստոնեությունն առաջինն ընդունեցին 301թ.-ին:

Ուստի, "Աստծու որդիներ"-ը հայ քրիստոնյաներն են, եւ հուդա-քրիստոնեությունն իր դարն ապրել է որպես սին կրոնական տեսություն, եւ գոնե արիա (հայ)-քրիստոնեությունը պետք է հարազատանա հային, մինչեւ Ճշմարիտ Հայոց Հավատին դառնալը...

Արմեն Ավետիսյան
Հայ Արիական միաբանության առաջնորդ