Tuesday, March 29, 2011

Մենք բնածին ազգ ենք, բայց մեզ ժողովրդի են վերածում...

Մենք բնածին ազգ ենք, բայց մեզ ժողովրդի են վերածում...
Գրել է ՀԱՄ   
19-03-2011
 Մենք բնածին ազգ ենք, բայց մեզ ժողովրդի են վերածում...

Հայկական տեսանկյուն –
Մենք բնածին ազգ ենք, բայց մեզ ժողովրդի են վերածում...


Բազմիցս ենք նշել, որ մեզանում ազգայնականության մեկնաբանումը կամ թերի է (գուցե նաեւ միտումնավոր թերասված), կամ էլ բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:
Այն, որ ազգայնականությունը (նացիոնալիզմ) եւ ազգայնամոլությունը (շովինիզմ), որպես գաղափարա-քաղաքական ուղղություններ, չեն տարբերում բազմապիսի քաղաքական գործիչներն անգամ, այլեւս գաղտնիք չէ, ուր մնաց՝ «սովորական մահկանացուե քաղաքացիները տարբերակեն... Ազգայնական տեսությունն էլ, շատերի կարծիքով, միայն ազգային նեղ գաղափարախոսական (ծայրահեղական բնութագրով) եզր ունի, իբր կյանքի այլ բնագավառների հետ չի առնչվում եւ այլն, ուստի՝ նման գաղափարաբանության շուրջ կարող են համախմբվել միմիայն ծայրահեղականները...
Ազգայնական ուժերը, ովքեր առավել շահագրգիռ են հայության հիմնախնդիրների եւ միասնական հոգեւոր-հավատամքային, գաղափարա-քաղաքական սկզբունքների պահպանմամբ, ազգապահպանության ընդգծված գործելակերպով իրապես ծայրահեղորեն առանձնանում են մյուս քաղաքական ուղղություններից: Բայց միայն դրական իմաստով, քանզի ազգային հիմնախնդիրների գերադասումն այլ հարցերից (հատկապես այժմ՝ օտարների կողմից հրահրվող) չի կարող բացասական դիտվել, եթե ազգն ազգ է մնացել (ինչ-որ ժողովրդի չի վերածվել) եւ երկիրն էլ երկիր է մնացել (ինչ-որ պետության չի վերածվել)...
Նշյալ տարբերակումներն ինքնանպատակ կամ կամայական չեն ասված, չնայած մերօրյա ժողովրդավար «գիտակցությամբե կամ ոչ մի բանի հետաքրքրություն չունեցեղ հայրենակիցների համար նույնարժեք (թերեւս՝ անարժեք) բառեր են: Բայց ազգը արարչական ծագում ունի, խոսքն իհարկե, միայն բնական ազգերի մասին է, ովքեր նաեւ Աստվածներ ունեն: Իսկ ժողովուրդը մի խառնամբոխ է, ժողովված հանրույթ, որն ազգություն չի ճանաչում, քանզի պարտական իր ստեղծմանը՝ ազգերի կլանիչ ձուլարան է հանդիսանում... Ժողովուրդ տերմինն առաջ են քաշել անբնական «ազգերըե, որոնք, որպես ինքնուրույն բնածին տեսակ, գոյություն չունեն, արհեստական են, եւ առ այսօր սարսափով փախչում են ազգ արմատից... Նույնիսկ փորձում են «հիմնավորելե, թե նախ ցեղն է եղել, հետո այն ազգի է վերածվել, հետո՝ ժողովրդի, եւ ահա ժողովուրդը «բարձրագույնե ձեռքբերում է... Սրանց մի թեթեւ պատասխան կտանք միայն՝ եթե այդպես է, ապա նմանների նախնիք իսկապես կապիկից են առաջացել (ոմանցն էլ՝ կարծես թե կովից կամ մեկ այլ անասունից), իսկ բնական ազգերը արարչական սերմ ունեն ու այդպես էլ արարվել են՝ եւ մարդն էլ արարչական ծագում ունի ու հաջորդիվ ծնված մարդիկ էլ են մարդուց առաջացել: Իսկ կապիկից առ այսօր էլ միայն կապիկներ են ծնվում...
Եվ հստակ է, որ չկա՛ ու չի՛ կարող լինել ամերիկացի (ԱՄՆ-ացի) ազգ, չի՛ եղել եւ չի՛ կարող հետայսու լինել սովետա(կան)ցի ազգ... Աշխարհում սփռված «ազգերիե մեծ մասը տեղանուններով (կամ ինչ-որ հայտնագործություններով) անվանակոչվելու հետեւանք են: Այս կամ այն տարա-ծաշրջանից եկած-եկվորներ, հաճախ՝ հենց արհեստական ազգերի ներկայացուցիչներ եւ դրանք էլ ազգեր չեն... Չկա՛ն եւ չե՛ն կարող լինել բրազիլացի, չիլիացի, կոստառիկացի, կանադացի, կուբացի, ալժիրցի, անգոլացի, պակիստանցի, կամբոջացի, ավստրալացի... ազգեր: Դա նույնն է, թե Անտարկտիդայում ապրողը կոչվի անտարկտիդացի ազգ կամ Արկտիկայում եւ Գրենլանդիայում բնակվողները դառնան արկտիկացի ու գրենլանդացի ազգեր...
...Տիեզերքում կան 7 աստվածություններ եւ դրա «հայելայինե արտացոլանքով էլ Երկրում կան 7 բնածին ազգեր: Մնացյալն արհեստական ազգեր են՝ այս 7 ազգերից սերված, խառնված ու տարածված... Ներկայիս հզոր կարգավիճակ ունենալը կամ բազմաքանակ լինելը ոչինչ չի բնորոշում (Երկիր մոլորակն ինքը Չարի տիրույթում է հայտնվել...):
«Լուսանցքե-ի էջերում արդեն մեկ-երկու անգամ անդրադարձել եմ, որ բնական ազգեր են հայերը, հնդիկները, հույները, պարսիկները, հրեաները, եգիպտացիները (որեւէ կապ չունեն այսօրվա արաբների հետ) եւ շեղաչյաները (հիմնականում ընդունված է ասել՝ չինացիները): Ահա, այսպիսի 7 աստվածություններ էլ կան Տիեզերքում: Աստվածային համակարգերն էլ տարբեր են եւ՛ բնույթով եւ՛ էությամբ (եւ դա Արարչի կամքն է) այնպես, ինչպես նրանց մարդիկ (ազգերն) են տարբեր՝ ինքնությամբ, ավանդույթներով եւ կեցությամբ: Անգամ քանակով են տարբերվում աստվածային համակարգերը՝ ըստ առաքելությունների եւ գործառույթների...Ահա, սա է այն արմատական (կամ ինչպես ազգայնականներին են բնորոշում՝ ծայրահեղական) իրականությունը, որը հայ ազգայնականներին նախեւառաջ հոգեւոր-հավատամքային եւ գաղափարա-քաղաքական եզրույթներ է մղում... Բայց կրկնենք, որ սա չի նշանակում, թե ազգայնականներին այլ բնագավառների տեսությունները չի հետաքրքրում, ավելին՝ չունեն ու չեն առաջադրում (մինչդեռ դրանք բազմիցս ներկայացվել են ու դեռ կներկայացվեն): Պարզապես մի բան հստակ է՝ եթե Հայկական լեռնաշխարհի մի անկյունում ծվարած Հայաստանի Հանրապետությունը (Արցախի Հանրապետության հետ միասին) բնույթով հայկական երկիր չէ, բնակչությամբ ազգ չէ ու հավատով արիադավան չէ, ուրեմն այն որպես (ազգային) պետություն չի ծառայելու հայության շահերին ու նպատակներին, դեմ է լինելու հայկական մտածողությանը, Հայ Աստվածներին (Արա, Անահիտ, Վահագն, Աստղիկ, Նանե, Միհր, Տիր եւ Վանատուր)... Այստեղից էլ հետեւություն՝ եթե անգամ ֆինանսապես ու տնտեսապես հզորանա այդօրինակ պետությունը, միեւնույնն է՝ «Հայաստանի Հանրապետությունե կոչվածի հարստությունները Երկրում կծառայեն տեղային մութ, գաղտնի ու չար ուժերին, տիեզերքում էլ՝ երկնային չար ուժերին: Առ այսօր այդպես էլ լինում է... (բայց այժմ Տիեզերական Գարնան հերթական փուլն է, եւ ճշմարիտ հավատը կարող է այլ իրականություն ստեղծել)... Իսկ ներկայիս հայն իր երկիր-պետությունում այլի օրենքներով է ապրում, անգամ այլի թելադրանքով է աշխատում ու սնվում, այլի շահերն ու բարքերն է պաշտպանում (ու ոչ միայն իր հայրենիքում), այլի աստծուն-աստվածներին է իր աղոթքներն ու սրտակեզ մաղթանքները հղում... Դրա համար էլ հայի մտքի ու աշխատանքի հաշվին այլերն են Երկրում հզորանում, բարգավաճում եւ վերստին իրենց կամքը թելադրում, Երկնքում էլ՝ այլի Աստվածներն են ըստ Արարչակարգի ազդեցության տիրույթներ (մարդկանց, հոգիների եւ այլ արարածների) հավելում եւ իրենց ազգերին տարաբնույթ ազդակներով սնում... Հայի աղոթքը Երկնքում իր իսկական Տիրոջը չի գտնում: Հրեական, հունական, հնդկական, թե  այլ Աստվածնե՞րը պիտի հայերին սփոփեն կամ ձեռք մեկնեն... Տիեզերքը տալիս է այն, ինչի արժանանում է դիմողը, իսկ եթե դիմողը չի հասկանում, թե ումից ի՞նչ է ուզում կամ խնդրում, ապա դա միայն իր մեղավորությունն է: Չիմանալն էլ պատժի է արժանանում...
Իսկ ում համար սրանք հեքիաթներ են, ապա հիշեցնեմ, որ աշխարհի ներկայիս ամենալավ հեքիաթասացները հայության ուղեղները վաղուց լցոնել են այլերի հաշվին առ այսօր սնվող ամերիկանիզմով ու եվրոպիզմով, սիոնիզմով ու մասոնիզմով... Բայց սրանց հավատում են:
Մարդկային իրավունքներն ու ազատությունները դարձրել են հակաբնական, սանձարձակ ու տեղ-տեղ անասնական (տեղ-տեղ էլ՝ ավելի ցածր) արժեքներ, հայոց ծագումն ու պատմությունը սվաղել են այլերի ու մեր դավադիրների բանսարկություններով: Սրանց էլ են հավատում:
Հայր Արայի, Մայր Անահիտի եւ մյուս Աստվածների փոխարեն աղոթում ու փառաբանում են անհայտ մի Եհովայի, անգամ՝ մարդուն են աստվածացրել... Իսկ սրանց նույնիսկ աներկբա են հավատում: Եվ անհասկանալի է, թե ինչու՞ են կարողանում հավատալ, թե կա Եհովա, բայց Հայր Արա չկա..., ինչու՞, հրեա մարգարեներն այդպես են ուզե՞լ): Եվ այդ ո՞վ է տեսել, թե Եհովան է արարել աշխարհը (իմա՝ Տիեզերքը), ոչ թե Արարիչը՝ հայ արիադավանների Արարչակարգով ու Տիեզերակարգով:
Իսկ գոնե ուշադիր հետեւե՞լ են, թե ովքեր են «հիմնավորումե, որ մարդ-անհատի սանձարձակությունը վեր է ազգ-ընդհանրության կեցակար-գից ու ավանդույթ-սովորույթներից, ժողովուրդ-հանրույթի «առաջացումըե վեր է բնական ազգ լինելու իրականությունից... Ովքե՞ր են նրանք, նրանց ասածներն այդ ինչպե՞ս «դոգմայիե ուժ ստացան: Ավելին, այդ ո՞վ է տեսել Եհովային, համոզվել, թե նա ՆԱ է, որ հիմնավորում է նրա իրական լինելը եւ նույն վստահությամբ էլ բացառում է Հայ (նաեւ՝ այլ) Աստվածների գոյությունը... Ինչու՞ մարդկության Օրրան եւ Փրկատեղի Արարատյան աշխարհը հայության հոգում փոխարինվեց հրեական Սիոնով, եւ ինչու՞ մարդկության Օրրանի բնիկները՝ հայերը (ուրեմնեւ՝ ընտրյալ ազգը) իրենց հայրենիքում «դարձանե եկվորներ, իսկ հրեաները՝ «աստծո ընտրյալներե (եթե միայն խոսքը հրեա Աստծո մասին է, ապա հոգ չէ) եւ «սուրբ երկրիե բնակիչներ... Ինչու՞ են մեռած հայի հոգուն էլ աղոթքներով «ի վերին Երուսաղեմե ուղար-կում, այլ՝ ոչ թե Հայկական լեռնաշխարհ, դեպի Մեծ ու Փոքր Մասիսները... Մի օր հայը ինքն իրեն կտա՞ այս հարցերը: Թե՞ կշարունակի ապրել այլի օրենքներով, իսկ մահից հետո էլ հոգուն կխեղի ու կշեղի...
Ու երբ սկսի տալ այդ հարցերը, ապա կհամոզվի, որ հայ ազգի ներկայացուցիչը չի կարող խառնարյուն լինել (պղծել գենը), այլ հավատ դավանել (այլոց Աստվածներին պաշտել), այլ պետությունները հայրենիք կոչել (թեկուզեւ՝ երկրորդ հայրենիք), այլազգիների հետ ընտանիք կազմել, ավանդական արժեքներն ինչ-որ ապազգային ձեւակերպումներով տեսությունների առաջ ստորադասել, ազգահալած իրավական, տնտեսա-կան, սոցիալական, լեզվա-կրթական եւ այլ քաղաքականություն վարել հայոց երկրում... Մի խոսքով այլեւս չի՛ հասկանա, թե ինչպես կարելի է մեր ազգային շահերը ստորաբար կամ քծնողաբար միջազգային շահերին զոհաբերել...
Իսկ հայ ժողովրդի արդի ներկայացուցիչը, հանուն ժողովրդավարություն կոչված սին տեսության, ամեն հայկական բան ստորադասում է ոչ հայկական շահերի առաջ, նաեւ օտարի բարքերն ու կարգերը սիրով ընդունում է որպես «ազատություն, առաջադիմության եւ գերզարգացվածությանե նշան... Քաղքենին իրեն քաղաքակիրթ է կարծում: Նա չի էլ պատկերացնում, որ հայարիադավանության մեջ (իմա՝ Տիեզերակարգում, Տիեզերքում) կյանքը, սերը, հավատն ու ամեն բան ավելի մաքուր ու ազատ են, քան իր «հասկացածե ազատությունները, որոնք սանձարձակություն անգամ որակելն այլեւս թույլ է հնչում, քանզի մոլագարություն է, ինքնաոչնչացման մոլուցք... Վերոնշյալ երկիր ձեւակերպումն էլ տարբերվում է այսօրվա պետություն հասկացությունից: Հայոց երկիր ասելով հայը հոգու ներսում հայոց աշխարհն է տեսնում՝ Հայկական լեռնաշխարհը, հոգեաշխարհը, մշակույթը, կացութաձեւն ու այլ առանձնահատկությունները: Իսկ հայկական պետություն ասելով նույն հայը միայն ներկայիս վարչաձեւն ու վարչակարգն է պատկերացնում, ինչն ամենեւին հայաբնույթ չէ՝ սկսած պետության Սահմանադրությունից, վերջացրած ամենապարզունակ օրենքն ու կեցակարգը... Սա է պատճառը, որ հասարակ մարդու համար նույնանում են հայրենիք-պետություն եւ ազգ-հանրություն հասկացությունները: Եվ այդ մարդը պետությունից նեղանալով՝ հավա-սարապես, բայց անիրավացի նեղանում է հայրենիքից, հանրային դրսեւորումներից դժգոհ՝ նեղսրտում է նաեւ ազգից: Սա նույնն է, թե մարդն իր անհաջողությունների կամ այլոց անարդարությունների համար նեղանա իր ծննդավայրից կամ ծննդից...Իսկ այսօր հայ ժողովուրդը ազգ չէ... Հայկական պետականությունն էլ բնույթով Հայոց երկիր չէ... Դեռ: Ուստի՝ հայ ազգայնականներն էլ դեռ ծայրահեղականներ կկոչվեն իրենց հայրենիքում, այնինչ՝ բառիս ճշմարիտ ձեւակերպմամբ՝ ծայրահեղականները այլասերներն ու այլասերվածներն են՝ եւ՛ բնույթով, եւ՛ սեռով, եւ՛ հավատով... Քանզի հենց նրանք են դեմ իրականին՝ բնականին:

Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցքե թիվ 10 (186), 2011թ.
Կարդացեք «Լուսանցքե-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլե բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնումե բաժնում

Sunday, March 27, 2011

Խաչակրաց արշավանք, թե կենաց իրավունք


Խաչակրաց արշավանք, թե կենաց իրավունք
«Գոյություն չունի ոչ պատմական, ոչ բարոյական որևէ հիմք Ղարաբաղը ճանաչելու Ադրբեջանի տարածք: Յուրաքանչյուր պատերազմի ժամանակ մարդու իրավունքները ոտնահարվում են երկու հակամարտող պետությունների կողմից: Սակայն այս դեպքում գոյություն ունի մշտական ասիմետրիա, որը թույլ է տալիս հաստատել այս պատերազմում Ադրբեջանի իրական ագրեսոր լինելու փաստը»

1991թ օգոստոսյան հեղաշրջման խափանման արդյունքում ակնհայտ էր Սովետական Միության կործանումը, որի պայմաններում բազմաթիվ ԽՍՀՄ հանրապետություններ հայտարարեցին իրենց անկախության մասին: Այսինքն` ինչպես Միխայիլ Գորբաչովն ասաց. «Процесс пошел…»:
Նույն թվականի օգոստոսի 30-ին Ադրբեջանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը հռչակեց Ադրբեջանի Ժողովրդավար Հանրապետության 1918-1920թթ. վերականգնումը: Վերջինս լուրջ հիմքեր չի ունեցել Ազգերի Լիգայի կողմից ճանաչվելու` պայմանավորված չկանոնակարգված տարածքային խնդիրներով: Այդ վիճելի տարածքների մաս էր կազմում նաև Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը:
Հակառակ վերոգրյալի, Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը Ադրբեջանական ՍՍՀ, համաձայն ՍՍՀՄ օրենսդրության: 1991թ. դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ համաժողովրդական հանրաքվե, որի ժամանակ գերիշխող մեծամասնությունը քվեարկեց կողմ անկախությանը: Այն տեղի ունեցավ մինչև ԽՍՀՄ փլուզումը ԽՍՀՄ 3-րդ օրենքի հիման վրա, որն է 1990թ. ապրիլի 3-ին հրապարակված “ԽՍՀՄ-ից դուրս գալու մասին կարգը”:
1991թ. նոյեմբերին Ադրբեջանի իշխանությունները անցան ակնհայտ ագրեսիվ գործողությունների ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Սեփականաշնորհելով ռազմական տեխնիկայի պահուստներից մեծ քանակությամբ զենք-զինամթերք, որը պատկանում էր նախկին Խորհրդային բանակին, Բաքուն սկսեց պատերազմական գործողություններ ծավալել ԼՂՀ խաղաղ բնակչության դեմ:
Այս պատերազմը, սկսված 1991թ. աշնանը, տևեց մինչև 1994թ. մայիսը: Այն ավարտվեց Ռուսաստանի Դաշնության միջամտության շնորհիվ:
Այնուամենայնիվ, պատերազմի ավարտը ԼՂՀ հաղթանակով դեռ վերջնական չի հիմնավորվել ոչ միայն միջազգային ատյաններում, այլև ներկայիս ՀՀ բազմաթիվ քաղաքացիների գիտակցությունում: Մեզնից շատերի համար այս մուսուլմանական զավթողական բնավորության դրսևորումը մեր օրերի «խաչակրաց արշավանք» էր, թե քրիստոնյա ժողովրդի կենաց իրավունք: Եվ ի վերջո, շատերիս խավարամտությունը նույնիսկ թույլ չի տալիս գիտակցել այս հաղթանակի ռազմաքաղաքական կարևորությունը մեր ժողովրդի և երկրի համար: Իսկ ո՞րն է լուծումը կամ, այլ կերպ ասած, լույսը մեր գիտակցության:
Քերոլայն Քոքս, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ,
հատված 1997թ. հուլիսի 1-ի զեկույցից

Հեղափոխություն և հակահեղափոխություն


Հեղափոխություն և հակահեղափոխություն
Մինչ հասարակական ու քաղաքական ակտիվություն ցուցաբերող բազմաթիվ սուբյեկտները քննարկում են երկրում ստեղծված իրավիճակը հեղափոխության  միջոցով հանգուցալուծելու հարցը և քննադատում  են Լևոն Տեր–Պետրոսյանի «նորացված»՝ «Հեղափոխությու՞ն, թե՞ էվոլյուցիա. սերժանալու պահը» ծրագրային մոտեցումը, Հայաստանը շատ վաղուց հայտնվել է հեղափոխական գործընթացների մեջ, բայց դա այն հեղափոխությունը չէ, ինչն ուզում է անել պետության ու իր անձի առաջընթացը երազող քաղաքացին։ Թող զարմանալի չթվա, եթե ասեմ, որ արդեն սկսված  հեղափոխությունը նախաձեռնել է Սերժ Սարգսյանը, ում գործողությունները նեոբոլշևիկյան բնույթի են։
Սերժսարգսյանական հեղափոխությանն այժմ աջակցում է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը, ով «ֆուտբոլասերին» թև ու թիկունք է կանգնում թե՛ արտաքին, թե՛ ներքին «նախաձեռնողական» քայլերում՝ նպաստելով Հայաստանում տնտեսաքաղաքական մենաշնորհի ձևավորմանը։
Բայց նախքան սերժա–լևոնական ներկայիս բացահայտ համագործակցության շարժառիթներին ու սպասվող քաղաքական գործընթացներին անդրադառնալը՝ եկեք տեսնենք, թե երբ և ինչպես է նեոբոլշևիկյան հեղափոխությունը նախաձեռնել ՀՀԿ «ճկուն» ղեկավարը, և ինչ նպատակ է այն  հետապնդում։
«Տիրուհի» դարձած «խոհարարուհին»
Ամեն ինչ սկսվեց 2007թ. խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ–ը վերցրեց ԱԺ–ի հսկիչ փաթեթը։ Քաղաքական դաշտը, ըստ այդմ, վերջնականապես անապատացվեց ու մենաշնորհային դարձավ, ինչը նախադրյալներ էր ստեղծում գերկենտրոնացված տնտեսական համակարգ ձևավորելու համար։ Իսկ դա նշանակում էր 20-30 ընտանիքների կլանաօլիգարխիկ համակարգը դարձնել «մեկ օլիգարխի» համակարգ։ Այսինքն՝ փոխանակ համակարգը բացելու ճանապարհով գնալու, Սարգսյանը համայնավարական բնույթի «բարեշրջման» կուրս վերցրեց, ինչը և՛ այն օրերին, և՛ հիմա փորձ է արվում դեմագոգիկ կերպով ներկայացնել որպես անընդունելի ու անհանդուրժելի երևույթների դեմ պայքար։
2007թ.–ից սկիզբ դրվեց սեփականության վերաբաշխման լայնածավալ  գործընթացին, որի առաջին զոհերը դարձան փոքր բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր համապատասխան օրենքի փոփոխությունից հետո զրկվեցին պարզեցված հարկով աշխատելու հնարավորությունից։ Իսկ Կառավարության կողմից ՀԴՄ–ին անցնելու պարտադրանքը՝ առանց փաստաթղթաշրջանառության ամբողջ շղթան վերևից կարգավորելու, արդեն շեշտակի հարված էր ոչ միայն փոքր, այլ նաև միջին բիզնեսին։
ԱԺ–ում ներկայացված խոշոր բուրժուազիայի ներկայացուցիչներն անհեռատեսորեն աջակցեցին կամ կրավորական կեցվածք ընդունեցին Ս. Սարգսյան–Տ. Սարգսյան զույգի՝ փոքր ու միջին բիզնեսի դեմ ուղղված նմանատիպ նախաձեռնությունների մասով՝ չհասկանալով, որ եթե փոքր բիզնեսին ճզմելու գնով «մեծ բյուջե» ունենալու քաղաքականություն է որդեգրվել, ապա մի օր գործը հասնելու է նաև իրենց։ Բայց քանի որ կար իներցիայով շարժվող փակ բաժնետիրական ընկերություն հիշեցնող կլանաօլիգարխիկ համակարգ, ուստի Սարգսյանի յուրային կոչվածները չէին պատկերացնում, որ դեպի նախագահի աթոռը ձգտող այդ մարդը «Հայկական թուրքմենբաշիզմ» կառուցելու խնդիր է դրել, իսկ դա նշանակում է նաև «թիմակիցների՛» կուլակաթափում ու սեփականության վերաբաշխում՝ քողածածկվելով բոլշևիկների «խլենք ու բաժանենք» ամբոխահաճ կարգախոսով։
Սերժ Սարգսյանի «թիմակիցներն» ու հանրության լայն շերտերը չարձանագրեցին ՀՀ–ի ու իրենց շահերի դեմ ուղղված նեոբոլշևիկյան հեղափոխության մեկնարկը նաև այն դեպքում, երբ 2007թ. խորհրդարանին ներկայացվեց 2,5 միլիարդ դոլար ծախսային մաս ունեցող պետական բյուջետային քաղաքականությունը, ինչը նշանակում էր, որ 2008թ. պետությունը նախատեսել էր շուրջ 800 մլն դոլարով ավելի ծախսել, քան դրանից մեկ տարի առաջ։ Այդ օրինագծին էլ ԱԺ մեծամասնությունը կողմ քվեարկեց։
Ակնհայտ էր, որ եթե մեր երկրի համախառն ներքին արդյունքը մեկ տարվա ընթացքում չէր աճելու այն համամասնությամբ, ինչ չափով որ ավելացնում էին բյուջեի ծախսային մասը, ապա պետական գանձարանի եկամուտների ապահովումն իրականացվելու էր բացառապես բիզնեսի բոլոր շերտերին, այդ թվում՝ խոշորին քամելու գնով։ Սարգսյանական նեոբոլշևիզմի վտանգն ակնհայտ էր մասնագետների, բայց, փաստորեն, ոչ այն մարդկանց համար, որոնց ինքնաոչնչացնող աջակցությունն ստանալով՝ Սերժ Սարգսյանը գնում էր միահեծան համակարգ ստեղծելու ուղղությամբ։
2007թ. ձևավորված խորհրդարանը և ջախջախված քաղաքական դաշտը տալիս էր բոլոր հնարավորությունները, որպեսզի Սերժ Սարգսյանը 2008թ., առանց էական դժվարությունների, դառնար հանրապետության նախագահ և երկիրը կառավարեր միանձնյա որոշումներով, ու գնար ֆինանսական հոսքերի գերկենտրոնացման։ Իսկ այն, որ 2007թ. խորհրդարանական ընտրություններից հետո կրկին կոալիցիա ձևավորվեց, սոսկ իներցիայի ու այդ պահին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործոններով էին պայմանավորված։ Հասկանալի էր, որ Քոչարյանի պաշտոնավարումից ու Սարգսյանի նախագահ դառնալուց հետո կոալիցիան փլուզվելու էր, ու մենք ունենալու էինք սրածայր բուրգ հիշեցնող և հանրության կողմից բացարձակ անվերահսկելի կառավարման համակարգ։
Քաղաքական միահեծանությունը Սարգսյանին հնարավորություն էր տալու մոտ ապագայում ունենալ միահեծան տնտեսական դաշտ՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին կա Ադրբեջանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում և նմանատիպ այլ երկրներում։ Իր հերթին էլ՝ Սարգսյանի երազած գերկենտրոնացված տնտեսաքաղաքական համակարգն ապագայում կբացառեր որևէ քաղաքական մրցակցություն, ինչն էլ Սարգսյանի իշխանությունը կդարձներ հավերժ ու ժառանգական՝ «հորից որդի» կամ ««հորից» փեսա» տարբերակով։
Սարգսյանի նեոբոլշևիկյան այդ ծրագրերին, սակայն, ժամանակավորապես խանգարեց քաղաքական վերակենդանացում ապրող Լևոն Տեր–Պետրոսյանը, ով ինքն էր ուզում ոչ պակաս նեոբոլշևիկյան գաղափարախոսությամբ ծրագրեր իրականացնել, ինչը նույնպես ենթադրում էր միահեծան տնտեսաքաղաքական համակարգ։
ՀՀ առաջին նախագահի վերադարձը Սարգսյանին հարկադրեց մի պահ մոռանալ «յուրայիններից» սեփականությունը խլելու ծրագրերի մասին և համախմբվել Ռ. Քոչարյանի ու խոշոր բուրժուազիայի շուրջը, որպեսզի կարողանար հայտնվել Բաղրամյան 26–ում։
Չկան հավերժ թշնամիներ, կան հավերժ հաճախորդներ
Այժմ այնպես է ստացվել, որ Սարգսյանը  2007թ.–ից  սկսած իր նեոբոլշևիկյան հեղափոխությունն ավարտելու համար համախմբվել է արդեն Լևոն Տեր–Պետրոսյանի հետ, ու երկուսով միասին պատերազմ են հայտարարել բիզնեսի բոլոր շերտերին, Սարգսյանի նեղ շրջապատից դուրս գտնվող բոլոր ՀՀԿ–ականներին, իշխանության տարբեր օղակներին, Սարգսյանին իշխանության բերած մարդկանց, կոալիցիոն «գործընկեր» ԲՀԿ–ին, ընդդիմադիր ՀՅԴ–ին ու «Ժառանգությանը», ամբողջ քաղաքական դաշտին և, հետևաբար, հասարակության մեծամասնությանը։
Նախկին մրցակիցներն այժմ, «մեկ մարդու իշխանություն, մեկ մարդու ընդդիմություն» ձևաչափով, փորձում են մենաշնորհային դարձնել քաղաքական դաշտը, և ովքեր այս ամենը չեն հասկանում ու խոսում են ինչ–որ վերացական գաղափարներից (օրինակ՝ ընդդիմության միավորում՝ ենթադրելով ՀԱԿ–ի, «Ժառանգության», ՀՅԴ–ի ու մյուսների միավորումը), ուրեմն դեռ չեն հասցրել հասկանալ այն հրեշավոր գործարքի էությունը, որն առկա է Տեր–Պետրոսյանի ու Սարգսյանի միջև, կամ էլ այնքան միամիտ են, որ մտածում են, թե մեխանիկորեն միավորվել–չմիավորվելն է որոշիչը լինելու քաղաքական պայքարում։
Միավորվել, անշու՛շտ, պետք է, բայց՝ միավորվել գաղափարի, ընդհանուր շահի ու սկզբունքների շուրջ, այլ ոչ թե սերժա–լևոնական ծրագրերի իրականացմանն  ակամայից նպաստելու համար։
Մարտի 17–ին տեղի ունեցած գործընթացները ցույց տվեցին, որ քաղաքական դաշտը, իրոք, երկու մասի է բաժանված, բայց ոչ այն ձևով, ինչպես ներկայացնում են իշխանական ու «ընդդիմադիր» գործիչները, նրանց կից գործող լրատվամիջոցներն ու վարձու գրչակները։
Հայաստանի ներկայիս քաղաքական դաշտի իրական բաժանումը հետևյալն է՝ մի կողմում սերժա–լևոնական նեղ թիմերն են (չշփոթել իշխանական կոալիցիայի և ՀԱԿ–ը ներկայացնող լայն շրջանակների հետ), իսկ մյուս կողմում՝ քաղաքական դաշտի մյուս բոլոր սուբյեկտները, հասարակության լայն շրջանակները, ովքեր դժգոհ են սոցիալ–տնտեսական այս վիճակից, փոքրից մինչև խոշոր բուրժուազիան և պետական համակարգի միջին ու ստորին օղակները՝ ներառյալ ուժային կառույցները։
Ակնհայտ է, որ սերժա–լևոնական կոալիցիայից դուրս գտնվող բոլոր սուբյեկտների ռեսուրսային ներուժն ավելի հզոր է, բայց առայժմ անհրաժեշտ չափով կազմակերպված ու մոբիլիզացված չէ, ինչը, համոզված եմ, ժամանակի խնդիր է։ Եվ թող ձեզ չհիասթափեցնի Լևոնով պաշտպանված Սարգսյանի դիրքերի ամրությունը։ Դա թվացյալ է։ Նա ամուր է, քանի դեռ հրապարակը  տնօրինում իր գործընկեր Տեր–Պետրոսյանը։ Սակայն ժամանակն այժմ աշխատում է նրանց դեմ, և այդ նույն ժամանակը նպաստելու է, որ այլընտրանքային հրապարակ ձևավորվի, ու քաղաքական դաշտի մյուս սուբյեկտներն անիմաստ միավորումներ ստեղծելու գաղափարներից չխոսեն, այլ իրատես լինեն։
Պետք է լավ հասկանալ, որ սերժա–լևոնական կոալիցիան ներկայացնող կողմերը խնդիր են դրել սեփականաշնորհել ամբողջ քաղաքական դաշտը։ Երկուսն էլ առաջնորդվում են «մեկ մարդու» հայեցակարգով։ Երկուսն էլ միմյանց աջակցում են այդ հարցում։
Հիշեք, թե Տեր–Պետրոսյանն ուր «իր» մամուլն ինչպես էին պաշտպանում սարգսյանական կողմին ու հարձակվում ԲՀԿ–ի վրա, և ամեն ինչ անում, որպեսզի  Գագիկ Ծառուկյանը գնա կոալիցիոն նոր հուշագրի ստորագրմանը, իսկ այժմ էլ Սարգսյանն է Տեր–Պետրոսյանին աջակցում, որպեսզի վերջինս կարողանա ամբողջ բողոքական ընտրազանգվածը հավաքել իր ձեռքն ու մարել հեղափոխական տրամադրությունները։
Տեր–Պետրոսյանի և Սարգսյանի քայլերը միտված են ԱԺ հերթական ընտրությունների արդյունքում այսօրվա նախագահի վերարտադրությունն ապահովելուն և ՀԱԿ–ի հաստիքային ընդդիմություն դառնալուն։  Դրա համար են երկուսը, միմյանց «պաս» տալով, փակում իշխանափոխության ու ընդդիմափոխության ճանապարհը։
Ենթադրվում է, որ սերժա–լևոնական կոալիցիան համաձայնության է եկել «Եղիազար Այնթապցին ու էջմիածնական միաբաները» ծրագրի շրջանակներում, ինչի մասին բազմիցս հրապարակավ խոսում էր ՀԱԿ առաջնորդը։ Այսքանից հետո Տեր–Պետրոսյանի հետ միավորվելուց խոսելը, կներեք, քաղաքական անմեղսունակության նշան է։ Դա նույնն է, թե իրեն ընդդիմադիր համարող գործիչը հայտարարի Սերժ Սարգսյանին միավորվելու մասին։
Այնպես որ, պետք է թողնել սերժանպաստ անպտուղ քննարկումները ընդդիմադիր դաշտը ՀԱԿ–ի հետ համատեղ միավորելու մասով և մտածել «Եղիազարական» բևեռի դեմ լայն կոալիցիա ձևավորելու մասին։
Անդրանիկ Թևանյան
շարունակելի

Saturday, March 19, 2011

FBI Busts Mastermind Criminal For Issuing Silver Currency, Demanding Repeal Of Fed And IRS; Faces 15 Years In Prison


Tyler Durden's picture







The FBI, which apparently has no major criminals to pursue, is now busting those who are preparing for the dollar's imminent destruction. Bernard von NotHaus, head of the National Organization for the Repeal of the Federal Reserve and Internal Revenue Code, commonly known as NORFED and also known as Liberty Services (his website can, or rather could, be seen here), which since 1998 has been issuing silver coins as a replacement for the relentlessly devaluating US currency, was convicted today by a federal jury of making, possessing, and selling his own coins. " Following an eight-day trial and less than two hours of deliberation, von NotHaus, the founder and monetary architect of a currency known as the Liberty Dollar, was found guilty by a jury in Statesville, North Carolina, of making coins resembling and similar to United States coins; of issuing, passing, selling, and possessing Liberty Dollar coins; of issuing and passing Liberty Dollar coins intended for use as current money; and of conspiracy against the United States." The devious scheme for which von NotHaus faces up to 15 years jail time: "NORFED’s purpose was to mix Liberty Dollars into the current money of the United States. NORFED intended for the Liberty Dollar to be used as current money in order to limit reliance on, and to compete with, United States currency." In other words make the US currency less credible. We are confident the Chairsatan will take this shining example of what happens to "counterfeiters" of US currency to heart, and promply proceed to release another cool trillion in green 75% cotton/25% linen products, forcing US jails to promptly fill up with millions of subversive elements who no longer wish to interact with the former reserve currency.
From the FBI
Defendant Convicted of Minting His Own Currency
STATESVILLE, NC—Bernard von NotHaus, 67, was convicted today by a federal jury of making, possessing, and selling his own coins, announced Anne M. Tompkins, U.S. Attorney for the Western District of North Carolina. Following an eight-day trial and less than two hours of deliberation, von NotHaus, the founder and monetary architect of a currency known as the Liberty Dollar, was found guilty by a jury in Statesville, North Carolina, of making coins resembling and similar to United States coins; of issuing, passing, selling, and possessing Liberty Dollar coins; of issuing and passing Liberty Dollar coins intended for use as current money; and of conspiracy against the United States. The guilty verdict concluded an investigation which began in 2005 and involved the minting of Liberty Dollar coins with a current value of approximately $7 million. Joining the U.S. Attorney Anne M. Tompkins in making today’s announcement are Edward J. Montooth, Acting Special Agent in Charge of the FBI, Charlotte Division; Russell F. Nelson, Special Agent in Charge of the United States Secret Service, Charlotte Division; and Sheriff Van Duncan of the Buncombe County Sheriff’s Office.
According to the evidence introduced during the trial, von NotHaus was the founder of an organization called the National Organization for the Repeal of the Federal Reserve and Internal Revenue Code, commonly known as NORFED and also known as Liberty Services. Von NotHaus was the president of NORFED and the executive director of Liberty Dollar Services, Inc. until on or about September 30, 2008.
Von NotHaus designed the Liberty Dollar currency in 1998 and the Liberty coins were marked with the dollar sign ($); the words dollar, USA, Liberty, Trust in God (instead of In God We Trust); and other features associated with legitimate U.S. coinage. Since 1998, NORFED has been issuing, disseminating, and placing into circulation the Liberty Dollar in all its forms throughout the United States and Puerto Rico. NORFED’s purpose was to mix Liberty Dollars into the current money of the United States. NORFED intended for the Liberty Dollar to be used as current money in order to limit reliance on, and to compete with, United States currency.
In coordination with the Department of Justice, on September 14, 2006, the United States Mint issued a press release and warning to American citizens that the Liberty Dollar was “not legal tender.” The U.S. Mint press release and public service announcement stated that the Department of Justice had determined that the use of Liberty Dollars as circulating money was a federal crime.
Article I, section 8, clause 5 of the United States Constitution delegates to Congress the power to coin money and to regulate the value thereof. This power was delegated to Congress in order to establish and preserve a uniform standard of value and to insure a singular monetary system for all purchases and debts in the United States, public and private. Along with the power to coin money, Congress has the concurrent power to restrain the circulation of money which is not issued under its own authority in order to protect and preserve the constitutional currency for the benefit of all citizens of the nation. It is a violation of federal law for individuals, such as von NotHaus, or organizations, such as NORFED, to create private coin or currency systems to compete with the official coinage and currency of the United States.
Von NotHaus, who remains free on bond, faces a sentence of up to 15 years’ imprisonment on count two of the indictment and a fine of not more than $250,000. Von NotHaus faces a prison sentence of five years and fines of $250,000 on both counts one and three. In addition, the United States is seeking the forfeiture of approximately 16,000 pounds of Liberty Dollar coins and precious metals, currently valued at nearly $7 million. The forfeiture trial, which began today before United States District Court Judge Richard Voorhees, will resume on April 4, 2011 in the federal courthouse in Statesville. Judge Voorhees has not yet set a date for the sentencing of von NotHaus.
“Attempts to undermine the legitimate currency of this country are simply a unique form of domestic terrorism,” U.S. Attorney Tompkins said in announcing the verdict. “While these forms of anti-government activities do not involve violence, they are every bit as insidious and represent a clear and present danger to the economic stability of this country,” she added. “We are determined to meet these threats through infiltration, disruption, and dismantling of organizations which seek to challenge the legitimacy of our democratic form of government.”
The case was investigated by the FBI, Buncombe County Sheriff’s Department, and the U.S. Secret Service, in cooperation with and invaluable assistance of the United States Mint. The case was prosecuted by Assistant United States Attorneys Jill Westmoreland Rose and Craig D. Randall, and the forfeiture trial is being prosecuted by Assistant United States Attorneys Tom Ascik and Ben Bain Creed.
5

Թուրքիայի Հանրապետությունը պատմության առաջին ֆաշիստական պետությունն է


Թուրքիայի Հանրապետությունը  պատմության առաջին ֆաշիստական պետությունն է
Հայաստանի Հանրապետությունը երկարատև ու չլուծվող հակամարտության մեջ է Թուրքիայի հետ։ Ուստի՝ Թուրքիայի քաղաքական համակարգն ու պետական գաղափարախոսությունը համարժեքորեն գնահատելու հարցը խիստ կարևոր է հայկական պետության միջազգային ճիշտ դիրքավորման ու գրագետ արտաքին քաղաքականության կառուցման համար։
Օսմանյան կայսրության փլատակների վրա առաջացած Թուրքիայի Հանրապետությունը արևմուտքում ավանդականորեն ներկայացվում է իբրև մահմեդական աշխարհիկ ժողովրդավարական պետություն։ Իրականությունից շատ հեռու այս մտակաղապարը մշտապես տիրաժավորվում է արևմտյան ԶԼՄ-ներում, հաճախակի հնչեցվում ամերիկացի ու եվրոպացի պետական այրերի շուրթերից։ Ցավոք, Հայաստանի Հանրապետությունը ցայժմ չի համարձակվել արդի թուրք պետականությանը տալ իր սեփական հայեցակարգային գնահատականը ու լռելյայն հաշտվել է միջազգային վերոհիշյալ անստույգ մեկնության հետ։
Իրականում Հայոց ցեղասպանության հետևանքներից մեկը եղավ այն, որ Եվրոպայի մերձակայքում ստեղծվեց առաջին ֆաշիստական պետությունը՝ Թուրքիայի Հանրապետությունը, որն իր հիմնական բնորոշ գծերով նույնանում էր ավելի ուշ Իտալիայում, Գերմանիայում, Եվրոպայի մի շարք այլ պետություններում առաջացած ֆաշիզմին ու նացիզմին։ Առանձնացնենք թուրքական ֆաշիզմի վեց հիմնական հատկանիշները.
1. Թուրքական ազգայնամոլությունը (շովինիզմը) ու ցեղասպան քաղաքականությունը։ Մուստաֆա Քեմալը (Աթաթուրքը) ինքը երիտթուրքերի «Իթթիհաթ վե Թերաքքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցության ղեկավար կազմի անդամ է եղել։  Գալով իշխանության՝ նա և քեմալականները ոչ միայն շարունակեցին Հայոց ցեղասպանությունը, այլև մի ամբողջ ժողովրդի բնաջնջման արդեն փորձված քաղաքականությունն ուղղեցին հույների և այլ փոքրամասնությունների դեմ։ Արևելյան Հայաստանում քեմալականները ոչնչացրել են 200.000 հայերի (1920-1921 թթ.), Զմյուռնիայում՝ 100.000 հույների և հայերի (1922 թ. սեպտեմբեր), մերձսևծովյան շրջաններում՝ մոտ կես միլիոն պոնտացի հույների (1919-1923 թթ.)։ Թուրքիայում թվով երկրորդ էթնոսի՝ քրդերի, քաղաքական և մշակութային ճնշումները, բռնի տեղահանությունները, զանգվածային ոչնչացումը սկսվեցին անմիջապես Հայոց ցեղասպանությունից հետո ու շարունակվում են մինչև այսօր։ Քրդերի բոլոր ելույթներն՝ ի պաշտպանություն իրենց ազգային տարրական իրավունքների, դաժանորեն ճնշվեցին 1925, 1927, 1937 թթ.։ Բոլորովին վերջերս՝ 1980-1990-ական թթ. ավելի քան մեկ միլիոն քուրդ բռնի տեղահանվեց խոշոր քաղաքներ (այդ տեղահանությունների ընթացքում, տարբեր հաշվարկներով, ոչնչացվել է երկուսից մինչև երեք հազար քրդական գյուղ)։
Թուրքական ազգայնամոլությունն օրենսդրորեն ամրացվել է 1937 թ. սահմանադրության մեջ՝ առավել բարեհունչ «ազգայնականություն» (Milliyetçilik) անվան տակ, որ անթաքույց նպատակ է դնում ձուլելու ոչ թուրք էթնոսներին ու իրավականորեն նույնացնում է նրանց թուրքերի հետ։ Ու թեև հետագայում թուրքական «ազգայնականության» հայեցակարգն այլևայլ մեկնություններ է ստացել, նրա ազգայնամոլական բնույթն ու էությունը մնացել են անփոփոխ։
Ժամանակակից ցեղասպանագիտությունը գնահատում է ցեղասպանության ժխտումը որպես ցեղասպան քաղաքականության շարունակություն։ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահ Գրեգորի Սթենթոնն ընդգծում է. «Ժխտումը ցեղասպանության վերջին փուլն է, որը տուժող խմբին հոգեբանորեն ու մշակութային առումով ոչնչացնելու, այդ խմբի անդամներին նույնիսկ իրենց հարազատների մասին հիշողությունից զրկելու շարունակական փորձ է: Հենց դա է Թուրքիայի կառավարությունն այսօր անում ամբողջ աշխարհի հայերի նկատմամբ»: Ողջակիզումը վերապրած նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը Հայոց ցեղասպանությունը քողարկելու Թուրքիայի արշավը որակում է որպես «կրկնակի սպանություն, քանի որ դրանով Թուրքիան ձգտում է սպանել տեղի ունեցած վայրագությունների մասին հիշողությունը»: Ճիշտ այսպիսի և առավել խիստ գնահատականներ պետք է տան թուրքական ժխտողականությանը ՀՀ իշխանությունները, որ մինչև այսօր, ավաղ, չեն արել՝ բոլորովին անհասկանալի պատճառներով։
Արդի ժողովրդավարական Գերմանիայում անհնարին է պատկերացնել, որ որևէ փողոց կամ հաստատություն անվանակոչվի ի պատիվ Երրորդ Ռայխի պարագլուխներից որևէ մեկի։ Մինչդեռ «ժողովրդավարական» Թուրքիայում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչները՝ երիտթուրքերի ղեկավարները, հերոսացված են։ Այսպես, ոճրագործ Թալեաթ փաշայի անունով են կոչվում մի ամբոջղ թաղամաս, մի քանի պողոտա և փողոց՝ Ստամբուլում, զբոսայգիներ՝ Անկարայում և Էդիրնեում, տարրական դպրոցներ՝ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում, ավագ դպրոց՝ Կոնիայում…
«Ժողովրդավարական» Թուրքիայում գործում է Քրեական օրենսգրքի չարահամբավ 301-րդ հոդվածը («թուրքական ինքնագիտակցությանը վիրավորանք հասցնելը», 2008-ից՝ «թուրք ազգին վիրավորանք հասցնելը»), որն օրենսդրորեն արգելում է, ի թիվս այլոց ու հատկապես, Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Այս հոդվածի առաջադրած մեղադրանքներով՝ արդեն կայացել է շուրջ 50 դատավարություն։

2. Ամբողջատիրություն։ Ընդհուպ մինչև 1940-ական թթ. երկրորդ կեսը Թուրքիան միակուսակցական պետություն էր։ Սակայն այսօր էլ «ժողովրդավարական» Թուրքիայում պարբերաբար արգելանք է դրվում այս կամ այն կուսակցության գործունեության վրա, իսկ նրա առաջնորդները հայտնվում են բանտերում՝ քաղաքական շինծու մեղադրանքներով։ Բազմաթիվ այդպիսի դեպքերից վերջինը տեղի ունեցավ 2009 թ. դեկտեմբերին, երբ Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ արգելվեց քրդամետ Ժողովրդավարական հասարակության կուսակցությունը (ԺՀԿ), որը խորհրդարանում 21 պատգամավոր ուներ։ ԺՀԿ ամբողջ ունեցվածքը բռնագրավվեց հօգուտ պետության։ Այդ կապակցությամբ անգամ Եվրամիությունը, որն ընդհանուր առմամբ աչք է փակում Թուրքիայում 20 միլիոն քրդերի դեմ իրականացվող ռասիստական ճնշումների վրա, Անկարային հիշեցրեց, որ «քաղաքական կուսակցությունների ցրումն արտակարգ միջոցառում է, որը պետք է կիրառվի միայն բացառիկ դեպքերում»։

3. Պետականապաշտ կապիտալիզմ (էտատիզմ)։ 1937 թ. թուրքական սահմանադրությունն հաստատեց պետության կարգավորող դերը ոչ միայն տնտեսության, այլև գաղափարախոսության մեջ։
4. Հակակոմունիզմ։ Աթաթուրքն, անտեսելով Խորհարդային Միության հետ իր բարեկամությունը՝ մոլի հակակոմունիստ էր։ 1923 թ. ի վեր՝ Թուրքիայի Կոմունիստական կուսակցությունն արգելվել է և իր ամբողջ պատմության ընթացքում գործել անլեգալ դրության մեջ՝ մշտապես ենթարկվելով պետության ամենադաժան բռնություններին։
5. Առաջնորդամոլություն և անձի պաշտամունք։ Թուրքիայում Աթաթուրքի պաշտամունքը մինչ օրս ուժի մեջ է։ Աթաթուրքի արձանները դրված են յուրաքանչյուր քաղաքում, նրա դիմանկարները կախված են պետական ու վարչական բոլոր հաստատություններում, ինչպես նաև դպրոցական դասասենյակներում, դրոշմված են բոլոր արժողության թղթադրամների ու մետաղադրամների վրա։ Նրա գործունեության ու կենսագրության քննադատությունը քրեականացված է։ Աթաթուրք ազգանվան կրումը նույնպես արգելված է։
6. Ռազմամոլություն և ագրեսիա։ Թուրքիան աշխարհի ամենառազմականացված պետություններից է. թուրքական բանակն իր թվաքանակով ութերորդն է աշխարհում և երկրորդը՝ ՆԱՏՕ-ում (ԱՄՆ-ից հետո)։ Զինվորականության վճշռորոշ ազդեցությունը Թուրքիայի ներքին քաղաքականության վրա նույնպես հանրահայտ փաստ է. բավական է միայն վերհիշել 1960, 1971 և 1980 թթ. բանակի իրականացրած պետական հեղաշրջումները, ինչպես նաև 1997 թ. իսլամիստական վարչապես Ն. Էրբաքանին իշխանությունից հեռացնելը (ի դեպ, նրա «Բարօրության կուսակցությունը» ևս արգելվեց)։
Թուրքիայի Հանրապետությունը բազմիցս է ռազմական ուժ կիրառել կամ սպառնացել այն կիրառել հարևան պետությունների՝ Սիրիայի, Կիպրոսի, Հունաստանի, Իրաքի, Հայաստանի դեմ։ Թուրքիան բռնագրաված է պահում Կիպրոսի հյուսիսային մասը, Սիրիայի Ալեքսանդրետի սանջակը, Հայաստանի արևմտյան մասը։ Թուրքական բանակը կանոնավոր ներխուժումներ է իրականացնում հյուսիսային Իրաք։
1920 թ. հե՛նց քեմալականների հարվածների տակ ընկավ Հայաստանի առաջին Հանրապետությունը։ Ընդ որում՝ Քյազիմ Կարաբեքիր փաշան Մուստաֆա Քեմալից ստացել էր հետևյալ բառացի հրամանը՝ «Բարոյապես և ֆիզիկապես ոչնչացրու՛ Հայաստանը»: ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի երրորդ Հանրապետության դեմ դարձյալ ընդունեց բացահայտ ագրեսիվ դիրքորոշում, ներառյալ՝ երկարամյա ցամաքային շրջափակումը, Հայոց ցեղասպանության ժխտումը, դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հրաժարումը, Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ նոր ռազմական արկածախնդրություն ձեռնարկելու նախապատրաստություններին ցուցաբերվող լիակատար ու բազմակողմանի աջակցությունը և այլն։
Թուրքիայում ֆաշիզմի առաջացումն ու հետագա վերնակառուցային փոխակերպումները համարժեք գնահատական չստացան ո՛չ խորհրդային ու արևմտյան պատմագրություններում, ո՛չ միջազգային իրավական ու քաղաքական վավերագրերում։ Այս փաստը, սակայն, որևէ մեկին չպետք է մոլորեցնի։ Առհասարակ, արևմուտքի և ԽՍՀՄ/Ռուսաստանի քաղաքական ու ակադեմիական շրջանակներում ծաղկող թուրքասիրությունը՝ քննարկման առանձին ու բազմաշերտ թեմա է։ Այստեղ բավարարվենք մասնակի բացատրություն տալով. ԽՍՀՄ-ում պարզապես անհնար էր Աթաթուրքին ֆաշիստ անվանել, քանզի «համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ» Վ. Լենինը 1921 թ. մարտի 16-ին (ի դեպ՝ ուղիղ 90 տարի առաջ) նրա հետ կնքեց Մոսկվայի «բարեկամության ու եղբայրության» չարաբաստիկ պայմանագիրը։ Իսկ արևմուտքում այդպիսի գնահատական չէր տրվում, որովհետև Թուրքիան պատմականորեն (և իրավամբ) համարվում էր Ռուսաստանի/ԽՍՀՄ-ի դեմ պատնեշ ու ռազմավարական կարևոր դաշնակից, ինչը ստացավ իր միջազգային իրավական ձևակերպումը՝ 1952 թ. ՆԱՏՕ-ին նրա միանալով։
Եթե համաշխարհային հանրությունը (ասել կուզի՝ մեծ տերությունները) համարժեք բնութագրություն չի տվել թուրքական արդի պետականության ֆաշիստական էությանը, ապա դա ընդամենը նշանակում է, որ այդպիսի գնահատականով այն հետաքրքրված չի եղել։ Անկախ Հայաստանը, թուրքական ֆաշիզմին քաղաքական գնահատական չտալով՝ ոչ միայն հրաժարվում է բաց աչքերով նայել իր դարավոր թշնամու մարդատյաց գաղափարախոսությանը, ռազմավարական նպատակներին ու հաշվարկներին, այլև ինքն իրեն զրկում է սեփական աշխարհառազմավարական ծանրագույն դրությունը միջազգային ասպարեզում ներկայացնելու հնարավորությունից։ Բայց չէ՞ որ Հայաստանի այդ դրությունը թուրքական ֆաշիզմի հանցագործությունների ուղղակի հետևանքն է։
Թուրքիան ռեաբիլիտացնելու այն փորձերը, որոնք նրան պատասխանատվության չեն կանչում, մասնավորապես՝ տարածքային և այլ փոխհատուցումներ հօգուտ Հայաստանի չեն նախատեսում, հղի են նոր ցեղասպանություններ ծնելու վտանգով։ Սա է այն հիմնական եզրակացությունը, որ միջազգային համայնքը տակավին պետք է անի։
Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ
Քաղաքական գիտությունների դոկտոր
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ»,
10 (173 ), 18 մարտի 2011թ..

Լևոն Տեր-Պետրոսյան, Ռուբեն Շուգարյան (Ցուկերման), Րաֆֆի Հովհաննիսյան և այլ երևույթներ ...

ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ – ԹՇՆԱՄԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ Է ԵՎ ԴՐՍԻՑ Է…



ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ – ԹՇՆԱՄԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ Է ԵՎ ԴՐՍԻՑ Է…

Friday, March 18, 2011

Հայոց Ամանորը Տիեզերական Գարնան մեջ

Գրել է ՀԱՄ   
18-03-2011

Վահագն է վերածնվում Երկրում

Մարտի 21-ին կամ Հայոց Սրբազան Տոմարով` Արեգ ամսվա Արեգ օրը, Հայոց Ամանորն է` Երկրային տարեփոխումը: Այդ օրը հայ արիները նշում են նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածնունդը…
Ձմեռն իր սահմանված ժամանակահատվածում, այլաբանորեն, հարաբերական մահ է նախանշում, երբ Արեւի ուժը պակասում, իսկ բնության ծաղ-կումը դադարում է… եւ Գարնան գալստյան հետ է բնությունը նոր զարթոնք վերապրում` նոր կյանք նախանշում:
Ինչպես Երկիրը, այնպես էլ ամբողջ Տիեզերքը ունենում են Գարուն, Ամառ, Աշուն եւ Ձմեռ պարբերական փուլերը, եւ ահա, Երկրային Գարնան 1-ին` Արեգ օրը, մեր մոլորակն իր տարիքը եւս 1 տարով է ավելացնում: Այդ օրն էլ հենց հայ արի մարդիկ նշում են Վահագն Աստծո վե-րածնունդը Երկրում ու բնության զարթոնքին Վահագնից ուժ եւ զորություն են խնդրում:
Փա՜ռք Հայ Աստվածներին, փա՜ռք Հայոց Ամանորին եւ վիշապաքաղ Վահագնին, փա՜ռք Տիեզերքի Արարչին:…Փա՜ռք Քեզ Արարիչ, փա՜ռք Քեզ Արեգակ,Լույս եւ ջերմություն տվեք մեզ առատ,Ունենք մենք վաղուց մեծ հույս-նպատակ,Որ պիտի հասնենք Հայ Ոգով անպարտ…Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները մարտի 20-ին, Արարատի մարզի Ազատավան գյու-ղում տոնական ծիսակարգով զոհ կմատուցեն Հայ Աստվածներին, եւ կնշեն Հայոց Ամանորը: Զոհաբերությանը եւ տոնական միջոցառմանը կմաս-նակցի նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը:Մարտի 21-ին, ՀԱՄ եւ ՀԱՀ խորհուրդների անդամները, ՀԱՄ հոգեւոր հանձնախմբի ընտրած քրմի թեկնածուների հետ Հայոց Ամանորին եւ ռազմի ու զորության Աստված Վահագնին նվիրված ծիսական արարողությունն այս անգամ կանցկացնեն Գեղարքունիքի մարզի Ծովինար գյու-ղի (Մարտունի) Թեյշեբայի ամրոցում, որը մարդկանց մեջ պահպանվել է նաեւ Օձաբերդ (Վիշապաբերդ) անվամբ: Ասում են՝ ամեն տարի այս-տեղ օձերի-վիշապների կռիվ է լինում ու այդ տարի այստեղ ապրելու համար հաստատվում է այն վիշապատոհմը, որը հաղթում է կռվում:Հայ Արիական Միաբանությունն արիադավան-հեթանոսական ծեսերն ու տոները վաղուց կազմակերպում է ոչ միայն Գառնո տաճարում եւ Երեւա-նի հնավայրերում կամ մի շարք հուշարձանների մոտ` Էրեբունի, Կարմիր բլուր, Զվարթնոց տաճար, Վահագն Աստծո, Հայկ Նահապետի, Սա-սունցի Դավթի արձաններ եւ այլն, այլեւ` ՀՀ մարզերի հնավայրերում ու կարեւոր հուշարձանների մոտ` Մեծամոր (Արմավիրի մարզ), Էլար-Դարանի (Կոտայքի մարզ, Աբովյան), Քարահունջ կամ Զորաց քարեր (Սյունիքի մարզ), Գարեգին Նժդեհի վերաթաղված մասունքների մոտ (Վայոց Ձորի (Սպիտակավոր վանք) եւ Սյունիքի (Կապան, նաեւ Խոստուփ լեռան վրա) մարզեր) եւ այլն: Արիադավան ծեսեր են նախատեսվում նաեւ Արցախի ու Ջավախքի հնավայրերում:Մարտի 21-ին, ուշ երեկոյան ՀԱՄ եւ ՀԱՀ ղեկավարները կայցելեն նաեւ Գառնո արիական-հեթանոսական տաճար եւ կփառաբանեն Հայ Աստվածներին:
Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն18.03.2011թ.

Tuesday, March 15, 2011

La raison de la fermeture de la Fondation Lincy







Le célèbre milliardaire américain Kirk Kirkorian a décidé de clore puis de transférer les fonds de sa Fondation Lincy, pour un montant de 2 millions de dollars, à la suite d’une proposition, douteuse, du frère du président Serge Sarkissian.
De fait, Sashik Sarkissian avait proposé au nonagénère d’ouvrir un casino en commun à Las Vegas. Le milliardaire, choqué par la proposition, a donc décidé immédiatement de geler les fonds Lincy en Arménie et de ne pas investir dans le projet "Sis-Masis" présenté par le Conseil public d’Arménie.
mardi 15 mars 2011,
Jean Eckian@armenews.com

Սրբազան ավազակաորջի լույսն ու ստվերը

14-03-2011

Սրբազան ավազակաորջի լույսն ու ստվերը

Վրաստան մտնող հայերենով գրականությունը գրեթե արգելված է


Վրաստան մտնող հայերենով գրականությունը գրեթե արգելված է
Վրաց իշխանությունները շարունակում են իրենց հակահայկական քաղաքականությունը, ինչը իրենց վրա զգում են անձամբ Գյումրիի բնակիչները: Մասնավորապես, Բավրայի հատվածում հայ-վրացական սահմանը հատելու ժամանակ վրացական մաքսակետի աշխատակիցները ամենայն մանրամասնությամբ ստուգում են Վրաստան մտնող ուղեբեռները: Կարինե Գևորգյանը, ով մի քանի օր առաջ է վերադարձել Վրաստանից, «7օր»–ի հետ զրույցում նշել է, որ վրաց մաքսավորների պահվածքը ՀՀ քաղաքացիների համար անտանելի և նվաստացուցիչ է:
Ես Ժդանովական էի գնում բարեկամներիս այցելության, հետս նաև վերցրել էի Գյումրիում արտադրված տրիկոտաժե ապրանք՝ մոտավորապես 30 հազ. դրամի, վաճառելու համար: Վարց մաքսավորները ուղեբեռի պարունակությունը տեսնելով՝ ասացին՝ իրավունք չունես էդ ապրանքները Վրաստան տանելու, պետք է կա՛մ ապրանքը թողնես–գնաս, կա՛մ հետ ապրանքի հետ վերադառնաս  Հայաստան: Հետո սկսեցին ստուգել իմ անձնական թղթերը, նույնիսկ անձնական «բլոկնոտը»:  Երբ ես ասացի, թե իրավունք չունեն քթները խոթել իմ անձնական գրառումների մեջ, ինձ պատասխանեցին, թե եթե իրենց երկիր եմ մտնում, իրենք ամեն ինչի իրավունք էլ ունեն, համաձայան չե՞մ՝ հետ դառնամ իմ Հայաստանը,-պատմել է Կարինե Գևորգյանը:
Նա նաև նշել է, թե վրաց մաքսավորները առաձնահատուկ կերպով ուշադիր են Վրաստան մտնող գրականության նկատմամբ, հայերենով գրականությունը գրեթե արգելված է:
Դերենիկ Մալխասյան
Գյումրի

Տեսարաններ


Տեսարաններ
Անցած երեք տարիները ցույց տվեցին, որ Կևորկովի «շկոլան» անցած Սերժ Սարգսյանը շատ է սիրում ձևական ժողովներն ու ցուցադրական թամաշան։
Հիշու՞մ եք, թե 2008–ի մարտի 1–ի արդյունքում ՀՀ նախագահի աթոռին բազմած Սարգսյանն իր պաշտոնավարման սկզբնական փուլում ինչպիսի ոչինչ չնշանակող  հավաքներ էր կազմակերպում իրեն ծանոթ ու անծանոթ կուսակցապետերի հետ։ Այդ կուսակցապետերից ոմանք Սարգսյանի ուղղակի կամ անուղղակի ենթակայության տակ աշխատող մարդիկ էին, բայց այդ ձևաչափի կաննոներից ելնելով՝ իրենց «կարծիքն» էին հայտնում այս կամ այն հարցի վերաբերյալ։ Տեսարանը շատ զավեշտալի էր, բայց այդ ամենը մեր «ազատ, բայց պատասխանատու» հեռուստաեթերում ներկայացվում էր որպես աննախադեպ։ Երևույթն այդ իրոք աննախադեպ էր, բայց աննախադեպ էր իր անիմաստությամբ ու մառազմատիկությամբ։ Դա իրականում նեոբոլշևիզմին հատուկ կառավարման ոճ էր։
Հիմա կուսակցականների հետ թամաշայական հանդիպումների ժամանակներն անցել են, բայց նեոբոլշևիզմը շարունակվում է։ Սարգսյանական կառավարման նեոբոլշևիզմն արտահայտվում է և՛ ձևի, և՛ բովանդակության մեջ։
Ուրբաթ երեկոյան շատերը տեսած կլինեն Սերժ Սարգսյանի հանդիպումը երկրի տնտեսական ոլորտի պատասխանատուների հետ։
ՀՀԿ «ճկուն» նախագահը, դեմքի մտահոգ ու բանիմաց արտահայտությամբ, խոսում էր տնտեսության մեջ առկա խնդիրների մասին։ Հետևելով «Մտահոգ նախագահ, կատարող ենթականեր» խորագրի ներքո անցակցվող հանդիպմանը՝ հիշեցի Թուրքմենբաշու խորհրդակցությունները, որոնք բախտ եմ ունեցել դիտելու, երբ մեկ շաբաթով գտնվում էի Թուրքմենստանում։
Թուրքմենբաշին էլ նույն այդ ոճով ժողովներ էր անում ու դա ամեն օր ցուցադրվում էր թուրքմենական «պատասխանատու» հեռուստաալիքներով։ Պարզապես տարբերությունն այն է, որ Թուրքմենբաշին դա անում էր շաբաթական երեք անգամ և մի քանի տարի շարունակ, իսկ Սերժ Սարգսյանը նման ձևաչափով առաջին անգամ է հեռուստահաղորդում կազմակերպում ու հայտնի չէ, թե մեկ էլ երբ նման տեսարաններ դիտելու հնարավորություն կունենանք։ Բայց հուսանք, որ սա առաջինն էր, բայց վերջինը չի լինի, մանավանդ, որ «մերոնք» անշեղորեն գնում են Սափարմուրատի անցած ուղով։ Այսինքն՝ ամեն ինչ դեռ առջևում է։
Շուտով բրեժնևյան ոճի նիստերն էլ, հավանաբար, ճշգրտությամբ կվերականգնվեն։ Բա էլ ի՞նչ անեն իշխանությունները, եթե տնտեսությունն անկում է ապրում։ Հացի խնդիրը լուծել չի հաջողվում, հետևաբար՝ տեսարաններ պետք է ապահովեն։
Դատելով ցուցադրված կադրերից՝ խնդիր էր դրված Սերժ Սարգսյանից ստանալ երկրի տնտեսությամբ ու հատկապես գյուղի խնդիրներով տապակվող ու գիշերները չքնող ղեկավարի կերպար։
Պարզ դարձավ, որ իշխանությունները հիմա որոշել են զբաղվել գյուղով։ Կարելի է արդեն ենթադրել, թե ինչպիսի ավերածություններ են սպասվում այդ ոլորտում, քանի որ ինչին ձեռք են տալիս «Սարգսյան և ընկերներ» թիմը՝ չորանում է։
Ինչպես հայտնի է, Ս. Սարգսյանը նախաձեռնեց հայ–թուրքական «սիրավեպը», իսկ արդյունքում և՛ Ղարաբաղի, և՛ հայ–թուրքականի մասով ստացանք ավելի վատ վիճակ, քան էր «ֆուտբոլից» առաջ։ Վարչապետը որոշել էր զարգացնել փոքր ու միջին բիզնեսը, իսկ արդյունքում փոքր ու միջին բիզնեսը հայտնվեց կաթվածահար վիճակում։ Այժմ թիրախը, փաստորեն, գյուղն է։ Խեղճ գյուղ։
Վերլուծելով այն քայլերը, որոնք արվել են մինչև այդ խորհրդակցությունը և որոնք, ենթադրաբար, պետք է օգնեին գյուղին՝ գալիս ես այն եզրակացության, որ ոչ ադեկվատության ու մառազմի սինդրոմը համատարած է դարձել իշխանական համակարգում և գյուղին փրկել է պետք կառավարչական առաջիկա «բարեշրջումներից»։ Սերմացու օրհնել տվող բիզնեսմեն գյուղնախարարը ևս մի քանի այդպիսի «նորարարություններ» անի՝ «տիրացուին» կտա կանցնի իր ծիծաղելի քայլերով, իսկ գյուղը հաստատ «կզարգանա», մանավանդ եթե սերմացու օրհնողը «Բենթլիի» ղեկը ձեռքին Սամոն մոտենա կարտոֆիլին։ Եթե այդ ձևով պետք է իշխանությունը գնա դեպի գյուղ, ապա նոր տիպի «միջազգային ագրարային կենտրոնի» շինարարություն է մեզ սպասվում։
Ի՞նչ ասեմ։ Աստված թող փրկի մեզ «բարեպաշտներից», իսկ գյուղն ու երկիրը հայ ժողովուրդն իր ուժերով ոտքի կկանգնեցնի։
Կարեն Հակոբջանյան

Sunday, March 13, 2011

Piers Corbyn: Massive Japan Earthquake & Tsunami Were Triggered by Solar Action

The Alex Jones Channel


You Tube
March 12, 2011
Meteorologist, astrophysicist, consultant, and owner of the business Weather Action, Piers Corbyn, talks with Alex about the Japanese tsunami.
Piers says “The massive Japan Earthquake and Tsunami were triggered by massive events on the Sun and there are more to come in the next two years”
He Says:
• “The Earthquake was preceded by an X class solar flare and a significant hit of the Earth by a Coronal Mass Ejection – reported by nasa – http://www.nasa.gov/mission_pages/sunearth/news/News031011-xclass.html
• “We warned after the New Zealand Earthquake on 21 Feb that the solar-lunar scene is set for more Earthquakes for the next two years:
http://www.weatheraction.com/displayarticle.asp?a=314&c=5
• “Many of these Earthquake events, as well as weather events, will be very extreme.
• “Actual Earthquakes are very difficult to predict but major aftershocks will come after this one.
• “Just to be clear in case the usual fools and charlatans make claims the weather and earthquake events that have come and are coming are absolutely nothing to do with CO2 or so called man-made climate change in any way whatsoever and such talk diverts attention from where it is needed and holds back the advancement of science”.

Ա. Վարպետյան - Էություն



Ա. Վարպետյան - Էություն (1/8)



Ա. Վարպետյան - Էություն (2/8)



Ա. Վարպետյան - Էություն (3/8)



Ա. Վարպետյան - Էություն (4/8)



Ա. Վարպետյան - Էություն (5/8)



Ա. Վարպետյան - Էություն (6/8)



Ա. Վարպետյան - Էություն (7/8)




Ա. Վարպետյան - Էություն (8/8)


Վարպետյանը Արիացիների մասին (2/2)

Վարպետյանը Արիացիների մասին (1/2)

Presentation of the book "Genesis AYA" (Գիրք Ծննդոց)

Ռուսահայերուն 31 Տոկոսին Համար Միայն՝ Հայերէնը Մայրենի Լեզու է


Ռուսիոյ գիտութիւններու ակադեմիոյ ակադեմիկոս Եուրի Յարութիւնեանի «Մոսկուացիները» աշխատութեան տուեալներուն համաձայն, Մոսկուա ապրող հայերուն միայն 23 տոկոսը Հայաստանի քաղաքացի է։ 11 տոկոսը համայնքային տարբեր կառոյցներու հետ կապ ունի։ 9 տոկոսը ամէն տարի կ’այցելէ Հայաստան։ 32 տոկոսը իրենք զիրենք հայաստանցի կը համարեն, իսկ 44 տոկոսը՝ ռուս։ Նաեւ 31 տոկոսը միայն հայերէնը մայրենի լեզու կը համարէ։
http://asbarez.com/arm/55088/

Խոհեր ,,նոր,, հայի եւ նրա արժեհամակարգի մասին...



Գրել է Լուսանցք   
12-03-2011
Խոհեր «նոր» հայի ու նրա արժեհամակարգի մասին –
Հասկացողության պակաս կամ ավելի ճիշտ՝ անհասկացողություն
Հասկացողությունը՝ երեւույթների իմաստի մեջ ներթափանցումն ու, ըստ այդմ, դրանց նկատմամբ որոշակի (դրական կամ բացասական) հարաբե-րության ստեղծումը, իր տեսակին հարազատ մնացած, չխաթարված սովորական մարդ արարածի հոգեմտային որակներից է: Սակայն մերօրյա «նոր»՝ ի-րենց հայրերին ու նախնիներին լրիվ հակադրող, ասել է թե՝ իրենց ուղնուծուծը քրիստոնյա (ի հակադրություն հեթանոս նախնիների ու աթեիստ հայրերի) ու դեմոկրատ-լիբերալիստ (ի հակադրություն «կոմունիստ» հայրերի կամ պարզապես հենց իրենք իրենց*) հայերի մեջ մի հիվանդություն ենք նկատում՝ անհասկացողություն, հիվանդություն, որով նրանք վարակում են անգամ առողջ՝ իր տեսակին ի վերուստ հատուկ հասկացողությամբ օժտված հայերին, թեկուզեւ այն իմաստով, որ սրանք ապշում, զարմանում են «նոր» հայի այդ անհասկացողությունից: Իրենց այլ՝ որպես թե ավելի բարձր որակի, քան իրենց հայրերն են (ասենք՝ Հայկ նահապետն ու նրա հեթանոս սերունդները, մեր հեթանոս նախնիք, կամ էլ՝ իրենց կոմունիստ հայրերը...),
համարող այդ «հայերը» մեր շուրջը լեփ-լեցուն են. դրանք մեծ բազմությամբ կան ամե-նուր՝ իշխանական վերնախավում, մտավորականության մեջ, սովորական հայերի մեջ, էլ չասած՝ ի սկզբանե իրեն հայությանը հակադրած ու օտարինին պատվաստված Հայաստանյայց առաքելական եկեղեցին: Հասկացողությունը, ինչպես ամեն մի բարձր հոգեմտային որակ, տեսակային բնույթ ունի, այն տվյալ տեսակին հատուկ հոգեգծերով ու աշխարհայացքով է պայմանավորված: Ազգի սերունդների հասկացողությունները ժառանգականորեն միմ-յանց հետ կապված են, որի հիմքը ավանդույթն է: Բայց մեր «նոր»՝ իրենց քրիստոնեական կրոնի կամ դեմոկրատա-լիբերալիստական գաղափարախոսութ-յանը հետեւորդ համարող «հայը» իր «հասկացողությունը» բոլորովին այլ հասկացողություն է համարում, քան իր հայրերինն ու նախ-նիներինն է: Հետեւաբար՝ նրա «հասկացողությունը» հասկացողություն չէ: Դա ամեն մի հասկացողության, այդ թվում՝ բուն իմաստով քրիս-տոնեական ու դեմոկրատա-լիբերալիստական հասկացողությունների (որոնք իրենց տեսակի մեջ, այնուամենայնիվ, հասկացողություններ են) ժխտումն է: Լայն իմաստով, եթե մեր այս «նոր» հայերը իրենց հայկականության մեծ տոհմածառից դուրս ու անկախ են տեսնում, ապա այդ դեպ-քում ո՞վ են իրենք, ի՞նչ ազգից են սերում, ավելի բարոյական չի՞ լինի այդ պարագայում հրաժարվեն իրենց նախնյաց ազգանվանումից՝ հայ (ում հա՜ քարկոծում են) ու հանդես գան նոր «ազգ»անվամբ, իրենց նոր «հայրերի» անվամբ: Դիցուք, Հիսուսյան (կամ՝ Գրիգորյան, կամ՝ Պո-ղոսյան...), կամ էլ՝ Դեմոկրատյան, անհատապես էլ իրենց անվանելով Հիսուսիկ (...), կամ էլ՝ Դեմոկրատիկ. այդպես ավելի պարզորոշ չի՞ երեւա ի-րենց ով լինելը ու աշխարհն էլ ավելի հստակ չի՞ իմանա՝ ինչպես իրենց հետ վարվի...Մի քանի դրվագումներով փորձենք ցույց տալ, որ մերօրյա «նոր» հայի հասկացողությունը հասկացողություն չէ, որ դրանում աշխարհն ու աշխարհում ամեն ինչ, այդ թվում՝ հենց ինքը, անհամապատասխանորեն են արտացոլվում:- Կրթության դպրոցական ծրագրին անգամ քիչ տեղյակը գիտի, որ մարդու մեջ տեղի ունեցող հոգեկան երեւույթների կենսաբանական հիմքը նրա նյարդային համակարգությունն է, որը ժառանգական է, այդ մարդու ծնողներից (նրանց միջոցով՝ նրանց նախնիներից) է նրան փոխանցվում: Եվ հետեւաբար, ազգի ամեն մի անհատի հոգեկան աշխարհը ազգային ծագումնաբանական (գենետիկական) հիմունքով է պայմանավորված: Եվ եթե մեր «նոր» հայերը կարծում են, որ իրենց հոգեկան աշխարհը այլ ծագումնաբանություն ունի, քան իրենց հայրերինն ու նախնիներինն է, այն այլ (Հիսուսի, Պողոսի, Պետրոսի,..., դեմոկրատա-լիբերալիզմի հայրերի...) նյարդային համակարգություններով պայմանավորված հոգիների ծնունդ է, ապա այդպիսիների ծագումնաբանության մեջ ինչ-որ բան այն չէ: Նշանակում է՝ այդպիսիք այլոց միտք-զգայարաններով են երե-ւույթները «հասկանում», որը, պարզ է, հասկացում չէ: Իր ժամանակներում էլ վխտացող այդպիսի «նոր» հայերին նկատի ունենալով՝ Կոստան Զարյանը գրում է. «Մեր ամենամեծ թշնամիները իմաստակներն են եղած: Գեշ պարտիզպանները: Նրանք, որ ուրիշների աչքերն են փոխառած, ո-րովհետեւ չունին սեփական աչք, ուրիշի սիրտը՝ որովհետեւ չունին սեփական սիրտ, ուրիշի խելքը՝ որովհետեւ չունին սեփական խելք»: «Նոր» հայի կողմից այսօր իր գրքերի գիրք՝ օտարների կազմած գիրքը՝ Նոր կտակարանը սեղանի գիրք համարելը դրա ամենացցուն արտահայ-տություններից է: - Ամեն ազգի հասկացողություն իր ուրույն կենսաբանական անհրաժեշտությունն ունի: Այն նպաստում է նրա, հատկապես նրա, կենսականությանը, լինելությանն ու հավերժումին: Մի ազգի հասկացողությունը մեկ այլ ազգի համար պիտանի չէ, ավելին՝ վտանգավոր է, եթե նա դա իր հասկա-ցողության համակարգությունով չի անցկացնում, չի իմաստավորում, դրանում իր համար պիտանին ու անպիտանը չի առանձնացնում: Այդ երե-ւույթը ժողովրդական իմաստությունը բնութագրելով որպես «խելքն առնել»՝ ավելացնում է. «Երբ մեկի խելքն առնում են, սա վատը լավ է հա-մարում, լավը՝ վատ»: Այլասերված հայի այդ հինավուրց հասկացութային ախտաբանություններից մեկը նկատի ունենալով (որը հատուկ է նաեւ մեր օրերի հային)՝ Պարույր Սեւակը գրում է. «Խաբվում ես հաճախ հուդայող պաչից./ Շոյված խոսքերից կեղծավոր բիճի՝/ Կյանքից ես զրկում ուղղամիտ լաճիդ./ Դրախտի հույզով՝/ Զըրկվում ես նաեւ/ Քեզ կերակրող խոփից ու մաճից./ Ու չես տարբերում/ պանիրը՝ գաջից./ Հառաճը/ հա-չից, / Ծաղիկը՝ դաջից...»: Այդ նույն ախտաբանությամբ էր ժամանակին Նարեկացին բացատրում նաեւ իր ժամանակակից Հայաստանի՝ «լավերի լքումը» եւ «վատերի իշխումը»: - Ազգը ազգ է իր մեծերով: Եվ ազգի ամեն մի անհատ իր հասկացողությունը պարզում է իր մեծերի (նախկին կամ ներկա) հասկացողություննե-րով: Բայց մեր օրերի «նոր» հայերի համար հոգեւոր արթնության այդ տարրական կանոնը գոյություն չունի. նա դիմում է օտար ամեն մի ստա-հակի, բայց ոչ երբեք իր ազգի մեծերին: Նա օտար ամեն մի գարշահոտ մեռելով իրեն ապրեցնում է, բայց ոչ երբեք իր մեծ մեռելներով, նրա համար Հայկ Նահապետը, Տիգրան Մեծը, Նարեկացին, Չարենցը, Թումանյանը... արդեն չկան, թանգարանային արժեք են լոկ: Բայց կան Նոյը, Աբրահամը, Պողոսը, Պետրոսը, Գրիգորիսը եւ այլք...- Թվում է, թե մերօրյա «նոր» հայը լրիվ զուրկ է հասկացողությունից եւ նրա ողջ ապրած կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ զուտ կիկոսաբա-նություն: Բայց ոչ՝ նա, այնուամենայնիվ, ունի ինչ-որ «հասկացողություն»: Օրինակ՝‘ - Թվում է, թե նրա սիրելի «հաց տուր մեզ հանապազօր»՝ մուրացկական կյանքի սկզբունքը դեմ է ամեն մի բնական, անգամ կենդանիներին ու ե-րեխաներին հատուկ հասկացողությանը (վերջիններս իրենց «հացը» ձեռք բերելու համար ինչ-որ ջանք թափում են). բայց ոչ՝ նա իր այդ սկզբունքով իր «կենաց» հացը դիմացինի (անշուշտ, ոչ Աստծո) մեջ խղճմտանք առաջացնելով կամ «Աստծո» միջոցով նրան վախեցնելով վաստակում է (օ-րինակ՝ ինչպես են այսօր Հայաստանյայց եկեղեցին եւ պետությունը գոյատեւում, եթե ոչ իրենց «հաց տուր մեզ հանապազօր»-ով): - Նույնը «նոր» հայի մյուս կենսափիլիսոփայական սկզբունքի՝ «հեռու պահիր մեզ փորձությունից»-ի հետ կապված (պատկերացնու՞մ եք, այդ սկզբունքը մտցվել է անգամ բանակ՝ փորձության մեծ ասպարեզ...). նա գիտի, որ իր այդ «կենաց սկզբունքով» իր կենսաբանական գոյությունն է ապահովելու, բուն փորձության պահին կաշին է փրկելու՝ շատ-շատերին փորձանքների մեջ գցելով: - «Նոր» հայի «հավատքային» մյուս կարեւոր սկզբունքը «սիրիր թշնամուդ»-ն է կամ դրա նման՝ «երբ մի երեսիդ ապտակում են, մյուսը դեմ տուր»-ը: Թվում է՝ այս սկզբունքն էլ ոչ մի առողջ մարդկային հասկացողության հետ կապ չունի, եւ «նոր» հայը այսօր դա գիտակցելով՝ այդ մա-սին ոչ միշտ է բացեիբաց արտահայտվում: Բայց ոչ՝ նա իր ուրույն հասկացողությունն էլ ունի. այսօր այդ մասին բացեիբաց չի ասում, բայց վաղը, մյուս օրը, երբ «կատուն» արթնանա, թշնամու վտանգը դեմ առ դեմ լինի, այդ ժամանակ նրա «անձդ փրկիր»-ի կենսափիլիսոփայությու-նը նրան կհուշի՝ հիշելու իր հավատքային այդ կարգախոսը...
Սերգեյ ՄանուկյանԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ
* Նկատի ունեմ այն, որ մերօրյա շատ «նոր» հայեր իրենց երեկ հպարտորեն կոմունիստ էին համարում, իսկ Մարքսին ու նրա պեսներին էլ՝ իրենց հոգեւոր հայրը:
«Լուսանցք» թիվ 9 (185), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Կովկասը վերաբաժանման եզրին. Արցախի խնդիրը կարող է ռազմա-քաղաքական հաղթաթուղթ լինել


Գրել է Լուսանցք   
12-03-2011
Կովկասը վերաբաժանման եզրի՞նԱրցախի խնդիրը կարող է ռազմաքաղաքական հաղթաթուղթ լինել
Արցախյան խնդիրը մերթընդմերթ դառնում է միջազգային այս կամ այն տարածաշրջանային վերհառնող ծրագրի մի մասնիկ եւ, կամա թե ակամա, սկս-վում է հիմնախնդրի վերաքննարկումը, որը «համեմվում» է ադրբեջանական ռազմատենչ հայտարարություններով:ՌԴ ՊՆ հանրային խորհրդի անդամ Իգոր Կորոտչենկոն այդ առիթով վերջերս ասել է. «Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի բանակները սովետական բանակի պատճեն են՝ վերջինիս լավագույն ավանդույթներով... Հայկական զինված ուժերը մոտավորապես այնպիսին են, ինչպիսիք Գերմանիայում սովետական զորախմբերն են եղել, որոնցից բոլորը վախեցել են, քանզի վերջիններս միշտ մարտական բարձր պատրաստվածության մեջ են եղել»: Նաեւ հատուկ շեշտել է, թե նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ ամենամարտունակ բանակներից է հայկական բանակը: Ռուս փորձագետի խոս-քերով՝ «Ադրբեջանի զինված ուժերը մարտական ու բարոյական հատկանիշներով զիջում են հայկականին... Հայաստանը լավ բանակ ունի, այդպիսին են նաեւ Ղազախստանի ու Բելառուսի զինված ուժերը»:
Մեկնաբանելով ադրբեջանական ռազմական բյուջեի աճը, Ի. Կորոտչենկոն շեշտել է, թե մարտական ու բարոյական հատկանիշներով, այնուամենայնիվ, ադրբեջանական զինված ուժերը զիջում են հայերին: «Տեխնիկապես ադրբեջանական կողմը ավելի լավ է զինված, ինչը ֆորմալ ցուցանիշ է ու կա-րող է Բաքվին ստիպել գնալ հակամարտության ռազմական ճանապարհով լուծմանը, սակայն իրական ռազմական ներուժը պարզ կլինի միայն պատերազ-մի ժամանակ...»:Երբ ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնական այցով Ավստրիայում էր, հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ ու քննարկել ԵԱՀԿ գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր: Նախարարը կարեւորել է ԵԱՀԿ դերը Եվրոպայում անվտանգության եւ համագործակ-ցության ապահովման գործում, ուստի ՀՀ-ն կշարունակի գործուն մասնակցությունը կազմակերպության գործունեության բոլոր հարթութ-յուններում: Գլխավոր քարտուղարի խնդրանքով ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վեր-ջին զարգացումները: «Մինչ Հայաստանը խոսում է խաղաղության մասին, Ադրբեջանը պատերազմ է քարոզում, մինչ մենք առաջարկում ենք համաձայնության գալ ուժի չկիրառման մասին, Ադրբեջանը հրաժարվում է այդ առաջարկից եւ պարծենում իր ռազմական բյուջեի ավելացումով: Մինչ միջազգային հանրությունը կոչ է անում ամրապնդել զինադադարը եւ դուրս բերել դիպուկահարներին շփման գծից, Ադրբեջանը շաբաթա-կան հարյուրավոր անգամ խախտում է զինադադարը եւ սադրանքներ կազմակերպում շփման գծում: Միջազգային հանրությունը հայտարարում է, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, իսկ Ադրբեջանն ասում է, որ խաղաղ կարգավորումը չի նշանակում ուժի չկիրառում»: Է. Նալբանդյանը հավելել է, որ Երեւանը կոչ է անում միջազգային կազմակերպություններին եւ այլ երկրներին աջակցել Մինսկի խմբի համանախագահների քայլերին՝ սատարել բանակցությունների շարունակմանը միջազգային հանրության մանդատն ունեցող ձեւաչափով՝ փոխզիջումային լու-ծումներ գտնելու համար: Իսկ Ադրբեջանը Հայաստանի դեմ դիրքորոշում որդեգրելու կոչ է անում բոլորին՝ փաստորեն հանդես գալով համանա-խագահների մոտեցումներին հակառակ, փորձում է բանակցությունները տեղափոխել այլ ձեւաչափեր՝ դրանով վնասելով կարգավորման գործընթա-ցին:Երեւանն ընդունել է հունիսին Սանկտ-Պետերբուրգում, հոկտեմբերին Աստրախանում եւ դեկտեմբերին Մոսկվայում ներկայացված նորացված առա-ջարկները՝ որպես դեպի կարգավորում տանող բանակցությունների հիմք: Դա նշանակում է, որ Երեւանի դիրքորոշումը համահունչ է միջազգա-յին հանրության դիրքորոշմանը: Իսկ Բաքուն շարունակաբար նորանոր փոփոխություններ է առաջարկում մի շարք հարցերի վերաբերյալ, ո-րոնց շուրջ արդեն բավական ժամանակ առաջ փոխըմբռնում էր ձեւավորված: Եվ զարմանալի է, որ իր այդ քայլերը փորձում է քողարկել՝ մեղադրե-լով ՀՀ-ին ձեռք բերված համաձայնեցված տարրերը խմբագրելու ցանկության մեջ, մինչդեռ իրականում հակառակն է: Միջազգային հանրութ-յունն սպասում է Ադրբեջանից մեկ հստակ պատասխան՝ արդյո՞ք նա ընդունում է այսօր սեղանին դրված առաջարկները: Արցախյան խնդրի քննարկումներից այլեւս դուրս չեն մնում նաեւ հայերի անվտանգության խնդիրները: Հայերի անվտանգությունը որեւէ կերպ չի կարող ապահովված լինել Բաքվի գերիշխանության ներքո, եւ այս ամենն ապացուցված է Սումգայիթի, Բաքվի, լեռնային եւ դաշտային Ար-ցախների եւ այլ տեղերում կատարված ոճրագործություններով:1988թ. փետրվարի 28-ին սկսված եւ Ադրբեջանում 2 տարի շարունակված ցեղասպանության հետեւանքով եւս մեկ անգամ փաստվեց այն անհերքելի ճշմարտությունը, որ այդ երկրի հայ բնակչության՝ ներառյալ ԼՂ-ի (ԼՂԻՄ-ի) մեծամասնությունը կազմող հայերի անվտանգությունը ո-րեւէ կերպ չի կարող ապահովված լինել Բաքվի գերիշխանության ներքո: Այս մասին ահազանգում են բոլոր հայկական (նաեւ՝ օտար) կազմակերպութ-յունները, հատկապես՝ հարյուր հազարավոր փախստականներն ու ցեղասպանության ենթարկվածների հարազատները: Միջազգային իրավունքի մասնագետ Անդրեաս Ղուկասյանը «Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում գործող հիմնական հայեցակարգերի քննադատական վերլուծություն» վերտառությամբ զեկույցում գլխավորապես անդրադարձել է ԽՍՀՄ օրենսդրությանն ու անկախ պետության չափո-րոշիչներին ԼՂՀ հռչակման համապատասխանության թեզերին՝ ներկայացնելով նաեւ ԼՂՀ ձեւավորման վերաբերյալ Ադրբեջանում գոյութ-յուն ունեցող քաղաքական-իրավական հայեցակարգերը, մասնավորապես՝ ՀՀ կողմից իբր իրագործված ագրեսիայի եւ օկուպացիայի պնդումների համատեքստում: Ներկայացվել է ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ-ի որդեգրած հայեցակարգը, մարդու իրավունքների հարգման, հակամարտության կարգավորման համար ուժի եւ դրա կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքների անտեսումը, ինչպեսեւ հակամարտության կարգավորման «Մադրիդյան սկզբունքների» քայքայիչ ներուժը: Եվրոպական երկրներում, Ռուսաստանում, անգամ ԱՄՆ-ում՝ Ադրբեջանի դեսպանատների առաջ նույնպես բողոքի ցույցեր եղան ադրբեջանական վայրա-գությունների դատապարտման համար, հատկապես՝ ի հիշատակ Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի: Հետզհետե նորից կարեւորվում է Ադրբեջանում եւ ԼՂԻՄ-ում հայերի զանգվածային ջարդերը որպես ցեղասպանություն ճանաչելը, քանզի Բաքուն ընդհանուր հակաքարոզչությամբ է զբաղված, ինչը փորձում է ճշմարտություն ներկայացնել: «Աբսուրդն այն է, որ Ադրբեջանը նաեւ Խոջալուի դեպքերը ներկայացնում է որպես Ադրբեջանի ժողովրդի ցեղասպանություն: Այս ամենը միֆ է»,- ասել է «Ադրբեջանահայերի ա-սամբլեայի» նախագահ Գրիգորի Այվազյանը: Նա էլ կարեւոր է համարել 1988-1992թթ. ընթացքում Ադրբեջանի իշխանության կողմից հայ բնակչության նկատմամբ իրագործած ոճրագործությունը որպես ցեղասպանություն որակելը: «Մեր համայնքը չի կորցրել իր հույսը, որ նման օրինագծերը վաղ թե ուշ կընդունի ԱԺ-ն: Նախքան միջազգային հանրությանը խնդրելը, մեր պետությունը պետք է Ադրբեջանում տեղի ունեցած դեպքերը պաշտոնապես ճանաչի որպես ցեղասպանություն. աղերսներով խոսելու ժամանակը վաղուց անցել է, պետք է անցնենք հակահար-ձակման: Պետք է նախաձեռնողական քաղաքականությամբ հանդես գանք»: Այս հարցը հրատապ է այլեւս, քանզի պատերազմական կոչերը Բաքվից չեն դադա-րում:«Ես թերահավատորեն եմ վերաբերվում ԼՂ-ում լայնամասշտաբ պատերազմի վերսկսման մասին կանխատեսումներին,- հայտնել է ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը,- ռազմական գործողությունների վերսկսման հարցում մի շարք հակասություններ կան: Չեմ կարծում, որ դրանք կարող են հանկարծակի վերսկսվել, ասենք՝ որեւէ միջադեպի արդյունքում: Պատերազմի սկիզբը քաղաքական որոշում է պահանջում, իսկ ադրբեջանական իշխանությունները քիչ հավանական է, որ կգնան դրան»: Վ. Կազիմիրովն ասել է, որ Ադրբեջանի իշխանությունների յուրաքանչ-յուր քայլին պետք է խիստ պատասխան տրվի, իսկ հակամարտությանը ԵԱՀԿ-ն թույլ ու պասիվ մոտեցում է ցուցաբերում: Համապատկերում հիշեցնենք, որ ՀՀ նախագահը օրերս Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ՌԴ նախագահին: Իսկ Սոչիում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: ՌԴ նախագահի հրավերով ԼՂ-ի հակամարտության կարգավորման շուրջ անց-կացվող հերթական բանակցությունների ժամանակ զրուցակիցները մտքեր են փոխանակել անցյալ տարի Աստրախանում ընդունված համատեղ հայտարա-րության իրականացման ընթացքի վերաբերյալ: Եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. «...Քննարկելով 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում ընդունված եռակողմ հայտարարության գործնական կիրառման հարցերը՝ նախագահները, ի լրումն դրանում նախատեսված միջոցառումների, պայմանավորվեցին վստահության հետագա ամրապնդման հե-տեւյալ քայլերի մասին. 1. Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը: 2. Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»:Երեւան վերադառնալուց առաջ ՀՀ նախագահը Սոչիի օդանավակայանի սրահներից մեկում հանդիպել է նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպո-վին (ՌԴ), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ): Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացու-ցիչ Անջեյ Կասպրշիկն ու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:Վերջերս առավել հաճախ է արծարծվում Կովկասում նոր պետությունների առաջացման հեռանկարը: ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացու-ցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը մեկնաբանել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի վերջերս բարձրաձայնած «Միացյալ Կովկասի» ստեղծման գաղափարը: Նա ասել է. «Ինչ վերաբերում է Վրաստանի նախագահի հայտարարությանը, դժվարանում եմ ասել՝ ինչ է նկատի ունեցել նա: Եթե խոս-քը տարածաշրջանում նոր ինքնիշխան պետությունների՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի ստեղծման իրողությունը ներառող փոխադարձ համագործակցության մասին է, ապա միջազգային սուբյեկտների միջեւ համագործակցություն հաստատող փորձերը հիմնավորված են» եւ հավե-լել է, թե նշյալ պարագայում ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչքանով Վրաստանի իշխանությունները կընդունեն ստեղծված իրողութ-յուններն ու նորմալ հարաբերություններ կհաստատեն բոլոր հարեւանների հետ: Կարծում ենք՝ պաշտոնական Երեւանը պետք է արագացնի Արցախի անկախության ճանաչման հարցը, քանզի միայն Երեւանի ճանաչումից հետո Մոսկվան կարող է գնալ համանման քայլի: Խոսվում էր նաեւ Կիպրոսի կողմից Արցախի անկախության ճանաչման մասին, ինչը կարող է երկարաձգվել հու-նական կողմի պատճառաբանություններով:Կովկասում «ճանաչումների» շղթան կարող է երկարել, քանզի Վրաստանն ու Ճապոնիան միավորվել են՝ Ռուսաստանին «օկուպանտ» ճանաչելու հար-ցում: Այդ պետություններն էլ տարածքային խնդիրներ ունեն ՌԴ հետ, եւ Վրաստանի խորհրդարանն առաջիկայում պատրաստվում է բանաձեւ ընդու-նել «Կուրիլյան կղզիների օկուպացիայի մասով» եւ հույս ունի, որ Ճապոնիան էլ կպատասխանի նրան նույն կերպ՝ ընդունելով պատասխան բանաձեւ «Հարավային Օսիայի եւ Աբխազիայի օկուպացիայի մասով»: Այդ հարցը քննարկվել է Թբիլիսիում՝ Ճապոնիայի դեսպանի հետ:Չի բացառվում, որ բացի Աբխազիայից, Հարավային Օսիայից եւ Արցախից՝ եւս նոր փոքր պետություններ առաջանան Կովկասում: Իրանական կայ-քերը գրում են, որ Ադրբեջանում ապրող հազարավոր ազգային փոքրամասնություններ բռնությունների են ենթարկվում իշխանություն-ների կողմից: Բաքուն, Իսրայելի հովանավորությամբ, մշտապես ճնշումների եւ բռնությունների է ենթարկում Ադրբեջանում ապրող հա-զարավոր թալիշների, եւ բացի այդ, Ադրբեջանի հարավային՝ թալիշաբնակ բնակավայրերից իսրայելական ու ամերիկյան հետախուզական ծառայութ-յուններն իրականացնում են հակաիրանական եւ հակաթալիշական հետախուզական գործունեություն.- հայտարարել է թալիշ քաղաքական գործիչ Ֆախ-րեդդին Աբբաս Զադեն: Պաշտոնական Բաքվի ճնշումների հետեւանքով թալիշները ծանր կացության մեջ են: 2010թ. թալիշ ազգային գործիչ Գումա-տովը նամակ է ուղարկել Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիին՝ խնդրելով օգնել թալիշներին, որպեսզի Ադրբեջանի իշխանություն-ների կողմից ճնշումների եւ ձուլման չենթարկվեն: Թալիշները տարածաշրջանի իրանալեզու ցեղերից են, որոնք դավանում են իսլամի շիա ուղղությունը: Ադրբեջանի ղեկավարությունը երկրում ապրող էթնիկական խմբերի նկատմամբ վարում է ձուլման քաղաքականություն, ինչպես նախկինում, եւ եթե 1993թ. թալիշները կազմում էին Ադրբեջանի բնակչության 3.3%-ը, ապա 1999թ. այն արդեն իջել էր մինչեւ 1%: Թալիշները 1993թ. Ադրբեջանի 7 շրջաններում հռչակեցին Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետութ-յունը, սակայն Ադրբեջանը չճանաչեց նրանց ինքնավարությունը եւ ռազմական ճնշումների դիմեց...…Հիմա չի բացառվում, որ թալիշները, նաեւ լեզգիները Իրանի եւ Ռուսաստանի ջանքերով ստեղծեն Թալիշստան եւ Լեզգիստան: Այս դեպ-քում ինչու չէ. կարող են առաջանալ (ժամանակավոր՝ մինչ ՀՀ հետ միանալը) Նախիջեւան եւ Ջավախք պետությունները եւս...Եթե Ռուսաստանն ու Իրանը փորձեն Կովկասը դարձնել 7 պետությունների տարածաշրջան (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Աբխազիա, Հարավային Օսիա, Թալիշստան եւ Լեզգիստան), ապա ինչու՞ այն չի կարող լինել ասենք՝ 10 պետությունների տարածաշրջան, նշյալներին ավելացրած Արցախը, Նա-խիջեւանն ու Ջավախքը: Իրանում արդեն բազմաթիվ բողոքի ցույցեր են լինում Ադրբեջանի դեսպանության առջեւ, տարբեր առիթներով: Դրանք եւ քաղաքական բնույ-թի են եւ կրոնական: Օրինակ, վերջերս էլ Իրանում ապրող ադրբեջանցի կանայք բողոքի ցույց են կազմակերպել Ադրբեջանի դեսպանության առ-ջեւ՝ պահանջելով վերացնել դպրոցներում հեջաբի արգելման մասին որոշումը: Ցույցի ժամանակ ադրբեջանցի կանայք վանկարկել են «Մահ Ամե-րիկային», «Մահ Իսրայելին» եւ «Հարգեք մեր համոզմունքները» կարգախոսները: Իրանցի աշակերտներն ու ուսանողներն էլ Ադրբեջանի ա-ռաջին տիկին Մեհիբան Ալիեւային ուղղված նամակի հետ միասին Ադրբեջանի հյուպատոսարան էին հանձնել նաեւ նամազ անելու համար նախա-տեսված քող:Իրանցի բարձրաստիճան հոգեւորականը սպառնացել է Ադրբեջանի իշխանությունների դեմ ուրացության հրաման արձակել... Իրանցի մեկ այլ հոգեւորական այաթոլլահ Մաքարեմ Շիրազին վերջերս ֆեթվա էր արձակել, որտեղ նշել էր, որ Ադրբեջանի կրթության նախարարը, խախտելով սահ-մանադրությունը, հրաման է արձակել, ըստ որի՝ արգելվում է դպրոցներում հեջաբ կրել, որն էլ հարուցել է բազմաթիվ մարդկանց դժգոհութ-յունը: Եվս մի ֆեթվա է արձակել՝ Ադրբեջանում շիական մզկիթների արգելման վերաբերյալ, որտեղ Ադրբեջանի ղեկավարությանը ասվել էր. «Այժմ հստակ հայտարարում ենք, որ եթե Ադրբեջանում շարունակվի մզկիթների քանդման գործընթացը, պայքարի հրաման կարձակենք, եւ այն ան-ձը, որը պայքարի ընթացքում կզոհվի, «շահիդ» կդառնա: Հրաման արձակելու պարագայում Ադրբեջանում իրավիճակը անկայուն կդառնա: Ադրբեջանի իշխանությունները պետք է իմանան, որ շիաները յուրաքանչյուր հրաման արձակելուն պես պատրաստ են այն կատարել»: Իրանցի հոգեւորական Զեյն-օլ Աբեդին Ղորբանին էլ, դիմելով Ադրբեջանի նախագահ Իլահամ Ալիեւին, հայտարարել էր. «Ես Ձեզ վերջնագիր եմ ներկայացնում, այնպես մի արեք, որ Մուհամմադ Ռեզա շահի եւ Սադամ Հուսեյնի պես պատմության աղբանոցն ընկնեք»: Այսպես այս գործընթացը կարող է իսկապես վերածվել տարածքային խնդիրների, քանզի ոչ միայն Թալիշստանի հարցը կընդգրկվի օրակարգում, այլեւ՝ հակառակ պահանջներ կառաջադրվեն, քանզի Ադրբեջանը տարածքային սին պահանջներ ունի Իրանից...Այսպիսի ծավալումների դեպքում Կովկասի խնդիրը կդառնա առավել առաջնային, քան՝ Մերձավոր Արեւելքինը...Նշենք նաեւ, որ այս ամենն անդրադառնում է Ադրբեջանի ներքին կյանքին եւս: Ներիշխանական 2 թեւերի միջեւ ակնհայտ բախում է սկսվել: Նախագահ Ալիեւի «հակակոռուպցիոն շոուն» իշխանության ներսում հակասությունների էլ ավելի շիկացման պատճառ է դարձել: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւի եւ արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի միջեւ դիմակայությունը գա-գաթնակետին է հասել: Այն, որ այդ դիմակայությունը ծագել է նշյալ անձանց միջեւ, պատահական չէ, քանի որ նրանցից յուրաքանչյուրն Ա-լիեւից հետո իրեն է համարում Ադրբեջանի 2-րդ մարդը: Իսկ Ալիեւը «հակակոռուպցիոն շոու»-ն դեռ շարունակում է: «Դրա պատճառն այն է, որ արաբական երկրներում ընթացող հեղաշրջումները Ադրբեջան թափանցելու մեծ հավանականությունից անհանգստացած Ալիեւը իրավի-ճակից դուրս գալու գործը հանձնարարել է կեղծարարության եւ քաղաքական շոուների վարպետ Ռ. Մեհտիեւին: Օգտվելով իրեն ընձեռված հնարավո-րությունից՝ Ռ. Մեհտիեւը ցանկանում է շարքից հանել իր գլխավոր մրցակից Ք. Հեյդարովին եւ, քննադատության թիրախ դարձնելով «արտա-կարգ նախարարի» վերահսկողության տակ գտնվող կառույցները, արդեն սկսել է հարվածներ հասցնել նրան»,- գրում են ադրբեջանական զլմ-ները եւ համոզմունք հայտնում, որ «որպես իշխանության 2 թեւերի միջեւ սկսված պատերազմի արդյունք, մոտ ժամանակում իշխանության ներ-սում լուրջ իրարանցում է սկսվելու»...Բաքվի դիրքերը կարող են թուլանալ ոչ միայն ներքին խժդժություններից, այլեւ՝ Թուրքիայի վիճակից: Անկարան այլեւս անվերահսկելի է համարվում Արեւմուտքի գործընկերների կողմից, եւ դա արդեն նկատելի է: Անգամ Իսրայելն է պարբերաբար խնդիրներ առաջացնում: Վերջերս Թուրքիայում ժամանակավորապես փակվել էր Անկարայում (նաեւ՝ Բաքվում) գտնվող Իսրայելի դեսպանատունն ու Ստամբուլում գտնվող հյուպատո-սարանը: Պաշտոնական Երուսաղեմն անվտանգության նկատառումներով աշխարհի մի շարք երկրներում իր դիվանագիտական առաքելությունները ժա-մանակավորապես դադարեցնելու որոշում էր կայացրել: Ըստ թուրքական զլմ-ների՝ հնարավոր վտանգն Իսրայելի քաղաքացիների համար կապվում է «Հեզբալլահ» ռազմական խմբավորման առաջնորդներից մեկի՝ Իմադ Մուղնիեի սպանության 3-րդ տարելիցի հետ, բայց կարծիք կա, որ սա նա-խազգուշական քայլ է... Ինչեւէ, թյուրքական երկրները փորձում են գոնե ցուցադրաբար միասին հանդես գալ: Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմավարական ուսումնասի-րությունների կենտրոնների միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվել: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Բյուլենտ Արասի խոսքերով՝ Թուրքիան ցանկանում է հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորում, սակայն ռազմական գոր-ծողությունների սկսման դեպքում կարող է Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել: Նա ընդգծել է, թե «Թուրքիան շարունակում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար ջանքեր ներդնել... Անկարան ղարաբաղյան հարցում երբեք ոչ մի քայլ չի անի ի հակակ-շիռ ադրբեջանական դիրքորոշման»: Հակառակ այս ամենին, Հայաստանի եւ Իրանի հարաբերություններն են առանց ցուցադրականության լավանում: Հայ-իրանական բազմաբովանդակ փոխ-գործակցության շրջանակներում օրերս քննարկվեցին նաեւ երկկողմ առեւտրատնտեսական բնագավառի հարցերն ու մասնավորապես՝ էներգետիկայի ու տրանսպորտի բնագավառների ծրագրերի իրականացման ընթացքը: Երկուստեք կարեւորվում է հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարա-ծաշրջանային նշանակություն ունեցող խնդիրների համատեղ քննարկումը եւս: Տարածաշրջանային ծավալումներին կարող է նպաստել նաեւ Իրա-նի միջուկային ծրագիրը: Այս առումով ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է, թե ատոմային ռումբի ստեղծումը հակասում է իսլամի սկզբունքներին եւ Իրանը հավատարիմ է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի սկզբունքներին: «Արեւմուտքը մեկ հայտարարում է, որ Իրանը 1 տարի հետո միջուկային զենք կունենա, այնուհետեւ հայտարարում է, թե 2 կամ 3: Այդ ամենն արվում է, որպեսզի վախեցնեն տարածաշրջանի երկր-ներին»,- նշել է Սալեհին, ով մինչ ԱԳ նախարարի պաշտոնի նշանակվելը ղեկավարում էր Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը:Դառնանք Արցախի խնդրին: Միջազգային ճգնաժամային խումբն իր հերթին նոր ճգնաժամային իրավիճակ է փորձում ստեղծել: ԼՂՀ ԱԳՆ-ն ու-սումնասիրել է այդ խմբի «Հայաստան եւ Ադրբեջան. կանխելով պատերազմը» զեկույցը եւ եկել եզրահանգման, որ «այն գրվել է բացառապես նպա-տակ ունենալով համոզել Հայաստանին «մեղմացնել» դիրքորոշումը բանակցային գործընթացում, մասնավորապես, ԼՂ-ի վերջնական կարգավիճակի հարցում»:ԼՂ-ի հիմնախնդրին նորից անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ֆիլիպ Գորդոնը. «ԼՂ-ի խնդրի կարգավորման խնդրում ԱՄՆ-ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մակարդակով համագործակցում է Ռուսաստանի հետ», բայց  ԱՄՆ-ն չի կարծում, թե ՌԴ-ն այդ հարցում գերակայութ-յուն ունի: Իսկ թե արաբական ժողովրդական շարժումներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Ադրբեջանի վրա, Ֆ. Գորդոնը նախընտրել է չպատասխանել...Մինչ աշխարհը Արցախի հարցն է որոշում, պաշտոնական Ստեփանակերտը ամրապնդում է իր դիրքերը: Արցախի նախագահ Բակո Սահակյանը Փարիզում Ֆրանսիայի հայության ներկայացուցիչների հետ քննարկել է հայրենիք-սփյուռք, ինչպես նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքակա-նությանը վերաբերող հարցեր: Բ. Սահակյանը Արցախի շենացման գործում սփյուռքահայ տարբեր կազմակերպությունների ակտիվ մասնակցութ-յունը համարել է կարեւոր եւ պահանջված նաեւ ներհայկական կապերի ամրապնդման տեսանկյունից: ԼՂՀ նախագահը Ֆրանսիայի Ազգային ժողո-վում հանդիպել է մի խումբ պատգամավորների եւ բարձր է գնահատել Ֆրանսիայի ԱԺ դերակատարությունը մեր երկու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման ու խորացման գործում, երախտագիտություն հայտնել Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկա-մական խմբին ու նրա նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին՝ «Արցախյան հիմնախնդիրը օբյեկտիվորեն ներկայացնելու, Եվրոպայում Արցախի ճանա-չելիությանը նպաստելու եւ Մեծ Եղեռնի ճանաչմանն ուղղված հետեւողական ջանքերի համար»: Հանդիպմանն արծարծվել է Արցախի ներքին ու արտաքին կյանքին, տարածաշրջանային քաղաքականությանը եւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:Այսպես Երեւանն ու Ստեփանակերտը պետք է համատեղ քայլերով բանակցությունների սեղանի մոտ վերստին բերեն ԼՂՀ իշխանություններին, եւ հակամարտությունը Հայաստան-Ադրբեջան ձեւակերպումից պետք է դառնա Արցախ-Ադրբեջան հակամարտություն, այն էլ՝ միայն միջազգային հանրության համար: Իսկ մեզ համար հարցը վաղուց լուծված է...
Արամ Ավետյան
* * *ՀՀ ՊՆ-ում կայացել է նաեւ ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը, որին մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՊՆ Սեյրան Օհանյանը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, զինդատախազ Գեւորգ Կոստանյանը, բարձրագույն սպայակազմի ներակայացուցիչներ:Օպերատիվ հավաքը նպատակ ուներ բարձրացնել եւ կատարելագործել օպերատիվ շտաբների սպաների գիտելիքները ռազմավարության եւ օպերատիվ ար-վեստի բնագավառներում:Սեյրան Օհանյանը պայքար է սկսել նաեւ կոռուպցիայի դեմ: Նրա հրամանով՝ անցյալ տարի աշնանը զորակոչից առողջական խնդիրներով ազատված բոլոր անձինք պետք է անցնեն կրկնակի բժշկական քննություն: Այս որոշումը կայացվել է բժշկական հանձնաժողովի կողմից ապօրինութ-յուններ արձանագրած մի քանի ծնողների բողոքները լսելուց հետո: Երեւանի մի շարք շրջաններում կրկնակի բուժզննության արդյուն-քում բազմաթիվ ապօրինություններ են ի հայտ եկել:Հարկ է խաղաղ վիճակում էլ պատրաստ լինել պատերազմի, պետք է կանոնավորել բանակի (նաեւ մեր հանրության) բորոյա-հոգեբանական մթնոլորտը, քանզի պատերազմում միայն բանակով՝ ուժով չեն հաղթում…
«Լուսանցք» թիվ 9 (185), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում