Thursday, January 13, 2011

21 տարի առաջ հունվարի 13-ից Բաքվում սկսվեցին հայերի ջարդերը


21 տարի առաջ հունվարի 13-ից Բաքվում սկսվեցին հայերի ջարդերը
Ուղիղ 21 տարի առաջ' 1990 թ. հունվարի 13-ին, Բաքվում սկսվեց հայերի ջարդը, որը տևեց մեկ շաբաթ: Այն դադարեցվեց զանգվածային ջարդերի միայն յոթերորդ օրը' քաղաք խորհրդային զորքեր մտցնելուց հետո:
Բաքվի դեպքերը, որոնց զոհ գնաց շուրջ 300 մարդ, փաստորեն Ադրբեջանի իշխանությունների պատասխանն էր ազգային ինքնորոշման համար մղվող Ղարաբաղի (էթնիկ հայկական տարածք, որը հանձնվել էր Ադրբեջանին, երբ Ստալինի ռեժիմի ժամանակ վերագծվել էին սահմանները) հայերի ազգային-ազատագրական շարժմանը:
Մինչև օրս զոհված հայերի ստույգ թիվը հայտնի չէ, քանի որ հատուկ վիճակագրություն չի արվել կոտորածների ժամանակ:
Մի քանի օրվա ընթացքում Բաքվում հայ չմնաց, թեև այնտեղ բնակվում էր 250 000 հայ: Նրանք փախչում էին' թողնելով ամեն ինչ և ապաստան գտնելով Վրաստանում, Ռուսաստանում, Հայաստանում:
Կոտորածներից մեկ օր առաջ Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման պահանջը անխուսափելիորեն հարցականի տակ կդնի Բաքվի 250 000 հայերի ճակատագիրը»:
Մեկ շաբաթ անց խորհրդային զորքերը գեներալ Ալեքսանդր Լեբեդի հրամանատարությամբ գրոհեցին Բաքուն և փաստորեն փրկեցին մնացած հայերին: Հայերին լաստանավով ուղարկեցին Թուրքմենստանի Կրասնովոդսկ նավահանգիստ (ներկայիս' Թուրքմենբաշի):
Միջազգային հանրությունը մինչ օրս չի դատապարտել Բաքվի հայերի սպանդը:
7or.am

No comments:

Post a Comment