Մայիս 20, 2011թ. 15:19       
 Ջավախքում  հայկական հյուպատոսարանի բացման բանակցությունների մասին ՀՀ  Արտգործնախարարության նախաձեռնությունը չափազանց ուրախալի փաստ է: Նշենք,  որ Ջավախքում հյուպատոսարանի բացման առաջարկով ՀՀ-ն հանդես էր եկել դեռևս  2002 թ., երբ նույն տարվա սեպտեմբերի 25-ին Սամցխե-Ջավախքում Վրաստանի  Նախագահի լիազոր-ներկայացուցիչ (նահանգապետ) Թեյմուրազ Մոսիաշվիլու  գլխավորած պատվիրակության ՀՀ այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանի  կողմից առաջարկվեց համատեղ ծրագրերի ընթացքին ավելի մոտիկից հետևելու  նպատակով Ջավախքում բացել ՀՀ հյուպատոսարան: Վրաստանն այս առաջարկի  նկատմամբ ցուցաբերեց կոշտ դիրքորոշում, իսկ վրացական մամուլն այս  կապակցությամբ հանդես եկավ խիստ քննադատական հոդվածներով: Ավելացնենք նաև,  որ հարևան Ադրբեջանը Վրաստանում ադրբեջանական հյուպատոսարանի բացման մասին  հայտարարություններով հանդես է եկել դեռևս 1994 թ., երբ Վրաստանում գտնվող  «Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչ Մ. Մուրշուդզադեն հայտարարեց այդ  մասին:
Ջավախքում  հայկական հյուպատոսարանի բացման բանակցությունների մասին ՀՀ  Արտգործնախարարության նախաձեռնությունը չափազանց ուրախալի փաստ է: Նշենք,  որ Ջավախքում հյուպատոսարանի բացման առաջարկով ՀՀ-ն հանդես էր եկել դեռևս  2002 թ., երբ նույն տարվա սեպտեմբերի 25-ին Սամցխե-Ջավախքում Վրաստանի  Նախագահի լիազոր-ներկայացուցիչ (նահանգապետ) Թեյմուրազ Մոսիաշվիլու  գլխավորած պատվիրակության ՀՀ այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանի  կողմից առաջարկվեց համատեղ ծրագրերի ընթացքին ավելի մոտիկից հետևելու  նպատակով Ջավախքում բացել ՀՀ հյուպատոսարան: Վրաստանն այս առաջարկի  նկատմամբ ցուցաբերեց կոշտ դիրքորոշում, իսկ վրացական մամուլն այս  կապակցությամբ հանդես եկավ խիստ քննադատական հոդվածներով: Ավելացնենք նաև,  որ հարևան Ադրբեջանը Վրաստանում ադրբեջանական հյուպատոսարանի բացման մասին  հայտարարություններով հանդես է եկել դեռևս 1994 թ., երբ Վրաստանում գտնվող  «Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչ Մ. Մուրշուդզադեն հայտարարեց այդ  մասին:Ներկայումս, երբ Ջավախքի շրջաններում գնալով աճում է ՀՀ քաղաքացիների թիվը, դանդաղ, բայց քայլեր են արվում հայկական տնտեսական ներդրումների ուղղությամբ, հայկական հյուպատոսարանի բացումն ուղղակի անհրաժեշտություն է, որը կարող է դառնալ Ջավախքի` ՀՀ-ի, որպես Մայր պետության հետ իրավահարաբերվելու լավագույն կամուրջ: Ջավախահայությունն, իր հերթին, առկա խնդիրները ՀՀ պատկան մարմինների առջև իրավաբանորեն կարող է բարձրաձայնել հենց Ջավախքում:
Այդուհանդերձ, դատելով հայ-վրացական հարաբերությունների նախորդ շրջանի ոչ այնքան համաչափ զարգացումներից և Վրաստանի քայլերից, ՀՀ-ի այս նախաձեռնության բարեհաջող ավարտի մասին խոսելը դեռևս վաղ է:
Վահե ՍԱՐԳՍՅԱՆ
«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ
 
 
 
 
 
No comments:
Post a Comment