 
            «Zham.am» լրատվականին տված  հարցազրույցում գեներալ–մայոր Արկադի Տեր–Թադևոսյանը, անդրադառնալով  «BBC»–ին տված Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարությանը, մասնավորապես «1997-ին կողմերը մոտ էին հակամարտության կարգավորմանը, եթե չլիներ «ղարաբաղցիների» մաքսիմալիստական դիրքորոշումը» մտքին, ասել է.
–Լևոն Տեր-Պետրոսյանը փորձել է խնդիրը  լուծել` հիմնվելով միջազգային իրավական նորմերի վրա` հաշվի չառնելով  հասարակ մարդկանց կարծիքը, նրանց, ում այդ հակամարտությունն անմիջականորեն  վերաբերում էր: Նման դիրքորոշումը հատուկ է ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանին,  այլև գրեթե բոլորին, ովքեր մեծ քաղաքականության մեջ են («Անտառը հատելիս  տաշեղներ կթռչեն» սկզբունքով)։ Սակայն եթե այդ ժամանակ այդ տարբերակն  անցներ, և Լեռնային Ղարաբաղը ստանար միջանկյալ կարգավիճակ, իսկ իրականում  ունենար ինքնավարություն Ադրբեջանի կազմում, ի՞նչ երաշխիք կար, որ հայկական  նոր կոտորած չէր լինի: Ես չեմ կիսում Տեր-Պետրոսյանի տեսակետը. ավելին՝  կտրականապես դեմ եմ: Ես զինվորական եմ, և իմ գործը բանակն է, բայց ասեմ, որ  քաղաքական գործիչները բանակի հաղթանակների համար միայն պրոբլեմներ են  ստեղծում:
Հարցն ավելի մանրամասնելով՝ Արկադի Տեր–Թադևոսյանն ասել է.
-Օրինակ՝ այն, որ մենք Շուշին գրեթե  գաղտնի ազատագրեցինք առաջին նախագահից: Շուշին ազատագրվել է մայիսի 9-ին,  իսկ հունիսին Ղարաբաղում ՀՀՇ և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչները  քիչ էր մնում՝ կրակեին միմյանց վրա: Ստիպված ես միջամտեցի և բառացիորեն  նրանց բաժանեցի մեկը մյուսից: Թեև երկրի այդ ժամանակվա ղեկավարությունն ինձ  չներեց ո՛չ իրենց միջկուսակցական գժտությանն իմ «խաղաղապահ» առաքելության,  ո՛չ էլ Շուշիի ազատագրման համար, և ես շուտով հետ կանչվեցի Երևան, ինձ  առաջարկվեց գրասենյակային աշխատանք՝ հեռու ռազմի դաշտից: Շուտով նաև թոշակի  անցա:
 
 
 
 
 
No comments:
Post a Comment