Thursday, June 30, 2011

«Ինձ համար բոլոր նրանք, ովքեր ընդդեմ հայ ժողովրդի են գործում դավաճաններ են»:


Հունիս 22, 2011թ. 13:15
Hayr Komitas-ArmAr.amՀայր Կոմիտաս .«Որքանո՞վ ենք մենք այսօր մեր ազգային արժեքների պահապանը` այս հարցում կա զրոյական գիտակցում: Հայը կորցրել է իր ազգային արժեքների, սրբությունների նկատմամբ տիրոջ զգացումը: Դարձել ենք այս կամ այն գաղափարախոսության ծայրահեղ հետևորդը. եթե կաթոլիկ ենք, ուրեմն պապից ավելի պապական ենք: Եվ դա գալիս է նրանից, որ  իրականում մեզ չենք ճանաչում, ոչ մեր էությանն ենք տեղյակ, ոչ մեր պատմությանը, ոչ մեր անցյալին: Արևմուտքից եկած ինչ «աղբաման» տեսնում ենք հայտնվում ենք դրա մեջ ու հայտարարում, թե կրողն ենք արևմտյան արժեքների: Բայց Արևմուտք չի նշանակում անբարոյականության շեփորահարում,  Արևմուտքն իր ներսում ունի բարոյական բարձր գաղափարներ, և ոչ թե այս աղբամանային Արևմուտքը, որի կրողն ենք դարձել:
Ամեն ոք, ով ասում է, թե ես հայ եմ դեռ ինձ համար հայ չէ, որովհետև անունը չի որոշում անձի էությունը: Այսօր  ամեն մեկն իրեն իրավունք է վերապահել հայ ժողովրդի անունից ելույթ ունենալ, հայ ժողովրդի փրկության մասին հայտարություն անել, հային մղելով կորստյան:
Ինքս ինձ  հարց եմ տալիս, թե որքանո՞վ են դրանք հայեր: Մեր էպոսը` «Սասնա ծռեր»-ը մեզ շատ կարևոր բան է սովորեցնում. որ հայի ամենամեծ թշնամին մսրամելիքներն են, առավելապես նրանք , որոնց մեջ այլ արյուն կա. Մսրա Մելիքի հայրը հայ էր, մայրը Եգիպտոսի թագավորի կինը… Ուրեմն մտածելու բան կա. եթե մեկն իր ազգանվան մեջ կրում է «յան» մասնիկը, որքանո՞վ է նա պաշտպանում «յան»-երի շահերը, այսինքն` հայ ժողովրդի շահերը: Ինձ համար հայ է նա` ով մտահոգ է իր երկրի ու  ժողովրդի ապագայով: «Յան» ազգանունը կրելը դեռ քիչ է հայ համարվելու համար: «Յանը» պետք է էությունդ լինի:
Մեր մեջ կան այսօր շատ «յաներ», որոնք իրականում ոչ թե մեր  հայության հավաքականության , պետության , ազգի, ժողովրդի համար են ծառայում, այլ ճիշտ հակառակը` ընդդեմ այդ հավաքականության:  Ինչպես Քրիստոսն է ասում` մարդ չի կարող երկու տիրոջ ծառայել: Սրանք  ոչ թե Աստծուն են ծառայում, այլ մամոնային ու հանուն մամոնաի պատրաստ են վաճառել նույնիսկ իրենց սրբությոնները` հայոց երկիրն ու աստվածընտիր հայոց ազգին: Ինձ համար բոլոր նրանք, ովքեր ընդդեմ հայ ժողովրդի են գործում համարժեք են դավաճանների»:
ArmAr.am

No comments:

Post a Comment