Sunday, June 26, 2011

Մասոնական ժողով Երեւանում - Աշխարհի գաղտնի կառավարությունը գրոհում է... Կաթողիկոսը չի պատասխանում



Գրել է Լուսանցք   
26-06-2011

Արդեն այսքա՜ն բացահա՞յտԱշխարհի գաղտնի կառավարությունը գրոհում է
Տեղեկատվություն է տարածվել, թե հուլիսի 1-11-ը Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա աշխարհասփյուռ հայ մասոնա-կանների համաժողովը: Ըստ լուրերի, ՀՀ-ում անդամագրված շուրջ 80 մասոնականներ կան, ովքեր ճանաչված են համաշխարհային մասոնական կազմակերպությունների կող-մից: ՀՀ մասոնական կազմակերպությունը կրում է Հայաստանի գերագույն օթյակ անունը, որի ստեղծման եւ ճանաչման համար անհրաժեշտ է եղել առնվազն 3 երկրի հավանությունն ու ճանաչումը: Ըստ որոշ աղբյուրների, ՀՀ-ում Գերագույն մասոնական օթյակ ունենալուն հավանություն են տվել ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի մասոնական կազմակերպությունները:
Հայ մասոնականները վերջերս դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ մայրաքաղաք Երեւանում մասոնական տաճարի կառուցման համար հող հատ-կացնելու խնդրանքով, սակայն նախագահականից այդպես էլ պատասխան չի ստացվել: Հայաստանի մասոնականներն էլ տարածք են ձեռք բերել Վահագնի թաղա-մասում եւ առաջիկայում ծրագրում են իրենց գործունեությունն իրականացնել հենց այս թաղամասից:Կարծում ենք՝ մեր իշխանությունները չե՜ն մոռացել, թե խոսքը ի՜նչ գաղտնի կազմակերպության եւ ի՜նչ մութ գործեր իրականացնելու մա-սին է... Նման մի ժամանակաշրջան էլ ապրել ենք 1900-ական թվականներին, երբ անգամ հայ եւ թուրք մասոնները «եղբայրացան» եւ օթյակացավ ունեցան... եւ հետո 1,5-3 մլն. հայություն բնաջնջվեց երկրիս երեսից...
Վահագն Նանյան
Հայոց կաթողիկոսը երիտասարդ է եւ անփո՞րձԻնչու՞ վրացական կողմին համարժեք պատասխան չտրվեց
Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի այցելությունը Վրաստան եւ Վիրահայոց թեմ բնութագրվեց հաջողված՝‘հովվապետական այցի եւ «միակողմանի ծայրահեղական»՝ միջեկեղեցականի կտրվածքով: Կթողնենք մանրամասները եւ միայն կանդրադառնանք շատ կարեւոր մի հարցի: Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը հայտարարություն էր արել, որտեղ նշել էր. «Հայոց կաթողիկոսը երիտասարդ է եւ անփորձ ու ցանկանում է բոլոր հարցերին շուտ լուծում տալ»: Ի պատասխան՝ Մայր աթոռի տեղեկատ-վական կենտրոնը տարածել էր հայտարարություն, որտեղ ասված էր. «Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հարգում է Իլյա Երկրորդի տարիքն ու փորձը ու պատշաճ չի համարում մեկնաբանել այդ հայտարարությունը»: Սբ. Էջմիածնի տեղեկատվական հայտարարությունը ոչինչ չասող հայտարարություն է, թեեւ, չենք հերքում, պատշաճ: Բայց, կարծում եմ, սա այն դեպքը չէ, երբ պատշաճությունը հարգի է (քանզի անիմաստ է): Վրացական կողմին, ճիշտ է, պատասխան տրվել է, բայց այդ պա-տասխանը համարժեք չէր: Իսկ երբ պատշաճությունը միակողմանի է լինում, «ծնվում» են քաղաքավարության սահմանները որոշող եւ այդ սահ-մաններին կուլ գնացող կողմերը: Սա նշանակում է, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը քաղաքավարությանը, պատշաճությանը զոհ գնաց:Ինչու՞: Հավատացնում եմ՝ գոնե ինձ համար անհասկանալի է: Որովհետեւ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը չէր գնացել Իլյա երկրորդի հետ ընկերական զրույց անելու կամ աստվածաբանական գիտելիքներ փոխանակելու: Նրանք հանդիպել էին որոշակի եւ շատ լուրջ քաղաքական հարցով: Իսկ այդ լուրջ հարցի պատասխանը վրաց Իլյայի հայտարարությունն էր, թե մեր կաթողիկոսը երիտասարդ է եւ անփորձ: Ինչ է սա նշանակում դիվանագիտական լեզվով, տրամաբանորեն հասկանալի է, եւ դա ըմբռնելու համար ամենեւին պարտադիր չէ միջազգային հարաբերությունների գիտակ լինել: Իսկ հայկական կողմի պատասխանը եղավ այն, թե ինքը պատշաճ չի համարում մեկնաբանելը: Այստեղ են ասել՝ լա՜վ էլի, հոգնացրիք, որտեղ որ պետք է՝ ակռաներդ ցույց չեք տալիս: Իսկ եկեղեցին իր հոտին հարցրե՞լ է, թե որն էր ճիշտը: Գուցե այդ հոտի մի մասը վիրավորվել է վրացու առաջ այդօրինակ կեցվածքից: Դրա համա՞ր է, որ Ջավախքի խնդիը տանուլ ենք տալիս...
Նարե Մշեցյան
Պաղեստինը խնդրում է ճանաչել իր անկախությունը
Հունիսի 20-ին Երեւանում էր պաղեստինյան «Ֆաթհ» շարժման միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար, նախկին ԱԳ նախարար Նաբիլ Շաասին, ում ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը նշել է, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը ամենաջերմ զգաց-մունքներն է տածում արաբական ժողովուրդների ու պաղեստինյան ժողովրդի նկատմամբ, որոնց հետ մեզ կապում է դարավոր բարեկամությունը, եւ այսօր էլ «Հայաստանը դինամիկ հարաբերություններ է զարգացնում արաբական երկրների հետ: Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա, թե ինչպես Ցեղասպանությունից մազապուրծ եղած նրա հազարավոր զավակները ապաստան գտան արաբական երկրներում»:Անդրադառանալով հայ-պաղեստինյան առնչություններին՝ Է. Նալբանդյանն ասել է, որ ՀՀ նախագահը, որպես պետության ղեկավար, առաջիններից էր, որ դեռեւս 2000թ. պաշտոնապես այցելեց Ռամալահ եւ հանդիպումներ ունեցավ Պաղեստինյան ինքնավարության ղեկավարության հետ: Հայաս-տանն ուշադրությամբ հետեւում է արաբական երկրներում տեղի ունեցող վերջին զարգացումներին՝ հույս ունենալով, որ «տարածաշրջանում առկա արմատական խնդիրները կլուծվեն ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ճանապարհով, եւ դրանց արդյունքները կնպաստեն ներազգային հա-մերաշխության եւ կայունության հաստատմանը»: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում՝ մերձավորարեւելյան խնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին եւ հեռանկարներին: «Հայաստանն աշխարհագրական առումով մոտ է մերձավորարեւելյան տարածաշրջանին եւ մեծապես կարեւորում է այնտեղ հարատեւ խաղաղության ու կա-յունության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Այս առումով մենք ողջունում ենք այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են առկա խնդիրների արդարացի եւ կողմերի համար ընդունելի փոխզիջումային լուծմանը»,- ընգծել է Է. Նալբանդանը:Իսկ Նաբիլ Շաասը ներկայացրել է այս տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Պաղեստինի անկախության ճանաչման վերաբերյալ նախա-տեսվող քվեարկությանն ընդառաջ տեղի ունեցող գործընթացները, նաեւ շնորհակալություն հայտնել, որ միջազգային կազմակերպություննե-րում մերձավորարեւելյան խնդրի կարգավորմանը վերաբերող հարցերում Հայաստանը մշտապես հավասարակշռված դիրքորոշում ունի: Պաղեստինյան պատվիրակությունը Հայաստանի աջակցությունը հայցեց Պաղեստինի անկախության հռչակման գործընթացում:
Նարե Մշեցյան
Հ.Գ. - Հայաստանը միշտ հավասարակշռված դիրքորոշում է ցուցաբերել Պաղեստինի եւ առհասարակ արաբ ժողովրդի նկատմամբ: Սակայն նույնը չի կարե-լի ասել պաղեստինյան կողմի, դիցուկ՝ «Համաս» շարժման ղեկավարության մասին, ովքեր առանց երկար-բարակ մտածելու ադրբեջանցիների հետ հա-մատեղ հայտարարում են, թե Արցախն Ադրբեջանի տարածք է, ավելին՝ մի անհասկանալի ձեւակերպում են տալիս հայկական այդ տարածքին՝ թե իբր «Ղա-րաբաղը իսլամական տարածք է»... Սա տեղի է ունենում այն օրերին, երբ Ադրբեջան-Իսրայել ռազմական համագործակցությունը մեծ ծավալում է ստանում: Իսկ հայտնի է, որ Բա-քուն դեռ տարածքային պահանջներ ունի Հայաստանից, անգամ՝ Իրանից, որն աջակցում է Պաղեստինին... Հիմա՝ կամ համասականներն են պատմութ-յունից ու իրականությունից անտեղյակ կամ Պաղեստինից այն կողմ ոչինչ չեն տեսնում: Գուցե ֆաթհականները ճիշտ գնահատեն իրավիճակն ու արցախյան իրավական խնդիրները: Չգիտենք, արդյո՞ք ՀՀ ԱԳ նախարարն ասել է այս մասին, սակայն պետք է Պաղեստինի անկախության խնդիրը առնչել Արցախի անկախության հետ: Այլապես նույն բարիդրացիական մոտեցումները այս օրերին ցուցաբերվում են եւ՛ Հայաստանում, եւ՛ Ադրբեջանում եւ՛ Թուրքիայում եւ՛ այլուր...
«Լուսանցք» թիվ 24 (200), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment