Sunday, June 12, 2011

Ատոմակայանի փոխարեն՝ միա՛յն ատոմակայան – Անվտանգ շահագործում, ոչ թե չը-շահագործում

Ատոմակայանի փոխարեն՝ միա՛յն ատոմակայան...
Գրել է Լուսանցք   
11-06-2011 


Ատոմակայանի փոխարեն՝ միա՛յն ատոմակայան – Անվտանգ շահագործում, ոչ թե չը-շահագործում




 
Թուրքիայի բնակչության 64%-ը դեմ է իրենց երկրում ատոմակայանի կառուցմանը: Թուրք բնապահպանները կառավարությունից պահանջում են հրաժարվել երկրում ատոմակայան կառուցելու մտադրությունից: Ըստ տեղի լրատվամիջոցների՝ նման պահանջով մի շարք բնապահպանական ակտի-վիստներ նստացույց են կազմակերպել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում: «Միջերկրածովյան Գրինփիս» (Mediteranian Greenpeace) կազմակեր-պության 40 ակտիվիստներ կոչ են արել երկրի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքացիներին միանալ իրենց: Ցուցարարները մտադիր են իրենց բողքի ակցիան շարունակել մինչեւ հունիսի 12-ը կայանալիք խորհրդարանական ընտրությունները:
Հիմա այս թուրքերը իրենց բողոքավորներին թողած՝ ամբողջ օրը եվրոպաները նամակ են գրում, թե՝ հասեք, հայկական ատոմակայանը ուր որ է պայթելու ճամփին է, կպայթի ու «Թուրքիան կկորցնի երկրի երեսից»: Եվրոպաներն էլ նամակները վերցնում են, հենց պետք լինի՝ «մեյ-դան» կբերեն: Հայկական կողմի փոխարեն ես պատասխանեմ այդ «բարաթներին»՝ թեկուզ ոչ պաշտոնապես, բայց՝ ամենայն անկեղծությամբ:Եվ այսպես՝ պատասխան թիվ 1. թյուրքին սատկացնելու համար հայկական ԱԷԿ-ը չի գործածվի, որովհետեւ՝ ա) տարածաշրջանում նախ հայերն են ապրում, նաեւ այլ ազգեր, բ) ներկայիս Թուրքիայի տարածքը Արեւմտյան Հայաստանն է, որ վաղ թե ուշ հետ ենք բերելու, բնականաբար մեր հողերն ու ջրերը չենք վնասի եւ գ) հայն իր բնույթով հանուն է, ոչ թե դեմ: Պատասխան թիվ 2. մերոնք լավ էլ անում են, որ չեն պատասխանում, որովհետեւ՝ ա) թյուրքական տխմար բարբաջանքներին պատասխանելը մեր մասնա-գետներին հարիր չէ, բ) մերոնք լուրջ գործով են զբաղված՝ գործող միջուկային էներգաբլոկի անվտանգության մակարդակի շարունակական բարձրաց-ման եւ նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված:Պատասխան թիվ 3. Այս աշխարհում, երբ հեռանկարը գոնե առայժմ միջուկային էներգետիկայինն է, պետք է մտածել ոչ թե նոր ԱԷԿ չունենալու, այլ՝ ունենալու եւ անվտանգ շահագործելու մասին:   Մեր երկիրը մեծ կախում ունի դեռ խորհրդային տարիներին կառուցված ատոմային կայանից, որն էլէներգիայի պահանջարկի շուրջ կեսն է ապա-հովում: Իսկ Թուրքիան, որ խոսում է ընդհանրապես ատոմակայանների վտանգավոր լինելուց, ինքը երկու ատոմակայանի շինարարություն է նա-խաձեռնում: Ասել է թե՝ մեր ԱԷԿ չունենալը իրապես վտանգավոր կարող է դառնալ մեզ համար: Թուրքիան մեր թշնամին է եւ՝ վերջ: Թշնամի, որ օրեցօր հզորանում է: Մեր բնապահպաններն էլ լավ կանեն, որ եվրոպաներից կամ ամերիկաներից դրամաշնորհ վերցնելուց առաջ մտածեն՝ ինչ են խոսելու ԱԷԿ-ի դեմ եւ ինչ անցանկալի հետեւանքով դա կարող է հղի լինել:Ինչեւէ, ՀՀ-ի տարածքում կկառուցվի նոր միջուկային էներգաբլոկ (ՆՄԷԲ)՝ մինչեւ 1200 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: Մասնագետներն այդ ժամանակ հայտնեցին, որ մինչեւ 2020թ. Հայաստանը մոտ 2000 ՄՎտ նոր հզորության կարիք կունենա, եթե ՀԱԷԿ-ը շահագործումից դուրս բերվի 2016թ, իսկ գոյություն ունեցող հնացող ջերմային հզորությունները շահագործումից հանվեն:  Հայաստանի էլեկտրաէներգետի-կական համակարգի համար նվազագույն ծախսերով արտադրման տարբերակը, երբ բազիսային բեռի հզորության պահանջ կա, միջուկային կամ համակցված գազային տուրբինի արտադրությունն է: Նոր միջուկային բլոկի արտադրությունը նվազագույն ծախսերով տարբերակն է, որը նախատեսում է վա-ռելիքի համակցության բազմազանություն եւ վառելիքի մատակարարման տեսակետից ամենավստահելին է: Հայաստանի էլեկտրաէներգետիկական համա-կարգի արտադրող հզորությունների նվազագույն ծախսերով զարգացման ծրագիրը գնահատել է Հայաստանում էներգիայի ներքին պահանջարկի կան-խատեսման 3 սցենարներ. 1. ցածր սցենար, ըստ որի՝ 2005-2025թթ. միջեւ ընկած ժամանակահատվածում միջին տարեկան բեռի աճը կկազմի 2.4%: 2. Բա-զիսային սցենարով նախատեսվում է 3.4 %: 3. Բարձր աճի սցենարով նախատեսվել է 4.4 % աճ: Փաստացի եւ կանխատեսվող բեռի վերաբերյալ հաշվետ-վության նախագիծը ցույց է տալիս, որ էլեկտրաէներգիայի սպառումը Հայաստանում 2005-2008թթ միջեւ ընկած ժամանակաշրջանում աճել է տա-րեկան միջինը մոտ 2.6%-ով, որը ուսումնասիրված տիրույթի մեջ է: 2009թ. սպառումը, սակայն աճել է ընդամենը 0.4%-ով, որը շատ ավելի ցածր է 2006թ. նվազագույն ծախսերով զարգացման ծրագրի ցածր սցենարից: Հաշվետվության նախագիծը նախատեսում է, որ 2009-2020թթ. միջին տա-րեկան բեռի աճը կկազմի 2.7%: Այդ աճը այնպիսին է, որ սպառումը 2020թ. կլինի 2006թ. նվազագույն ծախսերով զարգացման ծրագրում ու-սումնասիրված տիրույթի մեջ՝ դրանով իսկ հիմնավորելով էլեկտրաէներգիայի պահանջարկը: Սա նշանակում է, որ 2006թ. նվազագույն ծախսերով զարգացման ծրագրի եզրակացությունները ուժի մեջ են մնում, իսկ ազդեցությունները կարող են հետաձգվել մի քանի տարով:Ատոմակայանի փոխարեն՝ միայն ու բացառապես ատոմակայան: Նրանք, ովքեր դեմ են սրան, կասեն, թե նոր միջուկային բլոկի փոխարեն կարող են կա-ռուցվել խոշոր ՀԷԿ-եր: Բացատրենք. խոշոր ՀԷԿ-ը կամ ՀԷԿ-երը ընդունակ չեն լինի բավարարել գագաթային բեռի պահանջը ձմռան ամիսնե-րին, քանի որ այդ ժամանակ գետերի հոսքերը լինում են նվազագույն ծավալով: Կամ՝ հնարավոր է կառուցել լրացուցիչ նոր բնական գազով ջերմա-յին կայաններ (խոսքը համակցված շրջափուլով գազատուրբինային կայանների մասին է, ինչպես Երեւանի նոր ՋԷԿ-ն է, քանի որ սրանց արտադրո-ղականությունն առավել է), սակայն այս տարբերակն էլ ՀՀ-ին ձեռնտու չէ: Իսկ պատճառները հետեւյալն են: 1. Մեծ կախվածություն է առաջացնում բարձր սակագներից, 2. անվստահելի գազի մատակարարներից, 3. նվազեցնում է վառելիքի համակցության բազմազանությունը, 4. Հայաստանը դարձնում է զգայուն գազի անջատումների նկատմամբ, 5. օդի որակը չի լավացնում: Մեր բնապահպան հասարակական կազմակերպությունների համար իրենց սիրած ամերիկյան հատվածից մի օրինակ բերենք: ԱՄՆ շրջակա միջավայրի պաշտպանության վարչության տվյալներով, գազայրող կայաններից միջին արտանետումները ԱՄՆ-ում կազմում են 0.6 կգ CO2/կՎտժ: Համակցված ցիկլով գազատուրբինային նոր տեղակայանքը ավելի բարձր արդյունավետություն կունենա, քան այդ միջինը, այդպիսով արտանետումները կլի-նեն մոտ 0.4 կգ CO2/կՎտժ: Հիմք ընդունելով այս տվյալները՝ կարելի է ասել, որ 1000 ՄՎտ ատոմակայանի շահագործումը 90% հզորությամբ թույլ կտա խուսափել տարեկան մոտավորապես 3.2 միլիարդ կգ CO2-ի արտանետումներից: Հօգուտ միջուկային նոր էներգաբլոկի, հենց բնապահպանական տեսակետից, բազմաթիվ այլ փաստեր էլ կան:Ի դեպ, մեկ հավելում էլ անենք՝ կանխելով բնապահպաններին. Գերմանիան ասել է, որ կհրաժարվի միջուկային էներգետիկայից, բայց դեռ չի հրաժարվել: Իսկ ատոմակայանն էլ հացի արտադրամաս չէ, որ երբ ուզես՝ փակես, ատոմակայանը շահագործումից հանելը բավականին ժամանակատար գոր-ծընթաց է: Այնպես որ, պետք չէ գերմանական օրինակը դրոշակ դարձնել: Բացի այդ՝ Գերմանիան կարող է հրաժարվել (խորապես կասկածում եմ իհարկե)՝ նա մեր խնդիրները չունի: Ու որպեսզի հանրությունը լավ պատկերացնի, թե ինչ է իրենից ներկայացնելու կառուցվելիք նոր ԱԷԿ-ը, հաջորդիվ կփորձենք որոշ մանրա-մասներ ներկայացնել՝ մարդկանց անհիմն վախերից զերծ պահելու համար:
 Աստղինե Քարամյան
Ջա՜ն սովետական ԲելառուսՀայաստանը հունվար-ապրիլին ԱՊՀ երկրների շարքում զբաղեցրել է 3-րդ տեղը՝ արդյունաբերական աճի տեմպերով. 6,4% աճ է արձանագրվել նա-խորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:Այս մասին հայտնում է ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեն: Արդյունաբերական արտադրության անկում արձանագրվել է Ադրբեջանում (- 0,9%):Աճի տեմպերով առաջատարը Բելառուսն է՝ 12,9%: 2-րդ տեղում՝ Ուկրաինան է՝ 8,5%, 4-ում՝ Ղազախստանը՝ 6,1%, Ռուսաստանը միայն 6-րդն է՝ 5,5%:
ԱռլեկինոՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) սուրճի շուկայում ուսումնասիրությունների ընթացքում պարզել է այս շուկայի գերիշխողներին: Ըստ ՏՄՊՊՀ տարածած հաղորդագրության՝ հատիկավոր սուրճի շուկայում գերիշխող դիրք ունեն «Կաֆե դյու բրազիլ», «Գրանդ Քենդի» եւ «Վիվա Առ-գո» ընկերությունները, որոնք իրացման ծավալներով զբաղեցնում են շուկայի 85,66%-ը:Աղացած սուրճի շուկայում գերիշխող են ճանաչվել «Ալեքս գրիգ», «Արմեն-Համիկ» եւ «Ռոյալ Արմենիա» ընկերությունները, որոնք իրաց-ման ծավալներով միասին զբաղեցնում են այս ոլորտի 72,87%-ը:Սուրճի շուկայում մայիսի 10-ից սկսված ուսումնասիրության ընթացքում հանձնաժողովը տեղեկատվություն էր պահանջել շուկայում գործող առավել խոշոր տնտեսվարողներից: ՏՄՊՊՀ-ն որոշեց տեղեկատվության ներկայացման պահանջները խախտելու համար «Ռոյալ Արմենիա» եւ «Վիվա Առգո» ընկերությունների նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
Առցանց աշխարհԻսրայելցիները սոցիալական ցանցերում անցկացնում են ամսական միջինը 10,7 ժամ: Այդ ցուցանիշով նրանք զբաղեցնում են 1-ին հորի-զոնականը՝ ըստ comScore Media Metrix կայքի անցկացրած հետազոտության:2-րդ տեղում ՌԴ-ն է (10,3 ժամ ամսական): Եռյակը եզրափակում է Արգենտինան (8,4 ժամ ամսական): Այնուհետեւ հետեւում են Ֆիլիպինները, Թուրքիան, Վենեսուելան, Կոլումբիան, Չիլին, Կանադան, Իսպանիան:
Կենդանի շփման պակաս2011թ. 1-ին եռամսյակում գովազդատուները ԱՄՆ-ում օն-լայն գովազդի վրա ծախսել են 7.3 մլրդ դոլար: 2010թ. նույն ժամանակահատվածի համե-մատ, գովազդատուների ծախսերն ավելացել են 23%-ով: Մասնագետներն ասում են, որ շուկայի այս ճյուղի կայուն եւ զգալի աճը խոսում է այն մասին, որ այսօր արդեն օն-լայն գովազդը զգալի պա-հանջարկ է վայելում:«Քանի դեռ ամերիկացիները շարունակում են տարբեր ապրանքների եւ ծառայությունների մասին իրենց հետաքրքրող տեղեկատվությունը ո-րոնել առավելապես ինտերնետում, օն-լայն գովազդը վերածվում է բիզնեսի առավել արդյունավետ գործիքի»,-նշել է IAB- ի գործադիր տնօրենը:
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 22 (198), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment