| Գրել է Լուսանցք | |
| 11-06-2011 | |
| Հակամարտությունը՝ Հայաստանին ու Ադրբեջանին վերահսկելու լավագույն միջոց Հիմա էլ ամերիկահայերն են անհանգստանում, որ ԱՄՆ-ի նախագահ Բ. Օբամայի վարչակազմը սովորական գործարար մոտեցում է ցուցաբերում պատերազ-մի պատրաստվող Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի նկատմամբ եւ համարում են, որ դա խաթարում է ԱՄՆ-ի շահերը: Միայն կոչերով, թե հակամարտությու-նը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, հարցը չի լուծվի, առավել եւս, եթե Բաքուն շարունակի ստանալ ֆինանսա-տնտեսական աջակցություն: Դիպուկա-հարների պատերազմն ընթանում է Ադրբեջանի կողմից, որը նույնպես անպատիժ է մնում, եւ այն կարող է դառնալ մեծ պատերազմի դրդապատճառ: Ֆրանսիայի, ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահները ԼՂ-ի հակամարտության կարգավորման վերաբերյալ նորից համատեղ հայտարարություն են ընդունել, բայց նախկին ստորագրված փաստաթղթերում առկա որոշումները շարունակաբար խախտվում են Բաքվի կողմից: ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանն էլ է  արձագանքել արցախյան խնդրի վերաբերյալ համանախագահ երկրների ղեկավարների  համատեղ հայտարարությանը: Նա նշել է, որ Երեւանը միշտ կողմնակից է եղել  Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության բացառապես խաղաղ  ճանապարհով կարգա-վորմանը եւ բազմիցս դա ապացուցել է գործնականում:  Հայաստանը հստակ պատասխան է տվել եռանախագահների կողմից ներկայացված  հիմնարար սկզբունք-ների վերջին տարբերակին՝ որպես հիմնախնդրի կարգավորման  համար բանակցությունների հիմք, եւ եթե Ադրբեջանը տա իր միանշանակ  համաձայ-նությունը, ապա հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել կարգավորման  գործընթացում: Ակնհայտ է, թե ում է հասցեագրված հայտարարության մեջ նաեւ  այս կապակցությամբ հնչեցված ուղերձը, - նշել է Է. Նալբանդյանը:Բաքուն  ոչ միայն անտեսում է միջազգային փաստաթղթերն ու որոշումները, այլեւ  Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը որպես ադրբեջան-ցիների  անհաջողությունների քողարկման միջոց է որդեգրել: «Ընդհանրապես  հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի  նախապայման: Մենք մշտապես ընդգծել ենք, որ չենք խոսում նախապայմանների  լեզվով, սակայն կան գործոններ, որոնք թույլ կտան հակամար-տությունը տանել  դրական ուղղությամբ», - անդրադառնալով Ռասիզմի եւ անհանդուրժողականության  դեմ եվրոպական հանձնաժողովի Ադրբեջանի վերա-բերյալ զեկույցի համատեքստում  ադրբեջանցի փախստականների հնարավոր հետ վերադարձման խնդրին՝ ասել է ԼՂՀ  նախագահի աշխատակազմի հասարակայ-նության հետ կապերի գլխավոր վարչության պետ  Դ. Բաբայանը:Հակամարտությունները պետք է  լուծվեն խաղաղ մթնոլորտում՝ առանց ուժի սպառնալիքի ուղեկցության, ինչը  սակայն Ադրբեջանը մշտապես խախ-տում է: Դա արտահայտվում է Ադրբեջանի  պաշտոնական հայտարարություններով եւ շփման գծում սանձազերծվող միջադեպերով  (դիպուկահարների պատերազ-մով): Հակամարտությունը հիմնավորապես կարգավորելու  համար անհրաժեշտ է լուծումներ տալ հակամարտության սկզբնապատճառներին, այլ  ոչ թե հե-տեւանքներին:  Եռանախագահների  հայտարարությունն ընդգծում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծման  կարեւորությունը: Այս մասին խոսել է նաեւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մ.  Բրայզան՝ մեկնաբանելով Դովիլում (Մեծ ութնյակի գագաթաժողովում) ԼՂ-ի  վերաբերյալ եռանախագահների ընդունած հայտարարությունը: Նա մասնավորապես,  ասել է. «Այս հայտարարության առկայությունը խոսում է այն մասին, թե ինչպիսի  լրջությամբ են ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի նախագահները հետեւում Լեռնային  Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի խաղաղ կարգավորմանը:  Հայտա-րարությունը եւս մեկ անգամ ընդգծում է, թե չկա ավելի կարեւոր բան,  քան ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում առավելագույն ջանքեր գործադրելը հակամարտութ-յան  խաղաղ կարգավորման համար»: Սակայն, Արցախից  բարձրաձայնում են, որ ԼՂՀ ճանաչումը կկայանա, եւ որ դա ժամանակի հարց է:  Այսպես է արտահայտվել նաեւ Արցախի նախագահ Բ. Սահակ-յանը. «Մենք խորապես  համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը մեր գլխավոր  քաղաքական խնդիրն է, եւ մեր բոլոր ջան-քերն ուղղված են այդ ուղղությամբ»:  Իսկ թե ինչու Երեւանը չի ճանաչում ԼՂՀ-ն որպես ինքնիշխան պետություն, Բ.  Սահակյանը կարծում է, որ հարցի այդպիսի ձեւակերպումը իրականում անընդունելի  է. «Հայաստանը ամենահետաքրքրված երկիրն է աշխարհում, որը ցանկանում է եւ  անում է ամեն հնարավորը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման համար: ՀՀ  իշխանությունները բազմիցս ասել են եւ ասում են, որ ԼՂ անկա-խության  չճանաչման հիմնական պատճառն այն է, որ ներկայումս ընթանում է բանակցային  գործընթաց ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Եվ այսօր Հայաստանը ջանքեր է գործադրում,  որպեսզի ԼՂ անկախությունը ճանաչվի ոչ միայն ՀՀ կողմից, այլ նաեւ եվրոպական  ու միջազգային հանրության կողմի-ց»:Իսկ  Եվրախորհրդարանի ղեկավար Եժի Բուզեկը Երեւանում հայտնել էր, թե իրենք չեն  կարող ԼՂ-ն դիտարկել որպես ինքնուրույն տարածք, ինչը ան-հանգստացնում է  հայկական կողմին: Սակայն ԵԱՀԿ համակարգված վերաբերմունքը արցախյան խնդրին  ըստ երեւույթին առավել անցանկալի է Բաքվի, քան Երե-ւանի ու Ստեփանակերտի  համար: Ադրբեջանում ավելի մտահոգ են, ու Մելլի Մեջլիսի արտաքին կապերի  կոմիտեի նախագահ, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատ-վիրակության ղեկավար Ս.  Սեիդովն իր բլոգում քննադատական խոսքեր է ասել վերջերս պաշտոնական այցով  նաեւ Բաքու ժամանած Եժի Բուզեկի հասցեին: Ս. Սեիդովը Եվրախորհրդարանի  ղեկավարի գլխավորած կառույցին մեղադրել է տրամաբանության եւ  հետեւողականության պակասի մեջ, կասկածի տակ է առել ԵԽ անկողմնակալությունը՝  ասելով, որ վերջինս ընտրովի մոտեցումներ է ցուցաբերում քաղաքական  հարցերում եւ տարբեր երկրներում մարդու իրա-վունքների խախտումներին:  Եվրախորհրդարանը Բաքվի նկատմամբ վերջերս կոշտ բանաձեւ էր ընդունել, որում  խիստ քննադատության է ենթարկել Ադր-բեջանում տիրող իրավիճակը,  մասնավորապես, ժողովրդավարության, մարդու իրավունքների առունով: ԵԽԽՎ-ում  ադրբեջանական պատվիրակության ղեկավարը վրդովմունք է հայտնել ոչ միայն ԼՂ-ի  հարցի ձգձգման համար, այլեւ այն բանի, որ Եվրոպան միայն խոսում է էներգետիկ  անվտանգության մասին, բայց միեւնույն ժամանակ որեւէ աջակցություն չի  ցուցաբերում «Նաբուկո» ծրագրին: Բաքուն վերստին  փորձում է «Նաբուկո»-ի «գազային» քաղաքականությամբ ազդել Արցախի խնդրի վրա,  սակայն եղբայր Թուրքիան իրականու՛մ շա-հագրգռված չէ այդ առումով, քանզի չի  հավատում այդ ծրագրի ծավալմանը, որը եվրոպական երկրները հերթով մերժում  են: Իսկ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը, ըստ զլմ-ների, վերածվել է  վերազգային կոռուպցիայի աղբյուրի: Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ  ենթակառուց-վածքների նախարար Ռ. Նիկոլաիշվիլին հայտարարել է, որ  Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի շինարարության ծախսերը հասել են  800 մլն. դոլարի եւ այն դեռ կարող է անցնել 1 մլրդ-ի սահմանը: Հղում անելով  «ANSpress»-ին՝ «Բիզիմ յոլ»-ը գրում է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու  նախագծում տասնյակ միլիոնների հասնող յուրացումներ կան, իսկ փորձագետները  շինարարության համաձայնագիրն անօգտակար են համարում՝ ինչպես «Նաբուկո»-ն: Ակնհայտ է, որ 2007-2011թթ. տասնյակ մլն. մանաթ արդեն յուրացվել է: Իսկ  Արցախում համոզված են, որ անկախության ճանաչումն այլընտրանք չունի,  Հայաստանում էլ հետզհետե հանգում են այն իրողությանը, որ ԼՂՀ խնդրի  կարգավորման նպատակով ճիշտ կլինի այլեւս գնալ վերամիավորման ճանապարհով:  ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի ճնշման ներքո որեւէ լուծում չի լինելու,  որովհետեւ հակամարտությունը Հայաստանին ու Ադրբեջանին վերահսկելու  լավագույն միջոց է... Այն միջոց է նաեւ տարա-ծաշրջանի ռազմա-քաղաքական ու  տնտեսական ծրագրերը վերահսկելու համար: Ճիշտ է՝ Արցախի անկախության հարցի  լուծումը նույնպես ձեռնտու է Հայաստանին, սական երկու Գերմանիաների  վերամիավորման ճանապարհը ամենավառ օրինակն է:Պահը  այժմ նաեւ հարմար է, քանի որ Ադրբեջանի ընդդիմության առաջնորդը կողմ է  արտահայտվել ԼՂ հարցի կարգավորմանը: «Մուսավաթ» կուսակցութ-յունում տեղի է  ունեցել հանդիպում ղեկավարի՝ Ի. Համբարի եւ մի շարք կուսակցությունների  ներկայացուցիչների միջեւ, եւ անդրադառնա-լով ԼՂ հիմախնդրի կարգավորման  գործընթացին, Ի. Համբարը նշել է, որ կողմնակից է հիմնահարցի խաղաղ  կարգավորմանը: Նա ծայրահեղ է որակել ադրբեջանական իշխանությունների  հայտարարություններն այն մասին, թե անհրաժեշտության դեպքում Ադրբեջանը  խնդիրը կկարգավորի ռազմական ճանապարհով:ՀՀ ԱԳ  նախարարը հունիսի 11-ին կմասնակցի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ  նախարարների հանդիպմանը: Ադրբեջանը կազանյան եռակողմ հանդիպումից առաջ  փորձում է միավորներ շահել՝ սին լուրեր տարածելով, հայկական զինուժին  մեղադրելով իբր Ադրբեջանի քաղաքացիական ան-ձանց սպանելու մեջ:Այսպես,  ոչինչ փոխելու միտում չի նկատվում ադրբեջանական կողմից, ինչը կարող է  որոշակի փոփոխություն կրել միմիայն իշխանափոխութ-յունից հետո, բայց վստահ  ենք՝ ոչ հիմնովին: Ուստի՝ տարածաշրջանում  հայկական քաղաքականության ծավալման համար նորից առաջնային խնդիր է դարձել  Արցախի անկախության կամ Հայաստանին վերա-միավորվելու փաստերից մեկի  ճանաչումը Երեւանի կողմից: Եվ սա լավագույն նվերը կլիներ միջազգային  հանրություն կոչվածին Կազանի հանդի-պումից առաջ... Հայկ Թորգոմյան «Լուսանցք» թիվ 22 (198), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում | 
Sunday, June 12, 2011
Հակամարտությունը Հայաստանին ու Ադրբեջանին վերահսկելու լավագույն միջոց
Subscribe to:
Post Comments (Atom)
 
 
 
 
 
No comments:
Post a Comment