| Գրել է Լուսանցք | |
| 04-06-2011 | |
| Հավերժությունն անցնում է անկախության ճանապարհով Յուրաքանչյուր ազգ կամ պետություն հարատեւում ու զարգանում է, երբ անխոցելի ու հակազդող է նրա անվտանգության համակարգը: Այս համա-կարգը ամենառազմավարականն է բոլոր ազգային ու պետական համակարգերի մեջ, ուստի մեր զորեղ նախնիները մշտապես կատարելագործել ու հզո-րացրել են այն, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ոլորտներում, որն էլ հազարամյակներ շարունակ նպաստել է հզորագույն հայկական պե-տությունների գոյատեւմանը, հայկական արժեհամակարգի տարածմանը: Անվտանգության համակարգում կիրառվել (այժմ էլ կիրառվում) են հոգեւոր-գաղափարական, ռազմա-պաշտպանական, լեզվա-կրթական, բնապահպանական-առող-ջապահական, բարոյահոգեբանական, գիտա-մշակութային, արտաքին ու ներքին քաղաքա-տնտեսական եւ այլ հայեցակարգեր: Անգամ թաքնագիտական (գաղտնագիտա-կան) ոլորտն է հասել կատարելության: Իսկ ազգային կենսակերպը հնարավորություն է տվել զգալու գենետիկ եւ արարչական մեր զորությունը... Այսպիսով՝ անվտանգության համակարգը ծառայել է հայոց զորության հաստատմանը: ՀՀ ներկայիս անվտանգության համակարգը  շատ հեռու է կատարյալ լինելուց, անգամ հնարավորն չէ այն զուտ հայկական  համարել... Ուստի՝ մեր պե-տության եւ հայության գերխնդիրն է վերաստեղծել ու  շարունակաբար արդիականացնել Հայոց Անվտանգության Համակարգը, ինչը  ենթադրում է նաեւ՝ վերոթվարկյալ ոլորտներում հասնել ազգային գիտակցության  ամրագրմանը:ՀՀ-ն հայերի բնօրրանի մի չնչին մասն  է, որն իր փոքր տարածքով ու թույլ տնտեսությամբ հայտնվել է աշխարհի  ուժեղների ընկերակ-ցությունից դուրս, իսկ քաղաքական, տնտեսական,  մշակութային եւ այլ առումներով՝ ոչ նպաստավոր պայմաններում: Այս  իրականության մեջ հայ ազգը, որպես բնական, արարչածին ազգ, փորձում է  վերագտնել իր հիմնական եւ իրական տեղը մեր մոլորակում: Եվ  այդ գործընթացում, միջազգային ու ներազգային խրթին ու բազմաբնույթ  քաղաքականության խաչմերուկում տեղի է ունենում հզոր պետությունների  ռազմա-քաղաքական, ֆինանսա-տնտեսական, կրոնա-գաղափարախոսական,  հոգեւոր-մշակութային ու այլ շահերի բախում, որն ընթա-նում է Երկրագնդի  աշխարհաքաղաքական քարտեզի հերթական վերաձեւման համար...…Համաշխարհային  գաղտնի ուժերը մշտապես վերահաստատվելու խնդիր ունեն եւ դա իրականացնում են  տեղային պատերազմների, հեղափոխութ-յունների, տնտեսական շրջափակումների,  սոցիալական, էթնիկ ու կրոնական, սեռախեղական ու այլ բնույթի հուզումների եւ  այլ խառնակ-չությունների միջոցով... Այս  հանգամանքներում ծագել է անհրաժեշտություն վերհիշելու մեր անցած, ճշտելու  մեր ներկա եւ հստակեցնելու մեր ապագա ուղիներն ու նպատակները: Ըստ այդմ էլ  պետք է կառուցել ու վարել հստակ ազգակերտ, վստահ ու միահյուսված արտաքին ու  ներքին քաղաքականություն:ՀՀ իշխանություններն  ամեն կերպ պետք է ձգտեն հզոր պետությունների հետ վարել ճկուն եւ  բազմակողմանի, հարաբերություններում երկկողմանի շահավետ քաղաքականություն՝  պայմաններ ստեղծելով անկախ քաղաքական, տնտեսական, մշակութային, արտաքին ու  ներքին բազմաշերտ քա-ղաքականությամբ առաջնորդվելու համար: Այլապես,  դառնալով որեւէ հզոր պետության կամ համաշխարհային մութ ու ապազգային ինչ-որ  խմբավորման կցորդ, շարունակելու ենք անդեմ գոյատեւել, մինչեւ ուժերի  վերջնական սպառումը...Հզոր Հայաստանի ու հայ  ազգի ստեղծումը աշխարհասփյուռ հայության բոլոր հատվածների, մեր բոլոր  սերունդների ամենաառաջնային խնդիրն ու սուրբ պարտականությունն է: Ուստի՝  նախ եւ առաջ, ՀՀ իշխանությունները մեր երկիրը պետք է հռչակեն համայն  հայության հայրենիք (սահմանադրական ձեւակերպման մասին է) եւ գործով  վայելելով հայության վստահությունը, հանդես գան աշխարհասփյուռ հայութ-յան  հայրենապաշտպան դերում՝ քաղաքական, իրավական, տնտեսական եւ թե այլ  խնդիրներում:- Եվ այսպես հայոց ազգային  պետությունը համայն հայության կողմից կլիազորվի որպես բնական ու պատմական  Հայաստանի ամբողջ տարածքի, պատմության ընթացքում ստեղծված բոլոր պետական  կազմավորումների միակ իրավաժառանգորդը:- Հայ  ազգը կհայտարարվի բազում հազարամյակներ ընթացող հայոց պատմության,  ավանդական, մշակութային, գիտական, հոգեւոր ու բոլոր այլ ար-ժեքների եւ  հարստությունների տերն ու իրավաժառանգորդը:-  Հայաստանի ազգային իշխանությունները կհայտարարվեն բնական ու պատմական  Հայաստանի բոլոր իշխանությունների ու թագավորական հարս-տությունների  իրավաժառանգորդը:Եվ Հայաստանը կդառնա  աշխարհասփյուռ հայության հայրենիքը ոչ միայն խոսքով: Բոլոր հայերը կստանան  ՀՀ քաղաքացի (ավելի հարմար է՝ բնա-կիչ) դառնալու իրավունք, իսկ ազգային  պետությունը, հայրենի իշխանությունները կպարտավորվեն ապաստան տալ  յուրաքանչյուր հայի, պաշտ-պանել նրա անվտանգությունը, պատիվն ու  արժանապատվությունը:Նաեւ բոլոր հայերը,  Երկրագնդի որ հատվածում էլ գտնվեն, կունենան պարտականություններ ազգի ու  հայրենիքի նկատմամբ, որից հրաժարվելը կդիտվի ազգադավություն, եւ խուսափողը  կզրկվի պետության ու համայն հայության հովանավորությունից (Համահայկական  Սահմանադրու-թյուն):Պարզ է եւ բոլորը պիտի  գիտակցեն, որ ազգային անկախ պետության ամրապնդումն ու հզորացումը  պայմանավորված է հայ ազգի նպատակների միասնությամբ, սեփական ազգային,  կեցական ու բարոյական գաղափարախոսությունների՝ որպես պետական  քաղաքականության հիմքի ընդունմամբ եւ օտար գաղափարախոսությունների ու  կրոնների մերժմամբ: Պետք է իրապես գիտակցել, քանզի՝ եթե քաղաքական կամ  տնտեսական, ոլորտներում պարտությունը հանգեցնում է պետության (բնօրրանի)՝  մարմնի կործանմանը, ապա մշակութային, հոգեւոր-գաղափարախոսական ոլորտներում  պարտությունը սպանում է ազգը՝ հոգին... Նաեւ հայկական հարցը (հետագայում՝  հայ դատն ամբողջապես), հայկական պահանջատիրությունը պետք է շարունակեն մնալ  ազգային ու պետական քաղաքականության հիմքում:Հասկանալի  է, որ տնտեսական անկախությունն է, որ նպաստում ու թույլ է տալիս  առաջնորդվել անկախ ազգային քաղաքականությամբ: Իսկ ՀՀ տնտե-սությունն այսօր  դեռ խարխլված է եւ կարիք ունի արտաքին օժանդակության ու դրամական  ներդրումների: Ցավոք, այդ արտաքին օժանդակությունը չի սահմանափակվում  սփյուռքահայության միջոցներով, ինչը արագ կնպաստեր մեր տնտեսական համակարգի  կայացմանն ու անկախ զարգացմանը: Այս հանգամանքը տնտեսական  վայրիվերումներին զուգահեռ կաշկանդում է ՀՀ իշխանություններին՝ վարելու  անկախ քաղաքական գիծ՝ զուտ հայամետ արտաքին ու ներքին քաղաքականություն: Սա  բնորոշ է բոլոր տնտեսապես թույլ զարգացած երկրներին, որոնց  իշխանություններն իրենց ազգի ու պետության կարիքները հոգալու համար  քաղաքական պարտադրված (որոշակի) կախում ունեն հզոր պետություններից ու  պարբերաբար դառ-նում են նրանց քաղաքական, դիվանագիտական խաղերի գերին, որից  հաճախ մենք բոլորս ենք կրում բազմաբնույթ կորուստներ, երբեմն՝ անդառնա-լի:Այս  հանգամանքն առավելագույնս պարտադրում է ամենակարճ ժամկետում կարգավորել ու  կայունացնել երկրի տնտեսության անխափան (ռիթմիկ) գոր-ծունեությունը՝  ստեղծելով տնտեսական որոշակի հաստատուն հիմք (ինչը այսօր թեեւ փոքր-ինչ,  բայց կա), որի վրա աստիճանաբար հնարավոր կլի-նի կառուցել տնտեսական հզոր  համակարգ՝ արդի գիտությանը հենված:Բայց այդպիսի  տնտեսական համակարգի ստեղծումը չպետք է կատարվի հզոր բռնատիրության  հաստատմամբ ու բռնությունների եւ անհեռանկարա-յին տնտեսական ծրագրերի  պարտադրմամբ՝ հատկապես դրսից թելադրված կանոններով... Պետք է գիտակցել, որ  Հայաստանում հայ ազգի տնտեսական շահագոր-ծումը հանցագործություն է: Հայոց   պետության ամբողջ հարստությունը անվիճելիորեն պետք է  ծառայի հայության ու  Հայաստանի շա-հերին:Պետք է հստակ  ռազմավարություն մշակվի արդյունաբերության եւ գյուղատնտեսության զարգացման  համար, այլապես տնտեսական համակարգի մասին խոսելը կդառնա ժամանցային թեմա,  ինչպեսեւ՝ այժմ են շատերը այլեւայլ «ժամանցային ներդրումների» տնտեսական  չեղած աճերից խո-սում... Եթե տնտեսական աճը չի բարելավում բնակչության  վիճակը, ուրեմն այդ աճը Հայաստանը ստրկատիրական երկիր դարձնողների գրպանին է  վերա-բերում...Արդյունաբերական  ձեռնարկությունների տեղաբաշխումը, կառուցումն ու շահագործումը պետք է  գիտականորեն հիմնավորվեն ու անվերապահորեն պետք է երաշխավորվի նրանց  լիարժեք անվտանգությունը: Գիտականորեն չհիմնավորված, կենսաբանական աղետի  հանգեցնող քիմիական արդյունաբե-րության եւ այլ վտանգավոր  ձեռնարկությունների շահագործումը, ինչպես նաեւ ազգի առողջությանը սպառնացող  տնտեսական ձեռնարկումնե-րը պետք է դիտել որպես ազգահալած քաղաքականության  դրսեւորում:Բնակչության կենսամակարդակի իրական  բարձրացումը եւ ՀՀ հետագա հզորացումը հնարավոր է այն դեպքում, երբ ազգային  պետությունը  հնարա-վորություն կունենա վարելու ինքնուրույն տնտեսական  քաղաքականություն, որը թույլ կտա ստեղծելու իրապես ազատ շուկայական  տնտեսվարութ-յուն եւ այդ տնտեսվարության նպաստավոր ու շահավետ գործուն  պայմաններ: Սակայն, ռազմավարական, ազգային-պետական նշանակության  արտադրական-տնտեսա-կան միավորները պետք է լինեն հայոց պետության  սեփականությունը, ինչը թույլ կտա մշտապես, առավել արդյունավետ կարգավորել  ծագած պաշտպանա-կան, սոցիալ-տնտեսական բազմաբնույթ խնդիրները:Ազատ  շուկայական տնտեսվարության պայմաններում ՀՀ սեփականատիրական  հարաբերությունների կազմակերպման հիմնական սկզբունքը սեփակա-նության  հարաբերությունների բազմաձեւությունն է: Արտադրության միջոցների նկատմամբ  սեփականության հիմնական ձեւերը պետք է ներառեն պետական, համայնքային,  գործակցային եւ անհատական (մասնավոր) սեփականատիրական հարաբերություններ:  Ազգային պետությունը պետք է լինի բանկերում մարդկանց կատարած դրամական  ներդրումների երաշխավորն ու հովանավորը, լինի նաեւ վճարունակ, որը թույլ  կտա երկարաժամկետ տր-վող վարկերի միջոցով հոգալ ազգի բազմաբնույթ  կարիքները: Ազգային եկամտի աճին համապատասխան պետք է ստեղծել Ապագա Սերնդի  Հիմնադրամ, որտեղ ներդրումներ կանեն նաեւ սփյուռքի հայերը:ՀՀ  արդյունաբերության հետագա զարգացման մեջ առաջնային պետք է համարվեն այն  ոլորտները, որտեղ արտադրության կայուն աճը կապված է երկրի բնական  հարստությունների, մարդկային աշխատուժի եւ տեխնիկական ու մասնագիտական  հնարավորությունների հետ, որը թույլ կտա կայուն պա-հել տնտեսությունը եւ  կատարելագործել ազգային, ավանդական արտադրատեսակները: Առաջնային պետք է  լինի նաեւ ժամանակակից գիտությունների ու մտավոր, գիտական կարողությունների  անհապաղ օգտագործումը արդյունաբերության, գյուղատնտեսության եւ այլ  բնագավառներում: Հայկական բոլոր ուժերի,  հայության առաջնային գործեր պիտի դառնան երկրի տնտեսական անկախ համակարգի  եւ դրանից բխող՝ ռազմա-քաղաքական ան-կախ համակարգի ձեւավորումները, որից  հետո էլ՝ խոսքից գործի կվերածվի հայոց գերնպատակների իրականացումը: Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ «Լուսանցք» թիվ 21 (197), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում | 
Sunday, June 5, 2011
Հավերժությունն անցնում է անկախության ճանապարհով - ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
Subscribe to:
Post Comments (Atom)

 
 
 
 
 
No comments:
Post a Comment