Sunday, June 26, 2011

Բնական մթերքը Հայաստանից վերանում է... Փողերը կորում են՝ բանկերը տեր չեն կանգնու՞մ...



Գրել է Լուսանցք   
26-06-2011
Ահազանգ -
Բնական մթերքի բնօրրան Հայաստանից բնական մթերքը վերանում է
Կովկասյան կոչվող տարածաշրջանում գենետիկորեն ձեւափոխված սննդամթերքի ուսումնասիրության հնարավորություն ունեցող միակ լաբորատո-րիան Հայաստանում է՝ «Ստանդարտ դիալոգ»-ը, որ վերջերս պարզել էր, որ մեր երկրում սպառվող բուսական եւ կենդանական ծագման սննդամթերքի 40 տո-կոսի մեջ հայտնաբերվել է ԳՁՕ (գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ) կոչվածը: Մսամթերքի՝ ներկրված եւ տեղական, 15 տոկոսի մեջ հայտնաբեր-վել է ԳՁՕ: Սրանք փոքր թվեր չեն, իսկ որպեսզի իրավիճակն ավելի ակնառու լինի, վերածենք դրանք պատկերի: Հայկական սննդամթերքի շուկայում ներկրման ծա-վալները փոքր չեն: Գնային գործոնով պայմանավորված՝ սպառողները նախընտրում են ներկրվածը: Այլ կերպ՝ բնակչության մեծամասնությունն ու-տում է ոչ թե բնական, մաքուր, այլ ԳՁՕ-ով հարուստ, «մուտանտ» (ինչպես ասում են՝ իրերն իրենց անունով կոչենք) ուտելիք:
Շարունակենք: Ներկրված նրբերշիկի եւ հավի մսի մեջ հայտնաբերվել էր ԳՁՕ պարունակող սոյա: Սա՝ ի զգուշացում սպառողների: Մենք դեռ կան-դրադառնանք, թե ինչ կհանգեցնի ԳՁՕ-ով սնունդ ընդունելը...Ի դեպ, ԵՄ երկրներում մեծահասակների սննդում ԳՁՕ-ի թույլատրելի չափաքանակ է համարվում 0,9 տոկոսը, իսկ մանկական սննդում կտրականապես ար-գելվում է դա: Ի՞նչ վիճակ է մեզ մոտ: Մեր հայրենիքի Հայաստանի Հանրապետություն հատվածը այլեւս անցել է այն սահմանը, երբ կարող էինք հպարտանալ, որ բնական մթերքի բնօրրան ենք: Մեզ հետաքրքրեց, թե ինչ է նշանակում տրանսգեն կամ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ: Արտակարգ իրավիճակների հանրագիտարանից տեղեկա-նում ենք, որ ընդհանրապես բանջարեղենի, մրգերի ու հատապտուղների գեները փոխում են ավելի բարձր բերքատվություն, խոշոր չափեր ու դիմացկունություն ստանալու համար: Պարզվում է, սակայն, որ գենետիկորեն ձեւափոխված սննդի մասին գիտնականների կարծիքները մինչ օրս միանշանակ չեն, ավելին՝ երկու տարբեր բե-ւեռներ են. այն է՝ ԳՁՕ-ն կամ կվերացնի երկիր մոլորակի վրա կենդանի ամեն ինչ, կամ էլ կփրկի մարդկությունը սովից: Բայց դե, նույնիսկ շատ լուրջ գիտնականներ են ասում, որ բնության գործերին խառնվելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի:Կենդանի օրգանիզմների գեները փոխել գիտնականները սկսել են դեռ 1970-ական թվականներից: Օրինակ, ցորենի մեջ կարիճի գեն են դնում, որ դիմանա երաշտներին, կարտոֆիլի մեջ կոլորադյան բզեզի գեն են ներարկում, որ հենց այդ բզեզը չուտի այն: Ձկան գենն էլ ներարկում են լո-լիկի մեջ, որ ցրտադիմացկուն լինի: Այսօր նմանատիպ՝ գենափոխման տեխնոլոգիաներ կիրառում են նաեւ սոյայի, եգիպտացորենի, բազուկի, ե-լակի, ծխախոտի եւ այլ բույսերի աճեցման համար: Նշածս աղբյուրից տեղեկանում ենք նաեւ, որ գենետիկորեն ձեւափոխված սննդի պատճառով մարդու գենի հնարավոր փոփոխության եւ բացասական ազդե-ցության  ստույգ ապացույցներ դեռ չկան: Ու թեեւ գիտնականները խուսափում են կտրուկ եզարակացություններ անել, բայցեւ չեն հերքում, որ գենոմոդիֆիկացված սննդի պատճառով  մեկը մյուսից սարսափելի ալերգիաներ են առաջանում: Օրինակ՝ ԱՄՆ-ում բնակչության 70 տոկոսը տառապում է զանազան ալերգիաներից, որովհետեւ այստեղ արգելված չէ գենախեղված սնունդը: Շվեդիայում գենային ձեւափոխման ենթարկված նյութեր պարու-նակող սննդամթերքն արգելված է, դրա համար էլ բնակչության միայն 7 տոկոսն է ալերգիկ: Շատ գիտնականներ էլ պնդում են, որ գենոմոդիֆիկացված սննդի պատճառով հնարավոր է նաեւ անտիբիոտիկների նկատմամբ կայունության առաջացում, իմունիտետի անկում եւ անգամ՝ քաղցկեղ: Աշխարհի շատ երկրներում օրենքով պարտադրվում է, որ ապրանքի վրա մակնշված լինի՝ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ պարունակու՞մ է, թե՞ ոչ: Հայաստանում սպառողների իրավունքները պաշտպանող օրենքը պահանջում է ապրանքի վրա նշել գենոմոդիֆիկացված նյութերի պարունակութ-յան մասին: Սակայն օրենքում չի խոսվում այն մասին, թե որ տոկոսային հարաբերությունն է թույլատրելի: Հայ սպառողը պաշտպանված չէ, նա չի կարող զգալ՝ տվյալ սնունդը մաքու՞ր է, թե՞ մուտանտ: Բայց տրամաբանություն ունենք ու որոշ բաներ կարող ենք գլխի ընկնել (թե չէ մինչեւ մեր պատկան մարմինները մտածեն այդ մասին, գուցե արդեն «մուտանտին» տարիներ շարունակ կու՜շտ կերած լի-նենք):Մեր ընթերցողներին հուշենք, որ, օրինակ, 100 գրամանոց ելակները մաքուր, բնական ելակ չեն: Բնական ելակները փոքրիկ են լինում: Ի դեպ, բույրի տարբերությունն էլ շատ բան կհուշի: Մայրերին էլ խորհուրդ ենք տալիս երեխաներին տալ այն մրգից, որ որդնած է, որովհետեւ, ըստ մասնագետների, որդը բնական օրգանիզմ է եւ արհեստական օրգանիզմ՝ ԳՁՕ չի ուտում: Չմոռանանք, բնությունից հեռանալը լավ բանի չի հան-գեցրել երբեք:Հաջորդիվ, այնուամենայնիվ, կանդրադառնանք այն հարցին, թե ինչու՞ են գիտնականները վախենում ասել մի բան, որում իրենք համոզված են: Ինչու՞ են այդ թերիները: Ու՞մ կամ ի՞նչ ուժերի են դրանք ձեռնտու, ի՞նչ խայծ է դա, որ պետություններն անգամ կուլ են տալիս...
Աստղինե Քարամյան
Փողերը կորում են, բանկերը տեր չե՞ն կանգնում
«Լուսանցք»-ի էլփոստին ուղարկված այս դիմումը, որ առանց մեկնաբանությունների կներկայացնենք ստորեւ, տպագրում ենք առանց կրճատումնե-րի եւ խմբագրումների՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խնդրո առարկա թեման միայն դիմումատուին չի վերաբերում: Դիմումի, որ հաս-ցեագրված է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, հեղինակը ՀՀ քաղաքացի, «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ աշխատակից, «Առէքսիմբանկ»-ի քարտապան Ալեքսանդր Մելքումյանն է: Ու դիմումը տպագրում ենք նաեւ ի զգուշացում մեր այլ քաղաքացիների:«ԴիմումՀայտնում եմ Ձեզ, որ սույն թվականի մարտի 23-ին «Առէքսիմբանկ»-ի իմ քարտային հաշվից անհայտ անձն առանց իմ պլաստիկ VISA քարտի օգտա-գործման, որն այդ պահին գտնվում էր ինձ մոտ, «ՎՏԲ Արմենիա» բանկի բանկոմատից (գտնվում է Կենտրոնական ավտոկայանի մերձակայքում՝ Ադմիրալ Իսա-կովի 9/2 - տե՛ս լուսանկարը) հանել է 520 հազար ՀՀ դրամ. հանումը կատարվել է 7 գործողություններով՝ 5 անգամ 100-ական հազար ՀՀ դրամ եւ 2 անգամ՝ 10-ական հազար ՀՀ դրամ: Նշեմ, որ առեւանգված գումարից 500 հազարը բանկի կողմից ինձ տրամադրված օվերդրաֆտն էր, իսկ  20 հազարն՝ իմ աշխատավարձի մնացորդը: Ես այդ պլաստիկ քարտով վերջին գործարքը կատարել էի մարտի 22-ին, որի արդյունքում իմ քարտային հաշվի վրա կար 522 726 ՀՀ դրամ, ինչը հաստատ-վում է բանկոմատի կտրոնով: 520 հազար ՀՀ դրամ գումարի գողության մասին ես տեղեկացա մարտի 24-ի աշխատանքային օրվա ավարտին, երբ ստացա Telecard համակարգի SMS հաղորդագրությունը, որի համաձայն՝ իմ հաշվին փոխանցվել էր հերթական աշխատավարձը՝ 173 666 ՀՀ դրամ, եւ իմ հաշվի վրա առկա էր ընդամենը 176 392 ՀՀ դրամ, մինչդեռ պետք է լիներ 696 392 ՀՀ դրամ:Սկիզբում կարծեցի, թե տեղի է ունեցել թյուրիմացություն, սակայն մարտի 25-ի առավոտյան իմ դիմումից հետո «Առէքսիմբանկ»-ի պլաստիկ քարտերի բաժնի պետ Էլինա Ղամբարյանը հայտնեց, որ իմ քարտային հաշվից հիշյալ 7 գործողությամբ հանվել է 520 հազար ՀՀ դրամ «ՎՏԲ Ար-մենիա» բանկի բանկոմատից: Ես պաշտոնապես դիմեցի «Առէքսիմբանկ»-ի գլխավոր տնօրեն Ա. Խանդկարյանին՝ բացահայտելու գումարի կողոպուտը: Հատուկ նշում եմ, որ 11 ամիս լինելով  «Առէքսիմբանկ»-ի քարտապան, ես օգտվել եմ միայն «Առէքսիմբանկ»-ի բանկոմատներից, առեւտրի համակար-գում իմ պլաստիկ քարտը չեմ օգտագործել, այն երբեք չեմ փոխանցել այլ անձանց, իմ տեսադաշտից այն երբեք չի անհետացել, իմ գաղտնաբառը (PIN-կոդը) երբեւէ չեմ հայտնել ոչ ոքի, ոչ մի տեղ այն չեմ գրանցել: Բանկն իմ դիմումի համաձայն սկսեց հետաքննություն, որը համակարգում էր գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը: Նա ինձ վստահեց-նում էր, որ բանկը կանցկացնի անաչառ քննություն եւ ծայրահեղ դեպքում կընդունի փոխզիջումային որոշում՝ ինձ հետ կիսելով կատարված վտանգավոր հանցագործության պատասխանատվությունը, իր ձեւակերպմամբ՝ «ֆիֆթի-ֆիֆթի»: «ՎՏԲ Արմենիա» բանկից ստացվեց այն բանկոմատի տեսագրությունը, որտեղից կատարվել էր գողությունը: Տեսագրության մեջ հստակ երեւում է գո-ղություն կատարող անձը, որն ինձ բոլորովին անծանոթ է: Ակներեւ էր քրեական հանցագործության փաստը՝ խոշոր չափի գումարի հափշտակումը: Ի հեճուկս հանցագործության ակնհայտ փաստի՝ «Առէքսիմբանկ»-ը ապրիլի 14-ի նամակով Ա. Խանդկարյանի ստորագրությամբ ամեն ինչ բարդեց ինձ վրա՝ որպես քարտապանի, եւ հրաժարվեց որեւիցե պատասխանատվությունից: Այդուհանդերձ, ավելի ուշ պարզվեց, որ «Առէքսիմբանկ»-ը գիտեր, որ մարտի 24-ին՝ արդեն «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկի բանկոմատից, որ գտնվում է Էջմիածին քաղաքում, կատարվել էր եւս մեկ փորձ կողոպտելու իմ քարտային հաշիվը, սակայն ապարդյուն: Կար նաեւ այդ բանկոմատի տեսագրությու-նը, որն ինձ այդպես էլ չներկայացվեց:Ես դիմել եմ նաեւ ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակ, որը չունենալով գործի ամբողջական նյութերը, հետամուտ չեղավ իմ՝ որպես քարտապանի շահերի պաշտպանությանը:«Առէքսիմբանկ»-ի անցկացրած հետաքննությունը համարելով ակնհայտ աչառու եւ անբավարար՝ սույն թվականի ապրիլի 27-ին ես վերստին դիմեցի բանկին՝ պահանջելով անցկացնել նոր քննություն՝ զուգահեռաբար օրինապահ մարմիններին դիմելու պահանջով: Դրանից հետո՝ մայիսի 6-ին ինձ հանդիպել է «Առէքսիմբանկ»-ի անվտանգության ծառայության պետ Ֆելիքս Պողոսյանը, ով ինձ հայտնել է, թե  «Առէքսիմբանկ»-ի աշխատակից-ները մասնակից չեն այս հանցագործությանը, ինչպես նաեւ բանկի անվտանգության ծառայությունը վստահ է, որ ես եւս չեմ կազմակերպել գո-ղությունը: Պրն. Պողոսյանն ինձ խորհուրդ չտվեց դիմել ՀՀ օրինապահ մարմիններին:Իսպառ կորցնելով հույսը բանկի հետաքննությունից՝ սույն թվականի մայիսի 13-ին իմ դիմումի համաձայն հարուցվեց քրեական գործ՝ խո-շոր չափի գումարի գողության առիթով: ՀՀ ոստիկանությունն ինձ տեղեկացրեց, որ «Առէքսիմբանկ»-ն առաջին իսկ օրը պարտավոր էր դիմել ի-րավապահ մարմիններին կատարված հանցագործության վերաբերյալ, ինչն առ այսօր չի արվել: Ոստիկանության գործողությունների ընթացքում երեւան եկան շատ հանգամանքներ, որոնք «Առէքսիմբանկ»-ն ինձանից թաքցրել էր: Բացի դրա-նից՝ «ՎՏԲ Արմենիա» բանկի բանկոմատի տեսագրությունից, որը տրվել է ոստիկանությանը, ակնհայտ երեւում է թվատախտակը եւ PIN-կոդ հավաքելու դրվագը, որն իմ իմացությամբ հակասում է ՀՀ ԿԲ նորմատիվներին:Հարգելի պրն. ՋավադյանՎերոնշյալի հիման վրա՝ խնդրում եմ Ձեզանից՝ որպես ՀՀ բանկային համակարգի գերագույն հսկող եւ կարգավորող ատյանի ղեկավար, պահանջել «Ա-ռէքսիմբանկ»-ից անցակացնել անաչառ եւ ամբողջական քննություն, որպեսզի կատարված գողությունը չդառնա վտանգավոր նախադեպ, եւ պաշտպանվեն իմ եւ ՀՀ բոլոր քարտապանների շահերը:
Դիմող՝ Ալեքսանդր Մելքումյան16.06.11»
Հ.Գ. - խմբագրությունը պատրաստ է տպագրել նաեւ մյուս կողմի՝ «Առէքսիմբանկ»-ի պարզաբանումը:  
«Լուսանցք» թիվ 24 (200), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment