| Գրել է Լուսանցք | |
| 04-06-2011 | |
| Վասն անփոփոխ բարու «Հողը մայրս է, Անձրեւը՝ հայրս, Քամին՝ Եղբայրս, Հուրը՝ Ընկերս, Եթերն՝ Աշխարհս» (Րիգ Վեդա): Ելույթներում եւ հրապարակախոսություններում հաճախ է հանդես գալիս «ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս եւ ու՞ր ենք գնում» հռետորական հարցադրումը: Սակայն, երբ ունկնդրում ենք հարցադրողների պատասխանները, հաճախ բոլորովին այլ հարցերի պատասխաններ ենք ստանում: Հաճախ «ո՞վ ենք» հարցին ստանում ենք «ո՞վ էինք» հարցի պատասխանը: Իսկ «որտեղի՞ց» եւ «ու՞ր» հարցերի ստացված պատասխաններն էլ լա-վագույն դեպքում հաճելիորեն թմրեցնում են մեր գիտակցությունը եւ առաջացնում վասն մեր անցյալի ու ապագայի մի լավ արբելու տրամադրություն: Եվ այդ ծույլ երազկոտությունից անցումը դեպի երազկոտ ծուլություն մեզ մեկուսացնում է մերօրյա «ո՞վ ենք»-ի սթափ գիտակցումից: Եվ չենք նկատում բոլոր ժամանակների ու կարգերի չափանիշներով մեր ժողովրդի արդի թշվառությունն ու դրա հիմնավոր պատճառները: Չենք  նկատում (կամ գուցե չենք ցանկանում նկատել), որ Փառավոր անցյալից ունենք  լոկ գրավոր հիշողություն: Իսկ ներկան էլ փոխառել ենք երիտասարդ  ժողովուրդների դատարկ ու ամոթալի անցյալից:Եթե  չտեսնելը կուրություն է, ապա մասնակի չտեսնելը մասնակի կուրություն է:  Մասնակի կուրության մի վիճակ էլ կա, որը կոչվում է կենտրոնացվածություն:  Նամանավանդ, երբ կենտրոնացման առարկան բոլորովին երկրորդականներից է: Եվ  հիմա մեր ժողովուրդը լինելով առաջին երկրագործների ժառանգ՝ անգիտակցաբար  մերժել է երկրագործությունը եւ կենտրոնացել է հաց ստանալու նոր եղանակներ  բացահայտելու վրա, որի դեպքում ցորեն ցանելը չի լինի անհրաժեշտություն: Եվ այդպիսով վերածվել է հաց ներմուծողի:Մեր  ժողովուրդը վաղուց է կորցրել բնական եղանակով հաց ստանալու ավյունը: Այն  ժամանակներից, երբ երկրագործությունը սկսեց համար-վել ցածրակարգ զբաղմունք:  Երբ կերակրողը ստորադասվեց կերակրվողին:Մեր օրերում հաճախ են հնչում թշվառ կարծիքներ, թե իբր հայերս անմիաբան միշտ ենք եղել:Սակայն  մեր անմիաբանության սկիզբը նույնպես համընկնում ունի երկրագործության՝  ցածրակարգ զբաղմունք համարվելու սկզբին: Եվ այդ սկիզբը բարեբախտաբար  պատմականորեն արձանագրված է:Խորենացին մեզ է  փոխանցել Վաղարշակ Արշակունի արքայի բարեփոխումների հրովարտակը, ըստ որի.  «...Այսուհետ քաղաքացին լինի գերա-պատվելի քան գյուղացին: Գյուղացիները  քաղաքացիներին պատվեն որպես իշխանների...»:Եվ  այս «բարեփոխում»-ը նաեւ վկայություն է, որ շերտավոր (կաստայական)  հասարակարգը միշտ չէ, որ մեզանում եղել է: Մասնակիորեն ծանոթ լինելով այս  կամ այն ժամանակների ու երկրների իշխանությունների բարեփոխումներին, չեմ  հանդիպել մի այնպիսի բարեփո-խման, որը ունեցել է դրական արդյունք հասարակ  ժողովրդի համար: Շնորհակալ կլինեմ այն բարի մարդուն, ով որեւէ իսկապես բարեփոխման մասին ինձ կտեղեկացնի:Սակայն  առավել Շնորհակալական զգացումով կլցվեմ այն իշխանությունների հանդեպ,  որոնք իրենց հրամանագրերով եւ հետեւողական գործո-ղություններով Վաղարշակ  արքայի հրովարտակի հետեւանքներից կմաքրեն Հայ ժողովրդի մտքոլորտը եւ նորից  գյուղացուն կտրամադրեն երգելով հաց արարելուն: Եվ վստահ եմ, որ միակ երախտագետը չեմ լինի նման նախաձեռնությանը:Այնժամ կիմանանք, որ միշտ այստեղ ենք եղել ու ոչ մի տեղ չենք պատրաստվում գնալ եւ լինելու ենք միշտ: Այնժամ մեր «ո՞վ ենք»-ն ու «ո՞վ էինք»-ը կունենան համընկնումներ: Այնժամ Հանրապետություն բառն էլ համընկնում կունենա Ճշմարտությանը, քանզի իսկապես կլինի հանուրին պետք:  Անդրանիկ Աթոյան Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի անդամ, Առողջարարական յոգայի մասնագետ,Ու-շու մարտարվեստի մարզիչ «Լուսանցք» թիվ 21 (197), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում | 
Sunday, June 5, 2011
Վասն անփոփոխ բարու - ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի անդամ՝ Անդրանիկ Աթոյան
Subscribe to:
Post Comments (Atom)
 
 
 
 
 
No comments:
Post a Comment