Գրել է Լուսանցք | |
18-02-2011 | |
Ճշմարտություն եւ իրականություն – Զամուրհայ Մամիկ Մամիկոնյաններին օտար ծագում վերագրելը հիմնովի՛ն սխալ է Մեր այս քննախուզությունում կվերլուծենք Մամիկոնյան եւ Բագրատունյաց տոհմերի ծագումնաբանություններին առնչվող հիմքային խնդիրները: Կներկայացնենք մեր տեսակետը Մամիկոնյան տոհմի վերաբերյալ, կառուցելով այն արդեն հայտնի նյութերի շրջանակներում, ինչպես նաեւ կփորձենք լրացնել այն բացը, որն առնչվում է Մամիկոնյան տոհմին: Պատմագիտական գրականությունից մեզ հայտնի է, որ Փավստոս Բուզանդը Մամիկոնյան տոհմի պատմիչն է, իսկ Մովսես Խորենացին` Բագրատուն-յաց: Ըստ Խորենացու, պատմություն կերտողները սպարապետներ Բագրատունիներն են, իսկ ըստ Բուզանդի՝ Հայաստանի սպարապետները եւ պատ-մության գլխավոր կերտողները Մամիկոնյաններն են: Մեր պատմիչների կողմից նյութի նման մատուցումը անուղղակիորեն ներկայաց-նում է Այրարատի եւ Տարոնի գաղափարական հակամարտության իրական եւ տեսանելի ընթացքը: Համաձայն մեր ունեցած պատմագրության՝ Բագրատուն-յաց եւ Մամիկոնյան տոհմերը ձեւավորված են տարբեր ժամանակաշրջաններում եւ, ամենակարեւորը, համարվում են օտարներ, մեր պատմիչները միակարծիք են մեկ հարցում, այս տոհմերի միջոցով է իրականացվել հայոց աշխարհի կառավարման գործառույթը: Միայն ավելացնենք, որ ուշ շրջանում Մամիկոնյանների եւ Բագրատունիների վարած քաղաքականությունը հիմնականում բխել է նեղ անձնական խնդիրներից, որի արդ-յունքում առաջացավ կլանային հակասություն եւ, վերջ ի վերջո, ավարտվեց Մամիկոնյանների պարտությամբ: Մամիկոնյանների պարտությու-նից հետո նրանց գործառույթը մասամբ ստանձնեցին Արծրունիները: Այդ ժամանակահատվածում Բագրատունիները առաջ մղեցին ֆեդերատիվ պե-տության մի նախագիծ, որի կենտրոնում դրված էր հայ էթնոսի աշխարհընկալման մեկ ճյուղը՝ նյութապաշտությունը, սակայն այս նախագիծը չէր կարող երկար կյանք ունենալ, քանի որ քաղաքական դաշտում բացակայում էին Մամիկոնյանները, որոնք ներկայացնում էին հոգեւոր ճյուղը: Թերեւս այս է Մամիկոնյանների եւ Բագրատունիների տոհմերի հետ կապված մեր սկզբունքային իմացությունը: Պատմագրության մեջ մեկնաբանված եւ բացահայտված չեն երկու սպարապետական տների դիցահավատամքային ընկալումները: Ուսումնասիրությունների մեջ անտես-ված է նրանց դիցահավատամքային ընկալումներով ուղղորդվող պայքարի հիմնական էությունը, եւ ուսումնասիրությունները խարսխ-վում են ոչ թե ազգային ընկալումների, այլ կրոնական եւ եկվոր ու օտարածին լինելու թեզիսի վրա: Կփորձենք հերքել կրոնական հենքը, եկվոր եւ օտարածին լինելու թեզիսը` հենվելով երկու տոհմերի ազգային ընկալումների եւ դիցական ծագումնաբանության վրա: Այստեղ շեշտենք. Բագրատունիները ընկալվում են որպես հրեական ծագում ունեցող տոհմ եւ, ըստ այդմ, ներկայացնում էին նյութականի գա-ղափարախոսությունը, իսկ Մամիկոնյանները ունեին չինական ծագում եւ կարծես կրոնական որեւէ գաղափարախոսության կրողներ չեն, այլ հանդես են գալիս միայն որպես ռազմական գործիչներ, որը նաեւ հիմնավորում է պատմաբան Նիկողայոս Ադոնցը: Նա այսպես է ներկայաց-նում երկու ազդեցիկ նախարարական տոհմերին. երբ երկրին վտանգ էր սպառնում, Մամիկոնյան իշխանն իսկույն ձեռքը տանում է դեպի սու-րը, իսկ Բագրատունի իշխանը ձեռքը դնում է ճակատին ու խորհում է: Ներկայացնենք Մամիկոնյան տոհմին վերաբերող հիմնական տեղե-կությունները: Մինչեւ Տարոնին տիրելը՝ Մամիկոնյանների տոհմական կալվածքները, ըստ որոշ կարծիքների, գտնվում էին Տայքում` Խաղկ-տիքի սահմանում, հավանական կենտրոնը Էրախանի ամրոցն էր: Համաձայն պատմագրությունից մեզ հասած հայտնի կարծիքի, փախստական Մամի-կոնյաններին Տրդատ II Մեծը հանձնեց այնպիսի մի կարեւորագույն պաշտոն, ինչպիսին էր սպարապետությունը, Սլկունիների տոհմին հաղթելուց ու նրանց ամրոցը գրավելուց հետո: Կարեւոր է այստեղ անդրադառնալ Տրդատ, Շապուհ, Մամիկոնյան եւ Սլկունի դիցահավատամքային թնջուկին: Սլկունիները քրիստոնեությունը մերժող տոհմ էին, որի դեմ քրիստոնյա Տրդատ II Մեծը օգտագործեց զրադաշտ Շապուհի մոտ հաստատված արեւապաշտ Մամիկոնյանների տոհմին: Տրդատ II Մեծի պահանջով Շապուհը Մամիկոնյաններին ուղարկեց Հայաստան, եւ Հայոց արքայի կողմից Մամիկոնյանների առաջ դրվեց մեկ հարց. հաստատել իրենց պատմական հավատարմությունը հայոց արքային՝ որպես ԶԱՄՈւՐ ՀԱՅ օրեն-քի կրողների, Սլկունիների հետ մենամարտում: Շատ զարմանալի է Մամիկոնյանների եւ Սլկունիների հանդիպումը Սլկունիների ամ-րոցում, նրանք հանդիպեցին որպես եղբայրներ եւ ըստ ԶԱՄՈւՐ ՀԱՅ օրենքի ճակատամարտեցին, ցավոք հայոց արքան խոհեմ չգտնվեց, եւ Սլկունիները ընկան հերոսաբար, բայց ոչ հանուն հայրենիքի: Այստեղից բխում է, որ Տրդատ II Մեծը երբեք չէր կարող ամբողջ բանակը, իր եւ երկրի ապագան հանձնել եկվոր, օտար ու ըստ էության չստուգված եւ առանձնակի հեղինակություն չունեցող զորավարին: Օտար տոհմը չէր կարող անմիջապես դառնալ սիրելի եւ նվիրվել իր նոր հայրենիքին, Մամիկոնյանները ֆիզիկապես եւ բարոյապես չէին հասցնի մի քա-նի տարում ձեւավորել նոր տոհմական հայասիրական-հայրենասիրական հայեցակետը: Մեջբերենք Խորենացու ներկայացրածը եւ այլոց կողմից չհասկացվածը, որը ձեւավորեց քարացած մի վարկած, լայնորեն շրջանառվող առ այսօր եւ շարադրված այսպես. Մամիկոնյանների տոհմը առաջացել է Մամիկ ու Կոնակ անձերից, որոնք 3-րդ դարի 1-ին կեսին գաղթել են Հայաստան Ճենաց աշխարհից (վերջինս նաեւ համարվում է Քուշանաց թագավորության այն մասը, որը կոչվում էր Թոհարիստան եւ Կաշմիր): Այսպիսով, Մամիկոնյանների ծագման խնդիրը հիմնականում կապված է Ճենաստանի տեղորոշման հետ, Ճենաստանի տեղի եւ ճեների էթնիկական պատկանելիությունից է բխեցվել Մամիկոնյանների չինական, միջինասիական, քաշմիրյան..., իրանական կամ ճանական (լազեր) ծագումը: Հ. Անդ-րիկյանը հենվելով Հայնրիխ Հյուբշմանի սխալ տեսակետին` համարում է, որ Վարդան, Վասակ, Համազասպ, Արտավազդ անունները իրանական են, ին-չի հիման վրա տոհմին վերագրվում է իրանական ծագում: Շարունակելով իր տեսակետը` Անդրիկյանը այն ամրապնդում է Բուզանդի այն պատմութ-յամբ, որ Պարսից Շապուհ Բ (309-379) թագավորը Հայաստան պատերազմի է ուղարկել Դեհկան նահապետին, որ տոհմով ազգակից էր Հայոց թագավոր-ներին, այսինքն՝ Մամիկոնյաններին: Հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանը ջարդում, կոտորում է պարսից զորքերը, սպանում է իր ազգա-կան Դեհկան նահապետին: Գ. Ղափանցյանը հստակորեն եւ քանիցս արձանագրել է ճաներենի՝ լազերենի, եւ լազերի առնչությունները Մամիկոնյանների հետ` եզ-րակացնելով, որ այդ ցեղի նախահայրը Մամակ անունով մեկն է, անունը ճաներենով նշանակում է՝ հայր: Ահա ինչպես է ներկայացնում Խորենացին իր իմացածը. «... եւ քանզի իշխանազունն Մամգոն՝ առաջին նահապետ Մամիկոնէից, որ նորոգ փախստական եկեալ էր ի Հայս յաշխարհէն Ճենաց՝ կատարեաց զամենայն քաջութեամբ, հրո վարտակաւ ընկալաւ յարքայէն զիշխանութիւն այնր երկ-րին վասն իւր, եւ վասն ժառանգաց իւրոց, անուանելով յայնմ յետէ զգաւառն Մամգոնեան տուն, ըստ գրելոյ Ասողկայ որ եւ ինքն Ասողիկ էր ի Տարօնոյ»: Խորենացին նաեւ ասում է, որ Մամիկոնյան տոհմը արեւելյան հյուսիսային քաջատոհմիկ ու գլխավոր աշխարհից՝ Ճենաստանից է, որին պատմիչը համարում է բոլոր հյուսիսային ազգերի մեջ առաջինը: Ըստ այս մեկնության ստացվում է, որ Մամիկոնյանները հյուսիս-արեւելքից են: Շատ կարեւոր է նաեւ Մամիկոնյանների արտաքին տեսքի եւ նրանց սովորությունների հիշատակումը: Պատմիչները չեն հիշատակում Մամիկոնյանների ասիական ծագումը: Մամիկոնյանների սովո-րությունների մասին հետաքրքիր տեղեկություններ է հայտնում Բուզանդը: Նա նշում է, որ սպանված Մուշեղ Մամիկոնյանին վերակեն-դանացնելու հույսով գլուխը կցեցին իրանին եւ դրեցին մի աշտարակի վրա, հավատալով, որ արալեզները կիջնեն եւ նրան կկենդանացնեն: Մեր քննախուզության համար խիստ կարեւոր է Ա. Քեշիշյանի կարծիքը: Նա նշում է, որ Մամիկոնյան անվանումը չունի չինական ծագում: Այս մո-տեցումը նա կառուցում է՝ հենվելով խեթական արձանագրություններից հայտնի amumikuni բառի վրա, բառը խուռիների մոտ ներկայաց-նում էր բարձրագույն զինվորական կամ կրոնական առաջնորդի պաշտոնը, որից եւ խեթագետ Բալեկջյանը բխեցնում է Մամիկոնյանների անվա-նումը: Հաջորդ կարեւոր տեղեկությունը պահպանվել է հռոմեական աղբյուրներում՝ Լուկոլլոսի արշավանքի ժամանակ. որպես Տիգրանակերտի կայազորի հրամանատար հիշատակում է Մամիկին, որը, ըստ Ն. Ադոնցի, Մամիկոնյան անվանման կրճատ ձեւն է: Նաեւ հույժ կարեւոր է հիշել, որ մ.թ.ա. 51թ. Հայկական բանակը առաջնորդել է Վասակ իշխանը, իսկ 62թ. գարնանը Հռանդեայի ճակատամարտում եւ դրան նախորդած իրադարձություն-ներին մասնակցել է եւս մեկ Վասակ իշխան՝ մի անուն, որը բնորոշ էր միայն Մամիկոնյաններին: Այսպիսով, ընդհանրացնելով վերը բերված բոլոր տեղեկությունները, կարելի է գալ եզրակացության, որ Մամիկոնյան հայկական տոհմի եկվոր լինելու մասին որեւէ լուրջ տվյալ ուղղակի չկա: Հետեւաբար, Մամիկոնյան տոհմը օտար ծագմամբ ներկայացնելու տեսակետը հիմնովին սխալ է: Մամիկոնյանների ոչ հայկական ծագման հիմքը համարում ենք Խորենացու շարադրանքի թերի ընկալումը: Նա այլ բան է մատուցում, իսկ նրա խոսքը մեկնաբանողները ներկայացնում են հակառակ մի բան եւ անտեսում հնարավորությունը, որ մեր պատմիչը կարող էր հստակ պատկերա-ցում ունենալ Չինաստանի մասին: Անտեսված է, որ Խորենացին հստակորեն տարբերակում է ՃԱՆ եւ ՃԵՆ տերմինները: Երբ խոսում է ճաների մասին, գրում է՝ «Ճաների երկիր», իսկ երկրորդին ներկայացնում է ճենաց աշխարհ: Ինչու է նա այսպես վարվում, մենք հիմա արդեն կարող ենք մեկնաբանել: Քննախուզությունում մի կողմ կթողնենք լազական համարվող Ճենքը կամ Ճանքը եւ կփորձենք այլ եզրեր գտնել (Ճեն) բառի հետ, որը նրբորեն մեզ մատուցում է Խորենացին: Ստորեւ բերված տերմինները շեղակիորեն հաստատում են մեր մոտեցումը: Տերմինները, որոնք ներկայացնում ենք մեր քննախուզութ-յան մեջ, արմատական են եւ կապված են Մամիկոնյան տոհմի ծագումնաբանության խնդրի հետ: Նշենք մեկ կարեւոր հանգամանք նաեւ. Չինաստան ա-նունը Եվրոպա մտավ Մարկո Պոլոյի միջոցով, երբ նա հայտնվեց Catai երկրում: Catai երկիրը հայտնի էր տեղացիների մոտ ԿԻԴԱՆԵՅ անունով: Այս էթնո զանգվածը իր ժամանակին կառավարում էր այսօրվա հյուսիսային Չինաստանը, որտեղ եւ առաջին անգամ տեղի ունեցավ արեւմտյան եւ ա-րեւելյան ընկալումներում չինական ներկայացված քաղաքակրթության հանդիպումը: Մենք գիտենք, որ Չինաստանը գտնվում է արեւելքում, իսկ ահա, ըստ չինական պատմագրության, ԿԻԴԱՆԵՅ անունով էթնո զանգվածը գտնվում էր հյուսիսում: Ըստ Խորենացու, Մամիկոնյան տոհմը նույնպես հյուսիս-արեւելքից է: Սա պատահականություն չէ, որի բացատրությունը տալիս են չինական, ճապոնական եւ կորեական աղբյուր-ները: Մեր կարծիքով, Խորենացին հստակ պատկերացում ուներ Ճենաստանի, այսօրվա Չինաստանի մասին: Մամիկոնյան տոհմը՝ վահագնական-արծվակիր, վիշապասանձող եւ Զամուր Հայ օրենքի կրող Կիդանեյ կոչված էթնոզանգվածը չինական պատմության մեջ հանդես է գալիս Սին դինաստիայի հիմնադիր Վան Մանի օրոք: Վան Մանը 9-ից մին-չեւ 23 թվականը սկսեց ակտիվ պայքար Սյուննի դեմ. հենց այսպես էլ գրվում է Չինական պատմագրության մեջ: Մեզ չհաջողվեց բավարար տեղե-կություն հավաքել այս բառի մասին, բայց նա շատ նման է հայկական Սյունի եւ Սյունիք տերմինին: Վան Մանը կենտրոնացրեց իր ուժերը, 300 հազ բանակով մտավ Սյուննիների կամ Կիդանայների երկիր եւ բաժանեց այն 15 մասի: Չինական պատմագրությունը մեկնաբանում է, թե ինչու մինչեւ Վան Մանը Սյուննիների դեմ պայքար չէր տարվում, պատճառը գաղափարախոսության պակասն էր, որն էլ արդեն լրացրել էր Կոն-ֆուցին: Սյուննիները մեկ այլ անունների ներքո հիշատակված են ճապոնական եւ կորեական պատմության մեջ: Անդրադառնաք ճապոնական եւ կորեական մշակույթների հանրահայտ նյութերին: Ճապոնացիները իրենց երկիրը կոչում են «Նիբբոն» կամ «Նիհոն», կանդձի/գանձ/ ձեւով գրվում է (*) Ճապոնացիները իրենց կոչում են նիհոձին (*) արեւից ծնված: Ուշադրություն դարձնենք նի-հոձին բառի ձ/ծ/ին մասնիկի վրա. բառերը եւ՛ ճապոներենում եւ՛ հայերենում արտահայտում է նույն իմաստը՝ Ծին: Լեզուն կոչում էին նիհոնգո (*): Նորից ուշադրություն դարձնենք հոնգո բառի իմաստի վրա, որ ճապոներենում արտահայտում է հանգ իմաստը: Երկրի պաշ-տոնական անունն է «Նիհոն կոկու» (*): «Նիհոն»՝ բառացիորեն նշանակում է «Արեւի երկիր»: Այսպես նրանց կոչել են Չինաստանում կառավարող Սույ (Սյուննի) դինաստիայի ժամանակ: Մինչեւ Նիհոն անվան օգտագործումը, ճապոնացիների նախահայրերը իրենց կոչել են ՎԱ (*) կամ Վա-հոկու (*): ժամանակակից ճապոնիայի պատմական Վահոկու երկրի կամ Սույի (Սյուննի) դինաստիայի ընկալմամբ՝ պատմական «Նիհոն կոկու» երկրի բնակիչները կոչվել են Այնաներ, իսկ նրանց մշակույթը կոչվում է Յայոյ (կարծես գրված է գրաբար): Մշակույթը այդպես է կոչվում համաձայն Յայոյ հնագիտական բնակավայրի: Ըստ տեսակետների, Յայոյ մշակույթը կոնտինենտալ ծագում ունի, ավելի ստույգ՝ Փոքր Ասիական: Այս մշակույ-թով է պայմանավորված խեցեգործական չարխի, ջուլհակական հաստոցի եւ մետաղամշակության (պղինձ, բրոնզ երկաթ) մուտքը կղզիներ: Այստեղ պարզաբանենք մի կարեւոր հանգամանք նաեւ. համաձայն տեսություններից մեկի՝ Յայոյ մշակույթը ժամանակակից ճապոնիա է անցել կորեա-կան թերակղզուց, Հան կայսրության եւ Կոչասան (գոռացողներ) պետության հակամարտությունից հետո: Ըստ կորեական «Սամգուկ Յուսա» պատմագրության, Կոչասան պետության հիմնադիրն է Թագունը: Ըստ նույն պատմագրության՝ երկրային բարձրա-գույն կառավարիչ Հվանը նվիրեց իր որդի Հվանունին երեք երկնային կնիքները եւ այլն: Հան կայսրության եւ Կոչասանի հակամարտութ-յունը տեղի է ունեցել մ.թ ա. 108թ., որի արդյունքում Կոչասան պետության բնակչությունը, որ նույն Սյուննիներն են կամ ապագա Կի-դանայ երկրի բնակչությունը, հեռացավ կամ վերադարձավ Հոնսյու (այնտեղ սյու) կղզի: Հիմա անդրադառնանք բոլորին հայտնի Սամուրայ, Բանզայ, Հարակիրի տերմիններին, որոնք մեզ հայտնի են ճապոնական մշակույթից: Ըստ ճապոնական մշակույթի՝ տերմինների ստեղծողը Հոնսյու կղզու Այնա ցեղախումբն էր: ճապոնական մշակույթում Սամուրայ նշանակում է՝ պինդ, ամուր ծառայող մարդ, ճապոնացիների բա-ցատրությունը զարմանալիորեն համահունչ է հայերեի հետ, Զամուր Հայ, այսինքն՝ պինդ, ամուր հայ: Բանզայ,- նորից տարօրինակ զուգադիպություն, բառը գոռում էին կռվի մեջ նետվող սամուրայները, որի իմաստը ճապոներենում նշանակում է բանը կամ խոսքը պինդ մարդու համար: Կարեւոր է նաեւ Հարակիրի տերմինը. այն սխալի ուղղման ծիսական ակտ է ինքնասպանության միջոցով, եւ այդ ծիսական ակտը կա-րող էր կիրառվել միայն սխալ գործած սամուրայի կողմից: Ճապոնական մշակույթի մեջ ծիսական ակտը ունի մեկ իմաստ, մեռնել եւ դառնալ այն, ինչ էր, մեկնաբանությունը պահպանված է հենց բառի մեջ հարա-ժամանակ, հավերժություն եւ կիր-հող՝ այսինքն՝ հող էիր՝ հող դար-ձար: Առանձնակի հետաքրքիր է Չինաստանում 220-280թթ., որը պատմության մեջ հայտնի է որպես եռաթագավորության դարաշրջան: Ցաո Ցաոի մահից հետո նրա որդի Պին, գահընկեց անելով Հան դինաստիայի վերջին կայսրին, հռչակեց իրեն կայսր եւ սկսեց իշխել որպես Վեյ դինաստիայի կայսր: Նույն ժամանակահատվածում հարավային շրջանները չճանաչեցին Վեյի իշխանությունը եւ հարավ-արեւմուտքում Լյու Բեյ Հան դի-նաստիայի ներկայացուցիչները հիմնեցին Շու թագավորությունը: Թագավորությունը իր առավելագույն հզորությանը ու ծաղկմանը հա-սավ Լյու Բեյի խորհրդական, մեծ զորապետ Չժուհե Լյանի ղեկավարության օրոք: Չժուհե Լյանի մահից հետո ՇՈւ թագավորությունը գրա-վեց Վեյի զորապետ Սիմա Ենը: ՇՈւ թագավորության բանակի մնացորդները արքայազնի (prince) գլխավորությամբ անցան Պարսկաստան, եւ պարսկա-կան պատմության մեջ Ճենաց աշխարհից դուրս եկած արքայազնը հայտնվեց Մամգո անունով, որը եւ ծառայության մտավ Շապուհ I-ի մոտ իր զո-րախմբով: Այստեղ նորից պետք է անդրադառնանք amumikuni տերմինին, որից Քեշիշյանը եւ Բալեկջյանը բխեցնում են Մամգու տերմինը եւ ներկա-յացնում Մամիկոնյանների տոհմի արմատը: (a)mumikuni տերմինը ուղղակիորեն կապված է վերոբերված նոր տեղեկությունների հետ: (a)mumikuni տերմինը հնարավորություն է տալիս մեզ բացահայտելու Մամիկոնյանների ծագումնաբանության առեղծվածը: Իսկ ինչո՞ւ է Խորենացին Մամիկոնյանների անցյալը ներկայացնում այսքան մշուշապատ, մեր կարծիքով՝ պատասխանը ակնհայտ է: Լինելով Բագրատունիների կողմից հաստատված պատմիչ՝ նա Բագրատունիների սկիզբը մեզ է ներկայացնում Երուսաղեմից, դրանով ամրագրում նրանց տարիքը, այսինքն՝ ըստ Խորենացու՝ Բագրատունիները աշխարհին հայտնի էին 900 տարի, բավականին պատկառելի տարիք բոլոր առումներով: Մամիկոնյաններին Խորենացին ներկայացնում է միայն Մամգո նախասկզբով եւ Ճենաց աշխարհ տերմինով՝ հույս ունենալով, որ իրեն ճիշտ կմեկնաբանեն: Նա, օգտվելով իր գիտելիքներից, նաեւ՝ մյուսների անգրագտությունից, Մամիկոնյաններին ներկայացրել է Ճեն/Ճան բառախաղով: Այսպիսով՝ Խորենացին կանխամտածված օգտագործում է Ճեն/Ճան բառախաղը, որպեսզի կարողանա Մամիկոնյան տոհմին ներկայացնել այնպես, ինչպես հայտնի էր Մամիկոնյան տոհմը պատմության մեջ, դրանով իսկ շեշտում է, որ Մամիկոնյան տոհմը ավելի հին է, քան Բագրատունյա-ցը: Մեկ կարեւոր հանգամանք եւս. արեւապաշտական գաղափարախոսության մեջ Ճան տերմինը խորը իմաստ ուներ եւ քրմերի գուշակություննե-րի գերագույն առարկան էր հանդիսանում, այսինքն՝ Մամիկոնյան տոհմը քրմապերական Ճանի կրող է եւ գալիս է Ճենաց աշխարհից: Խորենա-ցին, երբ ասում է, թե Մամիկոնյանները Ճենաց աշխարհից եկան, պարզապես մեզ հուշում է, որ MUMIKUNI-ներ, Մամիկոնյանների տոհ-մը ծնվել է Ճենաց աշխարհում, որը այսօրյա պատմագիտության մեջ աշխարհագրորեն մտել է Ալզի Հայասա պետության կազմի մեջ: «Ճենաց աշխարհից եկան».- Մամիկոնյանները հայրենիք են վերադարձել բառի իրական իմաստով Ճենաց-Չինաց աշխարհից: Խորենացին նաեւ մեզ տա-լիս է ամենագլխավոր տեղեկությունը, Բագրատունյաց տոհմը Միհրական-առյուծակիրներ է եւ ներկայացնում է նյութական աշխարհը, այլաբա-նորեն գալիս է Երուսաղեմից, իսկ Մամիկոնյան տոհմը վահագնական-արծվակիր եւ վիշապասանձեր է, կրողն է Զամուր Հայ օրենքի եւ բնիկ հա-յկական տոհմ է ի սկզբանե, որի դիցական ուժի կրողը, խախտելով Զամուր Հայ օրենքը, փակվեց Արարատի վիհերից մեկում: Այսպես էր հնչում վիշապասանձ Մամիկոնյան տոհմի շուրթերից Զամուր Հայ օրենքը. «Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար ար-ժե մեռնել, եւ մեռնել միայն այն բանի համար, որի համար արժե ապրել»: Արամ Մկրտչյան Գերմանիա, 04.02.2011թ. (*) - աստղանիշերը փոխարինում են նշանագրերի, որոնք կարելի է տեսնել «Լուսանցք»-ի PDF թողարկումում: «Լուսանցք» թիվ 5, 6 (181, 182), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում |
Friday, February 18, 2011
ԶամուրՀայ Մամիկ - Հայ տոհմերի ծագումնաբանությունից...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment