Friday, February 4, 2011

Սոցիալիզմն էլ մի կրոն է, ինչպես քրիստոնեությունը... Հանձնե՞լ, թե՞ չհանձնել հողին Լենինին...

Գրել է Լուսանցք   
04-02-2011
Կարմիր օրերՍոցիալիզմն էլ մի կրոն է, ինչպես քրիստոնեությունը...


* * *Քրիստոնեություն եւ սոցիալիզմ, այս երկու անունն ունեցող ու ամանում ոչինչ չունեցող գաղափարները, որ այսօր այսպես իրար դեմ ելած սուր կճոճեն, զուտ անհասկացողության արդյունք է, եւ ավելի շիտակ՝ աթոռակռիվ: Որովհետեւ Լենինը անհարմար սեպեց Քրիստոսին ասել՝ վե՛ր կաց, ես քո տեղը պաշտվեմ՝ նրան զուգահեռ կրոն ստեղծեց եւ անունը դրավ սո-ցիալիզմ:Իբրեւ կրոն, ի՞նչ խոսք, սոցիալիզմն ավելի բարձր է, քան քրիստոնեությունը, որովհետեւ նա ավելի անհաս է իր բնույթով ու ավելի ցնորական...Քրիստոսը աղքատների կողմն էր, սակայն չզլացավ Երիքովից Երուսաղեմ մտնելիս ճանապարհին իջեւանել հարուստ մաքսավոր Զաքեոսի տա-նը:
Մինչդեռ Լենինը հայտարարեց՝ «Խաղաղություն խրճիթներին, մա՛հ պալատներին»:Եթե «խաղաղությունը գերեզմանոցային իմաստով հասկանանք՝ Լենինը իր նպատակին հասել է. պալատները խորտակված են՝ խրճիթները մեռած: Ու դրանից հետո ես չեմ հասկանում, այլեւս խոսքը ի՞նչ երջանիկ կյանքի մասին է...
* * *Աստված իր տունը քանդեց այն ժամանակ, երբ դրախտում մի հատ էլ պրոլետար չստեղծեց...
Լեռ Կամսար (անտիպ էջեր)
* * *
Հանձնե՞լ, թե՞ չհանձնել հողին...
Վերջերս Ռուսաստանում հասարակական, քաղաքական, մշակութային գործիչները կրկին քննարկում են Վլադիմիր Ուլյանով-Լենինին դամբարանից հանելու եւ թաղելու վերաբերյալ հարցը: Այս անգամ հարցը բարձրացրել է «Եդինայա Ռոսիա» խորհրդարանական խմբակցության անդամ Վլադի-միր Մեդինսկին: «Կարծում եմ՝ կգա ժամանակը, երբ դա անհրաժեշտ կլինի անել: Բայց ես կողմնակից չեմ, որ դրանից քաղաքական բեմադրություն սարքեն»,- ըստ «Ինտերֆաքս»-ի, ասել է «Մոսֆիլմ»-ի գլխավոր տնօրեն, ռեժիսոր Կարեն Շահնազարովը: Նրա կարծիքվ, Լենինին թաղելու հարցը պետք է լուծեն սերունդները. «Կարծում եմ՝ նրանք կկայացնեն ճիշտ որոշում»:Հաղորդավար Վլադիմիր Պոզներն ասել է, որ կողմնակից է Լենինին թաղելուն: «Վլադիմիր Իլյիչի մեծ երկրպագուն չեմ, բայց, կարծում եմ, որ նա կտրականապես դեմ կլիներ պառկել ապակե դագաղում եւ բոլորն իրեն նայեին»,- ասել է նա: Հեռուստահաղորդավարի հետ համաձայնել է անվանի դերասան Գենադի Խազանովը: «Վաղ թե ուշ, դա արվելու է: Դա, իմ դիտարկմամբ, անհրաժեշտութ-յուն է»,- ասել է դերասանը: Ռեժիսոր Վլադիմիր Նաումովն էլ է կողմնակից, որ թաղեն Վ. Ի. Լենինին՝ «հանձնեն նրան հողին»: Հիշեց-նենք, որ Լենինի զմռսված մարմինը դամբարանում է գտնվում 1924թ.-ից: Կարծում ենք՝ ջհուդա-մասոնական «ռուսական» հեղափոխության կամակատար այս անձը պետք է եւ՛ մարմնապես եւ՛ էապես անէանա-վերանա, ինչպես մասոնա-բոլշեւիկյան հիբրիդի ծնունդ ԽՍՀՄ-ը, եւ ժամանակն է պատմության աղբանոցը նետել նրանց, ովքեր մարդկությանն ու ազգերին ոչնչացնելու, վերացնելու, ձուլելու եւ շահագորշելու նպատակներ են հետապնդել:Մարքս-Էնգելս-Լենին... կամ Ստալին-Բերիա... Գորբաչով... եւ նմանները... այս ամբողջ աղբը պետք է իր տեղը գտնի պատմության աղբանո-ցում: Այս հարցը ինչպես իրական ռուսների (սլավոնների), այնպես էլ հայերիս համար կարեւոր է. մեր ճակատագրական խնդիրներում ինչ-քան թուրք-սիոնա-մասոնական աղբն է վնաս հասցրել, գրեթե այդքան էլ՝ թուրք-մասոնա-բոլշեւիկյանն է եղել վնասակար... Ուստի՝ ամեն մի մարդակուլ եւ ազգապիղծ պետք է հանգրվանի պատմության եւ իրական աղբանոցում, եթե դա նույնիսկ գերեզմանոց կոչեն:
Վահագն Նանյան
«Լուսանցք» թիվ 4 (180), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment