Գրել է Լուսանցք | |
25-02-2011 | |
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – Նարեկացու «Մատյանի»՝ «հայրենի հաղորդության» ուխտագիրքը Գիրք, որը կորած էր համարվում...«Գիրքն է ասել» (Նարեկացի) Ընդունված է ասել՝ հայ դիցաբանությունը, հայ հեթանոսական հավատալիքները, հայ նախնի ավանդույթները, ի հետեւանք գլխավորապես 301-ի հոգեւոր եղեռնի, կորստյան են մատնվել եւ դրանցից միայն առանձին փշուրներ են մեզ հասել Խորենացու օգնությամբ: Կանգ չառնելով այն հարցի վրա, որ հայ դիցաբանությունը հայի հիշողության, հայի սերումի ու ծագումի վկայագիրն է, իսկ նախնի հավատալիքներն ու ա-վանդույթները՝ նրա կենսունակության առհավատչյան, եւ, հետեւաբար, քանզի Հայը տեւել է, ու կա՝ դրանք (նույնն է, թե հայ կյանքի հոգեւոր բնարմատները) չէին կարող ամբողջովին կորստյան մատնվել եւ, զանազան ձեւերով, չարտահայտվել ազգի բանահյուսության, գրականության, ար-վեստի տարբեր ձեւերի, գիտության մեջ, կենցաղում: Ինչպես միջնադարյան հայ հանճարի՝ Նարեկացու «Մատյանի» ու մյուս երկերի (գլխավո-րապես Տաղերի) ուսումնասիրությունն է հիմք տալիս եզրակացնելու, տակավին հակադիցաբանական (հակազգային) ժամանակներում՝ միջնադարում գոյություն է ունեցել հայ դիցաբանության, հայ նախնի ավանդույթների ու հավատալիքների գիրք՝ Ուխտագիրք, որից եւ մեր «լուսապսակ ճակատը» (Չարենց) սնվել է իր «Մատյանը», ինչպեսեւ որոշ Տաղեր երկնելիս: Ի՞նչն է հիմք տալիս դա ասելուն: Հայ նարեկացիագիտության մեջ հաստատված է արդեն, որ Նարեկացին հայ բանահյուսությունից լիուլի սնվել է: Օրինակ, Սեւակը միջնադարյան մեր հանճարին համարելով «ոտից գլուխ նորարար», դա, նախ եւ առաջ, պայմանավորում է «ժողովրդական բանահյուսության... օգտագործմամբ», որը «պաշտոնական գաղափարախոսությունը համարում էր ոճրագործություն եւ անառակություն»: Ինչ խոսք, հայ նախնի ավանդույթների ու հավատալիքների գլխավոր պահպանիչ հայ բանահյուսությունը ըստ ամենայնի գնահատող ու իր երկերում լիուլի օգտագործող մեր հանճարը չէր կարող անտարբեր մնալ նաեւ հայ հեթանոսական գրքի հանդեպ (չէ որ նա նախ եւ առաջ գրավոր մշակույթի աշխարհում էր իր հոգեւոր հասունացումն ապրել, այդ աշխարհի մշակն էր, եւ, հետեւաբար, գիրքը նրա հոգուն ո՛չ պակաս հարազատ պետք է լիներ): Իսկ նման գիրք (կամ գրքեր) նրա ժամանակներում եղել է արդյո՞ք:Նարեկացու ապրած ժամանակներից հետ՝ դեպի 5-րդ դարը գնանք: Բուզանդը՝ այդ ժամանակների պատմիչը, վկայելով իրենից առաջ ու իր ժամանակնե-րում հայի մեջ հայ հեթանոսական հավատալիքների կենսունակության փաստը, գրում է. «Վաղուց ի վեր, երբ նրանք (հայերը, - Ս.Մ.) քրիստո-նեության անունն ստացան՝ այդ (կրոնը) հանձն առան հարկից ստիպված՝ իբրեւ մի մարդկային սովորություն, իբրեւ մի մոլորություն, ա-ռանց ջերմեռանդ հավատի: (Կրոնն) ընդունեցին ոչ թե գիտությամբ, հուսով ու հավատով,..., այլ միայն քչերը, որոնք փոքր ի շատե ծանոթ էին հունական կամ ասորի գրագիտության՝ մասամբ հասկանում էին այդ (կրոնը): Իսկ որոնք որ գրագիտության արվեստից զուրկ էին, նախարարների եւ շինականների մյուս բազմությունը,... նրանցից ոչ մեկը ոչ մի խոսք, ոչ կես խոսք, ոչ մի բան, ոչ մի նշույլ իրենց լսածներից չէին կարող մտքերը պահել կամ հասկանալ... Նրանք... իրենց (ժամանակը) մաշում էին պարսավելի կրթությամբ, հին հեթանոսական սովորություննե-րով... Նրանք սիրում էին իրենց առասպելների երգերը, վիպասանությունները, նրանցով կրթվում, նրանց հավատում էին, նրանց մեջ հարատե-ւում... (նրանք,- Ս.Մ.) Աստվածների հին պաշտամունքները կատարում էին գիշերները...»: Պատմությունը դարձյալ փաստում է, որ ողջ միջնադարում (ընդհուպ մինչեւ 19-րդ դարը), տարբեր անվանումներով գոյություն է ունեցել հայ հեթանոսական արեւորդաց (արորդիների) շարժումը (եկեղեկացական պատմիչների տեսանկյունից՝ աղանդը...) եւ այն առաջ տանող հավատացյալնե-րի գաղտնի համայնքը՝ Արեւորդաց ուխտը:Հարց է առաջանում. մի՞թե Հայաստանի բնակչության, փաստորեն, մեծամասնությունը կազմող հայ հեթանոս (բնիկ) մասը, նրա ընտրյալ դասը, օգտվելով Մաշտոցի կողմից հայոց գրերի վերստին գյուտի ընձեռած հնարավորություններից, իր հեթանոս ավանդույթները, հեթանոս հավատա-լիքները գրի չէր առնում՝ դրանք պաշտամունքային, կրթադաստիարակչական, ինչպես նաեւ՝ սերունդներին փոխանցելու նպատակով օգտագործելու հա-մար (հետո ինչ, որ եկեղեցին խստիվ արգելում էր նման «պարսավելի» գործը): Անտարակույս, գրի առնում էր, եւ չէ՛ր կարող գրի չառնել. սիրե-լի հավատքը թե՛ ապրող, թե՛ գալիք սերունդների մեջ ապրեցնելու, հարատեւելու կենսական խնդիրը կար, իսկ դա՝ զուտ բանավոր կարգով, մրցակից քրիստոնեական վարդապետության՝ իր օրավուր զլացնող գրավոր քարոզչության աղմուկ-աղաղակի պայմաններում դժվար էր իրականացնել: Դժվար չէ ենթադրել նաեւ, որ այդպիսի գրքերից շատ-շատերը եկեղեցու կողմից հրո ճարակի են ենթարկվել, առանց այդ մասին հիշատակության անգամ... Սա-կայն, կրոնական հալածանքներից դարեդար թրծված հայ հեթանոսը մի՞թե ի զորու չէր գաղտնի պահել իր գրքերից որոշ օրինակներ, եւ դրանք փոխանցել սերունդներին: Ենթադրելի է՝ ի զորու էր...Նարեկացու ժամանակներում հայ հեթանոսությունը իր հերթական զարթոնքն էր ապրում, որին գլխավոր թափ հաղորդողը թոնդրակեցիական շարժումն էր: Ազգային ավանդույթների ու հավատալիքների վերականգնման ներազգային պոռթկման գլուխ կանգնած էր ժամանակակիցների կողմից իմաստուն հռչակված Սմբատ Զահրեւանցին, ով հազիվ թե հայ հեթանոսության վերազարթոնքի առիթը բաց թողներ, եւ ի մի չբերեր հայ հե-թանոս հավատալիքները (կամ էլ՝ չսրբագրեր արդեն գրառվածները, կամ էլ՝ վերստին գրի չառներ): Իսկ Նարեկացուն թոնդրակեցիությունը շա՛տ հո-գեհարազատ էր, ավելին՝ նա թոնդրակեցիությունը իր լրումին հասցնողն էր: Շարժման հանդեպ այդպիսի հարաբերություն ունեցողը, հե-տեւաբար, չէր կարող անտեղյակ լինել նրա հեթանոսական գրքից (կամ՝ գրքերից): Նարեկացու ձեռքում, առանց հարցի էության մեջ դեռեւս խորա-մուխ լինելու կարելի է ենթադրել, եղե՛լ է թոնդրակեցիներից՝ իրեն հասած հեթանոսական գիրք, քանզի նրա երկերում լիուլի արտահայտված հայ հեթանոսական հավատալիքների շերտերը չէի՛ն կարող պայմանավորված լինել ո՛չ լոկ հայ բանասացներից՝ իր՝ Նարեկացու լսածներով (իսկ որ շատ բան է լսել՝ դա ակներեւ է), եւ ո՛չ էլ այդ երկերի հեղինակի (թեկուզեւ՝ հանճարեղ) ոգու կանչով. այստեղ նաեւ գրավոր աղբյուրի առկա-յության հանգամանքը անտարակուսելի է թվում:Սակայն Նարեկացին ինքն է մեզ ամենածանրակշիռ հիմքը տալիս իր՝ հայ հեթանոսական գրքից օգտվելու, ավելին՝ որոշ դեպքերում դրանով առաջ-նորդվելու, եզրակացությանը հանգելու համար: Իր գլխավոր երկում նա բազմիցս հիշատակում է «Գրքի» (մի տեղ՝ ուղղակի «հեթանոսաց գրքի») մասին: Ի՞նչ գիրք է դա. եբրայակա՞նը, ինչպես առաջին հայացքը այդ մասին ասում է (ինչպես եւ մինչ այժմ ասել է...), թե՞ մեկ ու-րիշ: Այդ մասին, առայժմ դեռ ընդհանուր կարգով, ասենք հետեւյալը:Այդ գրքից «Մատյանում» մերթընդմերթ արված մեջբերումների ու հիշատակությունների՝ եբրայական Աստվածաշնչի՝ նարեկացիագետների մատնան-շած համապատասխան դրվագների հետ խորքային համեմատություն–համադրում–վերլուծությունը վկայում է, որ դրանց բուն աղբյուրը, ըստ էության, այդ գիրքը չէ: Ավելի ճշգրիտ՝ նմանությունն այդ դեպքում լոկ արտաքին է:Ընդհանրապես, Նարեկացին իր երկում հաճախ է իր ասելիքը երկիմաստորեն արտահայտում. մի՝ արտաքին իմաստով նա կրոնական թեմա է արծարծում, մյուսով՝ ներքինով՝ հայրենի խորհուրդ: Նույնպես հաճախ նա իր «հոգեկից», իրեն «հասկացող» (արտահայտությունները «Մատյանից» են) ընթերցողին հիշեցնում է, որ իր երկը նաեւ «ծածուկ», «գաղտնի», ոչ բացահայտ արտահայտված իմաստների, խորհուրդների գիրք է, որոնք «վեր-ծանման» կարիքն ունեն (այս հանգամանքը մեր հանճարը իր երկը ճիշտ հասկանալու համար շա՛տ է կարեւորում...): Դա, անտարակույս, վերաբերում է նաեւ «Գիրք» խորհրդին: Ասել է, թե իր «Գիրք» արտահայտությամբ Նարեկացին արտաքուստ նկատի ունենալով եբրայական գիրքը (ինչպես եւ կրո-նական, ու, ըստ այդմ կողմնորոշված նարեկացիա«գիտական», աչքը դա սովորաբար ընկալել է), ներքուստ նկատի ունի բոլորովին այլ՝ հայրենական Գիր-քը (որին, ըստ Նարեկացու, կարող է հասու դառնալ արդեն թաքնատես, հայրենի ավանդույթներին հետամուտ աչքը): Հանճարը, խորաթափանցորեն նկա-տել է Պ. Սեւակը, գտնվելով կրոնական ու ազգային աշխարհայացքների հակամիտությունների կիզակետում, ստիպվա՛ծ էր իր ասելիքը այդպես երկի-մաստորեն (դարի հանգվույն) տեղ հասցնել...Ինչպես վերեւում ենթադրվեց, 10-րդ դարում գոյություն է ունեցել (բնականաբար, կրկին ասենք, գաղտնի) հայ հեթանոսական սուրբ Գիրք, ո-րը Նարեկացուն էր հասել հոգեհարազատ թոնդրակեցիների օգնությամբ: Ահա եւ՝ «Մատյանում» բազմիցս արտահայտված «հայրենյաց ավանդի», «նախնի ժառանգության» հանդեպ շա՛տ խանդաղատալից մեր հայրենապաշտը, հայ ավանդական բանասացության հետ մեկտեղ, այդ գիրքն էլ է օգտագործել որպես «հայրենյաց» պատվար՝ իր «հոգին պարզելու», իր ով լինելը ու ինչ հուսալը հստակեցնելու համար: Այս առումով, մեր ամենագետը չէր կարող դաս չքաղել իր մեծ նախորդի՝ Խորենացու ասածից, թե «Ս. Գիրքը (խոսքը եբրայական Աստվածաշնչի մասին է, - Ս.Մ.) յուրայիններին զատելով իբրեւ իր սեփական ազգ՝ մյուսներին լքեց, իբրեւ արհամարհելի եւ իր կողմից նշանակվելու անարժան», ու այդ՝ եբրայացու եւ եբ-րայական տան մասին, փաստորեն, գրված գիրքը համարեր իր ու իր հայոց տան մասին գրված «Մատյանի» հիմք. չէ՞ որ իր երկում մեր հայրենապաշտը անընդհատ ընդգծում է, որ իր «Մատյանը» ո՛չ թե «Հակոբի տան» ու նրա նախնիների, այլ իր ու իր նախնիների մասին է:Մեկ այլ կարեւոր նկատառում էլ: «Մատյանում» ընթերցողը հաճախ է հանդիպում դրվագների, որոնցում հեղինակը իր մարդատեսակին մեղադ-րում է «ավանդակորույս», «նախնի կենաց ավանդն» չպահելու, նախնի «Ժառանգությունը» վատնելու, «հայրենական տուրքը» չվերադարձնելու մեջ: Որի համար տեսակ-տեսակ պատկերներ է հյուսում՝ «ճյուղակոտոր ծառ», «աղավաղված կնիք», «արմատախիլ բույս», «կտրված ծառ», «վաճառված ավանդ», «սղոցված արմատ», «լքված տուն», «հայրատյաց զավակ», խզված «ուղղալար», «խանգարված հիշողություն», «լքված տուն» եւ այլն: Իր մարդատեսակին այդպես բազ-մաձեւ ինքնուրացության ու օտարամոլության մեջ մեղադրող մեր հանճարը, իր կողմից՝ իրեն, հերթականը թույլ չէր տա եւ՝ եբրայական աստծո ներշնչմամբ՝ եբրայացու համար գրված գիրքն իրեն «հաց հանապազօրյա» չէ՛ր համարի:Ասվածը հաստատող մեկ կարեւոր փաստարկ էլ: «Մատյանի» դրվագներից մեկում Նարեկացին, նկատի ունենալով այն հավատավորներին, ովքեր «հայրերի» «աստվածներ»-ով են առաջնորդվում, գրում է. «...Չկային նրանց հետ օտար աստվածներ, որոնց չէին ճանաչում նրանց հայրերը»: Մեկ այլում էլ նա ե-րանի՛ է տալիս «այն ժողովրդին, որի տերը՝ իր աստվածն է»: Անշուշտ, հավատքային այդպիսի ազգադրոշմ ըմբռնումն ունեցողը, օտար աստծուն (ով-ով, Նարեկացին մի՞թե չգիտեր, որ եբրայացու աստվածը իր աստվածը չէ) ու նրա ներշնչմամբ գրված գիրքը (նա շատ լավ գիտեր, որ այդ գիրքը եբրայա-ցու՛ համար է) իրեն առաջնորդող չէ՛ր համարի:Հետեւաբար, այս ընդհանուր կարգի նկատառումներն արդեն իսկ վկայում են, որ «Մատյանում» հիշատակված «Գիրքը» եբրայականը չէր կարող լինել. մեր հանճարը «Մատյանը» եւ որոշ տաղերը գրելիս, որպես կենարար գրավոր սկիզբ, օգտագործել է հայ «հեթանոսաց գիրքը», իր «հայրերի» աստվա-ծապատում, իր ազգի հավատալիքների, ավանդույթների, վարք ու բարքի Ավետարան, ավա՜ղ, մեզ չհասած, Գիրքը: Հայ հեթանոսական Գիրքը չի կորել Ինչպես արդեն ասացինք, «Մատյանում» հիշատակված «Գիրքը» եբրայականը չէր կարող լինել. մեր հանճարը «Մատյանը» եւ որոշ տաղերը գրելիս, որպես կենարար գրավոր սկիզբ, օգտագործել է հայ «հեթանոսաց գիրքը», իր «հայրերի» աստվածապատում, իր ազգի հավատալիքների, ավանդույթների, վարք ու բարքի Ավետարան Գիրքը: Ասվածը հիմնավորենք՝ քննելով «Մատյանի» այն դրվագները, որոնցում «Գրքի» մասին ուղղակիորեն խոսք կա:- Դրվագներից մեկում, ի հիմնավորումն իր հետ կապված խորհուրդներից մեկի, Նարեկացին գրում է. «Եվ քանզի հոգուս մեջ բարեսերմ ցորե-նի փոխարեն / Խայթող, թունավոր եւ թմրեցուցիչ խոտեր բուսցրի ու տնկեցի ես, - / Ըստ գրոց խոսքի՝ ավետարանից էլ առաջ ասված» (Բան ՁԳ, Գ, 65-70): Վերջին տողում, թվում է, ակնարկվում է եբրայական Աստվածաշնչում Հոբի ասածը («Թող ցորենի տեղ փուշ դուրս գայ, եւ գարիի տեղ ո-րոմ»), ինչպես եւ կարծում է Ա. Ղազինյանը՝ «Մատյանի» գիտական հրատարակիչներից մեկը: Սակայն Նարեկացու եւ Հոբի ասածների միջեւ տարբե-րությունն ակնհայտ է, եւ դա ոչ միայն արտաքին է, այլեւ՝ ներքին. «Մատյանի» ասածում մտքի եւ ապրումի բոլորովին այլ շեշտադրում է: Ան-տարակույս, «Մատյանում» հիշատակված «գրոց խոսքը» իրեն՝ Նարեկացու մարդատեսակին անմիջականորեն վերաբերող հայրենի ժառանգություն գրքի խոսքն է (դա է հենց թաքնատեսորեն ակնարկվում «ավետարանից էլ առաջ ասված» արտահայտությամբ, զի քրիստոնեական ավանդույթներում, հետամուտ Հիսուսի ասածների, Հին կտակարանը նույնպես համարվել է Ավետարան), որով միայն նա կարող էր իր հետ անմիջականորեն կապված ողբերգական խոր-հուրդներից մեկի հիմնավորումն տալ:Բացի այդ՝ նարեկացիական ու եբրայական այդ, ինչպես նաեւ ստորեւ հիշատակվող, «նմանությունների» հետ կապված, նկատենք նաեւ հույժ կարեւոր հանգամանք, որը նարեկացիագետները չե՛ն նկատում: Եբրայական գրքի լուրջ գիտակները վաղուց են պարզել, որ դրա որոշ պատումների նախատիպար-ները վերցված են արիական (հայկական, պարսկական, հնդարիական, հունական...) հոգեւոր ավանդույթներից, որոնք եբրայացիները, պարզ է, յուրովի մշակել ու իրենց են հարմարեցրել: Ուստի եւ, եբրայական գրքում տեսնել զուտ եբրայականություն, նշանակում է էապես սահմանափակել դա իս-կությամբ ճանաչելու տեսադաշտը, նշանակում է՝‘հետեւանքը շփոթել պատճառի հետ: Նարեկացին ազգի (ցեղի) հանճարն է (ո՛չ սովորական հայ վարդա-պետ, կամ՝ մտավորական...), իսկ այդպիսին չէր կարող, հետեւաբար, եբրայական գրքից «առաջ» չգնալ (ու դրանում ասվածները չվերադրվագեր ըստ «առա-ջուց»‘նախնի, մաքրամաքուր ասվածների), «առաջ», որի մասին նրան ծանուցանում էր հայրենի՝ սերնդեսերունդ իրեն հասած «գրոց խոսքը»: - Մեկ այլ դրվագում Նարեկացին իր «վերստին կենդանանալու», «նորից-նոր» դալարելու, «կրկին» ծաղկելու ավետիսը արդեն իսկ տեսնում է Արարչի «ներշնչումով գրված գրքերի հուսադրության մեջ» (Բան ՁԸ, Գ, 50): «Մատյանում» լոկ եբրայական իմաստներ տեսնող նարեկացիագետը‘ասվածը ծանո-թագրելով, գրում է, որ այդտեղ «ակնարկվում է, այսպես կոչված, Վերջին կամ Ահեղ դատաստանը» (տե՛ս Բան ՁԸ-ի 2-րդ ծանոթագրությունը): Եբրայացի մարգարեների գրվածքներում, հիրավի, խոսվում է հառնումի մասին, բայց՝ միայն Իսրայելի տան, ու նրա աստծո՝ Եհովայի խոստման հետ կապված, հառնումի, ընդ որում՝ հենց հառնումի եւ ո՛չ վերհառնումի, ինչպես Նարեկացու «Մատյանում»: Նարեկացու հիշատակած գիրքը, հետեւաբար, եբրայականը չէր կարող լինել, քանզի այն վերաբերում է միայն եբրայացու՝ Եհովայի «ընտրյալ ազգի» (եւ ո՛չ ի՛ր՝ Նարեկացու ազգի) հառ-նումին. նա հավատքային նրբանկատությունն ուներ չմիջամտելու Իսրայելի տան ու նրա աստծո անձնական հարաբերությանը: Հայ հանճարին իր վերհառնումի մասին կարող էր ասել միայն ու միայն հայրենի՝ Արարչի «ներշնչումով գրված» գիրքը: Այդ մասին են վկայում նաեւ «Մատյա-նի» մեկ այլ էջում՝ «Անցյալում՝ ավետավոր հիշատակումների» (Բան ԾԲ, Ա, 15), ինչպես նաեւ՝ մեկ այլում էլ, «մեղա...» խորհրդի հետ կապված, «հայրենական տուրք»-ի (Բան ԻԷ, Բ, 25) մասին՝ վերը բերվածին նման հիշատակումները: «Մատյանի» կրոնական հավատաքննիչի աչքից, թերեւս, վրի-պել է այն՝ արդեն բացահայտ ազգադրոշմ դրվագը, որտեղ խոսք է գնում «հայրենի հաղորդության ուխտի», այդ ուխտի՝ «անտեսների վկայության խորանի», որպես իրեն՝ Նարեկացու մարդատեսակին «սոսկալի վայրում» իրավացիորեն «ամբաստանողների», մասին (Այնտեղ տապանը նախահանցավոր-ների եւ կտակարանը տիրանարգների,/ Եվ ահավոր նշանն հիմիկվաններիս՝/ Հանդես գալով՝ մեծաձայն պիտի դատախազեն:/ Այդ նույն սոսկալի վայրում՝/ Մեկը հայրենի հաղորդության ուխտը, /Մեկն էլ անտեսների վկայության խորանը,/ Մյուսը՝ մեծագործ արյունն Աստուծո/ Իբրեւ իրավացի ամ-բաստանողներ՝/ իմ առջեւ պիտի տարածեն (Բան ՀԹ, Գ, 95-105)):«Հայրենի (այսինքն՝ հայոց, - Ս.Մ.) հաղորդության ուխտ» արտահայտությամբ Նարեկացին հենց խորհրդանշում է իրեն այդ հոգեհարազատը, որը, դժվար չէ ենթադրել, հայի բազում սերունդների միջով անցած ու իրեն հասած հայ հավատավորի ուխտն է, որն, ինչ խոսք, իր «անտեսների (այսինքն՝ պաշտոնական դավանաբանությունից գաղտնի գործող,-Ս.Մ.) վկայության խորանը», իր հավատո հանգանակ աստվածությունն մատյանն է ունե-ցել, որոնք եւ, հիշյալ դրվագում, հանդես են գալիս որպես Նարեկացուն ամբաստանողներ: - «Մատյանի» էջերից մեկ այլում մեր հայրենապաշտը իր իսկ «աչքերով տեսած» ինչ-որ բանի հանդեպ իրեն «ավելի» է «պատասխանատու» համա-րում, «քան թե համորեն Ավետարանի» (Բան ԻԷ, Գ, 75): Ի՞նչ է այդ ինչ-որ բանը, որի մասին հավատաքննիչի «կացինից» խուսափելու համար բա-ցորոշ չի ասվում: Անտարակուսելի է, եբրայական Ավետարանին հակադարձելին կարող էր լինել միայն համապատասխանը, նույն՝ հավատքայինի ո-լորտին վերաբերող մեկ այլ՝ հայոց ավանդույթներն ու հավատալիքները ամփոփող Գիրքը: Այդ Գրքի խորհուրդները չպահելու մեջ էլ Նա-րեկացին իրեն մեղադրում է: «Եվ քանի որ ես, ինքս ինձ անձամբ մատնեցի մահվան իմ ինքնագրությամբ,/ Ու չկանգնեցի երբեք ինչպես մարդ՝ ոտքի,/ Ոչ էլ ստացա սիրտ բանականի, Գրքի հաձայն...», գրում է Նարեկացին՝ աչքի առաջ, անշուշտ, ունենալով ինչ-որ գրքում ասվածները (Բան ԻԱ, Ա, 5): «Մատյանի» գիտական հրատարակիչը, ծանոթագրելով այդ տողերը, եբրայական գրքում դրանց համապատասխանող տողեր չգտնելով (բայց սովոր «Մատյանի» պատումներում լոկ եբրայական հիմք տեսնելուն)՝ մատնացույց է անում (տե՛ս Բան ԻԱ-ի ծանոթագրություն 1-ը) Դանիելի գիրքը (Դան., Է, 4), որում խոսվում է Դանիելի տեսած մի երազի մասին, որտեղ պատմվում է «գազանի (առյուծի, - Ս.Մ.) «մարդի պէս» ոտքերի վրա կանգ-նելու եւ մարդու սիրտ ձեռք բերելու մասին: Ի՞նչ կապ ունի Դանիելի երազը Նարեկացու ասածի հետ. Նարեկացու «Գիրքը» իր մասին է ա-սում, այն դեպքում, երբ Դանիելինը՝ գազանի՝ «մարդու պէս կանգնեցվելու...»: Անժխտելի է, որ մեր մեծն ողբերգուն, հիշյալ տողերը գրե-լիս, իր ձեռքի տակ ունեցել է հայոց մի գիրք, որում պատմվել է իր ասածի մասին...- Հետեւյալ տողերում եւս Նարեկացին հիշատակում է հայ հեթանոսական գաղտնի գրքի, ավելին՝ գրքերի (այդ թվում՝ թերեւս նաեւ ցեղակից մյուս ազգերի) ասածների մասին. «Զարմանահրաշ գրքերն երբ բացվեն / Ուր գրված են մեր մինչեւ այժմ ծածուկ մնացած բոլոր / Գործերը պես-պես այս կյանքում վարած մարդկային բնության...» (Բան ՀԹ, Գ, 85-90): Անշուշտ, այդտեղ էլ մեր հանճարը նկատի ունի ո՛չ թե եբրայական գրքերը (որոնք դարեր ի վեր արդեն բացված էին...), այլ «հայրենի հաղորդության ուխտի» «անտեսների վկայության խորանի»՝ գաղտնի պահված գրքերը:Իհարկե, բոլորովին էլ չպետք է հասկանալ այն իմաստով, որ հայ հանճարը իր երկերը գրելիս չի օգտագործել եբրայական սուրբ գիրքը, - գիրք, որն ի պաշտոնե պետք է լիներ իր օգտագործվելիք գրքերի գիրքը: Օգտագործել է, այն էլ՝ ինչպե՛ս («Մատյանն», այս առումով, համաշխարհային գրականության եզակի գործերից է): Բայց օգտագործել է՝ այն հարմարեցնելով իր Գրքին ու նրանում ամփոփված խորհուրդներին (չէ որ նա, կրկին անգամ նկատենք, «Մատյանը» «Իսրայելի տան» համար չի համարում...): Ստույգ ասած, նա հիշատակելով եբրայական գրքի (Աբրահամի, Սողոմոնի, Դավ-թի, Մովսեսի, Ժողովողի, Հիսուսի... ասածների) խորհուրդները, սա կազմում էր, կրկին նկատենք, «Մատյանի» «Գիրք» խորհրդի արտաքին, իր իսկ հեղինակի խոսքերով ասած, տողերի շարքում գրված իմաստը)... դրանց զուգաշավիղ ու դրանցից ի տարբերություն, հիշատակում է իր Գրքի խորհուրդները (սա էլ կազմում է, կրկին նկատենք, «Մատյանի» «Գիրք» խորհրդի ներքին՝ թաքուն իմաստը, որն, իր իսկ՝ Նարեկացու խոսքերով ասած, արդեն «գրված» չէ «տողերի շարքում»...): Դրանով եբրայացուն կարծես ասելու լինի, որ քո «գիրքն ասում է»-ի հետ մեկտեղ՝ ես էլ ունեմ իմ «Գիրքն ասում է»-ն, որն է եւ պատվար հանդիսանում իմ, անձամբ իմ, հետ կապված «գործերի» ու խորհուրդների մեկնաբանման ու լուսաբան-ման համար:Նկատենք նաեւ, որ հայ հեթանոսական Գիրքը «Մատյանում» արտահայտվել է ո՛չ միայն հիշատակված տեղերում, այլեւ երկի ողջ ընթացքում: Այդ Գրքի՝ ողջ «Մատյանի» վրա թողած հետք-դրոշմների՝ հետադարձ կարգով վերծանությունն ասում է այն մասին, որ այն, իր հերթին, բաղկացած է ե-ղել, ինչպես հուշում է ասելու երկի՝ «անատոմիական» ու «քիմիական» վերլուծության փորձը տարբեր գրքերից (կամ՝ շերտերից)՝ Դիցաբա-նություն, Ծագումնաբանություն, Ավետարան, Ձոնարան, Հերոսապատում, Եղերապատում, Առականի..., - գրքեր (շերտեր), որոնք «Մատյանում» լիու-լի արտահայտված են:Սակայն առանց այդ ամենի ցուցադրման էլ, բավարարվելով լոկ վերը բերված փաստերով, կարելի է գալ այն եզրակացության, որ Նարեկացին առաջնորդվել է հայ հեթանոսական Գրքով, այդ Գիրքը «Մատյանում» (ու որոշ տաղերում) ծածկագիր արտահայտված է: Հետեւաբար, հայ հեթանոսական Գիրքը չի կորել, այն մեր հանճարը իր «հոգեզմայլ» երկում՝ «Մատյանում» (Մ. Մեծարենց) ու «հեթանոսաշունչ» տաղերում (Ա. Չոպանյան) պահել-սերունդ-ներին է փոխանցել: Բայց, մեր բուն թեմայից մի փոքր շեղվելով՝ ավելացնենք. Նարեկացու, որպես հանճարի, ոգուն խորթ է հնի, ավանդականի, թեկուզեւ՝ մեծա-խորհուրդ, կրկնությունը. հանձին նրա «Մատյանի» ու հեթանոսաշունչ տաղերի՝ «հինը», վաղնջականը նոր կյանքով ապրեց. նա միջնադարյան Հային, առաջնորդվելով նախնի Գրքով, նորոգ Աստվածաշունչ պարգեւեց: Պատահակա՞ն է, որ երկար ժամանակ Հայը, «Մատյանը», «Նարեկ» անվամբ, դնում էր «բարձի տակ»՝ դրանում տեսնելով Աստծո շնչի ներկայությունը իր տանը...Դրանումն է իր «Մատյանի» դերակատարումը տեսնում նաեւ ինքը՝ մեր հանճարը: Նա գիտակցում է, որ իր աստվածատեսլական երկը, լինելով հնի, նախնիի, ժառանգականի շարունակություն, միաժամանակ դրա նորոգումն՝ նորօրյա Աստվածաշունչ, իր իսկ խոսքերով ասած՝ «նոր մատյան» է (Բան Գ, Բ, 45): Իրավունքն ուներ, հետեւաբար, հայ նորօրյա մարգարեն դիմելու իր ամենամեծ ապավենին՝ Արարչին եւ ասելու՝ «Զղջումիս խոսքերն արա՛ զորավոր, մեզ ուղարկելով հոգիդ բարձունքից, / Պատգամներով այն աստվածաշունչ, որոնք դրել եմ ես այս գրքիս մեջ» (Բան Բ, Բ, 75):Ավելին, մեր հանճարը գիտակցում է, որ իր «Մատյանը» Աստվածաշունչ է ո՛չ միայն իր ազգի, այլեւ ցեղի, իր պես բոլոր մյուս «լուսած-նունդների», Արարչի «ձեռամբ» արարված բոլոր-բոլոր արի ազգերի համար: Գրում է. «Պիտի հիշատակեմ ես փոքր ի շատե, /.../ Հոգեւոր կյանքի այն օրենքները, / Որոնք լուսածնունդներին ազատագրում են...» (Բան ԼԸ, Ա, 5-10): Մեկ այլ տեղ էլ, թե՝ «Հաղորդակիցներն այս կենաց գրքի՝ թող փրկվածներին լինեն դասակից: /.../ Մատյանն այս ողբերի, որ քո (Արարչիդ,-Ս.Մ.) անունով սկսեցի / Թող կենարար դեղ ու դարման լինի / Եվ բժշկվի քո արարծների հոգու եւ մարմնի ցավերը բոլոր« (Բան Գ,Գ, 9 եւ Դ, 130):Երկա՜ր ժամանակ հիշողությամբ խանգարված, ինքն իրեն ու իրենինը ուրացող, օտարի (չարի) Աստվածաշունչը իրեն Աստվածաշունչ համարող Հայը (արի ցեղը) ի դեմս «Մատյանի», ունեցավ իր Աստվածաշունչը...Ուստի եւ, իր կառուցած «նորոգ» հավատքի շենքը, փաստորեն, հրեականին հավասար տեսնելով, մեր արարչատեսն իրավացիորեն իրեն իրավունք է վերա-պահում՝ դիմելու Արարչին ու ասելու, որ նա իր «հավատքի փոքր այս դավանանքը («Մատյանը»,-Ս.Մ.) խնդրագին/Վերոգրյալ երջանիկների (հրեա-ների,- Ս.Մ.) հավատքին հավասար դասելով», իրեն էլ ապրեցնի՝ «նրանց հետ բերկրալից կյանքով» (Բան ԼԱ, Բ, 35):Այսպիսով, Նարեկացին իր լավագույն երկերում ծածկագիր պահպանելով հայ հեթանոսական հինավուրց Գիրքը, այն նորոգ տեսքի բերեց՝ այդպես ապրեցնելով ու հասցնելով մեզ՝ ժամանակակիցներիս: Սերգեյ ՄանուկյանԵՊՀ դասախոս, փիլիսոփա «Լուսանցք» թիվ 6, 7 (182, 183), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում |
Saturday, February 26, 2011
Նարեկացու «Մատյան»-ի «հայրենի հաղորդության» ուխտագիրքը - Հայ հեթանոսական Գիրքը չի կորել...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment