Գրել է Լուսանցք | |
08-02-2011 | |
Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) ողջունում են Արեւմտյան Հայաստա-նի Հայերի Ազգային Խորհրդի վերաստեղծումը, Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության ձեւավորումը, ինչպես նաեւ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզից՝ Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի օրերս արված հայտարարությունը:Հայ արիականներն ու հայ ազգայնականներն իրենց աջակցությունն ու պատրաստակամությունն են հայտնում՝ սատարելու եւ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի, Նախիջեւանի, Ջավախքի եւ այլ հայկական բնիկ տարածքների վերատիրման գործին, ինչպես դա կատարվեց Արցախի վերատիրման դեպքում: Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը ողջունում են նաեւ Հայաստանի Հանրապետություն-Սփյուռք միասնական երկպալատ խորհրդարանի ձեւավորման գաղափարը, եւ հույս հայտնում, որ շուտով, ինչպես ՀԱՄ-ն ու ՀԱՀ-ը, եւ՛ Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդը եւ՛ սփյուռքյան տարբեր կառույցներ կճանաչեն ՀՀ-ԼՂՀ վերամիավորման փաստը, որն էլ առաջին քայլը կլինի Հայոց Հայրենիքի վերատիրման ու վերամիավորման ճանապարհին:Փա՜ռք մեր Ազգին եւ Հայ Աստվածները մեզ պահապան: Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման Խորհուրդներ08.02.2011թ. |
Friday, February 18, 2011
Հայոց Հայրենիքը մեր Արարչական երկիրն է
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment