Գրել է Լուսանցք | |
11-02-2011 | |
Քրիստոնեություն = մարքսիզմ Երկուսն էլ զուրկ են հոգեւորությունից ու հոգեւոր նպատակներիցՕրեր առաջ հեռուստատեսային մի բանավեճ-հաղորդման էի մասնակցում: Բանավեճից հետո հիշողությանս մեջ տպավորվեց Սյուզի անունով մի գեղեցիկ աղջնակի այն սթափ միտքը, որ կրոնները, քաղաքական ինչ-ինչ շահերով պայմանավորված, մարդկանց հնազանդեցման, նրանց վրա իշխանութ-յուն հաստատելու, բուն իմաստով՝ հոգեւորի հետ կապ չունեցող գաղափարախոսություններ են: Որին բանավեճին ներկա գտնվող եկեղեցու սպա-սավորը հակադարձեց, թե՝ «ի՜նչ է, քրիստոնեությունը շփոթում ես մարքսիզմի հե՞տ»: Բանավեճի այդ դրվագն էլ ինձ դրդեց սույնը գրե-լուն: Խորհրդային շրջանում, ինչպես գիտենք, իշխող միակ գաղափարախոսությունը մարքսիզմն էր (գումարած իհարկե՝ դրա պոչ լենինիզմը), որի բաղադրիչներից էր աթեիզմը՝ այդ գաղափարախոսության «հավատքային» մասը: Խորհրդային ազգերի բնական կենսաձեւերին օտար այդ գաղա-փարախոսությունը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի բացորոշ դրսեւորեց իր՝ ոչ ու փուչ «հոգիներից» այդ ծնվածի՝ չարորակ էությու-նը: Գաղափարախոսության նկատմամբ բուռն դժգոհություն առաջացավ, եւ դա հատկապես ազգերի ընտրյալ մտավորականության մեջ մի՝ առողջ բեւե-ռում եւ կյանքը չստացված, իրենց կոմունիստ ավագ «ընկերներից» դժգոհ մնացած երիտասարդության մեջ մյուս՝ անառողջ բեւեռում: Համաշխար-հային սիոնա-մասոնական դավադիր ուժերը որոշեցին երկրի գաղափարական զգեստը փոխել, մանավանդ, որ դրանից մեծ օգուտներ էին ստանալու... Դե-մոկրատիան (լիբերալիզմը) ու դրա «հավատքային» մասը՝ կրոնը, վաղու՜ց սիոնա-մասոնական ուժերի համար իրենց օգտակարությունը ցույց տված այդ գաղափարական զգեստները, հագցվեցին խորհրդային միության՝ ժողովուրդ դարձած ազգերին: Նորելուկ քաղաքական ուժերի առջեւ, դրանց իշխանության բերելու խոստումով, այդ գաղափարախոսության ջատագովն ու տարածողը լինելու հրամայականը դրվեց: Խորհրդային Միությու-նը փլուզվեց, հերթական անգամ, իրավիճակից ելնելով, գործի դրվեց «բաժանիր, որ տիրես» հուդայական հին սկզբունքը: Իշխանության բերված «նոր» քաղաքական ուժերը, որոնց ազգային դեմք-դիմագիծը խորհրդային շրջանը լրիվ վերացրել էր, սկսեցին իրենց դավանած երեկվա գաղափարա-խոսությունը այպանել եւ «նորը»՝ դեմոկրատիան ու կրոնը ծափ-ծնծղայով գովերգել: Հայաստանում համաշխարհային դավադիր ուժերը իրենց նպատակին հասան «Ղարաբաղ» կոմիտեի (որը նրանք վաղուց էին պատրաստում...), բացառությամբ 1-2-ի, ու դրա շուրջը ձեւավորված ուժերի միջո-ցով: Մերօրյա իշխանությունները շարունակում են իրենց ծնող իշխանության գործը:Վերադառնանք վերը հիշատակված աղջնակի խելացի մտքին, որը թե երեկվա, թե այսօրվա իշխանություններին հասու չէ, կամ էլ չեն ուզում, որ հասու դառնա. փորձենք փաստավավերագրական կարգով մի քանի օրինակներ բերելով հիմնավորել նրա ասածի՝ քրիստոնեություն-մարքսիզմ նույ-նության կտրվածքով՝ ճշմարտացիությունը: Դրանով իսկ հաստատելով եկեղեցու սպասավորի ասածը, բայց՝ առանց հարցական նշանի: - Մարքսիզմի ու քրիստոնեության նույնությունը երեւում է արդեն իսկ նրանից, որ երկուսն էլ հրեածին երեւույթներ են, թե՛ մե-կը եւ թե՛ մյուսը առաջացել են հրեական (գումարած հրեա-խառնածնայինը) միջավայրում եւ իրենցում կրում են հրեության դրոշմը: Մարք-սիզմից ու քրիստոնեությունից, ասում է մեր Կոստան Զարյանը, թալմուդականություն է բուրում: - Թե՛ մեկը եւ թե՛ մյուսը զուրկ են հոգեւորությունից ու հոգեւոր նպատակներից (բնական մարդ արարածի էության՝ ի վերուստ նրանում դրոշմված՝ այդ կարեւորագույն կողմից) եւ մի գերակա նպատակ են հետապնդում՝ քաղաքական ու տնտեսական իշխանությունը եւ դրա միջոցով ձեռքբե-րածը: Նյու՛թը,-ահա՛ երկուսի էլ ի վերջո հետապնդածը: «Աշխարհը փոխելու», աշխարհում իրենց պրոլետարիատի դիկտատուրան հաստատելու եւ, ըստ այդմ, հոգեւորի ու ոգու հետ իրենց ծնող ժողովրդի հինավուրց հաշիվները մեկընդմիշտ մաքրելու մարքսիզմի դասականների նպատակ-ները նրանց գործերում բացահայտ արտահայտված է: Օրինակ՝ այդ գործերից մեկում կարդում ենք. «Մարդն օժտված է նաեւ «գիտակցությամբ»: Բայց այդ գիտակցությունն էլ սկզբից եւեթ «մաքուր» գիտակցություն չի եղել: «Ոգու» վրա հենց սկզբից թափված է եղել անեծք՝ «կառչած» լինել նյութին...»: (Ուշադրություն դարձնենք՝ գիտակցություն եւ ոգի բառ-խորհուրդները չակերտավորված են, որն ամեն ինչ ասում է մարքսիզմի դասականների «գիտակցության» ու «ոգու» մասին...): Քրիստոնեական «սուրբ» գրքերը ուշադիր կարդացողն էլ համոզվում է, որ թեեւ դրանցում հա՜ գործածվում են «աստված», «հոգի», «հավատք»... հոգեւոր կարգի բառ-խորհուրդներ, բայց իրականում դրանց իզն ու թոզը այդ գրքերում չկա. դրանցում թաքնատեսորեն կամ բացահայտ ձեւով երեւակվում են միայն քաղաքական նպատակներ՝ այս՝ «արքայության որդիների» (արի հեթանոսնե-րի) հիմնած աշխարհի քանդումն ու «Իսրայելի որդիներին» հաճո «երկնային արքայության»՝ քրիստոնեական դիկտատուրայի հիմնումը, եւ դա՝ «երկրի աղ» «հոգով աղքատների» վրա հենվելով: Խոսքը տանք Պ. Սեւակին. «Քրիստոնեությունը,..., մի անաստառ վերարկու չէր, քրիստոնեութ-յունն էլ ուներ իր աստառը, որ կոչվում էր հռոմեականություն կամ բյուզանդականություն (ավելի ստույգ՝ դրանց շղարշի տակ՝ հրեութ-յուն,-հեղ.): ...Քրիստոսի երկնային արքայությունը փաստորեն մի երկրային իմպերիա էր: Եվ Քրիստոսի խաչը երկրից երկիր էր տարվում ոչ թե աղոթատեղիների գմբեթներին տնկելու, այլ՝ այդ երկրների անկախությունն ու ինքնությունը խաչելու համար»: Ով ով՝ հայն հատկա-պես զգաց խաչի տարածման այդ ողբերգությունը սեփական մաշկին. Գրիգորիսը Հայաստանում հրով ու սրով քրիստոնեություն էր տարածում Հռոմից Հայաստանի վասալային կախվածությունը մինչեւ վերջ հասցնելու եւ դրա բուն նպատակի՝ «սրբազան թալանի» (Լեո) համար (նա իր զուտ անձնական քաղաքական ու տնտեսական հաշիվներն էլ, իհարկե, ուներ...): Երբ ոչինչ չունեցողը ձեռք է բերում «մի ամբողջ աշխարհ»- Մարքսիզմի հիմնադրույթներից է այն, որ «մինչ այժմ գոյություն ունեցած բոլոր հասարակությունների պատմությունը եղել է դասակարգերի պայքարի պատմություն», որ «ճնշողն ու ճնշվողը հավիտենական հակամարտության մեջ են եղել իրար հետ, անընդհատ պայքար են մղել միմյանց դեմ»: «Բոլոր հասարակությունների» տակ մարքսիստները հասկանում են նաեւ ազգերին. հետեւաբար, ըստ նրանց, ազգերի պատ-մությունն էլ է դասակարգերի հակամարտության պատմություն: Այդ հակամարտության վերջին փուլը որպես թե բուրժուազիա-պրոլետարիատ՝ ա-վելի թշնամական՝ հակամարտությունն է, որն էլ ի վերջո ավարտվում է պրոլետարիատի հաղթանակով, ինչն էլ իր հետ բերում է դասակարգերի վերա-ցում: Մի կողմ թողնենք այստեղ մարդկության պատմությունը այդպես դիտելու սխալականության, ավելին՝ կեղծության ցուցադրումը. քննարկենք դրա քրիստոնեական համարժեքները միայն: Քրիստոնեության մեջ էլ ենք տեսնում «ճնշողների» եւ «ճնշվողների» հակամար-տության գաղափարը: Այստեղ մարքսիզմի «դասակարգային պայքարը» քրիստոնյա-ոչ քրիստոնյա (հատկապես՝ հեթանոս՝ ազգային որոշակի պատկանե-լություն ունեցող) հակամարտության մասին գաղափարի տեսքն է ստանում, ընդ որում՝ քրիստոնյան ներկայացնում է այն աշխարհը՝ «երկնա-յին արքայությունը» (հավասար մարքսիզմի կոմունիզմին), որը գալու է, իսկ ոչ քրիստոնյան (հեթանոսը) ներկայացնում է «այս աշխար-հի»՝ «երկրային արքայության» տերերին: «Մի՛ կարծէք, թէ եկայ խաղաղութիւն հաստատելու երկրի վրա, այլ՝ սուր. քանի որ եկայ, որ բաժանեմ մարդուն իր հօրից, դստրին՝ իր մօրից, եւ հարսին՝ իր կեսուրից: Եւ մարդու թշնամիները իր տնեցիները կը լինեն: Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ... Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ ետեւից չի գալիս, ինձ արժանի չէ»,-ասում է Հի-սուսը: Նոր կտակարանում քրիստոնեության հիմնադիրը ոչ մեկ անգամ է խոսում «այս»՝ «երկրային արքայության որդիների» հիմնած աշխար-հի «քանդումի» եւ Եհովա «աստծո» ցանկացած հուդա-քրիստոնեական «երկնային արքայության» հիմնումի մասին: «Արեւելքից եւ Արեւմուտքից շատերը պիտի գան* եւ երկնքի արքայութեան մէջ պիտի բազմեն Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի հետ. իսկ արքայութեան («այս աշխարհի»,-հեղ.) որդիները պիտի ելնեն արտաքին խավարը. այնտեղ պիտի լինի լաց եւ ատամների կրճտում»,- ասում է Հիսուսը՝ մտքի աչքերով պատկերաց-նելով իր երազած հուդա-քրիստոնեական համաշխարհային պետությունը:- Ըստ մարքսիստների, անդասակարգ հասարակություն ստեղծելու առաջին քայլ պրոլետարական հեղափոխությունը խաղաղ ճանապարհով հնարավոր չէ իրագործել. այն անխուսափելիորեն իրագործվելու է բռնի՝ արյուն հեղելու ճանապարհով: «Նրանք (կոմունիստները,-հեղ.) բացեիբաց հայ-տարարում են, որ իրենց նպատակները կարող են իրագործվել մինչեւ այժմ գոյություն ունեցող ամբողջ հասարակարգի բռնի տապալման միջո-ցով միայն: Թո՛ղ դողան տիրող դասակարգերը կոմունիստական հեղափոխության առաջ»,-գրում են Մարքսն ու Էնգելսը չարության մտացնծության մեջ: Ռուսաստանում եւ այլ երկրներում ծրագրված այդ հեղափոխությունը հենց այդպես՝ ողբերգական ճանապարհով էլ տեղի ունեցավ: - Արդեն իսկ ավետարանիչների գործերից էլ է արյան հոտ գալիս,-արյուն, որը հետագայում հեղվեց բոլոր այն երկրներում, որտեղ Հիսուսի ուս-մունքը տարածվեց ու հաստատվեց: «Վա՜յ մեզ, վա՜յ մեզ...»,- աղեկտուր կանչում է 301-ի Հայը՝ այդ արհավիրքը իր վրա զգալով: Հիսուսը կատարե-լության հասցրեց խառնածնային հի՜ն «որսի»՝ «մարդու որսի» տեսակը. «Իմ ետեւի՛ց եկէք,- ասում է նա իր աշակերտներին,- եւ ես ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ»: Իսկ պարզ չէ՞, որ այդ «որսը» (ինչպես ամեն մի որս) արյուն հեղելով եւ որսածին խժռելով էր ու-ղեկցվելու:- Մարքսիզմի դասականներն իրենց հեղափոխական ծրագրերում իրենց հույսը դրել էին պրոլետարիատի, հասարակության այդ ամենաանդեմ ու պակաս հոգեւոր մասի վրա: Ո՜վ է այդ պրոլետարիատը՝ բուն մարքսիզմի համատեքստում: Նա «ազգությունից անկախ շահեր» ունեցողն է, ասել է թե՝ նա ազգային դեմք-դիմագիծ չունի, աշխարհաքաղաքացի է: «Պրոլետարիատը,-գրում է Էնգելսը,-հասարակական այն դասակարգն է, որն իր ապրուստի միջոցները հայթայթում է բացառապես իրեն վաճառելով», ընդ որում՝ «ամեն օր ու ամեն ժամ» վաճառելով: Նա «ժամանակակից հասարակության ա-մենաստորին խավն է», ով հասարակության «մեծամասնությունն է կազմում»: «Պրոլետարները սեփական ոչինչ չունեն, որ հարկ լիներ պահպա-նել», հետեւաբար նրանք պրոլետարական հեղափոխության մեջ «ոչինչ չունեն կորցնելու՝ բացի իրենց շղթաներից»,- ավելի գորշ գույներով ներկայացնում են պրոլետարիատին մարքսիզմի դասականները: «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք»,- համաշխարհային հեղափոխութ-յան իրենց կոչն են անում մարքսիստները: - Մարքսիզմի այս՝ «ոչինչ չունեցող» պրոլետարները (ում վրա է դրվում, պատկերացնու՞մ եք, իդեալական հասարակության ստեղծման առաքելությունը) քրիստոնեության՝ «երկրի աղ», երկրի վրա «աստուծո արքայությունը» ստեղծելու «պա-տիվն» ունեցող «հոգով աղքատները», «խեւերը», «սգավորները», «հիվանդները», «հեզերը», Պողոս առաքյալին խոսք տալով՝ «անարգվածները», «ո-չինչները (ոչինչ չունեցողներն ու ոչնչի պիտանի չլինողները,-հեղ.)», «հիմարները», «տկարները», «անտոհմները (որոշակի ծագում չունեցողները,-հեղ.)», Հիսուսի ժամանակների մեծամասնությունը չե՞ն: Այլ կերպ՝ թե՛ քրիստոնեությունը եւ թե՛ մարքսիզմը հա-սարակության ստորին խավերի (ընդդեմ լավերի եւ ընտրյալների) գաղափարախոսություններ են: - Մարքսիզմի դասականների երազանքը հեղափոխության ճանապարհով «մասնավոր սեփականության վերացումը» եւ «հանրային սեփականության» հաստատումն է: Ինչպե՞ս են դա նրանք պատկերացնում: Դրա գլխավոր պայմանը համարվում էր «պրոլետարիատի՝ տիրող դասակարգ դառնալը», «քաղաքական տիրապետության հասնելը»: Որից հետո պրոլետարիատը, ըստ այդ ծրագրի, այդ իշխանությունը կօգտագործի՝ «որպեսզի բուրժուազիայից քայլ առ քայլ խլի ամբողջ կապիտալը, արտադրության բոլոր գործիքները», առեւտուրը, սեփականի մասնավոր ամեն ինչը: Հիրավի՝ ըստ այդ ծրագրի, նա-խասկզբնապես ոչինչ չունեցող պրոլետարիատը իր վերջո ձեռք կբերի «մի ամբողջ աշխարհ»: Այդ՝ անհատների անձամբ ձեռքբերած, սեփական աշ-խատանքով վաստակածի գողությունն ու թալանը մարքսիստները համարում են հանրային սեփականության ստեղծում: Պարզ է, որ, ըստ մարքսիստ-ների, դա էլ է տեղի ունենալու բռնի ճանապարհով: Թե Մարքսի ու Էնգելսի մասնավոր սեփականության վերացման մասին գաղափարները հետագա-յում ինչպիսի իրագործում ունեցան, գիտենք: - Մասնավոր սեփականության վերացումը եւ դրա հանրայնացումը Հիսուսի գաղափարական ծի-րում էլ է եղել: Ավելին՝ նա փորձել է դա գործնականորեն մարմնավորել՝ քրիստոնեական «կոմունաներ» ստեղծելով: Հիսուսն ասում է, որ «կա-տարյալ մարդը նա է, ով իր ողջ ունեցվածքը» վաճառում-աղքատներին է (նա սրանց մեջ տեսնում է հատկապես քրիստոնյաներին,-հեղ) բաժանում ու «հետեւում է իրեն»: Նույն ինքը սկզբունք ունի առ այն, որ «ավելի հեշտ է, որ մի պարան ասեղի ծակից անցնի, քան թէ մի մեծահարուստ աստուծոյ արքայությունը մտնի»,-որից հետեւում է այն, որ մեծահարուստը այդ արքայությունը կմտնի միայն այն դեպքում, երբ իր ողջ ունեցածը կտա քրիստոնյաներին... Ղուկասի «Գործք առաքելոց»-ի դրվագներից մեկում Անանիա անունով մի մարդ իր ագարակը վաճառում եւ ստացված գումարի մի մասը պահում է իրեն, մյուսը բերում-դնում է «առաքյալների ոտքերի տակ», այսինքն՝ քրիստոնեական համայնքի ընդհանուր գանձանակի մեջ է գցում: Առաքյալները իմանալով, որ Անանիան գումարի մի մասը պահել է իրեն՝ սպանում են թե նրան, թե նրա կնոջը (քրիս-տոնեական «համայնավարացումը» այսպես դաժանորեն սկսեց գործել): Քրիստոնյա «հաւատացեալների բազմութիւնը մի սիրտ ու մի հոգի էր: Եւ նրանցից ոչ ոք չէր ասում, թէ իր ինչքերը իրենն են, այլ ամեն ինչ նրանց համար ընդհանուր էր»,- նկարագրում է առաջին քրիստոնեական համայնական համայնքը Ղուկասը: Այդ համայնքը սկզբնական շրջանում, իհարկե, թալանչիական բնույթ չուներ (եւ չէր էլ կարող ունենալ...): Բայց հետագայում դարձավ այդպիսին եւ դարձավ, որովհետեւ Հիսուսը իր աշակերտներին գլխի էր գցել, որ ինքը իրենց ուղարկում է հնձե-լու այն հունձքը, որը սերմանելու ու աճեցնելու համար քրտինք չէին թափել:Այսպես մարքսիզմ-քրիստոնեություն նույնականության մասին վկայող բազմաթիվ փաստեր կարելի է բերել, թեկուզ օրինակ՝ այդ գաղափարա-խոսություններում ազգերի, ընտանիքի, բուն իմաստով՝ կրթություն-դաստիարակության աստիճանական վերացման ծրագրի հետ կապված: Բայց բավարար-վենք բերվածներով: Գալով մեզ՝ այդ գաղափարախոսությունների զոհը դարձածներիս, ասենք, որ մենք մրից ելանք, մրջուրն ընկանք: * Խոսքը իսրայելցիների եւ նրանց շուրջը այլ խառնածինների միավորման մասին է: Սերգեյ ՄանուկյանԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ «Լուսանցք» թիվ 4, 5 (180, 181), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում |
Friday, February 18, 2011
Քրիստոնեություն = Մարքսիզմ. Անհոգի գաղափարներ...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment