Friday, February 18, 2011

ԱՇԽԱՐՀԻ ՄԻԱԿԵՆՏՐՈՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒԺԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑԻ ԾՈՎԱՅԻՆ ԵՎ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ



Գրել է Ուխտ Արարատի   
08-02-2011
 Քարտեզում ներկայացված է աշխարհի միակենտրոն ղեկավարման ռազմա-քաղաքական գլոբալ կառավարման համակարգի ստեղծման սկզբունքային պատկերը (միակենտրոնությունը պետք չէ շփոթել միաբևեռության հետ, քանզի միաբևեռ ասվածը ենթադրում է որոշակի գերտերություն` իր պետական համակարգով և պատասխանատու ղեկավար անձերով): Ըստ քարտեզի տրամաբանության, Եվրոպա, Ասիա և Աֆրիկա մայրցամաքների երկրներին ծնկի բերելու, դրսից միակենտրոն ղեկավարման թելադրանքին ենթակա պահելու համար, արդեն իսկ, անթաքույց փորձ է արվում ստեղծել միջազգային ղեկավարման (միևնույն նպատակն իրագործող) ցամաքային և ծովային լիովին նոր տիպի կառույ-ցներ: Ծովային յուրաքանչյուր առանձին կառույց, որպես առափնյա նոր ընդհանուր պետություն, ֆունկցիոնալ առումով, հսկում է բոլոր (ծովային և ցամաքային) երկրների ծովային մուտքերի և ելքերի վրա. ընդհուպ՝ թույլ տալու կամ արգելելու, միջնորդված իրավասության սկզբունքով: Ակնհայտ է, որ ծովային բոլոր կառույցները միասին, որպես միև-նույն տրամաբանության և մեկ ընդհանուր խնդիր իրագործող միակենտրոն ղեկավարման կառույց, փաստորեն, ծու-ղակն է գցելու այդ երեք երկրամասերի յուրաքանչյուր երկրի, հարկադրելով նրան, մասամբ կամ ամբողջապես, հրա-ժարվել ժողովրդավարության կառուցման և իրականացման չորս բնական հիմնասյուներից՝ ազատությունից, անկախու-թյունից, ինքնիշխանությունից և մարդու իրավունքներից:
 
 
ԱՇԽԱՐՀԻ ՄԻԱԿԵՆՏՐՈՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒԺԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑԻ ԾՈՎԱՅԻՆ ԵՎ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
Քարտեզում ներկայացված է աշխարհի միակենտրոն ղեկավարման ռազմա-քաղաքական գլոբալ կառավարման հա-մակարգի ստեղծման սկզբունքային պատկերը (միակենտրոնությունը պետք չէ շփոթել միաբևեռության հետ, քանզի միա-բևեռ ասվածը ենթադրում է որոշակի գերտերություն` իր պետական համակարգով և պատասխանատու ղեկավար անձերով): Ըստ քարտեզի տրամաբանության, Եվրոպա, Ասիա և Աֆրիկա մայրցամաքների երկրներին ծնկի բերելու, դրսից միակենտրոն ղեկավարման թելադրանքին ենթակա պահելու համար, արդեն իսկ, անթաքույց փորձ է արվում ստեղծել միջազգային ղեկավարման (միևնույն նպատակն իրագործող) ցամաքային և ծովային լիովին նոր տիպի կառույցներ: Ծովային յուրաքանչյուր առանձին կառույց, որպես առափնյա նոր ընդհանուր պետություն, ֆունկցիոնալ առումով, հսկում է բոլոր (ծովային և ցամաքային) երկրների ծովային մուտքերի և ելքերի վրա. ընդհուպ՝ թույլ տալու կամ արգելելու, միջնորդված իրավասության սկզբունքով: Ակնհայտ է, որ ծովային բոլոր կառույցները միասին, որպես միևնույն տրամաբանության և մեկ ընդհանուր խնդիր իրագործող միակենտրոն ղեկավարման կառույց, փաստորեն, ծուղակն է գցելու այդ երեք երկրամասերի յուրաքանչյուր երկրի, հարկադրելով նրան, մասամբ կամ ամբողջապես, հրաժարվել ժողովրդավարության կառուցման և իրականացման չորս բնական հիմնասյուներից՝ ազատությունից, անկախությունից, ինքնիշխանությունից և մարդու իրավունքներից:
Ծովային մեխանիզմներ. I. Սևծովյան առափնյա միացյալ պետություն (միաժամանակյա հսկողություն է իրականացնում եվրոպական ու Նոր Միջին Արևելքի տարածքների երկրների և Ռուսաստանի նկատմամբ), II. Միջերկրածովյան առափնյա միացյալ պետություն (հսկողություն է իրականացնում Եվրոպա - Նոր Միջին Արևելք - Աֆրիկա տարածքների երկրների նկատմամբ), III. Կասպիական առափնյա միացյալ պետություն (Կովկասի ու Միջինասիական երկրների և Ռուսաստանի նկատմամբ), IV. Պարսից ծոցի առափնյա միացյալ պետություն (ներառված լինելով Նոր Միջին Արևելքի տարածքում, կրկնակի հսկողություն է իրականացնում Պարսից ծոցում), V. Կարմիրծովյան առափնյա միացյալ պետություն (նույն կերպ՝ կրկնակի հսկողություն է իրականացնում Կարմիր ծովում), VI. Հեռավոր Արևելյան միացյալ պետություն (ներառելու է՝ Ռուսաստանից անկախացող Կամչատկայի երկրամասն ու Չուկոտկայի տարածքը, Արևելքից՝ Ալյասկան: Հսկելու է Բերինգի նեղուցը, Բերինգի ու Չուկատկայի ծովերը):
Ցամաքային մեխանիզմներ. 1. Եվրոպական տարածաշրջանում Եվրոմիությունը (միությունը վերազգային կառավարման ընդհանուր պետության վերածելու առաջին անհաջող փորձը կատարվեց 2005-ին, 2007-ից սկսվել է “անհաջողությունը” հաղթահարելու, սահմանադրությունը` իբրև պայմանագիր պարտադրելու գործընթացը), 2. Ասիականում՝ Նոր Միջին Արևելքը՝ ըստ Ռալֆի քարտեզի (եվրո-ամերիկյան ծրագիր), 3. նախկին ԽՍՀՄ-ի Միջին Ասիական երկրների տարածքը (ամերիկյան ծրագիր), 4. Աֆրիկյան տարածքն ամբողջությամբ (Մեծ ութնյակի ենթակայության և փոխադարձ հա-մաձայնության ղեկավարման ծրագիր), 5. Ճապոնիան, Կորեան և Կամչատկայի կղզիները ներառող տարածքը (եվրո-ամերիկյան ծրագիր), 6+7. Հեռավոր Արևելյան միացյալ պետություն. իր մեջ ներառում է՝ 6. Կամչատկայի երկրամասն ու Չուկոտկայի տարածքը, 7. Ալյասկան:
* * *Խմբագրական ներդիր “Ուխտ Արարատի, թիվ 2 (13), մայիս - հունիս, 2007, էջ 15-22: -----------------------------------------------ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ՄԻԱԿԵՆՏՐՈՆ, ԱՆՄԻՋԱԿԱՆ ԵՎ ԱՆԵՐԵՎՈՒՅԹ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ՈՒԺԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ
(Նյութին կից քարտեզը տե՛ս, էջ 22-ում)Ինչպես Առաջին աշխարհամարտին և նրան հաջորդած տարիներին, այնպես էլ 1985-ից՝ ԽՍՀՄ-ի ինքնափլուզմամբ առաջացած աշխարհաքաղաքական նոր առճակատումների պայմաններում, այդ թվում, Արցախյան հիմնախնդրի վերարծարծման թեժ ժամակներում, Հայաստանը կրկին հայտնվել է գեր-տերությունների գլոբալ հակամարտությունների կիզակետում: 1988-90-ական թթ. ամիսների հարց էր ԼՂՀ-ն հայաթափելը: Ապրելու և հա-րատևելու վճռական ինքնակազմակերպումով ոտքի ելած ու ինքնապաշտպանության դիմած հայությունը շտկեց դրությունը: Այնուհետև ստեղծվեց Մինսկի խումբը, և Ֆրանսիան, որպես հայության կողմից վստահելի երկիր, նշանակվեց Հայաստանին քաղաքական հոգաբարձու: Ժամանակին՝ 1918-22թթ., պատրաստ չէինք և ճիշտ չհասկացանք Եվրոպային ու եվրո-ծնունդ բոլշևիզմին: 1994-ից առ այսօր, կարծես, կրկնվում է անցյալը. ՀՀ պետական քաղաքական մակարդակով կրկին ճիշտ չենք հասկանում իրերի բնույթն ու դրությունը և հայտնվել ենք գլոբալ հակամար-տությունների կիզակետում: Խաբվելու, առավել ևս պարտվելու իրավունք չունենք: Իրատեսորեն գնահատելու համար հայությանն ու իր երկու անկախ պետություններին, նաև Ջավախքին սպառնացող բոլոր առկա վտանգները, ինչպես և ինքնապաշտպանության և ինքնակազմակերպման ազգային և պետական որոշումներ կայացնելուց առաջ, կարևոր ենք համարում հայացք գցել ներկայիս աշխարհի վերափոխվող քարտեզին, նրա տրամաբանությա-նը, առաջիկա և հեռահար ծրագրերին: Կայսերապաշտական երկհազարամյա խաբկանքներով տարված Եվրոպան, կամայականորեն չընդունելով աշխարհի ինքնակարգավորման ու ինքնակառավարման բնա-կան էությունը՝ անմերժելի իսկությունը, այդուհանդերձ, չի ուզում հրաժարվել աշխարհին տիրելու իր հին մարմաջից: Փոխվել են ժամանակները, փոխվել են հնարավորությունները, դրանց համեմատ փոխվել են աշխարհին տիրելու մեխանիզմները: Տարաբնույթ շահերով կառուցված աշխարհաքաղաքական այս խճանկարը հեշտ ընկալելի է դառնում, երբ ուշադրության առաջին պլան ենք բերում եվ-րասիական քարտեզը, ուր հստակ երևում է աշխարհի վերաբաժանման ուղղությամբ տարվող վերջին 20-ամյա քաղաքական ընթացքը: Աշխարհի միա-կենտրոն, անմիջական, աներևույթ ղեկավարման նոր ուժային մեխանիզմի հիմքում դրված է Եվրասիական ամբողջ ցամաքը` աներևույթ ղեկավարման կենտրոնից ծովային տոտալ շրջափակման միջոցով ծուղակը գցելու սկզբունքը: Որպես շրջափակման մեխանիզմներ, ըստ ներկայացված քարտեզի, ծրա-գրվել է և փորձ է արվում ստեղծել պայմանականորեն այսպես կոչված՝ I. Սևծովյան, II. Միջերկրածովյան, III. Կասպիական, IV. Պարսից ծոցի, V. Կարմիրծով-յան, VI. Հեռավոր Արևելյան միացյալ պետություններ, իբրև թե` լրիվ անկախ, սակայն, իրականում` վերազգային, վերպետական, միակենտրոն ընդհա-նուր ղեկավարման պետական նորատիպ կառույցներ: Որոնք, փաստորեն, շրջափակման մեջ կպահեն ներկայիս Եվրոմիությունը, ըստ Ռալֆի քարտեզի` ձևավորվող Նոր Միջին Արևելքը, Աֆրիկան, Ռուսաստանն ամբողջությամբ (բաց թողնելով առայժմ երկրի հյուսիսային սառուցյալ ափը), Չի-նաստանը, Հնդկաստանը: Պարզ է, դեպքերի հաջող ընթացքի դեպքում այն կծավալվի` իր մեջ ներառելով Ինդոնեզիան, Ավստրալիան, Ամերիկյան եր-կու մայրցամաքները:Վերջին ամիսների քաղաքական գործընթացները. Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին մայիսի 12-ին: Բուռն, անթաքույց ոգևորություն ապրեց ՀՀ-ում գտնվող եվրո-դեսանտը, այն դեպքում, երբ արդյունքները անսպասելի էին անգամ հաղթող կուսակցություննե-րի համար: Արդյունքում ունեցանք մեկ կուսակցության կողմից լիովին ղեկավարվող Ազգային Ժողով՝ առաջիկա նախագահական ընտրություննե-րի նախօրյակին առանց որևէ ընդդիմադիր կառույցի: Ֆրանսիայում նախագահական ընտրություններն անցան սպասելի արդյունքով, մինչ այդ երկրի ինքնիշխանության կոչերով ընթացող Սարկոզին շտապով բացեց երկու խաղաքարտ. առաջին՝ Ֆրանսիան, որպես նախաձեռնող երկիր, կձեռ-նարկի Միջերկրածովյան համագործակցության ստեղծումը, ուր Ֆրանսիայի դերը կլինի Եվրոմիություն – Միջերկրածովյան համագործակցութ-յունը համադրելը, իսկ այդ համագործակցություն ասվածը հովանավոր գերիշխող դեր կունենա գրեթե ամբողջ աֆրիկյան մայրացամաքում: Սարկո-զիին շտապով ասես լրացրեց Եվրոմիությունը` հայտարարելով Սևծովյան և Կասպիական նույնատիպ համագործակցությունների ստեղծման նախա-ձեռնությունը: Երկրորդ` Ֆրանսիան ամեն ինչ կանի, որ ընդունվի Եվրոմիության նորացված սահմանադրությունը: Հետաքրքիր զարգացումներ ունեցան Թուրքիայի նախագահական ընտրությունները, ռազմական իշխանության կեցվածքը, ինչպես և այն, որ չգի-տես ինչո՞ւ, ինչ որ մեկին պետք է, որ Թուրքիայում այսուհետ նախագահ ընտրի ժողովուրդը: Ասել է թե՝ այլևս կարիք չկա այս աշխարհաքաղա-քական տարաբնույթ խնդիրներում Թուրքիայում նոր ռազմական հեղաշրջում կատարել: Աբսուրդի հասցվեց վերջին երկու ամիսներին Ուկրաինայում ընթացող նախագահ - Ռադա - վարչապետ համապետական ճգնաժամը: Չնայած նրան, որ դպրո-ցականին անգամ ակնհայտ էր, որ նախագահ Յուշչենկոն ոտնահարում է իր երկրի սահմանադրությունն ու օրենքները: Այս ամենին լրացնող եղավ Աֆրիկայի և գլոբալ տաքացման օրակարգով հրավիրված Մեծ ութնյակի գագաթաժողովը, որի նախապատրաստման ընթացքում ԱՄՆ-ի թեթև ձեռքով առաջին պլան մղվեց Արևմուտք - Ռուսաստան նոր հակամարտության, լարվածության ստեղծման տրամադրությունները` հան-ձինս Չեխիայում և Լեհաստանում տեղադրվելիք հռթիռային և հակահռթիռային պաշտպանության համակարգերի: Ներպետական ընթացի՞կ, թե՞ գլոբալ քաղաքական զարգացումներ. Եթե մինչև ապրիլ ամիսը, աշխարհաքաղաքական գործընթացներում առաջին պլա-նում էին եվրո-ամերիկյան ալյանսի կողմից Նոր Միջին Արևելքը ռազմա-քաղաքական բռնամիջոցներով, ըստ Ռալֆի քարտեզի, կառուցելու տա-րակենտրոն գործընթացների խճանկարը, ապա Եվրասիական ընդհանուր տրամաբանության քաղաքական դաշտում, մայիսից սկսած, առաջին պլան մղվեցին մի շարք երկրների ընտրությունները և դրանց նկատմամբ չափից դուրս մեծ “հետաքրքրությունը”: Առաջին անփորձ հայացքից տարօրինակ է Հայաստանում, Ֆրանսիայում, Թուրքիայում կատարվելիք ընտրությունների, ինչպես նաև Ուկրաինա-յում, Ռումինիայում առաջացած նախագահական ճգնաժամերի նկատմամբ աշխարահաքաղաքական ուշադրության գերբևեռացումը: Բոլոր դեպքերում դրանք թվում են տեղական նշանակության՝ ներպետական, ընթացիկ խնդիրներ, մինչդեռ ամբողջովին գտնվում են միջազգային մամուլի և գերտե-րությունների ուշադրության, անգամ քաղաքական՝ ֆինանսավորվող, թելադրանքի միջամտության դաշտում: Անհասկանալիի բուն պատճառը վերջին 50 տարիների քաղաքականություն և քաղաքագիտություն ասվածի դեֆորմացված ներկայացումն ու ընկալումն է, երբ ոչ միայն բուն շահագրգիռ պետության, այլև մյուս երկրների քաղաքական գործիչների կողմից, ասես հատուկ պայմանավորվածությամբ, յուրաքանչյուր լարվածություն, հակամարտություն կամ այլ միջազգային նշանակության խնդիր ներկայացվում է լրիվ այլ հարթության մեջ: Սա հնարավորություն է տալիս խնամքով թաքցնել տասնամյակներ շարունակ ընթացքի մեջ գտնվող, երկարաժամկետ ծրագրավորում ունեցող արևմտյան քաղաքականության նվաճողական իսկությունն ու մարդատյաց ագրեսիվությունը: Ո՞ւմ են ծառայում մի շարք երկրների իշխանությունները. Տեղին չէ հիմա քաղաքական դասեր տալ, սակայն, հաշվի առնելով վերջին մի քանի տարվա գլոբալ լարվածության արդեն իսկ բացահայտվող սպառնալիքները, խորհուրդ կտայինք յուրաքանչյուր քաղաքական գործչի, վերլուծաբանի կամ մեկնաբանի մինչև որևէ երկրի շահից խոսելը, դա որպես հիմք ընդունելն ու, ըստ այդմ, ուղղորդվող քաղաքական գործընթացը ներկայացնե-լը, նախ և առաջ հստակեցնել, թե ո՞ւմ են ծառայում մի շարք երկրների իշխանությունները: Ասել է թե, նախ և առաջ, պետք է հստակեցնել, թե ի-րականում ո՞վ է տվյալ երկրի քաղաքական ղեկավարը. պետ-ապարա՞տը, երկրի նախագա՞հը, թե՞ ժողովուրդը: Նաև, թե ո՞ւմ շահն է ներկայացնում տվյալ քաղաքականությունը. երկրի՞ և նրա ժողովրդի՞, երկրի ղեկավարի՞, որևէ օտար երկրի՞, թե՞ միջազգային ինչ-որ կառույցի: Պետք է ուշադիր լինել, թե, ի վերջո, ո՞ւմ և ինչի՞ն է ծառայեցվում տրամաբանական վերլուծությունից զուրկ, բնականն ու բանականը մերժող քաղաքական մտածո-ղության ներկայիս իրողությունը, նրանում առկա ներարկումները: Առ այսօր համառորեն չի հստակեցվում աշխարհի միջազգային համագործակցության ու քաղաքական զարգացման ընդհանուր ուղղվածությունը, դրանց մոտիվներն ու բուն շարժառիթները: Փոխարենը, համաշխարհային քաղաքական ընդհանուր պատկերը ներկայացվում է իբրև առանձին, լոկալ շահերի, հաճախ իրար հակասող նպատակների մի խառնաշփոթ, փոխադարձ ատելության ու մարդատյացության խճանկար` իր ինքնանպատակ (իմաստակիր կողմնորոշումներից զուրկ), ասես ինքնահոսի թողնված դինամիկայով: Աշխարհի միակենտրոն ղեկավարման ծովային համակարգի ներկայիս ծրագրերը. Ըստ աշխարհին տիրելու ժամանակակից քաղաքական նկրտումների` Եվրա-սիա մայրցամաքը բաժանվելու է տարածքային ղեկավարման երկու առանձին՝ ցամաքային և ծովային, միջազգային կառույցների միջև: Ուր ցամաքա-յին ռեգիոնալ նշանակության միություններ ասվածը ներառելու է ցամաքային երկրները` որպես նահանգներ: Իսկ ծովային միություննե-րը ներառելու են տվյալ ծովի առափնյա տարածքները գրեթե ամբողջական շրջագծով՝ բաց ծով - օվկիանոս մուտքերն ու ելքերը վերահսկելու համար: Համագործակցության ծովային կառույցներն են (իբրև միություններ)՝ Սևծովյան, Միջերկրածովյան, Կասպիական, Կարմիր ծովի և Պարսից ծոցի նոր տիպի ընդհանուր պետությունները: Այս հենքի վրա ամենևին տարօրինակ չէ անցյալ դարասկզբին որպես համաշխարհային կառավարման իշխա-նության մոդել հանդիսացող Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության՝ ծովային կայսրության, ներկայիս տխուր վիճակը, երբ շուրջ երկու տասնամյակ է կասկածի տակ է առնվում թագավորական ընտանիքի բարոյական դիմագիծը և այլևս այն պահելու կարևորությունը: Ակնհայտ է` առաջիկայում աշխարհի քարտեզի վրա չի լինելու բրիտանական մեծ թագավորությունը, նա անկախություն ձեռք բերած Իռլանդիայի ու Շոտլանդիայի հետ կդասվի Եվրոմիության երկրների շարքում: Սա էր Թոնի Բլեերի վերջին նվերը անգլիացիներին: Արդյունքում՝ մեջտեղից դուրս կգա այն եր-կիրը, որն առաջնահերթորեն պատասխանատու է Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի հրահրման և աշխարհում վերջին երեք հարյուր տարիներին տե-ղի ունեցած աղետների համար, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության: Ծովային տարածքներում (բաց ծով - օվկիանոս) բոլոր մուտքերն ու ելքերը վերահսկելու՝ աշխարհին տիրելու, ժամանակակից տրամաբանությունը, եթե ուշադիր նայենք, կառուցվում է Մեծ Բրիտանիայի կայսրության աշխարհատիրակալական մոդելի ձեռագրի հենքով: Եկեք հիշենք՝ ո՞վ էր Անգ-լիան և ինչպե՞ս էր իշխում: Մեծ Բրիտանիան, որպես ծովային կայսրություն, իշխում էր աշխարհի կեսից ավելիին, հենց միայն ծովածոցե-րում, ծովերում և օվկիանոսներում, գրեթե միանձնյա, իր դոմինյոնների կողմից հսկողություն սահմանելու միջոցով: Անցել են ժա-մանակները: Նախկինն այլևս կիրառելի չէ: Ծովային տարածքների վերահսկողության միջոցով ցամաքային տարածքների, երկրների միակենտրոն կա-ռավարման համար նոր մոտեցում և նոր մեխանիզմներ են անհրաժեշտ: Որդեգրվել է նահանգային ղեկավարման՝ ամերիկանացման մոդելը: Նախատես-վում է ծովային միություն - կառույցների միջոցով ծուղակի մեջ առնել ցամաքային տարածքները: Արդյունքում՝ առանձին ինքնիշխան երկրներ, ստիպված են լինելու, որպես նահանգներ, ենթակա լինել վերազգային ընդհանուր կառավարմանը` կամովին զիջելով իրենց ազատութ-յունը, անկախությունն ու ինքնիշխանությունը: ԿՈՍՈՎՈ. մայցամաքների “Ծովային շրջափակումով ցամաքային ծուղակի” եվրո-ամերիկյան քաղաքականության իրագործման բանալի. Այն, որ բռնա-զավթված ժողովուրդների ու երկրների ազգային ազատագրական պայքարը, ինչպես և ազգերի ինքնորոշումն, ինքնին, որպես ժողովրդի ազատ, ան-կախ և ինքնիշխան ապրելու իրավունք, երբևէ չէր հակասել տարածքային ամբողջականությունը հարգելու միջազգային նորմին, հայտնի է ան-գամ քաղաքականությամբ չզբաղվողներին: Իսկ որ միջազգային հանրությունը ՄԱԿ-ի Հոգաբարձուների Խորհրդի անմիջական աջակցությամբ 1945-75թթ. հովանավորվում էր գաղութացված երկրների ու ժողովուրդների ազատագրական պայքարի ձեռքբերումները, ճանաչելով նրանց որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, հայտնի է յուրաքանչյուր քաղաքական գործչի: Այլ խնդիր է, թե այդ ինչպես եղավ, և ինչու սկսած 1985-ից միջազգային հանրությունը, հանձինս Արևմուտքի, սկսեց “մոռանալ” այդ ամենը և առ այսօր տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշումը, ինչ-պես և ազգային ազատագրականը, իբրև պատմական՝ վիճահարույց, ուստի և քաղաքականորեն անլուծելի, իրար հակասող է համարում: Արդյունքում՝ տաս-նամյակներ շարունակ, Կոսովոյից սկսած, մեծանում է, այսպես կոչված, “սառեցված հակամարտությունների” ցանկը: Սակայն, վերջերս, կրկին օրինական և իրական են համարվում նույն Արևմուտքի կողմից նախկինում ծրագրված հետևողականությամբ տասնամյակներ շարունակ որևէ երկրում էթնիկ էքսպանսիայի իրագործումից հետո այդ երկիրը մասնատելու և տվյալ տարածքներին անկախություն շնորհելու խնդիրը: Չենք կարծում, ավելի քան համոզված ենք, որ Արևմուտքին ամենևին էլ չի անհանգստացնում Կոսովոն և այնտեղ ինչ-ինչ պատճառներով ի հայտ եկած “ալբանացի” բնակչությունը: Խնդիրը բոլորովին այլ է: Ինչպես 1921-ին Բոլշևիկյան Ռուսաստանը, ըստ Լենին-Տրոցկու “ինքնազոհաբեր-ման” տարբերակի, պետք է համոզել բոլոր այն երկրներին, որոնց նկատմամբ արդեն իսկ նախապատրաստված է ներմուծվող տարածքային անկախացումնե-րի կոնվեերային գործընթացը, ինչպես Կոսովոն, հետևել իր՝ Եվրոմիության օրինակին: Այդ երկրների ցանկը, ի դեպ, պարզ երևում է ինչպես վերջին մի քան տասնամյակների քաղաքական գործընթացների, այնպես էլ հոդվածում ներկայացվող քարտեզում նշված “Ծովային առափնյա միացյալ պետությունների” նոր անկախություն ստացող տարածքների պատկերից: Տարածքային ամբողջության, Ինքնորոշման և Անկախության արևմտյան ճանաչողությունը. Կոսովոյին ամեն գնով անկախություն տալու վերջին ամիսների արևմտյան համառությունը պարզեց, որ նախկին՝ տարիներ և տասնամյակներ սառեցված, նաև առաջիկայում ակնկալվող նոր՝ տաք, հակամար-տությունները խաղաղ կարգավորման տանելու այդ տրամաբանությունը կառուցված է բազմաստանդարտ հենքով: Այն էլ ամեն դեպքի համար ստանդարտնե-րից մեկը ընտրելու խիստ յուրօրինակ, մարդկության բոլոր բնական օրենքները գլխիվայր շրջող մենաշնորհային իրավունքով:Հյուսիսային և Հարավային Կովկասի, Թուրքիայի և Միջինասիական երկրների հակամարտությունների խառնաշփոթ իրողությունում, Ար-ցախյան պատերազմի Հայոց հաղթական բեկումից՝ Շուշիի ազատագրումից 2 ամիս անց, ստեղծվեց Սևծովյան տնտեսական համագործակցությունը: Արևմուտքի համար պատերազմի ելքը կարևոր էր նրանով, որ մեր պարտության դեպքում նրանց կողմից ոչ միայն մոռացության էր մատնվելու Արցախն ամբողջությամբ, այլև Հայաստանը ստիպված չէին լինելու ընդգրկել Սևծովյան Տնտեսական Համագործակցության մեջ:Ինչևէ, դա ստեղծվեց, հետապնդելով Սև ծովը օղակող նախկին խորհրդային երկրներին և Թուրքիային վարժեցնելու նոր տիպի (ծովային առափնյա տարածքների խմբավորման միջոցով) ընդհանուր պետություն ստեղծելու մտքին: Տարօրինակ է, որ “համագործակցող” երկրների կազմում, չգի-տես` ինչո՞ւ ի հայտ էին եկել մի շարք երկրներ, որոնք ոչ մի կապ չունեն Սև ծովի հետ: Վերջին ամիսների արևմտյան քաղաքական բացահայ-տումների լույսի ներքո, սակայն, այլևս ավելի քան հասկանալի դարձավ ոչ միայն կովկասյան հակամարտությունները սառեցված պահելու տրամա-բանությունը, այլև ամեն գնով Կոսովոյին անկախություն տալու վճռականությունը: Ներկայիս Կոսովոն հենց այն բանալին է, որով ստեղծվե-լու են ոչ միայն Սևծովյան, այլև Միջերկրածովյան և Կասպիի համագործակցություններ կոչվող, ծովեզրյա վերազգային կառավարման, պետութ-յունները: Բանալի է, քանզի առաջիկայում Սևծովյան համագործակցություն կոչվող տարածքների մեջ ներառվելու են Ուկրաինայից, Կոսովոյի օրինակով, անջատվող անկախություն ստացող Ղրիմն ու Օդեսայի մարզը: Նույն խնդրի համար նախատեսել են տարածքային հատվածներ անկախացնել նաև Ռուսաստանից, Ռումինիայից, Բուլղարիայից: Թուրքիայի առաջիկա մասնատումը նշվեց 2006-ին՝ Ռալֆի քարտեզում: Հիմա հասկանալի է դառնում Ուկրաինայում նախագահի կողմից հրահրված իշխանական ճգնաժամը: Ուկրաինան պետք է բաժանվի չորս մասի. հարավա-յինը՝ Ղրիմը, որպես Ղրիմի թաթարների միջոցով անկախացող, Օդեսայի մարզը, արևմտյանը` “ուկրաինական”, արևելյանը` “ռուսական” երկրնե-րի: Ինչ վերաբերում է սևծովյան ռուսական խարիսներին, ըստ տարածքի ազգամիջյան անհանգստությունների պատկերի, դա նույնպես պետք է անջատվի Ռուսաստանից, ամբողջ Հյուսիսային Կովկասի հետ միասին, որով ցամաքային և ծովային (ջրանցքով) կապ կստեղծվի և կասպիական ավազանի հետ: Հիմա, հասկանալի կլինի շատերին, թե ինչո՞ւ Սևծովյան համագործակցության երկրները, բացի Ռուսաստանից, չեն դատապարտել Հայոց ցեղասպա-նության իրողությունը: Այն չեն դատապարտել նաև Մեծ ութնյակի երկրներից ԱՄՆ-ը, Անգլիան, Ճապոնիան: Ինչո՞ւ…Իսկ Եվրոմիությունը շտապում է օր առաջ լուծել Հայաստան - Ադրբեջան հակամարտությունը (իրականում պետք է լուծում տրվեր ԼՂՀ-ի ինք-նորոշման իրավունքի խնդրին), որպեսզի խուսափի հետագայում ԼՂՀ-ին բոլոր առափնյա այլ երկրների հետ միասին անկախություն տա-լուց: Շտապում են: Նախատեսված ժամականացույցը մի շարք հանգամանքներով հետ է ընկել: Ուստի, ստիպված գրոհում են ընդհանուր ճակատով: Միջին Արևելքի ընդհանուր պետության քարտեզի ձևավորմանը զուգընթաց ձևավորվել է սկսում (ըստ Ֆրանսիայի նորընտիր նախագահի հայտարարութ-յան) Միջերկրածովյան միացյալ պետությանը: Եվրոմիությունը 1 օր հետո շտապով հայտարարում է Սևծովյան և Կասպիի միացյալ պետություն-ների ստեղծման մասին: Պարզվում է, որ աշխարհի քարտեզի վերաձևավորման վերջնաժամկետին՝ 2015-ին մնացել է 8 տարի, իսկ ժամանակագրական ա-ռումով կորած է համարվում շուրջ 10 տարի: Հասկանալի է և շտապողականությունը, և խուճապը, որոնք կարտահայտվեն տարակենտրոն և ընդհանուր հակա-մարտությունների ու ցնցումների միասնական մի խճանկարով: Սևծովյան տնտեսական համագործակցություն. Եվրասիա մայրցամաքի ծովային ծուղակը դարբնող կառույց. Այն ստեղծվեց որպես Եվրասիական մայրցամա-քը ծովային ընդհանուր ծուղակի մեջ ներառելու ծրագրի առաջին փուլն իրագործող, 3՝ Միջերկրական, Սև, Կասպիի առափնյա տարածքներով միացյալ պետությունների ստեղծումը նախապատրաստող միջազգային քաղաքական անցումային կառույց: Ինչպես երևում է համագործակցության մշտական անդամների և դիտորդների ցանկից, ներկայացված 23 երկրներից միայն վեցն են, որ սահմանակից են Սև ծովին: Այդ իսկ պատճառով սկզբում տարօրի-նակ էր թվում, թե ինչո՞ւ է դա կոչվում Սևծովյան համագործակցություն, բայց Սարկոզիի և Եվրոմիության համապատասխան հայտարարություննե-րից հետո պարզ դարձավ, որ այդ բոլոր երկրները, իրենցից անջատվող տարածքներով հանդերձ, առնչվում են Միջերկրածովյան, Սևծովյան և Կասպիի ա-ռափնյա միացյալ 3 առանձին պետությունների ստեղծմանը:Սևծովյան Տնտեսական Համագործակցության երկրների կազմը. (երկրների անուններն ու թվարկման հաջորդականությունը տրվում է ՍԾՏՀ (BSEC) կազ-մակերպության կողմից ներկայացվող տեսքով):Մշտական ԱՆԴԱՄ երկրներ (1992թ. հուիսի 25-ից)` Ալբանիայի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետութ-յուն, Բուլղարիայի Հանրապետություն, Վրաստան, Հելենական Հանրապետություն (Հունաստան), Մոլդովայի Հանրապետություն, Ռումինիա, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Թուրքիայի Հանրապետություն, Սերբիա և Չեռնոգորիա (2004թ-ի ապրիլից): ԴԻՏՈՐԴ երկրներ` Բելոռուսի Հանրապետություն, Խորվաթիայի Հանրապետություն, Չեխիայի Հանրապետություն, Ֆրանսիայի Հանրապետութ-յուն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, Իսրայել Պետություն (State of Israel), Իտալիայի Հանրապետություն, Լեհաստանի Հան-րապետություն, Սլովակիայի Հանրապետություն, Թունիսի Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ:Հետևելով աղյուսակում նշված երկրներին` ակնհայտ է, որ.Միջերկրածովյանում ներառվելու են՝ Խորվաթիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Հունաստանը, Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Մարոկկոն, Ալժիրը, Թունիսը, Լիբիան, Եգիպտոսը, Իսրայելը (առանց Պաղեստինի ծովափնյա մասի), ընդարձակվող Լիբանանը (սիրիական ծովափի հետ միասին), Թուր-քիան: Սևծովյանում` Ուկրաինան, Մոլդովան, Ռումինիան, Բուլղարիան, Թուրքիան (մասնատումներով), Քուրդիստանը (ըստ Ռալֆի քարտեզի), Վրաստանը (մասնատումներով), Ռուսաստանը: Կասպիում` Ադրբեջանը (ըստ Ռալֆի ընդլայնված), Ռուսաստանը՝ Դաղստանի մասով և հյուսիս ընկած տարածքով, Ղազախստանը, Թուրքմենստանը, Իրանը (ըստ Ռալֆի փոքրացած ծովային սահմաններով):Ինչ վերաբերում է ՍՏԾՀ-ի դիտորդ երկրների ցանկում տեղ գտած Չեխիային ու Լեհաստանին, ապա կարծում ենք` շատերին հասկանալի դարձավ, որ դա պայմանավորված է այդ երկրներում հռթիռային և հակահռթիռային համակարգերի տեղադրումով, որով վերահսկվելու են այս երեք ծովային միաց-յալ պետությունները: Գերմանիան (I և II աշխարհամարտերի փորձից ելնելով), բացի Բալթիկ ծովի նկատմամբ ունեցած իր դերի, որպես ԵՄ-ի առա-ջատար, ինչպես նաև բարձր կազմակերպվածության երկիր, գուցե թե պատասխանատու կկարգվի սույն քաղաքականության ռազմական սպասարկմանը: Բելոռուսի պարագայում պետք է հիշել, որ այնտեղ է գտնվում ԽՍՀՄ-ի՝ 1991-ից հետո Ռուսաստանի Դաշնության, հակահռթիռային պաշտպա-նության ամենահզոր կայանը, որը ոչ միայն հսկում է ամբողջ եվրոպական տարածքը, այլև (ի տարբերություն Ադրբեջանում տեղակայված Գաբալա-յի կայանի) կարող է ուղղորդել պատասխան հարված տանող ռուսական հրթիռներ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ինչպես նշել ենք, նա ժամանակավոր է ներառվել. դա պայմանավորված էր Արցախի զինյալ ազատագրական ուժերի անշրջելի հաղթանակներով: Այդ չեն թաքցնում նաև իրենք. և Ռալֆի քարտեզից, և արևմտյան գլոբալ քաղաքական բացահայտումներից հստակ երևում է, որ Սևծովյան միացյալ պետության մեջ Հայաստանին փոխարինելու են բերում նոր ստեղծվող Քուրդիստան պետությունը: Այսպիսով, առաջիկայում ի՞նչ է պատրաստվում կառուցել եվրո-ամերիկյան ալյանսը:I. Սևծովյան համագործակցություն (Սևծովյան միացյալ պետություն):Ըստ 1996-97թթ. մեր ունեցած տեղեկությունների, որպես նոր որակ և բովանդակություն, ասել է թե` գլոբալ քաղաքական որոշակի խնդիրներ ի-րականացնող Սևծովյան ընդհանուր պետություն, այն ստեղծվելու է առափնյա երկրներից տարածքներ անջատելու (անկախացնելու) միջոցով: Ըստ երկրների ընթանալու են հետևյալ գործընթացները. Ուկրաինա. եվրո-ամերիկյան միջամտության և թուրքական աջակցության ու Ղրիմի թաթարների անմիջական՝ անջատողական գործուն ջանքերի շնոր-հիվ Ուկրաինայից անջատվելու են Օդեսայի մարզի հարավային կեսի, Նիկոլաևսկի մարզի հարավային լեզվակի, Խերսոնի և Ղրիմի մարզերի տարածքները` ստեղծելով երկու առանձին՝ Օդեսայի անկախ պետություն և Ղրիմի թաթարների հանրապետություն: Տարանջատումից հետո միայն, իբրև թե նորանկախ տարածքների զարգացմանն ու կառավարմանը նպաստող նոր ուժեր, Ղրիմի և Օդեսայի մարզեր են տեղափոխվելու Ռուսաստանի հրեական ինքնավար մարզի հրեաները, ինչպես և տարիներ առաջ “ճանապարհային քարտեզով” Գազայի հատվածից դուրս բերված, այսպես կոչված Իսրա-յելից “խռոված” հրեաների մի մասը:Հիշեցնենք, որ Ղրիմը հրեաներով բնակեցնելու առաջին լուրջ փորձը արվեց 1949-ին, երբ նորաստեղծ (դեռ մեկ տարին չբոլորած) Իսրա-յել պետության վարչապետը մեծ վստահությամբ ժամանեց ԽՍՀՄ, Ղրիմը՝ որպես հրեական ինքնավարություն, հրեաներին տալու առաջարկով: Այն ժամանակներում միջազգային քաղաքականության համար Ստալինի մերժումը, նաև մերժման հիմնավորումը ավելի քան անսպասելի էր: Պատահա-կան չէ, անշուշտ, որ Ստալինի մահից անմիջապես հետո՝ 1954-ին (ի դեպ, 1955-ի Կորեական ճգնաժամով ԱՄՆ-ԽՍՀՄ ատոմային պատերազմի հրահրման հերթական փորձից մեկ տարի առաջ), Ղրիմը անջատվում է Ռուսաստանից և միացվում է Ուկրաինային: Հուսալով, որ, ի տարբերութ-յուն Ռուսաստանի, հետագայում Ուկրաինայից այն վերցնելը (անկախացնելը) ոչ մի բարդություն չի առաջացնի: Օդեսան Ուկրաինայից անջատե-լու ամենադյուրին ճանապարհը (դեռ 1918-21թթ. փորձարկված) երկփուլ տարբերակն է. երբ Ուկրաինան նախ սկսվում է կիսվել Արևմտյան ու Արևել-յան մասերի, որի ընթացքում էլ, հաջորդող քայլով Օդեսան բարձրացնում է Ուկրաինայից իր անկախանալու հարցը: Ի դեպ, ակնկալվում է, որ Օդեսայի ներկայիս “խաղաղ” անկախացմանը մեծապես պետք է նպաստի (ամբողջ ուշադրությունը իր վրա սևեռելով) Ղրիմի թաթարների կողմից զինված հակամարտության ձեռագրով Ղրիմի “անկախացման” գործընթացը: Խնդիր, որը դրվել էր դեռ անցյալ դարասկզբին, որի առաջին փուլն իրա-գործվեց 1921-ի մարտի 18-ին, մի կողմից` ՌՍՖՍՌ-ի ու Ուկրաինայի և մյուս կողմից` Լեհաստանի միջև կնքված “Ռիգայի Խաղաղության Պայ-մանագրի” միջոցով: Ըստ որի, ինչպես նշում է Տրոցկին իր “Հայաստանը և Թուրքիան առաջիկա կոնֆերանսում”1 հոդվածում, Ռուսաստանը հանուն նոր բոցավառվող կոմունիզմի գնաց ինքնազոհաբերման՝ Լեհաստանին զիջելով Բելոռուսի և Ուկրաինայի արևմտյան տարածքները (ԽՍՀՄ-ին վերադարձան 1939թ.): Երկրորդ փուլը տապալվեց, Օդեսայի անկախացումը չիրականացավ հենց միայն այն պատճառով, որ սովետական դարձած երկրներին 1922-ից տարան ոչ թե հետագա մասնատման, այլ ընդհանուր պետություն ստեղծելու ճանապարհով:Ըստ այս ծրագրի է, որ լիովին հասկանալի է դառնում ոչ միայն 1986թ. Չեռնոբիլի վթարն ու Դոմբասի ածխահորերի “վերակառուցումային” պայթյունները, ոչ միայն Ուկրաինայի գունավոր հեղափոխության ինքնակործան ամբողջ աբսուրդը, այլև վերջին ամիսներին Յուշչենկո-յի և Տիմոշենկոյի սարքած Ուկրաինայի կառավարման “ճգնաժամը”: Երբ երկրի նախագահը, ոտնահարելով Սահմանադրությունը, ոչ համոզիչ պատճառ-ներից ելնելով, լուծարելով Ռադան, շտապ կարգով պահանջում է նոր (վստահաբար գունավոր-հեղափոխական) ընտրություն: Չի բացառվում, որ Յուշ-չենկոն անգամ չիմանա պատվիրված քայլերի բուն հեռանկարը, սակայն փաստ է Արևմուտքի թելադրանքը կատարելու նրա պատրաստակամությունն ու համա-ռությունը: Հարկ է ուշադրություն դարձնել, որ Յուշչենկոյի շտապողականության վրա նորընտիր Ռադան պետք է կազմվեր հուլիս ամսին ար-դեն: Հիշենք, որ հուլիսին ավարտված պետք է լինեին Ֆրանսիայի, Հայաստանի ընտրությունները, Ռումինիայի նախագահական ճգնաժամի հան-րաքվեային լուծումը, ինչպես և Թուրքիայի նախագահական ընտրությունները, Կոսովոյին անկախություն շնորհելու շտապողականությու-նը: Ասել է թե՝ արդեն օգոստոսից պետք է սկսվեին ընդհանուր տարածաշրջանային մեծ գործընթացներ, որոնց համար խիստ կարևոր էր, որ Ուկրաինա-յի Ռադան լինի գունավոր, որպեսզի հնարավոր լինի իրականացնել Ուկրաինայի մասնատման խնդիրը՝ հենց Ռադայի ընտրությունների տարաբա-ժան բախումների ընթացքում: Հիմա հասկանալի է այն տարօրինակ երևույթը, որ անգամ Ուկրաինայի վարչապետի և Ռադայի կողմից դեկտեմբերին վերընտրության գնալու համա-ձայնությունը կրկին անընդունելի եղավ Յուշչենկոյի համար, քանի որ նա պահանջում էր ընտրություն գոնե հուլիս ամսին: Օգոստոսի ֆենոմենի բացատրությունը հասկանալի դարձավ նրանից հետո, երբ Յուշչենկոն համաձայնվեց սեպտեմբերին ընտրությունների գնալու հարցում, որն անմիջապես ճշտորոշեց Կոսովոյին անկախություն տալու նոր ժամանակացույցը, հանձին ՄԱԿ-ում կայացած այն որոշման, որը 120 օր է տրամադրում Սերբիային ու Կոսովոյին և համաձայնության չգալու պարագայում, անգամ հոկտեմբեր ամսին, ասել է թե` Ռադայի վե-րընտրությունից հետո, ՄԱԿ-ը ավտոմատ կերպով ճանաչելու է Կոսովոյի անկախությունը` անկախ Ռուսաստանի ու Սերբիայի վետոների: Բուշն էլ իր հերթին ամրագրեց, որ ԱՄՆ-ը կը ճանաչի Կոսովոյի անկախությունը: Փաստորեն, Կոսովոյի անկախությունով սկսվելու է Սևծովյան համագոր-ծակցության երկրներում անջատողական անկախացումների գործընթացները: Այն տեսանելի կլինի Սևծովյան միացյալ պետության ձևավորումն ի-րականացնող հակամարտությունների քայլերից. Ռումինիայում, Մոլդովայում, Բուլղարիայում, Թուրքիայում, Վրաստանում, չի բացառ-վում և Ռուսաստանում, հանձինս՝ Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի Սևծովյան և Կասպիի առափնյա տարածքների:Տարօրինակ, բայց ոչ պատահական է հունիսի 29-ին՝ Յալթայում, Ուկրաինայի նախագահ Յուշչենկոյի գլխավորությամբ ԵՄ-ն մի շարք երկրնե-րի և ԱՄՆ-ի նախկին նախագահների աննախադեպ հանդիպումը: Ըստ լրատվության՝ ելույթ ունեցողները ասելիք առանձնապես չունեին, մնում է գուշակել, թե ինչո՞ւ էին հավաքվել: Ո՞րն էր հավաքի բուն նպատակը: Կարծում ենք, ակնհայտ է պատասխանը: Այս հավաքը կազմակերպված է հենց միայն Ուկրաինան մասնատելու և դրա հետ կապված միջազգային քաղաքական պայմանավորվածությունների, երաշխիքների ձեռքբերման համար: Պետք է ենթադրել, որ արդեն մեկնարկել է Ուկրաինայի մասնատման ծրագիրը, որտեղ, ըստ էության, փորձում են անել այն, ինչ չհաջողվեց 1918-21թթ.: Մոլդովա. Կոտովս-Տիրասպոլ գծից հարավ ընկած տարածքը անջատվելու է Մոլդովայից, նրան է միացվում Տիրասպոլ-Թաթարբունարի գծով մոլդովական սահ-մանից դուրս մինչև Սև ծով ընկած ներկայիս ուկրանիական տարածքը` որպես անկախացող տարածք: Սրանով է պայմանավորված մինչ օրս գոյություն ու-նեցող չկարգավորված մոլդովական հակամարտությունը: Ռումինիա. Սևծովյան միացյալ պետության ստեղծման համար Ռումինիայից անջատվելու է Խուշի-Վասլույ գծից՝ Սիրատ գետով հարավ, մինչև Գա-լաց, այնտեղից Դունայ գետի ամբողջ արևելյան մասի տարածքը` մինչև Բուլղարիայի հետ հատման կետը, Կոնստանցիա կենտրոնով: Կարծում ենք Ռու-մինիայում առաջացած նախագահական ճգնաժամը պայմանավորված էր նրանով, որ Ռումինիայի իշխանությունները չխոչընդոտեն մասնատման գոր-ծընթացին: Ամեն դեպքում, ըստ Ռումինիայում անցկացված հանրաքվեի, Ռումինիայի նախագահը ստացավ կրկնակի հավաստիացում, որ կրողն է ժո-ղովրդի հավաքական կամքի: Կարելի է ենթադրել, թե Ռումինիայի մասնատումը վստահված է նախագահին: Հարավսլավիա. Մասնատվեց, իրականում, Սևծովյան նեղուցներով Եվրոպա-Ասիա ճանապարհը մեկ պետության հսկողությունից հանելու և, ըստ էութ-յան, մի քանի փոքր խամաճիկ երկրների ստեղծման միջոցով՝ ԵՄ-ի կողմից անմիջականորեն վերահսկելու համար: Ներկա դրությամբ Հարավսլա-վիան, արդեն իսկ, մասնատված և նախապատրաստական առումով լիովին ավարտուն վիճակում է: Բուլղարիա. Առաջիկայում սպասվում է ներքին՝ թուրք-մահմեդական սեպարատ ցնցումներ, որի արդյունքում` Բուլղարիայից կանջատվեն Ռու-մինիա-Բուլղարիա սահմանի Սելիստրա քաղաքից դեպի հարավ մինչև Թուրքիա-Բուլղարիա-Հունաստան երեք սահմանների հատման կետը ներա-ռող Սևծովյան առափնյա տարածքը: Նշենք, որ սույն խնդիրը լուծելու համար էր, որ դեռ 1985-90-ական թթ. Բուլղարիայում նկատվեց թուրքական տարրի զանգվածային ներհոսք` որպես նախապատրաստական քայլ առաջիկա ծրագրերի: Թուրքիա. Թուրքիայի մասնատման նախնական տարբերակը` առաջին քայլը, ներկայացված է Ռալֆ Պիտերսի քարտեզում, սակայն դա վերջնականը չէ: Քան-զի դրան շարունակող երկրորդ և երրորդ փուլերը պայմանավորված են Թուրքիայի Սևծովյան և Միջերկրածովյան մասնակցության տարածքային մասե-րով: Ուշագրավ է, որ Եվրոմիությունը, գուցե թե անհանգստանալով ժամանակից շուտ արված բացահայտումներով և Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ դեռևս պահելու միտումով, իր ճշգրտումներն է մտցրել Ռալֆի քարտեզում, ըստ որի, Արևմտյան Հայաստանի տարածքի մեծ մասի վրա ստեղծվող և Սև ծովի հետ սահման ունեցող ապագա Քուրդիստան պետության հյուսիսային սահմանը իջեցրել է մինչև Նախիջևանի հատ-վածը, արևմուտքից և հարավից նույնպես փոքրացրել է այն, բավարարվելով ընդամենը ՔԲԿ-ի անկախություն պահանջող զինյալների տեղաբաշխ-ման տարածքով, որպեսզի անհարկի ԵՄ-ի դեմ չլարի Իրաքին և Սիրիային նույնպես: Հավանաբար Թուրքիայից անջատվելու են նեղուցներից դեպի արևմուտք եվրոպական մայրցամաքում եղած տարածքը` լեզվակը, որը կիսվելու է եր-կու հյուսիսային և հարավային մասերի` կամ որպես Բուլղարիային և Հունաստանին ենթակա ինքնավարություններ և կամ որպես ինքնու-րույն տարածքներ: Դրանց հիմնական դերը լինելու է Բոսֆոր և Դարդանել նեղուցների անմիջական հսկողությունը: Սևծովյան միացյալ պետության հաջորդ երկիրը նորաստեղծ Քուրդիստանն է՝ ըստ Ռալֆի քարտեզի: Մյուսը լինելու էր Կովկասյան միացյալ (Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը ներառող) պետությունը, որն, ըստ էության, 1995-ից առ այսօր հնարավոր չեղավ իրականացնել: Ուստի, 2003-ից սկսած ԵՄ-ը հրաժարվեց այն ստեղծելու քայլերից, քանզի այն ընդամենը միջանկյալ փուլ էր լինելու և ավարտվելու էր Սևծովյան և Կասպիի ընդհանուր պետությունների ստեղծման ժամանակ: Այդ պարագայում Վրաստանը և նրանից անջատված Աջարիայի և Աբխազիայի անկախ տարածքները ներառ-վելու էին Սևծովյան միացյալ պետության կազմի մեջ հավասարի իրավունքով, իսկ Ադրբեջանը (Կովկասյան միացյալ պետության տրոհումից հե-տո) տեղափոխվելու էր Կասպիի միացյալ պետություն: Ռուսաստանը Սևծովյան միացյալ պետության հետ կապվելու է ընդամենը Ազովի ծովի միջոցով: Եվրո-ամերիկյան ալյանսը դեռ հույս ունի Աբխա-զիայից վերև ընկած հատվածը հյուսիս-կովկասյան ինքնավարությունների անջատողական անկախացման գործընթացով կտրել Ռուսաստանից: Որքանով դա կհաջողվի` ցույց կտա ժամանակը:II. Միջերկրածովյան համագործակցություն (Միջերկրածովյան Միացյալ Նահանգներ)Թե ինչպիսի՞ն կլինի Միջերկրածովյան համագործակցության ստեղծման, ասել է թե՝ որոշ երկրներից անկախացող որոշ տարածքների անջատման ընթացքը, ցույց կտա ապագան: Այդ դերում անկարևոր չէ Կիպրոսը իր քսանհինգամյա սառեցված հակամարտությամբ: Համագործակցության կազմում, ի տարբերություն Սևծովյանի, առկա են երկու տեսակի՝ աշխարհաքաղաքական գործընթացները առաջնորդող և աշխարհա-քաղաքական գործընթացներին ենթակա նորանկախ տարածքներ կամ երկրներ: Առաջնորդողներից են լինելու՝ Ֆրանսիան, Իտալիան, Իսրայելը: Ենթա-կաներից՝ Իսպանիան:

No comments:

Post a Comment